Զարուհի Բաթոյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ.՝ «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ):

1999-2017թթ.՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018թթ.՝ «Զարտպրինտ»ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ: 2018-2019թթ. եղել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2019-2020թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

2014-2018թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017թթ.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:Զարուհի Բաթոյանը ներկայացրել է պատերազմական գործողությունների ողջ ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ մատնանշել ստեղծված իրավիճակում սոցիալական առաջնային կարիքները. «Արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկի միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որը նախատեսված է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար: Կառավարությունն այս օրերին  քննարկում է նաև Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի ծրագրերը: Բացի այդ՝ մշակվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը»,- ասել է նախարար Բաթոյանը: Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել այս ծանր ժամանակահատվածում հանդիպման կազմակերպման համար. «Ուզում եմ ևս մեկ անգամ ուղղակի փաստել, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է: Մեր համակրանքը և համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի բնակչության վրա: Սա բավականին ծանր է ոչ միայն Հայաստանի կառավարության և մասնավորապես Ձեր նախարարության համար, այլև շարքային քաղաքացիների, ովքեր հյուրընկալել են ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած մարդկանց: Այս համատեքստում Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- հանդիպման ընթացքում ասել է դեսպան Լաքոտը: Դեսպանը մանրամասնել է, որ խոսքը կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի մասին է՝ հաշվի առնելով նաև պատերազմի մնայուն հետևանքները:
19:56 - 19 նոյեմբերի, 2020
Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն․ Զարուհի Բաթոյան

Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն․ Զարուհի Բաթոյան

Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն, ինչպես սոցիալական պաշտպանության, այնպես էլ առողջապահության համակարգի հաստատություններում՝ կացարան, բուժում, սոցիալական ծառայությունների ապահովում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Այս պահին նախարարության համակարգի խնամքի հաստատություններում ապրում են կյանքի դժվարի իրավիճակում հայտնված 97 արցախցի տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ են տեղափոխվել 22 շահառուներ, որոնց խնամքը կազմակերպում է նախարարության գործընկեր հանդիսացող «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը: Թե չափահասների, թե երեխաների կեցությունը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ` նրանց վերադարձը Արցախ կազմակերպելու համար»,- գրել է նա:
20:20 - 16 նոյեմբերի, 2020
Պատերազմից տուժած անձանց համար մշակվում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագիր
 |forrights.am|

Պատերազմից տուժած անձանց համար մշակվում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագիր |forrights.am|

forrights.am: Հայաստանում մշակման փուլում է պատերազմից տուժած անձանց համար սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Հիմա մշակման փուլում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ՝ պատերազմից տուժած անձանց համար: Դա միջգերատեսչական համագործակցությամբ պետք է քննարկվի»,- ասա նախարարը: Նրա վստահեցմամբ՝ դրա նպատակն է ոչ միայն կարճաժամկետ աջակցություն ցուցաբերել, այլ նաև երկարաժամկետ աջակցման ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում:
12:24 - 09 նոյեմբերի, 2020
Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով


 |armenpress.am|

Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 503.6 մլրդ դրամ, ինչն ավելի է նախորդ տարվա համեմատ: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021-ի բյուջեի նախագծով հատկացվել է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս ցուցանիշը 10.7 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2.2 տոկոս»,- ասաց Բաթոյանը: Բյուջեի տրանսֆերտները կազմում են 94.2 տոկոս, խոսքը հիմնականում նպաստների, կենսաթոշակների մասին է: Նոր ծրագրեր, նոր միջոցառումներ չկան: Նախարարի վստահեցմամբ՝ չնայած ֆինանսական դժվարություններին՝ ոլորտի ծրագրերում նվազումներ, ծրագրերի կասեցումներ չեն եղել, նույնիսկ որոշակի ծրագրերում ավելացումներ են արվել: Ժողովրդագրական վիճակի բարելավմանը վերաբերող ծրագրերում արվել են ավելացումներ: Պետբյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելին է՝ նախորդ տարվա համեմատ: Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ այս իրավիճակում ասյ բյուջեով նախատեսված չեն: Բաթոյանը հիշեցրեց, որ բյուջեն կազմվել է առանց ներկայիս վիճակը նկատի ունենալու, սակայն աջակցության մեխանիզմները թույլ են տալու արձագանքելու որոշակի խնդիրների:
11:24 - 09 նոյեմբերի, 2020
2021-ի բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև պատերազմի հետևանքով կարիքի մեջ հայտնված շահառուներին. Բաթոյան
 |1lurer.am|

2021-ի բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև պատերազմի հետևանքով կարիքի մեջ հայտնված շահառուներին. Բաթոյան |1lurer.am|

1lurer.am: 2021-ի բյուջեն ձևավորվել է մինչև պատերազմական վիճակը՝ նկատի չառնելով ստեղծված իրավիճակը, սակայն բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև ռազմական գործողությունների հետևանքով կարիքի մեջ հայտնված նոր շահառուներին: Այդ մասին խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:   Նախարարը վստահեցրեց, որ բոլոր սոցիալական ծրագրերը գործելու են նաև հաջորդ տարի, ոչինչ չի կրճատվել, ֆինանսավորումը չի նվազել, ուստի կարող են աջակցել նաև նոր խմբերի:  Զ.Բաթոյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է քննարկել նոր ծրագրեր, փոփոխությունների առաջարկներ, եթե դրա ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դրա անհրաժեշտությունը կառաջանա:
10:55 - 09 նոյեմբերի, 2020
Զարուհի Բաթոյանն ու Միքայել Վիրաբյանը քննարկել են Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանների մասին հարցեր

Զարուհի Բաթոյանն ու Միքայել Վիրաբյանը քննարկել են Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանների մասին հարցեր

Քիչ առաջ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի միջև՝ վերջին օրերի ընթացքում Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանային և նման այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։   Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը: Նշվում է, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին առաջիկայում կիրազեկվի հանրությանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես տեղափոխված արցախցիների կացարանային խնդրի լուծման համար տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծի հեռախոսահամարին կամ այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդաց տան շենքում ժամանակավոր գործող կայանման կետ, որտեղից կկազմակերպվի տեղափոխումը ժամանակավոր կացարաններ։
15:36 - 08 նոյեմբերի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Արցախից տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը․ Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Արցախից տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը․ Բաթոյան

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին սննդով և հիգիենայի պարագաներով ապահովելու հարցով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական միջոցների հաշվին: Ուստի, կարիքի դեպքում անհրաժեշտ է դիմել համայնքապետարաններին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Հայտարարության տեքստը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը: Դրա համար անհրաժեշտ է, որ կացարանի կարիք ունեցող արցախցիներն իրենք կամ իրենց ծանոթ ՀՀ բնակիչները, համայնքապետարանները կամ աջակցող որևէ անձ դիմի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծին: Սննդով և հիգիենայի պարագաներով ապահովելու հարցով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական միջոցների հաշվին: Ուստի, կարիքի դեպքում խնդրում ենք դիմել համայնքապետարաններին: Դրանց կոնտակտները ճշտելու համար կարող եք կապվել 114 թեժ գծի հեռախոսահամարով: Նկատի ունենալով նաև հրատապ օգնության կարիքները և դրանց ծավալները, կարող եք դիմել նաև ՀՀ կառավարության և համայնքապետարանների հետ իր առանձնահատուկ մանդատի շրջանակում համագործակցող «Հայկական կարմիր խաչի ընկերություն», որը տրամադրում է մարդասիրական աջակցություն՝ Հայաստանի ամբողջ տարածքում (հեռ․՝ +374 60 625069, +374 60 627070)։ Աջակից այլ կազմակերպություններ․ Առանձին մարզերում և համայնքներոմ կարող եք դիմել նաև սոցիալական աջակցության հարցերով մեզ հետ համագործակցող հետևյալ կազմակերպություններին․«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ․ հեռ․՝ +374 77 064245։ Լոռի, Արմավիր, Արագածոտն (համայնքները ճշտել ՀԿ-ից)  «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ․ հեռ՝ +374 96403545։ Արարատ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք (համայնքները ճշտել ՀԿ-ից) «Տաշիր» ԲՀ․ հեռ․՝ - +374 91 906710։ Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Լոռի։«Երիտասարդական միքս» ՀԿ․ հեռ․՝ +374 94 969247։ Կոտայքի մարզի Եղվարդ համայնք։ Եթե կան կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց տվյալներն ավելացնել այս ցանկում, խնդրում ենք կապվել նախարարության հետ՝ 521431 հեռախոսահամարով»:
18:13 - 06 նոյեմբերի, 2020
Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով: Նպաստների և իրավունքի վրա հիմնված այլ վճարումները կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՀ մեր գործընկերների հետ, որի արդյունքում առաջիկայում նաև այդ ֆինանսական միջոցները հասանելի կդառնան Հայաստանում: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում արցախցիների սոցիալական կարիքների գնահատման ուղղությամբ, նրանց միջնաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կարիքների գնահատման գործընթացը իրականացվելու է բացառապես պետական կառույցների կողմից՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
12:06 - 03 նոյեմբերի, 2020
Կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը, որը համակարգում է ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը

Կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը, որը համակարգում է ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։Պետական միջոցների հարշվին մարզպետարանները գնումներ են իրականացնում՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու համար: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան: Փաթեթների տրամադրումն իրականացվելու է համայնքների կողմից:Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրման միջնաժամկետ ծրագիրը:Բոլոր ծրագրերը շարունակում են իրականացվել միջգերատեսչական քննարկումների միջոցով, տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ, իսկ նախագծերը և նախատեսվող միջոցառումները շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն առաջիկայում:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգնահատելի է համարում սոցիալական աջացության գործընթացում ակտիվ ներգրավված ՀԿ-ների, անհատ կամավորներ և գործարարների դերը, և հորդորում է շարունակել համակարգված և հասցեական համատեղ աշխատանքն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն ունեն դրա կարիքը»:
15:53 - 02 նոյեմբերի, 2020
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով  ՀՀ-ում է

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով ՀՀ-ում է

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անձամբ մասնակցելով Արցախից պատերազմի հետևանքով տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման կարգավորմանը։ Այդ համատեքստում Մ. Վիրաբյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ։ «Մասնավորապես, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է, իսկ այն քաղաքացիները, որոնց վճարումն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չի կատարվել, հաջորդ ամսվա ընթացքում կվճարվի։ Կարգավորվում են նաև հետծննդյան նպաստների, կենսաթոշակների նշանակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում։ Նման հարցերով քաղաքացիները կարող են դիմել տարածքային սոցիալական ապահովության գործակալություններ։ՀՀ-ում կգործի նաև նախարարության մասնաճյուղ-գրասենյակ՝ նպատակ ունենալով համակարգել և լուծել հընթացս առաջացող բոլոր խնդիրները։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ԱՀ աշխատանքի, սոցիալական ևր բնակարանային հարցերի նախարարության պաշտոնական էջին»։
21:40 - 31 հոկտեմբերի, 2020
«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում»․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսադասեր կանցկացնի

«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում»․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսադասեր կանցկացնի

Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմական իրավիճակը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը Հանրապետությունում` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է հոկտեմբերի 21-23-ը իրականացնել տեսադասերի շարք՝ մի քանի առանցքային թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են սոցիալական ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքին՝ հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում:   «Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում» տեսադասերի թեմաներն են. ա) կիբեռանվտանգությունը, բ) անձնական տվյալների պաշտպանությունը, գ) մասնագիտական էթիկայի խնդիրները։   Տեսադասերի մասնակցության հղումը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 20-ը` լրացնելով ստորև ներկայացված հայտը:   https://docs.google.com/…/1FAIpQLScHPoH4x…/viewform  
20:53 - 19 հոկտեմբերի, 2020
Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Հոկտեմբերի 5-ին նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Նախարար Բաթոյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների մասին: Նախարար Բաթոյանը շեշտել է, որ հայկական կողմը վճռական է լուծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները: Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ շուտափույթ խաղաղություն կհաստատվի, և կվերականգնվի երկխոսությունը: Իրանական կողմը նաև անընդունելի է համարել հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը: Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:
19:50 - 05 հոկտեմբերի, 2020
Իրենց տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցողները․ Զարուհի Բաթոյան

Իրենց տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցողները․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Բաթոյանը գրել է․   «Հարգելի՛ հայրենակիցներ,   Երեկ տարածել էի հայտարարություն այն մասին, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա:   Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքցիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները:   Ինչ վերաբերում է Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկություններին, խնդրում եմ զսպել և չտարածել դրանք: Իմ շատ սիրելի, ուժեղ և հաղթող մարդիկ, անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը: Պարզապես կապի մեջ եղեք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության հետ:   Շնորհակալ եմ»:
12:42 - 28 սեպտեմբերի, 2020
Զարուհի Բաթոյանն առցանց հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ

Զարուհի Բաթոյանն առցանց հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը առցանց քաղաքավարական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի հետ: «Ես հատուկ վերաբերմունք ունեմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նկատմամբ, ինչը պայմանավորված է այն համագործակցությամբ, որ ունեցել ենք՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության և իրացման: Վստահ եմ, որ  տիկին Մարիան Քլարկ–Հաթինգը, ով ստանձնում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը, շատ կարճ ժամանակում կդառնա մեր լավագույն գործընկերներից մեկը»,- ասել է նախարարը՝ հիմնադրամի նորանշանակ ղեկավարին ներկայացնելով համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը: Նախարարը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում խնդիրներն առավել զգալի են դարձել համավարակի հետևանքով, և դրանց համակարգային լուծումը առաջնահերթություն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար. «Մեզ համար շարունակում են առաջնահերթություն մնալ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը, հաստատություններում ապրող մարդկանց ապաինստիտուցիոնալացումը՝ այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև՝ նպաստի համակարգի գաղափարական վերանայումը, և այս գործընթացներում մենք ակնկալելու ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությունը»,- ասել է նախարարը: Մարիան Քլարկ–Հաթինգը բարձր է գնահատել ապաինստիտուցիոնալացման և երեխայի իրավունքների ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ միևնույն ժամանակ նշելով, որ անելիքներ դեռ շատ կան. «Կարծում եմ՝ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացումը, որդեգրման կարգի բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների ընդլայնմանը և որակի բարելավմանն ուղղված ջանքերը պետք է շարունակական լինեն: Մենք ուրախ կլինենք աջակցել այս գործընթացում ևս՝ կիսելով Ձեզ հետ մեր կողմից իրականացված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները: Երկու ամսից պատրաստ կլինի նաև մեր մասնակցությամբ իրականացվող հետազոտության արդյունքները, որն ուղղված է խոցելի ընտանիքների վրա համավարակի ազդեցության ուսումնասիրությանը: Կարծում եմ՝ սա օգտակար կլինի խոցելի խմբերին ուղղված պետական քաղաքականության և քայլերի մշակման համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Նախարար Բաթոյանը արդյունավետ աշխատանք է մաղթել տիկին Մարիան Քլարկ–Հաթինգին և հույս հայտնել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը չի խանգարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին վայելել Հայաստանի գեղեցկությունն ու հայերի ջերմ հյուրընկալությունը:
19:46 - 11 սեպտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն մեկ ու կես ամսում ստացել է 51 դիմում բողոք՝ աշխատանքային իրավունքների խախտման մասին

ԱԱՏՄ-ն մեկ ու կես ամսում ստացել է 51 դիմում բողոք՝ աշխատանքային իրավունքների խախտման մասին

Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է 51 դիմում բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 29-ին փոփոխություն կատարվեց ՀՀ աշխատանքային և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչը հնարավորություն տվեց տեսչական մարմնին արտակարգ դրության ընթացքում քննել քաղաքացիներից ստացված դիմում բողոքները, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներն: Դիմում բողոքների հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ, վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտներին՝ ի դեմս կազմակերպության ղեկավարների տրվել են պարտադիր կատարման կարգադրագրեր և կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ»,- գրել է նա։
19:40 - 10 սեպտեմբերի, 2020