Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել, իր խոսքով, ոստիկանական բռնաճնշումների պատճառով

Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել, իր խոսքով, ոստիկանական բռնաճնշումների պատճառով

Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել։  Այս մասին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամը հայտարարել է տեսանյութում, որը հրապարակվել է armlur.am-ում։ Նա հայտնել է, որ որոշումը կայացրել է ոստիկանական բռնաճնշումների պատճառով՝ նշելով, որ իր հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետև իր կյանքին վտանգ էր սպառնում։  «Իմ առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն ոստիկանական բռնաճնշումներից ելնելով, հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կյանքին հակառակ իրենց հետ «խոսելու տանողները և ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ինչ կապ ունեն նրան ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը՝ փորձում էին ինձ մեղադրանք կարել, անգամ իրենք գրել էին ցուցմունք, ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամեռայի տակ ուղղորդել են՝ ինչ ասեմ, ես տիպված էի լքել հայրենիքը»,- նշում է նա։ Հայրապետյանի խոսքով ինքը լավ հասկանում որ, որ արժանանալու է դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ճակատագրին, ինքն էլ ունի առողջական խնդիրներ․ «Ինձ ոչ երկակի փակ դռների հետևում ոստիկանական սպաներից ասացին, որ առայժմ հարգում ենք քո մարտական ուղին, բայց դու կա՛մ կատարում ես մեր կամքը, այն, ինչ մենք ասում ենք, կա՛մ դու որպես սուտ մատնիչ ես հանդես գալիս․․․ Երկրորդ ցուցմունքի ժամանակ ես լրիվ լղոզված եմ ասում ինչը ոնց է եղել, որովհետև դա ուղղակի պետք էր, որ ես ողջ կարողանամ դուրս գալ․ առգրավում են իմ հեռախոսը չգիտես ինչու, չնայած ես տուժողն էի»։ Ավագանու անդամը ընդգծում է, որ ինքը հասկանում է, որ, իր խոսքով, «Նիկոլի ոստիկանապետությունը» իրեն չի կարողանալու հանգիստ թողնել, բռնաճնշումներին ինքը ֆիզիկապես չի դիմանալու։ Հայրապետյանը Քննադատողներին խնդրում է սթափ ուղեղով մտածել․ «Ես իմ, հայրենիքին ողջ եմ պետք, ում է պետք մահացած Նանե Սոսեն։ Որպեսզի կարողանամ հայրենիքիս պիտանի լինել, ես պետք է հեռանայի երկրից։ Փախած չեմ, անընդհատ լինելու եմ կապի մեջ։ Խնդրել եմ քաղաքական ապաստարան, որովհետև հասկանում եմ, որ գործ ունեմ բռնապետության, ոստիկանաժանդարմերիայի հետ։  Եվ այն փորձելու է ամեն գնով մեղավոր հանել ինձ, որովհետև ես չհասկացա սուտ մատնություն տալ կոնկրետ իմ գաղափարակիցներից ոմանց մասին»։ Հիշեցնենք՝ հայտնի էր դարձել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։ Ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը) նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 
16:27 - 25 հունվարի, 2024
Ավագանու անդամին ոստիկանությունում ստիպել են հրաժարվել ցուցմունքից․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը

Ավագանու անդամին ոստիկանությունում ստիպել են հրաժարվել ցուցմունքից․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը

«Մայր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե) հետ կատարված միջադեպի ու նրա՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե) հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ իրեն առևանգել են ու իր հասարակական-քաղաքական գործունեության հետ կապված ճնշումներ կիրառել: Ըստ Հայրապետյանի՝ իրեն զգուշացրել են «չափերի մեջ մնալ և դադարեցնել կոշտ քննադատությունը»: Հայրապետյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Մտահոգիչն այն է, որ ոստիկանություն դիմելուց հետո Նարինե Հայրապետյանը լքել է Հայաստանը: Մենք մի քանի օր կապ չենք ունեցել իր հետ: Կապի դուրս գալով՝ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը երկրից դուրս է եկել, քանի որ իր դեմ ճնշումներ են բանեցրել ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել իր ցուցմունքից և նոր ցուցմունք տալ: Այդ ի՞նչ է տեղի ունեցել ոստիկանությունում, որ այնտեղ գտնվելուց հետո մարդը լքել է Հայաստանը: Սա հարց է, որը բացատրություն է պահանջում: Հայրապետյանի հետ տեղի ունեցածն արտառոց է և աղաղակող: Սա մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում ավագանու ընդդիմադիր անդամի դեմ: Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին ու մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին արձագանքել այս ամենին: Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերների ու Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին, ներքին քաղաքականության ֆոնին ակնհայտ են բռնաճնշումների գնալու, մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելու իշխանական փորձերը, որը մենք խստորեն դատապարտում ենք և հետևողականորեն պայքարելու ենք հանուն ամբողջական իշխանափոխության»,- ասված է հայտարարութերևան մեջ: Հիշեցնենք՝ Հայրապետյանը հաղորդում էր տվել ոստիկանություն այն մասին, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ին Թոթովենցի փողոցից անհայտ անձինք իրեն ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել են աչքերը, տեղափոխել անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է մոտ 60-ից 65 տարեկան տղամարդու հետ, ում հետ քաղաքական գործունեության հետ պայմանավորված զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել:
20:02 - 23 հունվարի, 2024
Ավագանու անդամի առևանգման հարցով քրեական վարույթ է նախաձեռնվել, գործողություններ են կատարվում․ ՔԿ
 |aysor.am|

Ավագանու անդամի առևանգման հարցով քրեական վարույթ է նախաձեռնվել, գործողություններ են կատարվում․ ՔԿ |aysor.am|

aysor.am: «Առևանգման մասին ստացվել է հաղորդում, որի առթիվ հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ», - Aysor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածավեց, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։
14:04 - 22 հունվարի, 2024
«Սա մոնոներկայացում չի, սա ավագանու նիստ է». Ավինյանը՝ Հայկ Մարությանին
 |hetq.am|

«Սա մոնոներկայացում չի, սա ավագանու նիստ է». Ավինյանը՝ Հայկ Մարությանին |hetq.am|

hetq.am: Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը մասնակցում է Երևանի ավագանու նիստին։ Սա առաջին անգամն է, երբ Մարությանը մասնակցում է նորընտիր ավագանու նիստին։ Նա ելույթով հանդես եկավ։ «Վերջին անգամ այս դահլիճում ելույթ եմ ունեցել երկու տարի առաջ։ Եթե հիշում եք երկու տարի առաջ, մոտավորապես այս օրերին ՔՊ-ականներն այս դահլիճում, իրենց սիրած բառով ասած, մի աննախադեպ բան արեցին, իմպիչմենթի ենթարկեցին ընտրված քաղաքապետին՝ առանց որևիցե հիմնավոր մեղադրանքի։ Էականն այն է, թե ի՞նչ կորցեց կամ ի՞նչ շահեց Երևանը այս աննախադեպ գործողություններից հետո այս երկու տարիներին, երբ փոխվել են նոմինալ երեք քաղաքապետեր, տասնյակ թաղապետեր և այլ կարևոր պաշտոնյաներ։ Ի՞նչ սկզբունքային առավելություն ստացավ մեր քաղաքը, որը չուներ մինչ այդ։ Ի՞նչ խոշոր պրոեկտ սկսվեց կամ ավարտվեց, որ մինչ այդ տեղի չէր ունենում, պատասխանը շատ պարզ է՝ ոչ մի։ Հակառակը, քաղաքային կառավարումը դրանից հետո մտավ չհիմնավորված քաղաքական ճգնաժամի մեջ, որից չի կարողանում դուրս գալ մինչև այսօր։ Մի շարք պրոեկտներում, որոնք պետք է ավարտին հասցված լինեին, այս վայրիվերումների պատճառով առկախվեցին և դոփում են իրենց տեղում»,- նշեց Մարությանը։ Ըստ նրա՝ տեղ են հասել վճարման տերմինալները, որոնք հնարավորություն կտան անկանխիկ վճարում կատարել տրանսպորտում, դա բարեփոխում էր, որն արդեն գրեթե պատրաստ էր գործարկման 2021թ.-ի դեկտեմբերին, բայց չգիտես՝ ինչու հետաձգվել է առնվազն երկու տարով։ Մարությանի խոսքով՝ խոշոր թափոնների, ինչպես նաև վտանգավոր թափոնների հավաքագրման, ուտիլիզացիայի գործընթացը կարծես կանգ է առել, իսկ շների չիպավոման պրոցեսը մոռացվել է։ «Այսօր քննարկում են քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի բյուջեի նախագիծը։ Գալիք տարվա բյուջեի եկամուտների համար նախատեսված է 124 մլրդ դրամ, բյուջեի եկամտային մասն աճել է հիմնականում մեր՝ երևանցիներիս վճարած բարձր գույքահարկերի հաշվին։ Դրա հետ մեկտեղ տարատեսակ ճոխությունների վրա այս նոր իշխանության արած ծախսերն ավելացել են անգամներով, երբեմն՝ տասնապատիկ անգամներով։ Օրինակ՝ ամանորյա ծախսերը, կհիշեք՝ մի քանի տարի առաջ տոնածառ էինք գնել 74 մլն դրամով։ Ինչքան քննադատություն եղավ, որ դա ավելորդ ճոխություն է, այն դեպքում, երբ այդ ծախս արվել էր պատերազմից, քովիդից ու Արցախի կատաստրոֆայից առաջ՝ անհոգ ժամանակներում։ Այդ տոնածառը մինչև հիմա զարդարում է քաղաքը, արդեն 5 տարի է։ Մինչդեռ այս տարի միայն տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է 89 մլն դրամ, 2018-ին ընդամենը՝ 54 մլն դրամով մենք արել էինք երեք միջոցառում՝ լույսերի վառման արարողությունը, Նոր տարվա համերգը և Սուրբ ծննդյան համերգը։ Կարող եք դիտել այն ժամանակվա տեսանյութերը և համոզվել, որ ճոխությամբ և ճաշակով այդ միջոցառումները չէին զիջում այս տարվան։  Ասում ենք երեխաների համար ենք անում։ Ի՞նչ ուղերձ ենք մենք փոխանցում երեխաներին։ Ի՞նչ ենք սրանով սովորեցնում, որ եղբորդ տունը ձեռքից խլում են, տնից դուրս հանում, դու պետք է ձևացնես, որ չե՞ս նկատել ու քեֆ անե՞ս։ Ուրեմն, ի՞նչ է փոխվել, որ ավելի փոքր ծավալի միջոցառումը հիմա կազմակերպում են ավելի շատ փողով։ Կամ, ինչպես հայտնի ռեկլամում էր ասվում՝ ինչո՞ւ ավելի թանկ վճարել, եթե արդյունքը նույնն է։ Առավել ևս, ա՛յն դեպքում, երբ մենք այս տարի մեր պատմության մեծագույն ողբերգություններից մեկն ենք տեսել, երբ երկրում ունենք հարյուր հազարավոր արցախցի փախստականներ, որոնց հարցերը դեռ հեռու են լուծված լինելուց։ Էլ չասած՝ հարցի բարոյական կողմը, թե ինչն ենք մենք ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ո՞ր մի հաջողությունը, ո՞ր մի հաղթանակը»,- ասաց նա։ Անդրադառնալով իր երդմնակալության արարողությանը՝ Մարությանը նշեց, որ դրա համար 2018-ին ծախսվել է 900 հազար դրամ. «Պատկերացնում ե՞ք։ Համեմատեք 900 հազարն ու 87 միլիոնը։ 100 անգամ էսօր տրանսպորտի հարցը լուծված է։ Ձեզ եմ հարցնում, պարոն Վազգեն Հարությունյան, գիտեմ, որ լավ եք տիրապետում ծրագրին, հազար անգամ իրար հետ քննարկել ենք։ Արդյո՞ք մենք ունենք հանրային տրանսպորտի բավարար շարժակազմ, որպեսզի մարդիկ այսօր տարեկան 160 հազար մուծելու փոխարեն ի վիճակի լինեն տրանսպորտով իջնեն քաղաք։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, ոչ, չունենք»։ Ըստ Մարությանի՝ կարմիր գծերի այս թանկացման արդյունքում ուղղակի հարուստները կշարունակեն կայանել կարմիր գծերի վրա, իսկ միջին երևանցու վիճակը ավելի կվատթարանա։  «Շարունակենք մեկանգամյա ճոխ ծախսերի թվարկումը... Իսկականից դուք պատկերացնում ե՞ք՝ ինչ թվերի հետ եք խաղում, ինչ ծախսեր եք ձեզ թույլ տալիս։ Դուք հինգ տարի առաջ պատկերացնում էի՞ք, թե ինչ տեսք ունի 87 միլոն դրամը։ Դուք վաստակել ե՞ք էդ միլիոնները, որ մսխում եք ձեր անձնական փառասիրությունը գոհացնելու համար։ Էս ամեն ինչը հաստատում է էն, ինչ ես ասում էի այս դահլիճում երկու տարի առաջ․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ոչ միայն ձախողել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլև կորցրել է իր բարոյական օրիենտիրները։ Թեև նրանցից ոմանք դա երբեք չեն էլ ունեցել։ Մի բան էլ․ էդ ինչպե՞ս եղավ, որ դուք Կարմիր գծերի թանկացման որոշումն ընդունեցիք ընտրություններից անմիջապես հետո։ Ինչու՞ ընտրությունների շրջանում դրա մասին չէիք խոսում։ Պարզ է, չէ՞ ինչու։ Նույն պատճառով, որով 2021-ի ընտրություններից առաջ չէիք խոսում Արցախի հարցում սպասվող ողբերգական զարգացումների մասին։ Խոսում էիք Արցախի ինքնորոշման, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին, նույնիսկ ձեր նախընտրական ծրագրում նման կետ էիք մտցրել՝ հրաշալի իմանալով, որ դա անիրատեսական ծրագիր է։ Ի՞նչ եղավ 2021 թվականի ընտրություններից մի քանի ամիս հետո՝ մոռացաք «ինքնորոշում» բառը, իսկ այսօր արդեն մոռացել եք «Արցախ» բառը։ Նույն պոպուլիզմն ու խաբեությունը հիմա է՝ ո՛չ մի բառ թանկացումների մասին ընտրություններից առաջ։ Չնայած, ձեզ էլ կարելի է հասկանալ, եթե ընտրություններից առաջ խոսեիք թանկացումների մասին, ձեզ քաղաքապետ նշանակելու հարցում նույնիսկ «Հանրային ձայնը» չէր օգնի։  Հա ի միջի այլոց, քանի որ «Հանրային ձայնը» ոչ միայն քաղաքապետ ընտրելուց է օգնել ՔՊ-ին, այլ նաև մինչև օրս էլ օգնում է` եկեք արձանագրենք, որ եթե «Հանրապետություն» կուսակցությունն այստեղ ՔՊ-ի աջ ձեռքն է, ապա «Հանրային ձայն»-ը՝ ձախ ձեռքն է։ Մնում է հասկանալ, ՔՊ-ն աջլիկ է, թե ձախլիկ։  Երևանցիներին ուզում եմ օգտվելով առիթից նորից ասել, որ մենք հավատարիմ ենք ձեր տված քվեին ու մեր սկզբունքներին, ու կշարունակենք ձեր շահերը մաքսիմալ պաշտպանել մյուս տարի։ Ցավոք, անցած ընտրություններին ահավոր ցածր մասնակցության հետևանքով այս պատկերն ունենք այստեղ, բայց ամեն ինչ առջևում է, մենք լավատես ենք ու վճռական»։ Տիգրան Ավինյանը Մարությանին հիշեցրեց, որ ժամանակը սպառվել է, և նոր կանոնակարգով ելույթի ժամանակը 5 րոպե է։ «Սա մոնոներկայացում չի, սա ավագանու նիստ է»,- ասաց Ավինյանը։ Երբ Մարությանը շարունակում էր ելույթը, Ավինյանն ընդհատեց. «Խնդրում եմ միկրոֆոնը անջատեք, արտոնյալներ չկան»։
21:31 - 26 դեկտեմբերի, 2023
Երեւանի ավագանին նիստ է գումարել. օրակարգում է Երևան քաղաքի 2024-ի բյուջեն. Դրսում բողոքի ակցիա է  |news.am|

Երեւանի ավագանին նիստ է գումարել. օրակարգում է Երևան քաղաքի 2024-ի բյուջեն. Դրսում բողոքի ակցիա է |news.am|

news.am: Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 26-ին գումարել է իր 1-ին  նստաշրջանի 3-րդ  նիստը, որի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից 14-ը չի զեկուցվելու: Օրակարգում է մասնավորապես, Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին նախագծերը: Ավագանու նիստի օրակարգում է նաեւ տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12,000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160,000 դրամի: Նշենք, որ այս պահին քաղաքապետարանի շենքի դիմաց ընթանում է «Մայր Հայաստան» դաշինքի բողոքի ակցիան: Ստորեւ ներկայացնում ենք օրակարգի բոլոր հարցերը: Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին: «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող) Երևանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերություններն անվանափոխելու և կանոնադրությունների փոփոխությունները հաստատելու մասին: (Չզեկուցվող) Սուրեն Գյանջումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող) Ռոմանոս Մելիքյանի հարթաքանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող) Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող) Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող) Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող) Երևան քաղաքում Յուրի Երզնկյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող) Երևան քաղաքում Կորյուն Հակոբյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող) Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: (Զեկուցվող) Երևան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկուցվող) Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկուցվող) Երևան համայնքում տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին: (Զեկուցվող) Երևան համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին: (Զեկուցվող) Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին: (Զեկուցվող) Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին: (Զեկուցվող) Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկուցվող) Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Զեկուցվող) Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի (ներառյալ՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ: (Զեկուցվող) Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի հ.856-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցվող) Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին: (Զեկուցվող) Գույք տրամադրելու մասին: (Զեկուցվող) «Ժամանակակից արվեստի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)
10:31 - 26 դեկտեմբերի, 2023
Փոխադարձ հարվածներ են հասցվել, հնչել են հայհոյանքներ. քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

 |factor.am|

Փոխադարձ հարվածներ են հասցվել, հնչել են հայհոյանքներ. քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել |factor.am|

factor.am: ՆԳՆ ոստիկանությունը նախօրերին ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առթիվ փաստաթղթեր էր կազմել և ուղարկել Քննչական կոմիտե: Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ին հանտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ երկու հոդվածով: «Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամների միջև առաջացած տարաձայնության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդ կերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով»,- հայտնում է խոսնակը` հավելելով, որ նախաքննություն է ընթանում: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նոյեմբերի 21-ի նիստում իրավիճակը սրվել էր «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ։ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը ջուր էր շփել Խաչատրյանի վրա, վերջինս քաշել էր Աղեկյանի մազերից, սկսվել էր հրմշտոց, որը շարունակվել էր քաղաքապետարանի միջանցքում՝ վերածվելով ծեծկռտուքի։Ավելի մանրամասն` factor.am-ում։ 
10:46 - 23 նոյեմբերի, 2023
Ավելի քան 620 մլն դրամ կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը. ավագանին նոր որոշումներ է կայացրել

Ավելի քան 620 մլն դրամ կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը. ավագանին նոր որոշումներ է կայացրել

Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, ավագանու նոյեմբերի 22-ի նիստի որոշմամբ, կներգրավվի աուդիտորական ծառայություն: Ընտրությունը կլինի մրցութային կարգով, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջ է:   Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում համայնքի բյուջեն կավելացվի  620 մլն 620 հազ.  դրամով, որը կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը, մասնավորապես, 32 գնացքի անվազույգերի և 4200 մետր ռելսերի ձեռքբերմանը:   Եվս 93 մլն 141 հազ. դրամ կտրամադրվի հանրակրթական ծրագրերի իրականացմանը: «Կառավարության որոշմամբ՝ համայնքի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացել են 1 մլն 200 հազ. դրամով: Միջոցները կուղղվեն  ամառային զորակոչի շրջանակում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 8  աշխատակիցների փոխհատուցմանը:  Ավագանու նույն որոշմամբ՝  «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման համար կտրամադրվի 71 մլն 422 hազ. դրամ: Նախագծով նախատեսվում է նաև 33 մլն 21 հազար դրամի չափով եկամուտների ավելացում համայնքային 3 թանգարանների մուտքի համար տեղական վճարներում, ինչը պայմանավորված է կանխատեսվող ցուցանիշներից ավելի գանձմամբ։  Ավագանու՝ ավելի վաղ ընդունած որոշմամբ՝ բացօթյա հանրային վայրերում մշակութային գործունեություն իրականացնելիս բնակելի, հասարակական նշանակության շենք-շինություններից պետք է պահպանվի հեռավորություն. ժամը 10:00-ից մինչ 21:00-ն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23.00-ն՝ 100մ: Ավագանու նոր որոշմամբ՝ այսուհետ կարգավորումները չեն տարածվի նկարիչների և արհեստագործությամբ զբաղվող անհատների վրա՝ հաշվի առնելով, որ նման գործունեությունն աղմուկ չի առաջացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ավագանին անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանվել 20 քաղաքացիների համար, որոնք համապատասխանում  են ավագանու դեռևս 2022թ. դեկտեմբերին սահմանված խմբերի չափանիշներին՝ 1.    Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ, 2.    Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 3.    ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք: Ըստ աղբյուրի՝ ավագանու առանձին որոշումներով՝ քաղաքում կտեղադրվեն հայ բանաստեղծ-մանկագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի, ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեﬓերի ինստիտուտի հիﬓադիր-տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեﬕկոս Ալպիկ Մկրտչյանի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի և  Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները: Նշվում է, որ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Երևանի քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:   Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 26-ին: 
19:26 - 22 նոյեմբերի, 2023
«Մայր Հայաստանը» հերքում է «Հանրային ձայնի» հետ բոյկոտի պայմանավորվածությունը. Սուքիասյանը փակագծեր բացեց
 |news.am|

«Մայր Հայաստանը» հերքում է «Հանրային ձայնի» հետ բոյկոտի պայմանավորվածությունը. Սուքիասյանը փակագծեր բացեց |news.am|

news.am: Բոյկոտի առաջարկ չի եղել, ընդամենը եղել է նիստերի ընթացքում զեկուցվող-չզեկուցվող հարցերը դարձնել սկզբունքային. Եթե պնդեն, որ չեն զեկուցելու, բոյկոտում ենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով «Հանրային ձայն» խմբակցության պնդմանը, որ «Մայր Հայաստանը» իրենց ռաջարկել է բոյկոտել այսօրվա նիստը, սակայն խախտել է պայմանը: «Մենք տեսանք, որ մեր ճնշումը տվեց արդյունք եւ հարցերը դարձան զեկուցվող»,-ասաց նա: Ավելի վաղ «Հանրային ձայն» խմբակցությունից Ամլյա Սարգսյանը ավագանու նիստում հայտարարեց հետեւյալը. «Մեր ընդդիմադիր գործընկերներից ստացել էինք առաջարկ առ այն, որ իրենք նույնպես  բոյկոտելու են նիստը, բայց նաեւ հավաստի աղբյուրներից ունեինք տեղեկություն, որ մեր ընդդիմադիր գործընկերները հենց համոզվեն, որ մենք բոյկոտելու ենք նիստը, մեղմ ասած, խախտելու են պայմանը եւ իրենք ներկայանալու էին նիստին, այդկերպ փորձելով ցույց տալ հանրությանը եւ կոալիցիային, որ «Հանրային ձայնը» այլեւս որոշիչ չէ  ավագանիում: Այսինքն մենք վստահ էինք, որ նիստը կայանալու է անկախ նրանից՝ մենք կգանք, թե ոչ»:
16:11 - 22 նոյեմբերի, 2023
Ավագանին ունի կանոնակարգ, որը կարելի է կարդալ, նոր գալ դահլիճ. Անի Խաչատրյանն՝ ընդդիմադիրներին |news.am|

Ավագանին ունի կանոնակարգ, որը կարելի է կարդալ, նոր գալ դահլիճ. Անի Խաչատրյանն՝ ընդդիմադիրներին |news.am|

news.am: Երեւանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ ընդդիմադիր «Մայր Հայստան» խմբակցությանղ ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց բոլոր հարցերը քննարկվող դարձնել: ՔՊ-ից Արմեն Գալջյանն ասաց, որ այս անգամ իրենք կողմ կքվեարկեն հարցերը զեկուցվող դարձնելու առաջարկին, որպեսզի ավագանու ընդդիմադիր անդամները, որոնք նոր են ավագանու կազմում, տեսնեն, որ դրանք քննարկելու կարիք չկա, հանձնաժողովներում բոլորը միաձայն քվեարկվել են: Իսկ ահա «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու. «Մենք էլ խնդիր չենք տեսնում, որ հարցերը զեկուցվեն, բայց այսօր կա նաեւ հարցուպատասխան, որը տեւական ժամանակ է տեւում: Առհասարակ, ավագանին ունի կանոնակարգ, ունի օրենք, որը կարելի է կարդալ, նոր գալ դահլիճ, որ կան հանձնաժողովներ, որտեղ ավագանու անդամները պարտավոր են լինել անդամ  եւ թող բարի լինեն, գան հանձնաժողովների նիստերին եւ ծանոթանան նախագծերին: Մենք դեմ ենք քվեարկում»: Մանուկ Սուքիասյանն էր հայտարարեց. «Կառավարության որդեգրծ չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել Երեւանի քաղաքապետարան: ՔՊ-ի մոտեցումը, որ այս անգամ ընդառաջում ենք, հետո կտեսնենք՝ ոնց կլինի, ընդունելի չէ: Պետք է ֆիքսենք, որ բոլոր հարցերը պետք է զեկուցվեն՝ անկախ նրանից, թե հանձնաժողովներում ինչ եզրակացության են եկել: Եթե այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, հանձնաժողովներում դրական եզրակացություն ստացած բոլոր նախագծերը պետք է ավտոմատ համարվեն ընդունված: Էլ հավաքվում ենք, ի՞նչ անենք»: Նա նաեւ հավելեց, որ եթե ամեն անգամ այս հարցը դրվելու է քվեարկության, իրենք չեն մասնակցի որեւէ լուրջ քննարկման:
11:35 - 21 նոյեմբերի, 2023
«Մայր Հայաստան» դաշինքն առաջարկեց նիստի բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, հակառակ դեպքում չեն մասնակցի |news.am|

«Մայր Հայաստան» դաշինքն առաջարկեց նիստի բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, հակառակ դեպքում չեն մասնակցի |news.am|

news.am: Երևանի ավագանու նիստի օրակարգում հարցերի գերակշիռ մասը չզեկուցվող է, եթե այդ սկզբունքով է լինելու աշխատանքը, մենք նիստին չենք գրանցվելու և չենք մասնակցելու: Այս մասին այսօր՝ ավագանու նիստի սկզբում, հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: «Առաջարկում եմ բոլոր հարցերը դարձնել զեկուցվող»,- ասաց նա: Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Երբ կհասնենք օրակարգին և օրակարգի ամեն հարց, դուք որպես խմբակցության ղեկավար իրավասու կլինեք առաջարկել չզեկուցվողիցվ դարձնել զեկուցվող: Օրինակ, այստեղ ունենք հարցեր, Յուրի Սահակյանի, Ալպիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին: Այս բոլոր հարցերը, որը կցանկանաք, կդնեք քվեարկության»: Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որից զեկուցվող է միայն 6-ը:
10:45 - 21 նոյեմբերի, 2023
Հայտնի է՝ ովքեր կփոխարինեն Անդրանիկ Թևանյանին և Թաթուլ Պետրոսյանին Երևանի ավագանիում

Հայտնի է՝ ովքեր կփոխարինեն Անդրանիկ Թևանյանին և Թաթուլ Պետրոսյանին Երևանի ավագանիում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում մանդատներ է տրամադրել վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած՝ Երևանի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Անդրանիկ Թևանյանի և Թաթուլ Պետրոսյանի փոխարեն։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։ Այսպիսով, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին»,- ասված է հաղորդագրությունում։ 
17:10 - 20 նոյեմբերի, 2023
«Փոխքաղաքապետի թեկնածուն միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին, ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյո՞ք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»․ Պեդրո Զարոկյան |aravot.am|

«Փոխքաղաքապետի թեկնածուն միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին, ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյո՞ք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»․ Պեդրո Զարոկյան |aravot.am|

aravot.am: Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում չորս փոխքաղաքապետերի նշանակման հարցերն են։ Տիգրան Ավինյանի առաջին տեղակալի թեկնածուն Արմեն Փամբուխչյանն է։ Մյուս փոխքաղաքապետերի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, որը Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, Սուրեն Գրիգորյանը, որը ևս փոխքաղաքապետի պաշտոնում էր, և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։ Արմեն Փամբուխչյանի ելույթից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հարց ուղղեց Փամբուխչյանին՝ ձեր կենսագրության մեջ 2004-2017 թվականը բաց է, ի՞նչ եք արել այդ տարիներին․ «Դուք 2018-ին ասացիք, որ հեղափոխություն եք անելու, ուզում եմ հասկանալ՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն, որովհետև այստեղ ունենք մարդ, որը քրեական գործով է անցնում, ձախ կողմում նստած է, ունենք մարդ, որը փոխքաղաքապետի թեկնածու է, որն իր հայտարարագրի մեջ ոչ մի բան չի գրել, էս մարդն ի՞նչ է ուզում անել քաղաքապետարանում, զրո կոպեկ ունի։ Հետո կարդացի նրա (նկատի ունի Սարգիս Մադաթյանին, Ն․Բ․) կենսագրությունը, ՍՊԸ-ի տնօրեն է եղել 2023 թվականին, նախքան այդ էլ պետական մարմիններում է աշխատել ամենակոռումպացված ժամանակ, նա պետք է երկու աշխատավարձ ստացած լիներ, ու ոչ մի կոպեկ չի հայտարարագրել։ «Հետքը» գրել է, որ միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին։ Ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյոք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»։
11:49 - 26 հոկտեմբերի, 2023
Շարունակելու ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում. Հայկ Մարության

Շարունակելու ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեսանք, Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։ Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքում ՔՊ-ն ավագանիում ստացավ փոքրամասնությունը՝ 24 ձայն, հետեւաբար՝ ընդդիմությունը ռեալ շանս ուներ մերժելու ՔՊ-ին, եթե առնվազն 33 ավագանու անդամ քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին։ Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող էին նաեւ բոյկոտել այսօրվա ավագանու նիստը՝ այդպիսով կանխելով ՔՊ վերարտադրությունը Երեւանում։   Բայց «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, եւ ընտրեց ՔՊ թեկնածուին։ Այսինքն, արձանագրենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողները ընտրել են ՔՊ-ն։ Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։ Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ այդ առաջարկը անօրինական է՝ վարչության պետերն ընտրվում են մրցութային կարգով եւ չեն կարող քաղաքական պայմանավորվածության առարկա լինել։ Հետո պարզվեց նաեւ, որ Հանրային Ձայնն առհասարակ չունի բավարար ձայներ, որովհետեւ նրանց ցուցակից մեկը բանտում է, մյուսը՝ արտասահմանում։ Այդ մարդիկ իհարկե, կարող էին հրաժարվել իրենց մանդատներից եւ տեղը զիջել ուրիշներին, բայց չգիտես ինչու, չարեցին այդ։ Հետեւաբար, եթե «Հանրային ձայն»-ն իսկապես դեմ էր ՔՊ-ին, նրանց մնում էր ընդամենը բոյկոտել այսօրվա նիստը եւ բացառել ՔՊ թեկնածուի ընտրությունը։ Բայց դա տեղի չունեցավ։ Այսինքն, այստեղ եւս փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել եւ ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։ Ինչեւէ, այս պայմաններում ՔՊ թեկնածուն դարձավ քաղաքապետ՝ փաստացի երեւանցիների տված ձայների, ինչպես նաեւ՝ ավագանու անդամների ձայների փոքրամասնությամբ։ Մենք ուզում ենք շեշտել, որ այս ընթացքում մեկ քայլ անգամ չենք նահանջել մեր հռչակած սկզբունքներից՝ կոալիցիա չենք կազմել ո՛չ, ՔՊ-ի, ո՛չ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ, ոչ էլ գործարքի ենք գնացել բարոյականության եւ օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի հետ։ Շնորհակալ եմ երեւանցիներին, որոնք սեպտեմբերի 17-ին մեզ ընտրեցին։ Մենք Ձեզ տված մեր խոստմանը հավատարիմ ենք մնալու։ Շարունակելու ենք մեր աշխատանքը այդ դիրքերից Երեւանի ավագանում՝ ի շահ մեր քաղաքի եւ մեր երկրի։ Մեզ՝ բարի երթ։ Իսկ ՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա»։
22:21 - 10 հոկտեմբերի, 2023