ԵՏՄ

Եվրասիական տնտեսական միություն, միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ եւ ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։

ՀՀ-ն պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ն պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում: Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ՀՀ վարչապետը նկատեց, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու առումով և կարևոր տեղ է զբաղեցնում համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շարքում:Անդրադառնալով այլ թեմաների՝ ՀՀ վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից հայրենական արտադրողներին պաշտպանելու համար:Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման առումով ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման նպատակով:Նիկոլ Փաշինյանը նաև հարկ է համարում դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը:«Մենք մեծապես կարևորում ենք այն գնահատականները և եզրակացությունները, որոնք ներկայացված են «ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցում: Վստահ եմ, որ դրանք օգտակար են մեր երկրների ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելու և դրա շարժի ուղղությունները կանխատեսելու տեսանկյունից:Եվ, վերջիվերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների քննարկման առանցքում էԵվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման հարցը, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները, մակրոտնտեսական իրավիճակը,  միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկները։ Նախատեսվում է հաստատել անդամ պետություններում անասնաբուծության ոլորտում բուծման աշխատանքների համակարգման և վերլուծության գործընթացի աջակցման կարգը:Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի խոսքով, իրենց նախագահության ժամանակահատվածում առանցքային են լինելու տարբեր ուղղություններ՝ հիմքում ունենալով  ԵԱՏՄ փորձը։«Ընդհանուր ԵԱՏՄ֊ ի շուկայի հասանելիությունը դառնում է խիստ անհրաժեշտ։ Կարևոր է ջանքերն ուղղել  ապրանքների սահուն տեղաշարժն ավելի արդյունավետ կազմակերպելու գործընթացին։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել թվայնացման օրակարգը։ Անհրաժեշտ է խթանել թվային նախաձեռնությունները՝ բացահայտելով եղած ներուժը»,-ասաց Ղազախստանի վարչապետը։Կարևորելով միության և երրորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, Ասկար Մամինը նշեց, որ պետք է ակտիվ գործել այդ ուղղությամբ։
13:11 - 05 փետրվարի, 2021
Հարկային արտոնություն` պետությանը նվիրաբերված ապրանքների համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

Հարկային արտոնություն` պետությանը նվիրաբերված ապրանքների համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է: Ներմուծված ապրանքները մինչ ռազմական դրության ավարտը պիտի հանձնվեն Պաշտպանության, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին: Նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ վերոնշյալ գերատեսչություններին ավելացվեցին նաև Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները: Ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկով` հարկային արտոնություն է սահմանվելու նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք մինչև սեպտեմբերի 27-ն են ներկրվել, սակայն նվիրաբերվել են պետությանը:
18:57 - 21 հոկտեմբերի, 2020
ԵՏՄ-ից ներմուծված և պետությանը նվիրաբերված ապրանքները կարող են ազատվել հարկային պարտավորություններից |hetq.am|

ԵՏՄ-ից ներմուծված և պետությանը նվիրաբերված ապրանքները կարող են ազատվել հարկային պարտավորություններից |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է: Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, որի խոսքով` նախագծի ընդունման նպատակն է հարկային պարտավորություններից ազատել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց ԵՏՄ-ից ներմուծվող և այնուհետև երեք պետական կառավարման մարմիներին նվիրաբերվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները:  Նախագիծը հետադարձ ուժ է ստանալու և տարածվելու է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
11:52 - 21 հոկտեմբերի, 2020
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդական հիմքը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ |armenpress.am|

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդական հիմքը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման համար մեթոդական հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև այս տարվա վերջ: Այս մասին ասաց  Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Երևանում եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը: Գոլովչենկոն նախ մեծապես կարևորեց ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը՝ նշելով, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման առաջին փուլը մեթոդական, կազմակերպված հիմքի ձևավորումն է։ «Դա պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ»,-ասաց Բելառուսի վարչապետը: Նրա խոսքով՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը գերատեսչական մակարդակում կներկայացվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, ինչից հետո կկայացվի երկրորդ փուլ անցնելու որոշում:
17:52 - 09 հոկտեմբերի, 2020
Փաշինյանի կարծիքով՝ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վրա |armenpress.am|

Փաշինյանի կարծիքով՝ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վրա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը համավարակի պայմաններում շեշտում է ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը, մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ երկրների տնտեսությունների վրա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանն իր ելույթում: Փաշինյանը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը և երկրների միջև ինտեգրման խորացման ուղղությամբ աշխատանքը ՀՀ կառավարության կարևորագույն գերակայություններն են: Հայաստանը հետայսու ևս կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հնարավորինս շուտ հասնելու միության կողմից սահմանված նպատակներին, չնայած Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին: «Կարծում եմ, որ բոլորիս համար արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ: Այս առումով կցանկանայի շեշտել Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից ներկայացված «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» փորձնական նախագծի կարևորությունը: Ծրագիրը, որը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, շատ կարևոր փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման արդյունավետ համակարգի ձևավորման համար` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսային վարակի պայմաններում պետական սահմանների հատման ռիսկը: Համավարակի պայմաններում մենք շեշտում ենք ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը: Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ այս համատեքստում Հայաստանը մեծապես կարևորում է էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է: Էլեկտրոնային առևտրի լայն ներդնումը կարող է ընդլայնել ընկերությունների կարողություններն ու վաճառքի ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: ՀՀ կառավարությունն այժմ միջոցներ է ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Փաշինյանը նկատեց, որ իհարկե, այս գործընթացում պետք է նախ և առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և էլեկտրոնային առևտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարևորությունը: «Եվ վերջինը: Մենք, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին: Համոզված ենք, որ ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումների, այնպես էլ ինովացիոն գրավչության ավելացմանը, ակտիվության և Միության մրցունակության և գիտաարտադրական ներուժի բարձրացմանը»,-եզրափակեց վարչապետը:
15:07 - 09 հոկտեմբերի, 2020
Միշուստինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը |armenpress.am|

Միշուստինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: ՌԴ վարչապետն այս մասին ասել է Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում: «Ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս օրերին բոլոր զոհերի և տուժածների հարազատներին և մտերիմներին: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում: Եվ իհարկե, կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»,- ասել է Միշուստինը:
14:30 - 09 հոկտեմբերի, 2020
Մեզ համար առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան. վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի բացմանը

Մեզ համար առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան. վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին: Տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: Նեղ կազմով նիստին վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան` Խորհրդի նիստին մասնակցելու համար, և մենք ստիպված ենք հանդիպումն անցկացնել առանց նրա: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում: Այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում: Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբևէ և լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը։ Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար: Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ` ի շահ մեր ինտեգրացիայի և մեր Միության հետագա ամրապնդման։ Շնորհակալություն»: Հաջորդիվ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպումը։
13:15 - 09 հոկտեմբերի, 2020
Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է հյուրերին: Նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Հայկական կողմից կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական կողմից՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսից՝ վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը: Մինչ նիստերի մեկնարկը, երկրների վարչապետերն ու Մյասնիկովիչը կմասնակցեն արարողակարգային լուսանկարահանման: Նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում: Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով:
12:04 - 09 հոկտեմբերի, 2020
ԵՏՀ-ում ՀՀն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության է արժանացել ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդաների կողմից
 |armtimes.com|

ԵՏՀ-ում ՀՀն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության է արժանացել ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդաների կողմից |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 18-ին Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Խորհրդի նիստում, որին մասնակցում էին ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերը, ընդունվել է կարգադրություն ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգը (ԻՏՀ) բազմաբնույթ տեխնիկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ։  Բազմաբնույթ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը նախապատրաստվել էր ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության կողմից, նախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ: Ավելի վաղ առաջարկությունը համաձայնեցվել էր Միության երկրների հետ, որին նաև սատարել  էր ԵՏՀ Կոլեգիան:  Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Մ.Վ. Բաբիչը նշել է Նախարար Գ.Լ. Վարդանյանի և ԵՏՀ-ի նախագահ Մ.Վ. Մյասնիկովիչի կողմից դրսևորած կոմպետենտության բարձր աստիճանը ԻՏՀ-ի համալիր տեխնիկական փորձաքննության նախապատրաստական աշխատանքներում:  ԵՏՀ Խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում նախարար Գեղամ Վարդանյանը նշել է, որ վերջին տարիներին Միության երկրները և Հանձնաժողովը մեծ ջանք ու էական ծավալի ֆինանսավորում են ներդրել ԻՏՀ-ի զարգացման համար։ Բավականին լուրջ աշխատանք է տարվել համակարգի ստեղծման և զարգացման ուղղությամբ: Սակայն վերջին տարիներին նկատվում է նախագծի զարգացման ընթացքի դանդաղեցում: Հաշվի առնելով արդյունաբերական ՏՏ լուծումների կյանքի շրջափուլը (միջինում 5 տարի)՝ ԻՏՀ-ի զարգացման ու արդիականացման նոր մոտեցումների ձևավորման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգի առկա վիճակի բազմաբնույթ փորձաքննություն:     
10:33 - 22 սեպտեմբերի, 2020
Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն ԵԱՏՄ-ում․ կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումը

Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն ԵԱՏՄ-ում․ կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումը

Մինսկում տեղի է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Բելառուսի նախագահը ջերմորեն ողջունել է ՀՀ վարչապետին Մինսկում և անդրադարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը: «Անկեղծ ասած, ԵՏՄ-ում կան բազմաթիվ խնդիրներ ՝ կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի մասին համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք դեռ ունենք բավարար խոչընդոտներ, միջպետական ​​սահմաններում կան խոչընդոտներ: Արդեն նույնիսկ բիզնեսն է դա հայտարարում: Թվում է, թե սահմաններ չկան և սահմանին լարվածությունը չափազանցված է: Դուք դա ինձնից վատ չեք զգում: Հետևաբար, անելիքներ կան: Բայց ես շատ կցանկանայի, որ վարչապետների հանդիպումը խթան հաղորդի այդ խնդիրների լուծմանը: Եվրասիական միջկառավարական խորհուրդը հստակ քայլ էր ԵԱՏՄ տարածքում հարաբերությունների խորացման գործում: Համենայն դեպս, ես կցանկանայի, որ այդպես լիներ: Տեղի են ունեցել կարծիքների լուրջ փոխանակումներ: Որքան ես տեղեկացա, Դուք այդ հանդիպման շարժիչ ուժն եք եղել», – ասել է Բելառուսի նախագահը։ Նրա խոսքով` Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն Եվրասիական տնտեսական միությունում: «Մենք ապավինում ենք տնտեսության իրական հատվածին, մենք չունենք մեծ պաշարներ, ինչպես մեր մյուս գործընկերները: Միգուցե ղրղզները նույն իրավիճակում են, չնայած գուցե դրանք մի փոքր ավելի պարզ են: Մենք ածխաջրածնային պաշարներ չունենք: Դա մեզ համար ավելի դժվար է: Նույնիսկ գների անկմամբ, Ղազախստանն ու Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեն: Մենք այդ հնարավորությունները չունենք»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Երկար ժամանակ մենք չենք հանդիպել` կորոնավիրուսի պատճառով: Հուսով եմ, որ  մեր աշխատանքը կվերադառնա նորմալ հունի, և մենք կանոնավորապես կհանդիպենք, ինչպես նախատեսված է: Այսօրվա նիստում մենք լսեցինք խոչընդոտների  վերացման վերաբերյալ զեկույցը: Եվ կարող եմ ասել, որ բավականին լավ արդյունքներ ունենք: Կարող եմ Հայաստանի օրինակը բերել: Մենք պետք է վերացնեինք երկու խոչընդոտ և մենք դա արդեն արել ենք: Մի որոշումն արդեն ուժի մեջ է մտել, մյուսն ընդունվել է, բայց ուժի մեջ կմտնի ավելի ուշ: Ռուսաստանը ևս վերացրել է երկու խոչընդոտ, մեր մյուս գործընկերներն էլ: Մենք այսօր լսեցինք զեկույց՝ տասը խոչընդոտների վերաբերյալ, և ընդհանուր առմամբ ութը խոչընդոտ փաստացի արդեն վերացվել է: Քննարկվեցին նաև շատ կարևոր հարցեր՝ կառավարությունների ծրագրերին ԵԱՏՄ-ի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ: Մենք այդ հարցում ևս հասանք բավականին լավ որոշման: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի այսօրվա հանդիպման արդյունքում: Լավ հանդիպում էր, ճիշտ է ձգձգվեց, բայց կարծում էմ, որ աժեր այդքան աշխատել ծրագրերի վրա, քանի որ կոնկրետ հարցեր որոշվեցին: Այդ հարցերը հետաքրքրում են մեզ բոլորիս: Գիտեմ, որ կան կոնկրետ հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Բելառուսի համար, կան հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Հայաստանին: Կարծում եմ, եթե մեզ հաջողվի պահպանել քաղաքական կամքը ներկա մակարդակում, բոլոր հարցերը կլուծվեն: Մենք պարզապես պետք է աշխատենք դրա վրա»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման և ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված էսկալացիային և մանրամասներ փոխանցել Բելառուսի իր գործընկերոջը:
19:13 - 17 հուլիսի, 2020
Տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ը կարգելվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |factor.am|

Տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ը կարգելվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |factor.am|

factor.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բացառությունից հանել և տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը արգելել: Նախագիծն ԱԺ հուլիսի 15-ի արտահերթ նիստում ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Նա մասնավորապես նշել էր, որ օրենքի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից՝ ԵՏՄ և Առևտրի համաշխարհային կազմակերպության մակարդակներում: Ներկայում «Գովազդի մասին» ՀՀ օրենքով՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը:ԵՏՄ շրջանակում ճանաչվել է, որ սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: Այսպիսով նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը: Նախագիծը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով: Անդրադառնալով հարցի հրատապությանը՝ Ավանեսյանը նշեց, որ այն ԵՏՄ շրջանակում ճանաչվել է խոչընդոտ: Կառավարությունը համաձայնել է դա վերացնել այս ամառային նստաշրջանի ընթացքում: «Եթե սա հիմա չվերացվի, կտեղափոխվի աշնանային նստաշրջան, և լրացուցիչ խնդիրներ կառաջանան: Ռիսկ կարող է առաջացնել, որ սա ԵՏՄ շրջանակում համարվի չվերացված խոչընդոտ, ինչը կնշանակի, որ տվյալ ապրանքի վերաբերյալ կարող են սահմանափակող քայլեր իրականացնել»,- ասաց փոխնախարարը: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 85 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:
22:12 - 15 հուլիսի, 2020
2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով

2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով

Կառավարությունը Հավանություն տվեց 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հայաստանի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
11:38 - 09 ապրիլի, 2020