ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Տոյվո Կլաարն ու Ալիևն անդրադարձել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին»
 |azatutyun.am|

Տոյվո Կլաարն ու Ալիևն անդրադարձել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին» |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր Ադրբեջանում է: Բաքվում նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցական ուղիների բացման, ականների խնդրի շուրջ, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած քաղաքացիների խնդրի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը ընդգծել է «բրյուսելյան հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»: Կլաարը Ալիևին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնը, Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին է ողջունել Միշելին: Երեկ էլ Տոյվո Կլաարը Երևանում էր, որտեղ նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում Ռուսաստանի նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
15:25 - 15 հուլիսի, 2022
ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի տարեկան կատարումը բարձր է գնահատվել համատեղ կոմիտեի նիստում

ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի տարեկան կատարումը բարձր է գնահատվել համատեղ կոմիտեի նիստում

Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն ռեադմիսիոն հարցերի համատեղ կոմիտեի 8-րդ նիստը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ Հայաստանյան կողմից ներգրավված են եղել Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժնի, Արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։ Եվրոպական կողմի հետ քննարկումը կազմակերպվել է տեսակապով։ Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից։ Կոմիտեի համանախագահ, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ռեադմիսիայի ոլորտում համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաև ԵՄ օժանդակությունը Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում նախատեսված ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրին, այդ թվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ «Մեզ համար իսկապես կարևոր է փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական աջակցությունը, որ ստանում ենք ԵՄ-ից, քանի որ բարեփոխումների համատեքստում մենք շարժվում ենք գործընթացների թվայնացման ճանապարհով»,-ասել է նա՝ ներկայացնելով 2022 թ-ի հունվարի մեկից գործարկված workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար, ինչպես նաև ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի արդյունավետ շահագործումը 2019 թ-ից ի վեր։ Կոմիտեի համանախագահ, Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի տնօրինության անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի ղեկավարի տեղակալ Մաուրո Գալիարդին իր հերթին բարձր է գնահատել ռեադմիսիայի ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանի կատարողականը և կառուցողականությունը։ «Այժմ մենք աշխատում ենք ոչ ԵՄ անդամ երկրների հետ ռեադմիսիոն համագործակցության վերաբերյալ երրորդ գնահատման զեկույցի ուղղությամբ։ Նախորդ զեկույցներում, Հայաստանի ցուցանիշները բավականին տպավորիչ են եղել»,-նշել է նա։
17:30 - 14 հուլիսի, 2022
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1 մլրդ եվրո օգնություն տրամադրելուն

 |factor.am|

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1 մլրդ եվրո օգնություն տրամադրելուն |factor.am|

factor.am: Եվրամիության խորհուրդը երեքշաբթի օրը՝ հուլիսի 12-ին, պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Ուկրաինային մակրոֆինանսական օգնության առաջին տրանշով 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին, հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent-ը։ «Խորհուրդն այսօր որոշում է կայացրել հրատապ կարգով Ուկրաինային լրացուցիչ մակրոֆինանսական օգնություն տրամադրել՝ 1 միլիարդ եվրոյի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա սկզբին տրամադրված 1,2 միլիարդ եվրոյի շտապ մակրոֆինանսական օգնության հետ մեկտեղ, ԵՄ-ի ընդհանուր մակրոֆինանսական աջակցությունն Ուկրաինային պատերազմի սկզբից ի վեր այժմ կազմում է 2,2 միլիարդ եվրո: «Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այն կավելանա: Մեկնաբանելով որոշումը՝  ԵՄ-ում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանիուրան ասել է. «Նյութական և ֆինանսական օգնությունը շարունակելը ոչ թե տարբերակ է, այլ մեր պարտավորությունն է, ուստի՝ ես շատ գոհ եմ, որ արագացրել ենք մեկ միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու որոշումը։ Դա Ուկրաինայի համար կապահովի անհրաժեշտ միջոցներ՝ հրատապ կարիքները հոգալու և կարևոր ենթակառուցվածքների շահագործումն ապահովելու համար»։
15:56 - 12 հուլիսի, 2022
Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը
 |hetq.am|

Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումը արտահանման հիմնական երթուղով՝ «Հյուսիսային հոսքով» ։ Ըստ ռուսական կողմի՝ պատճառը գազատարի ամենամյա պլանային տեխսպասարկումն է։ Եվրոպայում մտահոգված են, քանի որ Ռուսաստանը կարող է չվերականգնել գազի մատակարարումները։ Այս պահի դրությամբ Ռուսաստանից Եվրոպա բնական գազը մատակարարվում է միայն մեկ տրանզիտային խողովակով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով։ Նախագծի օպերատոր ընկերությունը՝ Nord Stream AG-ն նշել է, որ «Հյուսիսային հոսքում» պրոֆիլակտիկ աշխատանքները հնարավորություն են տալիս ապահովելու գազատարի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը։ Ընդ որում, ռուսական կողմը նշում է, որ գազի մատակարարման դադարեցումը համաձայնեցված է եղել փոխադրմամբ զբաղվող գործընկերների հետ։ Նախորդ տարի գազատարի պլանային սպասարկումը ևս կայացել էր հուլիսի կեսերին։ 2021 թվականին «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը հասել էր 2020 թվականի պատմական ռեկորդային ցուցանիշին՝ 59.2 միլիարդ խորանարդ մետր։ Այս գազատարն անցնում է Բալթիկ ծովի հատակով՝ ռուսական Վիբորգ քաղաքից մինչև Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաք։ Օպերատորը Nord Stream AG ընկերությունն է, որի 51 %-ը պատկանում է Գազպրոմի դուստր ընկերությանը, 15,5-ական %՝ գերմանական Wintershall Dea և E.ON ընկերություններին, ևս 9-ական %՝ հոլանդական N. V. Nederlandse Gasunie-ին և ֆրանսիական Engie-ին։ Այդուհանդերձ, եվրոպացիները մտահոգություններ ունեն, որ Վլադիմիր Պուտինի անմիջական կարգադրությամբ կարող է չվերականգնվել այս գազատարով ռուսական գազի մատակարարումը Եվրոպային։ Գերմանիան արդեն նորմավորում է տաք ջուրը, իսկ ամբողջ Եվրոպան պատրաստվում է հայտարարել արտակարգ միջոցառումների մասին։ Նախագիծն ի հայտ կգա արդեն այս շաբաթ։ «Իրավիճակը շատ լուրջ է, և ճգնաժամը կարող է ավելի ուժեղանալ։ Չի բացառվում, որ Ռուսաստանը կշարունակի կրճատել գազի մատակարարումը»,- «Հյուսիսային հոսքի» պրոֆիլակտիկ անջատումից քիչ առաջ խոստովանել էր եվրոկոմիսար Կադրի Սիմսոնը։ Դեռ երեք տարի առաջ «Գազպրոմն» օրական մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ էր մատակարարում Եվրոպային։ Այս տարվա մայիսի սկզբին այն կազմում էր օրական ընդամենը 250 միլիոն։ Հուլիսի սկզբին այն հասել էր 140 միլիոնի։ Ընդ որում, «Թուրքական հոսքի» պրոֆիլակտիկ անջատման ժամանակ այն ընկել էր՝ հասնելով ռեկորդային 100 միլիոն խորանարդ մետրի։ Առաջիկա 10 օրերին Եվրոպային օրական խոստանում են միայն 75 միլիոն խորանարդ մետր բնական գազ։  Նախորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ անհրաժեշտ է պատրաստվել գազի մատակարարման հետագա խափանումներին և «նույնիսկ Ռուսաստանի կողմից ամբողջական անջատման»։  
15:09 - 11 հուլիսի, 2022
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը․ Ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը․ Ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ-ն պետք է արտակարգ իրավիճակների պլաններ մշակի՝ պատրաստվելու ուկրաինական պատերազմի ֆոնին ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, ներառյալ էներգակիրների որոշ մատակարարումներ: Այնուամենայնիվ, ԵՄ գործադիր մարմնի ղեկավարն ասել է, որ դաշինքը պետք է պատրաստվի Մոսկվայի կողմից ցնցումների: «Մենք նաև պետք է պատրաստվենք գազի մատակարարումների հետագա ընդհատումներին և նույնիսկ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում: Նրա խոսքով՝ ԵՄ անդամ մոտ տասը երկրներ արդեն տուժել են գազի մատակարարումների կրճատումից կամ ամբողջական դադարեցումից։
14:03 - 07 հուլիսի, 2022
ԵՄ-ն Հյուսիսային Մակեդոնիային կոչ է արել ընդունել Բուլղարիայի հետ տարաձայնությունները կարգավորող գործարքը |1lurer.am|

ԵՄ-ն Հյուսիսային Մակեդոնիային կոչ է արել ընդունել Բուլղարիայի հետ տարաձայնությունները կարգավորող գործարքը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հյուսիսային Մակեդոնիային հորդորել է աջակցել Ֆրանսիայի առաջարկած փոխզիջումային առաջարկին՝ հարևան Բուլղարիայի հետ վեճին վերջ տալու համար, որն արգելափակում է  Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցելու հայտը, գրում է AP-ն: Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Սթևո Պենդարովսկին և կառավարությունը աջակցել են առաջարկվող գործարքին, որը կոչ է անում երկրին իր սահմանադրությամբ ճանաչել էթնիկ բուլղարական փոքրամասնության գոյությունը: Դա կարող է նպաստել երկկողմ վեճի կարգավորմանը, որը խոչընդոտում է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության գործընթացը: Ընդդիմության և ցուցարարների կարծիքով՝ փաստաթղթում առաջարկվող զիջումները խախտում են մակեդոնացիների ազգային, մշակութային և պատմական իրավունքներն ու շահերը: Մի քանի հարյուր մարդ Սկոպիեում մասնակցել է ֆրանսիական առաջարկի դեմ բողոքի ցույցին։ Ակցիայի մասնակիցները փորձել են գրոհել կառավարական շենքերը, խորհրդարանի մոտ էլ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախման հետևանքով տուժել է 47 մարդ: 
12:20 - 06 հուլիսի, 2022
ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել
 |shantnews.am|

ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել |shantnews.am|

shantnews.am: Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, հիմնական պատասխանն Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ օպերացիային կշարունակեն մնալ պատժամիջոցները, որոնց էֆեկտը գնալով միայն կաճի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Yomiuri թերթում հրապարակված հոդվածում: Նրա խոսքով՝ բախվելով Ուկրաինայում հատուկ գործողության հետ «մենք մտադրություններից սկսեցինք անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխանել: Քանի որ մենք չենք ցանկանում կռվել Ռուսաստանի հետ, պատասխանի հիմքում տնտեսական պատժամիջոցներն են: Դրանք արդեն սկսում են ազդեցություն ունենալ, որը առաջիկա ամիսներին միայն կավելանա»: Բորելը նաև ասել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, ազդում են նրա ռազմարդյունաբերական համալիրի վրա և խոչընդոտում են նավթի արդյունահանմանը։ «Եթե խոսենք ռազմական ոլորտի մասին, ապա «Իսկանդերի» և «X-101»-ի նման ճշգրիտ կառավարվող հրթիռներ արտադրելու Ռուսաստանի կարողությունը սահմանափակ է», – ասել է Բորելը: «Նավթի արդյունահանման ոլորտում ոչ միայն օտարերկրյա ընկերությունները հեռանում են, այլև բարդ իրավիճակ է ստեղծվել այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցում, ինչպիսին հորիզոնական հորատումն է»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական ընկերությունների հնարավորությունները նոր հանքավայրեր շահագործելու համար սահմանափակ են։ Ի թիվս այլ հարցերի, նա նշել է ավտոմոբիլային շուկայում և ավիացիայի ոլորտում առկա խնդիրները։
10:38 - 06 հուլիսի, 2022
«Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

«Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

 «Դիմադրություն» շարժման մասնակիցները ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մոտ: Շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ակցիայից հետո մասնակիցները շարժվելու են Եվրամիության գրասենյակ: «Հուլիսի 5-ի համար ևս որոշակի գործողություն է մշակված»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա հավաքը ևս պահանջված էր գաղափարակիցների շրջանում: Արամ Վարդևանյանի խոսքով՝ վերջին օրերին դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները` մասնավորապես Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում Ջհանգիրյանի թողած ժառանգության վերացում, իսկ  ԵՄ-ն այդտեղ խնդիր չի տեսնում: «Մենք մինչև հիմա ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, ԵՄ-ն չունի՞ այդտեղ անելիքներ: Ես չեմ տեսել, որ ԵՄ-ն ասի Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ: Ցանկացած գործողություն, խոսք, որը հնչեցվում է հանրայնորեն, ոչ միայն արձանագրվում է Երևանում, այլև Բրյուսելում»,-ասաց Վարդևանյանը: Անդրադառնալով խմբակցության  ներսում մանդատներ վայր դնելու հարցին՝ Վարդևանյանն ասաց, որ  մանդատը պետք է ծառայեցվի կորևորագույն օրակարգերին` օրինակ վարչապետի ընտրությանը: «Մենք խնդիր չունենք մանդատ վայր դնելու, եթե իմանանք, որ դրանով ինչ որ հավելյալ արժեք կստեղծվի»,-ասաց նա: Նշենք, որ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը շարժումը երթ է  նախատեսում  ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Հուլիսի 8-ին` ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։
11:18 - 04 հուլիսի, 2022
Ցույց Թբիլիսիում՝ կառավարության հրաժարականի պահանջով
 |azatutyun.am|

Ցույց Թբիլիսիում՝ կառավարության հրաժարականի պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ երեկ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ էին՝ կառավարության հրաժարականի պահանջով։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջում էին ձևավորել ազգային համաձայնության նախարարների կաբինետ, որը կկարողանա երկրում բարեփոխումներ իրականացնել և հասնել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի։ Հանրահավաքի մասնակիցները փակել էին Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է հանրապետության խորհրդարանի շենքը։ Եվրամիության ղեկավարները հունիսի 23-ին ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային թեկնածուների կարգավիճակ տրամադրեցին։ Նրանք ընդունեցին Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև մի շարք պայմանների կատարման դեպքում նրան թեկնածուի կարգավիճակ տալու պատրաստակամությունը։ Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և նախկին խորհրդային հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։ 2014 թվականին երկիրը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, որի անբաժանելի մասն է խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը։ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստացել զբոսաշրջային ուղևորություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ՝ առանց վիզայի։
09:49 - 04 հուլիսի, 2022