ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին |hy.armradio.am|

Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին |hy.armradio.am|

hy.armradio.am: Ռուսաստանը ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, Մոսկվայում մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է կազմակերպությունում նախագահող երկրի ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով, միջպետական ​​հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ է բարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։ «Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում էին մեր երկրների փոխվարչապետերը։ Դրան մասնակցեցին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Սա շատ կարևոր, շրջադարձային իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր որոշումները, կյանքի կկոչվեն և բնականաբար կպահանջեն շփումներ և այցելություններ»,- նշել է Կոպիրկինը։ Նա հավելել է, որ մի շարք հրավերներ կան ռուսական կողմից հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսված նշանակալից միջոցառումներին։ «Ես հիմա ամեն ինչ չթվարկեմ, մենք աշխատում ենք այդ հարցի վրա, իհարկե, նման փոխանակումներ, այդ թվում՝ բարձր մակարդակով այցելություններ, օրակարգում են»,- ասել է դեսպանը։
09:41 - 19 հունվարի, 2024
ԵԱՏՄ ընդհանուր կաթսա Հայաստանը փոխանցել է 187 մլրդ դրամ, իսկ այնտեղից հետ է ստացել 61 տոկոսով ավելի քիչ՝ 73 մլրդ. ՊԵԿ |news.am|

ԵԱՏՄ ընդհանուր կաթսա Հայաստանը փոխանցել է 187 մլրդ դրամ, իսկ այնտեղից հետ է ստացել 61 տոկոսով ավելի քիչ՝ 73 մլրդ. ՊԵԿ |news.am|

news.am: ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքերի մասով 2023 թվականին 32 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը: «Ինչպես գիտեք, Հայաստանից գանձվող մաքսատուրքերը փոխանցվում են ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, եւ այնտեղից Հայաստանի համամասնությանը համապատասխան, որը 1,22 տոկոս է, փոխանցվում է պետական բյուջե: Այս առումով ցուցնաիշները հետեւյալն են. 2023-ի ընթացքում ՀՀ կողմից գանձվել եւ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե փոխանցվել է շուրջ 187,5 մլրդ դրամ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ից ստացել է շուրջ 73 մլրդ դրամ, այսինքն 114 մլրդ դրամով (շուրջ 61 տոկոսով-խմբ.) պակաս»,-ասաց նա: Թամազյանի խոսքով, այս ոլորտում աճը գրանցվել է տրանսպորտային միջոցների, կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի, ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ վառելիքաքսուքային նյութերի՝ բենզինի, վառելիքի  ներմուծման գծով:
10:57 - 12 հունվարի, 2024
Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցկացվող «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ։
10:31 - 12 հունվարի, 2024
Հայաստանում կփակեն որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրիները
 |armeniasputnik.am|

Հայաստանում կփակեն որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրիները |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանում կսկսեն փակել որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրի խանութները (անմաքս առևտրի խանութները, որոնք ՀՀ-ում հիմնադրվել են 2003 թվականին և կրում էին «Duty free Armenia» անվանումը)։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այդ չափանիշները պետք է մշակի պետությունը, և այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն դրանց, կներառվեն դյութի ֆրի առևտրի սուբյեկտների ռեգիստրում։ Նման ռեգիստրներ, ԵԱՏՄ կանոնների համաձայն, պետք է ստեղծեն միության բոլոր երկրները։ Բադասյանը նշեց, որ գործող խանութների համար նախատեսված կլինի անցումային շրջան, որի ընթացքում նրանք իրենց աշխատանքը պետք է համապատասխանեցնեն ստանդարտներին, այլապես որոշակի պահից նրանք այլևս չեն կարողանա աշխատել։ Բացի այդ, առաջարկվում է մաքսային հսկողության գոտիներում (օդանավակայաններ և ցամաքային անցակետեր) տարածքային արտոնություններ սահմանել նման խանութների համար և առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել կառավարության սահմանած մրցույթի հիման վրա։ Համապատասխան որոշումը կառավարությունը մտադիր է ընդունել առաջիկայում՝ օրինագծի ընդունումից հետո (որը ԱԺ հանձնաժողովից շուտով կգնա լիագումար քննարկման)։
17:04 - 10 հունվարի, 2024
ԵԱՏՄ երկրներից փորձ է արվել ներկրել առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված 5 տոննայից ավելի ապրանք

ԵԱՏՄ երկրներից փորձ է արվել ներկրել առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված 5 տոննայից ավելի ապրանք

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում, ուսումնասիրել են մի շարք ընկերությունների կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների  ներկրման գործընթացը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների և այլ փաստաթղթերի, կամ տեղեկությունների համապատասխանության ստուգման նպատակով, զննման են ենթարկվել ընկերության կողմից երկու դեպքով տարբեր «տարանցման հայտարարագրերով», բեռնատարներով ներմուծված ապրանքները։  Պարզվել է, որ 2 բեռնատարներում էլ առկա են չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ՝ մետաղալարեր, շարժիչի յուղեր, ավտոպահեստամասեր, համակարգչի համար նախատեսված հիշողության սարքեր, տեսագրող սարքեր, հեռուստացույցի ընդունիչներ, որոնք ներառված չեն եղել ուղեկցվող փաստաթղթերում։ Պարզվել է նաև, որ հաշիվ ապրանքագրերում նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրվել են շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։  ՌԴ-ից ապրանքներ ներկրող մեկ այլ ընկերության կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներկրված ապրանքների զննման և փաստաթղթերի ստուգման արդյունքում բացահայտվել է, որ բեռնատարում առկա են չհայտարարագրված ապրանքներ՝ նոր հագուստ, հեռախոսի աքսեսուարներ, էլեկտրական ծխախոտների սարքավորումներ և այլն։ Հաշիվ ապրանքագրերում էլ նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրված են եղել  շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։  Մեկ այլ դեպքով, ՌԴ-ից ՀՀ ներմուծված տարանցման հայտարարագրով բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկի ապրանքների զննության ժամանակ պարզվել է, որ առկա են ընկերության կողմից չհայտարարագրված ապրանքներ՝ ջեռուցման կաթսա, ավտոպահեստամասեր, տեսախցիկներ, խողովակներ, էլեկտրական ծխախոտների տաքացնող սարքավորումներ։ Բոլոր չորս դեպքերով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։ Կատարված ստուգողական միջոցառումները, ի դեպ, իրականացվել են ներքին անվտանգության, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների համատեղ մասնակցությամբ։  Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր քաշը կազմել է 3402 կգ, իսկ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներինը` 1806 կգ: Կատարվել է ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների արժեքների ճշգրտում, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը մի քանի անգամ ավելացել են։ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրված ապրանքների տեղափոխումից ՀՀ պետական սահմանով:
16:23 - 27 դեկտեմբերի, 2023
Ռուսաստանը տեսնում է արտաքին ուժերի փորձերը՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Զախարովա
 |news.am|

Ռուսաստանը տեսնում է արտաքին ուժերի փորձերը՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Զախարովա |news.am|

news.am: Մենք տեսնում ենք արտաքին ուժերի փորձեր՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար։ Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար: Մի շարք պատճառներով՝ սա մեր ընդհանուր պատմությունն է, ժողովուրդների ու մշակույթների փոխներթափանցումը, տարածաշրջանային պլանի կայունությունը, սրանք ընդհանուր մարտահրավերներ են և ընդհանուր խնդիրներ, որոնք ավելի հեշտ է լուծել միասին։ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում։ Մեր կողմից մենք հավատարիմ ենք համագործակցության առանցքային ոլորտներում նախատեսված բոլոր ծրագրերի հետագա իրականացմանը: Կարծես թե լավ հեռանկարներ ունենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու նախադրյալ կա. Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այս տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ, ինչին կարող է նպաստել նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։ Իմ անունից Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն Նոր տարում և, հնարավորության դեպքում, ավելի քիչ խնդիրներ, քան նրանք, որոնց բախվել են անցնող տարում»,- նշել է նա։
14:09 - 27 դեկտեմբերի, 2023
ԵԱՏՄ-ն մտադիր է Հնդկաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Հնդկաստանի ԱԳՆ
 |1lurer.am|

ԵԱՏՄ-ն մտադիր է Հնդկաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Հնդկաստանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Ռուսաստան և այցի ընթացքում, մասնավորապես, բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ «Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսեն հաջորդ տարվա հունվարին»,- հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարը: Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրի նախագիծը պատրաստել են 2020 թվականի մարտին, սակայն դրա քննարկումը հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով։ 2022 թվականի հունվարին երկու կողմն էլ ներկայացրել էին առևտրային համաձայնագրի պայմանների վերջնական ձևակերպումները, սակայն համաձայնագրի հետագա բանակցություններն ու աշխատանքը բարդացել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված հակամարտության պատճառով:
13:18 - 27 դեկտեմբերի, 2023
ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը կարող է հասնել 160 մլրդ դոլարի. Տոկաև
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը կարող է հասնել 160 մլրդ դոլարի. Տոկաև |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը մոտ ապագայում կարող է հասնել 160 միլիարդ դոլարի։ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։   «ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի ամբողջական ձևաչափի գործարկումը զգալիորեն կնվազեցնի բիզնես ծախսերն անդամ երկրների միջև ապրանքներ տեղափոխելիս: Էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ փոխգործակցության մեծ ներուժ կա: Անցյալ տարի այս շուկայի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ում հասել է 80 միլիարդ դոլարի, մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել»,- ասել է Տոկաևը։   Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ավելի արդյունավետ աշխատի մաքսային ընթացակարգերի կատարելագործման և առցանց առևտրի իրավահավասար էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ:
22:21 - 25 դեկտեմբերի, 2023
Հայաստանը ձգտում է կասեցնել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը․ Փաշինյան
 |tert.am|

Հայաստանը ձգտում է կասեցնել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը․ Փաշինյան |tert.am|

tert.am: ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգ: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ-Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ «Մենք շարունակում ենք դա հենց այդպես ընկալել և տնտեսական փոխգործակցությունը  զարգացնել հենց այս համատեքստում՝ ձգտելով կասեցնել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»,- ասել է Փաշինյանը։  Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն և այդ կառույցի տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցված լինեն քաղաքական հավակնությունների հետ։ Փաշինյանն ասել է նաև, որ հիմնական առևտրային ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն՝ քաղաքական նկատառումներից ելնելով։ «Դա միանշանակ կհանգեցնի միության հիմնարար սկզբունքների խաթարմանը»,- ասել է նա։ Ըստ Փաշինյանի՝ եվրասիական միությունը դեռևս չի լուծել էներգետիկ ռեսուրսների միասնական շուկայի ստեղծման և բեռների թվային հսկողության խնդիրները։ Նա ընդգծեց, որ հայկական կողմը ողջունում է Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը, որը կօժանդակի Իրանի հետ տնտեսական և լոգիստիկ կապերի զարգացմանը և կստեղծի ամուր պայմանագրային հիմք համատեղ ծրագրերի համար: Փաշինյանի խոսքով` միասնական էներգետիկ շուկայի վերաբերյալ որոշումների բացակայությունը սկզբունքային բնույթի մի քանի խնդիրներից է, որոնք կուտակվել են ԵԱՏՄ-ում։ «Այս համատեքստում Հայաստանը պատրաստ է ճկուն մոտեցում ցուցաբերել՝ ապահովելու ԵԱՏՄ երկրների շահերի հավասարակշռությունը չլուծված հարցերի շուրջ՝ լավագույնս օգտագործելու միության ընդհանուր էներգետիկ շուկաների ներուժը»,- ասել է նա և միաժամանակ նա նշել՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ըստ Փաշինյանի` մեկ այլ կարևոր խնդիր է թվային տեխնոլոգիաների ներդրումը բիզնես գործընթացներում՝ եվրասիական հնգյակի երկրների IT համայնքների ներգրավմամբ: Դա հատկապես արդիական է արհեստական ինտելեկտի գործնական կիրառման լույսի ներքո, որը նոր հնարավորություններ է բացում տնտեսական ակտիվության տվյալների առավել օպերատիվ հավաքման և արդյունավետ վերլուծության համար: Փաշինյանի խոսքով` թվային բեռների վերահսկման գործուն համակարգի ներդրումը հատկապես կարևոր է Հայաստանի համար, որը ընդհանուր սահման չունի միության մնացած երկրների հետ։ Սա որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում հայկական առևտրի համար, բայց միևնույն ժամանակ եզակի հնարավորություն է ողջ ԵԱՏՄ-ի համար։ «Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով բեռների անխափան անցումը պետական սահմաններով նվազագույն ընթացակարգերով և ստուգումներով, մենք բացառիկ հնարավորություն կստանանք շահագրգիռ երրորդ երկրների հետ ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման համար», - հայտարարել է Փաշինյանը: Նա նաև ողջունել է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը, որը կնպաստի տնտեսական և լոգիստիկ կապերի ամրապնդմանը և թույլ կտա ամուր պայմանագրային հիմք դնել զարգացման համատեղ ծրագրերի ներքո:
21:23 - 25 դեկտեմբերի, 2023
Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ ՀՀ-ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ
 |tert.am|

Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ ՀՀ-ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած չէ և վստահ է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։ Լրագրողները Լուկաշենկոյին հարցրել են, թե արդյոք նա նեղացած չէ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու այն դեպքում, երբ նախկինում չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։ «Ի՞նչ եք անում: Դրանք տարբեր ձևաչափեր են: Ես գիտեի դրա մասին: Ես այն ժամանակ ասացի, որ նա կժամանի Սանկտ Պետերբուրգ...ինչ վիրավորանքի մասին է խոսքը»,–ասել է Լուկաշենկոն: Նա հիշեցրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, որում քննարկել են, որ ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, ոչ թե ռազմաքաղաքական, և դրան պետք է մասնակցել։ Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ դեկտեմբերի 26-ին նախատեսված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։։
20:13 - 25 դեկտեմբերի, 2023
Հակառուսական ֆոն չկա, չեմ բացառում, որ Հայաստանը հաջորդ տարի ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. Ալեն Սիմոնյան |news.am|

Հակառուսական ֆոն չկա, չեմ բացառում, որ Հայաստանը հաջորդ տարի ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Չեմ բացառում: Այսպես այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությանը, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ են սկսվել: «Համ ասում եք, որ զենքի մասին է, համ ուզում եք, որ սենց ձեզ սաղ պատմեմ: Դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր չակերտավոր խնդիրները կարող են ներառված լինել: Սպասեք, տեսնենք ինչ է»: Ալեն Սիմոնյանը նաեւ ընդգծեց, որ Ռուսական կողմը ոչ միայն չէր ցանկանում, այլ չէր կարողանում զենք վաճառել Հայաստանին. «Ես վստահ էլ չեմ, որ մենք մինչեւ վերջ կարող ենք ասել, որ կունենանք այն, ինչ կբանակցենք: Կապրենք, կտեսնենք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ Հայաստանում հակառուսական ֆոնին ռազմատեխնիկական համաձայնագրեր են քննարկվում, ԱԺ նախագահն ասաց. «Ո՞ւմ մոտ է հակառուսական ֆոն: Հակառուսականություն բառը սխալ է ասված, որովհետեւ հայ եւ ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են: Հայաստանում հակառուսական բան չկա, կա հակակրանք այն քաղաքականության նկատմամբ, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիներին իրականացվել են: Եկեք դա չվերածենք հակառուսական ֆոնին»: Ալեն Սիմոնյանը նաեւ չբացառեց, որ հաջորդ տարի Հայաստանը կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը: «Այդ համագործակցության շնորհիվ  նաեւ մեր տնտեսությունն աճ է ապահովում եւ կարծում եմ՝ ճիշտ որոշում կկայացնի կառավարությունը»: Հիշեցնենք` ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ քննարկվում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր:
14:07 - 22 դեկտեմբերի, 2023
Մենք կբացառենք Հայաստանում այն մեքենաների երկարատեւ վարումը, որոնք ԵԱՏՄ երկրների համարանիշներով չեն. նախարար |news.am|

Մենք կբացառենք Հայաստանում այն մեքենաների երկարատեւ վարումը, որոնք ԵԱՏՄ երկրների համարանիշներով չեն. նախարար |news.am|

news.am: Ժամանակավոր ներկրված մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման աջակցման ծրագրի ավարտից հետո կներդրվեն նոր նորմեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ այդ նորմերը պետք է բացառեն Հայաստանում այն մեքենաների երկարատեւ վարումը, որոնք այն երկրների համարանիշներով են, որոնք ԵԱՏՄ անդամ չեն։ «Եթե կա օրենք, այն պետք է պահպանվի»,- նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիները, որոնք Հայաստան են ներմուծել ավտոմեքենա ժամանակավոր օգտագործման համար, կարող են մինչեւ 2023թ. դեկտեմբերի 30-ը մաքսային ձեւակերպում կատարել 40 տոկոս զեղչով՝ մինչեւ 5 տարեկան մեքենաների համար։ Այդ արժեքը կփոխհատուցի Հայաստանի կառավարությունը։ 5 տարեկանից բարձր մեքենաների համար զեղչը կկազմի 70 տոկոս։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի վերջին տվյալներով՝ ձեւակերպում ստացել են 1 700 ժամանակավոր ներմուծված մեքենաներ։
11:53 - 20 դեկտեմբերի, 2023