Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին, սակայն մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և G20-ում նախագահող Ինդոնեզիայի առաջնորդ Ջոկո Վիդոդոյի միջև։ «Պուտինը հաջողություններ է մաղթել [Մեծ] քսանյակի խմբում ինդոնեզական նախագահությանն ու հավաստիացրել, որ Ռուսաստանը կանի հնարավոր և անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նպաստի այդ հաջող նախագահությանը։ Ռուսաստանը նաև պատրաստվելու է այդ գագաթնաժողովին։ Դեռևս վաղ է խոսել մեր մասնակցության մյուս մանրամասների մասին։ Ժամանակին ձեզ կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը։ Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք Պուտինն Ինդոնեզիա կմեկնի G20-ի՝ գագաթնաժողովին մասնակցելու, թե տեսակապով կմիանա։ Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցով դեռ որոշում չի կայացվել։   Նորա Վանյան
16:54 - 29 ապրիլի, 2022
Պեսկովը Մոլդովային և Վրաստանին զենք մատակարարելու մասին Թրասի առաջարկը սպառնալիք է անվանել եվրոպական անվտանգությանը

Պեսկովը Մոլդովային և Վրաստանին զենք մատակարարելու մասին Թրասի առաջարկը սպառնալիք է անվանել եվրոպական անվտանգությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասի հայտարարությոնը՝ Մոլդովային և Վրաստանին մատակարարվող զենքի ավելացման անհրաժեշտության մասին։ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման գործողություններն անվտանգային սպառնալիք կստեղծեն եվրոպական աշխարհամասի համար, գրում է «Կոմերսանտը»։ «Ուկրաինային և մյուս երկրներին զենքով, հատկապես՝ ծանր զինատեսակներով ապահովման միտումն ինքնին գործողություններ են, որոնք սպառնում են աշխարհամասի անվտանգությանն, անկայունություն են սադրում»,- ասել է Պեսկովը։ Նախօրեին Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է Կիևին ավելի շատ տանկեր և ինքնաթիռներ տրամադրեն։ Բացի այդ, գերատեսչությունը նշել էր Մոլդովայի և Վրաստանի համար ռազմական ներուժի ավելացման անհրաժեշտության մասին։ Լիզ Թրասը նշել է, որ միջազգային այն գործիքներն ու կազմակերպությունները, որոնք ստեղծվել են Երկրորդ աշխարհամարտից և Սառը պատերազմից հետո հակամատությունների կանխարգելման համար, «անհաջողության են մատնվել», և դա պետք է առիթ լինի դրանց վերանայման համար։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի գրոհելու Ռուսաստանի տարածքում ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները՝ միջազգային իրավունքի համաձայն։   Նորա Վանյան
15:49 - 28 ապրիլի, 2022
ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին

 |armenpress.am|

ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը տվյալներ չունի այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստան ցեղասպանության ակտեր է կատարել: Ապրիլի 22-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: «Մենք տեղեկատվություն չունենք, որը ցույց տար, թե ցեղասպանություն Է կատարվել»,- նշել Է նա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 12-ին լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել Է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում: Միացյալ Նահանգների ղեկավարն ըստ որում նշել Է, թե տեղի ունեցողի գնահատումը պետք Է տան իրավաբանները: Մինչ այդ նա համանման արտահայտություն Է գործածել՝ ճառով ելույթ ունենալով Այովայի նահանգում: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքը ցեղասպանության մասին, նշել Է, որ Կրեմլում կտրականապես համաձայն չեն այդ հայտարարություններին: Նա նաեւ անթույլատրելի եւ աններելի Է համարել այն երկրի ղեկավարի հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:25 - 22 ապրիլի, 2022
Ուկրաինացի զինվորականները դեռ կարող են վայր դնել զենքը և լքել «Ազովստալը»․ Պեսկով

Ուկրաինացի զինվորականները դեռ կարող են վայր դնել զենքը և լքել «Ազովստալը»․ Պեսկով

Չնայած նրան, որ Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում ուկրաինացի զինվորականներ են արգելափակված՝ քաղաքը «պատրաստ է խաղաղ կյանք սկսելուն», «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները հնարավորություն ունեն՝ վայր դնելու զենքն ու դուրս գալու հումանիտար միջանցքներով։ «Դուք գիտեք, որ զենքը վայր դնելու և միջանցքներով դուրս գալու հնարավորություն ուկրաինացի զինծառայողներն ունեցել են և դեռ ունեն։ Այդպիսի հնարավորություն եղել է դեռևս նախագահ Զելենսկու հայտարարությունից առաջ»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ «Ազովստալն» առանձին օբյեկտ է, «որտեղ ամբողջությամբ արգելափակված է ուկրաինացի ազգայնականների մնացած խումբը», և նրանց այնտեղ գտնվելը չի խանգարի Մարիուպոլում խաղաղ կյանք վարել։ Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է փոխանակել Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում գտնվող ուկրաինացիներին ռուսաստանցի գերիների հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրահանգել է չեղարկել «Ազովստալի» պլանավորված գրոհն ու արգելափակել կոմբինատը։   Նորա Վանյան
15:55 - 21 ապրիլի, 2022
Ռուսաստանն Ուկրաինային կարգավորման մասին փաստաթղթի նախագիծ է փոխանցել

Ռուսաստանն Ուկրաինային կարգավորման մասին փաստաթղթի նախագիծ է փոխանցել

Ռուսաստանն Ուկրաինային հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ է փոխանցել և պատասխանի է սպասում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը խոսել է այն մասին, որ ուկրաինական կողմն անընդհատ շեղվում է ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններից, շեղվում է իր խոսքերից։ Սա բանակցությունների արդյունավետության առումով շատ վատ հետևանքներ ունի։ Ներկա պահին ուկրաինական կողմին է փոխանցվել մեր փաստաթղթի նախագիծը, որը ներառում է բացարձակ հստակ մշակված ձևակերպումներ։ Գնդակը նրանց դաշտում է, սպասում ենք պատասխանի», - ասել է Պեսկովը։ Նա նշել է նաև, որ պատասխանի ժամկետները կախված են Կիևից։ «Մենք բազմիցս ասել ենք, որ ուկրաինական կողմի աշխատանքի դինամիկան հեռու է բավարար լինելուց, այդ պատճառով էլ բանակցային գործընթացի ինտենսիվացման մեծ հակվածություն ուկրաինացիները չեն դրսևորում», - ասել է Պեսկովը։   Նորա Վանյան
14:49 - 20 ապրիլի, 2022
Պեսկովը չի հայտարարել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություն է․ նրան են վերագրվում ռուս լրագրողի խոսքերը

Պեսկովը չի հայտարարել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություն է․ նրան են վերագրվում ռուս լրագրողի խոսքերը

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանյան և ռուսական լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվում այն մասին, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այդ հանդիպումը՝ ասելով, որ միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություններ են տեղի ունենում։ Պեսկովը, սակայն, նման հայտարարություն չի արել։ Այսպիսով, news.am կայքում ապրիլի 17-ին հրապարակվել է «Միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություններ են տեղի ունենում. Պեսկովը՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին» վերտառությամբ նյութ (արխիվացված հղումը)։ Նյութում նշվում է․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կշարունակի տնտեսության հարցով խորհրդակցությունների շարքը և կքննարկի մետաղագործության ոլորտում տիրող իրավիճակը, բացի այդ՝  պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Россия 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի շրջանակում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը»: Ըստ news.am-ի՝ Պեսկովը նաև հայտարարել է, որ  «միջազգային ասպարեզում ստեղծված ներկայիս իրավիճակում հատուկ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում»։ Հետաքրքիր է, որ news.am-ի միևնույն նյութի ռուսերեն տարբերակի միայն վերնագրում են այս խոսքերը վերագրվում Պեսկովին։ Իսկ նյութում նշվում է, որ այդ մասին տեղեկացրել են «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի ժամանակ (արխիվացված հղումը)։ News.am-ին հղումով լուրը վերահրապարակել են armedia.am, blackseanews.net, galatv.am կայքերը։ Hayknews.com-ը ևս նույն բովանդակությամբ հրապարակում է արել (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը միջազգային նշանակության իրադարձություն անվանելը Պեսկովին վերագրող նյութ է հրապարակել նաև newsarmenia.am-ը՝ հղում կատարելով vesti.ru-ին։ Vesti.ru-ում, սակայն, ոչինչ չի ասվում Պեսկովի նման հայտարարության մասին (արխիվացված հղումներ՝ 1, 2)։  «Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան: Ներկայիս միջազգային իրավիճակում սա առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն է։ Մանրամասները՝ «Россия 1» հեռուստաալիքի նյութում»,- ասված է կայքում և կից ներկայացված է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի այն հատվածը, որտեղ խոսվում է Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին։ Առհասարակ, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի՝ Փաշինյանի այցին վերաբերող հատվածում ոչինչ չկա Պեսկովի մասին։ Ծրագրի վերջում հաղորդավարներից մեկը մյուսին հարցնում է, թե ինչ է սպասվում հաջորդ շաբաթ։ Վերջինս էլ պատասխանում է, որ տեղի են ունենալու միջազգային կարևոր իրադարձություններ։ Այնուհետև ցուցադրվում է ռեպորտաժ՝ Փաշինյանի այցի մասին, և ռեպորտաժի ընթացքում լրագրողն ասում է․ «Պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներկայիս միջազգային իրավիճակում սա հատուկ նշանակության իրադարձություն է» (նշված հատվածը կարող եք դիտել հաղորդման 35-րդ րոպեից)։ Ծրագրի ընթացքում Պեսկովից, այնուամենայնիվ, երկու մեջբերում կա։ 17-րդ րոպեում նա խոսում է «Ռոսկոսմոս»-ից, 19-րդ րոպեում՝ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Սակայն Փաշինյան-Պուտին հանդիպման մասին նա ոչինչ չի ասում։ Այպիսով, հայաստանյան և ռուսական լրատվամիջոցները սխալմամբ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին են վերագրել «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի լրագրողի խոսքերը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին։ Գլխավոր լուսանկարը՝ BBC-ի Աննա Սահակյան
15:26 - 18 ապրիլի, 2022
Կիևի հետ բանակցությունների դինամիկան հեռու է բավարար լինելուց․ Պեսկով

Կիևի հետ բանակցությունների դինամիկան հեռու է բավարար լինելուց․ Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցությունների զարգացման դինամիկան հեռու է բավարար լինելուց, Կիևը հաճախ է փոխում դիրքորոշումն արդեն համաձայնեցված հարցերի վերաբերյալ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Նախագահ [Վլադիմիր Պուտինը] բոլորովին վերջերս է ասել, որ այն ընթանում է՝ ըստ պլանի։ Միաժամանակ փորձագիտական մակարդակում շարունակվում են շփումները բանակցային գործընթացի շրջանակում, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ - Ցանկանում եմ նաև հիշեցնել նախագահի խոսքերը, որ, ցավոք, ուկրաինական կողմն առանձնահատուկ հետևողականություն չի դրսևորում, համաձայնեցված հարցերով դիրքորոշումը հաճախ է փոխվում»։ «Բանակցային գործընթացում առաջխաղացման դինամիկան հեռու է բավարար լինելուց», - հավելել է Պեսկովը։ Պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկու այն հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, թե Կիևը պատրաստ կլինի քննարկել Ղրիմի կարգավիճակն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը, եթե Մոսկվան դուրս բերի իր զորքերն Ուկրաինայի տարածքից, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն «նախկինի պես պատրաստ չէ հանրային հարթակ տեղափոխել այն հարցերը, որոնք քննարկվում են բանակցությունների ընթացքում»։   Նորա Վանյան
14:40 - 18 ապրիլի, 2022
Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում

 |factor.am|

Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում |factor.am|

factor.am: Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կայցելի Մոսկվա փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, գրում է VOA-ն: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ավստրիայի կանցլերի այցը։ Նեհամերն իր հերթին լրագրողներին ասել է, որ մտադիր է Պուտինի հետ խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորության և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին։ «Մեզ անհրաժեշտ են մարդասիրական միջանցքներ, հրադադար և ռազմական հանցագործությունների լիարժեք հետաքննություն»,- գրել է կանցլերը Twitter-ում։ Մինչ այդ, շաբաթ Նեհամերը Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ դատապարտելով ռուսական ագրեսիան և խոստանալով քաղաքական և հումանիտար աջակցություն։ Ավստրիան չեզոք երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, Ուկրաինային զենք չի մատակարարում։ Հաղորդվում է, որ կանցլերի այցը համաձայնեցվել է ԵՄ առաջնորդների հետ, որի մասին տեղեկացվել են նաև Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները։
16:44 - 11 ապրիլի, 2022