Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը Պերական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ։

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 10-ին։  1988-1993 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսահաշվային ֆակուլտետում՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտացումով։ Ունի տնտեսագետի որակավորում։ 

1993-1994 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության առաջին տարածքային բաժնի, այնուհետև՝ հատուկ բաժնի պետական հարկային տեսուչ։ 1994-1995 թթ. եղել է Երևանի Թիվ 1 տարածքային հարկային տեսչության (բաղկացած՝ Երևանի Խորհրդային, Արաբկիր և Շահումյան տեսչություններից) ինֆորմացիայի բաժնի պետական հարկային տեսուչ, այնուհետև՝ Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հաշվետվությունների ընդունման և ինֆորմացիայի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ։

1995-1999 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետական հարկային տեսուչ։ 1999-2000 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հարկերի հաշվառման բաժնի պետ, 2000-2006 թթ.` «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸում՝ որպես հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, այնուհետև՝ ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար։ 2006-2016 թթ. աշխատել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸում՝ որպես հարկային ծառայությունների ղեկավար։ 2016-2018 թթ. եղել է  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում։ 

Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին. ՊԵԿ նախագահ |armtimes.com|

Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին. ՊԵԿ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Չեմ կարող ասել, թե գույքահարկն ինչ չափով կբարձրանա, քանի որ քննարկվում է 3-4 տարբերակ: Այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով 2 շաբաթ առաջ կառավարությունում քննարկված հարկային բարեփոխումներին:   Հարցին՝ ծանոթացե՞լ է արդեն գույքահարկի եւ եկամուտների համատարած հայտարարագրման վերաբերյալ առաջարկվող փոփոխություններին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Քննարկման ժամանակ ֆինանսների նախարարությունը բերել էր հայեցակարգային փաստաթուղթ, որը մոտավորապես 7 արմատական կետեր ուներ ու այդ կետերի շրջանակում ձեր ասած բարեփոխումները պետք է իրականացնենք մոտակա 3-ից 5 տարվա ընթացքում: Ես իզուր չասացի հայեցակարգային փաստաթուղթ, որովհետեւ դա թվարկում էր ընդհանուր մեծ միջոցառումները, որը ենթամիջոցառումներ պետք է ունենա: Այդ ենթամիջոցառումների շրջանակներում նաեւ ձեր հնչեցրած 2 ռեֆորմը պետք է իրականացվի: Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին: Իսկ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտն այո, անպայման պետք է իրականացվի ու կարծում եմ մոտակա 1-2 տարվա ընթացքում կլինի»:
16:52 - 05 մարտի, 2020
Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել  |civilnet.am|

Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը հայերնադարձվող հայերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում իրենց անձնական գույքն առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծելու համար: Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստին հայատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նոր փոփոխությունների մասին: Վարչապետը նշեց, որ մինչևս օրս հայրենադարձերի համար գույքի որոշակի չափաքանակ կար, որ հնարավոր էր ներմուծել Հայաստան՝ առանց մաքսատուրքի: «Մենք այժմ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիներն ավելի շատ գույք կարողանան իրենց հետ բերել»,- ասաց վարչապետը՝ ՊԵԿ նախագահին հորդորելով օրինագիծը ներկայացել առավել մանրամասն ու հասկանալի: «Նախկին կարգավորումներում հիմնական խոչընդոտն այն էր, որ անձը վերջին հինգ տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որպեսզի այդ արտոնությունը կիրառվեր: Հետևաբար, այնպիսի պայման էր առաջադրված, որ մաքսատուրքից ազատման արտոնությունը հնարավորինս քիչ կիրառվեր: Մենք այժմ ավելի լավ սահմանում ենք տվել «անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությանը, որպեսզի դրա շրջանակում անձն ազատվի մաքսատուրքից»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ նոր կարագավորումներով առաջարկվում է փոխել հինգ տարվա նորմը: «Նոր կարգավորումներով առաջարկվում է 1825 օրվա ընթացքում, եթե 915 օր չի գտնվել Հայաստանում: Այսինքն՝ ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ հինգ տարվա կտրվածքով պետք է հաշվենք, թե [անձը] քանի օր չի գտնվել Հայաստանում: Ընդ որում ոչ թե հаջորդական օրերի մասին է խոսքը, այլ կամայական է հաշվարկվում»,- ասաց Անանյանը՝ թվարկելով, թե արտոնությունից օգտվող քաղաքացին առանց մաքսատուրքի ինչ գույք կարող է ներկրել Հայաստան: «Դրանք են, կենսական և անձնական օգտագործման սարքերը՝ յուրաքանչյուր տեսակից երեք հատ: Օրինակ՝ երեք հեռուստացույց, երեք սառնարան: Ընդ որում, սա վերաբերում է արտոնություն ստացած յուրաքանչյուր անձի: Եթե երեք հոգուց բաղկացած ընտանիքով են գալիս Հայաստան և երեքն էլ ստացել են կարգավիճակ, որը փաստաթղթավորվելու է ոստիկանությունում, ապա երեքն էլ ստանում են այդ արտոնությունը: Կարող են ներկրել երեքական հեռուստացույց, սառանարան և այլն: Իսկ ավտոմեքենայի դեպքում իրավիճակն այլ է: Յուրաքանչյուրը կարող է ներկրել մեկ ավտոմեքենա առանց մաքսատուրքի»,- ասաց Անանյանը: Նույն կարգավորումը, ըստ Անանյանի, գործելու է նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց նկատամամբ, սակայն այն բանից հետո, երբ նա Հայաստանում ստանա որևէ կարգավիճակ՝ լինի դա հատուկ կարգավիճակ, կացության կարգավիճակ թե այլ բան: 
13:06 - 05 մարտի, 2020
Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ |aysor.am|

Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ |aysor.am|

aysor.am: Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս հավանաբար արդեն կգործուղվի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։«Կազմակարպչական հարցեր կան, որոնք պետք է այս ընթացքում իրականացվեն։ Նա նախ պետք է ներկայանա ՌԴ մաքսային մարմիններ։ Ամեն դեպքում, ինչքան մեր ներկայացուցիչը շուտ գնա, այնքան լավ։ Նստավայրը լինելու է Վլադիկավկազում։ Սակայն մեզ հետաքրքրում է, որ նա նստավայր ունենա հենց տեղում՝ չնայած 30 կմ շատ մեծ բան չէ», - ասաց ՊԵԿ նախագահը։ Դավիթ Անանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Լարսում ՀՀ ներկայացուցիչն աշխատելու է միայնակ, աշխատակազմ չի ունենալու, սակայն դիվանագիտական կարգավիճակ է ունենալու։ «Նա ի պաշտոնե հյուպատոսին և դեսպանին ներկայացնելու է պարբերական հաշվետվություններ, իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու է նաև ՊԵԿ նախագահին։ Քաղաքացիները բոլոր հարցերով կարող են դիմել նրան, եթե գտնում են, որ Լարսում իրենց իրավունքները խախատվում են», - ասաց ՊԵԿ նախագահը։ 
11:15 - 24 փետրվարի, 2020
Մեր նպատակն իրենց բացահայտելն է և իրավագիտակցության բերելը. ՊԵԿ նախագահ |lragir.am|

Մեր նպատակն իրենց բացահայտելն է և իրավագիտակցության բերելը. ՊԵԿ նախագահ |lragir.am|

lragir.am: ՀԴՄ կտրոնների քանակը գնալով ավելանում է, բայց հնարավոր չէ ասել, թե ինչ են մտածում վարչապետի հայտարարությունների մասին այն անձինք, ովքեր ՀԴՄ կտրոն չեն տպում: Այս մասին ասօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Եթե դուք վարչապետի վերջին գրառումը տեսել եք, նախորդ հունվարի համեմատ 9 մլն-ով ավելի ՀԴՄ էր տպվել: Կա հանրության մի շատ մեծ զանգված, որը հորդորները լսում է և ոչ միայն վարչապետի, այլ նաև ՊԵԿ հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև բարձրանում է մակարդակը, դրա հաշվին գնալով ավելանում են: Միշտ բոլոր պետություններում էլ կա մի այլ զանգված, որն անընդհատ փորձելու է այս կամ այլ եղանակով հակեր չվճարել, թաքցնել, ստվերում գործել: Մեր նպատակն ու գործառույթն իրենց բացահայտելն է և նաև հորդորների տեսքով իրենց իրավագիտակցության բերելը»,- ասաց նա: Ըստ Անանյանի՝ չի կարելի շահագրգռել քաղաքացուն, որ ՀԴՄ կտրոն տպի: «Երբ որ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես՝ ես քեզ գումար կվճարեմ ՀԴՄ կտրոն վերցնելու համար, դու ոչ թե ձևավորում ես մշակույթ, այլ շահի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, ինչը մենք չենք ընդունում: Չի կարելի այդպիսի բան անել, պետք է այսպես հորդորելով, համոզելով, պարտադրելով գնանք առաջ»,- ասաց նա:
14:31 - 19 փետրվարի, 2020
Ղազախստանի հետ առայժմ չի հաջողվում պայմանավորվել մեքենաների հարցով. Դավիթ Անանյան |lragir.am|

Ղազախստանի հետ առայժմ չի հաջողվում պայմանավորվել մեքենաների հարցով. Դավիթ Անանյան |lragir.am|

lragir.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավտոմեքենա ներկրողների դժգոհություններին։ Նա նշեց՝ հայկական կողմը մտադիր է դիմել ԵՏՄ-ին՝ սահմանը չհատած մեքենաների համար արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը երկարաձգելու հարցով։ «Եթե մենք մուտք ենք գործել ԵՏՄ և հինգ տարվա բացառություն ենք վերցրել, հինգ տարի օգտագործել ենք ներպետական օրենսդրությունը ոչ միայն մեքենաների, այլ 700 ներկրվող ապրանքատեսակների նկատմամբ։ Եթե դուք մտածում եք, որ մենք ամեն տարի պետք է ասենք՝ ժողովուրդ, հիշեք, որ հինգ տարին դարձել է չորս տարի, երեք տարի, երկու տարի և այդպես շարունակ․․․ Ես կարծում եմ, որ կառավարությունը բավարար չափով նախազգուշացրել է։ Եվ հատկապես 2019 թավականին նախապես զգուշացրել է՝ այնպես պլանավորեք ձեր լոգիստիկան, բեռնափոխադրումները, որ կարողանաք բերել, հասցնել։ Եթե դուք կարծում եք, որ պետությունն անընդհատ պետք է ներպետական ինչ-որ միջոցառումներ անի, պետությունն այդպես չի կայանում, պետության հետ մի քիչ ավելի լուրջ պետք է վերաբերվել»,- ասաց Անանայանը։ Նա նշեց, որ 189 հազար մեքենա է 2019 թվականին ներմուծվել Հայաստան։ Անդրադառնալով ղազախական կողմի հետ ծագած խնդիրներին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ նրանց հետ քննարկումներ են եղել հունվարի վերջին, Ղազախստանում։ Քննարկումների առաջին փուլում ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել։ «Ղազախական կողմն ունի իր պահանջները հայկական կողմին։ Նրանք շատ բան ուզում են ԵՏՄ հարթակում կարգավորել, ինչը այդքան էլ ընդունելի չէ մեզ համար։ Հետևաբար, առաջին փուլը չի ստացվել, երկրորդ փուլը որպեսզի ստացվի, մենք պետք է իդենտիֆիկացնենք, թե քանի մեքենա ունենք, որ դեռևս պետք է գան Հայաստան, որովհետև կան մեքենաներ, որոնք դեռևս չեն հատել ՀՀ սահմանը։ Եվ մեր քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում։ Մենք ավելի շատ այդ մեքենաների մասին ենք մտածում, որ երկրորդ անգամ փորձ կատարենք ԵՏՄ հարթակում խնդիրը քննարկելու»,- նշեց նա։ Անանյանը հավելեց, որ կարող են ԵՏՄ գործընկերներին խնդրել, որ կոնսենսուսով հետաձգվի նոր մաքսատուրքերի կիրառումը այն մեքենաների համար, որոնք մնացել են Վրաստանում, մարդիկ, չեն կարողանում բերել։ «Մենք դա փորձելու ենք իրականացնել, բայց դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ, չենք կարող ասել որովհետև հինգ երկրի փոխվարչապետեր են նստում ու որոշում։ Ամեն երկիր կարող է ունենալ իր մտահոգությունները, և Ղազախստանն ամենամեծ մտահոգություն հայտնող երկիրն է»,- ընդգծեց նա։
13:44 - 13 փետրվարի, 2020
Փետրվարից Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը. Թեկնածությունն արդեն ներկայացվել է. Դավիթ Անանյան |news.am|

Փետրվարից Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը. Թեկնածությունն արդեն ներկայացվել է. Դավիթ Անանյան |news.am|

news.am: Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել է կառավարություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով, հիմա տարբեր գերատեսչությունների կարծիքներն են հավաքում, արդեն ունենք ԱԳՆ-ի տեսակետը. «Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին, նշանակում կունենանք եւ փետրվարից արդեն Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը»: Դավիթ Անանյանը հավելեց, որ գործնականում ռուս գործընկերների հետ որեւէ խնդիր չունեն. «Ուղղակի ամեն դեպքի համար համագործակցության տարբեր մակարդակներում մենք կարողանում ենք մեր գործընկերների հետ աշխատել եւ բոլոր խնդիրները կարգավորել: Առանց ներկայացուցչի, դա ավելի շատ ջանք է պահանջում։ Գործնականում եղել են մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք եւ ի պատիվ մեր ռուս գործընկերների, արագ լուծումներ են տրվել դրանց՝ լինի կասկած, որ հերքվել է, լինի ժամկետի խնդիր, կամ փչացող ապրանք: Մենք որեւէ խնդիր չունենք Լարսի անցակետում»,-ասաց ՊԵԿ նախագահը:
09:07 - 13 հունվարի, 2020
Նոր կարգավորում. այսուհետ բոլոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություն հրապարակեն |news.am|

Նոր կարգավորում. այսուհետ բոլոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություն հրապարակեն |news.am|

news.am։ Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխություններին, որով նախատեսվում է, որ բոկոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն: Հարցը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ գործող կարգավորումներով տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեն միայն այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են հանրային միջոցներից: «Բարձր հաշվետվողականություն ապահովելու նպատակով այդ սահմանափակումը հանում ենք եւ այսուհետ առաջարկում ենք, որ բոլոր ՀԿ-ները հևրապարակեն տարեկան հաշվետվություն՝ անկախ նրանից, թե միջոցնմերն ինչ աղբյուրներից են ստացել»,-ասաց Անանյանը: Նա հավելեց, որ եթե ՀԿ-ի միջոցները հանրային աղբյուրներից չեն, նրանք պետք է հրապարակեն իրենց ծրագրերը, առանց մատնանշելու այդ միջոցների աղբյուրները: Անանյանի խոսքով, այս կարգավորմամբ հայաստանյան իրականությունը բերում ենք միջազգային ստանդարտների:
09:21 - 05 դեկտեմբերի, 2019
ՊԵԿ նախագահը դեմ է քննչական վարչությունը Քննչական կոմիտեին փոխանցելուն |lragir.am|

ՊԵԿ նախագահը դեմ է քննչական վարչությունը Քննչական կոմիտեին փոխանցելուն |lragir.am|

lragir.am: Պետական կեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու գործընթացին իրենք համաձայն չեն։ Նա ասաց, որ հնարավորություն չի ունեցել արտահայտել իր կարծիքը, քանի որ վերջին պահերին է այդ որոշումը կայացվել։ «Դա որոշում էլ չէ, ռազմավարությամբ նախատեսված մտադրություն է, որ երեք տարվա ընթացքում պետք է իրականացվի։ Ինքնանպատակ չէ, որ Քննչական վարչությունն անպայման լինի ՊԵԿ-ի կազմում։ Մենք պետք է մի քանի գնահատական տանք՝ ՊԵԿ-ն իրավապահ մարմի՞ն է և արդյոք ՊԵԿ-ին քննչական գործառույթներ պետք են, թե պետք չեն։ Իմ կարծիքով՝ պետք է, բայց եթե երեք տարվա ընթացքում այնպիսի ռազմավարություն մշակենք, որ արդյունավետության առումով ճիշտ որոշումներ կայացնենք, կարող ենք նաև այլ իրավիճակ ունենալ։ Այս պահին ես ունեմ մտահոգություններ»,- ասաց Անանյանը։  
10:40 - 24 հոկտեմբերի, 2019
«Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, ի վերջո, մենք քրգործ հարուցեցինք». Դավիթ Անանյան |news.am|

«Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, ի վերջո, մենք քրգործ հարուցեցինք». Դավիթ Անանյան |news.am|

news.am: 2017 թվականին «Սանիթեքի» եւ քաղաքապետարանը հարց են բարձրացրել, որ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ավելացված արժեքի հարկի դաշտում. Եւ այդ դիմումը բավարարվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Քաղաքապետարանն էլ հիմնավորումներ է ներկայացրել, որ ընկերությունը հաստատագրված վճարի դեպքում ֆինանսական միջոցներ կխնայեր եւ աղբահանությունը շատ ավելի արդյունավետ կիրականացվեր: Խնդիրն այն է, որ 2018-ի հունվարի 1-ից հաստատագրված վճարների մասին օրենքն այլեւս չկար: Մենք իրենց ասացինք, որ հունվարի 1-ից պետք է գտնվեն ԱԱՀ դաշտում: Իրենք վկայակոչելով «օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որը նախատեսում է, որ իրենց պարագայում օրենսդրությանը 5 տարի չպետք է փոխվի, մեզ հետ պայքարի մեջ մտան, որ 2018-ին եւս պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում: Դա եղել է գաղափարների մարտ, որը բնականաբար մեզ համար ընդունելի չէր: Մենք նախնական հաշվարկ կատարեցինք եւ քրգործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է»,-հայտարարեց Դավիթ Անանյանը: Նա ընդգծեց, որ այսօր «Սանիթեքը» Հայաստանում գործունեություն չի իրականացնում և վնասի վերադարձի գումարները, որ դրված են քրեական գործում, դրանց վերադարձը ևս վտանգված է. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գումարները բերենք: Մենք տեսնում ենք, որ կարող ենք քննել եւ տեսնել, որ այդ ընկերության հիմնադիրների ուղղորդված գործունեություն կա»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:
09:57 - 16 հոկտեմբերի, 2019
Ես առաջարկելու եմ, որ հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի գործիքը վերանայվի. Անանյան |news.am|

Ես առաջարկելու եմ, որ հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի գործիքը վերանայվի. Անանյան |news.am|

news.am։ Եթե հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի վերադարձման գործիքը սոցիալական ուղղվածություն ունի, ապա այդ գործիքը պետք է գործի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Իսկ եթե դա բիզնեսին նպաստելու նպատակ ունի, ապա ես կարող եմ ասել, որ դա այնքան էլ լավ գործիք չէ եւ դա այն բիզնես ոլորտը չէ, որ պետությունը պետք է բյուջեից օժանդակի: Որովհետեւ կան ավելի արտահանելի հատվածներ կամ արտահանմանը միտված բիզնես ճյուղեր, որտեղ օրինակ պետությունը շատ ավելի արդյունավետ կարող է այդ գումարները ծախսել»,-ասաց Անանյանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ բյուջեից այդ նպատակով հետ է վերադարձվել 5,5 մլրդ դրամ: «Այո մենք ունենք հաշվարկներ, որ գործարքից ավելի քիչ գումարներ են գալիս, քան այդ ամբողջ ժամանակահատվածում հիփոթեքային վարկավորման ժամանակ եկամտային հարկի վերադարձն է»,-ասաց նա: ՊԵԿ նախագահը նաեւ հավելեց, որ եթե այս գործիքը սոցիալական ուղղվածություն ունի, ապա այո, պետք է որոշակիորեն սահմանաչափերը վերանայել. «Արդյոք 55 մլն դրամն է սոցիալական խնդիր լուծելու առումով լավագույն շեմը: Իմ կարծիքով ավելի լավ կլիներ, որ այդ շեմը լիներ 35 մլն դրամ: Եթե սա դիտարկում ենք որպես բիզնեսի խթանում, ապա բնակարանաշինությունը ամենաառաջնային ոլորտը չէր, որտեղ պետք էր մենք ներդրումներ կատարեինք: Երբ ծրագիրն սկսում էինք, եկամտային հարկի վերադարձը մի քանի մլն դրամի մասին էր, իսկ այս տարի այդ թիվը կարող է հասնել 8-9 մլրդ դրամի: Հաջորդ տարի այդ բեռը որքան է լինելու, պետք է դա էլ հաշվարկել, թե մենք կարողանալո՞ւ ենք այդ բեռը տանել: Իմ կարծիքով, մի քիչ դժվարություններ կլինեն»: Նա հանգստացրեց բնակչությանը, որ այս պահին կառավարությունում այդ գործիքը հանելու շուրջ քննարկում չկա. «Բայց ես կառավարությունում այդպիսի հարց բարձրացնելու եմ»:
09:39 - 16 հոկտեմբերի, 2019
Դավիթ Անանյանը հերթական անգամ այցելել է Գյումրի ու հետևել ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման ընթացքին

Դավիթ Անանյանը հերթական անգամ այցելել է Գյումրի ու հետևել ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման ընթացքին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նրա գլխավորած աշխատանքային խումբը ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի, նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Միքայել Փաշայանի, ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին շրջել են տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: Նրանք դիտարկել են աշխատանքային գործընթացը և արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը:Կոմիտեի ղեկավարը զրուցել է շինարարական աշխատանքները համակարգող անձնակազմի հետ, քննարկել նախագծի համաձայն ապագա կենտրոնի արդյունավետ գործարկման մանրամասները: Դավիթ Անանյանն ընդգծել է նախագծի առաջին փուլը ժամանակին իրագործելու կարևորությունը` հաշվի առնելով, որ տարածաշրջանում ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագետներ պատրաստելու դասընթացն արդեն մեկնարկել է: Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված կառույցը սահմանված ժամկետում շահագործման հանձնելու նպատակով Դավիթ Անանյանը հանձնարարել է ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունն ու բարձր որակը և հետևողական լինել ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ:Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով: Աշխատանքային խումբը գլխավորող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը յուրաքանչյուր շաբաթ կառավարության ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:
11:45 - 21 օգոստոսի, 2019
Երրորդ եռամսյակի պակաս կատարողականը զրոյացվելու է չորրորդ եռամսյակում. ՊԵԿ նախագահ |tert.am|

Երրորդ եռամսյակի պակաս կատարողականը զրոյացվելու է չորրորդ եռամսյակում. ՊԵԿ նախագահ |tert.am|

tert.am: Տարվա վերջում մենք կունենանք գերակատարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մեր ներսում մենք մեզ հետ էլ համաձայն չենք, որովհետև պետական բյուջեի եկամտային մասի վերաբերյալ կանխատեսում անելու համար պետք է հատենք ընթացիկ տարվա մարտ-ապրիլը: Ֆիննախը, որն այդպիսի կանխատեսում է անում, ուղարկում է ՊԵԿ, կա մեթոդաբանական խնդիր: Կանխատեսումների համար բավարար հիմքեր չունենալով՝ ՊԵԿ-ը համաձայնել է կանխատեսման հետ: Հիմա ապրիլ-մայիս ամիսը ամփոփելիս գտնում ենք, որ պետք է լիներ ավելի շատ»,- նշեց նա: Դավիթ Անանյանն ասաց, որ երրորդ եռամսյակի պակաս կատարողականը զրոյացվելու է չորրորդ եռամսյակում, և արդյունքում շուրջ 63 միլիարդի գերակատարում կլինի տարվա վերջում:   Խոսելով հարկային եկամուտների աճի մասին՝ Դավիթ Անանյանն ասաց, թե գերակատարման բացվածքն ըստ գործոնների ներկայացնել չի կարող: «Պետք է գնանք տեսնենք, թե էս 6 ամսվա ՀՆԱ կառուցվածքում որ ոլորտներում ենք աճ ունեցել, որ ոլորտներն են հարկվել: ԱՎԾ-ն այս տեղեկատվությունը դեռ չի ամփոփել: Ինչ վերաբերում է վարչարարությանը, դա հարկային մարմինների ու հարկ վճարողների միջև հարաբերությունների ամբողջականությունն է: Այն ստուգող գործառույթ չունի միայն, իրազեկում է, սպասարկում»,- ասաց ՊԵԿ նախագահը: Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողներին, ապա Դավիթ Անանյանն ասաց, որ նրանք մանր ու միջին բիզնեսում են, իսկ խոշոր բիզնեսում քիչ են պատահում չգրանցված մարդիկ:  
08:46 - 09 հուլիսի, 2019
Չեմ հավակնում ասել, որ ընտրված տարբերակն ամենալավն է. ՊԵԿ նախագահը՝ եկամտային հարկի համահարթեցման մասին |aysor.am|

Չեմ հավակնում ասել, որ ընտրված տարբերակն ամենալավն է. ՊԵԿ նախագահը՝ եկամտային հարկի համահարթեցման մասին |aysor.am|

aysor.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի կարծում, որ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվող եկամտային հարկի համահարթեցումը հարկման տեսակներից ընտրված լավագույն տարբերակն է։ «Համահարթ տոկոսադրույքների վերաբերյալ դժգոհությունները հիմանականում նրանում են, որ հարկման հավասարության սկզբունքը չի պահպանվում, ավելի մեծ եկամուտ և նվազ եկամուտ ստացողը նույն դրույքաչափով է հարկվում և կա սոցիալական անհավասարություն, կիսում եմ այդ տեսակերտը», - ասաց նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ աշխարհում հարկման երեք տեսակ կա և եկամտային հարկի համահարթեցումը դրանցից մեկն է, որի արդյունքում ստեղծվելիք սոցիալական անհավասարությունը կարելի է մեղմացնել՝ գույքահարկի պրոգրեսիվ հարկման համակարգ ներդնելով.«Չեմ հավակնում ասել, որ ընտրված տարբերակն ամենալավն է, բայց հանրությանը պետք է ասել, որ անձի հարկումը պետք է նայել եկամուտների և գույքի միասնական հարկման տեսանկյունից։ Եթե կարողանում ենք գույքային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգ ներկայացնել, ապա եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքը չեզոքացվում է», - ասաց ՊԵԿ նախագահը։
08:46 - 07 հունիսի, 2019
Պետությունը դրոշմապիտակների ինստիտուտի ներդրման արդյունքում առանձին ոլորտներում արձանագրել է 60 տոկոսով ստվերի կրճատում |armenpress.am|

Պետությունը դրոշմապիտակների ինստիտուտի ներդրման արդյունքում առանձին ոլորտներում արձանագրել է 60 տոկոսով ստվերի կրճատում |armenpress.am|

armenpress.am։ Պետությունը դրոշմապիտակների ձեռքբերման համար կատարում է չնչին ծախս, սակայն արդյունքն արդարացնում է ծախսը: Այս առումով պետությունը վերանայում չի կատարի:  ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին:Պատգամավորը նկատեց, որ տարվա կտրվածքով դրոշմապիտակների համար 3 մլրդ դրամի ծախս է արվում, կազմակերպությունները ևս կատարում են ծախսեր։ Սողոմոնյանը հետաքրքրվեց դրա նպատակահարմարությամբ: «Հաշվի առնելով նաև այն, որ գործատուների վրա էլ լրացուցիչ բեռ է ավելանում, հնարավո՞ր է՝ վերանայեք»,- հարցրեց Սողոմոնյանը։   «Երբ ներդրվեց դրոշմապիտակավորման ինստիտուտը, մենք առանձին ոլորտներում արձանագրեցինք ստվերի կրճատում` մինչև 60 տոկոս, հետևաբար, այն չնչի ծախսը, որը մենք պետական բյուջեից կատարում ենք դրոշմապիտակների ձեռք բերման ուղղությամբ, միանշանակ արդարացնում է իրեն: Դրոշմապիտակների հետ կապված վերանայում չի լինելու»,-նշեց Անանյանը։Նրա խոսքով` ուժեղացվելու է վերահսկողական գործիքակազմը:
08:22 - 07 հունիսի, 2019
Կառավարությունում քննարկվում է հարկային արտոնությունների ամբողջ շղթան ռևիզիայի ենթարկելու և կրճատելու հարցը |lragir.am|

Կառավարությունում քննարկվում է հարկային արտոնությունների ամբողջ շղթան ռևիզիայի ենթարկելու և կրճատելու հարցը |lragir.am|

lragir.am: «Կառավարությունում քննարկվում է, թե ինչպես մենք պետք է հարկային արտոնությունների ամբողջ շղթան ռևիզիայի ենթարկենք ու կրճատենք»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Պետական եկմուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:Նա հավելեց. «Ամենակարևորը մենք ընդհանուր մի տեսլական ունենք՝ ինչո՞ւ պետք է մենք ամբողջ ոլորտին ազատեք ԱԱՀ-ից, փոխարենը հասցեական օգնություն ցույց չտանք այն սուբյեկտներին, ովքեր իսկապես դրա պահանջն ունեն: Հետևաբար, այս քննարկումները հավերժ են կառավարությունում: Եթե մենք ուզում ենք հարկային ծախսը կրճատել, մենք ուղղակի պետք է հարկային արտոնություններից հրաժարվենք ու ավելի կոշտ հարկային քաղաքականություն իրականացնեն»,- հայտարարեց Անանյանը: Նա անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին, թե հարկային հավաքագրումների հաշվարկը խեղաթյուրված է: «Որևէ խաթարում չկա, 1 տրիլիոն 258.1 մլրդ դրամը, որը հավաքվել է 2018-ին, իրապես ներկայացրել է այն իրավիճակը, ինչ եղել է 2018 թվականին: Այսինքն՝ տնտեսությունը վճարել է այդքան հարկեր: Եվ հարկային վարչարարության շնորիվ նաև կատարվել են որոշակի ավելի հավաքագրումներ: Այդ թեման շրջանառվում է 7-8 ամիս, բայց մամուլի հրապարակումները ապատեղեկատվություն էին: Եթե ես մանրամասնեմ, ես կբացահայտեմ հարկային գաղտնիք պարունակող տեղեկավտվությունը»,- ասաց Անանայանը:
08:05 - 07 հունիսի, 2019
Վարչապետը ՊԵԿ նախագահին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

Վարչապետը ՊԵԿ նախագահին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչեւ հունիսի 28-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչեւ հունիսի 28-ը ներառյալ: 2. Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,-ասված է որոշման մեջ:
06:54 - 25 մայիսի, 2019