Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի քարտեզների հիման վրա. առանց քարտեզների ցանկացած լուծում խնդրահարույց է. Պապոյան
 |news.am|

Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի քարտեզների հիման վրա. առանց քարտեզների ցանկացած լուծում խնդրահարույց է. Պապոյան |news.am|

news.am: Հայաստանի վարչապետը նշեց, որ Ալիեւի վերջին կոնկրետ հայտարարությունները մեզ համար անընդունելի են, իսկ արդյոք պետք է բանակցել այն պարագայում, երբ Ալիեւը ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք չեն նպաստում խաղաղությանը, ընդհակառակը, նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը: «Իհարկե, այո, որովհետեւ միշտ բանակցությունից դուրս գալը նշանակում է ասել, որ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով: Այդպես ճիշտ չէ, եւ մենք այդպես չենք շարժվում առաջ: Մյուս կողմից, պատրաստվել խաղաղության, չի նշանակում զենքերը հանձնել ու հանձնվել: Խաղաղության պատրաստվելը կարող է ենթադրել նաեւ գործողություն, երբ դու քո մարտունակությունը բարձրացնում ես, դրանով պատրաստվելով խաղաղության, որովհետեւ մեր բանակը նպատակ չունի այլ երկրներից տարածքներ գրավելու: Մեր բանակն ունի մեկ նպատակ՝ ՀՀ տարածքները պահել անձեռնմխելի, ինչը իր սահմանադրական պարտականությունն է: Տեսեք, իրենք խոսում են 8 գյուղերի մասին, մենք՝ 32 գյուղերի մասին: Բայց մենք չենք ուզում, որ լինի 8 գյուղ եւ 32 գյուղ: Մենք ուզում ենք, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը չունենան տրածքներ, որոնք Ալմաթիի հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քարտեզով անկախացել են ԽՍՀՄ-ից եւ մենք ուզում ենք, որ դրվեն այդ քարտեզները, այնուհետեւ դրանց կոնկրետ կոորդինատները եւ տեղում գնա հանձնաժողով եւ ասի, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանը այսինչ գյուղի մոտ անցնցում է այստեղով»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ դրանք այն քարտեզներն են, որոնք իրենց հիմքում ունեն իրավական հիմնավորվածություն: Դիտարկմանը, որ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի ներկայացրած քարտեզները, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Թող Ադրբեջանն առաջարկի այլ քարտեզ, որը կունենա իրավական հիմնավորվածությունն: Կարելի է բերել մ.թ.ա. երկրորդ դարի քարտեզ, դա լուրջ չէ: Կարելի է բերել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետոյի քարտեզ, դա էլ լուրջ չէ: Մենք պետք է բերենք քարտեզ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ կամ ԽՍՀՄ կազմում, եղել են որոշակի սահմաններ, որոնք իրավական հիմքեր են ունեցել: Մենք հիա ասում ենք՝ 1974 թվականի քարտեզ, բայց եթե հայտնվի 1960 թվականի քարտեզ, որն էլի իրավական հիմք ունի, մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ: Այդ քարտեզը պետք է հաստատված լինի Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդների կողմից, կամ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմի: Դա պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի: Ինչ վերաբերում է նրան, որ Ալիեւը հայտարարել է, որ իրենք ոչ մի քայլ հետ չեն գնա այն տարածքներից, որոնք զբաղեցրել են, իսկ դա ՀՀ ինքնիշխան տարածքներն են, Պապոյանն ասաց. «Դա այն ապակառուցողական հայտարարություններից է, որն անթույլատրելի է եւ որեւէ կերպ չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Այսօր խաղաղության պայմանագիր չի կնքվում նաեւ այդ պատճառով: Հստակ է, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ ապագայում առաջացնելով նոր քաղաքական լարվածություններ: Արդարը նա է, որ վերցնում ենք քարտեզը, դրա հիման վրա կնքում ենք խաղաղության պայմանագիրը, հետո կողմերի սահմանազատման հանձնաժողովները սկսում ենք կոորդինատները ճշգրտել: Եթե խաղաղության պայմանագրի հիմքում դրվի քարտեզը, հարցը հետագայում տեխնիկական է լինելու»:
12:20 - 16 հունվարի, 2024
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանի հետ

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը: Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական եւ բազմաթիվ այլ ոլորտներ՝ Գեւորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված ջանքերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւոր ձեռքբերում է համարել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կարձանագրվի: Խոսելով ենթակառուցվածքային կարեւոր նշանակության թեմաների մասին` Գեւորգ Պապոյանն ընդգծել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի եւ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը: Նա կարեւորել է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում Սյունիքի մարզում իրանական ընկերությունների ներգրավումը: Որպես խորհրդարանական եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ Գեւորգ Պապոյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի դերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում: Նրա խոսքով խորհրդարանական տարբեր ձեւաչափով հարթակները երկկողմ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ  հարցեր քննարկելու հնարավորություն են ընձեռում: Գեւորգ Պապոյանը խոսել է նաեւ Իրանում ապրող եւ ստեղծագործող հայ համայնքի մասին, որն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Նա նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որը հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ու ամրապնդմանը: «Հայաստանն այսօր գտնվում է պատմության զգայուն ոլորաններում»,- ասել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա ընդգծել է տնտեսական համագործակցության առաջնահերթությունը՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունները պետք է հարթեն տնտեսական հարաբերությունների ճանապարհը: Դեսպանը կարեւորել է ենթակառուցվածքների ճիշտ գործարկումը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Գեւորգ Պապոյանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի եւ Իրանի որդեգրած քաղաքականությունն ու մոտեցումները հիմնականում համահունչ են: Այս առումով նա կարեւորել է ԻԻՀ հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ամրապնդել մեր միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման»,- նշել է Գեւորգ Պապոյանը: «Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանին: Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Կարեն Համբարձումյանը, Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը եւ Դավիթ Դանիելյանը,  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Նազարյանը, Քրիստինա Վարդանյանը եւ Իրինա Գասպարյանը: Բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են Իրանի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
12:44 - 12 հունվարի, 2024
«Եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի»․ Պապոյան |aravot.am|

«Եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի»․ Պապոյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ, փաթեթի համահեղինակ Գեւորգ Պապոյանն ասաց, որ փոփոխությունների նպատակը հանրային սեփականության կառավարումը բարելավելն է։ «Հիմնական շեշտադրումները, որոնք արել ենք, հետեւյալն են՝ առաջինը, Հաշվեքննիչ պալատի անկախությունը որեւէ կերպ կասկածի տակ չդնել, երկրորդ, հստակեցնենք իր մանդատը, գործունեության շրջանակը, դրանով նաեւ Հաշվեքննիչ պալատին օժտենք անհրաժեշտ մարդկային ռեսուրսներով»,- ասաց նա։ Ըստ Պապոյանի՝ փաթեթի հեղինակները կարծում են, որ հանրային միջոցների օգտագործման ժամանակ պետությունն իրավունք ունի տեղեկատվության հասանելիություն ունենալ։ «Ինչի՞ մասին է խոսքը։ Ենթադրենք՝ պետությունն առողջապահության մեջ ծախսեր է կատարում, եթե քաղաքացին դա կատարում է իր գրպանից, բնականաբար, այս տվյալներին որեւէ կերպ հասանելիություն ունենալ հնարավոր չէ եւ դա մեզ հետաքրքիր էլ չէ, որովհետեւ այդտեղ հանրային միջոցներ չեն օգտագործվում։ Մոդելը հետեւյալն է՝  եթե կա որեւէ ծավալի տեղեկատվություն, որը հանդիսանում է պաշտպանված տեղեկատվություն, բայց հասանելի է սահմանափակ քանակով պետական մարմնում աշխատող մարդկանց, ապա նույն տրամաբանությամբ պետք է հասանել լինի Հաշվեքննիչ պալատի այն հաշվեքննողներին, որոնք այդ տեղեկատվության հետ գործ ունեն»,- ասաց նա։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշեց, որ գաղտնիք համարվող տեղեկությունների վերաբերյալ տվյալների հասանելիությունը միշտ բարձրաձայնվում է բոլոր վերահսկողական ու իրավապահ մարմինների կողմից։ «Երբ ես նայում էի՝ ձեր առաջարկվող փոփոխությունները, դուք ասում եք՝ այն մարմինների շարքում, որոնք նախատեսված են, որ պետք է ունենան հասանելիություն բժշկական գաղտնիքի նկատմամբ, պետք է լինի նաեւ Հաշվեքննիչ պալատը՝ հաշվեքննություն, ստուգում իրականացնելիս։ Դա ենթադրում է անսահմանափակ հասանելիություն հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդկանց բժշկական գաղտնիքներին, ի տարբերություն մնացած շատ դեպքերի, երբ քննչական մարմիններին, դատարանին տրվում է հասանելիություն շատ կոնկրետ՝ մեկ, երկու կամ այդ գործով անցնող սահմանափակ թվով մարդկանց բժշկական գաղտնիքին։ Կարծում եմ՝ այս քայլը կարող է նախադեպ հանդիսանալ, որ նաեւ օրինակ բերելով այս նորմը, օրինակ, վաղը Պետական վերահսկողական ծառայություն ուզենա հասանելիություն, ՊԵԿ-ն ուզենա հասանելիություն եւ բազմաթիվ այլ մարմիններ։ Եվ ի վերջո կհանգենք մի իրավիճակի, որ չկա բժշկական գաղտնիք, որովհետեւ այնքան շատ մարդիկ ու գերատեսչություններ ունեն հասանելիություն, որ աբսուրդ է այլեւս դա անվանել գաղտնիք։ Արդյոք չե՞ք կարծում, որ առնվազն պետք է ապանձնավորված տեղեկատվությանը հասանելիություն տալ եւ ոչ թե շտեմարաններին»,- ասաց Արսեն Թորոսյանը։ Գեւորգ Պապոյանը նշեց, որ առողջապահությունից ավելի շատ են խոսում, քանի որ այս ոլորտին ամեն տարի ավելի շատ փող է հատկացվում, բայց հայտնի չէ՝ դրանից ավելի առողջ դառնում ենք, թե չէ։ «Ես կարծում եմ, որ այդտեղ անհրաժեշտ է որոշակի ֆինանսական վերահսկողություն իրականացնել։ Բժշկական գաղտնիքի մասին՝ երբ որ քաղաքացին իր գրպանից վճարում է, դա սուրբ գաղտնիք է, դրան պետք չէ կպնել, որովհետեւ մարդն իր աշխատած գումարով գնացել է, բժշկական ծառայություն է ստացել։ Բայց, ներողություն, երբ հանրությունը 100 մլրդ դրամ եւ ավելի գումար է տալիս առողջապահությանը, իրավունք չունի՞ իմանալու, թե այդ փողերը ո՞նց են ծախսվել։ Կարող է որեւէ գյուղական ամբուլատորիայի բժիշկ այդ գյուղում չապրող մարդկանց վրա փողեր է դուրս գրում, դեղեր է դուրս գրում, եսիմ ինչեր է անում, եւ պարզում ենք, որ այդ մարդն ընդհանրապես Հայաստանում չէ։ Բա եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի։ Արդյունքում՝ այն մարդը, որն այս բժշկական օգնության կարիքն ուներ, չի ստանա բժշկական օգնություն, կասեն՝ պրծել է առողջապահական փաթեթը։ Ես կարծում եմ, որ մենք բավարար շատ փող ենք տալիս առողջապահությանը, որը կարող է բավարարել շատ ավելի շատ մարդկանց անհրաժեշտ բուժօգնությանը, բայց հենց տեղերում այդպիսի մարդկանց պատճառով եւ այս հաշվեքննությունների բացակայության պատճառով այդ մարդիկ հնարավորություն ունեն պետական բյուջեի միջոցները գողանալ։ Կան այդպիսի ողջամիտ կասկածներ։ Եվ այդ կասկածները կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողացել այդպես ուղիղ գնալ այդ փողերի հետեւից»,- հավելեց Պապոյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:36 - 11 հունվարի, 2024
Եթե պարզվի կեղծ, շինծու գործարքներ են եղել ԼՂ-ում, գնալու ենք դրանց հետևից՝ առանց զիջումների․ Գևորգ Պապոյան
 |tert.am|

Եթե պարզվի կեղծ, շինծու գործարքներ են եղել ԼՂ-ում, գնալու ենք դրանց հետևից՝ առանց զիջումների․ Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: Եթե մարդը գնացել է վարկ է վերցրել և Ստեփանակերտում տուն է գնել, կամ բիզնես է ցանկացել դնել, ես կարծում եմ, որ մենք  այդ քաղաքացուն պետք է աջակցենք ու աջակցենք նաև այդ քաղաքացուն վարկ տված բանկին։ Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը։ «Բայց միևնույն ժամանակ ցանկացած պահի, եթե պարզվի, որ կեղծ և շինծու գործարք է եղել, օրինակ 100 մլն դրամի հող են վերցրել, բայց մեկ մլն դրամ փող են վերցրել, գնալու ենք, այդ 900 մլ դրամը վերցնելու ենք ու բնականաբար զիջում չի լինելու ու սա ակնհայտ է։ Ժամկետային սահմանափակում չունենք, մի շաբաթ հետո կբացահայտենք, մի տարի հետո կբացահայտենք, թե տասը տարի հետո»,- ասաց Պապոյանը։ Վերջինս քննարկվող նախագիծը բավականին հավասարակշռված համարեց։ «Հանրությունը, հասարակությունը, պետությունը, բանկերը որոշակիորեն իրենց վրա վերցնելով այդ բեռը՝ աջակցում են արցախահայությանը, դրանով նաև աջակցելով մեր պետականությանը ու տնտեսությանը։ Բայց նաև իրավապահ համակարգը այստեղ լուրջ աշխատանքի տեղ ունի»,- ասաց Գևորգ Պապոյանը։
13:52 - 22 դեկտեմբերի, 2023
Եթե քրեական ծառայողն իր մեղքով 2 տարի անընդմեջ կրեդիտ, ստուգարք չհանձնի, կազատվի աշխատանքից. նախագիծ
 |1lurer.am|

Եթե քրեական ծառայողն իր մեղքով 2 տարի անընդմեջ կրեդիտ, ստուգարք չհանձնի, կազատվի աշխատանքից. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Եթե քրեական ծառայողն իր մեղքով երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները, ստուգարքները չստանա, կազատվի աշխատանքից: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ գործող օրենքով քրեակատարողական ծառայողների համար վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում հետևանքներ նախատեսված չեն: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ քանի քրեական ծառայող է, որ բացասական գնահատական է ստացել, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նման նախաձեռնություն ներկայացնելու: Լևոն Բալյանը նախ տեղեկացրեց, որ համակարգում աշխատողների թիվը 2000-ից ավելի է, ապա հավելեց, որ չկա իրավական կարգավորում, որով քրեական ծառայողը պարտավորված լինի գալ և մասնակցել դասընթացին, հետևաբար նպատակը նաև նախատեսվող դասընթացներին մասնակցությունն ապահովելն է: Նախարարի տեղակալը նաև նշեց, որ կրեդիտներ, սուգարքներ չհանձնած քրեական ծառայողները համակարգում աշխատողների թվի մոտ 18 տոկոսն են կազմում:
11:31 - 11 դեկտեմբերի, 2023
Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել

Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել

Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։ «Շաբաթներ առաջ էլ ավագանու բոլորովին այլ 9 անդամներ էին, այս անգամ արդեն՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից, նախաձեռնել անվստահության հարցը, սակայն նիստը չկայացավ։ Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն՝ Թամազյանին վստահում է ավագանու միայն 4 անդամ, այդ թվում հենց ինքը՝ Թամազյանը։ Այս պայմաններում Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելու գործողությունները բարդացնում են իր վիճակը, իսկ հնարավոր հակաօրինական գործողությունները, այն է՝ խաթարել ավագանու և համայնքապետարանի բնականոն աշխատանքը, պետք է արժանանան իրավական համապատասխան գնահատականի»,- նշված է գրառման մեջ։
19:50 - 04 դեկտեմբերի, 2023
Խաղաղության պայմանագրիից հետո Ադրբեջանով են լինելու հիմնական բեռնափոխադրումները. Պապոյան
 |news.am|

Խաղաղության պայմանագրիից հետո Ադրբեջանով են լինելու հիմնական բեռնափոխադրումները. Պապոյան |news.am|

news.am: Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ համարում հիմնական բեռնափոխադրումները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե որքանով է հավանական, որ բեռնափոխադրումների համար Ադրբեջանի տարածքը փոխարինի «Վերին Լարսին»: Իշխանական պատգամավորի խոսքով` Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ–ին ավելի ձեռնտու է. «Քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկին ԽՍՀՄ ժամանակներում այդ ճանապարհն է գործել, և բնականաբար, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ–ում ավելանալու է, որովհետև ճանապարհը ավելի կարճ է, ռիսկերով ավելի քիչ է և այլն»,–հավելեց Պապոյանը։ Սակայն առանց խաղաղության պայմանագրի պատգամավորը դա հնարավոր չի համարում։ Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։ Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ 
13:59 - 08 նոյեմբերի, 2023
Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, նա պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. Գեւորգ Պապոյան
 |news.am|

Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, նա պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. Գեւորգ Պապոյան |news.am|

news.am: Հայաստանում Արցախի պետական ինստիտուտներ չկան, եւ բնականաբար, դրանց պահպանման համար միջոցներ չեն կարող հատկացվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ տորպեդահարել խաղաղության գործընթացը: Պետությունը հենց նրա համար է, որ իր բոլոր ռիսկերը, մարտահրավերները, հնարավորությունները ճիշտ հաշվարկի եւ չանի քայլեր, որոնց հետեւանքով Հայաստանը կունենա կորուստներ: Սա անթույլատրելի է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ եկեղեցին հայտարարել է, որ Արցախի թեմը կպահպանվի, Գեւորգ Պապոյանը նկատեց, որ եկեղեցին պետությունից անջատ է եւ չի մասնակցում որեւէ բանակցության, պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. «Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, սոցիալական ծախսերը հոգում, եկեղեցին չէ 100 հազար արցախցու կարիքները հոգում եւ այսպես շարունակ»,- ընդգծեց նա:
13:38 - 08 նոյեմբերի, 2023
Հայաստանը ոչինչ չի խոստացել․ Պապոյանը պատասխանել է Բաքվին
 |armeniasputnik.am|

Հայաստանը ոչինչ չի խոստացել․ Պապոյանը պատասխանել է Բաքվին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը անկլավներ չի խոստացել, սակայն հայտարարել է 1974-1975 թվականների քարտեզներով սահմանազատման և սահմանագծման պատրաստակամության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նա նշեց, որ 1974-1975թթ.քարտեզներով Տավուշի մարզի 7-8 վարելահողերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրա խոսքով՝ քննարկվում են սահմանազատման մի քանի տարբերակներ, սակայն հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի տարածքը պետք է պահպանվի 29.8 քառ. կմ։ «Խաղաղության պայմանագրում չպետք է լինեն ռումբեր պարունակող դրույթներ։ Պետք է կնքվի այնպիսի պայմանագիր, որը չպետք է առաջացնի նոր խնդիրներ և նոր պատերազմի հավանականություն։ Հենց դրանով է պայմանավորված գործընթացի երկարելը»,- հայտարարեց պատգամավորը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մշակման շրջանակներում Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են երեք հիմնական սկզբունք: Մասնավորապես, կողմերը համաձայնել են սահմանի դելիմիտացիան իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Նա ընդգծել էր, որ այս հարցում կարևոր է քարտեզների առկայությունը, որոնք արտացոլում են ժամանակի իրականությունը: Հայաստանի վարչապետը հավելել էր, որ դրանք կան։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը, «ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ»:
12:58 - 08 նոյեմբերի, 2023
Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան
 |tert.am|

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում և չի էլ լինելու։  Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Իր հերթին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը։ Հիշեցնենք, որ  ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը կարևորել էր Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը։ Իր հարցազրույցներից մեկում արցախցի պատգամավորն ընդգծել էր, որ Արցախի վտարանդի կառավարությունը պետք է ՀՀ-ում պահվի․ դա նախ՝ հետագայում պահանջատեր լիելու առումով է կարևոր, իսկ ներկա պահին` բռնի տեղահանված արցախահայության խնդիրները համակարգելու համար։ Բացի Արցախի պատգամավորներից, ՀՀ ընդդիմությունը ևս հայտարարում է, որ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը պետք է պահպանվեն։ Իսկ  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝  հայտարարելով,  թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։
11:09 - 08 նոյեմբերի, 2023
Միջազգային դատարաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանության ուղղվող գումարները կավելանան |armenpress.am|

Միջազգային դատարաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանության ուղղվող գումարները կավելանան |armenpress.am|

armenpress.am: Միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղվող հատկացումները 2024 թվականին կավելանան․ ավելացումը հիմնականում վերաբերում է միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նկատեց, որ բյուջեի նախագծում միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանից կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման մասով հատկացումը 1.8 մլրդ դրամից հասցվել է 3.8 մլրդ դրամի: Նա հետաքրքրվեց, թե սա ինչի՞ հետևանք է: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանն ասաց, որ պատգամավորի մատնանշած ծրագիրը բաղկացած է երկու միջոցառումից: Դրա գերակշիռ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը: «Հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք, 1.8 մլրդ դրամը վերաբերվում է տարբեր միջազգային, արբիտրաժային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանությանը: Սա, ըստ էության, ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում: Այսինքն՝ 1.8 մլրդ ավելացումը վերաբերում է դրան»,-ասաց Խաչատրյանը: Իսկ ինչ վերաբերում է վճիռների մասով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, ապա ավելացումը 210 մլն դրամի չափով է՝ 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ: Պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց նաև ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն համար փաստաբանական ու իրավաբանական ծառայություններին ուղղվող գումարից և հարցրեց. «Հայաստանի Հանրապետության շահեր ասելով՝ ի՞նչ նկատի ունենք. Հայաստանի քաղաքացին դիմել է Եվրոպական դատարան և Հայաստանից պահանջ ունի, մենք էլ միլիոնավոր դրամներ ե՞նք ծախսում փաստաբանական ծառայության վրա, դրա՞ մասին է խոսքը: Թե՞ օրինակ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի մասին է»: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը պարզաբանեց՝ անհատական գանգատների դեպքում, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը իրականացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն իր գրասենյակի միջոցներով: «Ավելացումը, բյուջեի գերակշռող մասը վերաբերում է միջպետական գանգատներով, այսինքն՝ տարբեր միջազգային դատական ատյաններում իրականացվող Հայաստան-Ադրբեջան միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը, որտեղ իրականացվում է փաստաբանական ծառայությունների, խորհրդատվության գնում: Իսկ երկրորդ դեպքում ներդրումային արբիտրաժային գործերով արբիտրաժային կենտրոններին վճարվող գումարների մասին է խոսքը»,-ասաց նա:
11:36 - 01 նոյեմբերի, 2023
Եթե խաղամոլությունը հանենք տնտեսական աճի միջից, մեր աճը էլի երկնիշ է մնալու․ Գեւորգ Պապոյան

 |aravot.am|

Եթե խաղամոլությունը հանենք տնտեսական աճի միջից, մեր աճը էլի երկնիշ է մնալու․ Գեւորգ Պապոյան |aravot.am|

aravot.am: «Այսօր եւս կան խաղային գործունեության ապօրինի դրսեւորումներ, ՊԵԿ-ը օրերս դարձյալ դեպք էր հայտնաբերել։ Դա կոնկրետ հանցագործություն է, որի հետեւից պետք է գնալ»,- այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։ «Հատկապես մամուլում այս հարցը միշտ հնչում է՝ արդյոք նվազե՞ց խաղամոլությունը, թե՞ ոչ։ Ես ասում եմ՝ չի նվազել, բայց, կներեք, սրանից 5 տարի առաջ, 6 տարի առաջ ծառայությունների ոլորտն աճում էր, օրինակ, 20 տոկոսով, այդ 20 տոկոսի 80 կամ 90 տոկոսը ապահովում էր խաղային ոլորտը։ Հիմա ծառայություններն աճում են այդքան, բայց դրա մեջ, օրինակ, 10 տոկոս մասնաբաժին ունի ոլորտը։ Մենք տարի ենք ունեցել, 7 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, խաղամոլությունը հանեինք, համարյա զրո տոկոս աճ ենք ունեցել։ Հիմա խաղը հանենք միջից, մեր աճը էլի երկնիշ է մնալու»,- ասաց նա։ Գեւորգ Պապոյանը հավելեց, որ եթե այսօր ոլորտի աճը դանդաղել է, հաջորդ փուլում հասնելու են նրան, որ աճը զրո լինի։ «Հետո կամաց-կամաց ներքեւ ենք իջեցնելու։ Սա պետք է արվի, մենք չպետք է իլյուզիաներ ունենանք, որ մեկ օրենքով բոլոր հարցերը լուծվելու են, դա երկար աշխատանք է։ Ես հիշում եմ՝ 2010-ականներին, ինչ հեռուստահաղորդում ու սերիալ միացնեիր, գլխավոր հերոսը մարդ էր, ով խաղադրույքով 10 մլն դամ փող էր շահել։ Այդպես 10 մլն դրամ շահեց մի 20 տարի կամ 10 տարի, դրա համար վերջում 2017, 2018, 2019 թվերին հասանք այդ արդյունքներին։ Եթե 10 տարի շուտ սրան արձագանքած լինեինք ու կանխարգելած լինեինք, հիմա այս թվերը չէինք ունենա։ Եթե նույնիսկ օրենք ընդունենք, որ փակում ենք, խաղամոլությունը 100 տոկոսով չի վերանա, մի մասը գնալու են տարբեր եղանակներով դրսի կայքերում խաղալու, եւ փողը դուրս ենք տալու։ Մյուս մասը գնալու են կարտ խաղալու եւ այլն»,- ընդգծեց նա։ Գեւորգ Պապոյանը նաեւ հավելեց, որ բանկերը խաղամոլներին վարկեր չեն տալիս։
12:35 - 16 հոկտեմբերի, 2023
Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո 2021թ․ մայիսի 10-ից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո․ Կիրակոսյան

Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո 2021թ․ մայիսի 10-ից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո․ Կիրակոսյան

Միջազգային դատարանների կողմից կայացվող որոշումները եւ դրանց կատարման հետ կապված հարցերը միշտ հուզել են մեր հանրությանը, եւ հանրության կողմից ակնկալիքներ կան միանգամից արդյունքներ ստանալու, այսինքն՝ միանգամից Ադրբեջանը սկսի կատարել որոշումները, փոփոխել իր բնույթը։ ԱԺ-ում «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց։ «Ցավոք դա իրականում չի կարող տեղի ունենալ, որովհետեւ միջազգային դատարանների տրամաբանությունն այլ է, քան ներպետական դատարանների։ Բայց էս դատական մարմինների տարբեր պրոցեսներն ավելացնելով՝ դրանով իսկ երկարաժամկետ եւ կանխարգելիչ տեսանկյունից լրացուցիչ երաշխիքներ ենք ստեղծում ՀՀ տարածքի համար։ Ի տարբերություն ՄԻԵԴ-ի եւ Արդարադատության միջազգային դատարանի՝ Միջազգային քրեական դատարանի էֆեկտիվությունն ու ազդեցությունը մի փոքր ավելի կարող են լինել, որովհետեւ սա վերաբերում է ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությանը՝ ի տարբերություն նախորդ երկու դատարանների, որոնք խոսում են պետության պատասխանատվության մասին»,- ասաց Կիրակոսյանը։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ վավերացումը հետադարձ ուժ ունի՞․ «Կան հոլովակներ, որտեղ ադրբեջանցի զինվորն այլանդակում է հայ զինվորի մարմինը, կոնկրետ էս դեպքով կարո՞ղ ենք դիմել դատարան»։ Կիրակոսյանը պատասխանեց, որ Կանոնադրությանը հետադարձ ուժ տրվում է․ «Երբ վավերացնենք, դրա մասին ծանուցենք ՄԱԿ գլխավոր քարտուղարին, դրանից վաթսուն օր հետո մենք կդառնանք լիիրավ անդամ երկիր։ Մյուս կետով նախատեսում ենք իրավազորության հետադարձ ճանաչում՝ 2021թ․ մայիսի 10-ից ի վեր։ Այսինքն այդ ժամանակից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո։ Շատ հստակ խոսում է մեկ տարի առաջ սեպտեմբերին կատարված կոպտագույն հանցագործությունների մասին, ինչու չէ նաեւ այսօր կատարվող, ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը եւս կարող է ընկնել Դատարանի իրավազորության ներքո»,- նշեց Կիրակոսյանը։
11:35 - 03 հոկտեմբերի, 2023
Ուզում ենք, որ հայերը շարունակեն ապրել ԼՂ-ում, ինչպես հազարամյակներով ապրել են․ Գևորգ Պապոյանը՝ արցախցիներին ՀՀ-ում ընդունելու մասին

Ուզում ենք, որ հայերը շարունակեն ապրել ԼՂ-ում, ինչպես հազարամյակներով ապրել են․ Գևորգ Պապոյանը՝ արցախցիներին ՀՀ-ում ընդունելու մասին

ՀՀ-ն պետք է իր դիվանագիտական գործիքակազմով ամեն ինչ անի, որ ԼՂ հայությունը, ինչպես հազարամյակներով ապրել է ԼՂ տարածքում, այդպես էլ շարունակի ապրել էդտեղ։  Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է պատշաճ ընդունել Արցախից դուրս գալ ցանկացող քաղաքացիներին։ «Ինձ համար ավելի կարևոր բան կա։ Էսօր Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտման քաղաքականություն են փորձում իրականացնել։ Եվ կարծում եմ, որ մենք մեր միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ առաջին հերթին պետք է կանխենք այդ էթնիկ զտումը։ Սա, իհարկե, մեր գերխննդիրն է։ Ենթադրում եմ, որ դա կարող է ադրբեջանական նարատիվ լինել, որովհետև իրենք են ուզում, որ էնտեղ հայ չապրի, իսկ մենք ուզում ենք, որ այնտեղ հայերը շարունակեն ապրել, ինչպես հազարամյակներով ապրել են»,- ասաց Պապոյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը հայտնել է, որ ՀՀ-ն քննարկում է արցախահայերի հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցը։
19:14 - 20 սեպտեմբերի, 2023