Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Միգուցե փոփոխություն անենք, որ ազգային փոքրամասնությամբ համայնքները եւս մտնեն խոշորացված համայնքների մեջ. Փաշինյան
 |news.am|

Միգուցե փոփոխություն անենք, որ ազգային փոքրամասնությամբ համայնքները եւս մտնեն խոշորացված համայնքների մեջ. Փաշինյան |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում գույք նվիրաբերելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Լոռու մարզի Ֆիոլետովո  համայնքի 2-րդ փողոց 44/1  հասցեով գրանցված, 0.137621 հեկտար մակերեսով հողամասը Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին նվիրաբերելու մասին է՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։ Ֆիոլետովո համայնքը տեղեկացրել է, որ Երևանում Ռուսական գիտության և մշակույթի  կենտրոնը հավաստիացրել է, որ հողատարածքի տրամադրման դեպքում կաջակցի վերոգրյալ տարածքում մանկապարտեզի կառուցմանը։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ ասաց. «Իրենց պետք էր 1000 քմ, մենք առանձնացրել ենք 1300 քմ, որպեսզի կարողանան եւ մանկապարտեզ, եւ սպասարկման համար անհրաժեշտ հատված ունենալ»: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Ֆիոլետովոն բնակեցված է ազգային փորքմասնության ներկայացուցիչներով, ապա ասաց, որ քանի որ այդ համայնքները խոշորացման ծրագրում չեն ընդգրկվել, այդտեղ սուբսիդավորմամբ  ծրագրեր իրականացնելու հարցում խնդիրներ ունեն. «Մենք որոշում կայացրեցինք, որ ազգային փոքրամասնություններ ունեցող համայնքների սուբվենցիոն գործակիցներում փոփոխություններ կանենք: Այսինքն, եթե մյուս համայնքներում, ասենք, ծրագիր կառավարությունը ֆինանսավորում է 50 տոկոսով, այս համայնքներում կֆինանսավորի որոշակի գործակցով ավելի: Բայց ես վստահ չեմ, որ դա խնդիրները կլուծի: Պետք է մտածենք, թե ինչ անենք: Միգուցե փոփոխություններ անենք, որ այդ համայնքները եւս մտնեն խոշորացված համայնքների մեջ, բայց վարչական ղեկավարի նշանակման հետ կապված սահմանափակումներ լինեն»
13:02 - 04 հունվարի, 2024
Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու համար կառավարությունը հողատարածք նվիրաբերեց
 |armenpress.am|

Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու համար կառավարությունը հողատարածք նվիրաբերեց |armenpress.am|

armenpress.am: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու նպատակով կառավարությունը հողատարածք նվիրաբերեց համայնքին: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծի համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա ամռանը Լոռու մարզ կատարած այցը, որի ժամանակ Ֆիոլետովո համայնքում քննարկել են մանկապարտեզի հարցը: Խնդիրներից մեկը կապված է եղել հողամասի հետ, դպրոցի սպասարկման համար առկա հողամասից առանձնացրել են հողակտոր, որը ձևավորվել է որպես առանձին գույք: «Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող այդ հողը նվիրաբերում ենք համայնքին, որ կարողանան հետագայում մանկապարտեզ կառուցել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հատկացվում է 1300 քառ. մետր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա շատ կարևոր որոշում համարեց: «Ֆիոլետովո համայնքում բնակվում են ազգային փոքրամասնությունը ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը խոսեց նաև մտավախությունների մասին: Նա ընդգծեց, որ խոշորացված համայնքները սուբվենցիոն և ուղիղ ծրագրերով մեծ ու տեսանելի տեմպերով զարգանում են: Սակայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված համայնքները կառավարությունը չի ընդգրկել խոշորացման ծրագրերում՝ նաև անսալով նրանց ձայնին, որ այլ կոնտեքստ չտրվի դրան: «Բայց հիմա այլ կոնտեքստ է ստացվում, քանի որ ակնհայտորեն այդ համայնքներում հնարավոր չի լինում իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ: Եվ այդ համայնքներն իրենց զարգացման տեմպերով էականորեն արդեն իսկ զիջում են, երկարաժամկետում ավելի են զիջելու: Սա շատ լուրջ խնդիր է, գնալով ավելի ահագնանալու է»,-ասաց Փաշինյանը: Կառավարությունը նաև որոշում էր կայացրել ազգային փոքրամասնություն ունեցող բնակչությամբ համայնքների սուբվենցիոն գործակիցներում փոփոխություն անել, այդ համայնքներում կառավարության համաֆինանսավորումը որոշակի գործակցով ավել է: Սակայն վարչապետը վստահ չէ, որ դա խնդիրը լուծելու է: «Մենք խնդիր ունենք, և պետք է մտածել, թե ինչ անել: Գուցե, պետք է այլ փոփոխություն անել, որ այդ համայնքները մտնեն խոշորացված համայնքների մեջ, բայց կառավարման առումով վարչական շրջանի ղեկավարի նշանակման հետ կապված սահմանափակումներ լինեն»,-ասաց Փաշինյանը՝ հորդորելով երկարաժամկետ լուծում մտածել՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ քննարկումներով: Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքը բնակեցված է ռուս մոլոկաններով։
12:14 - 04 հունվարի, 2024
Լիահույս եմ, որ եկող տարին մեր երկրի համար խաղաղության տարի կլինի․ ՀՀ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյան

Լիահույս եմ, որ եկող տարին մեր երկրի համար խաղաղության տարի կլինի․ ՀՀ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:   «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:  Անցնող տարին հայ ժողովրդի համար գոյաբանական մարտահրավերներով լի տարի էր, որին հայկական պետականությունը իր ուժերի, ռեսուրսների գերլարմամբ տոկուն դիմադրողականության ոգի ցուցաբերեց: Այս տարի Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքային մեր ամենօրյա առանց այդ էլ բարդ աշխատանքին գումարվեց սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների ժամանակավոր կացարաններով և սննդով ապահովելու գործընթացը:  Տարեմուտի շեմին կարող ենք արձանագրել, որ մեր հայրենակիցներին ուղղված կարճաժամկետ միջոցառումներին 2024 և հաջորդող տարիներին փոխարինելու են գալու երկարաժամկետ և համակարգային լուծումներով միջոցառումներ:  Այս աշխատանքներին զուգահեռ՝ անցնող տարում, ՀՀ ՏԿԵ նախարարությունը տոկուն կամքով և հետևողականորեն իրականացնում էր Կառավարության միջոցառումների ծրագրով իրեն վերապահված ծրագրերի իրականացումն ու թիրախային ցուցանիշների ապահովումը:  Արդյունքում մեզ հաջողվել է ապահովել 98 տոկոս կատարողական:  Այս ցուցանիշը ՏԿԵ նախարարությանը, մեր թիմին մոտիվացնում է և 2024 թվականին մղում նոր նշաձողերի սահմանման ու հաղթահարման:  Լիահույս եմ, որ եկող տարին մեր երկրի և ժողովրդի համար խաղաղության, կայուն գոյակցության, զարգացման և նորանոր նվաճումների տարի կլինի: Սեր և ընտանեկան ջերմություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին: Շնորհավոր նոր տարի»,- գրել է Գնել Սանոսյանը։
21:52 - 31 դեկտեմբերի, 2023
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան. նախարար
 |armenpress.am|

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան. նախարար |armenpress.am|

armenpress.am: Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան: Այս մասին տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հետ կապված որոշակի հաշվարկներ ունենք: Երասխի հատվածում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 1 կիլոմետրի չափ է, որ շինարարական աշխատանք իրականացնելու կարիք կա։ Դրա կարիքը կա Մեղրիի ամբողջ հատվածում։ Մենք  որոշակի հաշվարկներ ունենք, ընդ որում, մենք սկզբնական փուլում՝ 2021 թվականին, ունեինք որոշակի նախնական հաշվարկներ, հետագայում մեր Ճարտարապետաշինարարական համալսարանին ենք պատվիրել, որ ավելի մանրակրկիտ աշխատանք անեն: Մեր մասնագետների խումբը լավ, մանրակրկիտ աշխատանք է արել և ներկայացրել մեզ»,- ասաց նա։ Սանոսյանի խոսքով՝ եթե քաղաքական որոշումները հանգուցալուծում ստանան, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը։ Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին 2021 թվականի վերջին Սոչիում, ապա Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Գործընթացը, սակայն, շինարարության ակտիվ փուլ մինչ այս պահը չի մտել։  
16:13 - 29 դեկտեմբերի, 2023
«Ինչ վերաբերում է 8 գյուղերի վերադարձին, դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ». Գնել Սանոսյան

 |aravot.am|

«Ինչ վերաբերում է 8 գյուղերի վերադարձին, դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ». Գնել Սանոսյան |aravot.am|

aravot.am: Այսօր հրավիրած ասուլիսում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ այսպես կոչված «անկլավների» հարցին։ «Ինչ վերաբերում է 8 գյուղերի վերադարձին, այս մասին բազմիցս խոսել ենք։ Կարծում եմ՝ հետեւյալը պետք է նախանշել՝ այնուամենայնիվ կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում այդ տարածքների մասին, ու կան տարածքներ, որոնց մասին մենք ենք խոսում։ Գործընթացը կարող է կազմակերպվել հետեւյալ կերպ, որ այդ տարածքները որոշակի նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել։ Ուրիշ բան է որեւէ տարածքի մասին խոսելը, ուրիշ բան է այդ տարածքի իրավաբանական կարգավիճակը, կարգավորումները, առկա հիմքերը։ Եվ այնուհետեւ պետք է տեղի ունենա երկու գործընթաց, մեկը փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում նկատի ունեմ, որ այդ տարածքները որոշակի մակերեսներ ունեն, դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ։ Իմ պատկերացմամբ այս հարցին կարելի է պատասխանել հենց այդ աշխատանքային խմբի շրջանակներում, երբ սահմանների դեմարկացիա-դելիմիտացիա տեղի կունենա, այդ ամբողջ փաթեթով այդ հարցը կդիտարկվի»,- ասաց նա։ Սանոսյանն ասաց, որ միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Հայաստանում բանկային տարբեր դոնոր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ, ասում են, որ հետաքրքրված են շինարարական գործընթացներին ներգրավվելու համար։
14:02 - 29 դեկտեմբերի, 2023
Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն

Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում մարզպետների մասնակցությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն։ Նախարարը հանձնարարել է ավարտական տեսքի բերել կատարողականները, սուբվենցիոն ծրագրերով կատարել անհրաժեշտ վճարումները։Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել մարզերին և համայնքներին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր են տրվել Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի մարզպետների աշխատակազմերին, ինչպես նաև Աշտարակի, Արտաշատի, Մասիսի, Վաղարշապատի, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի, Գորիսի, Տեղի և Վայքի համայնքապետարանների աշխատակազմերին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար շնորհակալագրեր են տրվել 10 մարզպետի աշխատակազմերինմի շարք աշխատակիցների։
19:07 - 28 դեկտեմբերի, 2023
Բացասական եզրակացության պարագայում երկարացվել է Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը
 |hetq.am|

Բացասական եզրակացության պարագայում երկարացվել է Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը |hetq.am|

hetq.am: 2022թ. հուլիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի` Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին: Մինչդեռ այս տարվա օգոստոսի 29-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկարացրել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը մինչև 2040թ. մայիսի 1-ը:  Հիշեցնենք` «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրացել է 2023թ. սեպտեմբերի 10-ին:  Նախարար Գնել Սանոսյանին հարցում ուղարկեցինք` խնդրելով պարզաբանել, թե ինչի հիման վրա է երկարացվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը, եթե ՇՄՆ-ն բացասական եզրակացություն է տվել ընդերքօգտագործողի հայտին:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ  «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դեռևս 2021 թ. դեկտեմբերի 13-ին դիմել է ՏԿԵ-ին` Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման նպատակով: Լիազոր մարմինը, քննարկելով ընկերության դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, այն ներկայացրել է Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարություններ` փորձաքննությունների:  ՏԿԵ նախարարի 2022թ. հունիսի 21-ի հրամանի համաձայն` ընկերության դիմումը մերժվել է` սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու հիմքով: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն բողոքարկել է նախարարի այս հրամանը ՀՀ վարչական դատարանում, որի արդյունքում Վարչական դատարանը պարտավորեցրել է ՏԿԵ նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` Մեղրաձորի ոսկու հանքավայրի թույլտվության գորոծղության ժամկետը 16 տարի 8 ամիս երկարաձգելու վերաբերյալ:  Վարչական դատարանի վճիռը ՏԿԵ-ն չի բողոքարկել, և այն մտել է օրինական ուժի մեջ:  Այժմ անդրադառնանք դատական ակտին: Գործը քննել է դատավոր Արգիշտի Ղազարյանը: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Տեր-Տաճատյանը հիմնավորումներում նշել է, որ ընկերությունը 2022թ. հուլիսի 14-ին վարչական բողոք է ներկայացրել նախարարություն՝ խնդրելով անվավեր ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ընդերքօգտագործման իրավունքը երկարաձգելը մերժելու հրամանը և ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման թույլտվության ժամկետը 16 տարի 8 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Սակայն վարչական բողոքի հիման վրա վարչական վարույթ չի հարուցվել, չի հրավիրվել որևէ լսում: Արմեն Տեր-Տաճատյանի մեկնաբանմամբ` Ընդերքի մասին օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ դիմումատուն պարտավոր է վերացնել հենց թերությունները, իսկ որևէ հետագա պարտավորություն դիմումատուն չունի, որևէ օրենսդրական ակտով նախատեսված չէ, որ դիմումատուն թերությունները վերացնելուց հետո անպայման պետք է ծանուցի նախարարությանը: Տվյալ դեպքում Շրջակա միջավայրի նախարարությունը 14.04.2022թ.-ին ծանուցել է և՛ նախարարությանը, և՛ ընկերությանը՝ հաշվետվությունը լրամշակելու անհրաժեշտության մասին, որից հետո նույն օրը լրամշակել է հաշվետվությունը՝ ուղղելով առկա թերությունները և հայտնելով դրա մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: ՏԿԵ-ն իր դիրքորոշմամբ առարկել է հայցի դեմ՝ նշելով, որ ներկայացված վարչական բողոքը մերժվել է, քանի որ նախարարի որոշումը իրավաչափ է և ենթակա չէ անվավեր ճանաչման: Հայցվոր ընկերության կողմից թերությունները շտկվել և կրկին են ներկայացվել սահմանված ժամկետի խախտմամբ, որի արդյունքում նախարարությունը կայացրել է մերժման որոշումը: Ավելին, հայցվոր ընկերության կողմից չի ներկայացվել որևէ ապացույց՝ լրամշակված հաշվետվությունը սահմանված ժամկետում ՇՄՆ ներկայացնելու և այն նախարարության կողմից ստացված լինելու վերաբերյալ: «Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մերժվել է ոչ թե լրամշակված հաշվետվությունը Շրջական միջավայրի նախարարություն ներկայացնելու, այլ այն սահմանված ժամկետում որևէ նախարարություն չներկայացնելու համար, որը չի կարող մեկնաբանվել որպես ձևական պահանջի չարաշահում»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչ Սոնա Հայրապետյանը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված 2022 թվականի հուլիսի 27-ի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբարյալ տրվել է բացասական եզրակացություն, որի պարագայում ընդերքօգտագործումն արգելվում է: Սոնա Հայրապետյանը շեշտել է, որ Ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման հատուկ ընթացակարգ, որի պահպանման պայմաններում միայն կարող է երկարաձգվել ընդերքօգտագործման իրավունքը: Այդ ընթացակարգի մաս է կազմում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը փորձաքննության ենթարկելը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական դրական եզրակացության առկայությունը, առանց այս ընթացակարգերի պահապանման ընդերքօգտագործման իրավունքը չի կարող երկարաձգվել: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:58 - 18 դեկտեմբերի, 2023
Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» պանթեոնին հարակից հողատարածքները փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

 |aravot.am|

Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» պանթեոնին հարակից հողատարածքները փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին |aravot.am|

aravot.am: Այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականության է փոխանցվել վեց անշարժ եւ մեկ շարժական գույք, որոնց շուկայական մոտարկված արժեքը 2 մլրդ 100 մլն դրամ է կազմում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ նրա՝ նաեւ վերականգնվել է շուրջ 79 մլն դրամ։ Կառավարության այսօրվա նիստում «Գույք ամրացնելու մասին» որոշում ընդունվեց։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ըստ որոշման՝ նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող 4 անվանում անշարժ գույք եւ մեկ շարժական գույք ամրացնել ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այդ գույքերն են Ծովակալ Իսակովի պողոտայի 25/2, 25/3, 25/4 հասցեներում գտնվող հողատարածքները եւ Արաբկիր վարչական շրջանի վաղարշյան փողոցի ավտոտնակներից մեկը, իսկ շարժական գույքը Range Rover Sport ավտոմեքենա է։ Նախապատմությունը հետեւյալն է՝ գլխավոր դատախազը դիմել է մեզ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կա գործընթաց»,- ասաց Գնել Սանոսյանը։ Աննա Վարդապետյանն ասաց, որ նշված գույքերից հինգի նկատմամբ՝ չորս անշարժ գույք եւ մեկ ավտոմեքենա, արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը։ «Եվ այս նախագծով առաջարկվում է վերոնշյալ գույքերը փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից երեք հողատարածքները»,- ասաց Աննա Վարդապետյանը։ Մյուս անշարժ գույքը՝ Արաբկիր վարչական շրջանի ավտոտնակը, Աննա Վարդապետյանի խոսքով, պատկանում էր Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին։ Ըստ գլխավոր դատախազի՝ եւս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեն լիարժեք տնօրինելու է, եւ այն արդեն լիարժեք պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։
12:57 - 14 դեկտեմբերի, 2023
Ապարանում նորակառույց շենքը կնվիրաբերվի քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են |news.am|

Ապարանում նորակառույց շենքը կնվիրաբերվի քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են |news.am|

news.am: Երբ մարդիկ մտնեն բնակարաններ՝  սոցիալական ցանցերում որակի հետ կապված տեսարններ չե՞ն հայտնվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօրվա նիստում որոշում կայացվեց Ապարան քաղաքում 43 բնակարան ունեցող նորակառույց շենքը նվիրաբերել այն քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլայնաը հայտնեց, որ շենքը շահագործման է հանձնվել 2022 թվականին և կարիք կա նորից շրջայց կատարել, որպեսզի խնդիրներ չլինեն։ Նիկոլ Փաշինյանը նախ դիտողություն արեց, թե եթե շենքը պատրաստ է 2022-ից, ինչու են հիմա բնակարանները տալիս բնակիչներին, ապա խոսեց նաեւ վթարային երկու շենքերը լիկվիդացնելու մասին: «Վթարային շենքը լիկվիդացնելու հետ կապված հարցերը պլանավորվա՞ծ են: Ես գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են ստացել եւ ընտնիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան: Խնդիրը մնացել է եւ մենք ամեն օր ահուդողով սպասում ենք, որ եթե մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու: Հիմա երաշխավորե՞լ եք, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին վթարային շենքերում ոչ մի մարդ չի մնալու: Ընդ որում, սա էս գլխից պետք է նախապատրաստել և ժամանակացույցով հստակ այդ շենքը հողին հավասարեցնել»,-ասաց Փաշինյանը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ երբ բոլորը դուրս գան, Ապարան համայնքը 2 ամսում շենքը կքանդի:  «Մինչեւ որոշումը ստորագրելը ինձ կտաք կոնկրետ ամսաթիվ, թե երբ են այդ շենքերը քանդված լինելու»,-ասաց Փաշինյանը։
12:02 - 07 դեկտեմբերի, 2023
ՏԿԵ նախարարը դիտարկել է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից:   Այս պահին այդ տարածքում կապալառու ընկերությունը իրականացնում է պայթեցումներ, որից հետո ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները։ Շինարարը նախարարին մանրամասն ներկայացրել է աշխատանքների ընթացքը, խնդիրները։   Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։   Նախարարի հաջորդ կանգառը Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ հատվածն էր (Աշտարակ-Թալին), որտեղ ևս մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին։   Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թվաքանակը։   Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի կառուցումն իրականացվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։   Նախարար Սանոսյանը մի քանի այլ կանգառներ է կատարել նշված ճանապարհահատվածների տարբեր շինհրապարակներում և հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։
18:58 - 27 նոյեմբերի, 2023
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունը, նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։  Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։ Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։
11:59 - 23 նոյեմբերի, 2023
Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան
 |aysor.am|

Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ, այս մասին  ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով` ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց: «Ունենք ատոմակայանում շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար: Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով երկարացնել մինչև 2036 թվականը», - ասաց Սանոսյանը՝  նշելով, որ այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:
16:36 - 31 հոկտեմբերի, 2023