Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրու մաքսակետում կայանման թանկացումը հիմնավորված չէ. պատգամավորները դժգոհ են |armeniasputnik.am|

Գյումրու մաքսակետում կայանման թանկացումը հիմնավորված չէ. պատգամավորները դժգոհ են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԺ պատգամավորները մաքսային մարմին կողմից տրանսպորտային միջոցների կայանման համար դրույքաչափերը միջինում 3 անգամ թանկացնելը հիմնավորված չեն համարում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագծով առաջարկվում է ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը վերանայել՝ մարդատար ավտոմեքենայի համար գանձել 5000 դրամ գործող 1600 դրամի փոխարեն։ Նշվում է, որ նախատեսվում է սահմանել ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի ավտոներկրողները տարածքները որպես ուղղակի կայանման վայր չօգտագործեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց, որ հակասություններ կան նախագծում։ «Դուք ասում եք, թե օրական 500 մեքենա հնարավոր է սպասարկել, մաքսային ծառայությունն էլ իր աշխատանքը պատշաճ կատարում է, այդ դեպքում մեքենաների պահպանման տուրքն ինչո՞ւ է բարձրացվում։ Դրա պատճառով շատանալու են այն անձինք, որոնք կցանկանան արագ մաքսազերծում անել։ Ինքներդ ձեզ հակասում եք, եթե ձեր նպատակը ֆիսկալ չէ։ Ավտոներկրողների համար ֆինանսական բեռն ավելացնում եք, բայց պատճառը չհիմնավորված է։ Գյումրու մաքսակետից 1,5 մլրդ ավելի փող եք ուզում ստանալ, «ստայանկի» գնի թանկացումը հիմնավորված չէ»,– նշեց Մինասյանը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ի պատասխան շեշտեց, որ այսօր մինչև 160 մեքենա է գալիս Հայաստան, բայց 130-ն է ներկայացվում մաքսազերծման, ինչից էլ կուտակումներ են առաջանում։ Փոխնախարարի խոսքով՝ հնարավորություն կա 500 մեքենա սպասարկելու, բայց դիմողները չեն գալիս, հետևաբար իր ասածն ու նախագիծը միմյանց չեն հակասում։ Մանուկյանը նաև նշեց, որ այժմ Գյումրու մաքսատանը, որը նախատեսված է 2300 մեքենայի համար, մոտ 1300 մեքենա կա։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ եթե Գյումրու մաքսայինում հերթ չկա, ապա մեքենաների կայանման գինն ինչու են 1600 դրամից նախատեսում դարձնել 5000 դրամ։ «Ձեզ մոտ հերթեր են գոյանում, որովհետև դուք չեք կարողանում ժամանակին սպասարկել։ Ձեր գործը լավ չեք անում, ավտոներկրողներն էլ ստիպված օրական 5000 դրամ պետք է վճարեն»,– ասաց Ավետիսյանը։ Քննադատությանն արձագանքելով՝ Մանուկյանը նշեց, որ այսօր Գյումրու մաքսատանը հերթեր չկան, սպասարկումն իրականացվում է պատշաճ կերպով՝ չնայած հոսքի ավելացմանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ընդգծեց, որ շատ վատ և ժամանակավրեպ օրենք է։ «Այսօր մոտ 50%–ով է ծանրաբեռնված այդ կայանատեղին, հետևաբար խնդիր չկա։ Թաքուն կարելի է մտածել, քանի որ կիսով չափ է ծանրաբեռնված, ուզում եք 1600 դրամը դարձնել 5000 դրամ, որպեսզի լիքը եղած ժամանակվա գումարը լրացնեք։ Կոչ եմ անում հնարավորինս լավարկել այս օրինագիծը»,– ասաց Աղազարյանը։ ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ընդգծեց, որ մեքենա ներկրող, սակայն չմաքսազերծող քաղաքացիները դրանք սեփական օգտագործման համար չեն բերում, այլ վերավաճառելու։ Հնարավոր է նաև, որ ներկրողը մեքենան սեփական օգտագործման համար է բերել, բայց այդ պահին մաքսազերծելու համար գումար չունի։ Նա առաջարկեց ավելի մեղմացուցիչ դրույթներ սահմանել՝ ավելի երկար ժամանակով թույլ տալ, որ մեքենաները կայանեն անվճար կամ վերանայեն տուրքի չափը։ Նախագծում նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների շնորհիվ տարածքների առումով խնդիրները կպակասեն, մաքսային մարմինների կողմից վարչարարության արդյունավետությունն էլ կբարձրանա։ Մաքսակետում կայանելու սակագներն այժմ ավելի ցածր են, քան մոտակա կայանատեղիներում, այդ պատճառով էլ մարդիկ չեն շտապում դուրս բերել մեքենաները:
12:22 - 11 դեկտեմբերի, 2023
Շուրջ 2 տասնյակ ուսանողներից կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Շիրակի համալսարանի ամբիոնի վարիչի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 2 տասնյակ ուսանողներից կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Շիրակի համալսարանի ամբիոնի վարիչի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 23-ից հանդիսանալով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է ընդհանուր ավելի քան 900 հազար ՀՀ դրամ: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված համալսարանի երեք ուսանողների մագիստրոսական թեզը գրելու, ինչպես նաև հետագա նախապաշտպանությունը բարեհաջող անցկացնելու համար Ա. Մ.-ն նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր  450․000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո հիշյալ ուսանողները մագիստրոսական թեզը հանձնել և ստացել են բարձր միավորներ:  Բացի այդ, Ա. Մ.-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն համալսարանի մի շարք այլ ուսանողների՝ 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց  դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից յուրաքանչուրից ստացել է 20.000-ական, ընդհանուր՝ 340.000 ՀՀ դրամ կաշառք: Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ ևս երկու ուսանողի կուրսային աշխատանքներն ու վերահանձնման ենթակա առարկաների քննությունները դրական գնահատելու համար Ա. Մ.-ն նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 60.000-ական ՀՀ դրամ: 19 ուսանողից տարբեր չափերի կաշառք պահանջելու և ստանալու համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Ա. Մ.-ին կաշառք տված ուսանողների նկատմամբ էլ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
18:37 - 10 նոյեմբերի, 2023
Գյումրիում շունը հարձակվել է 74 տարեկան կնոջ վրա
 |armenpress.am|

Գյումրիում շունը հարձակվել է 74 տարեկան կնոջ վրա |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում շունը հարձակվել է 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Գյումրու Անի թաղամասում, Պ.Սեւակի փողոցում գտնվող ոստիկանության շենքի հարեւանությամբ։ Ներկայացնելով տարեց կնոջ վիճակը՝ նրա թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը տեղեկացրեց, որ  կինն ունի  ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ «Բժիշկների հսկողության տակ է հիմա, վիճակը դեռ պարզ չէ՝ կոտրված է ակնափոսը․ եթե թարախակալվի, այսօր կամ վաղը վիրահատելու են, իսկ դա կնշանակի ոսկորի հեռացում։ Ճիշտ է, գիտակցություն ունի, բայց ցավերը շատ են, այլ վնասվածքներ ևս ունի»,- պատմեց կնոջ թոռնուհին՝ տեղեկացնելով, որ մի քանի ամիս առաջ էլ նույն թաղամասում շները իր տատիկի ոտքն էին վնասել։ «Ուզում եմ այնպես անել, որ ի վերջո քաղաքապետարանը իմանա ինչ է կատարվում ու սկսի զբաղվել այս հարցով»,-հավելեց Ասպրամ Գրիգորյանը:
11:27 - 04 նոյեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային նոր կենտրոնի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային նոր կենտրոնի բացման արարողությանը

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այսօր մասնակցել է նոր կենտրոնի բացման արարողությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 392 մլն դրամ, բնակիչներին հնարավորություն կտա մեկ հարկի ներքո օգտվել զբաղվածության, սոցիալական ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։ Տարածքային կենտրոնի շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի փետրվար ամսից։
10:03 - 07 սեպտեմբերի, 2023
Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը, ուղևորության տևողությունը՝ 1 ժամ 32 րոպե

Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը, ուղևորության տևողությունը՝ 1 ժամ 32 րոպե

Այսօրվանից գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզի աշխատակազմից: Նորաբաց ուղերթի առաջին ուղևորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նրանց Վանաձորի կայարանում դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, պաշտոնատար այլ անձինք։ «Ուրախալի է, որ 13 տարի ընդմիջումից հետո համատեղ քննարկումներից հետո գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղին, այն, կարծում եմ՝ կարևոր է թե՛ Շիրակի, թե՛ Լոռու մարզի բնակիչների համար։ Լիահույս եմ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքների արդիականացման, ուղևորությունների հարմարավետության բարձրացման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։ Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է: Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:
12:33 - 01 սեպտեմբերի, 2023
12  օր է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է. հարազատները սպասում են խաղաղապահների պատասխանին |news.am|

12 օր է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է. հարազատները սպասում են խաղաղապահների պատասխանին |news.am|

news.am: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով  զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը արդեն 12 օր է, ինչ շարունակում է մնալ Գորիսում, ասել է Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը՝ նշելով, որ Արցախի կառավարությունը միջնորդագիր է ներկայացրել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ աճյունը տեղափոխելու խնդրանքով, իրենք դեռ սպասում են պատասխանի:«Դեռ սպասում ենք խաղաղապահների որոշմանը, Կարմիր Խաչին էլ չի հաջողվում տեղափոխել, Ադրբեջանը չի թույլատրում: Ծնողները չեն ցանկանում իրենք գալ Հայաստան եւ այստեղ հուղարկավորեն, նրանք ցանկանում են Ճարտարում հուղարկավորել իրենց երեխային: Հույս ունեմ, որ մի արդյունքի կհասնենք, մի տարբերակ կգտնեն»,- ասել է նա։
12:32 - 26 օգոստոսի, 2023
Լանջիկի ավտովթարի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են մնալ Գյումրու բժշկական կենտրոնում
 |armenpress.am|

Լանջիկի ավտովթարի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են մնալ Գյումրու բժշկական կենտրոնում |armenpress.am|

armenpress.am: Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով  Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից երկուսը շարունակում են մնալ բուժհաստատությունում։ Մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր, երկուսն էլ տղամարդ են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։ Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում Լանջիկի մոտ բեռնատարին բախված  միկրոավտոբուսի 17 ուղևորներից 11 մահացել էր, 6`-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել Գյումրու ԲԿ։ «Այս  պահին քննարկում ենք երկուսին Երևան տեղափոխելու  հարցը»- «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Վիրավորվել է նաեւ «ZIL»–ի վարորդը։ Ողբերգական վթարի ենթարկված ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է: Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
18:34 - 14 օգոստոսի, 2023
Գյումրին հռչակվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք
 |armenpress.am|

Գյումրին հռչակվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք |armenpress.am|

armenpress.am: Գյումրին ճանաչվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք, որտեղ կանցկացվի նաև ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը: Նման որոշում կայացավել է Մինսկում կայացած ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստում: Բացի այդ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում մեծ տեղ է տրվում սպորտին: Կամաց-կամաց շատ ավելի սերտ են դառնում հարաբերությունները, միջոցառումներն էլ՝ շատ ավելի հեղինակավոր: Կարևոր էր նաև սպորտային մայրաքաղաք ճանաչելու հարցը: 2024 թվականին սպորտային մայրաքաղաք կլինի Գյումրին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինիս խոսքով` սպորտային մայրաքաղաք լինելուց զատ, Գյումրիում կանցկացվեն նաև համաժողովներ: «Սպորտային մայրաքաղաքի ընտրության մի քանի տարբերակ կար, բայց ներկայացրեցինք Գյումրին, ներկայացրել ենք, թե ինչ հաջողությունների են հասել գյումրեցի մարզիկները։ Քանի որ այժմ Գյումրիում կառավարության աջակցությամբ կառուցվում է մեծ սպորտային համալիր` Արթուր Ալեքսանյանի անվան համալիրը, ցանկացանք, որ նրանք էլ իրենց աչքերով տեսնեն, որ սպորտը Հայաստանի կառավարության կողմից լուրջ ուշադրության է արժանանում»,-ասաց նա: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ղեկավարումը կընդունի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
11:24 - 08 օգոստոսի, 2023
Համահայկական խաղերին մասնակցող Ստեփանակերտի թիմի մարզիկները Հայաստանում են եղել մինչեւ Արցախի շրջափակումը |sport.news.am|

Համահայկական խաղերին մասնակցող Ստեփանակերտի թիմի մարզիկները Հայաստանում են եղել մինչեւ Արցախի շրջափակումը |sport.news.am|

sport.news.am: Համահայկական խաղերին մասնակցող Ստեփանակերտի թիմի մարզիկները Հայաստանում են եղել մինչեւ Արցախի շրջափակումը։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից ասաց Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ,  ավագ տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը։ «Իմ տեղեկություններով՝ Համահայկական խաղերին 8 արցախցի մարզիկ է մասնակցում: Թե որ մարզաձեւերում են մասնակցում, կդժվարանամ ասել, բայց նրանք բոլորն Արցախից են: Մինչեւ Արդբեջանի կողմից ճանապարհի շրջափակումն, այդ մարզիկները գտնվել են Հայաստանում կամ մեկ այլ տեղ մրցաշարի են մասնակցել եւ չեն կարողացել վերադառնալ Արցախ»,- նշեց Նարեկ Աբրահամյանը։ Օգոստոսի 5-ին Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում անցկացված Համահայկական 8-րդ խաղերի բացման արարողության ժամանակ Ստեփանակերտի թիմի հետ շքերթին պետք է մասնակցեր նաեւ Էրիկ Առստամյանը, որը եղել էր Արցախի ջահակիրն այս Խաղերում, սակայն Եվրոպայի չեմպիոնը, նրա մարզիչը չեն կարողացել Ստեփանակերտից Գյումրի գալ ճանապարհի շրջափակման պատճառով:
09:53 - 07 օգոստոսի, 2023
Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից
 |armenpress.am|

Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի  «Շիրակ» մարզադաշտում  օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ: Միայն  19 մարզաձևերում մասնակից մարզիկների  ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։ Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։ Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել է  նաև մեծ  էկրան: «Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են լինելու ինչպես մասնակից երկրների աշխարագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով. Մասնակցիցներ են լինելու 41 երկրի 179 քաղաքներից»,- տեղեկացրել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից:
11:45 - 05 օգոստոսի, 2023
Հրթիռակոծություն ու անօդաչուներով հարձակում Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի վրա. տուժել է ավելի քան 20 մարդ
 |hetq.am|

Հրթիռակոծություն ու անօդաչուներով հարձակում Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի վրա. տուժել է ավելի քան 20 մարդ |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հուլիսի 20-ի գիշերը անօդաչուներ և հրթիռներ են արձակել Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի ուղղությամբ։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ Ուկրաինայի հարավային մարզերի ուղղությամբ արձակվել է 19 թևավոր հրթիռ, ներառյալ «Օնիկս» (Оникс) և «Կալիբր» (Калибр) տեսակի հրթիռներ, ինչպես նաև` 19 անօդաչու։ Հարձակման համար կիրառվել են օդային և ցամաքային բազավորման հրթիռներ։ Արձակումներն իրականացվել են նաև սուզանավից, որը գտնվում է Սև ծովի ավազանում։  Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ ծովային բազավորման երկու, ցամաքային բազավորման երեք հրթիռ և 13 անօդաչու հաջողվել է խոցել։ Հարվածների թիրախում են հայտնվել նավահանգիստները, նավամատույցները, բնակելի շենքերը և առևտրի ցանցերը։  Նիկոլաևում վնասվել են բնակելի շենքեր։ Մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ տուժել է 18 մարդ, որից 9-ը, այդ թվում՝ 5 երեխա, հոսպիտալացվել է։ 2 մարդ դուրս է բերվել փլատակների տակից։ Կիմը նաև գրել է, որ հարձակման հետևանքով կան զոհեր, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։  Օդեսայում վնասվել է մի քանի շենք, այդ թվում նախակրթարաններից մեկը։ Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը գրել է 2 տուժածի և հարվածի հետևանքով առաջացած հրդեհի մասին, որի մակերեսը կազմել է շուրջ 300 քառակուսի մետր։ Օդեսայի մարզային զինվորական վարչակազմին կից հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Բրատչուկը տեղեկացրել է 4 տուժածի մասին։  Սումիում անօդաչուն ընկել է արտադպրոցական վերականգնողական կենտրոնի վրա, որի հետևանքով հրդեհ է առաջացել։ Ինչպես հայտնել են մարզային զինվորական վարչակազմից, տուժել է 1 բուժքույր։ УНИАН-ը, հղում անելով մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսին, գրում է, որ անօդաչուները հարձակվել են նաև Չեռնիգովի մարզի վրա։ Նրա տվյալներով՝ վնասվել է մի քանի տուն, իսկ բնակիչների մի մասը կվերաբնակեցվի։
12:43 - 20 հուլիսի, 2023
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագիրը

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագիրը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, վերջիններս վարչապետին են ներկայացրել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղ հիմնելու ծրագրերն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել Կառավարության աջակցությունը՝ ծրագիրն արդյունավետ կերպով կյանքի կոչելու գործում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բովանդակային ենթակառուցվածքների բարելավման նպատակով: Կադրային բազայի համալրման նպատակով էլ նախաձեռնվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ինչի արդյունքում էականորեն բարձրացվում են նաև աշխատավարձերը, միաժամանակ սկսվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները: Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի հիմնումը վարչապետը կարևորել է որակյալ մասնագիտական կրթություն ապահովելու և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Վահե Գաբրաշը և Վազգեն Յակուբյանը շնորհակալություն են հայտնել աջակցության համար ու մանրամասներ ներկայացրել ծրագրի իրականացման հետագա ընթացքի վերաբերյալ:
16:09 - 19 հուլիսի, 2023
Գյումրիում ԱՄՆ դեսպանը մարզպետի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

Գյումրիում ԱՄՆ դեսպանը մարզպետի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից: Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է հյուրընկալելու դեսպանին և առանձնահատուկ պատասխանատվությամբ կներկայացնի Շիրակի մարզը, քանզի դեսպանն առաջին անգամ է այստեղ․ «Ձերդ գերազանցություն, տիկի՛ն դեսպան, գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, սիրով ձեզ կպատմեմ մեր մարզի և մարզկենտրոնի մասին: Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն՝ երկրաշարժից հետո Գյումրին կորցրեց երբեմնի հզորությունները, տասնամյակներ շարունակ քաղաքի վերականգնման ու կառուցման տարատեսակ ծրագրեր են իրականացվել։ Ու դեռ անելիքներ կան։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը, պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում՝ փոքր ու միջին բիզնեսում, թեթև արդյունաբերության մեջ, գյուղատնտեսությունում, առաջ գնալու համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու»։ Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար․ «Պարո՛ն մարզպետ, զգացված եմ ձեր առանձնահատուկ վերաբերմունքից։ Ինձ համար պատիվ է լինել Շիրակի մարզում, հյուրընկալվել ձեզ և զրուցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Վստահ եմ, եթե կա փոխադարձ պատրաստակամություն, ապա համագործակցության նոր հեռանկարներ կնախագծվեն»։ Մարզպետը կարևորել է հետերկրաշարժյան ժամանակաշրջանում ԱՄՆ կառավարության կողմից Շիրակի մարզին ցուցաբերած օժանդակությունը և անդրադառնալով հայ-ամերիկյան բարեկամությանը՝ վստահություն հայտնել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և այդ համատեքստում կամրապնդվի նաև ապակենտրոնացված գործընկերությունը։ «Տիկի՛ն դեսպան, մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»,- նշել է մարզպետը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին, մարզում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես ՏՏ բնագավառում առկա տեղաշարժերին, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին։ Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել։
14:04 - 10 հուլիսի, 2023