Գավառ

Գավառ, քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է։

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից  25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  225-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու  և սպանության փորձի համար, իսկ  երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար: Վերոնշյալ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են: Նախաքննությունը շարունակվում է:Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:54 - 05 հունիսի, 2020
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ևս 4 անձ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունները քննարկման փուլում են: Այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որից 25-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաև սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են միջադեպին և փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենից 2-ը, նշանակվել են փորձաքննություններ:Նախաքննությունը շարունակվում է:Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:55 - 19 մայիսի, 2020
Գավառի հիվանդանոցում անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվողը առերեսվել է վկաների հետ. նա մեղադրանքը չի ընդունում
 |armtimes.com|

Գավառի հիվանդանոցում անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվողը առերեսվել է վկաների հետ. նա մեղադրանքը չի ընդունում |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների թիվը հասել է 24-ի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել Ազատության փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերքի համար: Այս մասին այսօր հայտարարեց Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ որոշում է կայացվել եւս 4 անձի ձերբակալելու մասին: Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ վիրավորներից մեկին խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Քրգործը հարուցվել է, մասնավորապես, սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ էլ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն, որը ընթացքի մեջ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեղադրյալներից մեկի փաստաբան, հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը որոշ մանրամասներ հայտնեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրելով չհրապարակել իր պաշտպանյալի անունը: Վերջինս Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ, գույքի վնասմամբ կամ ոչնչացմամբ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Պաշտպան Արթուր Հարությունյանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպին. ըստ նախաքննական մարմնի՝ հիվանդանոցի մուտքի մոտ, ապա նաեւ՝ ներսում, նա հարվածել է շուրջը գտնվող իրերին, կոտրել, ինչը, սակայն, նա հերքում է. «Իմ պաշտպանյալը, իմանալով կատարվածի մասին, լսելով, որ համագյուղացիներից մարդ է մահացել, որոշներն էլ հիվանդանոցում են, գնացել է այնտեղ, ինչպես ասում են, բոլորը գնացել են, ինքն էլ է գնացել, դեպքի վայրում այդ օրը այդ ժամին լինելու հանգամանքը պաշտպանական կողմը չի վիճարկում, բայց զանգվածային անկարգության որակման ենթակա արարք, որպես այդպիսին, նա չի կատարել»: Ըստ Հարությունյանի՝ «Բավականաչափ մեծ քանակությամբ մարդ է հավաքված եղել, կոնկրետ թիվ չի ասել, բայց ասել է, որ շատ էին, եւ ես չեմ կարծում, թե հաշվի  առնելով՝ ինչ դեպք է տեղի ունեցել՝ ինչ-որ մեկը կկարողանա հստակ ասել, թե ինքը ինչ էր անում հիվանդանոցի մոտ, ինքը կարող էր պարզապես հայտնվել այնտեղ, որովհետեւ եթե ոչ ամբողջ գյուղը, գյուղի մեծ մասը այնտեղ է եղել, բայց այնտեղ հայտնվելու հանգամանքը ինքնին չի ենթադրում որեւէ հանցավոր կամ օրենքով արգելված արարք կատարելու մտադրություն»: Մեր հարցին՝ հիվանդանոց ներխուժելու նպատակը ո՞րն է եղել, պաշտպանը պատասխանեց. «Իր ասելով՝ ման էին գալիս իրենց համագյուղացիներին, ընկերներին, սակայն ոչ մի ակտիվ գործողություն չկատարելով՝ այդ պահին գիտակցել է, որ անելու բան չունի, դուրս է եկել եւ հեռացել»: Դիտարկմանը, որ մարզպետի խոսքով՝ հիվանդանոցի տարածքը տեսանկարահանվում էր, եւ տեսանյութերը իրավապահներին են տրամադրվել, պաշտպանն ասաց, որ մեղադրանք առաջադրելու օրվա դրությամբ նրա մեղադրանքի հիմքում տեսանյութի մասին խոսք չի եղել. «Եթե անգամ քրեական գործում նման տեսանյութ լինի, բավականաչափ ժամանակ է պետք, որպեսզի նախաքննական մարմինն այն ուսումնասիրի, զննի, հետեւություններ անի, եւ եթե տեսնի, որ ինչ-որ գործողություններ կան, որոնք պիտի ավելացվեն այս կամ այն անձի մեղադրանքի ծավալում, որեւէ ձեւով սահմանափակված չէ դա անել»: Հարցին, թե այդ պարագայում ինչի հիման վրա է նախաքննական մարմինը իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրել, պաշտպանը պատասխանեց, որ եղել են ականատես վկաների ցուցմունքներ, որոնց հետ իր պաշտպանյալը նաեւ առերեսվել է: Թե քանիսն են նրանք եւ ինչի շուրջ է եղել առերեսումը, պաշտպանը չմանրամասնեց՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիությունը, միայն նշեց, որ իր պաշտպանյալը պնդել է սեփական դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Ազատության փողոցում, ինչպես նաեւ՝ դրան նախորդած ժամանակահատվածում Գավառի եւ Նորատուսի բնակիչների միջեւ տեղի ունեցած միջադեպերին, Արթուր Հարությունյանի խոսքով՝ դրանց հետ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի: Հարությունյանի տեղեկություններով, սակայն, ողջ պատմությունը չնչին բանից է սկսվել, եւ քանի որ հանգեցրել է մարդկային կորուստների, իր պաշտպանյալի նկատմամբ վտանգը լինելու է, մինչեւ իրավիճակը հանգուցալուծում չստանա: Հարցին, թե ինչ նկատի ունի չնչին բան ասելով, Հարությունյանը պատասխանեց, որ խոսքը երիտասարդ տղաների փողոցային վիճաբանության մասին է. «Կատարվածը պետք է դիտարկել այդ ամբողջության մեջ, սա մի դեպք է՝ իր փոքրիկ դեպքերով. չլիներ այդ ամենը՝ չէին լինի Ազատության փողոցի, ապա նաեւ հիվանդանոցի միջադեպերը»,- շեշտեց նա: Նշենք, որ Հարությունյանի պաշտպանյալի մեղադրանքն առաջադրվել է մայիսի 1-ին, ինչից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քննվելով նախաքննական մարմնի միջնորդությունը, որոշել է այն բավարարել: Դատարանի որոշման հետ պաշտպանական կողմը համաձայն չէ եւ այն արդեն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Դրա վերաբերյալ որոշում դեռեւս չկա: Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
23:05 - 14 մայիսի, 2020
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 23 անձի

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 23 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 23 անձի, 4-ի վերաբերյալ որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին: Նրանցից 1-ին  մեղադրանք է առաջադրվել՝ 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առերևույթ սպանության փորձերի համար: Վերջինս կալանավորվել է: Բացի այդ, մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են միջադեպին և  փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, որոնք խուզարկվել են և դրանցով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հայտնաբերվել է նաև դեպքի ժամանակ նշված անձանց մոտ գտնված զենքերից 2-ը, որոնցով ևս փորձաքննություններ են նշանակվել: Վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկատվություն կտրամադրի պարբերաբար: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:35 - 12 մայիսի, 2020
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով, այս պահի դրությամբ, կա 21 մեղադրյալ, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ՝ որոշումներ են կայացվել ձերբակալելու մասին

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով, այս պահի դրությամբ, կա 21 մեղադրյալ, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ՝ որոշումներ են կայացվել ձերբակալելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի,  ևս  5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալելու մասին: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 5 անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:     Վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը: Նախաքննությունը շարունակվում է:Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:45 - 07 մայիսի, 2020
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել  17 անձի

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 անձի, ևս 4 անձ ձերբակալվել է` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը: Նախաքննությունը շարունակվում է:     Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար»,- նշված է հաղորդագրության մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:53 - 06 մայիսի, 2020
Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը |armtimes.com|

Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի՝ մայիսի 2-ի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Հակոբյանը: Այս մասին հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Յարցին՝ ազատումը կապ ունի՞ Գավառում վերջերս տեղի ունեցած միջադեպերի հետ, Ջանոյանը պատասխանեց. «Ոստիկանությունում մշտապես իրականացվում են կադրային փոփոխություններ»: Հարցին՝ այլ ազատումներ կա՞ն, թե՞ ոչ, Ջանոյանը պատասխանեց, որ այս պահին առկա տեղեկությունն այսքանն է: Գեւորգ Հակոբյանն այդ պաշտոնին էր 2019 թվականի նոյեմբերի 12-ից: Ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:48 - 04 մայիսի, 2020
Գավառում տեղի ունեցած միջադեպերով Ոստիկանության ՆԱՎ-ում նշանակվել է ծառայողական քննություն |armtimes.com|

Գավառում տեղի ունեցած միջադեպերով Ոստիկանության ՆԱՎ-ում նշանակվել է ծառայողական քննություն |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպերով ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին տեղեկացրին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում արդեն գրանցվել էր երկրորդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
17:10 - 01 մայիսի, 2020
Գավառում միջադեպերի գործով ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել

Գավառում միջադեպերի գործով ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ նշված միջադեպերին ևս 3 անձի առերևույթ մասնակցության վերաբերյալ, և վարույթն իրականացնող մարմինն այսօր՝ ապրիլի 30-ին, որոշում է կայացրել՝ նրանց ձերբակալու մասին, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: «Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալված է 15  անձ, ևս 3 անձի ձերբակալման որշում է կայացվել: Հիշեցնենք, որ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:Նախաքննությունը շարունակվում է:Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:18 - 30 ապրիլի, 2020
Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 10 անձ . ՔԿ

Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 10 անձ . ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գավառ քաղաքում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների հանագամանքները պարզելու ուղղությամբ:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք),  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:Պարզվել էր նաև, որ նույն օրը՝ ժամեր անց, Զ.Պարոնիկյանի և Վ.Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել և փորձել են սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանների միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:Բացի այդ, նրանք, շրջափակելով Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրելով այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք էին գործել հիվանդանոց՝ կոտրել մուտքի դռները և վնասել հիվանդանոցի գույքը:Հիշեցնենք նաև, որ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում վնասվածքներ են ստացել նաև Հ.Հակոբյանը, Ա.Պետրոսյանը, Ա.Սարգսյանը, Ս.Մելոյանը, Ա.Հայթյանը և Վ.Դավոյանը:Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:Որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված քննչական խմբին:Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալվել է 15 անձ:Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական  տալու ուղղությամբ:Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:37 - 29 ապրիլի, 2020
Գավառի ԲԿ-ում վիրավորներին հասցվել են վնասվածքներ կտրող-ծակող գործիքներով․ տուժել է նաև խնամողը |armenpress.am|

Գավառի ԲԿ-ում վիրավորներին հասցվել են վնասվածքներ կտրող-ծակող գործիքներով․ տուժել է նաև խնամողը |armenpress.am|

armenpress.am: Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձանց և նրանց մոտ գտնվող խնամողին հասցվել են վնասվածքներ՝ կտրող-ծակող գործիքներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գավառի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը։ «Ապրիլի 28-ին, դրսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեզ մոտ տեղափոխվածների վիճակները գնահատվել է որպես ծանր՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, կոտրվածքներով։ Նրանց հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև 2 հոգի, որոնց մոտ արդեն գրանցված է եղել կլինիկական մահ»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ ոստիկանական ուժերը ժամանել են ԲԿ հիվանդներին ընդունելուց անմիջապես հետո։ Բժշկի խոսքով՝ հրազենային վնասվածքներ ստացած անձանց իրենք համապատասխան բուժօգնություն ենք ցույց տվել։ Այդ ընթացքում, վիճաբանության կողմերից մեկի հարազատները՝ ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց և պատուհաններն ու դռները կոտրելով՝ փորձել են գտնել ԲԿ-ում գտնվող վիրավոր անձանց։ «Հիվանդանոց ներխուժած անձինք փախուստի դիմեցին այն ժամանակ, երբ հիվանդասենյակներից մեկում գտան և հարձակում գործեցին այն անձի վրա, ում փնտրում էին։ Այդ պահին այնտեղ գտնվել են ոստիկանական ուժեր, իսկ հիվանդասենյակում եղել է պացիենտի խնամողը։ Բոլոր վիարավորներին մարմնի տարբեր հատվածներին հասցվել են կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ, այդ թվում հիվանդասենյակում գտնվող խնամողին, ում վիրահատել ենք մեզ մոտ, ինչից հետո տեղափոխվել է Երևան»,- ընդգծեց Ավետիսյանը։ Բոլոր վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։ Բուժանձնակազմից ոչ ոք չի տուժել և վնասվածքներ չի ստացել։
16:25 - 29 ապրիլի, 2020
Գավառի հիվանդանոցում հարձակման հետևանքով վիրավոր անձանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում |armenpress.am|

Գավառի հիվանդանոցում հարձակման հետևանքով վիրավոր անձանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում |armenpress.am|

armenpress.am: Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձինք գտնվում են տարբեր հիվանդանոցներում․ մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Բարեբախտաբար, բժշկական անձնակազմից զոհեր, վիրավորներ չկան, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում նմանատիպ վարքագիծը։ Բուժաշխատողների հանդեպ ցանկացած ոտնձգություն՝ շատ ավելին է, քան, եթե դա լինի փողոցում կամ կենցաղում»,- նշեց նախարարը։ Լրագրողի հարցին՝ արդյոք տեղեկությունները ճի՞շտ են, որ վիրավորների վզի հատվածում են վնասվածքներ հասցվել, Թորոսյանը չպատասխանեց և ընդգծեց, որ այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են։ ՀՀ առողջապահության նախարարն ասաց, որ հիվանդանոցում վնասվել են պատերը, դռները, պատուհանները, սանհանգույցները, դրանք առաջիկայում կվերականգնվեն։   Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որից հետո հարձակում էր տեղի ունեցել նաև հիվանդանոցի վրա։
13:51 - 29 ապրիլի, 2020
Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին |armenpress.am|

Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։Նախօրեին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։ Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։
13:29 - 29 ապրիլի, 2020
Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել․ ՀՀ Ոստիկանություն

Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել․ ՀՀ Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։ Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
11:29 - 29 ապրիլի, 2020
Ամուլսարի հանքի շահագործումը մեզ համար ռազմավարական մակարդակի վտանգ է․ Գևորգ Սաֆարյան

Ամուլսարի հանքի շահագործումը մեզ համար ռազմավարական մակարդակի վտանգ է․ Գևորգ Սաֆարյան

Մի շարք բնապահպաններ, ակտիվիստներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հավաքվել են Բաղրամյան 26 հասցեում՝ աջակցելու ջերմուկցիներին և այն բնապահպաններին, որոնք այս պահին հանդիպման են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և ՔԿ նախագահ Հայկ Գևորգյանի հետ։ Ակցիային մասնակցում է նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Գևորգ Սաֆարյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի հանքի շահագործումը մեզ համար ռազմավարական մակարդակի վտանգ է։ «Ամուլսարի շահագործման արդյունքում կարող են աղտոտվել թե՛ Ջերմուկի ջրերը և թե՛ մանավանդ Սևանա լճի ջրերը։ Իսկ մենք գիտենք, որ Սևանա լիճը Հայաստանում և տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրի աղբյուրն է։ Եթե մենք թունավորեցիք Սևանը, այս տարածաշրջանում ուղղակի այլևս բնակվել չի լինի»,- նշեց նա։
08:30 - 19 օգոստոսի, 2019
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում նշում են ՀՀ Քաղաքացու տոնը |armenpress.am|

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում նշում են ՀՀ Քաղաքացու տոնը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ քաղաքացու տոնը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում հանդիսավորությամբ ու ծառատունկով մեկնարկեց ապրիլի 27-ին՝ ժամը 10-ից՝ կենտրոնական հրապարակի տարածքում: Տոնակատարությանը մասնակցում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորներ, Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բոլոր համայնքների ղեկավարները, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների տնօրեններն ու աշխատակիցները, ուժային կառույցների ներկայացուցիչները, ուսանողներն ու դպրոցականները, բազմաթիվ անհատ քաղաքացիներ: «Օգտվելով առիթից՝ Քաղաքացու օրվա առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հատկապես Գեղարքունիքի մարզի բնակիչներին:Քանի որ այս տոնը մենք առաջին անգամ ենք նշում, որոշեցինք այս տարի այն կազմակերպել միայն մարզկենտրոնում՝ մյուս համայնքների մասնակցությամբ, իսկ հաջորդ տարի արդեն այն շուքով կնշվի մարզի բոլոր բնակավայրերում:Օրը հագեցած է տոնական բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներով: Իսկ ինչո՞վ է կարեւոր ու առանձնահատուկ այս տոնը: Մենք այսօր արդեն հիշատակում ու կարեւորում ենք այն փառահեղ օրերը, երբ մեր երկրում դրսեւորվեց քաղաքացիական բարձր գիտակցություն, երբ իրականացվեց հեղափոխության մի տեսակ, որը յուրահատուկ էր, յուրօրինակ, եւ այն աշխարհում ոչ մի տեղ չի կրկնվել: Այդ հեղափոխությունը մենք իրականացրինք երգով, պարով, սիրով, առանց արյան:Այս տոնը պետք է նշենք ամեն տարի ու ամրագրենք, որ այսուհետ երկրի իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին, ու մեր երկրի քաղաքացին է որոշելու պետության ճակատագիրը: Այժմ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված մեր երկրի զարգացման ընթացքը, քանի որ նա է համարվում գլխավոր արժեքը Հայաստանի Հանրապետությունում, ու այսուհետ այդպես է լինելու: Բոլորիդ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն»,-ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
08:40 - 27 ապրիլի, 2019