Բելգիա

Սահմանադրական միապետություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։ Տարածքը 30 528 կմ² է, բնակչությունը 11 150 516 մարդ։

Նիկոլ Փաշինյանը  հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Բելգիայի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի շփումները: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դե Կրոն ընդգծել են երկու պետությունների կառավարությունների շահագրգռվածությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու գործում: Այս առումով կարևորվել է ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսված «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների արդյունավետ իրականացումը։ Կողմերը քննարկել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների օրակարգը, առանձնակի կարևորել ոստիկանության ոլորտում բարեփոխումները։ Ալեքսանդր Կրոն կարևորել է ժողովրդական բարեփոխումների իրականացումն ու ընդգծել ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը բարեփոխումների հարցում։ Ալեքսանդր Դե Կրոն կարևորելով Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը՝ նշել է, որ նախատեսվում է Բելգիայի առևտրային առաքելության այցը ՀՀ, որը կուսումնասիրի երկու երկրների միջև առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Այցը ծրագրվում է Բելգիայում հայկական համայնքի հիմնադրման 100-ամյակի տոնակատարության միջոցառումներին զուգահեռ։Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրիչ գործողություններին և ընդգծել Հայաստանի ինքնիշխան տարածքից վերջիններիս ելման դիրքեր դուրս գալու և իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը: Բելգիայի վարչապետը նշել է, որ մտահոգություն է առաջացնում տեղի ունեցողը և խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։ Երկուստեք կարևորվել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսումը:
18:24 - 02 հունիսի, 2021
Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

ՄԱԿ-ում Բելառուսի մշտական առաքելությունը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի առաքելություններին, որոնք հայտարարություն են տարածել Ryanair ավիաընկերության չվերթի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է երկրում ՄԱԿ-ի մշտական առաքելության ղեկավար Վալենտին Ռիբակովը, գրում է EurAsia Daily-ն:Բողոքի նոտան ուղարկվել է Էստոնիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բելգիա և Գերմանիա՝ այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ֆրանսիան, Իռլանդիան և Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել են փակ քննարկում Մինսկում ինքնաթիռի վայրէջքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով:Արդյունքում, 8 երկիր, որոնց նկատմամբ այժմ բողոք է հայտնել Մինսկը, հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք պնդում են, որ Ryanair-ի վայրէջքը Մինսկում կանխամտածված է եղել և կատարվել է շինծու դրդապատճառներով: Բացի այդ, հայտարարության հեղինակները կոչ են անում ազատ արձակել NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն՝ Սոֆյա Սապեգային:«Մենք բողոքի նոտա ենք հղել նույն բովանդակությամբ այս հայտարարությունն արած բոլոր 8 երկրներին: Դրանում մենք նշել ենք, որ այս դեպքի վերաբերյալ ցանկացած կարծիքների և գնահատականների հրապարակումը, նախքան համապատասխան քննություն իրականացնելը և համապատասխան արդյունքներ ստանալը, ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության իրավունքի խախտման վառ օրինակ է»,- ասել է Ռիբակովը:Մշտական ներկայացուցիչն անթույլատրելի է համարել ցանկացած հայտարարության հրապարակումը «նախքան պաշտոնական հետաքննության իրականացումն իրավասու կառույցների (առաջին հերթին ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) կողմից, որոնք իրավունք ունեն նման հետաքննություններ իրականացնել»:
11:09 - 28 մայիսի, 2021
Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատն երեկ միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․  նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»: Այս մասին հայտնում են Բելգիայի հայերի կոմիտեից։ «Խորհրդարանը կոչ է արել դաշնային կառավարությանը «համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանն  և անվտանգ վերադարձին աջակցելու համար»: Խորհրդարանը խստորեն դատապարտել է  նաև «գերիների խոշտանգման  վերաբեյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն, 188 ռազմագերիներ դեռևս գտնվում են Ադրբեջանում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ և լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել իր գերիներին, և մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաև այլ հայ զինվորների և խաղաղ բնակիչների: Հայաստանն իր հերթին,  մարտերն ավարտվելուն պես, ազատ է արձակել բոլոր  ռազմագերիներին: Ի հավելումն այս ամենին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ադրբեջանական ուժերը հինգշաբթի՝ մայիսի 28-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ձերբակալել են 6 նոր հայ զինծառայողների: Այս ձերբակալությունը հաջորդում է սահմանի մի քանի կետերում վերջին շրջանում հայկական տարածք շարունակական ներխուժումներին։ Այս միջադեպերը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող լարվածության ռազմավարության մի մասն են կազմում: Բելգիայի հայկական կոմիտեն կոչ է անում կառավարությանը հետևել խորհրդարանի խնդրանքին և միջամտել բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը»,- ասված է Բելգիայի հայերի կոմիտեի հաղորդագրությունում: Բելգիայի Հայերի կոմիտեն հանդիսանում է տեղի հայկական համայնքի գործադիր մարմինը և խոսնակը: Դեռևս 1922 թ. հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովում: Հայերի թիվը երկրում հասնում է շուրջ 30.000-ի:
10:15 - 28 մայիսի, 2021
Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում. Արմեն Մուրադյան

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում. Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ Գրառման մեջ ասվում է․ «Լավագույնը` լավագույններինՇուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։Հիշեցնեմ, որ Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: «Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում: Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը»:
21:00 - 12 ապրիլի, 2021
Բելգիայի ԱԳՆ բացառիկ որոշում է ընդունել. դրամաշնորհ կտրամադրվի Արցախյան պատերազմում վիրավորվածների համար

Բելգիայի ԱԳՆ բացառիկ որոշում է ընդունել. դրամաշնորհ կտրամադրվի Արցախյան պատերազմում վիրավորվածների համար

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: Այս մասին տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը: Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում: Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը:
11:18 - 10 ապրիլի, 2021
Բրյուսելում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ակցիան ավարտվել է ձերբակալություններով |tert.am|

Բրյուսելում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ակցիան ավարտվել է ձերբակալություններով |tert.am|

tert.am: Բելգիայում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 488 մարդու, որոնք կիրակի օրը բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնում` ընդդեմ կառավարության կողմից հակակորոնավիրուսային նոր սահմանափակումների, որոնք մտցվել են երկրում հիվանդացության նոր դեպքերի հայտնաբերման ֆոնին։ Այս մասին գրում է Le soir-ը։ Նշվում է՝ ձերբակալությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանությունը ցրել է ցույցերը, որոնք անկացվել են Բրյուսելի կենտրոնական երկաթուղային կայարանի և Մոնտ դե Արթս թաղամասի շրջակայքում:Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն անցյալ շաբաթ որոշում էր կայացրել մինչև մարտի 1-ն արգելել երկրում և դրա սահմաններից դուրս բոլոր ոչ էական ճանապարհորդությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար:
11:20 - 01 փետրվարի, 2021
Բելգիան կորոնավիրուսի հետ կապված խիստ սահմանափակումների ռեժիմը երկարացնում է մինչեւ մարտի 1-ը |armenpress.am|

Բելգիան կորոնավիրուսի հետ կապված խիստ սահմանափակումների ռեժիմը երկարացնում է մինչեւ մարտի 1-ը |armenpress.am|

armenpress.am: Սահմանափակումները, որոնք նոյեմբերի 2-ին Բելգիայում մտցվել են կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի կապակցությամբ, ինչպես ենթադրվում Է՝ մինչեւ հունվարի 15-ը, երկարացվում են մինչեւ մարտի 1-ը: Հունվարի 12-ի երեկոյան հաղորդել են բելգիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարության Moniteur belge լրաբերը: Նոյեմբերի սկզբին բելգիական իշխանությունները զգալիորեն խստացրել են COVID-19-ին հակազդելու միջոցառումները: Մասնավորապես, արգելվել են բոլոր կոլեկտիվ միջոցառումները եւ կրոնական ծիսակատարությունները, սահմանափակվել Է հրավիրվող հյուրերի թվաքանակը, փակվել են բարերն ու ռեստորանները. դադարեցվել են այն ծառայությունները, որոնք ենթադրում են անմիջական մարդկային շփում, բացի բժշկական ծառայություններից. որոշակի սահմանափակումներ են մտցվել սգո արարողությունների համար, խստորեն արգելվում են ուղեւորություններն արտասահման: Պահպանվել են մի շարք արդեն գործող այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են պարետային ժամը, հեռավար աշխատանքը, հեռավար ռեժիմով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսուցումը եւ ուրիշներ: Հունվարի 8-ին նիստ հրավիրած բելգիական կոմիտեն, որի մեջ մտնում Է դաշնային եւ տարածաշրջանային իշխանությունների ղեկավարությունը, COVID-19-ի հետ կապված սահմանափակումների ռեժիմում զգալի զիջողություններ չի նախատեսել եւ պայմանավորվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպերն արագացնելու շուրջ: Գործող սահմանափակումները մինչեւ մարտի 1-ը երկարացնելը չի նշանակում, որ դրանք չեն կարող մեղմացվել համաճարակաբանական իրադրությունից կախված, ճշտել Է ներքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչը: Բելգիայում համավարակի սկիզից ի վեր կորոնավիրուսային վարակից մահացել Է 20 հազար 122 մարդ, հունվարի 12-ին հաղորդել Է Sciensano հանրային առողջապահության ինստիտուտը: Ընդամենը երկրում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 665 հազար 223 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
14:29 - 13 հունվարի, 2021
ՀԲԸՄ-ն շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան

ՀԲԸՄ-ն շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան։  «Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը: Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ աշխատող ամենահին գործակալությունը աշխարհում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ՀԲԸՄ-ին առաջարկեց համակարգել Բելգիայի Լիեժ քաղաքից մաքսային բեռի մի քանի խմբաքանակի առաքման լոգիստիկ աշխատանքները, ընդ որում, բեռների հսկողությունը պետք է իրականացվեր ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի, իսկ ստացումը՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից. կորոնավիրուսով հիվանդացածների թիվը այդ պահի դրությամբ գերազանցում էր 150,000-ը: Առաքման հետ կապված բոլոր ծախսերը ստանձնեց Լիեժում WFP-ի գրասենյակը, իսկ Քովիդ-ի հետ կապված անձնական պաշտպանիչ սարքավորումն ու օժանդակ պարագաները սիրահոժար նվիրաբերեցին Բելգիայի հայ համայնքի անդամները: «WFP-ն հպարտ է ՀԲԸՄ-ի պես պատմական և ամենահաս կազմակերպության հետ գործընկերության համար: ՀԲԸՄ-ի էությունը, ինքնին, որպես համայն հայության համար այնքան կարևոր միջազգային ժողովրդական կազմակերպություն, նշանավորվում է WFP-ի հետ ծանրակշիռ համագործակցությամբ», - ասաց WFP-ի Լիեժի գրասենյակի գործառնական ղեկավար Հայեն Աջեմյանը: «Մենք հպարտ ենք, որ մատուցում ենք ծառայություններ, որոնք օգնում են ՀԲԸՄ-ին օգնել ավելի մեծ թվով մարդկանց և փոփոխություն մտցնել նրանց կյանքում: ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դեպի այդ փոփոխություն ճանապարհին արված մի քայլ է, և WFP-ի Լիեժի գրասենյակը հուսով է, որ այս փորձը գործուն նշանակություն կունենա հետագա համագործակցության համար», - ընդգծեց Աջեմյանը: Համավարակի պայմաններում մատակարարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերի սկզբին և կշարունակվի մինչ հունվարի կեսերը: Բրյուսելի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնը, կենտրոնի նախագահ Կարեն Թադևոսյանի համակարգմամբ, հավաքել, կազմակերպել և փաթեթավորել է տարբեր իրեր և նյութեր: Ի թիվս այլ մարդկանց, Բելգիայի հայ համայնքը ներկայացնող բարերար Նանի Կաչերիսյանը անձամբ հատկացրել է 614կգ անձնական պաշտպանության միջոցներ՝ ի աջակցություն Հայաստանի առողջապահական աշխատողների: Շուրջ 42,827կգ (43 տոննա) պարագաներ կառաքվեն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որոնք կծառայեն հայ ժողովրդի կարիքներին: «WFP-ի շնորհիվ, և բելգիահայ կամավորների աջակցությամբ, մենք կարող ենք առողջապահական համակարգի մեր հերոսներին և Հայաստանում գտնվող ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին առաքել այնքան անհրաժեշտ օգնությունը», - նշեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանը: ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը ստանձնեց բեռի ստացումը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Առաքանին պարունակում էր առողջապահական և մարդասիրական բնույթի մի շարք պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, պատրաստի թերապևտիկ սնունդ, անեսթեզիայի սարքավորում, անվասայլակներ, բժշկական հենակներ, օրթոպեդիկ սարքավորում, հագուստ, կոշիկ, քնապարկեր, սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ շուրջ 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ: Վայրէջքից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն բեռը բաշխեց հետևյալ կերպ. անձնական պաշտպանության պարագաները ուղարկվեցին անմիջապես Հայաստանի առողջապահության նախարարություն: Հագուստը, կոշիկներն ու ծածկոցները, ինչպես նաև հիգիենիկ պարագաներն ուղարկվեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Իսկ 16,000կգ սնունդը կմնա ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում և կհատկացվի երկրի ողջ տարածքում ապրող կարիքավոր հայերին: «WFP այս առաքանիները անչափ կարևոր էին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին: Մենք նաև երախտագիտությամբ ենք ընդունում ՀԲԸՄ կամավորների և անձնակազմի անձնվիրությունը, որոնք համակարգեցին իրենց գործունեությունը և համագործակցեցին՝ ապահովելու համար այս միջազգային նախաձեռնության խնամքով, արդյունավետ և թափանցիկ իրականացումը», - նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն վերահաստատեց մարդասիրական օգնություն հասցնող հուսալի և բանիմաց գործընկերոջ իր համբավը:
22:51 - 28 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել Է 16-ի |armenpress.am|

Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել Է 16-ի |armenpress.am|

armenpress.am: Այն երկրների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով 1 միլիոնից ավելի վարակվածներ, ավելացել Է մինչեւ 16. Պերուում հայտնաբերել են 1 000 153 ախտահարված: Միաժամանակ աճում Է վարակվածների թիվը նաեւ Եվրոպայում, որտեղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի նոր ծագումնաբանական տարբերակ: Թագավորության իշխանությոնները ենթադրում են, որ այն կարող Է զգալիորեն ավելի վարակելի լինել, քան վարակի սկզբնական տարբերակը: ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձայն, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա, աշխարհում ախտահարվածների քանակը մոտեցել Է 78 միլիոնին: Այսպիսով, մոլորակի մասշտաբներով վարակվածների բաժինը կազմում Է բնակչության ավելի քան 1 տոկոսը: Վարակվածների թվով աշխարհի առաջատարներն են մնում ԱՄՆ-ը (18,21 միլիոն), Հնդկաստանը (10,1 միլիոն), Բրազիլիան (7,32 միլիոն): Ռուսաստանն այս ցուցանիշով գտնվում Է աշխարհում չորրորդ տեղում 2,93 միլիոն վարակվածներով: ՏԱՍՍ-ի հաշվարկներով, որոնք կատարվել են պաշտոնական տվյալների հիման վրա, վարակվել Է յուրաքանչյուր 50-րդ ռուսաստանցին կամ բնակչության 2 տոկոսը: Պերուն դարձել Է 16-րդ երկիրը, որտեղ COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել Է 1 միլիոնը: Մոտ ժամանակներս 1 միլիոն վարակվածների նշագիծը կանցնեն Ուկրաինան (989,6 հազար) եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (940,2 հազար): Գերմանիայում արձանագրել են վարակի պատճառով մահացության օրական հակառեկորդը. մեկ օրում այնտեղ մահացել Է 962 վարակված, ինչը եռապատիկ մեծ Է գարանային առավելագույններից: 1 միլիոն բնակչի հաշվով ամենից շատ մահացածները Բելգիայում են (1,62 հազար), Իտալիայում (1,15 հազար), Պերուում (1,12 հազար), Իսպանիայում (1,05 հազար) եւ Մեծ Բրիտանիայում (հազար): ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչին բաժին Է ընկնում 997 մահ, Ռուսաստանում՝ 356: Կորոնավիրուսի պաճառով մահացածների ամենամեծ թիվն ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ում Է (332,6 հազար), Բրազիլիայում (188,2 հազար), Հնդկաստանում (146,4 հազար): ՌԴ-ում մահացել Է 52,5 հազար վարակված: Մեծ Բրիտանիայում, որտեղ կորոնավիրուսի նոր հիմնամանրԷ են արձանագրել, գրանցվել Է վարակումների թվի ռեկորդային օրական աճ՝ 36,8 հազար: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր դեկտեմբերի 20-ին: Հիսունից ավելի երկրներ դադարեցրել են Բրիտանիայի հետ ուղեւորային հաղորդակցությունը: ԵՄ-ը Մեծ Բրիտանիայի հետ սահմանները կփակի հունվարի 1-ին Եվրամիությունից երկրի վերջնականապես դուրս գալուց հետո:
15:45 - 23 դեկտեմբերի, 2020
Բելգիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև են ներկայացրել

Բելգիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև են ներկայացրել

Երկու օր առաջ Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին հայտնում է Բելգիայի հայերի կոմիտեի կայքը: Պատգամավորները քննարկել են մի քանի բանաձևերի առաջարկներ: Առաջին բանաձևի հեղինակը Միշել դե Մեգդն է՝ «Բարեփոխումների շարժում» կուսակցությունից (Michel De Maegd, Mouvement Réformateur), երկրորդի հեղինակը Ժորժ Դալմանն է՝ «Մարդասիրական ժողովրդավարան կենտրոն» կուսակցությունից (Georges Dallemagne, Centre démocrate humaniste), երրորդի հեղինակը` Փիթեր դե Ռուվերը՝ «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունից (Peter De Roover, Nieuw-Vlaamse Alliantie): Առաջին բանաձևի առաջարկը ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 14-ին: Երկրորդ բանաձևը, որը ներկայացվել էր հոկտեմբերի 27-ին, ուղղված էր աջակցելու Բելգիային և միջազգային կառույցներին ԼՂ հակամարտության գոտում զինադադար հաստատելու գործում: Երրորդ բանաձևի առաջարկը ներկայացվել է նոյեմբերի 18-ին: Այս բանաձևով առաջարկվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Արցախի Հանրապետության հետ, ինչպես Պաղեստինի և Թայվանի կառավարությունների հետ: Նշենք, որ բանաձևում նշվում է ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ հենց Արցախի Հանրապետություն անվանումը: Բելգիայի հայերի կոմիտեի փոխանցմամբ` բանաձևերի առաջարկների քննարկման ընթացքում նաև բանավեճ է ծավալվել, որի ժամանակ պատգամավորների մեծ մասը համաձայնել է, որ Բելգիայի դաշնային խորրհրդարանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այն ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են և շարունակում են կատարվել այսօր: Այդ հանցագործություններն են բանտարկյալների խոշտանգումները և մահապատիժները, քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, կասետային ռումբերի օգտագործումը: Բանաձևերից մեկի հեղինակ Ժորժ Դալմանը, որը մարտական գործողությունների ընթացքում եկել էր Արցախ` տեղում ծանոթանալու իրավիճակին, քննարկման ժամանակ տեսանյութեր է ներկայացրել Արցախից: Նա ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանը նպատակահարմար չի գտել արձագանքել հակամարտության ընթացքում, այս մասին շեշտել է նաև Միշել դե Մեգդը: Պատգամավորներն ընդգծել են այն փաստը, թե ինչ դեր է խաղում Թուրքիան այս հակամարտությունում, նաև անդրադարձել են ջիհադիստական վարձկանների տեղակայանմանը, ադրբեջանական վերհասկողության տակ եղող հայկական ժառանգությանն ուղղված սպառնալիքներին, Ադրբեջանի կառավարության ատելության խոսքին։ Պատգամավորներից շատերը կոչ են անում, որ Արցախում լինի միջազգային ներկայացվածություն, որպեսզի հարգվի զինադադարի պահպանումը և մարդիկ պաշտպանված լինեն, ինչպես նաև Բելգիայից մարդասիրական օգնություն ուղարկվի: Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Պատգամավորներից մի քանիսը շեշտել են  ԼՂ-ի  վերջանական կարգավիճակը սահմանելու կամ այն որպես անկախ պետություն ճանաչելու անհրաժեշտության հրատապությունը: Նոյեմբերի 30-ին Արտաքին գործերի հանձնաժողովը կրկին կքննարկի և կքվեարկի հարցը:  
15:14 - 26 նոյեմբերի, 2020
Բելգիայի հայ համայնքը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործման հարցը |armenpress.am|

Բելգիայի հայ համայնքը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործման հարցը |armenpress.am|

armenpress.am: Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայում Հայաստանի հարցերով զբաղվող անկախ իրավաբանը, Եվրախորհրդարանում քաղաքականության մշակման հարցերով զբաղվող խորհրդատուն, Բելգիայի հայ կոմիտեի, ինչպես նաև Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը եղել է հոկտեմբերի 28-ին հայ համայնքի անունից Եվրախորհրդարան ներկայացված մի շարք պահանջների քննարկումը: Դրանք վերաբերվում էին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, շփման գծի երկու կողմերում մոնիտորինգ անցկացնելուն և Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելուն: Քննարկվել են Արցախի ճանաչման, ինչպես նաև կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործումը կանխելու ուղղությամբ հստակ քայլեր կիրառելու վերաբերյալ հարցեր: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացվել են բազմաթիվ փաստեր Արցախում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ, ինչպես նաև էկոլոգիական բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են Արցախի առաջ: Հանդիպման մասնակից իրավապաշտպան Սարգիս Սիմոնյանն ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցող վայրագությունները կանխելուն միտված քայլեր չձեռնարկելը ոչ միայն չի տեղավորվում ժողովրդավար Եվրոպայի սկզբունքների համատեքստում, այլև նպաստում է նոր հանցագործությունների կատարմանն ու տեռորիստական խմբավորումների ակտիվացմանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:51 - 05 նոյեմբերի, 2020
Արցախի ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է. Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների կոչը

Արցախի ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է. Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների կոչը

«Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է»։ Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների 32 ներկայացուցիչներ համատեղ կարծիք են հրապարակել «La Libre» պարբերականում (https://bit.ly/34f5gbx), որում կոչով դիմել են Բելգիային, Եվրոպական միությանը և միջազգային հանրությանը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Կարծիքում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության վրա՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Հարձակումներ են տեղի ունեցել նաև ՀՀ տարածքում: Թուրքիայի կառավարությունը նաև ջիհադիստներ է տեղակայել Ադրբեջանում, որոնք մասնակցում են հայերի դեմ այս հարձակմանը և օգտագործում են միջազգային իրավունքով արգելված կասետային զենք: Առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և խաղաղ բնակիչների կոտորածների վտանգը հաստատող հիմքեր: Կոչում մասնավորապես ասված է՝ Կոչ ենք անում Բելգիային և Եվրոպային անհապաղ գործել այս դրամատիկ հակամարտության պայմաններում: Պահանջում ենք Բելգիայից, ինչպես նաև Եվրոպական միությունից հստակ դատապարտել այս հարձակումը: Կոչ ենք անում պատժել Թուրքիային ՝ ԵՄ թեկնածու-երկիր և ՆԱՏՕ-ի գործընկեր, ագրեսիային մասնակցելու համար: Պահանջում ենք Բելգիայից, Եվրամիությունից և իրավապաշտպան կազմակերպություններից դատապարտել արգելված հրթիռների օգտագործումը և խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները (օրինակ ՝ LORA հրթիռներով): Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին, որի անդամն է հանդիսանում Թուրքիան, արգելել նրան մասնակցելու Հայաստանի դեմ ցանկացած տեսակի հարձակումներին՝ հակառակ դեպքում կասեցնելով իր անդամակցությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել խաղաղ երկխոսության պայմանները ՝ առաջնությունը տալով մարդկանց: Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որն այսօր էքզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած: Ուստի մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի համար խիստ անհրաժեշտ է ապահովել իր լիակատար ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը` առանց որևէ արտաքին կառավարման և ժողովրդավարական շրջանակներում: Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է։
19:39 - 20 հոկտեմբերի, 2020