Բելառուս

Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
 |tert.am|

Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. Բելառուսի ԱԽ պետքարտուղար |tert.am|

tert.am: Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։«Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները, հռչակագիրը (պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին ներկայացված փաստաթղթերը-Խմբ.): Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից՝ լուծելու այն հարցերը, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»,- ասել է Վոլֆովիչը։Նշենք, որ Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: «Բանակցությունները սկսվել են նույնիսկ նախատեսվածից էլ ավելի շուտ: Կանաչ սրահում այս դռների ետևում առաջնորդները խոսում են շուրջ 15 րոպե»,- ասվում է հրապարակման մեջ: ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Բոլոր հյուրերին ճեմասրահում ողջունել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանին միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ 
16:59 - 23 նոյեմբերի, 2023
Քննարկվել են չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում

Քննարկվել են չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում

Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։  Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Քիմբերլի գործընթացի մասնակից պետությունների անդամների պատվիրակությանը, որի կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Գանայի և Բելառուսի Հանրապետությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Քիմբերլի պրոցեսին առնչվող իրավական ակտերի, լիցենզավորման գործընթացի, չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման` մաքսային ձևակերպման և ձեռնարկությունների աշխատանքների հետ կապված հարցերը: Պատվիրակության անդամները կայցելեն նաև Արևմտյան մաքսատուն-վարչության «Կարգո» բեռնային համալիր և Նոր Հաճնի ոլորտային մի շարք ընկերություններ։
16:33 - 23 նոյեմբերի, 2023
Լուկաշենկոն կոչ է արել լուծումներ գտնել ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման հարցով
 |armenpress.am|

Լուկաշենկոն կոչ է արել լուծումներ գտնել ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման հարցով |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար հարկավոր է նոր լուծումներ գտնել։ Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով նիստի բացմանը։ «Անհրաժեշտ է վերլուծել կազմակերպության պատասխանատվության գոտում ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման հիմնական միտումներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում: Անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել՝ ամրապնդելու մեր պետությունների անվտանգությունը», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Բելառուսի նախագահն ասել է, որ նոյեմբերի 23-ի նիստում կամփոփվեն ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության արդյունքները։ Լուկաշենկոյի խոսքով՝ «օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները»։ Մինսկում անցկացվող ՀԱՊԿ խորհրդի նիստին են մասնակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հյուրերին ընդունել է 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցել նաև ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդած նիստերին՝ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ։ 
16:26 - 23 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի գագաթնաժողովի բոլոր որոշումները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի գագաթնաժողովի բոլոր որոշումները

ՀԱՊԿ գագաթնաժողովի բոլոր որոշումները լեգիտիմ են լինելու՝ չնայած հայկական կողմի բացակայությանը։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը, փոխանցում է բելառուսական «Բելտա»-ն։ Նա նշել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են այս հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները։  «Բոլոր որոշումները, որոնք կկայացվեն այսօր, միանշանակ լեգիտիմ են։ Կազմակերպության կանոններին և ընթացակարգին համապատասխան որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ:  Մինսկի գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի բոլոր որոշումները, որոնք վերջնական տեսքի են բերվել հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում։ Ակնկալում ենք, որ նրանք կմիանան դրանց»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։
13:55 - 23 նոյեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը չի մեկնի Մինսկ՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելու նպատակով

Արարատ Միրզոյանը չի մեկնի Մինսկ՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելու նպատակով

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ: «Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բարձրաստիճան համապատասխան պաշտոնյաները (ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, ԱԳ նախարար, ԱԽ քարտուղար) հայտնել են, որ չեն մասնակցելու ՀԱՊԿ-ի շրջանակում կազմակերպվող առաջիկա նիստերին։ Նիկոլ Փաշինյանը այդ մասին ասել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք նման քայլերով հող են նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նա ասել է՝ որևէ բանի համար հող չի նախապատրաստում, «քանի որ հողը կա՛մ կա, կա՛մ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց»․ «Մենք նաև այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ նիստին մասնակցությունից հրաժարվելուն, այսպես կոչված եվրաինտեգրման վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի բացահայտումներին, հանրապետությանը արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնմանը, Կիևի ռեժիմի հետ «Երևանի հանկարծակի բարեկամությանը, ասել է, որ Մոսկվան հայկական ղեկավարության վերջին քայլերը դիտարկում է որպես միևնույն շղթայի օղակներ»՝ հավելով, թե իր կարծիքով, դա «ստրկության շղթա է»։  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն էլ հայտնել է, որ Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը։
20:26 - 21 նոյեմբերի, 2023
Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ |tert.am|

Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու և այլ գործնական միջոցառումների վերաբերյալ որոշման նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախաշեմին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել հայտարարության նախագիծը քննարկումից։ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասված է մեկնաբանության մեջ։Երեկ հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ տարվա նոյեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ծրագրի 34 միջոցառումից 32-ն է կատարվել: «Ցավոք, երկու գործողություն իրականացնել չի հաջողվել. առաջինը մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ Պատճառը նրանց դիրքորոշումն է: Երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանին օգնության մասին որոշումը։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են այս որոշմանը, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջին մասում խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
14:54 - 21 նոյեմբերի, 2023
Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին. Լուկաշենկո
 |tert.am|

Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը. այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է sputnik.by-ը: Նա ընդգծել է, որ հետխորհրդային տարածքում խնդիրները կուտակվել են ավելի քան մեկ-երկու տարի։ Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հետխորհրդային տարածքը բարդ ժամանակաշրջան է ապրում, որը նշանավորվել է հակամարտություններով, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ «Սակայն մենք պատրաստ ենք դրան, և հուսով եմ, որ Մինսկում ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակում այս միջոցառումը կնպաստի ՀԱՊԿ անդամների պաշտպանության և անվտանգության համար մեր ջանքերի մեծացմանը»,- ասել  է նա։
14:55 - 20 նոյեմբերի, 2023
Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը
 |civilnet.am|

Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը |civilnet.am|

civilnet.am: Երևանը ՀԱՊԿ գործընկերներին խնդրել է նոյեմբերի 23-ի նիստի օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է Belta-ն։ «Հայկական կողմը, չնայած մյուս բոլոր դաշնակիցները սատարել են այդ որոշմանը, որևէ հետաքրքրություն չի հայտնել այդ փաստաթղթի նկատմամբ և ավելին, մեր աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրել են այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղարը։ 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։ 2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել նաև հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխարեն էլ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացված ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցել էր ԱԳ նախարարի տեղակալը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս չէր մասնակցել նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։
14:07 - 20 նոյեմբերի, 2023
ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մինչև 2030 և 2045 թվականները Եվրասիական տնտեսական միության զարգացման մասին հռչակագրի նախագիծը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին կներկայացվի ընթացիկ տարվա դեկտեմբերին: Տեղեկությունը հայտնում է «Բելտա» պետական գործակալությանը` հղում անելով ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևին: Այժմ հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ակտիվ աշխատում է հռչակագրի նախագծի վրա։ Պատրաստվում է նաև ԵԱՏՄ գործունեության մասին զեկույց, որն ընդգրկում է միավորման գոյության ամբողջ ժամանակահատվածը։ «Մեր կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ ինտեգրացիոն էֆեկտը բավականին մեծ է, հատկապես այն պետությունների համար, որոնք սերտորեն ինտեգրված են գործընկերների հետ։ ՀՆԱ-ի աճի մեջ ինտեգրման ամենամեծ ներդրումը մենք տեսնում ենք Բելառուսում, զգալի ցուցանիշներ կան նաև Ղրղզստանում և Հայաստանում։ Ղազախստանում և Ռուսաստանում ազդեցությունները համեմատաբար ցածր են, բայց բացարձակ առումով բնավ պակաս չեն: Այսինքն՝ եվրասիական տնտեսական ինտեգրումը տալիս է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, ընդ որում՝ աճի հնարավորությունները հսկայական են»,- հայտարարել է Գլազևը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵԱՏՄ երկրներում արտադրական հզորությունների օգտագործումը կազմում է 60%-ից մի փոքր ավելի, ինչը հնարավորություններ է բացում արտադրանքի թողարկման ավելացման համար: Բացի այդ, նրա գնահատմամբ, ԵԱՏՄ-ն ներմուծման փոխարինման հսկայական ներուժ ունի։
22:40 - 15 նոյեմբերի, 2023
Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել |news.am|

Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել |news.am|

news.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է БЕЛТА-ն։ Նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ղեկավարը հրաժարվում է ինտեգրացիոն միջոցառումներին մասնակցելուց։ Այսպես, հոկտեմբերին նա բաց է թողել Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովը, նշում է բելառուսական լրատվամիջոցը։ «Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերն ուղղված էր Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին։ Ռուսաստանի նախագահին, օրինակ, նույնպես՝ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Նա ընդունել է հրավերը»,- նշել է Նատալյա Էյսմոնտը։ «Նախագահը, ելնելով իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից, Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չկայացնել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել դեզինտեգրացիային», - ավելացրել է նա:      
09:32 - 15 նոյեմբերի, 2023
Բիշքեկում պայմանագիր է ստորագրվել ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն ստեղծելու մասին |armeniasputnik.am|

Բիշքեկում պայմանագիր է ստորագրվել ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն ստեղծելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարները ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն հիմնելու մասին պայմանագիր են ստորագրել։ Այն բաց կլինի ցանկացած երկրի համար, այդ թվում` ԱՊՀ-ի կազմի մեջ չմտնող։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ կազմակերպության հիմնական նպատակը երկրների միջև բարեկամության զարգացումն է, ամրապնդումը, բարիդրացիությունը և փոխըմբռնումը, որպես միջպետական շփման լեզու ռուսաց լեզվի պահպանման և առաջմղման հարցերով բազմակողմանի փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։ Նրա խոսքով` կազմակերպության գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի կիրառման հարցերով համագործակցության զարգացմանը, այդ թվում` մշակույթի, համաշխարհային գրականության, պատմության բնագավառի գիտելիքների համաշխարհային բազաների հասանելիության տեսքով։ Կազմակերպությունը բազմակողմանի խնդիրներ կլուծի, որոնց թվում ռուսաց լեզվով որակյալ կրթությունն է և ռուս բանասիրության ոլորտում մանկավարժական և գիտական կադրերի նախապատրաստման հարցում աջակցությունը։ Նախատեսվում է զարգացնել երկրների կրթական, մշակութային, գիտական կազմակերպությունների և հասարակական միավորումների հետ փոխգործակցությունը ։ Կազմակերպությունը կաջակցի նաև գրական ստեղծագործությունների, թարգմանությունների հարցում։
15:44 - 13 հոկտեմբերի, 2023
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում ԱՊՀ-ի նկատմամբ․ Լուկաշենկո |aravot.am|

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում ԱՊՀ-ի նկատմամբ․ Լուկաշենկո |aravot.am|

aravot.am: Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ-ի նկատմամբ: Այս մասին Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի կարծիքով՝ անհրաժեշտ է ավելի քննադատաբար մոտենալ ԱՊՀ-ի շուրջ ստեղված իրավիճակին և «գլուխը չթաքցնել ավազում»։ «Հիշեցնեմ, որ ԱՊՀ-ի ստեղծման հիմնական նպատակը եղել է Խորհրդային Միության փլուզումից հետո կապերի խզումը կանխելը, ինչը ձեռնտու չէր և այսօր էլ ձեռնտու չէ մեր մրցակիցներին՝ Արևմուտքին, որն առ այսօր չի դադարեցնում մեզ թուլացնելու, խարխլելու, իր շահերին ենթարկելու փորձերը։ Սկզբում մեր միությունից դուրս եկավ Վրաստանը, դե-ֆակտո մեզ հետ չէ Ուկրաինան։ Շատ հարցեր կան Մոլդովային ուղղված։ Միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում, ցավոք, Հայաստանը»,-ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի առաջնորդը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել, բայց չի մանրամասնել՝ որ հակամարտությունն է «հաջողությամբ լուծվել»։ Լուկաշենկոն նաև նշել է, որ Խորհրդային Միությունում ծնված և մեծացած քաղաքական գործիչների ներկայիս սերունդն է, որ պետք է լուծի առկա խնդիրները։
14:00 - 13 հոկտեմբերի, 2023
Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ու ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Խաչատուրյանին ուղղված ուղերձում Լուկաշենկոն ասել է.  «Մինսկն ու Երևանը պատմական կարճ ժամանակամիջոցում կարողացել են կառուցել միջպետական համագործակցության ամբողջական ճարտարապետություն, ապահովել առևտրատնտեսական կապերի բարձր մակարդակ, ամրապնդել գործընկերությունն ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ ստեղծելու հուսալի հիմք մեր երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար»:  Լուկաշենկոն հույս է հայտնել, որ համատեղ նախագծերի բարեհաջող իրագործումը երկու երկրների համար կբացի «աճի նոր հնարավորություններ, կնպաստի հայ-բելառուսական բազմակողմ գործակցության աճին»: Փաշինյանին ուղղված ուղերձում Լուկաշենկոն փաստել է, որ երկու երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք դարձել են բոլոր ոլորտներում կառուցողական փոխգործակցության հիմք: Լուկաշենկոն նաև մատնանշել է մեքենաշինության, անտառատնտեսության, տրանսպորտային և շինարարության ոլորտներում բարեհաջող զարգացումը: «Վստահ եմ, որ բեղմնավոր երկկողմ կապերը հետագայում էլ կնպաստեն մեր երկու երկրների միջև սերտ գործընկերության ներուժի արդյունավետ օգտագործմանը և բազմապատկմանը»,- նշել է Լուկաշենկոն:
12:40 - 21 սեպտեմբերի, 2023
Բելառուսում մեկնարկում են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները
 |armenpress.am|

Բելառուսում մեկնարկում են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Բելառուսում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական ուժերի «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը երկրում տեղի կունենան հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։ Դրանց ընթացքում «Փոխգործակցություն» արագ արձագանքման հավաքական ուժերը կմշակեն անվտանգության համակարգի միջոցների կիրառումը ՀԱՊԿ-ի Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրադրության կարգավորման համար։ Հետախուզական ստորաբաժանումները գործի կդրվեն «Որոնում» հատուկ զորավարժություններում, «Էշելոն» վարժանքների ընթացքում կմշակեն նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների գործողությունները։ «Արգելք» հատուկ վարժանքներում կստեղծվի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորում։ Նախատեսվում են նաև ԱԻՆ-ի «Ժայռ» հատուկ վարժանքները։ Եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություններ անցկացնել Ղրղզստանում։ «Մարտական ​​եղբայրություն-2023» զորավարժությունները հանդիսավոր արարողությամբ կբացվեն Բրեստ ամրոցում։ Միջոցառումները նախատեսվում են վեց զորավարժարաններում՝ Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի մարզերում: ՀԱՊԿ-ի շրջանակներում շտաբային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային զորամիավորումները։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի ավելի քան 2500 զինծառայող և ավելի քան 500 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա։ «Մարտական ​​եղբայրություն» շարքի առաջին զորավարժությունները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ղազախստանի տարածքում:
11:24 - 01 սեպտեմբերի, 2023