Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Թուրքմենստանի սահմանապահների և թալիբների միջև սահմանային բախում է տեղի ունեցել
 |1lurer.am|

Թուրքմենստանի սահմանապահների և թալիբների միջև սահմանային բախում է տեղի ունեցել |1lurer.am|

1lurer.am: Թուրքմենստանի և Աֆղանստանի սահմանին հունվարի 3-ին թուրքմեն սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև բախումներ են տեղի ունեցել: Փոխհրաձգությունից բացի, օգտագործվել են նաև հրթիռներ: Այդ մասին տեղեկացրել են թուրքմենական լրատվամիջոցները: Միջադեպի պատճառը եղել է այն, որ Թուրքմենստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները կրակ են բացել թալիբների զինյալների վրա: Նշվում է, որ թալիբները դեպքի վայր են ժամանել՝ հետաքննելու խաղաղ բնակչի մահը, որին ենթադրաբար նույնպես սպանել են թուրքմեն սահմանապահները: Տեղի բնակիչների խոսքով՝ կողմերի միջև փոխհրաձգությունը տևել է մի քանի ժամ։ «Թալիբանի» գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել Թուրքմենստանի ուղղությամբ: Կորուստների մասի դեռևս տեղեկություններ չեն հայտնում:
16:34 - 04 հունվարի, 2022
ԵՄ մի շարք երկրներ քննարկում են Աֆղանստանում ընդհանուր դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը․ Մակրոն |azatutyun.am|

ԵՄ մի շարք երկրներ քննարկում են Աֆղանստանում ընդհանուր դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք մի քանի եվրոպական երկրների հետ մտածում ենք ընդհանուր տեղ կազմակերպել, որտեղ կարող էին ներկա լինել եվրոպացի դիվանագետները», - Էմանյուել Մակրոնի խոսքերն է մեջբերում «Ռոյթերզ» գործակալությունը։ «Այդ քայլը տարբերվում է քաղաքական ճանաչումից կամ «Թալիբանի» հետ քաղաքական երկխոսությունից։ Մենք կփորձենք ներկայացուցչություն բացել հնարավորինս շուտ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ նախ պետք է կարգավորվեն դեսպանատան անվտանգության հարցերը։ Օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները նոյեմբերին երկօրյա բանակցություններ են անցկացրել Եվրամիության դիվանագիտական պատվիրակության հետ և կոչ արել եվրոպացի դիվանագետներին տարանջատել քաղաքական նկատառումները մարդասիրականից։ Արևմտյան երկրները «Թալիբանը» չեն ճանաչում որպես Աֆղանստանի օրինական ղեկավարություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թալիբները երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե ցանկանում են միջազգային ճանաչման հասնել։
16:32 - 04 դեկտեմբերի, 2021
Աֆղանստանում 1 միլիոնից ավելի երեխաներ գտնվում են սովամահության եզրին. ՄԱԿ |armenpress.am|

Աֆղանստանում 1 միլիոնից ավելի երեխաներ գտնվում են սովամահության եզրին. ՄԱԿ |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին, երկրի ավելի քան 1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Այդ մասին ՄԱԿ-ի նորությունների ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցության հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սամանթա Մորթը: «Այսօրվա դրությամբ պարենի անբավարարությանն է բախվում ամբողջ երկրի մոտավորապես 22,8 միլիոն մարդ: Իսկ դա Աֆղանստանի բնակչության մեծամասնությունն է, որտեղ հաշվում է 38 միլիոն բնակիչ: Բազմաթիվ աֆղանցիների հասանելի չեն ոչ թանկ կամ սնուցիչ մթերքները: Այդ երեխաները մանկություն չունեն: Խոսքը ոչ միայն այն մասին է, թե ինչպես ողջ մնալ, այլեւ այն մասին, թե ինչպես ապրել մինչեւ հաջորդ օրը»,-հայտարարել է Մորթը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ մոտենում են ձմեռային ցուրտ ամիսները, եւ որ ձյան պատճառով բազմաթիվ լեռնային գյուղական շրջաններ կտրված են լինելու արտաքին աշխարհից: «Մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում չափազանց անհանգստացած ենք ստեղծված իրադրության կապակցությամբ, քանի որ գիտենք, որ մոտավորապես 3,2 միլիոն երեխաներ տառապում են սուր թերասնումից, իսկ 1,1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Նրանք ողջ չեն մնա, եթե մենք չկարողանանք ապահովել նրանց անհրաժեշտ բուժումը»,-նախազգուշացրել է Սամանթա Մորթը: ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրակցությունը պետք է գիտակցի, որ Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին: «Հիմա քաղաքական սակարկությունների ժամանակը չէ: Մարդիկ Աֆղանստանում մահանում են, եւ նրանց հարկավոր է մեր աջակցությունը: Հումանիտար օգնությունը մարդկային համերաշխության դրսեւորում է»,-հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը: Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել է 23 միլիոն աֆղանցիներին սպառնացող հյուծվածության եւ սովից մեռնելու մասին, ինչը վկայում են հետազոտության տվյալները, որն անցկացվել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՖԱՈ) եւ Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը դիմել է G20-ի երկրների ղեկավարներին՝ խնդրելով կանխել զանգվածային սովն Աֆղանստանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:26 - 23 նոյեմբերի, 2021
Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|

Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է արագորեն վերացնեն բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրի հարաբերություններում: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իրանցի նախարարն ասել է թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսում:«Պայամանվորվել ենք բանակցություններ սկսել երկու երկրի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, և հուսով ենք, որ այդ փաստաթուղթը կտորագրվի երկու նախագահի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ առաջիկա այցի ժամանակ»,- ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տնտեսական զարգացմանն ու առևտրի հարցերով համագործակցությանն առնչվող հարցեր:«Մենք քննարկել ենք նաև տարբեր հարցեր, որոնք առնչվում են անօրինական միգրացիային, մաքսանենգությանն ու սահմանային խնդիրներին: Ներկայում երկու երկիրը համագործակցում են ոչ միայն երկկողմ հարցերի շուրջ, այլև տարածաշրջանային, ինչպես օրինակ՝ Աֆղանստանի, Իրաքի և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հարցով, և մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» առաջարկված ձևաչափի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:  
15:18 - 15 նոյեմբերի, 2021
ԱՄՆ-ն չի մասնակցի Աֆղանստանի հարցով մոսկովյան հանդիպմանը |azatutyun.am|

ԱՄՆ-ն չի մասնակցի Աֆղանստանի հարցով մոսկովյան հանդիպմանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները չի միանա Աֆղանստանի հարցով Մոսկվայում կայանալիք բանակցություններին։ Այդ մասին բրիֆինգում հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը աջակցում է գործընթացին։ Ռուսաստանի իշխանությունները թալիբների ներկայացուցիչներին Մոսկվա են հրավիրել՝ մասնակցելու հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդակցություններին։ Անցած ուրբաթ Աֆղանստանի հարցով Ռուսաստանի բանագնաց Զամիր Կաբուլովն ասել էր, որ ԱՄՆ-ն ևս հրավիրվել է՝ մասնակցելու հանդիպմանը, որտեղ ուշադրության կենտրոնում է լինելու հակամարտությունից հետո Աֆղանստանի վերականգնումն ու մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ երեկոյան հայտնեց, որ Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը փոխվել է։ Զալմայ Խալիզադի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է նրա տեղակալ Թոմաս Ուեսթը։
14:04 - 19 հոկտեմբերի, 2021
Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|

Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|

armtimes.com: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ։ ՌԴ ԱԳՆ կայքը հայտնում է, որ զրույցի ընթացքում, այլ հարցերից զատ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջաններում ճգնաժամերի արձագանքման շուրջ, այդ թվում՝ քննարկում է եղել հումանիտար իրավիճակի վերաբերյալ Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում, ներուկրաինական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գոտիներում։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
15:27 - 18 հոկտեմբերի, 2021