Արտակ Դավթյան

Գեներալ-լեյտենանտ Արտակ Մաթեւոսի Դավթյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է (ԳՇ պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 8-ը, ապա պաշտոնում վերանշանակվել է 2021 թվականի մարտի 22-ին՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո)։

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2020 թվականի հուլիսի 16-2020 թվականի նոյեմբերի 11): Ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։

նդունվել է Մոսկվայի բարձրագույն զինվորական ուսումնարանի հրամանատարատակտիկական բաժին: ովորել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է ոսկե մեդալով: ովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

1990-1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների, 1991-1992թթ. ծառայել հատուկ գնդում: 1998 թվականից բանակային կորպուսի շտաբի պետ էր, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

շանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ,   ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ: նորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: շանակվել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար: ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: 2020 թվականի հունիսի 8–ին ազատվել է պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով եւ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով։

 

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել է զորակոչիկների դիմավորման և ընդունման կետում, հետևել վիճակահանության ընթացքին, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների հետ, նրանց խաղաղ ծառայություն է մաղթել և հորդորել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց ծառայությանը, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հրահանգներ՝ ամառային զորակոչը բարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ։
16:08 - 22 հունիսի, 2021
Մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ․ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ․ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Գործընթացները ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում անպայման տեղյակ կպահենք։  Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկություն չէ, մասնակցում են նաև այլ կողմեր, բանակցություններ են ընթանում։ Լինելու է այնպես ինչպես նշեցիք (երկու կողմերը հետ են քաշելու իրենց զորքերը, տեղակայվելու են ռուսական ուժեր - խմբ․), բայց վերջնական որոշում կլինի, ժամկետների, կատարման բուն տեխնիկական հարցերով լրացուցիչ կասվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։  Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը համաձայն է այդ տարբերակին, ԳՇ պետը ընդգծեց, թե մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ։ Հայկական կողմի նպատակը առանց բախումների հայկական տարածքում հայտնված ադրբեջանական զորքերի հետ քաշումն է։ Խոսքը ռուսական սահմանապահների տեղակայման մասին է, այլ երկրների սահմանապահների հարց դեռ չի քննարկվել։ ԳՇ պետը նշեց, որ խոսքը գնում է ռուսական սահմանապահների տեղակայման մասին, այլ երկրների սահմանապահների հարց դեռ չի քննարկվել։
11:10 - 22 հունիսի, 2021
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
20:47 - 07 մայիսի, 2021
Ապրիլյան հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակներում կա բավարար նյութ, որ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

Ապրիլյան հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակներում կա բավարար նյութ, որ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Այն, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը չի հրապարակվել, իշխող խմբակցության նախաձեռնությունն է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետև այդտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016 թվականին և չէին շտկվել մինչև 2020 թվականի պատերազմը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:«Իրենց ձախողումները և կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016 թվականի պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստացի չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ, դա Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, փաստորեն չեն կարողանալու, որովհետև իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս և, հետևաբար, զեկույցը չի հրապարակվում քաղաքական նկատառումներից ելնելով»,- նշեց նա:   Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել է, որ զեկույցը բաղկացած լինի մի քանի մասից՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը, իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին և ԱԺ-ին, իսկ մի մասը՝ հանրությանը, որպեսզի փարատի բոլոր այն կասկածները և թունավոր նյութերը, որոնք ժամանակին սփռվեցին դաշտ՝ բարոյազրկելու և արժեզրկելու մեր բանակը:Հարցին, թե իշխող ուժից քննադատում էին ԳՇ պետ Արտակ Դավթյանին, Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրան վերանշանակեցին այդ պաշտոնում, Գորգիսյանն ասաց․ «Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում, կարծում եմ, կա բավարար նյութ, որ նրա դեմ քրեական գործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ, ինչո՞ւ է ինքը մեղավոր, նույնը կա նաև վերջին պատերազմի ընթացում: Մերժեցին, մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու համար: Երբ նա ԳՇ պետ էր, այդ շրջանում մենք գնել ենք զենքեր, որ մենք որևէ կերպ չէինք կարողանալու օգտագործել և շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու»: Շարունակությունը՝ tert.am-ում
16:25 - 08 ապրիլի, 2021
ԶՈՒ Գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է. Արտակ Դավթյան |1lurer.am|

ԶՈՒ Գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է. Արտակ Դավթյան |1lurer.am|

1lurer.am: Ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, որոնք կատարելով խնդիրը՝ նահատակվեցին հանուն Հայրենիքի՝ և՛ Ապրիլյան քառօրյայի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:  Նրա խոսքով՝ եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, Արցախյան պատերազմն այլ ելք կունենար: «Մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, և դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»,- ընդգծեց Դավթյանը:  Անդրադառնալով Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է, շտաբը բնականոն աշխատում է, կատարում է խնդիրներ, որոնք դրված են շտաբի առջև:  Դավթյանը նշեց, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է, մեր սահմաններին հարաբերական կայունություն է, սակայն ընդհանուր լարվածությունն ազդեցություն է ունենում սահմանային ծառայության վրա: 
09:54 - 02 ապրիլի, 2021
Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան. վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան. վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, հարգելի գործընկերներ, պարոնայք գեներալներ և սպաներ, Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնեմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իհարկե նորություն չկա, որովհետև արդեն երկար ժամանակ բոլորս գիտենք, որ հենց պարոն Դավթյանն է փոխարինելու Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, բայց մեր օրենսդրության առանձնահատկություններից ելնելով ստիպված էինք որոշ ժամանակ սպասել: Բոլորդ գիտեք, որ պարոն Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով և պետք է արձանագրեմ, որ մենք պարոն Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործենք մեր պետական գործերում, ներգրավենք նրան: Այս ընթացքում պարոն Դավթյանը ստանձնել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները, նաև պատերազմի ընթացքում ես նրան հրավիրել եմ Սյունիք՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու կամ ինքնապաշտպանության կազմակերպմանը մասնակցելու նպատակով: Նկատի ունեմ՝ պարոն Դավթյանն այս ընթացքում միշտ ներգրավված է եղել և ըստ էության կտրված չի եղել պետական գործերից: Համոզված եմ, որ իր առաքելությունը կշարունակի նույնպիսի բարձր մակարդակով, ինչպիսի բարձր մակարդակով սկսել էր: Իհարկե, առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում և խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը, և իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ: Պարոն Դավթյան, շնորհավորում եմ Ձեզ այս բարձր կարգավիճակը վերստանձնելու առիթով: Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեզ կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք բխում են մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ այս պատասխանատու պաշտոնում և հույս ունեմ, որ մենք հնարավորինս արագ կհաղթահարենք այն բարդությունները, որոնք հայտնի հանգամանքների բերումով ծառացել են մեր առաջ: Մի հանգամանք ևս ուզում եմ ընդգծել. ես 2018 թվականին Ձեզ ներկայացնելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին՝ շատ կարևոր եմ համարել, որ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը ճշգրտորեն պահպանվի և պետք է ասել, որ այդ խնդիրը նույնպես Դուք կատարել եք շատ բարձր մակարդակով: Մենք 2018 թվականի դեկտեմբերին ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և չի եղել մի ահազանգ, մի դեպք, երբ արձանագրվի, որ Զինված ուժերը որևէ ձևով ենթարկվել են քաղաքական ներգործության կամ ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Սա չափազանց կարևոր է և համոզված եմ, որ նույնպիսի հստակ իրավիճակ մենք կունենանք նաև հետագայում, ապագայում: Եվ ուզում եմ կրկնել ևս մեկ անգամ, որ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ նշել, հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել, ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին: Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք, հատկապես այս իրավիճակում: Զինված ուժերը, որնքան էլ մի քիչ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգա, բայց մյուս կողմից էլ պիտի չխուսափենք բարձրացված հարցերին պատասխանելուց, որովհետև դա պետք է առաջին հերթին մեզ: Որոշակի հետևություններ իհարկե պետք է արվեն, բայց այդ հետևությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, ցավոք իմ համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք հարգելի ներկայացուցիչների համոզել»: Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Իհարկե տրված ցուցումները վերցնում ենք ի կատարում և վստահ եմ, որ Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով: Միևնույն ժամանակ, Ձեր թույլտվությամբ պարոն վարչապետ, կցանկանայի նորից շեշտել և շնորհակալություն հայտնել գեներալ Գասպարյանին պատերազմի ընթացքում ղեկավարման, ինչպես գեներալ Գալստյանին՝ այս ընթացքում պարտականությունների կատարման համար: Հույս ունենք՝ համատեղ ջանքերով կկարողանանք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ներկայում կան Զինված ուժերի առջև»: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ես ևս միանում եմ Ձեր խոսքերին, ևս մեկ անգամ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին շնորհակալություն եմ հայտնում մատուցած ծառայությունների համար և պարոն Գալստյան իհարկե Ձեզ շնորհակալություն՝ այս ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար: Շնորհակալություն բոլորին, որովհետև իսկապես շատ բարդ, ծանր ժամանակաշրջանով ենք անցել և կարծում եմ, որ մենք, ի վերջո, այս ողջ ընթացքում կարողացանք անել առավելագույնը և արեցինք այն անհրաժեշտը, որպեսզի այս ամենից դուրս գանք ուժեղացած, համախմբված և, ի վերջո, ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգած»:
13:01 - 22 մարտի, 2021