Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից, հայ հունահռոմեական ոճի ըմբիշ։ 

Ծնվել է 1987թ․ մայիսի 8-ին Գյումրիում։ Գերազանցությամբ ավարտել է Գյումրու Գր. Նարեկացու անվ. թիվ 9 միջն. դպրոցը։ 2010 ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի այնուհետև՝ մագիստրոսի կոչում։ Այժմ սովորում է ասպիրանտուրայում: 2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1998թ․-ից հոր՝ ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ սկսել է զբաղվել ըմբշամարտով։

2009թ. Եվրոպայի չեմպիոն է, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն։ 2009-2016թթ. (7 տարի անընդմեջ) հանդես է եկել Գերմանիայի բարձրագույն ակումբի առաջնությունում KSV Aalen 05 ակումբի կազմում և 2010-ին հռչակվել է Գերմանիայի չեմպիոն։ 2017 թվականից տեղափոխվել է Ֆրանսիայի ակումբային առաջնություն և մինչ օրս հանդես է գալիս Բեզանսոն ակումբում։

Սպորտի վաստակավոր վարպետ է, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովի անդամ: 2019թ. ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և պորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության համապետական ընտրական ցուցակով: 2020 թվականին վայր է դրել պատգամավորական մանդատը։

Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․  արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․ արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելինե'ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ պետությունից-կառավարություն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ) Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ) Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից 2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են Նախագահներ - Ռոբերտ Քոչարյան(2002-2008)Սերժ Սարգսյան(2008-2018)Վարչապետ-Նիկոլ Փաշինյան ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով...(athlete’s solidarity program) Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։Այդ կարգը գործել է բոլոր, կրկնում եմ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության։Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...)։ Հարց. արդյո՞ք մարզիկը պարտք Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։ Մտածենք։ հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։ հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է»։
13:24 - 17 հունիսի, 2020
Ըստ Արսեն Ջուլֆալակյանի՝ Թամարզյանը ձախողել է սպորտի ոլորտը. ինքը հուսով է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կլինի ԱԺ-ում
 |armtimes.com|

Ըստ Արսեն Ջուլֆալակյանի՝ Թամարզյանը ձախողել է սպորտի ոլորտը. ինքը հուսով է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կլինի ԱԺ-ում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը թերություններ է տեսնում ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտը համակարգող Գրիշա Թամրազյանի աշխատանքում: Երեկ՝ մայիսի 25-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանդիպում է տեղի ունեցել Թամրազյանի հետ, սակայն թեման հիմնականում վերաբերել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին ու նրա հայտարարություններին, եւ այդ պատճառով Ջուլֆալակյանի մոտ բաց հարցեր են մնացել: ՀԺ-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ կլինի եւս մեկ հանդիպում, որին ներկա կլինի նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, եւ ինքը կկարողանա նրան ներակայացնել սպորտի խնդիրները: «Թե ինչ խնդիրներ կան մարզաշխարհում առհասարակ, ոչ թե COVID-ով պայմանավորված այլ ընդհանրապես (կան համակարգային լրջագույն խնդիրներ, որոնց ուղղությամբ առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լուրջ տեղաշարժ չեմ տեսել), չեմ ուզենա հարցազրույցով բարձրաձայնել, քանի որ կարծում եմ՝ առաջիկա օրերին կլինի եւս մեկ քննարկում՝ հուսամ՝ արդեն նախարարի մասնակցությամբ, եւ ուզում եմ հենց տեղում բարձրաձայնել այդ հարցերը: Այս պահին առնվազն 15 շատ կարեւոր կետ եմ առանձնացրել, որոնք ուզում եմ ուղղել հենց պարոն նախարարին, որպեսզի նախարարի մոտ հստակ լինի, թե ինչ կետերով է փոխնախարարը ձախողել իր աշխատանքը»,- ասաց Ջուլֆալակյանը: Թեեւ երեկվա նիստը նվիրված է եղել Գոգյանի ու Թամրազյանի շուրջ բարձրացած աղմուկին, սպորտի մասին խոսակցություն եղել է: Ինչպես Ջուլֆալակյանն է նշում, Թամրազյանն ասել է, որ մարզաշխարհում կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են: Ջուլֆալակյանը հայտարարությանն արձագանքել է՝ ասելով, որ ընդամենը օրեր առաջ, մի շարք մարզադպրոցների տնօրեններ այլ կարծիք են հայտնել: «Հակադարձեցի, որ դեռեւս ուրբաթ օրը քննարկում է եղել մարզադպրոցների տնօրենների եւ մարզաշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում նրանք COVID-ով պայմանավորված բազմաթիվ հարցեր են բարձրացրել, եւ նշեցի, որ ձեր կարգավորումները կամ սխալ են եւ տեղին չեն, կամ էլ դուք չեք տիրապետում իրավիճակին՝ դատելով Ձեր հայտարարությունից»,- ասաց Ջուլֆալակյանը՝ նշելով, որ բարձրաձայնված խնդիրներն արդեն ուղարկել է պարետատուն, ԿԳՄՍՆ, Երեւանի քաղաքապետարան եւ պատրաստ է մասնագետների հետ աշխատել լուծման տարբերակների վրա: Պատգամավորի խոսքով՝ Թամրազյանը նաեւ շեշտել է, որ ինքը միշտ թափանցիկ է աշխատել ու հասանելի է եղել: Այդ պնդման վերաբերյալ Ջուլֆալակյանը եւս դիտարկում է ունեցել: Ասել է, որ լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներից հակառակի մասին է լսել: «Նշել եմ, որ մոտ 1 տարի է՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, ոչ մի մամուլի ասուլիս չի տվել փոխնախարարի կարգավիճակում, ինչը բացաձակ հակառակի մասին է խոսում՝ ոչ թե հաշվետվողականության, այլ 0 հաշվետվողականության: Նշել եմ, որ բազմաթիվ սպորտային լրագրողներ առնվազն, բայց վստահ եմ՝ նաեւ ոչ սպորտային լրագրողներ ակնկալում են տարբեր հարցերի պատասխաններ ստանալ նրանից, ինչը դեռ չկա, եւ դա շատ բացասական է: Անհատների հետ աշխատանքը եւս բացասական եմ համարում, քանի որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում, ոչ թե անհատական: Երբ անհատական մոտեցում ես դրսեւորում, նշանակում է՝ դու առաջնորդվում ես անձնական ինչ-ինչ շահերով, այսինքն՝ կոպիտ ասած, ճաշակի հարց է դառնում՝ ում խնդիրը լուծել, ումը ոչ»,- ասաց նա:Ավելին՝ Armtimes.com-ում։
22:10 - 26 մայիսի, 2020
Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է սպորտի մասով սահմանափակումների պարզաբանում

Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է սպորտի մասով սահմանափակումների պարզաբանում

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ սպորտի մասով մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման որոշումը այնքան էլ պարզ չէր մարզաշխարհի համար, խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել... Սպորտի մասով սահմանափակումների պարզաբանում Թույլատրվում է՝ Սպորտի բնագավառում գործունեություն Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար։ Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով։ Սպորտի բնագավառում գործունեությունը ներառում է՝ Սպորտային օբյեկտների գործունեություն Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով− Սպորտային միջոցառումների անցկացման համար բաց և փակ կառույցների գործունեություն՝ ֆուտբոլի, հոկկեյի, կրիկետի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, գոլֆի մարզադաշտերի, ավտոմեքենաների, լողավազանների և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկկեյի, չմշկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտերի և մարզադաշտերի, բռնցքամարտի դահլիճների, մարզահրապարակների և այլն − Պրոֆեսիոնալ մարզիկների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից Սպորտային ակումբների գործունեություն. Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով Պրոֆեսիոնալ ակումբներ, որոնց անդամները հնարավորություն են ստանում մասնակցել մարզական միջոցառումներին: Մասնավորապես՝ − ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և այլ ակումբներ հ.գ. Ի դեպ, մարզադահլիճների պատկանելիությունն էական չէ (ԿԳՄՍ, ՀԱՕԿ, ՏԻՄ-եր, սպորտային հկ-եր...)։ Կարգավորումը վերաբերում է բոլորին»։
09:22 - 04 մայիսի, 2020
«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի համաժողովին. քննարկվել է Տոկիո 2020-ը հետաձգելու հարցը

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի համաժողովին. քննարկվել է Տոկիո 2020-ը հետաձգելու հարցը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի առցանց համաժողովին: Նա այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Ջուլֆալակյանը, որը ժողովին մասնակցել է Ըմբշամարտի միջազգային միության կողմից, իր գրառման մեջ ներկայացրել է քննարկման թեման: «Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին... Րոպեներ առաջ ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ ելույթով, որից հետո մոտ մեկ ու կես ժամ պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին:Հարցերը տարբեր էին՝ . մարզումների իրականացման համար անհնար պայմաններ. սպորտային նպատակով ճամփորդելու անհնարինություն. վարկանիշային մրցումների հետաձգում անորոշ ժամանակով. դոպինգային ստուգումների անհնարինություն. օլիմպիական խաղերի թեկնածու, բայց այժմ վիրուսակիր հանդիսացող մարզիկների խնդիր. խաղերի կայացման դեպքում հանդիսատեսների և մասնակիցների անվտանգություն. խաղերի հետաձգում և այլն... Տրվեցին այս պահին հնարավորինս սպառիչ պատասխաններ: Ինչպես նշեց նախագահ Բախը, անհրաժեշտ է լինել իրատես գնահատականների մեջ, լավատես՝ ակնկալիքների, գործնական գործողությունների մեջ: Այս պահին շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները, և կոչ արվեց մարզիկներին և մարզիչներին շարունակել իրենց մարզումները: Բոլոր մյուս որոշումները կկայացվեն՝ ելնելով կորոնավիրուսի տարածման ծավալներից: 1-2 շաբաթը մեկ կլինեն նման ժողովներ, որոնց ընթացքում կքննարկվեն զարգացումները և կհայտնվեն որոշումները: Այս պահին վերջնական ոչ մի որոշում չկա: Եվ կրկին հղում անելով նախագահ Բախին՝ ՄՕԿ-ի համար գլխավորը մարզիկների և մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն է և Օլիմպիական շարժման շարունակականությունը: Պետք է մնալ ճկուն և համագործակցային»,- գրել է Ջուլֆալակյանը:
11:56 - 19 մարտի, 2020
Ըմբշամարտի հավաքականի մարզիչները ապօրինի որոշում են կայացրել. Արսեն Ջուլֆալակյան

Ըմբշամարտի հավաքականի մարզիչները ապօրինի որոշում են կայացրել. Արսեն Ջուլֆալակյան

Ազգային ժողովի պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.   Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում: Մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով: Ստացվում է` ձևավորվել է մարզչական մի խումբ, որը, զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով (սրա մասին ասուլիսին), ասում և անում է այն, ինչ ուզում է, և ոչ մեկ չի խառնվում այդ որոշումներին՝ չցականալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը և կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։ Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով, կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները։ Հարց է առաջանում, եթե անշահախնդիր են, օբյեկտիվ և վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչու՞ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչու՞ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի: Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է և անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն և այլն…, ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել, ու՞ր են շտապում՝ կիսատ թիմի կազմ հայտնելով։ Ինչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն: Կրկնում եմ, սա կոպտագույն խախտում է և ուղղակի այլանդակ պահվածքի դրսևորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ։ Եվ կասկած անգամ չունեմ, որ սա հատուկ արվում է իմ դեմ, քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցածս հաջողությունների հետ։ Երբ էլ ուրիշ ճար չունեն հաղթարշավդ կանգնեցնելու, դիմում են հնարավոր բոլոր անարդար մեթոդների։ Այսինքն, ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր, միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա, ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի։ Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաև հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, և ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո 2020-ին։ Ակնկալում եմ սրտացավ և արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը։ Դեռ ուշ չէ վերականգնելու այն: Հ.գ.1. մտքովս նույնիսկ չէր անցնի, որ շուրջ 20 տարվա իմ հավաքականում նման բան կկազմակերպվի և հատկապես մարդկանց կողմից, ովքեր իրենց ամբողջ կյանքում ներկայացել են որպես իմ հարազատներ։ Սա ամենատհաճն է այս ամբողջ պատմության մեջ։ Հետո վեհ-վեհ կխոսեն արդարությունից։ Հ.գ. 2. Ընդամենը վերջին 1 տարվա արդյունքներս՝ համեմատության համար տվյալ մարզիկի հետ (ընդհանուրը ուղղակի անհամեմատելի է: .Նիսի մրցաշար- ոսկի (2019 հունվար) .Եվրոպայի առաջնություն- բրոնզ(2019 ապրիլ) .Կրասնոդարի մրցաշար- ոսկի(2019 նոյեմբեր) .Մոսկվայի մրցաշար- արծաթ (2019 նոյեմբեր)-( քաշային կարգումս գլխավոր հակառակորդ Վլասովի հետ հավասար գոտեմարտ) . Դանիայի մրցաշար- ոսկի(2020 հունվար) ընդամենը 22 գոտեմարտ, որից 20-ը հաղթական։ Ընդ որում, թե Նիսի, թե Կրասնոդարի մրցաշարին տվյալ անձնավորությունը ևս մասնակցել է տարբեր տարիներին, և երկուսում էլ արծաթ նվաճել։ Տոկիոյում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը և դա ապացուցել է պետք։
21:49 - 20 փետրվարի, 2020
Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից պահանջվել և ուղարկվել են ՀՔԾ |tert.am|

Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից պահանջվել և ուղարկվել են ՀՔԾ |tert.am|

Քաղաքացու հաղորդումը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, Դատախազությունը պահանջել է ոստիկանությունից և ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին լուրը  հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա ասաց, որ քաղաքացու կողմից Ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ստացվել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ։ «Հաղորդման առթիվ Ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով այդ նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։  
06:00 - 08 մայիսի, 2019