Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախում դերակատարի փոփոխություն պետք է լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի առաջ չլինեն պարտավորություններ. Դավիթ Գալստյան
 |news.am|

Արցախում դերակատարի փոփոխություն պետք է լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի առաջ չլինեն պարտավորություններ. Դավիթ Գալստյան |news.am|

news.am: Արցախում դերակատարի փոփոխություն պետք է լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի առաջ չլինեն պարտավորություններ: Այս մասին ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու լուրերին: Նա պատմեց, որ վերջին անգամ խմբակցությունների հետ Արայիկ Հարությունյանի հրաժարական ներկայացնելու հարցը քննարկվել է օգոստոսի 29-ի՝ 6 ժամանոց նիստում. «Ես եմ առաջարկողների թվում եղել, որ ասել եմ՝ հեռանա պաշտոնից: Առայժմ հայտնի չէ, սպասվո՞ւմ է արտահերթ նիստ, թե՞ ոչ: Ընդհանրապես ես դրական եմ գնահատում, որ դերակատարի փոփոխություն լինի, ով որ Նիկոլ Փաշինյանի առաջ չունենա պարտավորություններ եւ նրա դավադիր ծրագրի որոշումները Արցախում կյանքի չկոչեն»: Դավիթ Գալստյանը շեշտեց, որ Արցախում չի կարող սահամանդրական ճգնաժամ առաջանալ, եւ ավելին՝ այն կարգավորվելու է. «Սահմանադրորեն անցնցում այդ ամեն ինչն անցնելու է»: Անդրադառնալով Ակնայի ճանապարհը բացելու ադրբեջանական կողմի առաջարկին՝ Դավիթ Գալստյանն ասաց. «Ակնայի ճանապարհի բացման կամ փակման հետ կապված մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի կողմից ինչքան նախապայմանները ընդունվել են, այնքան ավելի է ծանրացել Արցախում: Դա արցախցիների համար հերթական բացասական հետեւանք կունենա»: Նշենք, որ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական կտա։ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը նախագահականից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։
12:05 - 31 օգոստոսի, 2023
Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը Արցախի նախագահականից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են
 |tert.am|

Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը Արցախի նախագահականից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են |tert.am|

tert.am: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը նախագահականից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։ «Այս պահին չեմ կարող այդ տեղեկությունը մեկնաբանել, սպասենք պաշտոնական հաղորդագրությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների համաձայն՝   Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական կտա։ Ավելի վաղ ևս տեղեկություններին էին շրջանառվում Հարությունյանի հրաժարականի մասին, որոնք հերքվեցին։ Սակայն, օրեր առաջ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիներին  ներկայացրել էր քննարկման արդյունքները։ Նա տեղեկացրել էր, որ քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցը։ «Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Հարությունյանը։
11:16 - 31 օգոստոսի, 2023
Չնայած արդեն ակնկալիք չունենք աշխարհից, բայց շարունակելու ենք մեր պայքարը․ Արցախի նախագահը՝ ֆրանսիացի պաշտոնյաներին |artsakhpress.am|

Չնայած արդեն ակնկալիք չունենք աշխարհից, բայց շարունակելու ենք մեր պայքարը․ Արցախի նախագահը՝ ֆրանսիացի պաշտոնյաներին |artsakhpress.am|

artsakhpress.am: Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, այդ զարգացումների մասին ես զգուշացրել էի Ֆրանսիայի իշխանություններին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցի և հանդիպումների ժամանակ, ցավոք իմ կանխատեսումները իրականություն դարձան։ Այս մասին այսօր Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ տեսակապով ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։Նա նշեց, որ չնայած նրան, որ Արցախը այլևս ակնկալիքներ չունի աշխարհից, գերտերությունից, միջազգային կառույցներից, բայց շարունակելու է պայքարել։ «Իհարկե Ադրբեջանը ակնկալում է ճնշումներով ծնկի բերել արցախցուն, բայց դա չի հաջողվի, մենք ծնկի գալ չգիտենք, և պայքարելու ենք այնքան, որքան հնարավորույթյուն ունենանք։ Հազարամյակներով ժառանգած առժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս առաքելության համար, ուզում, եմ նշեմ, որ մենք դա չենք մոռանա, խոնարհվում եմ ձեր առաջ»,- եզրափակեց ԱՀ նախագահը։Նշենք, որ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման պատվիրակությունը Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոյի գլխավորությամբ, որի մեջ են Ֆրանսիայի տարբեր քաղաքների և երկրամասերի ղեկավարներ, հիմա գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում։ Ֆրանսիացի պաշտոնյաները որոշել են անձամբ ուղեկցել ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ուղարկված ինը բեռնատար հումանիտար օգնությունը։Հիշեցնենք, սակայն, որ 20 բեռնատար հումանիտար օգնությունը ՀՀ կառավարության կողմից արդեն տևական ժամանակ է Կոռնիձորում է, քանզի Ադրբեջանը չի թողնում այդ օգնությունը մտնի Արցախ։
17:23 - 30 օգոստոսի, 2023
Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման պայմաններում անելիքների շուրջ

Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման պայմաններում անելիքների շուրջ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 28-ին ԱՀ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել , որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ,  ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն էր: Նախագահ Հարությունյանը կարևորել է ընդլայնված և ներկայացուցչական ձևաչափով խորհրդակցության փաստի կայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին: Նա անդրադարձել է շրջափակումից առաջ և ընթացքում իրականացված արտաքին քաղաքական ջանքերին և Ադրբեջանի ու միջնորդների կողմից ներկայացված տարբեր առաջարկների: Նախագահն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կառուցողական բանակցություններով լուծել ծագած հիմնախնդիրները: Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում արտահայտվողները ներկայացրել են տեսակետներ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման վերաբերյալ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր ելույթ ունեցողներին՝ շեշտադրելով, որ իշխանությունները առաջիկա օրերին համապատասխան որոշումները կկայացնեն՝ հաշվի առնելով նաև տվյալ քննարկումների արդյունքները:
18:54 - 29 օգոստոսի, 2023
Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում. Անդրանիկ Թևանյան
 |tert.am|

Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում. Անդրանիկ Թևանյան |tert.am|

tert.am: Արցախից հեռացնել Արայիկ Հարությունյանին, այնուհետեւ Երեւանում իրականացնել իշխանափոխություն եւ հասնել համապետական մակարդարկի իշխանափոխության․ սա՛ է «Մայր Հայաստան» դաշինքի՝ ընտրապայքարին մասնակցելու նպատակն ու հիմնական թիրախները։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ քաղաքացիներն աջակցում են այս ծրագրերին։ «Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անելիք չունի, նրանց հեռացումը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման, Արցախը ցեղասպանությունից զերծ պահելու գլխավոր նախապայմանն է»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։ Եթե կորցնենք Արցախը, այնուհետեւ կկորցնենք Սյունիքը եւ Երեւանը՝ կանխատեսեց նա։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Թեւանյանի խոսքով, այն անհրաժեշտ՝ նվազագույն նախապայմանն է, որը պետք է Հայաստանի գոյության հարցը լուծելու համար։ «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ապացուցում է, որ մեր օրակարգը ճշգրիտ է, համապատասխանում է Հայաստանի ու Արցախի օրակարգին։ Արցախից քաղաքացիներ են առեւանգվում եւ դրա մեղքը ոչ միայն հանցավոր գործողությունների դիմող Ալիեւինն է, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի իշխանությանը։ Մենք համոզված ենք, որ պետք է Արցախից հեռացվի Արայիկ Հարությունյանը, այստեղից էլ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանը կարողանա գոնե սուբյեկտայնություն ձեռք բերել եւ մեր անվտանգային խնդիրները գոնե նվազագույն մակարդակի լուծել։ Եվ Երեւանի ընտրություններն այն առիթն են, որ մեզ կտան այդ շանսը՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու եւ Հայաստանում իրավիճակ փոխելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։ Իշխանափոխությունը հնարավորություն կտա Հայաստանին ու Արցախին ձերբազատվել պարտության դեմքից եւ ապահովել անվտանգություն՝ նշեց Անդրանիկ Թեւանյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:24 - 29 օգոստոսի, 2023
Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել․ Արցախի ՆԳՆ

Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել․ Արցախի ՆԳՆ

Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ին, ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:  Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ. Հ.-ին (ծնված 1983 թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981 թ.): Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
13:30 - 28 օգոստոսի, 2023
Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ջնջվել է ադրբեջանական կողմի բողոքների հետևանքով

Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ջնջվել է ադրբեջանական կողմի բողոքների հետևանքով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ «Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել: Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ: Էջն ուներ 459,000 հետևորդ և կարևոր դեր ուներ ԱՀ նախագահի գործունեության թափանցիկության ապահովման գործում: ԱՀ նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում»,- ասված է հաղորդագրությունում։
18:31 - 27 օգոստոսի, 2023
Նախագահ Հարությունյանը իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ. խոսնակ
 |artsakhpress.am|

Նախագահ Հարությունյանը իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ. խոսնակ |artsakhpress.am|

artsakhpress.am: Օգոստոսի 22-ին և 23-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները: «Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է Ավանեսյանը:
14:57 - 23 օգոստոսի, 2023
«Ազատ հայրենիք» խմբակցությունը Ռուբեն Վարդանյանին կոչ է անում զերծ մնալ «պետականաքանդ հայտարարություններից»

«Ազատ հայրենիք» խմբակցությունը Ռուբեն Վարդանյանին կոչ է անում զերծ մնալ «պետականաքանդ հայտարարություններից»

Արցախի Ազգային ժողովի իշխող «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել` Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` օրերս տարածած տեսաուղերձում հնչեցրած պնդումների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Պետականության դեմ ցանկացած քայլ դատապարտելի և անընդունելի է։ Այս դիրքորոշումը հանրային դաշտում անընդհատ կրկնում են Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները։ Կրկնում են, բայց շատերն իրենց գործողություններում երբեմն իրագործում են ճիշտ հակառակը։ Նրանց կողմից, հանուն նեղ խմբային շահի, հաճախ երկրորդվում է հանրային, պետական շահը։ Հնչում են, իրենց կարծիքով, հասարակության համար ականջահաճո, բայց իրականում պոպուլիստական, պետական ինստիտուտները ուղիղ թիրախավորող կոչեր և ուղերձներ։ Նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կողմից Հակոբավանքից օգոստոսի 19-ին հնչեցրած ուղերձը նույնպես այդ շարքից էր։ Թիրախում երկրի նախագահն էր ու նախագահական ինստիտուտը։ Որևէ պետական պաշտոն չզբաղեցնող, ժողովրդի վստահության քվեն չստացած որևէ քաղաքական թևի ներկայացուցիչ չհանդիսացող, հասարակական գործիչ պարոն Վարդանյանի ներկայացմամբ` Արցախի Հանրապետության նախագահը խոստացել է հրաժարական տալ, բայց չի կատարել այն։ Թե ինչ քաղաքական հետևանքներ և ինչպիսի զարգացումներ պիտի լինեն այդ հրաժարականից հետո, և ինչպես կթիրախավորվի պետականությունը նման պայմաններում՝ հասկանալի է ու պարզ բոլորի համար։ Անհասկանալի են առանձին խմբերի նեղ խմբային շահեր սպասարկող անհատների պատկերացումներն իշխանության, լիազորությունների և պետության մասին։ Նրանք չէ, որ պիտի որոշեն, թե երբ և ինչպես պետք է հրաժարական տա Արցախի Հանրապետության նախագահը և ով պիտի զբաղեցնի նախագահի` թափուր մնացած պաշտոնը։ Արցախի Հանրապետության նախագահին ընտրել է ժողովուրդը, ով Արայիկ Հարությունյանին տվել է իր վստահության քվեն ու հաստատել քաղաքական որոշումներ կայացնելու նրա լիազորությունը։ Ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և միայն ժողովրդի պահանջով կամ համաձայնությամբ են ձևավորվում կամ հեռանում իշխանությունից քաղաքական գործիչներն ու ուժերը։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու դերակատարներին զերծ մնալ հակասահմանադրական և պետականաքանդ հայտարարություններից, լինել կոռեկտ ու զուսպ հայրենիքի համար այս ծանր ու դժվարություններով լի ժամանակահատվածում։ Քաղաքական ուժերը, հասարակական գործիչները պիտի վերջապես հասկանան, որ իշխանության համար պայքարն իմաստ ունի, եթե կա պետություն, որի դեմ կատարած ցանկացած քայլ կարող է ճակատագրական լինել այս փուլում։ Նեղ խմբային շահը այս պահին առաջ տանելը չի բխում Արցախի Հանրապետության շահերից և, հետևաբար, ենթակա է դատապարտպման ու կանխարգելիչ գործողությունների»։ Հիշեցնենք, որ, ըստ Վարդանյանի, Հարությունյանը ութ անձի ներկայությամբ ասել է, որ հրաժարական է տալու, որից հետո՝ չորեքշաբթի, տեղի է ունեցել միջադեպ՝ աշխարհազորը ուժով մտել է Ազգային ժողով։ «Ես չգիտեմ՝ դո՞ւք եք ուղեկցել, թե՞ դուք եք հրամայել, թե՞ ձեր տեղակալներն են տեղյակ եղել ու ասել, որ դա անեն։ Միևնույն է, դա անընդունելի է․ դուք քանդում եք պետական ինստիտուտները։ Դուք քանդում եք այն պետությունը, որը, վատ, թե լավ, կառուցել են վերջին 30-35 տարում։ Դուք դրա իրավունքը չունեք»։
10:31 - 22 օգոստոսի, 2023
Արցախի ժողովրդի շրջանում նախագահի հրաժարականի պահանջ չկա. պատգամավոր
 |azatutyun.am|

Արցախի ժողովրդի շրջանում նախագահի հրաժարականի պահանջ չկա. պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Մինչև իշխանություններն անարձագանք են թողնում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պնդումները, թե նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի խոստում է տվել, խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժից դա մտացածին են որակում: «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը համոզված է՝ Արցախի ժողովրդի շրջանում նման պահանջ այս պահին չկա։ «Արհեստածին մտահղացում է, որը ներմուծվում է հանրության մեջ այն շրջագայելու հնարավորություն ստեղծելու նպատակով, որը, կարելի է ասել, ես ավելի քան համոզված եմ դրանում, շարունակություն ոչ միայն չի ունենալու, այլև դա հնարավոր չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։ Մինչև Վարդանյանի հայտարարությունը Արցախի իշխող ուժից «Ազատությանը» հերքել էին շրջանառվող լուրերը, թե Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ, ավելին՝ ասել, որ անցած հինգշաբթի օրը նախագահն իր թիմակիցների հետ վերահաստատել է չհեռանալու որոշումը։ Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով էր մեղադրել Հարությունյանին, թե իբր նա շաբաթասկզբին խոստացել է հրաժական ներկայացնել, բայց հետո հետ է կանգնել խոստումից։ «Շաբաթվա սկզբում Դուք ասում էիք, որ հրաժարական եք տալու, ու Ձեզ պետք չի համոզել, որովհետև որոշումն արդեն կայացրել եք, ու դա առաջին անգամ չէ։ 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում ձեր խոսքին: Մի մասն էլ ասում էր՝ գուցե այս անգամ իսկապես ինքն ճի՞շտ է ասում, և ցավալի է, որ առաջին մարդու խոսքը արդեն չունի հավատ»,- ասել էր նա։ Վարդանյանը, սակայն, չէր, հստակեցրել՝ ինչ հանդիպման մասին է խոսքը, ինչու է Հարությունյանը նման խոստում տվել։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անհնար է համարում ընդհանրապես այս իրավիճակում նախագահի hրաժարականը։ «Արայիկ Հարությունյանը հրաժարականից հետո ո՞վ պետք է լինի նախագահը, և ո՞ւմ եք ցանկանում տեսնել», - նշեց Մարսել Պետրոսյանը։ Ռուբեն Վարդանյանի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը ասել է, թե իրեն ճնշում են, որ չհեռանա, խոսել Ազգային ժողով մտած աշխարհազորից։
16:55 - 21 օգոստոսի, 2023
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել․ ընդգծել է միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել․ ընդգծել է միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է  ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են  ԱՀ կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետևանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական նախարար Գուրգեն  Ներսիսյանը, առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը,  գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումները, ընդգծել է Արցախի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում: «Մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել: Նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:51 - 18 օգոստոսի, 2023