Արաբական Միացյալ Էմիրություններ - ԱՄԷ

ԱՄԷ, պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը |armeniasputnik.am|

ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկվող քայլերը և դրական զարգացումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄԷ-ի ԱԳՆ–ն։   Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄԷ ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու երկրների միջև համաձայնեցված վստահության ամրապնդման միջոցները և հույս հայտնում, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։   Այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանում ժողովուրդների հետագա զարգացմանը։   «ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված բոլոր միջոցառումներին, որոնք ամրապնդում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և նպաստում կայուն կարգավորմանը, որը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր շրջան է նախաձեռնում»,– ասված է հաղորդագրությունում:   ԱՄԷ-ն ընդգծում է համագործակցության և երկխոսության կարևորությունը` տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:
13:24 - 10 դեկտեմբերի, 2023
Սա գործընթացի սկիզբ է. Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
 |1lurer.am|

Սա գործընթացի սկիզբ է. Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: «Ես մեծապես կարևորում եմ այն, ինչ տեղի ունեցավ: Առհասարակ ՀՀ-ն մեծ կարևորություն է հաղորդում արաբական երկրների հետ իր հարաբերություններին, և կարծում ենք, որ այստեղ գրեթե բոլորի հետ կան չիրացված հնարավորություններ: Տասնապատիկ անգամ ավելի ափսոս էր ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ անգամ չունենալ Սաուդյան Արաբիայի հետ»,- նշեց նա: Միրզոյանն ընդգծեց, որ 30 տարիների ընթացքում ջանքեր գործադրվել են հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն դրանք այս կամ այն պատճառով հաջողությամբ չեն պսակվել: «Կարող եմ ասել, որ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրերից մեծ ուշադրություն եմ դարձրել հենց այս հարցին. հանդիպումներ ենք նախաձեռնել. տեղի է ունեցել երկու պաշտոնական հանդիպում իմ գործընկերոջ հետ, մենք միասին նաև բազմակողմ այլ հարթակներում շփվել ենք, հեռախոսազրույցներ ունեցել, քննարկումներ են եղել դեսպանների մակարդակով, այցելություններ, և ինչպես արդեն տեսնում եք, երկու երկրներն էլ՝ մենք և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, անհրաժեշտ համարեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը: Սա վերջը չէ, ճիշտ հակառակը. սա գործընթացի սկիզբ է: Ես կարծում եմ, և որքան հասկանում եմ՝ Սաուդյան Արաբիայում մեր գործընկերները կիսում են այս դիրքորոշումը, կան բազմաթիվ ուղղություններ, ոլորտներ, որտեղ մենք դեռ նոր պետք է բացահայտենք և մեծ համագործակցություն ծավալենք»,- ասաց նախարարը: Անդրադառնալով հարաբերությունների հաստատման հետ կապված ադրբեջանական կողմի մեկնաբանություններին այն մասին, թե Հայաստանի համար միջնորդել են, Միրզոյանն ասաց, որ այդ տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է. «Ինձ ասել էին, որ նման մեկնաբանություններ են եղել թե՛ ադրբեջանական սոցցանցերի, թե՛ փորձագիտական հանրույթի շրջանակներում: Ուզում եմ միանգամից աներկբայորեն և հաստատապես ասել, որ մենք այս հարցով որևէ երկրի միջնորդությանը չենք դիմել, որևէ երկրի օգնությանը չենք դիմել: Փոխըմբռնումը և, ի վերջո, նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումը տեղի են ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում, երկու երկրների մեծ պատրաստակամության արդյունքում»: 
19:07 - 06 դեկտեմբերի, 2023
Լիահույս եմ, որ ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն. ՀՀ վարչապետը ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

Լիահույս եմ, որ ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն. ՀՀ վարչապետը ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ: ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է. «Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս ու ջերմ բարեմաղթանքներս Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի կապակցությամբ: Հայ-էմիրաթական բարեկամությունը տարիների պատմություն ունի, և այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են փոխշահավետ և ամուր համագործակցության բարի ավանդույթներ: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ վերջին շրջանում ականատես ենք լինում հայ-էմիրաթական փոխգործակցության աննախադեպ ակտիվության, որը դրսևորվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին զարկ տալու երկուստեք պատրաստակամությամբ և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայով: Լիահույս եմ, որ մեր երկրների միջև ծավալված ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն, և մոտ ապագայում ականատես կլինենք այդ արգասաբեր համագործակցության իրական արդյունքներին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանում ոգևորությամբ են հետևում վերջին տասնամյակներին ամենատարբեր ոլորտներում ԱՄԷ-ի գրանցած շարունակական հաջողություններին և անհամբեր սպասում բարեկամ Էմիրությունների նոր ձեռքբերումներին: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա գործընկերությունը և հաստատակամ ենք խորացնելու մեր համագործակցությունը երկուստեք նախանշված ոլորտներում: Ունեցած ձեռքբերումներով և հաջողություններով հանդերձ՝ վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունն ունի զարգացման էլ ավելի մեծ ներուժ, որին և պետք է ուղղված լինեն մեր հետագա համատեղ քայլերը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
10:23 - 02 դեկտեմբերի, 2023
Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի. Հակոբ Արշակյան

Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Հակոբ Արշակյանի Ֆեյսբուքի էջից: «Ջերմորեն շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ՝ նշել եմ, որ մեծագույն ոգևորությամբ եմ հետևում մի շարք ոլորտներում վերջին տասնամյակներին ԱՄԷ-ի ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին և ուրախությամբ ենք սպասում բարեկամ Էմիրությունների կողմից նոր բարձունքների նվաճմանը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև ստորագրվել են երեք տասնյակից ավելի կարևոր փաստաթղթեր, հիմք է դրվել երկու կառավարությունների միջև ընդլայնված համագործակցության օրակարգին: Վերջին տարիներին զգալիորեն աճել է Հայաստանից ԱՄԷ և հակառակ ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների թիվը։ Երկուստեք ակտիվ մասնակցություն է գրանցվում տարբեր գործարար հանդիպումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին, առկա է կառուցողական համագործակցություն միջազգային կազմակերպություններում: Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է. մեր երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը տարեցտարի տպավորիչ ցուցանիշներ է գրանցում: 2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշի, իսկ ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանի և Էմիրությունների գործարար շրջանակների միջև սերտ համագործակցություն է ծավալվում: Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման տեսանկյունից որպես դրական ձեռքբերում ցանկանում եմ ընդգծել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը, որոնց թիվը հասնում է շաբաթական մոտ 30-ի: Այս համատեքստում ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի։ Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ հարկ եմ համարում նշել, որ մեր հարաբերություններն օժտված են զարգացման մեծ ներուժով և հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի խորացնել և ընդլայնել մեր երկրների միջև առկա ընդգրկուն օրակարգը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է ԱԺ նախագահի տեղակալի գրառման մեջ:
11:36 - 26 նոյեմբերի, 2023
Քննարկվել են Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պետնախարարի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-ԱՄԷ կապերի ամրապնդմանը: Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղը նշել է, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավոր նախագծերը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին վերաբերող այլ հարցեր:
12:29 - 08 նոյեմբերի, 2023
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ 130 կազմակերպությունների ու անձանց  նկատմամբ |azatutyun.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այսօր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանին տրամադրում են Ուկրաինայի դեմ պատերազմի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ երրորդ երկրներից: Պատժամիջոցները թիրախավորում են նաև Ռուսաստանի ներքին արդյունաբերական բազան, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի մամուլի հաղորդագրության, ձգտում է վերափոխվել «որպես Ռուսաստանի ռազմական մեքենայի պահպանող»: Նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների սահմանումը շարունակում է ջանքերը՝ «խաթարելու այն ցանցերը և ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանը փորձում է պահպանել իր շրջափակված բանակը»: Բացի այդ, Պետդեպարտամենտը դիվանագիտական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգիայի արտադրության և մետաղների ու հանքարդյունաբերության ոլորտների նկատմամբ:
22:10 - 02 նոյեմբերի, 2023
Վահան Քերոբյանը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

Վահան Քերոբյանը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։ Այդ մասին տեղեկություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը:   Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվող առաջընթացը։ Կողմերն անդրադարձել են նաև այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։   Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։   Զրուցակիցները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկուստեք հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
20:13 - 16 հոկտեմբերի, 2023
ԱՄԷ պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ խթանելու երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը

ԱՄԷ պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ խթանելու երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ընդհանուր շրջանակը, առաջնահերթ ուղղությունները և իրականացվող ծրագրերը: Նախարարն անդրադարձել է Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ ԱՄԷ ներկայացուցչական պատվիրակության այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և կուրվագծի համագործակցության նոր ուղղություններ: Աբդուլլահ Ալ Մազրուին նշել է, որ ԱՄԷ պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը խթանելու նպատակով:  Նա նաև ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առանցքային դերը երկկողմ գործարար կապերի և հատկապես տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման գործում: Կողմերը շեշտել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման մեծ ներուժը և պատրաստակամություն են հայտնել փոխանակվելու ունեցած գիտելիքներով և փորձով: Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական միջոցառումները և հրավիրել ԱՄԷ ընկերություններին մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին: 
12:10 - 27 սեպտեմբերի, 2023
Երբ ուժի մեջ կմտնի Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ վիզաների ազատականացման համաձայնագիրը. ԱԳ փոխնախարրի մեկնաբանությունը
 |news.am|

Երբ ուժի մեջ կմտնի Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ վիզաների ազատականացման համաձայնագիրը. ԱԳ փոխնախարրի մեկնաբանությունը |news.am|

news.am: Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունները բավական դինամիկ կերպով զարգանում են հատկապես վերջին շրջանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Նաեւ ԱԳ նախարարի Աբու Դաբի կատարած այցի ժամանակ պրակտիկ մի քանի պայմանավարծություններ են ձեռք բերվել, որոնց կյանքի կոչման ուղղությամբ արդեն աշխատանքներ պետք է տանի կառավարությունը: Սա էլ ավելի թույլ կտա զարգացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ: Այսօր արդեն այն առեւտրաշրջանառությունը, որ մենք ունենք ԱՄԷ-ի հետ, բավականին մեծ է: Ըստ էության, ԱՄԷ-ն Մերձավոր Արեւելքում մեր առաջին առեւտրային գործընկերն է, բայց վստահաբար շատ ավելի մեծ շուկա կա, որին պետք է փորձենք հասնել: Նման բիզնես ֆորումներն աջակցելու են, որպեսզի մեր գործարարները կարողանան կապեր հաստատել իրենց էմիրաթցի գործընկերների հետ: Նաեւ միաժամանակ կառավարությունը եւ ԱԳՆ-ն հոգ են տանում, որ համապատասխան իրավապայմանագրային բազան թարմացվի էմիրաթական կողմի հետ, որը թույլ կտա ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել խորացնելու համար համագործակցությունը: Այս առումով կարծում եմ՝ բավականին կարեւոր է վիզաների ազատականացման մասին կնքված համաձայնագիրը, որը դեռեւս ուժի մեջ չի մտել, խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո ուժի մեջ կմտնի: Սա իր հերթին թույլ կտա թե ավելի ակտիվացնել զբոսաշրջային հոսքերը երկու ուղղություններով, այնպես էլ գործարար կապերը զարգացնել»,-ասաց փոխնախարարը: Հարցին, թե ե՞րբ ուժի մեջ կմտնի վիզաների ազատականացման համաձայնագիրը, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Համաձայնագիրը պետք է գնա ՍԴ,  սահմանադրական վերահսկողություն պետք է անցնի, դրանից հետո ներկայացվի ԱԺ՝ վավերացման: Հույս ունենք , որ շատ կարճ ժամանակահատվածում կավարտենք գործընթացը»: Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։ Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։
13:01 - 18 սեպտեմբերի, 2023
Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի ղեկավարությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք

Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի ղեկավարությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք

Սեպտեմբերի 9-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային հարցերը։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Քննարկվել են նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
20:15 - 09 սեպտեմբերի, 2023