Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ ներկայացուցիչ Ջիհան Թավիլահին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ:  Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ ծավալած գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։  Մտքեր են փոխանակվել Հայաստանում անցկացվող առողջապահական բարեփոխումների և ԱՀԿ-ի հետ այդ հարցում համագործակցության վերաբերյալ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում Հայաստանի բնակչության կյանքի որակի շարունակական բարելավման, այդ թվում՝ առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին, մասնավորապես` առողջապահական խնդիրների լուծման համատեքստում կարևորելով միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավվածությունը: 
13:11 - 03 օգոստոսի, 2022
Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը |armenpress.am|

Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հուլիսի 12-ին հայտնել է, որ աշխարհի 63 երկրներում կապիկի ծաղիկի վարակի ավելի քան 9000 դեպք է հայտնաբերվել։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ներկայումս աշխարհի 63 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի վարակի շուրջ 9200 դեպք: Կապիկի ծաղիկի վարակի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը կհանդիպի հաջորդ շաբաթ՝ վերանայելու վարակի միտումները, արձագանքման միջոցառումների արդյունավետությունը և առաջարկություններ ներկայացնելու, թե երկրներն ինչ պետք է անեն բռնկումը վերահսկելու համար»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավարը: Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:
21:21 - 12 հուլիսի, 2022
COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր ամբողջ աշխարհում. ԱՀԿ

COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր ամբողջ աշխարհում. ԱՀԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։ Համաձայն ԱՀԿ տվյալների՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։ Խորհուրդ է տրվում առավել խոցելի բնակչությանը, այդ թվում բուժաշխատողներին և 60-ից բարձր տարիքի անձանց պատվաստվել, քանի որ միլիոնավոր մարդիկ դեռևս պատվաստված չեն և գտնվում են հիվանդության ծանր ընթացքի և մահվան վտանգի տակ: Մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին՝ ստանալ խթանիչ (բուստեր) պատվաստում` կորոնավիրուսի վերջին տարբերակներից պաշտպանվելու համար:
15:49 - 10 հուլիսի, 2022
Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքով պայմանավորված ՀՀ-ում դեռևս սահմանափակումներ չի մտցվի |armenpress.am|

Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքով պայմանավորված ՀՀ-ում դեռևս սահմանափակումներ չի մտցվի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս սահմանափակումներ չի մտցնի: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: «ԱՀԿ-ն երկրների միջև սահմանափակումներ մտցնելը դեռևս անհրաժեշտ չի համարում և չնայած նրան, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում դեպքեր են գրանցվում, միևնույն է նման միջոցառում իրականացվելու անհրաժեշտություն դեռևս չկա»,- նշեց Պարոնյանը: Նա նաև ընդգծեց, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղկի 1704 դեպք: Հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում: «Բոլոր դեպքերն ուղեկցվել են ախտանշաններով, ինչը փոքր-ինչ ուրախալի է: Գերակշռում են ցանն ու ջերմությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեպքի սահմանման 38.5 և ավելի բարձր ջերմությունն է համարվում կասկածելի դեպքի ախտանշան: Մենք այժմ համագործակցում ենք սահմանապահների հետ, որոնք պարտադիր վերահսկողություն են իրականացնում: Բագրատաշենի, Բավրայի ու հյուսիսային սահմանի մեր աշխատակիցներն արդեն տեղեկացվել են հիվանդության մասին, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նշեց Պարոնյանը: Նրա խոսքով՝ հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների և ընդհանրապես օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով, այդ իսկ պատճառով  վարակվելու համար անհրաժեշտ է սերտ, նաև սեռական շփում: Ախտանշանների, հատկապես ցանավորման դեպքում անձը մեկուսացվում է մինչև դրանց ամբողջությամբ անցնելը: Մահացության դեպքեր ամբողջ աշխարհում դեռևս չեն արձանագրվել: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ շեշտեց, որ պատվաստանյութ դեռևս չի հայտնաբերվել, սակայն վստահեցրեց, որ ծաղիկ հիվանդության պատվաստանյութը 85 տոկոս արդյունավետություն է ապահովում: «ԱՀԿ-ն դեռևս առաջարկություն չի ներկայացրել երկրներին բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու համար: Հետագա համաճարակաբանական գործընթացներին զուգահեռ, իհարկե, կարող են առաջարկությունները փոփոխվել, սակայն այս պահին պատվաստանյութերի կիրառման առումով առաջարկություն չի ներկայացվել»,- եզրափակեց մասնագետը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
16:44 - 16 հունիսի, 2022
ԱՀԿ-ն «կապիկների ծաղկի» վիրուսի անվանումը կփոխի գիտնականների խնդրանքով

 |armenpress.am|

ԱՀԿ-ն «կապիկների ծաղկի» վիրուսի անվանումը կփոխի գիտնականների խնդրանքով |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր Է կապիկների ծաղկի վիրուսն առաջիկայում վերանվանել: Այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «ԱՀԿ-ն նաեւ ամբողջ աշխարհի գործընկերների tւ փորձագետների հետ աշխատում Է կապիկների ծաղկի վիրուսի եւ դրանով պայմանավորված հիվանդության անունը փոխելու վրա: Մենք նոր անվանումների մասին կհայտարարենք առաջիկայում»,-Գեբրեյեսուսը հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ: Տարբեր երկրների ավելի քան 30 գիտնականներ նամակ են կազմել, որում կոչ են արել բժշկական հանրակցությանը՝ վերանվանել հիվանդությունը: Նամակի համաձայն, գիտնականները կարծում են, թե վիրուսի անվանումը սխալ Է, նշելով, որ ԱՀԿ-ն հանձնարարում Է խուսափել հիվանդությունների անվանումներում օգտագործել աշխարհագրական տարածաշրջանների ու կենդանիների անունները: Գիտնականները նաեւ ընդգծել են, որ վիրուսը չի կարելի համարել աֆրիկյան: Նամակի հեղինակների կարծիքով, կապիկների ծաղկի վերանվանումը կօգնի խուսափել խտրականությունից: ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում 39 երկրներում գրանցվել են կապիկների ծաղկի արդեն ավելի քան 1600 հաստատված եւ մոտավորապես 1500 ենթադրվող դեպքեր: Կապիկների ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է նաեւ մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթեւ հիվանդություն Է, եւ մարդկանց մեծ մասն ապաքինվում Է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ: Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալությունում նշել են, որ կապիկների ծաղիկը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ չի համարվում, սակայն կարող Է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման դեպքում: Կապիկների ծաղկի նախնական ախտանշաններ են՝ տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, դողը եւ սրտխառնոցը: Կարող Է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում Է դեմքի վրա, իսկ հետո տարածվում մարմնի մյուս մասերում: Ցանը փոխվում եւ տարբեր փուլեր Է անցնում, նախքան վերջնականապես կաշվաթեփի ձեւավորումը, որն ավելի ուշ թափվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
16:20 - 15 հունիսի, 2022
Կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար ՀՎԿԿ-ն հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն

Կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար ՀՎԿԿ-ն հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն:   Կապիկի ծաղկի դեպքեր արձանագրած տարածքներ, երկրներ՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Արաբական որոշ պետություններ կամ կապիկի ծաղկի էնդեմիկ երկրներ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Նիգերիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կամերուն, Կոտ դ'Իվուար, Գաբոն, Լիբերիա, Սիերա Լեոնե, Սուդան) ճանապարհորդելիս կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից: Խորհուրդ է տրվում խուսափել մահացած կամ կենդանի վայրի կենդանիների հետ շփումից, ինչպիսիք են փոքր կաթնասունները, ներառյալ՝ կրծողները (առնետներ, սկյուռներ) և պրիմատները (կապիկներ): «Պետք է  խուսափել վայրի որսի միս ուտելուց կամ պատրաստելուց, վարակված կենդանիների հետ շփվելուց կամ Աֆրիկայի վայրի կենդանիներից ստացված մթերքներ (քսուքներ, լոսյոններ, փոշիներ) օգտագործելուց: Անհրաժեշտ է  խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող աղտոտված իրերի հետ (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) շփվելուց: Չնայած նրան, որ հանրության համար ռիսկը գնահատվում է ցածր, այնուամենայնիվ ճանապարհորդը պետք է անհապաղ դիմի բժշկական օգնության, եթե նրա մոտ առաջանում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափի ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ ճանապարհորդը եղել է մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
16:29 - 08 հունիսի, 2022
ԱՀԿ-ի տվյալներով աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք

ԱՀԿ-ի տվյալներով աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների համաձայն` սկսած մայիսի 7-ից մայիսի 24-ի դրությամբ աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկացնում է, որ հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա։ Հիվանդների մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որի` մինչ այժմ արձանագրված մահաբերությունը, 1% է: Արձանագրված հիվանդների մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել: Հիվանդությունը նախկինում արձանագրվում էր աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: «Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում»,- ասված է հաղորդագրությունում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:
16:42 - 24 մայիսի, 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի անդամներն այսօր բանաձև են ընդունել, որի համաձայն՝ կարող է փակվել տարածաշրջանային գրասենյակը Ռուսաստանում՝ ի պատասխան նրա ներխուժմանն Ուկրաինա, գրում է Reuters-ը։ Բանաձևին կողմ է քվեարկել 43 երկիր (այդ թվում՝ Եվրամիության երկրները և Ուկրաինան), դեմ՝ 3-ը (Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան), ձեռնպահ է մնացել երկու երկիր (Հայաստանն ու Ղազախստանը)։ Կողմ քվեարկածները Մոսկվայի մեկուսացումը կարևոր քաղաքական քայլ են համարում և հայտարարել են, որ ջանքեր են գործադրում Ռուսաստանի առողջապահական համակարգի վրա լուրջ հետևանքներից խուսափելու համար։ Բանաձևում արձանագրվում է Ուկրաինայում «առողջապահական արտակարգ իրավիճակը», քրոնիկական և ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վտանգը, որը Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքն է։ Ռուսաստանի ներկայացուցիչ, ՌԴ առողջապահության փոխնախարար Անդրեյ Պլուտնիցկին ասել է, որ «խորապես հիասթափված է»։ «Մեր կարծիքով՝ սա հսկայական վնաս կհասցնի համաշխարհային առողջապահական համակարգին», - ասել է նա։   Նորա Վանյան  
18:35 - 10 մայիսի, 2022
Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԱՀԿ համագործակցությունը և երախտագիտություն հայտնել Հայաստանի առողջապահական ոլորտին օժանդակելու համար՝ հիշատակելով հատկապես կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և գործադիրն առանցքային բարեփոխումներ է իրականացնում հանրային առողջության պահպանման ու բարելավման ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել հասանելի և բարձրորակ ծառայությունների մատուցում: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը կարևորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական աջակցության տրամադրումը: ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը կարևորել է ՀՀ կառավարության հետ գործընկերությունը և բարձր գնահատել Հայաստանի կողմից համավարակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, որոնք թույլ են տվել փրկել կյանքեր և միևնույն ժամանակ բաց պահել տնտեսությունը: Հանս Կլյուգեն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ Կառավարության նախաձեռնած բարեփոխումները հանրային առողջապահության ոլորտում և ԱՀԿ աջակցությունը հայտնել գործընթացին: Զրուցակիցները քննարկել են Covid-19 համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Կարևորվել է պատվաստումային գործընթացի հետևողական իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարբեր ուղղություններով մեկնարկած բարեփոխումների ընթացքի շուրջ, ընդգծվել է դրանց կարևորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում վարչապետը հիշատակել է հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի խնդիրը և կարևորել միջազգային կազմակերպությունների կողմից խնդրի բարձրաձայնումը: Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը:
17:30 - 29 ապրիլի, 2022