Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

Գուտերեշը նամակ է հղել Լավրովին՝ հացահատիկի սևծովյան գործարքը վերսկսելու կոնկրետ առաջարկներով
 |azatutyun.am|

Գուտերեշը նամակ է հղել Լավրովին՝ հացահատիկի սևծովյան գործարքը վերսկսելու կոնկրետ առաջարկներով |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նամակ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ հացահատիկի սևծովյան գործարքը վերսկսելու կոնկրետ առաջարկների փաթեթով։Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը «հաշվի է առել Ռուսաստանի խնդրանքները»։ «Մենք ունենք խնդիրների կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեզ ապահովել ռուսական պարենային ապրանքների և պարարտանյութերի ավելի արդյունավետ մուտք դեպի համաշխարհային շուկաներ համապատասխան գներով», - ընդգծել է նա։ Գուտերեշի կարծիքով՝ ՄԱԿ-ը «առաջարկ է ներկայացրել, որը կարող է հիմք հանդիսանալ գործարքի վերականգնման համար, բայց այնպեսի վերականգնման, որն այն ավելի կայուն կդարձնի»: Հացահատիկի գործարքը, ըստ որի սննդամթերքն արտահանվում էր Ռուսաստանի կողմից արգելափակված Սև ծովի նավահանգիստներից, կնքվել էր 2022 թվականի հուլիսին։ Քառակողմ համաձայնագիրը ստորագրել էին Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ։ Համաձայնագրով սահմանվել էին Ռուսաստանի և Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծովով գյուղատնտեսական արտադրանքի անարգել արտահանման պայմանները՝ միջնորդների երաշխիքներով։ Այս տարվա հուլիսի 17-ին Ռուսաստանը դուրս եկավ հացահատիկի գործարքից՝ պնդելով, թե արտահանվող ցորենի մեծ մասը չի հասնում հասցեատիրոջը՝ աղքատ աֆրիկյան երկրներ, իսկ Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները Մոսկվայի նկատմամբ։
11:22 - 18 սեպտեմբերի, 2023
Անտոնիո Գուտերեշը հացահատիկի գործարքի վերականգնումն անվանել է ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը |shantnews.am|

Անտոնիո Գուտերեշը հացահատիկի գործարքի վերականգնումն անվանել է ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սևծովյան հացահատիկի գործարքի վերականգնումն անվանել է ՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից մեկը՝ ապահովելու համաշխարհային պարենային անվտանգությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով` ՄԱԿ-ը պետք է ամեն ինչ անի, որպեսզի վերացնի մի շարք սահմանափակումներ, որոնք այսօր առկա են միջազգային առևտրի կառուցման մակարդակում, այն է՝ այս դեպքում հիմնական նպատակներից մեկը հացահատիկի գործարքի վերականգնումն է։ Գուտերեշն ընդգծել է, որ այս գործարքը վերսկսելու համար անհրաժեշտ է ներգրավված կողմերի համար ստեղծել փոխադարձ երաշխիքների համակարգ։ 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ստամբուլում ստորագրեցին «հացահատիկի համաձայնագիր»։ Համաձայնագիրը նախատեսում էր Ռուսաստանի օգնությունը ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանման հարցում` Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ Ստամբուլում հուշագիր է ստորագրվել նաև Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի միջև, որը ստանձնել է կազմակերպության պարտավորությունները՝ վերացնել ռուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի համաշխարհային շուկաներ արտահանման սահմանափակումները։
09:48 - 07 սեպտեմբերի, 2023
Կոչ ենք անում փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ. հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին

Կոչ ենք անում փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ. հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին

Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին` ուշադրություն հրավիրելով ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վրա: Այս մասին հայտնում են «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից։ Նամակում նշված է. «Ն.Գ. Անտոնիո Գուտերեշ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, Պարոն Ֆոլքեր ԹյուրքՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, Տիկին Ալիս Վայրիմու ՆդերիտուՑեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներ Օգոստոսի 9, 2023 թ. Մենք՝ ներքոստորագրյալ գիտնականներս և ցեղասպանության հարցերով փորձագետներս, գրում ենք ձեզ մեծ հրատապությամբ և մտահոգությամբ Արցախի Հանրապետությունում (նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ցեղասպանության հնարավորության վերաբերյալ: Որպես գիտնականներ, որոնք խորապես ներգրավված են ցեղասպանության ուսումնասիրությամբ, մենք պատմության ընթացքում տեղի ունեցած սարսափների վկաներն ենք, և ջանասիրորեն վերլուծում ենք անցյալի և ներկա վայրագությունները՝ աշխատելով կանխել նոր ցեղասպանությունները: Ներկայումս մենք խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության միանշանակ նախազգուշական նշանների ի հայտ գալով։ Ռիսկի ամենակարևոր գործոնը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն է, որը Արցախը Հայաստանին կապող կենսական օղակ է։ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը՝ Արցախի բնակչությանն արտաքին աշխարհին կապող միակ փրկօղակը, ապօրինի շրջափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս տագնապալի իրավիճակը կրիտիկական դարձավ 2023 թվականի հունիսի 15-ին, երբ Ադրբեջանը փակեց այս կենսական ճանապարհը՝ Արցախի Հանրապետությունը և նրա 120,000 բնակիչներին հասցնելով պաշարման վիճակի։ Վերջին երկու ամիսների ընթացքում Արցախը բռնի կերպով զրկվել է առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և այլ կարևոր ապրանքներ ձեռք բերելու հնարավորությունից։ Նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից իրականացվող մարդասիրական օգնության ջանքերը խոչընդոտվել են՝ խորացնելով առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը: Սաստկացող հումանիտար ճգնաժամը դրդել է ԿԽՄԿ-ին, որը տեղում աշխատող միակ միջազգային կազմակերպությունն է, լուրջ ահազանգ հնչեցնել: Հուլիսի 25-ին հրապարակված հայտարարության մեջ ԿԽՄԿ-ն միանշանակ փաստեց, որ «Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը՝ բացակայության հետ: Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով պակասում են և թանկանում, մինչդեռ որոշ այլ սննդամթերքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը հասանելի չեն»։ Ավելին, Պաշտպանության պատասխանատվության գլոբալ կենտրոնը տագնապալի վայրագության ահազանգ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի համար՝ ընդգծելով զանգվածային ոճրագործություններին առերեսվելու մշտական ռիսկը։ Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և հիմնվելով տարբեր անաչառ կազմակերպությունների, իրավապաշտպան կազմակերպությունների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի տրամադրած լրացուցիչ համապատասխան տեղեկատվության վրա՝ մենք՝ որպես ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի փորձագետներ, գտնում ենք, որ առկա են ազդեցիկ ցուցիչներ, որոնք ցուցում են, որ անհապաղ և վճռական գործողության բացակայության դեպքում, Արցախի էթնիկ հայ բնակչության ցեղասպանությունն հավանական է։ Ինչպես ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Ցեղասպանության կանխարգելումը և խոցելի բնակչության պաշտպանությունը համաշխարհային հանրության հիմնարար պարտավորություններից են։ Այս դրույթն ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և 1948 թ. ցեղասպանության կոնվենցիայի մեջ, ինչպես նաև ֆիքսված է միջազգային դերակատարների կողմից ստանձնած հետագա խոստումներում: Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ մենք կոչ ենք անում անդամ պետություններին և ՄԱԿ-ի մարմիններին արագ և վճռական քայլեր իրականացնել՝ իրացնելով իրենց պատասխանատվությունը՝ կանխելու անմեղ մարդկանց կյանքերի ցանկացած կորուստ և բացառելու լայնածավալ վայրագությունների դեպքերը: Մասնավորապես, մենք կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իր մանդատի շրջանակներում ակտիվացնել վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ արագորեն անդրադառնալու Արցախում ցեղասպանության տեսանելի և անմիջական սպառնալիքին։ Մենք կոչ ենք անում համաձայնեցված միջազգային ջանքեր գործադրել՝ այս ծանր իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրելու համար: Անվտանգության խորհուրդը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի ցեղասպանության զարգացումը կանխելու համար՝ հրատապ վերացնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, դրանով իսկ վերականգնելով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը այս կենսապահովման միջանցքով երկու ուղղություններով։ Անվտանգության խորհրդի գործողությունները պետք է նաև ի կատար ածեն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին) Ժամանակավոր միջոցների մասին հրամանը, որը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը միջանցքով երկու ուղղություններով։ Ժամանակավոր միջոցների մասին որոշումը պարտադիր է, և Ադրբեջանը շարունակում է խախտել իր միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ չկատարելով Միջազգային դատարանի հրամանը։ Ավելին, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության, իրավիճակի մասին զեկուցում պատրաստելու և տեղական համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցելու՝ շարունակվող հանցագործության հետևանքները բացահայտելու և վերացնելու համար։ Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հավաքական ջանքեր, միասնական վճռականություն և միջազգային հանրության անսասան հանձնառություն: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և նրա մարմիններին առաջնահերթություն տալ Արցախում ցեղասպանության կանխարգելմանը և վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու հազարավոր անմեղ մարդկանց կյանքն ու արժանապատվությունը։ Ժամանակը շատ էական է: Մենք կոչ ենք անում ձեզ գործել արագ և վճռական՝ առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներով և մարդկությանը ցեղասպանության արհավիրքից պաշտպանելու մանդատով»։ Հարգանքներով ստորագրում ենք,Melanie O'Brien, Associate Professor of International Law, University of Western Australia; and President of the International Association of Genocide ScholarsHenry C. Theriault, Associate Vice President for Academic Affairs at Worcester State University, Past President of the International Association of Genocide Scholars (2017-2021)Andrew Woolford, Professor, Head of Department of Sociology and Criminology, University of Manitoba, Past President of the International Association of Genocide Scholars (2015-2017)Israel Charny, Director of the Institute on the Holocaust and Genocide in Jerusalem, Past President of the International Association of Genocide Scholars (2005-2007)Armen Marsoobian, Professor of Philosophy, Southern Connecticut State University, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2019-23)Elisa von Joeden-Forgey, Chair of Department of Holocaust and Genocide Studies, Keene State College, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2015-17)Hervé Georgelin, Assistant Professor, Department of Turkish Studies and Modern Asian Studies, National and Capodistrian University of AthensDr. Vasileios Meichanetsidis, Greek Genocide scholarNikki Marczak, Atrocity Prevention Coordinator, Asia Pacific Centre for the Responsibility to Protect, University of Queensland  
12:03 - 12 օգոստոսի, 2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը |azatutyun.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոնիայում Հիրոսիմայի ամերիկյան ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կապակցությամբ իր ուղերձում ասել է, որ միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ «Միջուկային ստվերը, որը կախված էր աշխարհի վրա Սառը պատերազմի ժամանակ, նորից հայտնվեց, և որոշ երկրներ կրկին անխոհեմորեն թափահարում են սրերը՝ սպառնալով օգտագործել ոչնչացման այդ միջոցը», - ասված է նրա ուղերձում։ Գուտերեշը նաև անդրադարձել է անվստահության և անմիաբանության աճին։ Բացի այդ, Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից և նշել, որ դա ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկն է։ Նա սա անվանել է միջուկային պատերազմի վտանգը վերացնելու միակ միջոցը։
17:14 - 06 օգոստոսի, 2023
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ շարունակական մարտահրավերների մասին զեկույցներով: Նա հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը պետք է կատարեն Արդարադատության միջազգային դատարանի հրամանները, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված հրամանները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումներին:  Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու մարդասիրական օգնության տրամադրումը դրա կարիքն ունեցող մարդկանց։ Նա կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության։ Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։
09:41 - 03 օգոստոսի, 2023
Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ԼՂ հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ԼՂ հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հուլիսի 24-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին՝ պահանջելով  շտապ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված։  Հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անթերագնահատելի է։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար, սովից և հումանիտար աղետից մահանալու անմիջական սպառնալիքը, իրավիճակը դարձնում է սարսափելի։ Հետևաբար, հրատապ է այս մարդասիրական աղետը կանխելու համար միջազգային արագ և վճռական արձագանքը։ 215 օրից ավելի պաշարման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ հայերի իրավունքները համակարգված խախտվում են, որպեսզի ստեղծվեն անտանելի պայմաններ ու Ադրբեջանի կողմից ակնհայտ էթնիկ զտումների դրդապատճառներով դուրս մղեն իրենց այդ տարածքից։ Մեկը մյուսով պայմանավորված խախտումների հետևանքներն ուժգնանում են և ներառում են ներքոնշյալները․ Կյանքի իրավունքը՝ մինչ հրադարարի խախտումները, հարձակումները, խաղաղ բնակիչների, բնակելի տների, դպրոցների ուղղությամբ կրակոցները, առևանգումներն հաճախակի նախորդում են Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, այնպիսի տպավորություն է ձևավորվում, կարծես հրադարարը խախտողները հայերն են;  Մարդկանց և տրասպորտային միջոցների տեղաշարժի ազատությունը, որը բացառությամբ քչաթիվ արտակարգ դեպքերի, ամբողջությամբ արգելված է Լեռնային Ղարաբաղից և դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում նաև խաթարել է հանրային տրանսորտի և մասնավոր փոխադրամիջոնցերի տեղաշարժը վառելիքի պակասի պատճառով, ինչն իր հերթին բացասապես է ազդել առողջապահության, կրթության, տնտեսական զարգացման և այլնի վրա;  Բավարար կենսամակարդակը, որը պայմանավորված է շրջափակման 215 օրերից 100-ից ավելի օր ձգվող գազի պարբերական անջատումներով, էլեկտրաէներգիայի պակասով ու օրական 6 ժամ ջգվող պարբերական անջատումներով, հեռահաղորդակցության վատ որակով ու տեղեկատվության հասանելիության խնդիրներով, 2020 թվականին պատերազմի արդյունքում տեղահանվածների համար տների կառուցումն ավարտելու համար պահանջվող շինանյութի բացակայությամբ;  Սննդի և ջրի հասանելիությունը, քանի որ գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները և կերակրել իրենց անասուններին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների հաճախակի կրակոցները, որոնք նաև վնասում են գյուղտեխնիկան և գողանում անասունները։ Սարսանգի ջրամբարը չորանում է և հասել է կրիտիկական մակարդակի, ջրի պակասը չլրացնելու պատճառով, ինչը չի ապահովում մարդկանց գոյատևման համար անհարժեշտ էլեկտրաէներգիան; Բնապահպանական իրավունքները, որոնք պայմանավորված են դեգրադացվող Սարսանգի ջրամբարից շրջակայքի  ուտելի բույսերի, ձկնային ռեսուրսների և ոռոգելի հողերի կախվածությամբ;  Ֆիզիկական առողջության իրավունքը, որը հաշվի առնելով թերսնումը, դեղորայքի, հիգիենայի պարագաների, հագուստի և բժշկական ծառայությունների հասանելիության պակասը պայմանավորված այս շրջանում ավելի քան 1400 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների անհետաձգելի վիրահատության չեղարկմամբ և ԿԽՄԿ-ի կողմից պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով միայն մի քանի հիվանդի Հայաստան տեղափոխմամբ, բարձր սթրեսի ու շրջափակման պայմաններում հավասարակշռված սննդակարգի հնարավորությունից զրկված հղի կանանց շրջանում վաղ հղիության փուլում միայն անցած ամսվա ընթացքում գրանցված եռապակտված վիժումների թվով;  Կրթության իրավունքը, որը էլեկտրաէներգիայի և ինտերնետի, ինչպես նաև վառելիքի բացակայության պայմաններում հատկապես խորացրել է վատթար վիճակը գյուղաբնակ երեխաների համար, որոնք ստիպված են երկար ճանապարհ անցնել դպրոց հաճախելու համար;  Մշակութային և կրոնական իրավունքները, բնիկ հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանից հեռացնելու նպատակով պայմանավորված, վաղ քրիստոնեական շրջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ Ադրբեջանի կողմից դրանց վերափոխումներով;   Տնտեսական և սոցիալական իրավունքները, անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ, էլեկտրաէներգիայի և գազի սակավությամբ պայմանավորված, 860 տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցմամբ և դրա արդյունքում շուրջ 11000 մարդու գործազրկությամբ ու եկամտի կորուստով, ինչպես նաև գյուղացիների կողմից հավաքված բերքը քաղաք տեղափոխելու անկարողությամբ; Հոգեկան առողջության իրավունքը, Ադրբեջանի ղեկավարության մշտական ռազմատենչ սպառնալիքների զուգակցումը շրջափակման և սովամահության միջոցով մարդկանց կամքը կոտրելու փորձով, աշխատանքի հնարավորությունների բացակայությամբ, տնտեսական և սոցիալական անգործությամբ, անապահով և անորոշ վիճակով, ինչպես նաև պահվող և շարունակաբար խոշտանգվող 35 գերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց միջոցով ադրբեջանական զինուժի կողմից հայերի նկատմամբ գործադրվող ահաբեկչությամբ պայամանավորված։ Վերոնշյալները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենցաղը խաթարելուն, կյանքի անտանելի պայմաններից դրդված հայրենիքը լքելուն հակող Ադրբեջանի ռազմավարության մասն են կազմում, որն ի վերջո էթնիկ զտումների վարվող քաղաքականություն է։   Նկատի ունենալով նման աղետները կանխելու ՄԱԿ-ի ավելի համընդգրկուն մանդատն ու պատասխանատվությունը՝ կազմակերպությունները շտապ քայլեր ձեռնարկելու կոչ են անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։  Կազմակերպությունները հորդորում են՝ Կոչով դիմել Ադրբեջանին արդյունավետ և տեսանելի քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2022 թվականի դեմտեբերի և 2023 թվականի փետրվարի որոշումների անհապաղ կատարումը; Դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը՝ հաշվի առնելով հումանիտար աղետը։ Հարկավորել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համապատասխան մեխանիզմներին, առանց հապաղման զեկուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության իրավիճակի վերաբերյալ՝ զեկուցման համար ներառելով ստորև նշված հատուկ խորհրդականներին և հատուկ զեկուցողներին՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական, Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հատուկ զեկուցող, Անվտանգ խմելու ջրի և սանիտարական մաքրման մարդու իրավունքի հատուկ զեկուցող, Զարգացման իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Սննդի իրավունքի հարցով հատուկ զեկուցող, Կրթության իրավունքի հատուկ զեկուցող, Մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող, Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող, Բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող, ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Մարդու իրավունքների իրացման վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության վերաբերյալ հատուկ զեկուցող, Անվտանգ, մաքուր, առողջ և կայուն միջավայրից օգտվելու հետ կապված մարդու իրավունքների պարտավորությունների հարցով հատուկ զեկուցող։   Ամբողջական նամակը հասանելի է հետևյալ հղմամբ  Ստորագրյալ կազմակերպություններ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Օրենքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հանուն հավասար իրավունքների ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
15:53 - 25 հուլիսի, 2023
Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հնարավորությունները |armenpress.am|

Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցում քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հարցը։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր թելեգրամյան ալիքում։ «Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունն անհրաժեշտ է պահպանել: Պարոն Գուտերեշի հետ պայմանավորվեցինք աշխատել միասին և պատասխանատու պետությունների հետ՝ վերականգնելու պարենային անվտանգությունը և պարենի մատակարարումը Սև ծովի ուղիներով»,- գրել է Զելենսկին։ Նա նշել է, որ այս գործարքից հրաժարվելով՝ Ռուսաստանը վտանգի տակ է դնում 400 միլիոն մարդու, հատկապես Աֆրիկայի և Ասիայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Եթովպիան, Սուդանը, Եմենը։ Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը հայտնել էր, որ պաշտոնական ուղերձներ է հղել Անտոնիու Գուտերեշին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով շարունակել հացահատիկի գործարքը կամ դրա նման գործարք կնքել եռակողմ ձևաչափով առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության։ Ռուսաստանը «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին հայտնել էր հուլիսի 17-ին, երբ լրացավ գործարքի երկարաձգման վերջնաժամկետը։ Կրեմլում այս քայլը պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։ 
12:06 - 18 հուլիսի, 2023
Գուտերեշը մտահոգված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով
 |armtimes.com|

Գուտերեշը մտահոգված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է անում խուսափել հետագա լարվածությունից։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձություններին: Նա տեղյակ է դեէսկալացիայի քայլերի վերաբերյալ վերջին զեկույցներին: Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր ներգրավվածներին շարունակել պատասխանատվությամբ գործել և  խուսափել հետագա քայլերից, որոնք կարող են առաջացնել լարվածություն»,- ասել է Հակը։ Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։
11:01 - 26 հունիսի, 2023
Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու նախադրյալներ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 
 |factor.am|

Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու նախադրյալներ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու անմիջական հնարավորություն չի տեսնում, քանի որ երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Այս պահին ես չեմ տեսնում անհապաղ և համապարփակ զինադադարի, խաղաղ բանակցությունների հասնելու հնարավորություն, մենք չենք խոսում ապագայի մասին»,- ասել է Գուտերեշը։ Նրա խոսքով՝ դա գիտակցելով՝ ՄԱԿ-ը ներկայում կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կոնկրետ հարցերի շուրջ բանակցությունների, հստակ խնդիրների լուծման ուղղությամբ։ Մասնավորապես, այժմ գլխավոր առաջնահերթությունը հացահատիկային գործարքի երկարաձգումն է, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին, ասել է Գուտերեշը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսպանիայում է, որտեղ նրան կշնորհվի Կառլ V-ի եվրոպական մրցանակը։ 
16:28 - 09 մայիսի, 2023
Գուտերիշը նամակ է հանձնել Լավրովին՝ Պուտինին փոխանցելու համար |shantnews.am|

Գուտերիշը նամակ է հանձնել Լավրովին՝ Պուտինին փոխանցելու համար |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին նամակ է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինին հացահատիկի գործարքի իրականացման վերաբերյալ գաղափարներով։ Նմանատիպ նամակներ են ուղարկվել նաև Ուկրաինա և Թուրքիա։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասվում է Գուտերիշի գրասենյակի հաղորդագրության մեջ՝ Լավրովի հետ համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նա (Գուտերիշը՝ խմբ․) ԱԳ նախարարին նամակ է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որը պարունակում է առաջարկներ՝ բարելավելու և ընդլայնելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը՝ հաշվի առնելով կողմերի վերջերս արտահայտած դիրքորոշումները և սպառնալիքները համաշխարհային պարենային անվտանգության վերաբերյալ։ «Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել առօրյա գործողություններում համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքի վերջին դժվարությունների կապակցությամբ»,- ասվում է ուղերձում։ Գուտերիշը հաշվի է առել սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման հետ կապված Ռուսաստանի Դաշնության մտահոգությունները։ ՄԱԿ-ի փոխանցմամբ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի հակամարտությունը, իրավիճակը Աֆղանստանում և Սիրիայում։ Նշենք, որ Նյու Յորքում տեղի են ունենում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերը։ Լավրովը հենց այդ առիթով էլ ԱՄՆ-ում է։
09:54 - 25 ապրիլի, 2023
Պենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ-ն լրտեսում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. BBC
 |armenpress.am|

Պենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ-ն լրտեսում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. BBC |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը համարում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չափից շատ էր հաշվի նստում Ռուսաստանի շահերի հետ: Նման եզրահանգում է արվել ԱՄՆ-ից արտահոսած գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Վաշինգտոնը լրտեսում էր Անտոնիու Գուտերեշին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից: BBC-ն հաղորդում է, որ փաստաթղթերից մեկը կենտրոնանում է «սևծովյան հացահատիկային գործարքի վրա», որը կնքվել էր անցյալ հուլիսին ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ: Ըստ փաստաթղթի՝ Անտոնիու Գուտերեշն այնքան հետաքրքրված էր գործարքի պահպանմամբ, որ նույնիսկ պատրաստակամ էր հաշվի նստել Ռուսաստանի շահերի հետ: «Գուտերեշն ընդգծել է իր ջանքերը՝ բարելավել արտահանման Ռուսաստանի հնարավորությունները, նույնիսկ եթե դա ներառում է պատժամիջոցների տակ հայտնված ռուսական կազմակերպությունների և անհատների», - նշվում է փաստաթղթում: Փաստաթղթում նաև ասվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործողությունները «խաթարել են Մոսկվային պատասխանատվության ենթարկելու ջանքերը»: Բարձրաստիճան մի պաշտոնյա, մեկնաբանելով այս տեղեկությունները, հայտնել է, որ ՄԱԿ-ն առաջնորդվում էր «աշխարհի ամենաաղքատ խավի վրա պատերազմի ազդեցությունը մեղմելու անհրաժեշտությամբ»: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցներն ազդում են ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանումների վրա, և սպառնացել է կասեցնել «հացահատիկային գործարքի» շրջանակներում համագործակցությունը, մինչև այդ խնդիրները չլուծվեն: Ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ի պաշտոնյաները դժգոհ են Գուտերեշի ջանքերի՝ ԱՄՆ-ի մեկնաբանության առնչությամբ, և ընդգծել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շատ հստակ հայտնել է իր բացասական վերաբերմունքը Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին: Մեկ այլ փաստաթղթում նկարագրվում է Գուտերեշի և նրա տեղակալի՝ Ամինա Մոհամմեդի միջև զրույցը, որի ընթացքում Գուտերեշը հիասթափություն է հայտնում ավելի շատ սպառազինություն արտադրելու՝ Եվրահանձնաժողովի նախագահի կոչի առնչությամբ: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին BBC-ին հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է պարզել արտահոսքի աղբյուրը: Օրեր առաջ արտահոսած փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում Ուկրաինայում ընթացող պատերազմի, Չինաստանի և ԱՄՆ-ի դաշնակից երկրների վերաբերյալ:
11:03 - 13 ապրիլի, 2023
Կիև է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
 |azatutyun.am|

Կիև է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիև։ Պատերազմի մեկնարկից ի վեր սա ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի երրորդ այցն է Ուկրաինա։ Այսօր Գուտերեշը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է մարտի 19-ին։ ՄԱԿ-ը փորձում է համոզել հակամարտող կողմերին երկարաձգել գործարքը, որը կնքվել է անցած տարվա հուլիսին ՄԱԿ-ի և Անկարայի միջնորդությամբ։ Պայմանավորվածության շնորհիվ ուկրաինական հացահատիկը սևծովյան նավահանգիստներից արտահանվում է արտերկիր։ Ուկրաինան հացահատիկ արտահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է։ Մինչև պատերազմը Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում էին հացահատիկի համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։
17:53 - 08 մարտի, 2023
Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր․ ՀՀ կառավարություն

Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր․ ՀՀ կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների: Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում: Վարչապետը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության վերաբերող հարցերի շուրջ:
22:54 - 23 փետրվարի, 2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ՝ Սիրիային օգնելու համար |armtimes.com|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ՝ Սիրիային օգնելու համար |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպան Բասամ Սաբաղը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից հետո ասել է, որ վերջինս վստահեցրել է՝ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային երկրաշարժի հետ կապված։ «Ես հենց նոր հանդիպում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, գլխավոր քարտուղարը մեզ վստահեցրեց, որ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային այս շատ ծանր իրավիճակում», - ասել է մշտական ներկայացուցիչը։ Հարցին, թե արդյո՞ք Դամասկոսը մտադիր է թույլատրել օգնությունն այլ անդրսահմանային միջանցքներով, դիվանագետը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են օգնություն տրամադրել Սիրիայի ներսում»: Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
09:47 - 07 փետրվարի, 2023