Անդրեյ Ղուկասյան

Լոռու նախկին մարզպետը՝ 2018 թ․ հոկտեմբերի 10-ից 2020 թվականի դեկտեմբերը։

Ծնվել է 1980 թ․ օգոստոսի 12-ին Վանաձորում։ 1997-2002 թթ․ սովորել է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետում, ապա 2002-2004 թթ․ ՌԴ Վորոնեժի Բուրդենկոյի անվան պետական բժշկական ակադեմիայի օրթոդոնտիայի ամբիոնում անցել օրդինատուրա։ 2004-2006 թթ․ ծառայել է ՀՀ ԶՈւ որպես բուժծառայության սպա: 2014 թ․-ից աշխատում է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում որպես հիմնադիր-տնօրեն և բժիշկ-ստոմատոլոգ։

2007թ․ անդամակցել է ՀՅԴ-ին, որը լքել է 2016-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2017 թ․ Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու: 2018 թ․ նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։ 2018 թ․ հոկտեմբերի 10-ին նշանակվել է Լոռու մարզպետ։ 2018 թ․ մասնակցել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին՝ ստանալով 4286 ձայն, ընտրվել պատգամավոր, սակայն հրաժարվել մանդատից՝ պահպանելով մարզպետի պաշտոնը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարությունը Գյուլագարակ համայնքում ստեղծված իրավիճակի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարությունը Գյուլագարակ համայնքում ստեղծված իրավիճակի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Գյուլագարակ համայնքում ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Այն ներկայացնում ենք նույնությամբ. «Վերջին օրերին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները ինձ՝ որպես Լոռու մարզպետի, պարտավորեցնում են հանդես գալու հայտարարությամբ՝ ներկայացնելով Գյուլագարակ խոշորացված համայնքի համայնքապետ Մհեր Գևորգյանի անօրինական գործողությունների ողջ շղթան: Սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 11.00-ին Գյուլագարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան հարթակով ուղիղ հեռարձակվել է Գյուլագարակ համայնքի ավագանու նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը հանդես է եկել ավագանու առջև և ներկայացրել իր հրաժարականը: Վերջինս հրաժարականի վերաբերյալ դիմումը էլեկտրոնային փոստով ներկայացրել էր նաև Լոռու մարզպետարան: Սակայն հետագայում՝ ավագանու նիստից օրեր անց, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից Լոռու մարզպետարան է ներկայացվել համայնքի ավագանու 10.04.2020թ.-ի արտահերթ նիստի արձանագրության քաղվածքը, որտեղ, սակայն, օրակարգի մեջ առհասարակ ընդգրկված չէ համայնքապետի հրաժարականի վերաբերյալ հարցը: Թե որքանով է կեղծված փաստաթղթի բովանդակությունը, պարզ կլինի առաջիկայում: Ելնելով վերը շարադրված փաստերից՝ Լոռու մարզպետի կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու՝ Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի կողմից Գյուլագարակ համայնքի ավագանուն ներկայացված հրաժարականի վերաբերյալ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն կազմելուն և այդ արձանագրությունը ՀՀ Լոռու մարզպետին ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Բացի այդ, 29.04.2020թ.-ին Լոռու մարզպետի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ Լոռու մարզի դատախազ Գ.Մանուկյանին, որտեղ նշվել է՝ «հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունները, խնդրում եմ Գյուլագարակ համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի գործողություններին ու ոչ իրավաչափ վարքագծին տալ իրավական գնահատական և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ»: Լոռու մարզպետի կողմից ներկայացված հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից ընդունվել է վարույթ և դատաքննության ավարտից հետո հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Այսօր տեղեկացել ենք, որ Մհեր Գևորգյանի կողմից աշխատանքից ազատվել են Վարդաբլուր և Կուրթան բնակավայրերի վարչական ղեկավարները՝ Ռուսլան Օհանյանը և Նարեկ Նալբանդյանը: Հարկ է նշել, որ երկուսն էլ անօրինական են ազատվել աշխատանքից: Վարդաբլուրի վարչական ղեկավարը ներկայացրել է դիմում աշխատանքից ազատման վերաբերյալ, ինչին ի պատասխան հաջորդ օրը հետևել է Մհեր Գևորգյանի կարգադրությունը՝ Վարդաբլուրի վարչական ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին: Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ, սակայն նույն օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ կետի համաձայն աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այսինքն, Մհեր Գևորգյանի կարգադրությամբ խախտվել է աշխատողի՝ Վարդաբլուր վարչական ղեկավարի իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետով: Վերջինս կարող է հետ վերցնել իր կողմից ներկայացված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում, որը դեռևս չի սպառվել: Ինչ վերաբերվում է Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարին, ապա այստեղ նույնպես Մհեր Գևորգյանի կողմից արձակված կարգադրությունը ոչ իրավաչափ է հետևյալ պատճառաբանությամբ: Որպես իրավական հիմք՝ կարգադրության մեջ նշված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը, այն է՝ «աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում»: Ներկայացնում եմ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 122 հոդվածը, որը հստակ մեկնաբանում է, թե որ դեպքերում կարելի է լուծել պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ. «1. դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս. 2. ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.  3. հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը»: Եվ հրատապության կարգով ու բովանդակալի պատասխանի ակնկալիքով հարց է առաջանում՝ վերը նշված կետերից ո՞րն է խախտել Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարը: Հ.Գ. Վերջին 20 օրերին Գյուլագարակում կատարվող զարգացումները գալիս են ևս մեկ անգամ վերահաստատելու իմ մոտեցումը տասնամյակներով ճնշումների ու անձնական շահի մոլուցքով առաջնորդված համայնքապետի նկատմամբ: Այլևս անցել են ճնշումների, բռնությունների, ահուսարսափ տարածելու մեխանիզմով, կաշառելով ու հարայ-հրոցով հարցեր լուծելու ժամանակները: Իշխանությունն այլևս ժողովրդինն է, ով արժանի է ունենալ աշխատող ու ջանացավ համայնքապետ, ով սեփական ունեցվածքն ու կալվածքները շարունակաբար ընդլայնելու ու սոցիալական աջակցության ու արտոնությունների տեսքով չնչին գումարներով բնակչության առաջ աչքակապություն անելու փոխարեն իսկապես կլծվի արդար, ազնիվ ու ստեղծագործ աշխատանքի: Ես՝ որպես Լոռու մարզպետ, դատապարտում եմ Գյուլագարակ համայնքի ղեկավարի անօրինական քայլերը», - ասվում է մարզպետի հայտարարությունում:
09:47 - 01 մայիսի, 2020
«Գլորիա» կարի ֆաբրիկայի հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում․ Անդրեյ Ղուկասյան

«Գլորիա» կարի ֆաբրիկայի հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստացվիառաջիկա 1-2 օրվա ընթացքում: Նրա գրառումը ներակայցնում ենք ստորև․ « «Գլորիա» կարի ֆաբրիկայի հարգելի՛ աշխատակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ բազմաթիվ հարցեր եք հնչեցրել՝ կապված ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ, տեղեկացնում եմ. Շուրջ 2600 բնակչի աշխատանքով ապահովող ընկերության վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր էլ շարունակում է գտնվել իմ ուշադրության կենտրոնում:| Խնդրի հետ կապված կապ եմ հաստատել պարետատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ ընկերության վերագործարկման համար «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունն ստացել է երեկ: Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանն ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ: Ըմբռնումով մոտենալով Ձեր՝ աշխատանքի վերադառնալու ու սեփական քրտինքով վաստակելու պահանջին, հորդորում եմ լինել համբերատար ու մի փոքր էլ սպասել: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել:
18:47 - 26 ապրիլի, 2020
Թուրքիայից վերադարձած 74 քաղաքացու 14-օրյա մեկուսացումն ավարտվել է. նրանց թեստը բացասական է. Լոռու մարզպետ |news.am|

Թուրքիայից վերադարձած 74 քաղաքացու 14-օրյա մեկուսացումն ավարտվել է. նրանց թեստը բացասական է. Լոռու մարզպետ |news.am|

news.am: Լոռու մարզում մինչեւ այս պահը կորոնավիրուսով վարակվածների 12 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը բուժվել ու վերադարձել են իրենց բնականոն կյանքին, 5 հոգին այս պահին բուժվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Մարզպետը հայտնեց, որ քաղաքացիների մի մասը բուժում են ստանում «Վանաձորի» ինֆեկցիոն հիվանդանոցում, մի մասն էլ այլ բուժհաստատություններում։ Նա նշեց, որ մարզում ռիսկային խմբում գտնվողներ չկան։ «Մարզում մեկուսացվածների 2 խումբ կա։ Այս պահին տանը մեկուսացվածներ չունենք, բոլորը հյուրանոցներում են։ Մարզի տարածքում ունենք 74 քաղաքացի Թուրքիայից վերադարձած, որոնք մեր մարզի հյուրանոցներում են մեկուսացել, իրենց ժամկետն էլ արդեն լրացել է, բոլորի մոտ թեստը բացասական է եղել»,- ասաց Ղուկասյանը։
23:06 - 24 ապրիլի, 2020
Լոռու մարզպետարանի առաջարկով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ

Լոռու մարզպետարանի առաջարկով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ

Լոռու մարզպետ Արկադի Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում բարձր գնահատելով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի նվիրված աշխատանքը, Լոռու մարզպետարանի առաջարկով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ողջ աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ:Սա միայն մի փոքր երախտիքի արտահայտնություն է այս օրերին նրանց կատարած շուրջօրյա անձնվեր աշխատանքի համար:Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պետբյուջեի միջոցներով հոգ է տարվում նաև հիվանդանոցի ողջ անձնակազմի սննդի, կեցության ու տեղափոխման համար, քանի որ լինելով վարակվածության բարձր ռիսկային գոտում, ընտանիքների հետ չշփվելու նկատառումներից ելնելով՝ հիվանդանոցի բուժանձնակազմը հերթապահությունների միջակայքում ազատ ժամանակն անցկացնում է Վանաձորի բարձրակարգ հյուրանոցներից մեկում' նոր ուժերով ու նոր եռանդով աշխատանքի վերադառնալու համար' շարունակելով փրկել մարդկային կյանքեր»:
17:23 - 15 ապրիլի, 2020
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք․ մարզպետ

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք․ մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ լոռեցիներ, Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք:                                Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս:Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին և մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը և յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որևէ անդամի երբևէ չի հասնի:Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ: Հատկապես այսօր, մարզկենտրոն Վանաձորում ականատես եղա մարդկանց բազմաթիվ կուտակումների, ինչը բացարձակապես անընդունելի եմ համարում:       Եվս մեկ անգամ կրկնում եմ, ամեն ինչ արվում է միմիայն բոլորիս անվտանգության ապահովման համար:Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ:Կրկին անգամ խնդրում և հորդորում եմ՝ հետևել պարետի ցուցումներին տնից դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մի վտանգեք Ձեր ու Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»:
15:59 - 02 ապրիլի, 2020
Լոռիում ունենք կորոնավիրուսով վարակման 3 դեպք. նրանց շփման շրջանակը մեկուսացված է. մարզպետ

Լոռիում ունենք կորոնավիրուսով վարակման 3 դեպք. նրանց շփման շրջանակը մեկուսացված է. մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնաով մարզում արձանագրված վարակման դեպքերին: «Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից: Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում: Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը’ դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը: Հ.Գ. Որպեսզի թյուրըմբռնում չառաջանա իմ և ԱՆ կողմից հրապարակած թվերի հետ կապված, ասեմ, որ ԱՆ արձանագրած 4-րդ դեպքով հաստատված բնակիչը նախկինում ապրել է Լոռիում, սակայն մի քանի տարի է, բնակվում է Երևանում, որտեղ էլ արձանագրվել է դեպքը»,-գրել է մարզպետը:
12:51 - 01 ապրիլի, 2020
Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ մարզպետ

Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ մարզպետ

Այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպես Անդրեյ Ղուկասյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․«Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:-Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:-Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում: Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը' դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»: 
20:42 - 31 մարտի, 2020
Լոռու մարզպետը, համայնքապետը հերքում են Լեռնապատում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձանց մասին լուրերը

Լոռու մարզպետը, համայնքապետը հերքում են Լեռնապատում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձանց մասին լուրերը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերը, թե Վանաձորից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեռնապատ գյուղում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձինք կան, և որ բնակիչների մուտքը Լեռնապատ սահմանափակված է։ Մարզպետը, ով ղեկավարում է նաև կորոնավիրուսի կանխարգելման մարզային շտաբը, ապատեղեկատվություն է որակել գյուղի բնակիչներից մեկի՝ սոցիալական ցանցերում արած հայտարարությունն ու հորդորել հետևել միայն պաշտոնական լրահոսին։ «Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի, խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող գրառումներ տարածել, հիշեցնում եմ՝ արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի է», - գրում է մարզպետը՝ վստահեցնելով, որ «իրավիճակը խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում»։ Նույն կոչով համագյուղացիներին դիմել է նաև Լեռնապատի համայնքապետ Սարիբեկ Աբազյանը, խնդրել չհավատալ տարածվող սուտ լուրերին։ «Տեղեկացնում ենք, որ Լեռնապատ համայնքում կա վարակվածության ընդամենը մեկ դեպք, որը գտնվում է բժիշկների հսկողության տակ», - նշել է Աբազյանն ու ավելացրել, որ վարակված անձը չի բնակվում Լեռնապատ համայնքում։ «Եվս մեկ անգամ խնդրում եմ սուտ լուրեր չտարածել և ազգաբնակչությանը խուճապի մեջ չգցել», - իր հայտարարության մեջ ասել է Լեռնապատի համայնքապետը:
16:22 - 21 մարտի, 2020
10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանակում մայրի ծառի սերմ է ցանել

10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանակում մայրի ծառի սերմ է ցանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով՝ տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ներքին տուրիզմի 43 % աճ է գրանցվել, իսկ արտերկրից Հայաստան է ժամանել 1,9 մլն զբոսաշրջիկ: «Սա նշանակում է, որ մենք մեր ազգային անվտանգության մակարդակն ենք բարձրացրել, որովհետև ամեն քաղաքացի, որքան ավելի մանրամասն է ճանաչում սեփական հայրենիքը, այնքան նրա ընկալումը փոխվում է այդ հայրենիքի նկատմամբ»,- նշել է վարչապետը: Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Դենդրոպարկ՝ ծանոթացել այստեղ առկա ծառատեսակներին, ապա մայրի ծառի սերմ ցանել, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում: Վարչապետը մեր բոլոր հայրենակիցներին կոչ է արել հետևել իր օրինակին, ցանել սեփական ծառի սերմն ու տնկել այն: ՀՀ վարչապետին է միացել նաև Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, ով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նամակ է գրել ամբողջ Հայաստանում ծառեր տնկելու անհրաժեշտության մասին: Աիդա Աղաջանյանը ցանել է հացենի ծառի սերմ: Իրենց սերմերն են ցանել նաև Տարածքային կառավարման և զարգացման, Շրջակա միջավայրի նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը: Վերջինիս խոսքով՝ 10 մլն ծառ տնկելու գաղափարը կապված է 10 մլն աշխարհասփյուռ հայերի հետ: Նախարարը նշել է, որ մինչ այժմ մեզ միավորող տարբեր խնդիրներ են եղել, այժմ մեզ նոր կյանք տալու, միավորող նոր բան կա և առաջարկվում է, որ ամբողջ աշխարհի հայերը մասնակցություն ունենան այս նախաձեռնությանը: Արձագանքելով վարչապետը նշել է. «Ընդ որում կարելի է որևէ հարազատի, սիրած մարդու, ծնողի, նախնիների անունով ծառ տնկել: Սրա մեջ հոգևոր, քաղաքացիական, ազգային բովանդակություն է պետք դնել: Մեր բոլոր սփյուռքահայերին հրավիրում ենք մասնակցելու նախաձեռնությանը: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, 10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը»: Վարչապետը Դենդրոպարկի պատասխանատուների հետ քննարկել է նաև պարկի զարգացման հեռանկարները, կարևորել այստեղ զբոսաշրջիկներ ներգրավվելու ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի գործունեությունը՝ հանձնարարել է վերջինիս շնորհել պետական պարգև:
15:01 - 07 մարտի, 2020
ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը

ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ՝ այսօր Լոռու մարզում հանդիպում էր կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 40-ից ավելի քաղաքացիների հետ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը ներկայացրել են քայլերի այն հերթականությունը, որ պետք է անցնի սպանդանոցային բիզնեսով զբաղվելու ցանկություն հայտնած քաղաքացին կամ կազմակերպությունը: Դրանք ընդգրկում են նաև պետական աջակցության ծրագրերը: Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների մասին: Հստակեցվել է, որ սպանդանոցները կարող են կառուզվել բնակելի վայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից  առնվազն 300մ հեռավորության վրա, նաև՝ թե ինչպիսի բաժանում-գոտիավորում պետք է ունենա սպանդանոցը, ախտահանման ինչ փոլերով պետք էանցնեն տարած մտնող մեքենաներն ու աշխատակիցները: Արթուր Շատվորյանը տեղեկացրել է նաև, որ նոր կառուցված սպանդանոցների անձնակազմի, մասնավորապես՝ անասնաբույժ-փորձագետների համար   կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին,  հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին: Հանդիպումը անցել է ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում, մասնակիցներին բաժանվել են ուղեցույցներ, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված են պետական աջակցության ծրագրերն ու սպանդանոցներին ներկայացվող պահանջները:
17:00 - 13 փետրվարի, 2020
Շենքեր, այգիներ, կարևոր տարածքներ. Լոռու մարզպետն անդրադարձել է ապօրինի սեփականաշնորհումներին |armenpress.am|

Շենքեր, այգիներ, կարևոր տարածքներ. Լոռու մարզպետն անդրադարձել է ապօրինի սեփականաշնորհումներին |armenpress.am|

armenpress.am:  Լոռու մարզպետն անձնական ուշադրության կենտրոնում է պահում ապօրինի սեփականաշնորհումների հարցը: Հրավիրված ասուլիսում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ դեպքերը բազմաթիվ են: «Երբ  տեսնում ենք, որ իրավախախտումներ կարող են լինել, կատարում ենք հարցումներ տարբեր գերատեսչություններ, խնդրի առկայության մասով վստահ լինելու դեպքում գործերը փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Արդեն այնտեղ են գնահատվում հասցված վնասը և այլ հարցեր: Այս պահին կոնկրետ թվեր չեմ կարող ասել, սակայն ապօրինի սեփականաշնորհումները բավական մեծ ծավալի են եղել: Խոսքը վերաբերում է մանկապարտեզների շենքերին, շինություններին, այգիներին, համայնքային կարևորության տարածքներին: Ցավոք, այդ պրոցեսը դեռ կշարունակվի, նոր բացահայտումներ կլինեն»,-ասաց Լոռու մարզպետը: Վերջին ահազանգերից Անդրեյ Ղուկասյանն առանձնացրեց այն, որ Վանաձորում 3-4 հարկանի շինությունն օտարվել էր 2 մլն դրամով, այնինչ կադաստրային արժեքը 71 մլն դրամ էր եղել: «Վեր հանված դեպքերը վերաբերում են մեր համայնքներին, և այստեղ շատ կարևոր է, որ համայնքապետերի դերակատարությունն ակտիվ լինի, սակայն կան դեպքեր, երբ հին համայնքապետերն են դեռ պաշտոնավարում, և իրենք շահագրգռվածություն չեն ցուցաբերում այդ բացահայտումների հարցում, ինչը խնդիր է»,-ասաց Անդրեյ Ղուկասյանը:
15:35 - 11 փետրվարի, 2020
Դանիել Իոաննիսյանին որևէ բան չեմ ուզում ասել, որ ինքը  դրա հաշվին  տարբեր տեղերից գումար չուզի, չասի, որ իրեն ԱԺ փոխխոսնակը ճնշումների է ենթարկում․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Դանիել Իոաննիսյանին որևէ բան չեմ ուզում ասել, որ ինքը դրա հաշվին տարբեր տեղերից գումար չուզի, չասի, որ իրեն ԱԺ փոխխոսնակը ճնշումների է ենթարկում․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Ժպիտ է առաջացնում, որ ինձ կարելի է մեղադրել 5 միլիոն դրամ կամ 10 000 դոլարով հարստանալու մեջ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին և Fip.am-ի հրապարակման մեջ եղած իր մասին տվյալներին: «Լուրջ չեմ վերաբերվում դրանց: Դանիել Իոաննիսյանին էլ, որը այս կայքի սեփականատերն է, թե հիմնադիրն է, չգիտեմ, որևէ բան չեմ ուզում ասել, որ ինքը տարբեր տեղերից գումար չուզի, չասի, որ իրեն Ազգային ժողովի փոխխոսնակը ճնշումների է ենթարկում և այլն, և այլն: Իրենք պետք է զգույշ լինեն, որովհետև հրապարակման մեջ իրենք կասկածներ են հայտնում, բայց, ըստ էության, վերնագիրը դնում են միանշանակ ինչ-որ բանի մասին: Նրանց գործն է, ես զգուշացրել եմ, որ եթե օրենքին համապատասխան ձևով իրենք մեկնաբանությունը չհրապարակեն, ես չեմ բացառում, որ դատի կտամ»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքն ընդամենը զգուշացրել է, որ դատի է տալու: «Բավական է, որ ամեն օր մի բան հնարեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար: Կարող եք մտնել իրենց կայք և տեսնել, որ վերջին շրջանում ամենաշատ ընթերցված նյութերն իրենց կայքում իմ լուսանկարով է: Հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց նա: ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ հիմա, քանի որ Հայաստանը ժողովրդավար երկիր է դարձել, հասարակական կազմակերպությունները չեն կարողանում միջազգային կառույցներից գումարներ ստանալ: «Փնտրտուք է, անգրագետ փնտրտուք, որովհետև եթե գոնե ինձ զանգեին, հարցնեին, թե նման բան կա, կարո՞ղ եք մեկնաբանել, ցույց կտայի տեղը, կասեի՝ նման բան կա, չեք նկատել: Մայիսի 31-ը հայտարարագիր ներկայացնելու վերջին օրն է, չեն սպասել նույնիսկ 31-ը լրանա, ճշտեն՝ տրվե՞լ է, թե ոչ»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը նաև չբացառեց, որ իր մասին հրապարակում պատրաստողների նպատակը հենց այն է, որ ինքը դատի տա, և միջազգային կառույցներին ցույց տան, որ ԱԺ փոխխոսնակը նման բան է արել, դրամաշնորհ ստանան: Դրա համար, ըստ նրա, պետք է դեռ որոշի՝ դատական գործընթաց սկսե՞լ, թե ոչ: «Ինձ հանգստացնում է այն, որ մարդիկ ինձ լավ գիտեն: Ես այս քաղաքում ապրել եմ, մարդիկ գիտեն, թե ես ինչեր եմ ունեցել և ինչ ունեմ»,- ասաց նա:
10:37 - 01 հունիսի, 2019
Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը կեղծել է Ապրիլյանում զոհվածի հարազատի ստորագրությունն ու քիչ գումար տվել

Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը կեղծել է Ապրիլյանում զոհվածի հարազատի ստորագրությունն ու քիչ գումար տվել

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրեում է․ «Վերջերս դիմել էի Լոռու մարզային դատախազություն ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները: Առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը: Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է: Ավելի ուշ կներկայացնեմ անվանական, ընդգրկուն ու ամփոփ տեղեկատվություն հատկացված գումարների հասցեականության ու օրինականության մասին: Այսուհետ ևս լինելու եմ հետևողական նման սրբապիղծ տականքների բացահայտման , նրանց արարքները հանրայնացման և համապատասխան վերաբերմունքի արժանացման գործում»։
08:38 - 14 մարտի, 2019