Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը
 |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը |1lurer.am|

1lurer.am: Այսօր խորհրդարանը շարունակեց ապրիլի 9-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախօրեին քննարկված օրենքների նախագծերը:  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նշեց՝ իրենց խմբակցության համար անընդունելի և դատապարտելի է նախագծի երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակը և հայտարարեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Որոշումն ընդունվեց 57 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ավելի վաղ նշել էր, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կլինի: Իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի ու ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:
11:03 - 12 ապրիլի, 2024
ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը
 |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը չընդունեց  ընդդիմության նախաձեռնած՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծն իրենց խմբակցությանը փոխանցվել է փակ նիստից 1–2 ժամ առաջ, իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել: «Բացի այդ՝ հայտարարության տեքստում կան նաև մի շարք դրույթներ, որոնք որևէ առնչություն չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»,–ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձևակերպումներ կան: «Նկատի ունենալով, որ մեծամասնությունը չի քվեարկելու, տեղեկացնում ենք, որ այսօր այն կդրվի նաև պաշտոնական շրջանառության մեջ, մեծամասնությանը հնարավորություն կտրվի առավել ակտիվ աշխատել այդ նախագծի մասով»,–ասաց նա: Հայտարարության նախագիծը քվեարկության ստացավ 31 կողմ, 1 դեմ ձայներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով, կայացել էր ապրիլի 9–ին: Նիստը փակ անցկացնելու որոշումն ընդունվել էր քվեարկությամբ, կողմ էր քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0։ Ընդդիմությունը դեմ էր նիստը փակ ձևաչափով անցկացնելուն: Մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
20:01 - 11 ապրիլի, 2024
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան 
 |armenpress.am|

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ընդդիմության  մեղադրանքներին, թե իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել: Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով: Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ–ն, նույնիսկ պատմականորեն, ԽՄ տրամաբանությամբ, այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով: Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում: Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ, և այս գայթակղությունով է, որ ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա ոչ թե քաղաքական, այլ սոցիալ–հոգեբանական հարց է: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ իրենից շատ ոչ մեկ պատմական Հայաստանը չի սիրի: Բայց ինքը հրաժարվում է պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը: «Ես, որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ ընդհանրապես որևէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը...նրա այս պահին ապրող ժողովրդին և նրա շահերը»,–նշեց նա:
19:32 - 11 ապրիլի, 2024
Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել․ Աննա Մկրտչյան
 |aravot.am|

Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել․ Աննա Մկրտչյան |aravot.am|

aravot.am: «Հարգելի քաղաքացիներ, դուք պարտավոր եք իմանալ, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր հարկերի հաշվին ֆինանսավորվում եւ բարեփոխումներ են անվանվում գործընթացներ, որոնց արդյունքում մեր հայրենիքը պաշտպանած զինվորը կարող է կալանավորվել, բայց դիվերսանտ ադրբեջանցին Քննչական կոմիտեի կողմից ժամերի ընթացքում արդարացվել եւ հետ ուղարկվել Ադրբեջան»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նա հավելեց․ «Դուք պարտավոր եք իմանալ, որ հիմա Բաքվում կան հարյուրավոր գերիներ, որոնց իրավունքներով, էլ չեմ ասում անվտանգությամբ, այս իշխանությունը չի էլ ուզում զբաղվել, որովհետեւ հայտարարել են, որ իրենց համար գերիները մեռած են, կամ որ ավելի վատ է՝ հանցագործ են, ի՞նչ տարբերություն Երեւանում են նստած, թե Բաքվի բանտում։ Դուք, հարգելի քաղաքացիներ, պարտավոր եք իմանալ, որ Հայաստանում էլ կան քաղաքական պատանդներ, մարդիկ, որոնք բանտարկվել են նաեւ իշխանության հրահանգով, ցանկությամբ, այդ մարդկանց ամիսներով, եթե ոչ տարիներով, չեն այցելում ոչ քննիչներ, ոչ իրենց դատական նիստերն են նշանակվում, որովհետեւ նպատակն արդարադատության իրականացումը չէ։ Եվ այս գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանում իրավական ու դատական ոլորտում անխոչընդոտ իրականացվում է նիկոլականության վարակումը։ Հայաստանի իրավական ոլորտը «հուսալի» ձեռքերում է, մեկ ընկերությունում տնտեսական շահով, այսինքն՝ միասնական փողով կապված երկու մարդկանց ձեռքին։ Մի կողմից՝ Գրիգոր Մինասյանի, մյուս կողմից էլ Կարեն Անդրեասյանի։ Մարդիկ իրենք դատավորներին նշանակում են, դատավորներին պատժում են, դատավորներին խրախուսում են, հետեւում են, որ հանկարծ իրենց կամքից դուրս դատական ակտ չկայացվի»։ Աննա Մկրտչյանն ասաց, որ միջազգային կառույցներն արդեն սկսել են խոսել․ «Ասում են՝ հերիք է, ակնհայտ երեւում է, որ ձեր դատավորները ձեր դատախազների ազդեցության տակ են։ Հրապարակվել են ձայնագրություններ, թե ինչպես եք հրահանգավորում եւ ում եք հրահանգավորում կալանքի ժամկետների մասին»։ Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում մի ոլորտ կա, որն անխոչընդոտ աճում է՝ 2023 թվականին 40 հազարից ավելի հանցագործության դեպք է գրանցվել։ «Բայց այստեղ էլ կա արդարացում եւ հիմնավորում՝ մեր երկրի բնակչության 80 տոկոսից ավելին տանել չի կարողանում գործող իշխանություններին։ Բա ի՞նչ եք կարծում, ոստիկանություն այս 80 տոկոսո՞վ չէ, որ պետք է զբաղվի, հո չի՞ գնալու հանցագործներին բռնի։ Պետք է անի ամեն ինչ, որ իշխանությանը վտանգ չսպառնա»,- նշեց Աննա Մկրտչյան։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:39 - 11 ապրիլի, 2024
2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան
 |hetq.am|

2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան |hetq.am|

hetq.am: 2023 թ․-ին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու տարվա տնտեսական զարգացումներին եւ գրանցված ցուցանիշներին: «Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը: Բաբկեն Թունյանի ներկայացմամբ անցյալ տարվա տվյալներով տնտեսության աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ` գյուղատնտեսության, որտեղ արձանագրվել է թեթեւ անկում: Սակայն, ըստ զեկուցողի, ցուցանիշը որոշ չափով պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով: Մշտապես հնչող քննադատություններին ի պատասխան` Բաբկեն Թունյանը նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում` 0,6 տոկոսի չափով, իսկ տարեկան միջին գնաճը կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձն աճել է 14,6 տոկոսով. գրանցվել է աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Արտահանման առաջանցիկ աճ է գրանցվել նաեւ ներմուծման նկատմամբ: Զբոսաշրջության ոլորտում եւս գրանցվել է էական աճ: 2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 մլն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում աճել է 1,5 անգամ: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցյալ տարվա վերջին կազմել է 48 տոկոս: Անդրադառնալով կապիտալ ծախսերին` զեկուցողը նշել է, որ անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս: «Այսինքն` մենք մի կողմից բարձրացրել ենք կապիտալ ծախսերի շեմը եւ ապահովել նաեւ ավելի բարձր կատարողական, ինչը նշանակում է, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը գալիք տարիների համար բավականին ավելացել է»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ անցյալ տարի եղել են ֆորս-մաժորային այնպիսի իրավիճակներ, ինչպիսին էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար մեր հայրենակիցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը, զեկուցողի ներկայացմամբ, բավականին ծավալուն աշխատանք է պահանջել թե' ֆինանսական եւ թե' ռեսուրսների առումով: Հանձնաժողովի նախագահի տեղակալի գնահատմամբ այս ամենով հանդերձ Հայաստանի տնտեսությունը ցուցադրել է բարձր դիմադրողականություն եւ կարողացել է պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել Կառավարության հետ, ընդունվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ, լրացումներ` ուղղված տնտեսական միջավայրի բարելավմանը: Զգալիորեն բարելավվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե տնտեսական աճի տեմպերը մեկ երրորդով դանդաղել են` Բաբկեն Թունյանը պատասխանել է. «Մենք ունենք Կառավարության ծրագրով սահմանված թիրախ` առնվազն տարեկան 7 տոկոս տնտեսական աճ եւ մենք համեմատում ենք դրա հետ»: Հանձնաժողովի նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ մասնավոր տրանսֆերտների նվազմանն ու ոսկերչական արտադրատեսակների աճին վերաբերող հարցերին: Նրա ներկայացմամբ անցյալ տարվա վերջից սկսած ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:
13:34 - 11 ապրիլի, 2024
Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ. Արթուր Խաչատրյան
 |panorama.am|

Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ. Արթուր Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Տնտեսական աճի տեմպերը 1/3-ով դանդաղել են, արդյո՞ք 2023 թվականի զեկույցի մեջ այդ հարցին չպետք է անդրադարձ լիներ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ ֆիզիկական անձանց անունով դեպի Հայաստան դրամային զուտ ներհոսքը 2022 թվականի համեմատ ընկել է և նախկին 50 %-ի փոխարեն նախորդ տարի կազմել է՝ 30%, ընթացիկ տարում՝ 20%։Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց, թե արդյո՞ք զեկույցում չպետք է ներառվեր այն փաստը, որ 2023 թվականին մեկ ամսում ոսկերչական իրերի արտադրությունը Հայաստանում աճեց 14 անգամ։ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ տնտեսության ակտիվության անկումը պետք է դիտարկել բազիսային տվյալների վրա և կարելի է, ոչ թե 2022 թվականի բարձր ցուցանիշների հետ համեմատել,այլ՝ 2021 թվականի, իսկ կառավարությունը իր առաջ դրել է 7 % տնտեսական աճի թիրախը, որն էլ իրագործում է։ Թունյանի խոսքով, եթե Խաչատրյանի բոլոր հարցերը 2023 թվականի կառավարության կատարողականի զեկույցում ներառվեր, ապա այն ծավալուն կլիներ և ոչ մեկը չէր կարդա։ Արթուր Խաչատրյանն ասաց, որ տնտեսության մեջ կան լուրջ խնդիրներ և դրանք պետք է ներառվեին հաշվետվության մեջ։ «Դրամի զուտ ներհոսքը նավեզել է, փողը ժամանակին գալիս մնում էր Հայստանում, հիմա գալիս է՝ բարևում ու գնում է»,-ասաց Խաչատրյանը և, նշելով, որ կատավարությունը պետք է այդ խնդիրներին անդրադարձ կատարեր, ինչը չի արել՝ հավելեց, «Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ»։
12:35 - 11 ապրիլի, 2024
«Ի վերջո կա՞ն ցուցանիշներ՝ կորոնավիրուսի հետեւանքով ինչքա՞ն մահացություն է եղել Հայաստանում»․ Անահիտ Ավանեսյանը թվեր չհնչեցրեց
 |aravot.am|

«Ի վերջո կա՞ն ցուցանիշներ՝ կորոնավիրուսի հետեւանքով ինչքա՞ն մահացություն է եղել Հայաստանում»․ Անահիտ Ավանեսյանը թվեր չհնչեցրեց |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․ «Արդեն 4 տարուց ավելի է, երբ կորոնավիրուսը որպես համաշխարհային ճգնաժամ սկսեց ունենալ իր ազդեցությունը։ Հիշում եք երեւի, որ Հայաստանում որոշվել էր սկզբում շան տեղ չդնել, հետո որոշվեց տնական օղիով ու պինցետով բուժման մեթոդներ կիրառել, բայց հետո տեսանք, թե ինչ հետեւանքներ ունեցանք։ Արդյոք ունե՞ք ցուցանիշներ, թե ի վերջո կորոնավիրուսի հետեւանքով ինչքան մահացություն է եղել, եւ ինչքա՞ն անուղղակի հետեւանքներ են եղել նոր հիվանդությունների սրացման ուղղությամբ»։ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վերլուծել են կովիդի ընդհանուր հետեւանքները մեր բնակչության առողջության վրա։ «Մահացության ցուցանիշներն առաջին իսկ օրվանից հրապարակային կերպով անընդհատ ներկայացրել ենք, եւ այդ թվերը հրապարակվել են։ Հայաստանի արձագանքը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման, բուժման առումով եղել է տեղին, ժամանակին եւ տվյալ պահին առկա ինֆորմացիային, գիտական մոտեցումներին համարժեք, սա նաեւ միջազգային գործընկերների գնահատականն է։ Պետությունը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի կանխարգելի եւ ապահովի բուժօգնությունը, որպեսզի մեր բժիշկներն ապահովված լինեն դիմակներով եւ մնացած բոլոր պարագաներով։ Մյուս կողմից, առողջապահական համակարգը համալրվել է նոր սարքավորումներով, իրականացվել են արագ վերանորոգման, հզորությունների մեծացման աշխատանքներ։ Բայց սրա հետ մեկտեղ` կառավարությունը կարողացել է կառավարել թե հիվանդացության տարածումը, թե դրա հետեւանքների վերացումը, բայց նաեւ երեխաները չեն զրկվել դպրոց հաճախելուց։ Այսօր գնահատվում են հետեւանքները, եւ կան երկրներ, որտեղ երկու տարի երեխաները դպրոց չն հաճախել, եւ այսօր են երեւում նրանց կրթական բացթողումների հետեւանքները»,- ասաց Ավանեսյանը։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր գնահատականներ կան, եւ ինքը չի կիսում Անահիտ Ավանեսյանի լավատեսությունը։ Նա հորդորեց, որ նախարարը ներկայացնի կորոնավիրուսից մահացության թվերը։ Անահիտ Ավանեսյանն այդպես էլ թվեր չհնչեցրեց։
11:37 - 11 ապրիլի, 2024
Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի 2002-ին պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկություններում |azatutyun.am|

Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի 2002-ին պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկություններում |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի այն ձեռնարկություններում, որոնք որպես գույք պարտքի դիմաց փոխանցվել են ռուսական կողմին, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում վճարել պարտքը և հետ ստանալ մոտ 93 մլն դոլարի դիմաց 2002-ին Ռուսաստանին փոխանցած ռազմավարական հզորությունները, այդ թվում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը։ «Ուզում եմ հասկանալ, որ այսօր երբ մենք իսկապես տնտեսական զարգացման հայեցակարգ ենք համարում պետական շահը, ժամանակը չէ՞, որ մենք վճարենք այդ պարտքը և հետ ստանանք այդ ռազմավարական հզորությունները, կարողությունները, որոնց կարիքը մենք խիստ զգում ենք, որովհետև մեզ համար գերակա շահն իսկապես մեր տնտեսական զարգացումն է, որից բխում է նաև մեր անվտանգությունը։ Կարո՞ղ ենք մենք դիմել Ռուսաստանի Դաշնությանը, վճարել այդ պարտքը և հետ ստանալ այդ կարողությունները, մանավանդ, որ այս 20 տարվա ընթացքում այդ կարողությունները հսկայական շահույթ են բերել Ռուսաստանին», - վարչապետից հետաքրքրվեց պատգամավորը։ Փաշինյանը պատասխանեց՝ թեման ռուս գործընկերների հետ քննարկել են և կոչը ռուսական կողմին եղել է, ոչ թե օբյեկտները հետ վերցնելն, այլ ներդրումներ անելը։ «Այդ կարողությունների պոտենցիալն, ըստ էության, օգտագործված չէ։ Շատ բաներ կան, որ ուղղակի դռները փակված են, և այս հարցը մենք Ռուսաստանի կառավարության գործընկերների հետ քննարակել ենք», - հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ անձամբ քննարկել է նաև «Մարս» գործարանի հարցը։ «Ես անձամ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եմ քննարկել այդ հարցը, և այդ շեշտադրումներով, որ ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են և այսօր դրա չնչին տոկոսն է որևէ ձևով զբաղված, և հետևաբար պետք է աշխատի այդ հզորությունը, որպեսզի ծառայի տնտեսական զարգացմանը», - ասաց Փաշինյանը։
15:37 - 10 ապրիլի, 2024
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել. Փաշինյան
 |armenpress.am|

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Ռուսաստանի հետ  հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: Փաշինյանը նշեց, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: «Մենք իսկապես Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ, հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը, սակայն, կարևորեց հասկանալ, թե ինչ ու ինչու է տեղի ունենում երկու երկրների հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով: Նրա գնահատմամբ՝ պատմական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններին: «Պետք է ամեն ինչ անել այս տրանսֆորմացիան դրական պատմություններով հագեցնելու համար: Եվ մենք Ռուսաստանի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,-ասաց Փաշինյանը: 2018 թվականի մայիսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է այդպիսի երկխոսության Ռուսաստանի հետ
13:40 - 10 ապրիլի, 2024
Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կամ այն կողմ ընկնել. Փաշինյանը՝ սահմանազատման մասին |aysor.am|

Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կամ այն կողմ ընկնել. Փաշինյանը՝ սահմանազատման մասին |aysor.am|

aysor.am: Երեք անգամ ասացիք՝ չի երաշխավորում, չի երաշխավորվում, չի երաշխավորվում անվտանգությունը, բարեկեցությունը, զարգացումը, պատերազմի կանխումը։ Բնական հարց է առաջնում, եթե չի երաշխավորվում, ավելի լավ չի՞ կռիվը սկսեն 2 կմ-ից, քան 200 մետրից. ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Ի՞նչ է տալու սահմանազատումը, սահմանագծումը ՀՀ-ին և ՀՀ-ի 4 բնակավայրերին»,-հետաքրքրվեց նա։ Նիկոլ Փաշինյանն արաձագանքեց, որ նա ելույթի մի հատվածն է հիշատակում, բայց ասել է նաև, թե ինչ անել, որպեսզի երաշխավորվի։ «Այս չերաշխավորելուց երաշխավորելը ճանապարհ կա անցնելու ու դա մենք պետք է անենք։ Մեր ամբողջ պրոբլեմների լուծման բանաձևը մինչև հիմա եղել է հետևյալը, բա արևելքում ի՞նչ են ասում, բա հյուսիսում ի՞նչ են ասում, հարավում ի՞նչ կա, և այդպես շարունակ։ Մենք չենք լուծել մեր խնդիրը, սա պետք է արձանագրենք»,-ասաց նա։  
13:00 - 10 ապրիլի, 2024
Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի դրական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր առաջարկներին |armenpress.am|

Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի դրական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր առաջարկներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ինքնիշխանության և պետականության զարգացման հետագա գրավականը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու խորացումն է, ինչը, սակայն թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ ունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «Այդ մարտահրավերներից  մեկն, իհարկե, Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որն արտահայտվում է հռետորաբանությամբ, սահմանային սադրանքներով, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայով, սպառազինությունների տասնյակ միլիոնների հասնող ձեռքբերումներով և այլն»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այդ ագրեսիվ քաղաքականության անբաժանելի մաս են նաև Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների, պաշտպանական նոր կառույցների ձևավորման, զինամթերքի ձեռքբերումների մասին։ «Այսինքն՝ Ադրբեջանի կանխավարկածը ո՞րն է, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական երկիրը պաշտպանելու բանակ պետք է չունենա՞։ Ասել եմ և նորից ուզում եմ ընդգծել՝ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, մյուս կողմից՝ մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել, բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։ Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար էլ առաջարկ ունենք և ասել ենք այդ առաջարկի մասին՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչն, ի դեպ, կլուծի և՛ Ադրբեջանի բարձրաձայնած չորս գյուղերի, և՛ մեր 31 գյուղերի հարցերը։ Առաջարկել ենք իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին՝ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները հետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր։ Սա նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգի պարագայում կարող է իրագործվել»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի այս բոլոր առաջարկություններն անարձագանք են մնում Ադրբեջանի կողմից։ «Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի 8-րդ խմբագրմանը, որն Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին»,- եզրափակեց Փաշինյանը
12:45 - 10 ապրիլի, 2024
Փաշինյանը հայտնեց, թե որն է Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակով հանդիպման քաղաքական ենթատեքստը |armenpress.am|

Փաշինյանը հայտնեց, թե որն է Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակով հանդիպման քաղաքական ենթատեքստը |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: Վարչապետը, կարևորելով ապրիլի 5-ին Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը, ասաց, որ հանդիպումը երբևէ անվտանգային ենթատեքստ ու օրակարգ չի ունեցել: «Բայց համաձայնեք, և դա ակնհայտ է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն երբեք չէին համաձայնի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ: Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը»,-ասաց Փաշինյանը: Բրյուսելի հանդիպումը, որն օրակարգով և բնույթով սոցիալ-տնտեսական և քաղաքական էր, վարչապետը համարեց աննախադեպ՝ թե ձևաչափով, թե նշանակությամբ: «Բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն և ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային»,-ասաց նա:  ԵՄ-ն և ԱՄՆ-ն բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունն ու աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը՝ ընդհանուր արժեքներին ու սկզբունքներին համահունչ:
12:22 - 10 ապրիլի, 2024
Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն «իրենց տնից». Փաշինյան |1lurer.am|

Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն «իրենց տնից». Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն «իրենց տնից»: Հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե վերջերս Նկարիչների միությունը ծանուցում է ստացել, որ գույքի սեփականության մասով որոշակի խնդիր կա, և նկարիչներն ուզում են վարչապետից մեկնաբանություն լսել, թե հնարավո՞ր է՝ այնպիսի գործընթաց լինի, որ նկարիչները զրկվեն իրենց գույքից՝ Նկարիչների միության շենքից: Վարչապետը նախ հիշեցրեց, որ խոսակցությունները ինչպես են ծագել: Ըստ նրա՝ մեծ աղմուկ էր բարձրացել, որ «Սպարտակ» մարզադաշտը վաճառվում է, և երբ հետաքրքրվել է, պարզել է, որ կոմերցիոն վաճառք է տեղի ունեցել, և որ տարածքը պատկանում է մարզական միություններից մեկին: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ կա խնդիր, և դա ծագել է, երբ Խորհրդային միության ժամանակ մարզական, ստեղծագործական միությունների գույքը ավտոմատ կերպով համարվել է այդ միությունների սեփակնությունը, մինչդեռ դա եղել է ՀԽՍՀ սեփականություն, այն է՝ պետության սեփականություն, և առանց պատշաճ ընթացակարգերի է փոխանցվել պետությանը: Ըստ Փաշինյանի՝ դա օրենքի «կոպտագույն» խախտում է, և այդ հարցը պետք է լուծել: «Մարզական միությունների, ստեղծագործական միությունների տասնյակ գույքեր վաճառվել են, և ոչ ոք չգիտի՝ ինչպես է վաճառվել, ինչպես է գնորոշովել, հանրային վերահսկողոթյան ոչ մի մեխանիզմ գոյություն չունի, և մենք, ամենայն հարգանքով, այս խնդիրը լուծելու ենք»,- ասաց նա: Ըստ վարչապետի՝ լուծման տարբերակներից մեկն այն է, որ միություններին պատկանող շենքերը հնարավոր լինի օտարել միայն հանրային լսումներից հետո, երբ կներկայացվի նախագիծ, կամ գուցե վաճառքի հանվելու դեպքում Կառավարությունն ունենա այդ շենքերի ձեռքբերման նախապատվություն կամ նվիրատվության նախապատվություն: «Ասում եք՝ Նկարիչների միություն, բաց դա հանրային սեփականություն է, այսինքն՝ դա չի նշանակում, որ ով նկարիչ չէ, այդ գույքը իրենը չէ: Այդ գույքը, իհարկե, շատ հասկանալի իմաստով նաև իրենն է, և հետևաբար պատասխանը ուղիղ է՝ ո՛չ, հնարավոր չէ տարբերակ, որ նկարիչները զրկվեն իրենց շենքից, ստեղծագործական միությունները զրկվեն այդ շենքերից որևէ իմաստով, որովհետև կարող է նաև լուծում լինել, որ դա տրվի նաև անհատույց օգտագործման, անժամկետ և այլն, այսինքն՝ տարբերակները քննարկվում են: Բայց հարցը, որ պետք է լուծենք, հետևյան է՝ այդ բոլոր գույքերը՝ և՛ մարզական միությունների, և՛ մշակութային միությունների, և՛ այն միությունների, որոնք գույքը ստացել են Կառավարությունից, պետությունից թեկուզ անցման շրջանում, պետք է բացառվի այդ գույքերի օտարումը՝ առանց պատշաճ հանրային կամ օրենսդրական վերահսկողության»,- ասաց նա: Գառնիկ Դանիելյանն արձագանքեց՝ նախկինում եղել են դեպքեր, երբ միության գույքը տարբեր պատճառներով վաճառվել է շատ չնչին գումարով, և դա քննության առարկա պետք է դառնա, իսկ առհասարակ նկարիչների խնդիրն այն է, որ շարունակեն ստեղծագործել և հավաքվել այնտեղ, որտեղ հավաքվում են, միջազգային գործընկերներ հրավիրել, քննարկումներ կազմակերպել: Փաշինյանն էլ իր հերթին դիմեց նկարիչներին. «Այսօր ՀՀ-ում կառուցվում է 55 հազար բնակարան, և ուզում եմ կոչ անել նկարիչներին որոշակի ծրագրեր ունենալ, որպեսզի այդ բնակարանների պատերին կախվեն հայաստանցի նկարիչների նկարներ, որովհետև այդ պատերին նկարներ այսպես թե այնպես կախվելու են»:
12:10 - 10 ապրիլի, 2024
Փաշինյանի ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումների հետ․ Արծվիկ Մինասյան

Փաշինյանի ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումների հետ․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս ասաց․ «Մեկ ժամ տևած ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրումների հետ, նախընտրական ծրագրով բերված խոստումների հետ, և ելույթ է, որ հերթական անգամ խեղաթյուրում էր իրականությունը արհեստական խոչընդոտ ստեղծելով իրական-պատմական, հայրենիք-Հայաստան ասելու շրջանակներում։ Ինչպե՞ս կգնահատեք ելույթը»։ Փաշինյանը պատասխանեց, որ զեկույցի մեկնարկը ավտանգային միջավայրի և անվտանգային խնդիրների մասին է, Հայաստանի և այլ երկրների հետ հարաբերությունների մասին է․ «Ես հասկանում եմ քննադատությունը, և դա լեգիտիմ քննադատություն է, երբ ասում եք՝ բա մի ժամանակ ուրիշ բան էիք ասում։ Այո, մենք էդ ուրիշ բանի հետևից հետևողականորեն, նվիրված, սկզբունքորեն գնալով է, որ տեսել ենք բաներ, որոնք չնկատելը կլինի դավաճանության սեփական պետության նկատմամբ»։  Ըստ Մինասյանի՝ ծրագրում խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, անվտանգության ապահովման մասին, հիմա այլ արդյունքների և հետևանքների մասին են խոսում․ «Եվ դրա որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի լուծումը ո՞րն է․ հրաժարական, հեռացում, ընտրություններ, նոր կառավարություն, որովհետև եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այդպիսի կառավարությունը լինել լեգիտիմ։ Ձեր՝ իշխանություն պահելու ձգտումը թույլ չի տալիս, որ այս քայլին գնաք։ Փաշինյանն էլ նշեց, որ ինքնորոշում տերմինը գործածելով մենք չենք հասկացել, որ միջազգային հանրությունն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պետք է ապահովվի, և ԼՂ-ն պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ․ «Ինչ վերաբերում է հրաժարականին, ես երկու անգամ արդեն հրաժարական եմ տվել»։
11:57 - 10 ապրիլի, 2024