«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



Նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը. ԲՀԿ-ական պատգամավոր |1lurer.am|

Նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը. ԲՀԿ-ական պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Այս օրերին ԲՀԿ-ում ավարտին են մոտենում նախընտրական ծրագրի մշակման աշխատանքները՝ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Նա տեղեկացրեց, որ Ծառուկյանն անձամբ է ղեկավարում նախապատրաստական աշխատանքները: «Այո՛, առանձին ոլորտների հետ կապված թեզերը, նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը»,- ասաց Տոնոյանը: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրություններին իրենք գնում են հաղթելու հաստատակամությամբ: «Մենք գնում ենք հունիսի 20-ի ընտրություններին, բնականաբար, հաղթելու և հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ»,- նշեց Տոնոյանը: Թե ովքեր կլինեն նախընտրական ցուցակում, ըստ Տոնոյանի, կորոշի ԲՀԿ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
13:22 - 28 ապրիլի, 2021
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Արման Աբովյան
 |civilnet.am|

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Արման Աբովյան |civilnet.am|

civilnet.am: «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի․ այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։  «ԲՀԿ-ն չի խաղա իշխանության դաշտում, ոչ մի դեպքում։ Ասում են՝ պառլամենտական ընդդիմությունը թող անպայման թեկնածու առաջադրի, մոռանում են շատ կարևոր մի պահ․ ես հիշեցնեմ, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ստանում է բարոյական իրավունք վերընտրվելու իր 83 պատգամավորների կողմից։ Այդ պարագայում մեկ տարվա ընթացքում գոյություն չունի իրավական ոչ մի լծակ, օրինակ՝ անվստահություն հայտնեն կամ պահանջներ դնեն։ Պառլամենտական քաղաքական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում, իշխանության ձեռքերը կարձակվեն, որ անեն այն ամենը, ինչ ուզում են,- ասաց Աբովյանը։   «Մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մասնակցելու ենք միայնակ, ցուցակը գլխավորելու է, իհարկե, պարոն Ծառուկյանը, և մեր վարչապետի թեկնածուն նա է։ Մենք գնում ենք հաղթելու»,- հավելեց ԲՀԿ պատգամավորը։
19:26 - 26 ապրիլի, 2021
Նաիրա Զոհրաբյանը ԵԽ նախարարների կոմիտեի գերմանական նախագահությանն է հանձնել հայ ռազմագերիների մայրերի նամակը՝ ուղղված Անգելա Մերկելին

Նաիրա Զոհրաբյանը ԵԽ նախարարների կոմիտեի գերմանական նախագահությանն է հանձնել հայ ռազմագերիների մայրերի նամակը՝ ուղղված Անգելա Մերկելին

Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային և ԵԽ Նախարարների կոմիտեում: հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է: Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի եւ վիճակի մասին տեղեկատվություն: Այսօր Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում հանդիպել եմ գերմանական նախագահության անդամների հետ և քննարկել եմ հայ ռազմագերիների խնդիրը. գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է: Ինչպես նաև գերմանական նախագահությանն եմ փոխանցել բազմաթիվ վիդեոսյուժեներ, նյութեր, որոնք հստակ արձանագրում են հայ զինվորների և քաղաքացիական անձանց գերեվարությունը, արձանագրում են հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքը: Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները, ինչին ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է: Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»:
14:46 - 21 ապրիլի, 2021
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

armlur.am: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։ Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։ Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։ Հավելենք, որ Օնիկ Գասպարյանն այս դիմումը ուղարկել է նաև Ազգային ժողով:
13:32 - 16 ապրիլի, 2021
Օ․ Գասպարյանի հանդեպ քրգործ չի հարուցվել կեղծիքի համար․ հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը․ Ն․ Զոհրաբյան |tert.am|

Օ․ Գասպարյանի հանդեպ քրգործ չի հարուցվել կեղծիքի համար․ հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը․ Ն․ Զոհրաբյան |tert.am|

tert.am: Մենք վերջին շրջանում կառավարության բերած նախագծերի քննարկումներին չենք մասնակցում, մասնակցում ենք միայն այն նախագծերի քննարկումներին, որոնք նպատակահարմար ենք համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ «Բարգավաճ Հայաստանը» ԱԺ նիստերին չի մասնակցում։ «Երկրում, օրինակ, հարկային օրենսգրքի կամ ջրային օրենսգրքի «բոլտին կամ շուռուփին» վերաբերող քննարկումները էական չեն, և շատ ավելի կարևոր օրակարգ կա, որ այս հարթակում պետք է քննարկվի, ինչը, ցավոք, չի քննարկվում։ Ինձ համար ոչ  միայն հասկանալի չէ, այլև մերժելի է այն ամենը, ինչ անում է այս քաղաքական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-ասաց նա՝ նշելով, թե երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց նախընտրական քարոզարշավին և փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել այն բոլոր հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու են իրեն։ «Իրեն հարցնելու էին՝ եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել էր, որ մեր ռեսուրսները բավարար չեն, և մենք ունենալու ենք բանակցային շատ ավելի վատ իրավիճակ, և պատերազմը պետք է կանգնեցնել, ինչո՞ւ չեն կանգնեցրել։ Իրեն թվաց, թե կանխեց բոլոր այդ հարցերը, որ խնդրահարույց են լինելու քարոզարշավի ժամանակ։ Նա իր հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ նշելով նաև, թե դեռևս դեկտեմբերին տված հարցազրույցում Փաշինյանը չի հերքել, որ Գասպարյանը նման բան է ասել պատերազմի 4-րդ օրը, ավելին՝ հաստատել է։ Դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է՝ կարող է ԱԽ նիստից ձայնագրություն հրապարակել, պատգամավորն արձագանքեց, որ եթե այդ ձայնագրությունը հրապարակվի, լինելու է մոնտաժված։«Եթե Գասպարյանը 1,5 ամիս առաջ նման հայտարարություն է արել, և հենց այդ ժամանակ նրա հանդեպ քրեական գործ չի հարուցվել ապատեղեկատվություն տարածելու համար, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը»,-ասաց նա՝ նշելով, թե այդպիսով իշխանությունն իրեն դնում է փակուղային վիճակում։ Անդրադառնալով ԱԺ-ում իմքայլականների ծափահարություններին և պարզաբանումներին, թե ՀՀ-ի ու Արցախի համար են ծափահարել, Զոհրաբյանն արձագանքեց, թե նրանք Արցախի ու Հայաստանի ապագայի համար պետք է մտածեին այն ժամանակ, երբ քանիցս եղել է հնարավորություն՝ տարածքային ու մարդկային ավելի նվազ կորուստներով կանգնեցնել պատերազմը, բայց չեն արել։
13:30 - 15 ապրիլի, 2021
Ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ. Միքայել Մելքումյան |armenpress.am|

Ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ. Միքայել Մելքումյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ Արցախի պատերազմից հետո պետք է առաջ նայել ու պատրաստվել հաղթանակների: Մելքումյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին: «Ես ուզում եմ հավատալ և բոլորս պետք է հավատանք, որ այս ցավալի պարտությունից հետո, այս հակամարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ դրված է ընդամենը ստորակետ: Եվ մենք բոլորս պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի մեր ողնաշարն ուղղենք և պատրաստվենք մենք հաջորդ հաղթանակին՝ թեկուզ փոքր-փոքր քայլերով, հաղթանակներով, որը կարող է մեր ազգային արժանապատվությունը վերականգնել»,-ասաց Մելքումյանը: Պատգամավորը շեշտեց, որ ամեն ինչ պետք է ներդնել ռազմագերիների վերադարձի համար: Մելքումյանը նշեց, որ մի քանի օրից Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում շատ կոշտ են արտահայտվելու այդ հարցով: Նա նկատեց, որ Եվրոպական խորհրդի մի անդամ պետություն մյուս անդամ պետության քաղաքացիներին գերեվարում է: «Սա աբսուրդ է, մենք այդ կառույցներից պետք է շատ հստակ պահանջենք, թե ինչ պետք է լինի»,-նշեց պատգամավորը:
17:46 - 13 ապրիլի, 2021
ԱԺ խմբակցությունները տարբեր տեսակետ ունեն ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու որոշման վերաբերյալ |armenpress.am|

ԱԺ խմբակցությունները տարբեր տեսակետ ունեն ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու որոշման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների աշխատավարձը մինչև 97,5 %-ով բարձրացնելու իշխանության որոշումը համարում են նախընտրական քայլ, իշխանական պատգամավորներն արձագանքում են՝ կոչ անելով տարանջատում չմտցնել ու քաղաքական շահարկում չանել: ԱԺ խմբակցությունների պատգամավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները խորհրդարանական ճեպազրույցներում: «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանն ասաց. «Սա կարծում եմ, որ նախընտրական քայլ է իշխանության կողմից, քանի որ հատկապես ընտրական պրոցեսների ընթացքում նրանց պետք է լինելու ոստիկանների հավատարմությունը»: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը ևս այս կարծիքին էր: «Ես, իհարկե, այստեղ տեսնում եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ուղղված հստակ մեսիջ»,-նշեց պատգամավորը: Նա նշեց, որ երբ իրենք ահազանգեր են ստանում տարբեր հիմնարկներում աշխատավարձերի հետ կապված մտահոգությունների մասին, այս ֆոնին ոստիկանների աշխատավարձերի բարձրացման գնալը, իր կարծիքով, հստակ մեսիջ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել նրանց աշխատավարձը, որոնք ապահովելու են քարոզարշավային իր անվտանգությունը: Պատգամավորը հիշեցրեց կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժող բժիշկների մասին, նա կողմ է, որ բոլորի աշխատավարձերը բարձր լինեն, բայց մեկ սեգմենտ առանձնացնելը՝ անտեսելով մյուսներին՝ ուսուցիչներին, բժիշկներին և այլոց, նա սխալ համարեց: Հարցին, թե առաջնահերթությունը ո՞րն է, որ հենց ոստիկաններինը այդ համամասնությամբ բարձրացավ՝ «Իմ քայլը»-ից Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ չպետք է տարանջատում մտցնել ոստիկանների, բուժաշխատողների, զինծառայողների, ուսուցիչների և մյուս բոլոր աշխատողների միջև՝աշխատավարձի բարձրացման մասով: «Կարծում եմ, որ այդ տարանջատումը քաղաքական շահարկումների տիրույթում է»,-ասաց նա ու հավելեց, որ ոստիկանությունը, հատկապես պատերազմին հաջորդած ամիսների ընթացքում գործել է ամբողջությամբ օրենսդրության սահմաններում: Ըստ նրա՝ տարանջատումներ մտցնելը ու քաղաքական շահարկումներ անելն ամենևին տեղին չէ: Իշխանությունը ցանկություն ունի հնարավորության դեպքում բոլորի աշխատավարձն էլ բարձրացնել:
14:37 - 26 մարտի, 2021
Ընտրություններին կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի. Զոհրաբյան |1lurer.am|

Ընտրություններին կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի. Զոհրաբյան |1lurer.am|

1lurer.am: «Բարգավաճ Հայաստանը» առաջիկա արտահերթ խորհրդականական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն արժանապատիվ համամասնական ցուցակ է ներկայացնելու:  ««Բարգավաճ Հայաստանի» համար շատ ավելի կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, վարչական որևէ ռեսուրս չկիրառվի»,- նշեց նա: Ինչ վերաբերում է ընտրակարգին, որով կանցկացվեն ընտրությունները, Զոհրաբյանն ասաց, որ իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և կարող է ձայների մեծամասնությամբ որոշել ընտրակարգը: «Մենք կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի, մենք մեր ընտրողների քվեն կստանանք ցանկացած ընտրակարգով»,- նշեց նա:  Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդունելի՞ է իրենց համար ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը՝ պատգամավորն ասաց, որ իրենց համար առաջնահերթ խնդիրը ներքաղաքական լարվածության հանգուցալուծումն է, որի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:
11:43 - 26 մարտի, 2021
Դեռ պատրաստ չենք սահմանին վերացնելու ավելացված արժեքի հարկը. ՊԵԿ նախագահ |1lurer.am|

Դեռ պատրաստ չենք սահմանին վերացնելու ավելացված արժեքի հարկը. ՊԵԿ նախագահ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ դրական գնահատեց Կառավարության՝ ավելացված արժեքի հարկի հետվճարումը եռամսյա ժամկետից մեկամսյա ժամկետ տեղափոխելու որոշումը: Նա ասաց, որ, իր տեղեկություններով, ՊԵԿ նախագահը նաև առաջարկել է քննարկել սահմանից ավելացված արժեքի հարկի տեղափոխման խնդիրը: Պատգամավորը հետաքրքրվեց ՊԵԿ նախագահից՝ արդյոք հիմա պատրա՞ստ են այդ քայլն անելու:   Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ նման առաջարկ արել է համակարգի մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում, որոնք փոխանցել են նախկինում արդեն իսկ քննարկված գաղափարները և առաջարկները:  «Այս պահին մենք դեռ պատրաստ չենք վերացնելու սահմանին ավելացված արժեքի հարկը: Կառավարության նիստում ասել եմ՝ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման ինստիտուտի զարգացման հաջորդ քայլը դա կլինի»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հաշվի առնելով վարչարարական ռիսկերը, կառավարելուն ուղղված մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը՝ այս պահին պատրաստ չեն, թեև քննարկումներն ընթացքի մեջ են. երբ կգնահատեն, որ պատրաստ են գնալ դրան, առարկայորեն կքննարկեն առաջարկը:
13:15 - 24 մարտի, 2021
ԲՀԿ–ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային․ Միքայել Մելքումյան |tert.am|

ԲՀԿ–ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային․ Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: ԲՀԿ-ն ինչպես ասել էր, աշնանն էլ, դեկտեմբերին էլ, մենք բոլոր պարագաներում պատրաստ ենք ընտրությունների: Այս մասին լրագրողների հետ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային, մենք միշտ պատրաստ ենք: Մեր կառույցների հետ արդյունավետ կապ ենք պահում և աշխատում ենք: Մենք մեր թիմերով, նաև անձամբ լինում ենք մարզերում, վաղն էլ ենք գնալու, այնպես որ, որևէ խնդիր չենք տեսնում: Այսօր հիմնականում պիտի արձանագրենք, որ հանգուցալուծումը մոտ է և մնում է արժանապատիվ գնալ այդ ընտրություններին»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը լուրջ հնարավորություն ունի ձևավորել իշխանություն և կառուցելու այն Հայաստանը, որի մասին մենք միշտ երազել ենք:   Հարցին, թե արդյոք ինքը տեղյակ էր, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, Մելքումյանը դրական արձագանքեց: «Այո, իհարկե մենք տեղյակ ենք եղել, բայց կոնկրետ ժամով չգիտեինք: Կուսակցության ներսում մենք միշտ խորհրդակցություններ ենք անում: Ամեն ինչ քաղաքական խորհրդի շրջանակում է: Հիմա կարող է այդ օրը մարզերի մարդիկ մի քանիսը մասնակցել են կամ չեն մասնակցել, դա այլ հարց է»,- ասաց Մելքումյանը: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:13 - 19 մարտի, 2021
Ռազմական դրության ռեժիմը վերացնելու առաջարկը մերժվել է |1lurer.am|

Ռազմական դրության ռեժիմը վերացնելու առաջարկը մերժվել է |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժել է խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ վերացնել ռազմական դրության ռեժիմը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ՝ ռազմական դրության վերացումը կօգներ թոթափել երկրում քաղաքական լարվածությունը: Նրա գնահատմամբ՝ իշխանությունը ադեկվատ գնահատական չի տալիս իրավիճակին: Աբովյանը անդրադարձել է նաև Ծառուկյանի՝ արտահերթ ընտրության գնալու պատրաստակամության հայտարարությանը: «Պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականի և որքան հնարավոր է՝ շուտ արտահերթ ընտրությունների մասին: Ոչ մի պարագայում փողոցային պայքարը չի իջնելու շատ պարզ պատճառով՝ մինչև այս իշխանությունը չհեռանա, պայքարը շարունակվելու է»,- հայտարարել է պատգամավորը:
13:14 - 15 մարտի, 2021