ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։ Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն է։ Կուսակցության ԳՄ քարտուղարն այժմ Գոռ Հակոբյանն է։

ՔՈ-ն մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն էր։

Կուսակցությունն ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 3 775 ձայն (0.3%):

Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

armenpress.am: Բանակի հզորացում ու մարտունակության բարձրացում, դիվանագիտական կուռ թիմի աշխատանք. «Արցախի հարց և անվտանգություն» թեմայով քննարկում-բանավեճի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը:  «Արցախի խնդրի կարգավորման և անվտանգային համակարգերի վերստեղծման տրամաբանության մեջ մենք կարևոր ենք համարում բանակի սպառազինության և ռազմատեխնիկական բազայի թարմացումը, բանակի մարտունակության բարձրացումը: Նշեմ, որ դա անհնար է իրականացնել առանց ռազմատեխնիկական աջակցության: Անհրաժեշտ է նաև ապահովել դիվանագիտական կուռ թիմի աշխատանքը: Մեր հաղթանակից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրության շփումների  արդյունքում բանակցային սեղան վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ ուզում եմ ընդգծել մի բան՝ Արցախն իր ֆիզիկական գոյությամբ ապահովում է ՀՀ-ի անկախությունը»,-   ասաց Հայկ Մամիջանյանը:  «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից: Պետք է փաստվի, որ Ադրբեջանը վարում է հակահայ քաղաքականություն, պատերազմի ընթացքում բազմաթիվ են եղել մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է պատշաճ առաջ բերվեն: «Արցախի կարգավորման համար պետք է ընդունվի Հայաստանի անկախության հռչակագրում նշված սկզբունքը, այն է միավորում ՀՀ-ին: Սրա համար պետք է վերականգնել աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում: Ակնհայտ է, որ միայն հզոր Հայաստանը կարող է հայանպաստ լուծում բերել: Դրա համար պետք է վերականգնել տնտեսությունը, ուժեղացնել բանակը՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալիզմի վրա, զարգացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Լրջագույն ներդրումներ կատարել գիտության մեջ, ու դա կապել ռազմարդյունաբերության հետ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը: «Գոյություն ունի պարզ, հստակ համակարգ, որն իր մեջ ներառում է թե անվտանգային, թե տնտեսական հարցերի լուծումը տարածարջանային առումով և ոչ միայն: Մենք պնդում ենք, որ անվտանգային համակարգը պետք է լինի երկշերտանի՝ միջազգային հարաբերությունների հիման վրա կառուցված, որքան հնարավոր է խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կնքելով նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ, որը համահունչ կլինի ստեղծված իրավիճակին: Երկրորդը՝ պետք է բանակն արդիականացնել, ռազմական ներուժն ավելացնել: Այո, նույն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը նախատեսում է ռազմական արդյունաբերություն, բանակի արդիականացում»,-հավելեց Արման Աբովյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գոռ Հակոբյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարիների ընթացքում վերջնական չի ձևակերպել Արցախի հետ կապված հարցը՝ Արցախը Հայաստանի մաս է, անկախ պետություն է, թե այլ հարաբերություն պետք է ստեղծվի: «Դա շատ կարևոր է, որովհետև արտաքին գործընթացներում հստակ պետք է ձևակերպել, թե ինչ եք ակնկալում այն մարդկանցից, որոնց հետ դուք համագործակցում եք: Դա մեր մոտեցումն է: Հայ հանրությունը պետք է ձևակերպի իր համար Արցախի կարգավիճակի հարցը: Դա պետք է լինի որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք կառուցում մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա: Ազատական կուսակցություն ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ընդգծեց, որ որևէ պարագայում Հայաստանի անվտանգային համակարգը չի կարող առանձնացվել Արցախի անվտանգային համակարգից: Այն մեկ ամբողջական պաշտպանական համակարգ է, որի հիմքում հայկական զինված ուժերն են: Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը վերափոխման կարիք ունեն: «Մենք երկու տասնամյակ ոչ բավարար չափով ենք ուշադրություն ենք դարձրել բանակին, արդյունքում այն կորցրել է իր մարտունակությունը, այն հնարավոր հեռանկարները, որ այսօր կարող էինք ունենալ: Առանց հապաղելու՝ պետք է ձեռնամուխ լինել արհեստավարժ բանակի ձևավորմանը, այն պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմների: Հիմնական նպատակն այն է, որ հաստատենք երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,-ասաց Արամ Ղլեչյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ևս: ՀԱԿ-ից Աննա Գևորգյանը կարծում է, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավոր: Այսօր Արցախի անվտանգության հարցերը քննարկվում են, և այդ քննարկումներում միշտ չէ, որ Հայաստանը ներկա է: «Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը շեշտադրում է այն հանգամանքը, որ ցանկացած իրավիճակում իրողությունների հետ առերեսվելու, սթափ գնահատականներ տալու և, ըստ այդմ, ռազմավարական ծրագրեր կազմելու, հասարակությանը ճշմարտությունն ասելու սկզբունքի վրա է հիմնվելու ցանկացած հարց ու ծրագիր ներկայացնելիս»,-հավելեց Աննա Գևորգյանն՝ ընդգծելով, որ անվտանգության ապահովման համատեքստում չափազանց կարևորում են ռազմական բաղադրիչը:
14:06 - 16 հունիսի, 2021
Միքայել Նահապետյան․ «Եթե քայլեր չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր» |hetq.am|

Միքայել Նահապետյան․ «Եթե քայլեր չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր» |hetq.am|

hetq.am: «Քաղաքացու որոշում» կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը վստահ է, որ «ՔՈ»-ն ունի իրական հնարավորություն խորհրդարան մուտք գործելու։  «Նախորդ ընտրություներում մեր ստացած 0․68 տոկոսը չի արտահայտում այն ինչ ես կուզեի արտահայտվեր այդ թվով, որովհետև խոսքը այդտեղ գնում է 8514 մարդու մասին։ ՀՀ այդ թվով քաղաքացիներ մտածել են, որ Հայաստանի կառավարման համակարգում մեր ներկայությունը, մասնակցությունը օգտակար կլինի ՀՀ -ի համար։ Այդ գնահատականը այդ քանակի մարդկանց կողմից արդեն իսկ վստահության ու գործունեությունը շարունակելու մանդատ է տալիս»,-ասել է Նահապետյանը՝ հավելելով, որ այդքան քվե իրենք ստացել են այն պայմաններում, երբ ընտրապայքարի մեջ են մտել որպես 13 օր առաջ գրանցված կուսակցություն․ «Հիմա մենք ռեալ շանս ունենք պարլամենտում լինելու։ Դա կախված է մեր աշխատանքից, ճիշտ աշխատանքից»։ Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև ձևավորված մթնոլորտից՝ Միքայել Նահապետյանը նշեց, որ երկու ուժերի հռետորաբանությունն անմակարդակ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։ «Այս խոսակցությունը մարդկանց դարձնում է մոլեռանդ, այս խոսակցության արդյունքում, եթե մենք ոչ մի հակաքայլ չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր՝ երիտասարդ մարդիկ, որոնք ֆանատիկ գաղափարներով են տարված»,- նշեց Միքայել Նահապետյանը՝ շարունակելով, որ այդ խմբերը մտածում են, եթե իրավիճակը հասել է այն աստիճանի, որ կամ մի կողմը պետք է մյուսին ոչնչացնի, կամ հակառակը։ «Սա բերելու է 11 տարի առաջ 2008 թվականի մարտի մեկին»,– նկատեց պատգամավորի թեկնածուն։
11:45 - 16 հունիսի, 2021
Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով․ Սուրեն Սահակյան

Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով․ Սուրեն Սահակյան

ՔՈ ՍԴԿ վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով։ Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․ 1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան 2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան 3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան 4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան 5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան 6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան 7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Կուսինե Ավագյան 8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան 9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան 10․ Զարթոնք կուսակցություն / Արա Զոհրաբյան   Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին»։
15:32 - 14 հունիսի, 2021
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հունիսի 19-ին հրավիրում է երթի՝ առանց կուսակցական դրոշների

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հունիսի 19-ին հրավիրում է երթի՝ առանց կուսակցական դրոշների

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Համերաշխության երթ՝ առանց  կուսակցական դրոշների Այս ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի, հայհոյանքն ու ատելությունը դարձել են քարոզարշավն ուղեկցող սովորական դրսևորումներ։ Այս ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության և թշնամանքի մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն և քաղաքական ուժերին։ Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները կարևորում են ներքին ատելության մթնոլորտի վերացումը, իսկ քաղաքական դաշտում ավելի ու ավելի շատ դերակատարներ են որդեգրում այդ ուղերձը։ Հաշվի առնելով, որ խոսքի մակարդակում մենք ունենք լայն կոնսենսուս, ժամանակն է այն դրսևորել գործնականում։ Բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ են թշնամության այս մթնոլորտին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են կողք-կողքի ապրել ընտրություններից հետո, բոլոր նրանց, ովքեր չեն գնալու և ժողովրդին չեն տանելու եղբայրասպանության, կոչ ենք անում լռության օրը անցկացնել միասին, քայլել երթով բոլոր այն տեղերով, որոնք խորհրդանշում են մեր անխոհեմության պատճառով նահատակված մեր եղբայրների հիշատակը, և տալ միասնական ուղերձ, որ մենք չենք անի ոչինչ, որը դիմացինին կդրդի գնալ անդառնալի ճանապարհով, գնալ դեպի նոր աղետներ։ Այդ օրը մեզնից ոչ մեկը չի կիրառի կուսակցական որևէ սիմվոլ, որևէ կարգախոս կամ ընտրելու կոչ, որը կարող է ընկալվել նախընտրական քարոզչություն։ Երթը կմեկնարկի հունիսի 19-ին, ժամը 18։00-ին՝ Ազատության հրապարակից»։
10:14 - 14 հունիսի, 2021
Մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում․ ՔՈ անդամները եղել են Տավուշում և Գեղարքունիքում

Մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում․ ՔՈ անդամները եղել են Տավուշում և Գեղարքունիքում

Նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը Քաղաքացու որոշում կուսակցության պատգամավորի թեկնածուներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Հանդիպումների ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել են անվտանգային համակարգում առկա խնդիրների լուծման եղանակներին ու համայնքային զարգացման իրենց մոտեցումներին, ինչպես նաև ներկայացրել են նախընտրական ծրագրում ներառված այլ դրույթներ։ Սահմանամերձ Կողբ և Նոյեմբերյան համայնքներում հանդիպումների ընթացքում, խոսելով երկրի անվտանգության մասին, նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը կարևորել է սոցիալական ոլորտում մարդկանց ապահովության զգացումը․ «Բոլորովին չստորադասելով մարդու ֆիզիկական անվտանգությունը՝ ցանկանում եմ շեշտել, որ մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում։ Քանի որ առանց դրա ֆիզիկական անվտանգույան համար պայքարելու իմաստ չի տեսնի»։  Իսկ կուսակցության անդամ Իրինա Հովհաննիսյանը Գավառում խոսել է արդեն երկրի էկոլոգիական անվտանգության մասին, նշելով, որ իրենք Հայաստանը հումքային կցորդից վերածելու են վերամշակող արտադրության, իսկ հետո՝ արդյունաբերական երկրի․ «Մենք դեմ ենք նոր հանքերի բացմանը, հետևաբար կիրառելու ենք բոլոր հնարավորությունները՝ հանքերի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար, որպեսզի քաղաքացին ապրի առողջ միջավայրում և սահմանին կանգնած զինվորը պաշտպանի ոչ միայն հողը, այլ նաև արժանապատիվ կյանք ունեցող մարդկանց»։  Քաղաքացու որոշում կուսակցության կարգախոսն է՝ զրո քվե ճգնաժամին։
21:37 - 12 հունիսի, 2021
ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Մեկ թեկնածուի դեպքում ինքնաբացարկի դիմումը մերժվեց:  Ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աղունիկ Հակոբյան: ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումը ճանաչել ուժը կորցրած: Նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արտյոմ Պողոսյանը, Գագիկ Տոնականյանը ևս ներկայացրել էին ինքնաբացարկի դիմում: Նրանց պարագայում ևս ԿԸՀ-ն ընդունեց դիմումը և գրանցումը ճանաչեց ուժը կորցրած: Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ թեկնածուն Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանն էր: Քննարկելով դիմումը՝ ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչել: Ինքնաբացարկի հաջորդ երկու դիմումը «Միասնական Հայրենիք» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից էին: Պատգամավորի թեկնածուներ Շուշան Ավետիսյանի և Արմինե Օհանյանի գրանցումներն ուժը կորցրած ճանաչվեցին: Ինքնաբացարկի դիմում է ստացվել էր նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհար Ազատյանից: Դիմումը նոտարական վավերացում չուներ, իսկ նման դեպքում դիմումատուն պետք է ներկա գտնվի նիստին: Քանի որ նա ներկա չէր, ԿԸՀ-ն որոշմամբ նրա դիմումը մերժվեց:
13:07 - 08 հունիսի, 2021
Ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին․ Սուրեն Սահակյան

Ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին․ Սուրեն Սահակյան

Այսօր «Քաղաքացու որոշում» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Երևանում։ Մենք մեկնարկեցինք պոզիտիվով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը։ «Ընտրողներին իմ անձնական ուղերձն է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մենք հաղթելու ենք, քանի որ ճշմարիտը միշտ հաղթում է։ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ քվեաթերթիկի համարը 17-ն է։ Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ,-գրել է Սահակյանը
21:23 - 07 հունիսի, 2021
Մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր |lragir.am|

Մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ․ Պարոն Միսկարյան, վաղվանից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, սակայն արդեն հնչում են փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ: Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, թե այս իշխանությունը որևէ խոստում չի կատարել, անգամ խոստացել էր իրեն դատել, դա էլ չարեց: Արդյոք կարո՞ղ ենք առողջ ընտրապայքար կանխատեսել: Շատ հետաքրքիր դիտարկում է արել Ռոբերտ Քոչարյանը. Ամենայն հավանականությամբ, իր կարծիքով, բոլոր խոստումների մեջ ամենահեշտ իրագործելին երևի թե հենց իրեն դատելն էր: Իսկ առհասարակ՝ դժվար է առողջ ընտրապայքար սպասել, երբ ընտրություններին մասնակցում են բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանում հիմք են դրել ընտրակաշառքներին, ընտրակեղծիքներին, վարչական ռեսուրսի կիրառմանը և այսօր շարունակում են ավելի ու ավելի պառակտել հանրությանը: 26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին: Որքանո՞վ են կանխատեսելի այս ընտրությունների արդյունքները: Արդյոք կլինե՞ն անակնկալներ: Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար է, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա՝ այո, կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. Քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն: Շարունակությունը՝ lragir.am-ում
12:09 - 07 հունիսի, 2021
Կարող է տնտեսությունն աճել, բայց իրական մարդիկ, ովքեր պետք է դրանից օգտվեն՝ չեն օգտվում. ՔՈ ՍԴԿ թեկնածու |armtimes.com|

Կարող է տնտեսությունն աճել, բայց իրական մարդիկ, ովքեր պետք է դրանից օգտվեն՝ չեն օգտվում. ՔՈ ՍԴԿ թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը փորձում են ընտրողների ուշադրությունը գրավել՝ ներկայացնելով իրենց ծրագրերը:  Այդ ծրագրերի դրույթները, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին, հիմնականում վերաբերում են անվտանգությանը, տնտեսությանը, սոցիալական հարցերին: ՀԺ-ն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Գոռ Հակոբյանի հետ զրուցել է կուսակցության տնտեսական ծրագրերի մասին: - Պարո՛ն Հակոբյան, ձեր նախընտրական թռուցիկների տնտեսությանը վերաբերող մասում նշված է, որ Հայաստանը հումքային կցորդից վերածելու եք վերամշակող արտադրության, ապա արդյունաբերական երկրի. ինչպե՞ս եք դա  պատկերացնում: - Նախ մենք հստակ ձեւակերպում ենք մի պարզ նպատակ, որ  երկրի տնտեսական զարգացման հիմքը զարգացած արդյունաբերություն ունենալն է: Դա պետք է հռչակվի որպես քաղաքականություն: Մեր ծրագրում նշված է նաեւ տարածքների համաչափ զարգացման մասին: Գաղտնիք չէ, որ հիմնական կենտրոնացումը Երեւանում է տեղի ունենում: Պետք է մարզերում որոշակի տնտեսական կլաստերներ ստեղծել ամբողջ ցիկլով: Եթե, օրինակ՝ մի տարածքում առողջարաններ, հիվանդանոցներ, բժշկական ծառայություններ լինեն, այլ հատվածում այդ բժշկական ծառայություններն ապահովող սարքավորումների արտադրություն պետք է լինի, իսկ մեկ այլ հատվածում՝ այդ ամեն ինչի տեխնոլոգիական աջակցությունը: Ոչ թե պետք է լինի ինչ-որ ձեռնարկություն, որի ամեն ինչը դրսից բերվի, այլ այնպիսի հատված, որ սկզբից մինչեւ վերջ դու կարողանաս արտադրել: Դա նշանակում է, որ սկզբնական շրջանում պետք է ուսումնասիրություններ անել, հասկանալ ամեն տարածաշրջանի համար լավագույն մեկնարկային հնարավորությունները եւ սկսել կամաց-կամաց կառուցել: Դա երկարատեւ գործընթաց է, բայց առանց դրա ամեն ինչ անարդյունավետ կլինի: Օրինակ՝ դու կարող ես ներդրող բերել, որ մի խոշոր ձեռնարկություն բացի, բայց եթե դրան կողքից աջակցող ամեն ինչը չլինի՝ ապա տնտեսական ճգնաժամերի կամ ճանապարհների փակման պարագայում նրանք կլքեն Հայաստանը: - Ձեր ծրագրերը եւ մոտեցումները սոցիալիստական են, հարկման պրոգրեսիվ մոտեցումներ կան՝ հարուստները պետք է շատ վճարեն, աղքատները՝ քիչ: Այսինքն այս տրամաբանությամբ հարուստին ասում եք, եթե դու հարուստ ես, պետք է ավելի շա՞տ վճարես: - Մենք առաջնորդվում ենք նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Այլ բան է, որ ոչ մեկը այդ սահմանադրական դրույթը չի պահել: Մենք սոցիալական պետության մեր մեկնաբանությունն ունենք: Այս երկրում  մարդու իրավունքները պետք է իրացվեն, յուրաքանչյուր մարդ պետք է իր գլխավերեւում կտուր ունենա, պետք է անվճար եւ որակյալ կրթություն ու առողջապահություն լինի: Սրանք տարրական կենսապահովման պայմաններ են, որ մարդն արժանապատիվ ապրի: Այսինքն՝ արժանապատիվ կյանքի պայմաններ պետք է ստեղծվեն: Ինչպե՞ս ենք դա անելու. մի քանի ճանապարհ կա, այո, հարկային քաղաքականությունը մեր ծրագրում պրոգրեսիվ է: Պրոգրեսիվ է այնքանով, որ հարուստ մարդիկ պետք է ընդհանուր հանրային բարիքների ծառայության համար ավելի շատ վճարեն: Սա այնպիսի ձեւակերպում է, որ հարուստները պետք է վճարեն շատ, իսկ աղքատները՝ քիչ: Մենք պետք է ասենք՝ սա մեր հանրային տարածքն է, մեր պետությունը մեր հանրային սեփականությունն է՝ աղքատ ես, հարուստ ես, միջին խավ ես, դա մեր բոլորի հանրային սեփականությունն է: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
18:59 - 06 հունիսի, 2021
Հեռուստաբանավեճերի ֆորմատը պաշտոնապես ընտրվել է  քաղաքական ոչ մի նոր ուժի հնարավորություն չտալու անարդարացի սկզբունքով․ Միքայել Նահապետյան

Հեռուստաբանավեճերի ֆորմատը պաշտոնապես ընտրվել է քաղաքական ոչ մի նոր ուժի հնարավորություն չտալու անարդարացի սկզբունքով․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը «Հայաստանում իշխանությունը պատկանում է Հ1-ին և NDI-ին․ նրանք այդ իշխանությունը իրացնում են հանրային կարծիքի մանիպուլացման տեխնոլոգիաներով» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում սպասվելիք նախընտրական բանավեճերի թեմային՝ դրանց ձևաչափը բնութագրելով որպես ծայրահեղ վիրավորական, արհամարհական ու անարդարացի բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Նա, մասնավորապես, ասել է․«Հանրային հեռուստաընկերությունը NDI-ի հետ, որն ամերիկյան ֆոնդ է և հիմնականում քաղաքականությանն աջակցող գործունեություն է իրականացնում, նախընտրական բանավեճերն է կազմակերպում։ Բանավեճերի մի ֆորմատը նախատեսված է նախընտրական ցուցակներում ընդգրկված 2-10 համարների թեկնածուների միջև։ Մասնակցող 26 ուժերին բաժանել են երկու խմբի, և ընտրվել է հետևյալ սկզբունքը․ ԿԸՀ-ում քաղաքական ուժը քվեաթերթիկի ինչ համար որ քաշել է վիճակահանության արդյունքով, այդ 1-13 համարները մի խմբում են, մյուսները՝ երկրորդ խմբում։ Երկրորդ ֆորմատը ցուցակների առաջին դեմքերի բանավեճն է»,- ներկայացրել է ՔՈ ՍԴԿ անդամը։ Նա պարզաբանել է, որ որ այս ձևաչափում ևս երկու խումբ է ձևավորվել, սակայն այստեղ արդեն բաժանման սկզբունքը փոխվել է։ «Բոլորդ տեսաք, որ այն ընթացքում, երբ պետք է կայացվեր այս որոշումը, թե ով ում հետ է բանավիճելու, Նիկոլ Փաշինյանը հրապարակային վստահորեն հայտարարեց, թե Հ1-ի եթերում սպասում է էս, էս մարդկանց, իրենց հետ պետք է բանավիճի։ Նախնական տարբերակը, որ կարող էր վիճակահանություն լինել կամ այբբենական կարգով արվեր բաժանումը, մի կողմ դրվեց։ Նիկոլ Փաշինյանը պատվեր տվեց, որ այս, այս, այս մարդիկ պետք է իր խմբում լինեն, որից հետո հարց առաջացավ, թե ինչ սկզբունք պետք է ընտրել, որ այդ մարդիկ ընկնեն նույն խմբում»,- ասաց Միքայել Նահապետյանն ու ավելացրեց, որ արդյունքում ընտրվեց մի խայտառակ, անարդարացի մեթոդ։ «Որոշվեց՝ որ կուսակցություններն ավելի վաղուց են գրանցում ստացել, մի լիգա պետք է լինեն, ավելի նոր գրանցված կուսակցությունները՝ մի լիգա։ Հետո խնդիր է ծագել, որովհետև այս տրամաբանությամբ՝ Փաշինյանի ակնկալած մրցակիցներից երկուսը դաշինքներ են, որոնք մի ամիս առաջ են գրանցվել։ Ու այստեղ երկրորդ սկզբունք է դրվել, որ եթե խոսքը դաշինքներին է վերաբերում, ոչ թե դաշինքի գրանցման ամսաթիվն է հաշվի առնվում, այլ դաշինքում առկա կուսակցություններից ամենահնի։ Սրանով լուծվել է այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա բանավիճել այն մարդկանց հետ, որոնց ավելի հարմար մրցակից է համարում, որպեսզի նորից սև ու սպիտակի բաժանում անի»,- նշեց Նահապետյանը։Նա ընդգծեց, որ քաղաքական այդ պատվերը կատարել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և որքան էլ իր համար ցավալի է՝ NDI-ը։«Կազմակերպիչները հստակ գիտեն, որ առաջին դեմքերի դեբատի դիտման ընթացքում մարդը կողմնորոշվելու է՝ կա՛մ գործող կառավարության կողմ, կա՛մ նախկին կառավարությունների, կա՛մ նոր ուժի, որը երբևէ չի կառավարել։ Եվ հիմա, փաստորեն, կա 13 քաղաքական ուժ, որը ոչ մի հնարավորություն չունի բանավիճելու Հայաստանն էս վիճակի հասցրած կառավարություններից ոչ մեկի հետ։ Այսինքն՝ օդի մեջ խոսակցություն է լինելու, դու խոսելու ես խնդիրների մասին, քեզ հակադարձողն այդտեղ չլինի»,- ասաց նա։ Միքայել Նահապետյանի խոսքերով՝ իսկ մի քանի օր առաջ գրանցված կուսակցության հետ, որն օբյեկտիվորեն չէր կարող քաղաքական ճիշտ և սխալ քայլերով ճանապարհ անցնել, ծրագրերի, կարծիքների հարաբերելու բան չկա։ «Այսինքն՝ պաշտոնապես այս սկզբունքն ընտրվել է հետևյալ տրամաբանությամբ՝ քաղաքական ոչ մի նոր ուժ չպետք է հնարավորություն ունենա, Հայաստանում ընտրանքը պիտի լինի նախկինում գործած ուժերի միջև։ Սա ծայրահեղ վիրավորական, արհամարհական, անարդարացի ֆորմատ ու վերաբերմունք է բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Բանավեճերը, որոնք ընտրական ժողովրդավարության կարևոր կոմպոնենտ են, այս որոշումով վերածվում են ձևական ժողովրդավարության, թատրոնի»,- նշել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչը։Միքայել Նահապետյանը նաև հայտնել է իրենց կուսակցության դիրքորոշումը, որ այս տրամաբանության մեջ բանավեճին մասնակցելու իմաստ «Քաղաքացու որոշում»-ը չի տեսնում։ Իսկ քաղաքացիներից ու մյուս 12 քաղաքական ուժերից ակնկալել է, որ իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ անարդարացիության։
15:18 - 06 հունիսի, 2021
Հանրային Հեռուստատեսության նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով․ ՔՈ ՍԴԿ

Հանրային Հեռուստատեսության նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով․ ՔՈ ՍԴԿ

«ՔՈ» ՍԴԿ կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.   «Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով։  Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։  Նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։ Ընդ որում, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի հաշվի է առվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը՝ ակնհայտորեն լուծելով Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի երկու մրցակիցների ներգրավման հարցը։ Այսինքն՝ ընտրվել է մի սկզբունք, որով հնարավոր կլիներ Նիկոլ Փաշինյանին համեմատության մեջ դնել նախորդ կառավարությունների հետ՝ հնարավորություն տալով կրկին անցկացնել սև ու սպիտակի բաժանարարը։ Մյուս կողմից ընտրությունների մասնակցող 13 կուսակցություններ զրկվել են երկրի այս վիճակի համար պատասխանատու չորս կառավարությունների առաջին դեմքերից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից։  Կազմակերպիչները հաստատապես գիտեն, որ առաջին համարների բանավեճը իր որակական կողմով էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքի վրա և այդուհանդերձ՝ այն կազմակերպել են խիստ անարդար ձևաչափով։ Սա կոպտորեն խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները։  Կա՛մ նախընտրական բանավեճը կկազմակերպվի նոր՝ արդարացի սկզբունքով, կա՛մ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իմաստ չի տեսնում մասնակցելու այդպիսի ձևաչափի բանավեճի։ Այս ձևաչափը վիրավորական է մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար, և մենք կոչ ենք անում մյուս ուժերին ևս չմասնակցել ձևական ժողովրդավարության այդ թատրոնին»։
11:27 - 05 հունիսի, 2021
«Քաղաքացու որոշում»-ը ներկայացրել է ընտրական ամբողջական ցուցակը

«Քաղաքացու որոշում»-ը ներկայացրել է ընտրական ամբողջական ցուցակը

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հրապարակել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց ընտրական ամբողջական ցուցակը՝ հիշեցնելով, որ կուսակցության քվեաթերթիկը 17-րդ համարն է։ՔՈ ՍԴԿ-ի ցուցակի առաջին եռյակում են Սուրեն Սահակյանը, Գոռ Հակոբյանը և Իրինա Հովհաննիսյանը։Ամբողջական ցուցակը․1․ Սահակյան Սուրեն Սարգսի 2․ Հակոբյան Գոռ Աշոտի 3․ Հովհաննիսյան Իրինա Պարույրի 4․ Գրիգորյան Կարեն Մարտունու 5․ Սահակյան Հայկ Սամվելի 6․ Մելքոնյան Աստղիկ Արամի 7․ Ավագյան Արթուր Ռաֆիկի 8․ Մանթաշևա Յանա Գեորգիի 9․ Թադևոսյան Արեգ Յուրիի 10․ Իսմաիլյան Երվանդ Արթուրի 11․ Հովհաննիսյան Վլադիմիր Ստեփանի 12․ Դովլաթբեկյան Կարինե Մարտունի 13․ Ներսիսյան Նարեկ Գեղամի 14․ Վարդանյան Արման Ռաֆիկի 15․ Շահազիզյան Վարդիթեր Ժորայի 16․ Մելքոնյան Հայկ Սոսի 17․ Գևորգյան Վահե Արմենակի 18․ Ղևոնդյան Անուշ Անդրոնիկի 19․ Մինասյան Մհեր Սեյրանի 20․ Ալեքսանյան Գևորգ Գուրգենի 21․ Ալեքսանյան Աննա Արտավազդի 22․ Խաչատրյան Թաթուլ Արարատի 23․ Ներսիսյան Լևոն Արայիկի 24․ Չոբանյան Լուիզա Սեդրակի 25․ Ղալումյան Խաչիկ Գնելի 26․ Սահակյան Արա Ժորայի 27․ Սահակյան Անի Սարգսի 28․ Գասպարյան Կարեն Ջիվանի 29․ Օհանյան Արսեն Նորիկի 30․ Ափրիկյան Լուսինե Սերգեյի 31․ Հարությունյան Սուրեն Մարտունի 32․ Շախբազյան Նարեկ Արմենի 33․ Մարտիրոսյան Լուսինե Գեղամի 34․ Ղարաբեկյան Հրանտ Հակոբի 35․ Սարգսյան Գարեգին Արտավազդի 36․ Դավթյան Աննա Ռոբերտի 37․ Պետրոսյան Գրիգոր Ալեքսանդրի 38․ Ղազարյան Արման Հովհաննեսի 39․ Պետրոսյան Լիլիթ Համլետի 40․ Կարապետյան Արթուր Արամիկի 41․ Մարգարյան Միհրան Սուրիկի 42․ Սահակյան Մարինե Հուսիկի 43․ Պետրոսյան Լիպարիտ Գարուշի 44․ Դավթյան Ռոբերտ Սերոբի 45․ Մինասյան Լիանա Գարեգինի 46․ Մանուկյան Վլադիմիր Սիմոնի 47․ Նիկողոսյան Ռաֆայել Վարուժանի 48․ Վարդևանյան Լիլիթ Արարատի 49․ Ավալյան Արտակ Համլետի 50․ Ծատուրյան Սևակ Վազգենի 51․ Դավթյան Հայարփի Ռոբերտի 52․ Սաֆարյան Արամայիս Վիտալիկի 53․ Հովհաննիսյան Սիմոն Մկրտիչի 54․ Հովհաննիսյան Ալիսա Ժիրայրի 55․ Խաչատրյան Արտուշ Լևոնի 56․ Առակյան Սարգիս Թադևոսի 57․ Հարությունյան Էդգար Յուրիի 58․ Սահակյան Էդգար Սամվելի 59․ Եղյան Մարգարիտ Վարուժանի 60․ Սահակյան Հայկ Սարգսի 61․ Թորոսյան Արմեն Կարենի 62․ Կարապետյան Սուսաննա Վարոսի 63․ Նիազյան Դավիթ Սուրենի 64․ Սահակյան Վարդան Սամվելի 65․ Մինասյան Լուսինե Գարեգինի 66․ Թովմասյան Տիգրան Աշոտի 67․ Սահակյան Սարգիս Սուրենի 68․ Ամարյան Լիլիթ Հարությունի 69․ Հարությունյան Լեռնիկ Հրաչի 70․ Հովհաննիսյան Անուշ Վանուշի 71․ Բաղդասարյան Սիրանուշ Ռաֆայելի 72․ Պապիկյան Գոռ Սամվելի 73․ Աճեմյան Մարինե Աշոտի 74․ Մինասյան Դիանա Արմենի 75․ Մանվելիյան Տիգրան Ռաֆայելի 76․ Հովհաննիսյան Դավիթ Հովհաննեսի 77․ Մելքոնյան Արևիկ Վրեժի 78․ Սահակյան Գեորգի Էդուարդի 79․ Խարազյան Սարգիս Գարեգինի 80․ Հարությունյան Լիլիթ Փայլակի 81․ Կարապետյան Վոլոդյա Վարոսի 82․ Բադիշյան Հայարփի Արարատի 83․ Խաչատրյան Աշոտ Սամվելի
21:18 - 01 հունիսի, 2021
Զրո քվե ճգնաժամին․ Քաղաքացու որոշում կուսակցություն

Զրո քվե ճգնաժամին․ Քաղաքացու որոշում կուսակցություն

Երեկ՝ 31․05․2021թ․ տեղի ունեցավ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների մասնակցող կուսակցությունների գրանցումը։ Քաղաքացու որոշում կուսակցության գրանցումը նույնպես հաստատվել է։ Այս մասին տեղեկանում ենք  «ՔՈ» կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունից։ «Պատերազմի ավարտից հետո տևական ժամանակ հանդես ենք եկել ներքին կայունության, համախմբման և ճգնաժամը խաղաղ հանգուցալուծելու օգտին։ Այդ նպատակով առաջարկել ենք ձևավորել չեզոք կառավարություն, որն ընդունելի կլինի բոլոր ճամբարների համար։ Այդտեղ մենք տեսնում էինք մեր մեջքը ուղղելու և այսօրվա մարտահրավերներին պատրաստ և միասնական ներկայանալու հնարավորություն։Ցավոք, քաղաքական ճամբարներն առավելագույնը ստանալու մոլուցքը վեր դասեցին ողջամտության և ուժերի վերականգնման հրամայականից։ Եվ երկիրը ներքաշվեց մի ընտրությունների մեջ, որը կարող է էլ ավելի անկայուն և բևեռացված վիճակ ձևավորել, ընտրությունների արդյունքների լեգիտիմության հարցեր առաջացնել՝ պետությունն առավել խոցելի դարձնելով ճգնաժամերի առաջ։ Այս ընտրություններն ուղիղ հակապատկերն է այն իրավիճակի, որը պահանջում էր ժողովուրդը 2018թ․՝ դնելով քաղաքական համակարգի առողջացման խնդիր։ Այդ պահանջը սպասարկելու օրակարգով ընտրված ուժը համարժեք քայլեր չձեռնարկեց այդ ուղղությամբ և ինքը թաղվեց արատավոր համակարգի բարքերի մեջ՝ առաջնորդվեց բևեռացման, թշնամանքի, թայֆայականության, օլիգարխացման սկզբունքներով։ Անցյալը գաղջ է, ներկան դժգույն, իսկ ապագան, եթե այս համակարգը շարունակի գոյություն ունենալ՝ գորշ։ Այս համակարգի նախկին և ներկա դերակատարներն անգամ չեն խորշում սեփական իշխանությունը գնելու ճանապարհին Հայաստանի ինքնիշխանությունը մանրադրամ դարձնելուց։ Քաղաքացին ու մարդը դուրս է թողնված քաղաքական գործընթացից, և այս ճամբարներն ամեն ինչ անում են, որ շարունակի դուրս մնալ։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հենց այն նպատակով, որպեսզի հույսը չկորցրած, սեփական երկրի նկատմամբ իրավունքները վերահաստատելուն միտված քաղաքացիները ունենան ընտրելու և իրավիճակը փոխելու հնարավորություն։ Ինքներս տեսնում ենք այդ հնարավորությունը և ամեն ինչ անելու ենք, որ մեր մանկությունը գողացած, պատանեկությունը փչացրած, երիտասարդությունը վատնած քաղաքական համակարգը չգողանա մեր երեխաների ապագան»։
17:10 - 01 հունիսի, 2021