«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Խոսել եմ «պարտադրված խաղաղության» անընդունելիության, քաղբանտարկյալների իրավունքների և այլ թեմաներից. Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քննարկմանը

Խոսել եմ «պարտադրված խաղաղության» անընդունելիության, քաղբանտարկյալների իրավունքների և այլ թեմաներից. Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քննարկմանը

Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը. «Խոսել եմ ԵՄ-ի կողմից հետևողականության մակարդակի բարձրացման (CEPA-ում նշված և անդամ երկրների կողմից վավերացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության 3 հիմնարար սկզբունքների ոտնահարումը, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը, էթնիկ զտումների իրականացումը և ԵՄ-ի կողմից դրա արձագանքները), «պարտադրված խաղաղության» անընդունելիության, Եվրոպական Խորհրդարանի և գործադիրի արձագանքների միջև տրամագծային հակասությունների, մարդու իրավունքների ոտնահարման, Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների, Հայաստանի համար վիզաների ազատականացման և «Արևելյան Գործընկերություն 2.0» ձևաչափի անհրաժեշտության մասին»,- գրել է նա:
17:33 - 30 հունվարի, 2024
«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը հնարավորություն է Արցախի հարցի հետ կապված գործընթացը նպաստավոր դաշտ բերելու»․ Տիգրան Աբրահամյան

 |aravot.am|

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը հնարավորություն է Արցախի հարցի հետ կապված գործընթացը նպաստավոր դաշտ բերելու»․ Տիգրան Աբրահամյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Ֆրանսիայի Սենատի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ Արցախի բնակչության վերադարձի մասին բանաձեւին։ Աբրահամյանն ասաց, որ Սենատը երեկ ընդունած բանաձեւով, ի թիվ այլ պահանջների, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ «Դրան ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանից համապատասխան հայտարարություններ են հնչել, ընդհուպ մինչեւ ֆրանսիական կապիտալով ընկերությունների դուրսբերման հետ կապված։ Մեծ առումով հասկանալի է, որ Ֆրանսիայի Սենատում նաեւ այլ հայանպաստ բանաձեւեր են ընդունվել, նաեւ Արցախին վերաբերող, այնպես չէ, որ մեծ սպասելիք կա, որ սա բերելու է շատ արմատական գործընթացների։ Բայց, կարծում եմ, որ Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից այսպիսի բանաձեւի անցկացումը ողջունելի է եւ նաեւ հնարավորություն է արտաքին տարբեր ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով։ Եվ, ինչու չէ, նաեւ օգտագործելով այս հանգամանքը, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծելու առումով է կարեւոր»,- ասաց Աբրահամյանը։  
13:30 - 18 հունվարի, 2024
Այս իշխանությունը հասարակության ոչ թե խաղաղության, այլ երկրի փլուզման համակերպմանն է տանում. Տիգրան Աբրահամյան  |aysor.am|

Այս իշխանությունը հասարակության ոչ թե խաղաղության, այլ երկրի փլուզման համակերպմանն է տանում. Տիգրան Աբրահամյան |aysor.am|

aysor.am: ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանի հայտարարությունների ժամին հանդես է եկել ելույթով. Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի և ռեգիոնալ ապաշրջափակման մասին դրույթների առանձնացումն ու զուգահեռ գործընթաց տանելն ամբողջությամբ զրոյացնում է, այսպես կոչված, խաղաղության օրակարգի իրացումը: Եթե պարզ խոսենք, ապա խաղաղության պայմանագիրն իր մեջ 3 առանցքային հարց էր պարունակում՝ սահմանների ճշգրտում, ճանապարհների բացում՝ ապաշրջափակում և Արցախի հարց: Արցախի հարցը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձեց լուծել ռազմական ճանապարհով, իսկ մյուս 2 դրույթների շուրջ ստեղծված հակասությունները փորձում են լուծել՝ դրանք պարզապես հիմնական փաստաթղթից հեռացնելով: Ինչ է ստացվում: Մի կողմից ընթանում է բանակցություններ բարի ցանկությունների ու մաղթանքների մասին փաստաթղթի մասին, որը Հայաստանի իշխանությունն ինչ-որ փուլում փորձելու է թանկ ծախել հասարակության վրա, իսկ զուգահեռ իրականությունում՝ բանակցություններն անկյունաքարային հարցի վերաբերյալ մտնում են փակուղի: Սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում այդպես սպասված ու չարչրքված երկարաժամկետ խաղաղության ու կայունության մասին պետք է մոռանալ: Իշխանությունը մի օր, ըստ քաղաքական նպատակահարմարության, խոսում է խաղաղությանը մոտ լինելու մասին՝ փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ, մեկ այլ իրավիճակում ստիպված է լինում խոստովանել իրականությունը՝ խոսում խաղաղության գործընթացի տորպեդավորման կամ գործընթացի վտանգման մասին: Խաղաղություն բառը երբեք այսքան ոչնչացված չէր եղել՝ մի կողմից միջազգային դերակատարների լռությունը, մի կողմից՝ Ադրբեջանի ագրեսիվ դիրքավորումը, մյուս կողմից շարունակ ստեր ու կեղծիքներ հայաստանյան իշխանության կողմից, որոնք անընդհատ իրենց հետ նոր մարդկային և տարածքային կորուստներ են բերում: Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության է ենթարկվում, իսկ իշխանությունը շարունակում է պնդել, որ պետք է թուլանալ և հաճույք ստանալ: Այս իշխանությունը հասարակության ոչ թե խաղաղության, այլ երկրի փլուզման համակերպմանն է տանում:
17:21 - 16 հունվարի, 2024
ՄՊՀ անդամի ընդդիմության միասնական թեկնածուն Մանվել Բադալյանն է
 |1lurer.am|

ՄՊՀ անդամի ընդդիմության միասնական թեկնածուն Մանվել Բադալյանն է |1lurer.am|

1lurer.am: Ընդդիմությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել Մանվել Բադալյանի թեկնածությունը: Նրան ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, այդ թվում՝ «Պատիվ ունեմ»-ի անունից ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հանձնաժողովի անդամն իր գործունեությունը սկսել է 1982 թվականից՝ որպես տնտեսագետ: 1998-1999 թվականներին ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի անդամ է եղել, 2005-2012 թվականներին՝ Հայաստան պետական ագրարային համալսարանի խորհրդի նախագահը, 1999-2002 թթ.՝ ԱԺ պատգամավոր, 2002-2018 թթ.՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ: 2019-ից «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն է: Նա իրականացնում է նաև մանկավարժական գործունեություն, դասավանդել է ԵՊՀ-ում, Ազգային ագրարային համալսարանում, Պետական կառավարման ակադեմիայում, Հայ-ռուսական համալսարանում: Մանվել Բադալյանը կրթությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:
16:13 - 08 դեկտեմբերի, 2023
ՌԴ-ն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է և նրա հետ հարաբերությունները թաղելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ. Տիգրան Աբրահամյան

ՌԴ-ն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է և նրա հետ հարաբերությունները թաղելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ գլխավոր խնդիրն այն չէ, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ ունի. բնական է, որ տարբեր թեմաների վերաբերյալ կարող է դիրքորոշումների տարբերություն լինել: «Իրավիճակային բարդությունն այն է, որ հայաստանյան իշխանությունը այս ամենն անընդհատ սրում է, տանում բախումների և փորձում այնպիսի կետի հասցնել, որից այն կողմ` նախկին հարաբերություններին վերադառնալն այլևս անհնար կլինի: Ինքս մեծ թվով չստացված հարցեր ունեմ` այս կամ այն իրավիճակում ՌԴ-ի գործելու/չգործելու վերաբերյալ, սակայն ցանկացած հայտարարություն անելիս կամ որոշում կայացնելիս պետք է հիշել, որ ՌԴ-ն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է և նրա հետ հարաբերությունները թաղելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Մի կարևոր հանգամանք էլ՝ շատ ժամանակ վերլուծություններն ու քաղաքական գնահատականները հենվում են իրավիճակային գործոնների վրա, սակայն հիմքը 2018 թվականի փաշինյանական արտաքին քաղաքական կուրսն է, որի կենտրոնում ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակի կտրուկ իջեցումն էր, որն էլ իր հետ բազմաթիվ ծանր հետևանքներ բերեց: ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու և ՌԴ-ի որոշումները ռազմավարական-դաշնակցային որոշումների շրջանակ բերելու հնարավորությունը չի սպառվել, բայց դա չի կարող տեղի ունենալ այս իշխանության պայմաններում, որովհետև ո´չ ցանկություն ունեն, ո´չ կամք, առավել ևս, որ գաղափարական առումով լրիվ այլ տրամաբանության մեջ են», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։
10:11 - 24 նոյեմբերի, 2023
«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության
 |aysor.am|

«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության |aysor.am|

aysor.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր այս մասին՝ տեղեկացնելով, որ վարույթը վերաբերում է ՀՀ ՔՐ. օրենսգրքի 330-րդ հոդվածին (բռնություն գործադրելու հրապարային կոչերը, բռնությունը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել են ԱԺ-ում Հայկ Մամիջանյանի ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած մտքերը։ Լրագրողների հետ զրույցում Մամիջանյանն ասաց, որ, ըստ իր տեղեկությունների, հաղորդումը ներկայացվել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից։ «Չգիտեի, որ Արթուր Սաքունցն իմ արվեստի մեծ ֆանատ է, թող շարունակի լսել իմ ասածները, գուցե, իրեն մի օգուտ տա։ Երևի «հայրենասիրություն» բառը չի սիրում, ամեն անգամ նյարդային բաներ է ունենում այդ բառը լսելիս։ Հարցաքննության ընթացքում մանրամասնեցի, թե ինչ եմ նկատի ունեցել ճեպազրույցի ընթացքում հայտարարությունն անելիս։ Այս պահին քննչականն ինձ այլ հարցեր չուներ։ Սա պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև գործի ընթացքից։ Բնականաբար, դա պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ։ Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը»,-ասաց Հայկ Մամիջանյանը։ Նա վստահեցրեց, որ իր գործունեությունը, բնականաբար, չի սահմանափակվելու, որովհետև ինքը «թքած ունի» նման ճնշումների վրա։
11:48 - 23 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը պիտի  պատասխանատվություն կրի միջազգային իրավունքը խախտելու համար.  ԱԺ պատգամավորը՝ Ֆինլանդիայի գործընկերներին

Ադրբեջանը պիտի պատասխանատվություն կրի միջազգային իրավունքը խախտելու համար. ԱԺ պատգամավորը՝ Ֆինլանդիայի գործընկերներին

Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի գլխավորությամբ: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Երևանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, Աննա Մկրտչյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափման, էթնիկ զտման խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հնչեցնել իր սպառնալիքները: Միջազգային կառույցի իր գործընկերներին դիմելով՝  պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանի հանդեպ եղած մոտեցումներն անհրաժեշտ է խստացնել, քանի որ եթե Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապա պիտի նաև պատասխանատվություն կրի դրա համար: Նշվում է, որ, ըստ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավարի, պետք չէ բավարարվել սոսկ հայտարարություններով, քանզի նման հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը: Նա շեշտել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: «Պետք է միջազգային հանրությունը միջազգային պարտավորությունների, մասնավորապես, մարդասիրական իրավունքի շրջանակում ապահովի մեր քաղաքացիների կյանքի և ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասել է Աննա Մկրտչյանը: «Պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական հարցերին: Ըստ նրա՝ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ազատությունից զրկված անձինք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի միջև  կապերի խորացումն ու ընդլայնումը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են այս պահին Սյունիքում տիրող իրավիճակի մասին:
18:30 - 19 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
 |tert.am|

Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Հայաստանը ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումների կիզակետում է այս պահին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ դրանում իր գործուն ազդեցությունն ունի հայաստանյան իշխանությունը։ Պատգամավորի դիտարկմամբ՝ այն ուղղությունը, որը վերցրել է Հայաստանի իշխանությունը, բերել, հասցրել է այն իրավիճակին, երբ ՀՀ-ն տարբեր կենտրոնների համար դիտարկվում է որպես «պալիգոն»։ «Դրա հետևանքով անընդհատ ունենք լայնամասշտաբ գործողություններ, Հայաստանն անընդհատ ենթարկվում է տարբեր ագրեսիաների, Արցախը մի քանի անգամ ագրեսիաների ենթարկվեց, որի ծանր ու ողբերգական հետևանքը արձանագրվեց սեպտեմբերին»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։ Նա նաև նշեց, որ ակնհայտորեն Ադրբեջանն այսօր տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ: «Վերջին շրջանում ակտիվ խոսում են 8 գյուղերի պահանջների մասին ու, միգուցե, Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը՝ իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղղություններով դիմի՞ ռազմական գործողությունների, թե՞ չէ»,- նշեց Աբրահամյանը։
13:57 - 17 նոյեմբերի, 2023
Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության ուսանողական և երիտասարդական թևն այսօր Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից Երևանի կենտրոնական փողոցներով երթ–ակցիա անցկացրեց ընդդեմ Արցախի հանձնման։ ՀՀԿ երիտթևն այս ակցիայով նաև հիշեցրեց, որ 2020 թ. այս օրը սկսվեց Արցախը հանձնելու գործընթացը։ Ակցիայի մասնակիցները լուռ քայլում էին` ցուցապաստառներ պարզած, որոնց վրա նշված էին Արցախի կորսված շրջանների ու գյուղերի անվանումները։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ լուռ երթը տեսանելի կերպով հատ առ հատ կներկայացնի բոլոր այն բնակավայրերն ու կոթողները, որոնք կորցրել ենք Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների հետևանքով։ «Այդ բնակավայրերի ու կոթողների անունները դաջված են յուրաքանչյուր հայի սրտում։ Դրանք բաց վերք են։ Արնաքամ վերքի հատուցումն իրեն չի ուշացնի»,– ընդգծեց Մամիջանյանը։ Ըստ նրա` այս օրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` Մամիջանյանը նշեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։ «Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ նա հայտարարում էր, որ կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,– նշեց նա։ ՀՀԿ երիտասարդական թևը քայլերթն ավարտեց ՀՀ Ազգային ժողովի մոտ, նրանք դարպասներին փակցրին Արցախի կորսված բնակավայրերի անուններով ցուցապաստառները։
17:10 - 09 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը ոչ պաշտոնական խողովակներով նշում է՝ Արցախի հարցի ակտիվացումը բերելու է Սյունիքի դեմ համապատասխան արձագանքի․ Աբրահամյան
 |aysor.am|

Ադրբեջանը ոչ պաշտոնական խողովակներով նշում է՝ Արցախի հարցի ակտիվացումը բերելու է Սյունիքի դեմ համապատասխան արձագանքի․ Աբրահամյան |aysor.am|

aysor.am: Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի:Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների` Հայաստան և, մասնավորապես, Սյունիք տեղափոխվելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որն, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում: Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ «ականներ են շարել» Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհների, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ», - գրել է նա:
13:33 - 30 հոկտեմբերի, 2023
Հայրենիքի հանձնումը արդեն լոգո ունի՝ «խաղաղություն». Հայկ Մամիջանյան  |tert.am|

Հայրենիքի հանձնումը արդեն լոգո ունի՝ «խաղաղություն». Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Փաշինյանի երեկվա ասածից կարող ենք անել հետևլայ եզրակացությունը՝ հայրենիքի հանձնումը, դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն նաև լոգո ունի, խորհրդանիշ ունի: Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Փաշինյանը երեկ հպարտությամբ ասում է՝ մենք նաև դավաճանության լոգո ենք մտածել, ու տենց ահագին ուրախ էր դրանով, անուն էր դրել մնացածի նման: Ցանկացած հակահայկական գործողություն այսուհետ փաթեթավորվելու է խաղաղություն բառով: Խաղաղության կապիտուլացիա, խաղաղության հող հանձնել, խաղաղության բանակը կազմալուծել, սա իրենց նոր բրենդինգն է, նորմալ է: Ես դեռ չեմ ստացել այդ բրոշյուրը, բայց երբ որ ստանամ և ծանոթանամ, կմեկնաբանեմ: Փաշինյանը վերջին 5 տարվա ընթացքում խաղաղությունից երբ խոսել է, զոհեր են եղել: Ես սարսափում եմ, երբ որ նա խոսում է խաղաղությունից»,- ասել է նա:
13:49 - 26 հոկտեմբերի, 2023
«Գովազդի գումարներն անարդարացի են բաշխվել, հեռուստաընկերությունները հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները». Սիսակ Գաբրիելյան |aravot.am|

«Գովազդի գումարներն անարդարացի են բաշխվել, հեռուստաընկերությունները հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները». Սիսակ Գաբրիելյան |aravot.am|

aravot.am: 68 պատգամավորով այսօր մեկնարկեց ԱԺ քառօրյան: Օրակարգին «դեմ» քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ էր: ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է կարգավորում մտցնել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերի հետ կապված. «Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից: Այդ կազմակերպությունը տվել է ռեյտինգներ եւ միջազգային գովազդատուները հենվել են այդ տվյալների վրա: Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ հեռուստաընկերություններն իրենք միանան ու ստեղծեն խորհուրդ, այդ խորհուրդը կընտրի այն կազմակերպությանը, որը չափումներ կիրականացնի, իրենք վերահսկողություն կունենան: Եթե մի հեռուստաընկերություն չի ուզում, որ տվյալ կազմակերպությունը իրենց մասով չափումներ անի, իրենց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակի: Չափող կազմակերպությունը այդ տվյալները անվճար պետք է տա ՀՌՀ-ին»: Սիսակ Գաբրիելյանը համոզված է, որ նախագիծը նաեւ գովազդատուներին է պաշտպանելու, որովհետեւ այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ գումար են վճարել իրենց գովազդի համար, հաշվի առնելով, որ մի քանի հեռուստաընկերություններ հրապարակել էին միջազգային աուդիտը, չափիչ տվյալները, ըստ էության չեն համապատասխանել: Գովազդային գումարները շատ անարդարացի են բաշխվել, իսկ հեռուստաընկերությունները շատ լավ հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:37 - 24 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։  «Ֆրանսիայի կողմից հնարավոր սպառազինությունների մատակարարման թեման ունի առանձնահատկություններ և թեմայի հետ կապված բաց քննարկումները, հայտարարությունները պետք է ճիշտ հաշվարկել: Որոշ դեպքերում նման հայտարարությունները կարող են ծառայել ռեգիոնում ուժերի հավասարակշռության ապահովմանը կամ հնարավոր ագրեսիայի զսպմանը: Բայց կարող են նաև որոշակի գործընթացներ արագացնել և ռիսկերի կառավարման խնդիրներ առաջ բերել: Հայաստանը նախորդ փուլերում` մինչև 2018 թվականը, մեծ թվով սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերել նաև դրա` որոշ ժամանակ գաղտնի պահելու մասով: Դա տարբեր խնդիրներ է լուծել` հակառակորդի համար անկանխատեսելիությունից մինչև մատակարարումների անխափան իրականացում: Մի քանի առիթով, օրինակ` նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ իր համար կարևորն եղել է շահեկան գներով, շատ դեպքերում` անվճար, ռազմական գնումների իրականացումը, քան դրա վրա քարոզչություն կառուցելը և մեծ առումով, դա աշխատել է: Այս փուլում, երբ Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք է ոչ թե զերծ մնալ գնումներից, այլ թեման հնարավորինս փակ պահել»:
11:56 - 23 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ սահմանափակ թվով մարդիկ Արցախում ապրեն. Տիգրան Աբրահամյան
 |aysor.am|

Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ սահմանափակ թվով մարդիկ Արցախում ապրեն. Տիգրան Աբրահամյան |aysor.am|

aysor.am: Այլ բան է, որ Արցախում ապրում է 100 000-ից ավելի մարդ, այլ բան, որ պայմանականորեն ապրում է 5000 մարդ։ Միգուցե Ադրբեջանն ամեն ինչ անի, որ սահմանափակ թվով մարդիկ այնտեղ ապրեն. Factor TV-ի եթերում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանն ամեն ինչ կանի աշխարհին ցույց տալու համար, որ էթնիկ զտումներ չի արել, որ այնտեղ ապրող հայերն ավելի լավ պայմաններում են ապրում և ներկայանա որպես հանդուրժող կողմ», - ասաց նա։ Միևնույն ժամանակ նկատեց, որ հետագա ժամանակահատվածում, գուցե, միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների թեման  կօգտագործի Ադրբեջանի դեմ։ «Միգուցե այս պահին դա առաջնային չէ, բայց մի փուլում դա կօգտագործվի Ադրբեջանի դեմ ճնշումներ գործադրելու համար», - ասաց նա։ Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանն այս ընթացքում փորձելու է Արցախը վերածել հակահայկական պլացդարմի՝ ներդրումներ, զարգացման ծրագրեր իրակացնելով և դա աշխարհին ներկայացնելով մի կողմից՝ ադրբեջանական գաղափարական հաղթանակ, մյուս կողմից էլ՝ ՀՀ-ի դեմ քարոզչական նպատակով։ Հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ արցախցիների մի մասը վերադառնա՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ կան ընտանիքներ, որոնք հարազատի շիրիմներ են թողել Արցախում և այդ մարդիկ ամեն գնով ցանկանում են վերադառնալ Արցախ։ Կա մարդկանց մի խումբ, որ կյանքն առանց Արցախ չի պատկերացնում և մի փուլում, հնարավոր է՝ նրանց վերադարձն Արցախ։ «Երրորդ խումբն էլ այն մարդիկ են, որոնք այս ողբերգական համատեքստում արագ որոշում են կայացրել, բայց միգուցե մի որոշ փուլում էլ որոշեն և մտածեն ճիշտն այնտեղ վերադառնալն է», - ասաց նա՝ ընդգծելով, որ հարցն անվտանգության երաշխիքներն են։ «Ռուս խաղաղապահների նկատմամբ, բնականաբար, այլևս չկա անվստահություն։ ՄԱԿ-ի առաքելությունն ակտիվացել է, եթե որևէ մեխանիզմ առաջարկվի, գուցե, վերադառնան», - ասաց նա։
17:07 - 10 հոկտեմբերի, 2023
Բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առայսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության․ «Հայաստան» դաշինք

Բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առայսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության․ «Հայաստան» դաշինք

Բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առայսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության։ Ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ․ «Ինչպես հայտնի է՝ արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ: Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ: Հակաարցախյան հայտարարություններով ատելություն և ներազգային թշնամանք տարածող իշխանության ներկայացուցիչների ու աջակիցների հակաազգային գործունեության, ոստիկանության և իշխանական սադրիչների  հրահրած բախումների հետևանքով բազմաթիվ անձինք ստացան մարմնական վնասվածքներ, իսկ հասարակության շրջանում շարունակում է պահպանվել գերլարված վիճակ: Տարբեր անհնազանդության ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ: Ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ: 100-ավոր անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ապօրինի ձերբակալվեց: Զավեշտ է, երբ բռնարարք կատարած որևէ ոստիկանական  բերետավոր առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության: Բացի այդ, ներազգային թշնամանք տարածող իշխանության որևէ աջակցի վերաբերյալ հրապարակված չէ հանրային քրեական հետապնդման մասին որևէ տեղեկատվություն, այն դեպքում, երբ այդ հիմքով բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել դատախազություն: Մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ նույնիսկ հիմա էլ մտացածին պատճառաբանություններով ու կեղծ հիմնավորումներով ապօրինաբար ձերբակալվում են: Կամավոր հիմունքներով ձևավորված փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքը այս օրերին մշտապես եղել են արդար ցասում ապրող մեր հայրենակիցների կողքին, ցուցաբերելով իրավական, հաղորդակցության ապահովման և այլ աջակցություն: Այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են: ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները շարունակում են պարբերաբար պատգամավորական այցերը քրեակատարողական հիմնարկներ: Մենք շարունակելու ենք համակարգված աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց»։
15:09 - 09 հոկտեմբերի, 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. Դատախազություն

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. Դատախազություն

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Հ.Է.-ն քաղաքացիներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Քանաքառ-Զեյթուն համայնքի մի շարք բնակիչների առաջարկել և խոստացել է տալ ընտրակաշառք։ Դատախազությունից հայտնում են, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես կաշառք, առաջարկվել է 20 հազար դրամ, որի վճարումը կատարվելու էր 2021 թվականի հունիսի 17-ին։ 2021 թվականի հունիսի 18-ին Հ. Է.-ն ձերբակալվել է: 2021 թվականի հունիսի 19-ին դատարանը բավարարել է Հ.Է.-ի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը՝ հաստատելով վերջինիս ազատությունից զրկելու ոչ իրավաչափ լինելը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ անհապաղ ազատ արձակել Հ.Է.-ին, որից հետո Հ.Է.-ն հատել է ՀՀ պետական սահմանը: 2021 թվականի հունիսի 21-ին Հ. Է.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 24-ի որոշմամբ՝ Հ. Է.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2023 թվականի սեպտեմբերի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Հ. Է.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: 2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը Հ. Է.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալը) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և հեռակա կարգով իրականացված քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Միաժամանակ, դատարան է ներկայացվել Հ. Է.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:
17:49 - 05 հոկտեմբերի, 2023