«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն

2020 թվականի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ազատ Օրդուխանյանը եւ այլք, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության կայացման մասին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
նկատի ունենալով, որ դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,
արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,
նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,
նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:
Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն,
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,
5) Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:
Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին»:

2021-ին ստեղծվեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Կուսակցություն ստեղծելու և ընտրություններին մասնակցելու որոշումից հետո Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը լքեցին ԱԺԲ-ն։

Կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորում էր Վահե Գասպարյանը։

ԱԺԲ-ն չանցավ 8-րդ գումարման ԱԺ՝ ստանալով  18 976 ձայն (1.49%)

«Ազգային Ժողովրդական Բևեռ»-ը Գյումրիում իրականացրեց բողոքի հավաք

«Ազգային Ժողովրդական Բևեռ»-ը Գյումրիում իրականացրեց բողոքի հավաք

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից  մեկնարկեց «Ազգային Ժողովրդական Բևեռ»-ի «Շրջափակում հանուն ապաշրջափակման» ակցիան։ Մասնակիցները կրում են հակառուսական և Արցախին աջակցելու մասին կոչերով ցուցապաստառներ։ Ակցիայի մասնակցիները ռուսական կողմից պահանջում են հեռանալ Արցախի տարածքից։ Ցուցարարները  երթով շարժվեցին դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա, որը շրջափակված էր ոստիկանական հատուկ ուժերի կողմից:    Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն և իրականացրին քայլերթ քաղաքի փողոցներում։    Նման ակցիա «Բևեռ»-ն անցկացրեց նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը՝  Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին՝   բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:
15:58 - 15 հունվարի, 2023
«Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման». ԱԺԲ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատներ

«Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման». ԱԺԲ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատներ

Այսօր «Ազգային-ժողովրդավարան բեւեռը» երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն։ Երթը կրում էր «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագիրը։ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով երթի նպատակի մասին, ասաց․ «Շրջափակման առաջին օրերից մեր առաջին ռեակցիան եղել է բողոքի երթով մոտենալ կառաբարության շենք՝ հասկանալով, որ գլխավոր մեղավորը Երեւանի ադմինիստրացիա է, անշուշտ, մենք գիտենք, որ այս ադիմինստրացիան ենթակա է Ռուսաստանին, եւ հիմա գնում ենք Ռուսաստանի դուռը՝ մեր պահանջը ներկայացնել, արդեն ոչ թե որպես պահանջ, որ կատարեն նոյեմբերի 9-ի իրենց պարտավորությունները, քանի որ այդ ժամականերն էլ անցել են, այլ այսուհետ մի բան ունենք ասելու, որ գլխավոր լուծումն է լինելու․ հայ ժողովուրդը պիտի ինքնադրսեւորվի որպես սուբյեկտ, սեղմի իրենց մեկնված պոկենցիալ դաշնակիցների ձեռքերը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ձեռքը պինդ բռնի եւ զուգահեռաբար Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից։ Լուծումը այս բանաձեւի մեջ է, որի ականատեսն ենք լինելու մոտ ժամանակներս»։ Ապա երթի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ ողջույնի խոսք հղելու Ֆրանսիայի կառավարությանը՝ հանձին նրա դեսպանության։ Արա Պապյանն իր խոսքում նշեց, որ պահանջում են նաեւ , որ Ֆրանսիան ավելի հստակ գործողություններ իրականացնի․ «Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիայի ԱԺ ղեկավարի այցը պիտի շրջադարձային լինի նաեւ քաղաքական ու քաղաքակրթական շարժի մեջ։ Այլեւս Հարավային Կովկասը եւ մասնավորապես Հայաստանը չի կարելի դիտարկել որպես Ցարական Ռուսաստանի կցորդ․ ՀՀ-ն անկախ երկիր է, բայց այդ անկախությունը կարիք ունի Արեւմուտքի, Ֆրանսիայի, ԱՄՆ առաջկության»։ Լուսանկարները՝ «Ազգային-ժողովրդավարան բեւեռ»-ի ֆեյսբուքյան էջից
16:52 - 11 հունվարի, 2023
Գյումրիում ոստիկանությունը բերման ենթարկեց ռուսական 102-րդ ռազմաբազայի  շրջափակման ակցիայի մասնակիցներին

Գյումրիում ոստիկանությունը բերման ենթարկեց ռուսական 102-րդ ռազմաբազայի շրջափակման ակցիայի մասնակիցներին

«Ազգային Ժողովրդավական Բևեռ»-ն այսօր բողոքի ակիցա իրականացրեց Գյումրի քաղաքում։ Ակցիայի մասնակցիները ցանկանում էին շրջափակել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան։ Այս ակցիայով նախաձեռնության կազմակերպիչները ցանկանում են ուշադրություն հրավիրել Արցախի շրջափակման խնդրի վրա։ Ակցիան մեկնարկեց Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում։ Ելույթներից հետո նրանք քայլերթով հասան 102 ռուսական ռազմաբազային, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։ Ակցիայի մասնակիցները ցանկանում էին շրջափակել ռազմաբազան, սակայն ոստիկանների և մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց։ Ոստիկանները ընթերցեցին «Հավաքների ազատության մասին» օրենքը` հայտարարելով, որ ակցիայի մասնակիցները կարգ են խախտում և սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։   Նախնական տվյալներով բերման է ենթարկվել մոտ 60 քաղաքացի։Ակցիայի կազմակերպիչների խոսքով Ռուսաստանը պետք է Արցախում լիարժեք կատարի իր պարտավորությունները։ Կազմակերպիչների գնահատմամբ սա առաջին բողոքի ակցիան է, որն ունի հստակ քաղաքական օրակարգ և պահանջներ։  Ակցիայի մասնակիցները նշում էին, որ հենց ռուսներն են շրջափակել Լաչինի միջանցքը։Նրանք կոչ էին անում բոլոր քաղաքացիներին, այլ քաղաքական ուժերի միանալ իրենց և շրջափակել Հայաստանում գործող բոլոր ռուսական կառույցների մուտքերը։  Ավելի ուշ ակցիայի մասնակիցները «Ազատ, անկախ Հայաստան», «Արցախը Հայաստան է» վանկարկումներով շարժվեցին դեպի ռազմաբազայի երկրորդ մուտք։ Ելույթներից հետո մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք, որտեղ ավարտվեց բողոքի ակցիան։  Լուսանկարը` armenpress.am-ի։ 
17:05 - 08 հունվարի, 2023
Ռուս, այսպես ասած, խաղաղապահները, օկուպացիոն զորքեր են, նրանք եկել են հայաթափելու Արցախը․ Վահե Գասպարյան

Ռուս, այսպես ասած, խաղաղապահները, օկուպացիոն զորքեր են, նրանք եկել են հայաթափելու Արցախը․ Վահե Գասպարյան

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքը՝ միջազգային խաղաղապահ ուժերի պահանջով։  Հանրահավաքի սկզբում Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը արցախցիներին կոչ արեց դուրս գալ Ստեփանակերտի հրապարակ․ «Դուրս եկեք և ցույց տվեք աշխարհին, որ արցախահայությունը Ռուսաստանի խամաճիկը չէ, որ Արցախը պահանջում է միջազգային խաղաղապահներ։ Ռուս, այսպես ասած, խաղաղապահները, օկուպացիոն զորքեր են, նրանք եկել են հայաթափելու, զինաթափելու Արցախը, նրանք եկել են թուրքին հանձնելու Փառուխը, Բերձորը, Աղավնոն: Սա է նրանց ուզածը։ Լաչինի միջանցքը փակել են ռուսները՝ Հայաստանից միջանցք պոկելու, հրեշավոր, ֆաշիստական խաղաղապահ կոչվածներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, Հայաստանը Ռուսաստանի մաս դարձնելու նպատակով»։  Նշենք, որ Բևեռի անդամները այսօր նույն պահանջով ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան առաքելության առջև։
17:18 - 17 դեկտեմբերի, 2022
Երթից բերման ենթարկված քաղաքացիների թիվը մոտ 2 տասնյակ է․ ԱԺԲ

Երթից բերման ենթարկված քաղաքացիների թիվը մոտ 2 տասնյակ է․ ԱԺԲ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺԲ-ից հայտնել էին, որ ոստիկանությունը երթի մասնակիցների է բերման ենթարկել։ Ավելի ուշ Բևեռի խորհուրդը նոր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանները «գետնին են գցել ու հարվածներ հասցրել նաև երթի մասնակից կանանց։ Ըստ նրանց՝ կանանցից մեկը վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: «Բերման ենթարկվածների թիվը մոտ 2 տասնյակ է: Ընդ որում այս ամենը տեղի ունեցավ ռեժիմին բնորոշ բիրտ ու կոպիտ մեթոդներով՝ առանց որևէ նախազգուշացման կամ հայտարարության, ինչպես օրենքն է պահանջում: Խստորեն դատապարտում ենք ռեժիմի այս պահվածքը, որն ապացուցում է, որ համակարգը ամենևին էլ չի փոխվել ու շարունակում է իր գաղութային քաղաքականությունը՝ ոստիկանությանը որպես մահակ օգտագործելով իր ձեռքում: Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին և հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար: Վարուժան Ավետիսյանին բանտից հիվանդանոց տեղափոխելու պահանջով մեր բողոքի գործողությունները առաջիկայում շարունակելու ենք ավելի վճռական ու լայն ընդգրկումով»,- նշված է Բևեռի հաղորդագրության մեջ։ Այնուհետև նրանք հայտնեցին, որ Հերացու թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել երթի մասնակիցներ Հայկազ Վարդանյանն ու Մայա Մելքումովան։ Լուսանկարը՝ Photolure
21:16 - 03 դեկտեմբերի, 2022
ԱԺԲ-ից հայտնում են, որ ոստիկանությունը երթի մասնակիցների է բերման ենթարկել

ԱԺԲ-ից հայտնում են, որ ոստիկանությունը երթի մասնակիցների է բերման ենթարկել

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Երևանի կենտրոնում երթ իրականացնող Բևեռի աջակիցներին»: «Քիչ առաջ ոստիկանությունը սադրանք հրահրեց՝ ուժ կիրառելով Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Երևանի կենտրոնում խաղաղ երթ իրականացնող Բևեռի աջակիցների նկատմամբ: «Արդյունքում երթի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել, կան բերման ենթարկվածներ: Նրանց թվում են Արթուր Դավթյանը, Հակոբ Բուլանիկյանը, Գերաս Ավետիսյանը, Սերգեյ Ավագյանը, Տիգրան Մանուկյանը, Սարո Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արարատ Եսայանը, Գեղամ Սիմոնյանը, Հասմիկ Հարությունյանը, Լաուրա Պապիկյանը և երթի այլ մասնակիցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ըստ պաշտպանի՝ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար չէ և նրա՝ բժիշկների հսկողության ներքո գտնվելը պարտադիր է։ Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ Ավետիսյանը պարբերաբար բժշկական ստուգում է ստանում, և ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվում։ ԱԺԲ անդամներն էլ տևական ժամանակ է՝ նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։
18:25 - 03 դեկտեմբերի, 2022
ԱԺԲ-ն հանրահավաք, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով

ԱԺԲ-ն հանրահավաք, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով

«Ազգային-ժողովրդավարական բևեռն» այսօր՝ նոյեմբերի 26-ին, հերթական հանրահավաքը, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով։Կազմակերպիչների խոսքով՝ այսօրվա հանրահավաքը նվիրված է աշխարհաքաղաքական զարգացումներին ևս, սակայն հիմնական ասելիքը վերաբերելու է Վարուժան Ավետիսյանին, նրա առողջական վիճակին, նրան անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուն։  Անդրադարձավ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին՝ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասաց, որ դրա արդյունքներով Հայայաստանը ոչինչ չստացավ, քանի որ ակնկալում էր հստակ գնահատական գոնե քաղաքական, եթե ոչ ռազմական աջակցության տեսքով․ «Փոխարենը ՀԱՊԿ-ը ստացավ այն, որ ՀՀ-ն մնաց ՀԱՊԿ կազմում և որպես ՀԱՊԿ անդամ՝ հնարավորություն չի ունենա օգտվել Արևմուտքի բազմաթիվ առաջարկներից», - ասաց նա՝ նշելով, որ հիմա քաղաքական շատ գործիչներ՝ այդ թվում ռուսական և ամերիկայն, «հիացած գրառումներ են անում», թե Փաշինյանը չստորագրեց «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, Գասպարյաննի խոսքով՝ Հայաստանն այս քայլով էլ ոչինչ չստացավ։  «Երբ հանրային պահանջ է առաջանում Հայաստանում, Կրեմլը միշտ ինչ-որ խաղ է գտնում Փաշինյանի հետ, որ չեզոքացնի այն։ Պատերազմից հետո առաջացել էր Փաշինյանի հեռացման հանրային պահանջ, որը չեզոքավեց Քոչարյանի, նիախկինների միջոցով, Նիկոլը գնա նախկինները հետ կգան և այլն։ Հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալու հանրային պահանջը վարպետորեն չեզոքացնում են այս էժան Նիկոլ-Պուտին-Լուկաշենկո խաղերով», - հանրահավաքի իր ելույթում նշեց ԱԺԲ խորհրդի անդամը։ ԱԺԲ համակիր Աննա Հարությունյանը անդրադարձավ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրին․ «Հուսով եմ՝ ամբողջ ազգն է գիտակցում, որ կշեռքի նժարին դրված է մարդու լինել-չլինելու հարցը։ Բավակա՛ն է, համախմբվենք մեկ մտքի շուրջ, հասկացե՛ք՝ մարդու իրավունքներ են խախտվում։ Ռեժի՛մ, զգուշացի՛ր և վախեցի՛ր ազգային գաղափարը կրող երիտասարդներից»։ Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները երթ իրականացրին․ այսօրվա երթը Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով էր։ Գլխավոր լուսանկարը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ֆեյսբուքյան էջից
20:23 - 26 նոյեմբերի, 2022
Տեղի է  ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի

Տեղի է ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի

Այսօր տեղի է  ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի։ Ակցիայի մասնակից Նինա Կարապետյանցը նշեց, որ պատրաստ է մասնակցել ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով արվող բոլոր ակցիաներին։  «Մարդիկ կան, որ ակնկալում են, թե Ռուսաստանը մեզ կօգնի և նեղվում են նրանից, որ մեր զինվորների արյունը իրենց ձեռքերի վրա է ։ ՀԱՊԿ երկների բռնապետ ղեկավարների ձեռքներին իրենց ժողովրդի արյունն է։ Սեփական ժողովրդին տարբեր ժամանակներում, տարբեր տեղերում, այսօր արդեն Ուկրաինայում մատաղ անող մարդուց ակնկալում եք, որ մեզ կօգնի՞»,- իր ելույթում նշեց Կարապետյանցը ։  Ակցիայի կազմակերպիչների խոսքով այսօր ՀՀ-ում ամոթի օր է, քանի որ այստեղ են հավաքվել Ադրբեջանին շնորհավորած երկրների ղեկավարները։  Ակցիային մասնակցում էին նաև Ուկրայինայի և ՌԴ քաղաքացիներ։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, կկայանա ԱԺԲ-ի հերթական հանրահավաքը։
19:47 - 23 նոյեմբերի, 2022
ԱԺԲ-ն ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով

ԱԺԲ-ն ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ն այսօր ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպմանը ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ ամենօրյա ռեժիմով հետեւում են Ավետիսյանի առողջությանը, այսօր եւս տեղեկություն ունեն, որ նա առողջական նույն վիճակում է․ փոփոխություն համարյա չկա։  «Հայտնեցին, որ Վարուժան Ավետիսյանի ցանկությամբ պլանային կարգով պատրաստ են տեղափոխել, որ բժշկական հետազոտություններ անցի, նա կարող է ընտրել իր բժշկին, որը կայցելի քրեակատարողական հիմնարկ եւ կանի համապատասխան պրոցեդուրաները», - նշեց ակցիայի մասնակիցների մեկը։ Մասնակցի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակում իրենց պահանջները որոշ չափով են բավարարվել, իսկ Հյուսիսային պողոտայում իրենց նստացույցը շարունակելու են, մինչեւ չհասնեն իրենց նպատակին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ևս միացել էր Վարուժան Ավետիսյանին պատշաճ բժշկական օգնություն ապահովելու կոչին։  Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին ևս մեկ հաղորդագրություն տարածեց, որով հայտնեց, թե Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։  «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ն արդեն մի քանի անգամ է, ինչ անցկացնում է բողոքի ակցիա՝  Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Լուսանկարը՝ «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ի ֆեյսբուքյան էջից
16:45 - 22 նոյեմբերի, 2022
ԱԺԲ անդամները նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Հյուսիսային պողոտայում

ԱԺԲ անդամները նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Հյուսիսային պողոտայում

Այս պահին Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամները նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Հյուսիսային պողոտայում՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Երեկ էլ ԱԺԲ անդամները նույն պահանջով նստացույց էին իրականացրել Արդարադատության նախարարության շենքի աջև։ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նրա խոսքով՝ թեև Ավետիսյանը հատուկ գանգատներ չի ներկայացնում, բայց հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն տենդենցները, որ վերջին օրերին եղել են, կարող է ստեղծվել այն իրավիճակը, որ նա ունեցել է 2021թ․-ին։ Նա կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։  Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին ևս մեկ հաղորդագրություն տարածեց, որով հայտնեց, թե Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ 
15:59 - 19 նոյեմբերի, 2022
ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին

ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը»։ Հայտարարության մեջ ասված է․   «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը դատապարտելու մասին   Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձև, որով մասնավորապես`   - պահանջում է անհապաղ և առանց պայմանների դեպի սկզբնական դիրքեր դուրս բերել ադրբեջանական և նրանց դաշնակիցների ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից,   - պահանջում է ապագայի համար Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը,   - կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին,   - առաջարկում է Կառավարությանը բոլոր միջոցներով ցուցադրել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես, դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության կարողությունների հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականությունը ապահովելու համար,   - առաջարկում է Կառավարությանը անհապաղ ձեռնարկել ցանկացած նախաձեռնություն՝ երաշխավորելու համար հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ նպատակով պահանջել միջազգային հանրության հովանու ներքո միջդիրքային ուժերի տեղակայում,   - վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով:   Օրեր են անցել, սակայն Հայաստանի Հանրապետության գործադիր կամ օրենսդիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը: Տվյալ փաստը ևս մեկ անգամ հիմնավորում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի հնչեցրած այն համոզմունքը, որ մեր երկրի կառավարիչները պարզապես կոլաբորացիոնիստ (թշնամու հետ համագործակցող) են, բնականաբար և չեն առաջնորդվում պետական և ազգային շահերով:   Մոտ օրերս հակապետական և հակազգային կոլաբորացիոնիստ այս կառավարիչների կողմից ականատես ենք լինելու մեր երկրին թշնամաբար տրամադրված ՀԱՊԿ կառույցը ներկայացնող պետությունների ղեկավարների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմագին ընդունելությանը: Ազգային-ժողովրդավարական Բևեռը, խստորեն դատապարտելով ներկայացված իրականությունը, հույս է հայտնում, որ հայ ժողովուրդը համապատասխան հետևություններ կանի ու կձգտի օր առաջ ձերբազատվել կոլաբորացիոնիստ կառավարիչներից:   Միաժամանակ դիմում ենք Հայաստանի արևմտյան բարեկամ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի Հանրապետության իշխանություններին՝ խնդրելով ի վերջո ըմբռնել, որ Հայաստանի Հանրապետությունը կառավարում են կրեմլահպատակ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը, որոնք չեն կարող քաղաքակիրթ Արևմուտքի հետ կառուցել դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ, իսկ իրականացվող կիսաքայլերը պարզապես իմիտացիոն բնույթ են կրում»:
14:14 - 19 նոյեմբերի, 2022
Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. նրա առողջական վիճակը բավարար է

Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. նրա առողջական վիճակը բավարար է

Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։    «Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ:   Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ.Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել է նաև որոշակի գանգատներ առողջական վիճակի հետ կապված, որոնք վերջինիս խոսքերով կրում են մշտական բնույթ:   Նախորդ ընդունելության ժամանակ վերոնշյալ գանգատները չներկայացնելու վերաբերյալ դատապարտյալը պարզաբանել է, որ գանգատի բնույթից ելնելով՝ կարևորություն չի տվել։    Զննության արդյունքում արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։   Վ.Ավետիսյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների: Վերջիններիս արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության կորոշվի բուժման հետագա ընթացքը։ Ներկա պահին Վ. Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է»,- ասված է հաղորդագրության մեջ։     Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։
16:27 - 18 նոյեմբերի, 2022