ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Բանակից վաղաժամկետ արձակված, բայց հաշմանդամության կարգ չստացածների բուժումն անվճար կլինի |armenpress.am|

Բանակից վաղաժամկետ արձակված, բայց հաշմանդամության կարգ չստացածների բուժումն անվճար կլինի |armenpress.am|

panarmenian.net: Զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակվածները, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել, նույնպես կօգտվեն անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից: Համապատասխան նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Կարգավորումը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ծառայության ավարտից հետո են զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական խնդիրներ ձեռք բերել, սակայն հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը կապահովի այս խմբերում ներգրավված անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը, կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:
07:12 - 08 ապրիլի, 2019
Շարքային դեպք չէ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրեց Մեղրիի զորամասի միջադեպի մանրամասները |shantnews.am|

Շարքային դեպք չէ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրեց Մեղրիի զորամասի միջադեպի մանրամասները |shantnews.am|

shantnews.am: «Չասեմ՝ շարքային դեպք է, բայց, իհարկե, դա ոչ ցանկալի դեպք էր, որ տեղի ունեցավ՝ խորքային արմատներ ունենալով հանդերձ։ Միջոցներ ենք ձեռնարկում, որ ամբողջությամբ վերահսկվեն նման դեպքերը»,- այս խոսքերով Մեղրիի զորամասի միջադեպին անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Նա պատմեց, որ խնդիրը ծագել է նրանից, որ զինծառայողները փորձել են ըմբոստանալ և չկատարել զորամասի հրամանատարության պահանջները, քանի որ 1-2 զինծառայող «գողական» բարքերով փորձել են ընդդիմանալ գործող կարգին, ու կազմակեպել են այդ ամենը, մյուսներն էլ զինվորական «համերաշխությունից» դրդված կամ ստիպված գնացել են նրանց հետևից։ Դավթյանը պատմեց, որ միջադեպի մասնակից զինծառայողների քանակը մեծ չի եղել զորամասի ամբողջ կազմի համեմատությամբ, իսկ նրանց մեծ մասը հիմա զղջում է արածի համար, և նրանց արարքները դատապարտել են նաև նրանց ծնողները։ «Կա պրոբլեմ, ընդունում ենք մենք։ Եվ նորից եմ ասում՝ շարքային դեպք չէ, բայց, միևնույն ժամանակ, դեպքով մենք զբաղվում ենք շատ ուշադիր և լուծումներ անպայման կգտնվեն»,- ասաց շտաբի պետը։ Ճշտող հարցին՝ ի՞նչ պատիժ են ստանալու կազմակերպիչները, Դավթյանը պատասխանեց, որ դա լինելու է երկու հարթության վրա․ կարգապահական տույժեր արդեն տրված են համապատասխան պետերի կողմից, քրեական գործ է հարուցված, այդ գործով իրավապահները որոշում կընդունեն։ Դավթյանը մանրամասնեց, որ եղել են և՛ ազատումներ, և՛ տեղափոխություններ, և դրանք դեռ կշարունակվեն, քանի որ այդ խորքային երևույթն այս կարճ ժամանակում հնարավոր չէր խորությամբ ուսումնասիրել։ Բայց ըստ շտաբի պետի՝ որոշ բացահայտումներ կանի նաև քրեական գործը, ինչից ելնելով՝ ԶՈւ ղեկավարությունն էլ որոշումներ կընդունի։
15:52 - 29 մարտի, 2019
«Դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ». ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում |armtimes.com|

«Դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ». ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում |armtimes.com|

armtimes.com: Մի քանի օր առաջ Մեղրիի զորամասը լքելու համար մոտ 2 տասնյակ զինծառայող տեղափոխվել է Արցախի զորամասեր, որպես «պատիժ»: Պատժվել է նաեւ հրամանատարական կազմը, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Մեղրիում տեղի ունեցածի մասին 3 օր առաջ epress.am կայքում բարձրաձայնել էր զինվորներից մեկի մայրը: Տիկնոջ հայտարարությանն արձագանքեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ տեղեկությունը միակողմանի է ներկայացվում, ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Ինչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում: «Հայկական ժամանակ»-ը գնացել է սույն տեղեկության հետքերով: Զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով արդեն նախկին տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում բուն պատճառները չեն ասվում, թե ինչ է եղել. «Մի շարք զինծառայողներ բավականին լկտի են իրենց պահել: Բազմիցս հրամանատարության կողմից տույժերի են ենթարկվել»,- ասաց Գասպարյանը: Նրա խոսքով՝ բուն պատճառն առաջացել է մեկ զինծառայողի՝ շարքային Կ. Մուսայելյանի պատճառով: «Այդ զինծառայողը մեր դժվար դաստիարակվողների ցուցակի մեջ է, բազմիցս կալանքների է ենթարկվել: Սրանից մի ամիս առաջ էլ քրեական գործ է հարուցվել նրա դեմ՝ թմրանյութ պահելու համար: Գալիս է մեր բանակային կորպուսի հրամանատար գեներալ Վալերի Քոչարյանը, զրուցում է նրանց հետ, բացատրում է, որ նորմալ ծառայեք՝ հասեք ձեր ընտանիքներին, բայց այս զինծառայողների վրա չի ազդում: Շարք չեն կանգնում, այլ համազգեստով են լինում՝ սպաների համար թույլատրված, սափրված չեն լինում, այլ սապոգներ են հագնում»,- ասաց Գասպարյանը: Մեր հարցին՝ ի սկզբանե նրանք այդպե՞ս են ծառայել, Գասպարյանը պատասխանեց. «Ոչ, այդպիսի բան չի եղել: Այդ զինծառայողին մնում էր 3 ամիս, որ զորացրվեր: Մինչեւ զինվորական երդում ընդունելը այդ զինծառայողը գլուխ էր պահում, թե չէր կարողանում քայլել, զանգել եմ ծնողին, բացատրել եմ, որ ձեր տղան չի կարողանում քայլել: Ուղարկել ենք հոսպիտալ, ամեն ինչ նորմալ է եղել: Երդման արարողության օրը պարզվեց, որ նորմալ էլ քայլում է: Հետո նրա բջջային հեռախոսի մեջ հայտնաբերեցինք, որ նա մի զինվորի գլխին էր խփում, կոպիտ ասած՝ կայֆավատ էր լինում վրան: Դրանից հետո կալանք ենք ուղարկել: Բանակային կորպուսի հրամանատարը խոսելուց հետո հասկանում է, որ նա չի ուղղվում եւ որոշում է Մուսայելյանին տեղափոխել այլ զորամաս: Նա էլ իմանալով, որ իրեն տեղափոխում են ուրիշ զորամաս, մարտի 17-ին գալիս մտնում է մեր զորամասի հրամանատարի մոտ եւ ասում է. «Էդ լսել եմ ինձ տեղափոխում ե՞ք», հրամանատարը ասել է՝ այո, նա էլ, թե՝ դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ: Մուսայելյանը անձնակազմին շարում է, ստորաբաժանումներում իր ընկերների հետ է խոսում՝ 20 հոգուց ավելի, որ հիմա կալանքի տակ են, պայմանավորվում են, որ զորքը հանեն, տանեն քաղաք, որ Մուսայելյանին չտեղափոխեն: Ու իրենք այդպես անհնազանդություն են դրսեւորում, զորքը ճաշարան չի մտնում՝ մինչեւ Մուսայելյանը չի ասում: Զինվորներն էլ ուզած-չուզած նրան լսում են, որ հետո իրար մեջ խոսակցություն չունենան: Գնում են քաղաք մոտ 200-250 զինծառայող: Գնում եմ, իրենց մոտ խոսում եմ, ոստիկանություն, ոստիկանության պետ, հրամանատարական կազմ, բոլորը այնտեղ են լինում: Զինծառայողները ինձ տեսնում են, ասում են՝ պարոն փոխգնդապետ, չենք թողնում մոտիկանաք Կարոյին: Հետո քաշում եմ մի կողմ, Կարոյին ասում եմ՝ այս ի՞նչ ես անում, նա էլ՝ թե բա պարոն փոխգնդապետ, հորս արեւ, էս ձեր թեման չի, դուք գնացեք, գործ չունեք: Զինվորներն էլ չեն թողնում նրան: Ու այդ ամբողջ անձնակազմը հարբած են լինում: Հետո հրամանատարն էլ է գալիս, խոսում ենք, նրանց բերում ենք զորամաս: Երեկոյան չեն քնում, ասում են՝ մենք ուզում ենք հրամանատարը երաշխիք տա, որ Կարոն չի տեղափոխվելու զորամասից: Հրամանտարն ասում է՝ բարձրացեք վերեւ, ես կորպուսի հրամանատարի հետ կխոսեմ: Նրանք էլի չեն քնում, սկսում են բարձր ձայներ հանել, գոռալ»,- պատմեց զորամասի հրամանատարի տեղակալը: Գասպարյանի խոսքով՝ զորամաս է այցելել նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ բացատրել է, որ սիրուն բան չեն անում: «Նրանք էլ ասում են՝ մեզ երաշխիք է պետք, որ Մուսայելյանը չի տեղափոխվելու զորամասից: Հաջորդ օրը բանակային կորպուսի հրամանատարը գալիս է նրանց հետ խոսելու: Զորամասի հրամանատարը Մուսայելյանենց գումարտակին հրաման է տալիս, որ բարձրանան վերեւ՝ խոսելու համար: Հրաման է տալիս, չեն կատարում զորամասի հրամանատարի հրամանը: Ասում է՝ չե՞ք լսում, որ ասում եմ՝ քայլով մարշ, դարձյալ ռեակցիա չեն տալիս: Մուսայելյանն ասում է՝ քայլեք, նրանք քայլում են դեպի դուրս, այլ ոչ վերեւ՝ խոսելու: Հետո հաջողվում է նրանց բերել՝ խոսելու: Կորպուսի հրամանատարն ասում է՝ չենք տեղափոխելու մի որոշ ժամանակ, մինչեւ տեսնենք՝ այս վիճակն ինչ է լինելու: Մուսայելյանն ասում է՝ դե լավ տղերք, գնացինք: Մինչեւ այդ էլ Մուսայելյանը զինվորներին ասում է՝ տղերք չմտածեք, ես գիտեմ՝ ինձ դատելու են, բայց ես ձեզ բերդերում էլ եմ պահելու, ես սաղ տեղերն էլ ապրած ունեմ: Դրանից հետո նրանց տեղեկացնում ենք, որ պիտի պատժվեն, մարդիկ կալանք պետք է ստանան նման արարքի համար եւ հարցնում են՝ ովքե՞ր են կազմակերպիչները, թող դուրս գան շարքից: Մուսայելյանի ընկերները դուրս են գալիս շարքից, ասում են՝ բա մենք ենք կազմակերպել, Մուսայելյանը կապ չունի: Ու այդ մարդկանց ռազմական ոստիկանությունը մեքենաներով տանում է Կապանի ոստիկանություն: Ասում են՝ Գասպարյանը շորեր է ճղել, չեմ ժխտում՝ եղել է այդպիսի դեպք: Բազմիցս անձնակազմին զգուշացվել է՝ այդ համազգեստները, որ ձեզ ուղարկել են, չի թույլատրվում, հանեք, մեր տրամադրածները հագեք: Ասում են՝ պարոն փոխգնդապետ, լվացել ենք: Ժամանակ ենք տալիս, հինգշաբթի ասում ենք՝ լվացեք, շաբաթ օրը ստուգելու ենք: Հիմա ասում ենք՝ տղա ջան, քո ծնողը կարողանում է ուղարկել, մյուսի ծնողը չի կարողանում, չի էլ թույլատրվում, ինչո՞ւ ես հագնում այդ համազգեստը: Գալիս են զորամասը ստուգելու, տեսնում են՝ բոլորը խայտաբղետ գույներով համազգեստներ են հագել: Մարտի 16-ին նայում ենք, ինչքան այդպիսի համազգեստներ կան, վնասում ենք, որպեսզի գնան փոխեն: Գնում փոխում են, հետո թե այս մատերիալը մեզ դուր չի գալիս, մաշված է: Այդ 20-ից ավելի զինվորները բազմիցս անձնակազմի մեջ խռովություններ են գցել: Ես ծառայության մեջ էլ չլինեմ, թույլ չեմ տա, որ գյուղից եկած համեստ երեխային ինչ-որ տականք նեղացնի: Գյուղում մեծացածը մեղք չունի, որ գյուղում անասուն է պահել, իսկ այս մեկն էլ Երեւանից է եկել, ճարտար բառեր գիտի»,- ասաց հրամանատարի տեղակալը: Գասպարյանը նշեց, որ բողոքողներից մեկն էլ զինծառայող Ն. Գրիգորյանի մայրն է: «Նա էլ այդ վատ ծառայողներից մեկն է: Տեղափոխել էինք մեր ստորաբաժանումներից մեկը, այդ ստորաբաժանման հրամատարն ասաց՝ ես չեմ կարողանում այս զինվորի հետ ծառայել, տեղափոխեք: Քանի որ հրաման չէր կատարում, պառկած տեղից վեր չէր կենում: Այդ զինվորին տեղափոխում են Արմավիրի ուսումնական զորամաս՝ սերժանտական դասերի, սակայն այնտեղից էլ հետ են ուղարկում, ասում են՝ այս զինծառայողը չի կարող սերժանտ լինել, վատ վարք ունի եւ հրամաններ չի կատարում: Ինչ-որ տեղեր գրում են, թե ես Երանոսյանի բարեկամն եմ, բայց ոչ մի բարեկամական կապ չունեմ նրա հետ: Պաշտոնանկ են արվել հրամանատարի 4 տեղակալներ՝ նաեւ ես, գումարտակի հրամանատար, մի շարք այլ սպաներ: Մոտ 20 սպա կամ պաշտոնանկ է արվել կամ այլ զորամաս է տեղափոխվել: Արցախը սարքել են պատժավայր, ես էլ եմ Արցախում ծառայել: Այդ 20-ից ավելի զինծառայողները ուղղակի տեղափոխվել են Հայաստանի եւ Արցախի տարբեր սահմանային զորամասեր»,- ասաց Գասպարյանը: ՀԺ-ն զրուցեց նաեւ զինծառայողներից մեկի ծնողի՝ տիկին Հայկուհու հետ. վերջերս կայքերից մեկին պատմել էր այս դեպքի մասին. «Խնդիրը ընթացք չի ստացել: Մեր երեխաների սխալն է առաջնահերթ, չպետք է լքեին զորամասը: Հիմա ես չեմ ուզում իմ տղայի համար խնդրին ընթացք տալ, որովհետեւ նրա հետ խոսել եմ, ասել է, որ այնտեղ էլ է նորմալ, մեկ է՝ հետ չեն բերելու: Ես համոզվեցի, որ զինվորը Հայաստանում տեղ չունի, զինվորը հարգանք չունի Հայաստանում: Բոլոր տեղափոխվածներն էլ Արցախի առաջնագիծ են տեղափոխվել: Իմ երեխան ուղղակի տուժվել է, որովհետեւ մասնակից է եղել եւ ամբողջ զինվորների հետ լքել է զորամասը: Չգիտեմ՝ ինչու է դուրս գալիս, որ իմ երեխան անկարգապահ ծառայող է եղել: Եթե Արծրուն Հովհաննիսյանի ասելով՝ անկարգապահ է, մի անգամ կարելի էր ծնողին կանչել եւ ասել՝ ձեր երեխան անկարգապահ է»: Մեր դիտարկմանը՝ ի՞նչ տարբերություն Հայաստանի, թե Արցախի զորամասում, Հայկուհին պատասխանեց. «Ուղղակի ես չեմ կարողանա Արցախ գնալ՝ իմ երեխային տեսնելու: Ինչո՞ւ պիտի իմ միակ արու զավակին տանեն Արցախ»: Հայկուհին պնդում էր, թե սուտ է, որ իր որդին վատ է ծառայել: Մեր հարցին՝ իր որդին տարբերվող համազգեստ հագե՞լ է, զինվորի ծնողն ասաց, որ մեկ անգամ եղել է նման բան. «Երեխան համազգեստ էր ուզել, չիմանալով՝ սխալ համազգեստ եմ գնել: Հետո երեխան ասաց, որ սխալ եմ ուղարկել»: Զինծառայողի մայրը նշեց, որ ծնողներ կան, որոնք դժգոհ են, քանի որ իրենց որդիները տեղափոխության արդյունքում ընկել են՝ Մարտակերտ, Թալիշ: Կարդալ ավելին
06:08 - 26 մարտի, 2019
Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժեցին Ղարաբաղ ուղարկելով |epress.am|

Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժեցին Ղարաբաղ ուղարկելով |epress.am|

Վաղը՝ մարտի 23-ին, Կառավարության շենքի մոտ բողոքելու են գալու Մեղրիում ծառայող զինվորների հարազատները։ Ինչպես Epress.am-ին պատմել է մայրերից մեկը, նա մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։ Երկու օր առաջ կինը հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ գունդը շարում են, մեջից ընտրում են 20 զինվորի, պատռում համազգեստները և ավտոբուսով ուղարկում Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկում են Ստեփանակերտ։ Ծնողի տվյալներով, նրանց, ովքեր մնացին Կապանում, սպառնում են դատով, մնացածին որպես պատիժ կբաշխեն առաջնագծի զորամասերով։ Տեսանյութում կինը մանրամասնում է գնդի սպաների այլ ապօրինությունների մասին։ Պարզաբանումների համար այսօր ցերեկը Epress.am-ը փորձել է կապ հաստատել Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն նրա բջջային և քաղաքային համարները չէին պատասխանում։ Ավելի ուշ զինվորի մայրը կապ է հաստատել կալանավորված մյուս զինվորների ծնողների հետ, ում երեխաները ահազանգել են, որ ամեն պահի իրենց կարող են տեղափոխել այլ տեղեր։ Ծնողներից ոմանք Երևանից չեն և չեն կարող վաղը գալ բողոքի Կառավարության շենքի մոտ ֆինանսական պատճառներով։
06:36 - 23 մարտի, 2019
ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահություն իրականացնողների զինծառայության ժամկետը կրճատելու հարցը

ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահություն իրականացնողների զինծառայության ժամկետը կրճատելու հարցը

Այս պահին առաջնագծի պաշտպանությունը պայմանագրային զինծառայողներով ապահովելն իրատեսական չէ, դա է պատճառը, որ կառավարությունը մերժել է ԲՀԿ-ի օրենսդրական առաջարկը: «Ոչ միայն ռեսուրսի խնդիր է, այլ նաև ֆինանսական հնարավորությունների, որն այս պահի դրությամբ իրատեսական չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա հիշեցրեց, որ երեկ Կառավարությունն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ, որով պայմանագրային զինծառայողների թվաքանակը փորձ է արվում ավելացնել:«Մենք փորձում ենք ավելի շատ քանակով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ սահմանելով տարիքը մինչև 40 տարեկան՝ գործող 36-ի փոխարեն: Հիմա դա քննարկման փուլում է, դա կապված է մի շարք հանգամանքների հետ, ես ձեռնպահ կմնամ ժամկետներ նշելուց, միայն մեկ նախապայման կա՝ նախարարի միտումն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարային կազմի պարտադիր զինծառայողները, և սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում»,- ասաց Բալայանը: Փոխնախարարի խոսքով՝ փորձելու են գտնել հնարավորություն, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամանակ՝ իրականացնելով մարտական խնդիրներ, իսկ այն անձնակազմը, որը սահմանափակումներ ունի, սակայն պիտանի է զինվորական ծառայության համար, կատարի այլ գործառույթներ մի քիչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները: «Հնարավոր է՝ որոշ սահմանափակումներ ունեցողների համար զինծառայության ժամկետը լինի ավելի քան 24 ամիսը»,- ասաց նա:Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնական վարժարանի հետագա ճակատագրին (որոշ հրապարակումների համաձայն` վարժարանի տարածքում, հնարավոր է, ներդրումային ծրագիր իրականացվի, և վարժարանի սաները այդտեղից տեղափոխվեն), Բալայանն արձագանքեց. «Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, վարժարանը չի տեղափոխվելու այդտեղից»: hetq.am
11:24 - 22 մարտի, 2019
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Քլեր Հատչինսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղության և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացմանն առնվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների 2019-2021 թթ. ծրագիրը, մասնավորապես` ծրագրով նախատեսված այն գործողությունները, որոնք առնչվում են պաշտպանության նախարարությանը, արձանագրված առաջընթացը` հատկապես` զին­ված ու­ժե­րի տարբեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ներգ­րավ­մանը խթանող նախաձեռնություննե­րի՝ հա­տուկ ուշադ­րութ­յուն դարձ­նե­լով խա­ղա­ղա­պահ առաքելություննե­րին մաս­նակ­ցող ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ընդգրկ­մա­նը, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում քա­ղա­քա­կա­նութ­յան մշակ­ման և­ ո­րո­շում­նե­րի կայացման գործ­ըն­թաց­նե­րում կա­նանց մաս­նակ­ցութ­յան խթանման, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հա­վա­սար հնարավորություն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևա­վո­րման և դ­րա պաշտ­պա­նութ­յան մշտա­դի­տարկ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րման և այլ ուղղություններով: Տիկին Հատչինսոնը բարձր է գնահատել այս ուղղություններով կատարված աշխտանքները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: ՀՀ պաշտպանության նախարարություն
06:24 - 15 մարտի, 2019
Հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ՀՀ ՊՆ N զորամասում

Հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ՀՀ ՊՆ N զորամասում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունն անցկացվել է երեք փուլով. զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, այնուհետև պայմանականորեն իրականացվել է հարձակողական մարտի նախապատրաստում և վարում: «Զորավարժությունների նպատակն էր ստուգել պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, ամրապնդել ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական ունակությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների», - ասված է հաղորդագրությունում: ՀՀ պաշտպանության նախարարություն
13:10 - 12 մարտի, 2019