ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Սահմանին ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ. ՊՆ փոխնախարար |aysor.am|

Սահմանին ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ. ՊՆ փոխնախարար |aysor.am|

aysor.am: Վերջին երկու շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են: Այդ մասին Մեծամորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ «Դրանք երկկողմանի ինժեներական աշխատանքների կատարման հետևանք են։ Պաշտպանության նախարարության քաղաքականությունն այն է, որ ոչ մի կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ունենալ դիրքային առաջխաղացում։ Կարող եմ ասել նաև, որ մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ։ Այսինքն՝ մենք բավական հաջող մեր ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները լուծվում են», - հայտարարել է Բալայանը: Նրա խոսքով` հակառակորդը վերջին օրերին իր ակտիվությամբ փորձել է զսպել հայկական կողմի ձեռքբերումները։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին է եղել Վայոց Ձորի Խաչիկ, Արենի գյուղերի շրջանում բանակային կորպուսում և իրավիճակը «բավականին հանգիստ» է եղել։ «Մի փոքր կրակոցներ կային Զանգակատան ուղղությամբ գտնվող մարտական դիրքերում, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը հայկական Զինված ուժերի կողմից միանգամայն վերահսկելի է։ Այս փուլում համեմատաբար հանգիստ է», - նշել է փոխնախարարը։  
12:07 - 12 օգոստոսի, 2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին. անդրադարձել են սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին. անդրադարձել են սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին: Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության և գույքի նկատմամբ առկա սպառնալիքներին, Ք.Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում: Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:   ՊՆ
12:57 - 07 օգոստոսի, 2019
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի․ ՊՆ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երկուշաբթի օրը աշխատանքային այցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում: Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Հենակետերից մեկում ԶՈՒ ԳՇ պետը ճաշել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ստուգել դիրքապահներին տրամադրվող սննդամթերքի որակը: Գեներալ-լեյտենանտ Դավթյանը խրախուսել է մարտական հերթապահության կրման ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին: Վերջին օրերին իրավիճակը հյուսիսարևելյան սահմանագոտում լարված է, ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից զոհվել է 24-ամյա պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են:   Պաշտպանության նախարարություն
06:03 - 31 հուլիսի, 2019
Դավիթ Տոնոյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրին վերաբերող հարցեր

Դավիթ Տոնոյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրին վերաբերող հարցեր

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող նոր՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մեկնարկին ու իրականացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ծրագրի շարունակականության ապահովումը: Նշված ծրագիրը Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացված «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, աջակցել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը:
08:29 - 19 հուլիսի, 2019
Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանին նկատմամբ

Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանին նկատմամբ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանին նկատմամբ: Նրան ապօրինաբար տարել են ռազմական ոստիկանություն: նա երեկ է դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից, նրա ձեռքից խլել են բժշկի կողմից նշանակված դեղերը և արգելել դրանք ընդունել: Զինծառայողի վիճակը մոր պնդմամբ վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված: ՊՆ նամուլի խոսնակն այսօր մի գրառում է կատարել, որի համաձայն առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց մինչ այդ նույն հիվանդությամբ տառապող Բրոյանին սիրով տառապանքների են ենթարկում»:
13:43 - 16 հուլիսի, 2019
Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս․ Արծրուն Հովհաննիսյան

Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս։ Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ»:
10:51 - 15 հուլիսի, 2019
ՊՆ-ում հայեցողական պաշտոն զբաղեցնողները ևս բնակվարձի փոխհատուցում կստանան |panarmenian.net|

ՊՆ-ում հայեցողական պաշտոն զբաղեցնողները ևս բնակվարձի փոխհատուցում կստանան |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում կներառվեն: Նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով, այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևանում կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը կհաշվարկվի վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սահմանված չափով: Բացառությունն այն է, որ Երևանի համար սահմանված չափերից, բնակվարձի փոխհատուցումը շարունակելու համար զինծառայողի կողմից ներկայացվող՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված վարձակալության մասին պայմանագրի շրջանակում եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին տեղեկանքը փոխարինվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրող՝ ՀՀ տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին տեղեկանքով: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը կապահովի զինծառայողների սոցիալական երաշխիքների, և մասնավորապես՝ բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:
06:51 - 15 հուլիսի, 2019
Բանակի սննդակարգում փոփոխություններ են սպասվում. ներդրվել է պիլոտային ծրագիր |armenpress.am|

Բանակի սննդակարգում փոփոխություններ են սպասվում. ներդրվել է պիլոտային ծրագիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար այց էր կազմակերպել ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ սննդի մատակարարումը պետք է կազմակերպի մասնավոր կազմակերպությունը: Ծրագիրը պիլոտային է և իրականացվելու է Հայաստանի 24 զորամասում: Մտահղացման հեղինակը «Մեդիտեք» ընկերությունն է, որի տնօրենը Անուշավան Խաչատրյանն է: «Ծրագիրը ՀՀ վարչապետին ներկայացրել ենք 2018 թվականին: Նրա կողմից հավանության արժանացավ, ինչից հետո անցանք բոլոր փուլերով՝ Կառավարության որոշում, տարբեր ուսումնասիրություններ, թույլտվություններ: 2019 թվականի փետրվարի 21-ին Կառավարությունը թույլ տվեց իրականացնել պիլոտային ծրագիրը: Սկզբնական փուլում սննդի մատակարարումը մեր կազմակերպությունն է կատարելու»,- ասաց Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ «Մեդիտեք» ընկերությունը ծրագիրը պետք է իրականացնի 24 զորամասում, սակայն դեռևս 4-ում է արվել: Պայմանագիրը ստորագրվել է մայիսի 12-ին, իսկ գործընթացը սկսել է հունիսի 2-ից: «Քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ են եղել այս ոլորտի մասնագետների և ընկերությունների հետ, որոնք, իմ կարծիքով, կընդգրկվեն այս ծրագրում: Մեզ հետ 3 տարով պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ պետք է հնարավորինս արագ սնունդը փոփոխենք ու բարելավենք, ճաշարաններն էլ վերանորոգենք»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ այն զորամասերի ճաշարանները, որոնք ոչ այնքան բարվոք վիճակում են, դեռ 3-4 ամիս կաշխատեն նույն շենքում, իսկ այդ ընթացքում կկառուցվեն նորերը: «ՊՆ-ն որոշակի գումար է վճարում մեզ յուրաքանչյուր զինվորի համար։ Սակայն մենք էլ մեր կողմից ավելի քան 1.5 մլրդ ՀՀ դրամ գումար ենք ներդնելու ծրագրի իրականացման համար»,- ընդգծեց «Մեդիտեք» ընկերության տնօրենը: ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար փոխգնդապետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց զորամասում հունիսի 28-ից` սննդի մատակարարումն իրականացնում է մասնավոր ընկերությունը։ «Սննդի որակից զինվորները դժգոհ չեն, ճաշացանկում փոփոխություններ են արվել` աղցանների, մրգերի ու բանջարեղենի տեսականին է ավելացել»,- ասաց փոխգնդապետը: Անդրադառնալով հարցին, թե ինչ կտա զորամասին` նա շեշտեց, որ բանակի ուսերից մի փոքր բեռ կընկնի, քանի որ գնումներով, պահեստավորումով և սննդի պահպանման պայմաններով զբաղվելու է պիլոտային ծրագրում ներգրավված ընկերությունը, այլ ոչ թե զորամասի անձնակազմը: Փոխգնդապետ Հակոբյանի պնդմամբ` վերահսկողությունը մնացել է նույնը, այսինքն` իրականացվելու է զորամասի կողմից, և զորամասն է սննդի որակի պատասխանատուն։
13:27 - 05 հուլիսի, 2019