ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն. Դավիթ Բաբայան |pastinfo.am|

Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն. Դավիթ Բաբայան |pastinfo.am|

pastinfo.am։ «Պաշտպանության նախարարի մեկնաբանության մեջ շատ կարեւոր մի կետ կա։ Դավիթ Տոնոյանը բացեիբաց հայտարարել է, որ այդ դիվերսանտների հետ կապված հարցը պաշտոնական Ստեփանակերտի սուվերեն իշխանության ներքո է գտնվում»,- ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու Բաքվի առաջարկության վերաբերյալ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մեկնաբանությանը։Արցախի նախագահի խոսնակը շեշտեց՝ Բաքուն դիմել է ոչ թե պաշտոնական Ստեփանակերտին, այլ՝ Երեւանին. «Սրանով Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը՝ ցանկանալով ցույց տալ, որ չկա Արցախ, որ արցախյան պետականություն գոյություն չունի, որ Հայաստանը ագրեսոր է։ Ինչո՞ւ պետք է Երեւանում որոշեն Արցախի Հանրապետության դատարանի կողմից դատապարտված մարդկանց ճակատագիրը։ Իրենք հատուկ այնպես են անում, որ Մայր Հայաստանին ներքաշեն այդ գործերի մեջ՝ դրանով հարված հասցնելով մեր պետականությանը, թե արցախյան, թե հայաստանյան հատվածին»։ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դա պետք է Արցախը որոշի։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնել է,, որ երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ։ Նախարարի խոսքով՝ կան որոշակի քննարկումներ և հարցեր, որոնք այժմ բացահայտել չի կարող։Դավիթ Բաբայանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է խոսել ահաբեկիչներին Ադրբեջանին հանձնելու մասին։ «Ես երեկ մի համեմատություն բերեցի, եթե մեր ձեռքում լիներ Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած տականք Սաֆարովը, եթե նա լիներ Երեւանում, մենք պետք է նրան արտահանձնեինք Բաքվի՞ն։ Նույն տարբերակն է, ոչ մի տարբերություն այս հանցագործների արարքի մեջ չկա։ Այդ 2 հանցագործները կատարել են հանցագործություններ Արցախի տարածքում, նրանց նկատմամբ դատ է եղել՝ բաց, թափանցիկ։ Մենք ի՞նչ է, պետք է վերադարձնե՞նք նրանց։ Մենք ո՞նց ենք նայելու Գուրգեն Մարգարյանի ծնողների աչքերին, ո՞նց ենք նայելու Ցականյանների աչքերին եւ տասնյակ հազարավոր այլ մարդկանց աչքերին»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։Նրա խոսքով, խնդիրն, իհարկե, բարոյական ու հոգեբանական տեսանկյունից շատ ծանր է, որովհետեւ մեր տղաներն էլ սահմանից այն կողմ են գտնվում, բայց Ադրբեջանը իրավունք չունի իր տարածքում պահել ՀՀ քաղաքացիներին։ «Գիտե՞ք ինչու է մեզ ասում՝ բաց թողեք այդ ահաբեկիչներին, որպեսզի ոտնահարի մեր արժանապատվությունը։ Գիտե՞ք ինչ է լինելու, պայթելու է հասարակությունը։ Չի լինելու այդպիսի բան, որեւէ մեկը թույլ չի տալու այդպիսի բան, կուլ չի գնալու այդ ամենին»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։Շարունակությունը՝ pastinfo.am-ում
11:52 - 20 սեպտեմբերի, 2019
Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ |aysor.am|

Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ |aysor.am|

aysor.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը, գտնվում է հերթական արձակուրդում, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։«Աշոտ Փաշինյանը շաբաթ օրը (սեպտեմբերի 14) հինգ օրով ստացել է երկրորդ հիմնական արձակուրդը, որը ստանում է ցանկացած զինծառայող, եթե չունի խախտումներ, թերացումներ», - ասաց ՊՆ խոսնակը։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Աշոտ Փաշինյանի հետ միասին հնգօրյա արձակուրդ են ստացել նաև զորամասի այլ զինծառայողներ։«Աշոտ Փաշինյանը, սրանից բացի, ստացել է ևս մեկ հիմնական արձակուրդ, որը ևս ստանում են բոլոր զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո՝ 10 օրով», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ՊՆ խոսնակն ասաց, որ վարչապետի որդին այլ արձակուրդներ չի ստացել ու զորամասի տարածքը չի լքել։ «Լինում են արձակուրդներ՝ ժամերով կամ կես օրով, որը տեղի է ունենում միայն կայազորի տարածքում, ամենաշատը մոտակա բնակավայրը», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
07:34 - 17 սեպտեմբերի, 2019
Արծրուն Հովհաննիսյանն իրավաչափ չի համարում ադրբեջանցի ահաբեկիչների փոխանակումը հայ գերիների հետ |armenpress.am|

Արծրուն Հովհաննիսյանն իրավաչափ չի համարում ադրբեջանցի ահաբեկիչների փոխանակումը հայ գերիների հետ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իրավաչափ չի համարում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշի քրեակատարողական հիմնարկ»-ում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ: Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ փոխանակման նմանատիպ հնարավորություն կա՞, թե ոչ:«Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են: Կա ևս մեկ հանգամանք՝ պետք է ճշտել` ադրբեջանական կողմը համաձա՞յն է, թե` ոչ կամ նրանք ցանկանո՞ւմ են այդ երկուսի դիմաց բոլորին ետ տալ»,- նշեց Հովհաննիսյանը:
10:19 - 13 սեպտեմբերի, 2019
Հիմնադրամից փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին |aysor.am|

Հիմնադրամից փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին |aysor.am|

aysor.am։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի շատ հստակ քաղաքականություն, այն է՝ հնարավորութունների մեծացմանը զուգահեռ փորձել մի քանի տարի հետ գնալ, որպեսզի հայրենիքի համար զոհված և հաշմված մեր բոլոր զինծառայողների հնարավորությունները հավասարվեն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Բայց ինչքան էլ մենք շատ ուզենք դա անել, ցավոք, առայժմ հնարավոր չէ լուծել հիմնադրամի միջոցներով և օրենքի սահմաններում։ Եթե մենք մոտենալու ենք ներքին շեմին, (իսկ մեզ համար շատ սկզբունքային է, որ հասնենք 1992 թվական), հասկանալի է, որ այդ դեպքում ունենալու ենք բավական մեծ թիվ։ Դրա համար համապատասխան գումար, բնականաբար, պետք է լինի։ Պետք է փորձենք խելամիտ առաջ շարժվել», - ասաց բանախոսը։ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը հիմնադրամի գործունեության մասով նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Այն թույլ կտա հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում, այլ նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին։ «Մոտ մեկ տասնյակ շահառու ունենք, որոնք օրենքի ընդունումնից հետո կհայտնվեն ցուցակներում», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
08:28 - 13 սեպտեմբերի, 2019
Հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների՝ 1.3 միլիարդ դրամի չափով. Վարուժան Ավետիքյան |aysor.am|

Հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների՝ 1.3 միլիարդ դրամի չափով. Վարուժան Ավետիքյան |aysor.am|

aysor.am: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ավելի քան երկու տարի, և այս տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված գործառույթները, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ «2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների։ Կատարվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։ Հիմնական մուտքերը մենք ստանում ենք Հայաստանում և Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու կողմից ամսական վճարվող 1000 դրամներից։ Այս ընթացքում մենք կարողացել ենք հավաքագրել ավելի քան 18 միլիարդ դրամ», - ասաց նա։ Բանախոսը նկատեց, որ հիմնադրամն ունի հատուցումների երկու հիմնական խումբ՝ զոհվածների ընտանիքներ և մարտական ծառայության ժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ։ «Երբ օրենքն ընդունվեց, նշվեց, որ հիմնադրամը պետք է հատուցի 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Բայց ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ հավաքագրված գումարներով հնարավորություն ունենք փոխհատուցելու 2015 և 2016 թվականներին գրանցված դեպքերի համար։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նման որոշում կայացրեց։ Այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ կարևոր որոշում ընդունեց՝ հատուցումներ կատարել նաև 2008-2014 թվականներին գրանցված դեպքերի մասով», - ասաց Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ իրենց վերջնական նպատակն է չունենալ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող, որը հատուցում ստացած չի լինի։ Ամփոփելով խոսքը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ հատուցումները կատարվում են 52-82 միլիոն դրամի սահմաններում։ «Սա, իհարկե, առաջին կարգի հաշմանդամության և զոհված զինծառայողների դեպքում։ 52 միլիոն դրամով հատուցվում են շարքայինները, 72 միլիոնով՝ ենթասպաները և 82 միլիոնով՝ սպայական կազմը։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում գումարը կիսվում է՝ կազմելով 26-52 միլիոն դրամ՝ կրկին ըստ զինվորական աստիճանի։ Գումարը միանվագ չենք տալիս։ 10 միլիոն միանվագ վճարում ենք առաջին կարգի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին, դրանից հետո՝ ամսական 200-300 հազար՝ 20 տարի շարունակ։ Իսկ 2-րդ կարգի հաշմանդամներին՝ միանվագ 5 միլիոն դրամ և ամսական՝ 100-200 հազար դրամ՝ 20 տարի շարունակ», - եզրափակեց խոսքը հիմնադրամի տնօրենը։
08:00 - 13 սեպտեմբերի, 2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ տիկին Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին։ Հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը հիշատակել է 2001թ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, նշելով, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն նմանատիպ գործողություններն ապագայում կանխելու համար։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը, արձանագրելով, որ այն ներառում է բազմաթիվ ոլորտներ, ինչպես նաև հույս հայտնել, որ համագործակցության զարգացումը շարունակական բնույթ կկրի։ Տիկին Քուփերը նշել է, որ ուրախ է լինել Հայաստանում՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը խաղաղության ու անվտանգության հարցերի շուրջ։ Ըստ տիկին Քուփերի՝ Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է, և ԱՄՆ-ն բարձր է գնահատում շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը բազմաթիվ ընդհանուր շահերի, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորման շուրջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:32 - 11 սեպտեմբերի, 2019
ՊՆ-ում ընթանում է ծառայողական քննություն, հարուցված է քրեական գործ. մանրամասներ «Օրսիս»-ի չկայացած մրցույթի պայմաններից |hetq.am|

ՊՆ-ում ընթանում է ծառայողական քննություն, հարուցված է քրեական գործ. մանրամասներ «Օրսիս»-ի չկայացած մրցույթի պայմաններից |hetq.am|

hetq.am։ Պաշտպանության նախարարությունում զենքի գնման մրցույթում հաղթող ճանաչված և ապա մրցույթը չկայանալու ընթացակարգերի վերաբերյալ ՊՆ-ում ընթանում է ծառայողական քննություն, ինչպես նաև հարուցվել է քրեական գործ: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից:Օգոստոսի վերջին ռուսական «Ռիա Նովոստի»-ն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ում քրեական գործ է հարուցվել զենքի գնման պայմանագրի չեղարկման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։ Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ մրցույթը կասեցվել է առանց պատճառաբանության։ Ինչից հետո «Օրսիս» և «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ռազմամթերքի մատակարարման մրցույթի ձախողման համար դիմել է Ազգային անվտանգության ծառայություն։Ռուսական «Օրսիս» ընկերության ՊՆ ներկայացված զենքի գնման մրցույթի կասեցման վերաբերյալ դիմել ենք նախարարություն՝ խնդրելով մանրամասներ հաղորդել մրցույթի տապալման վերաբերյալ: Հարցրել էինք, թե ի՞նչ հիմքով է նախարարությունը չեղարկել զենքի մատակարարման մրցույթը, մրցույթի պայմանները, և արդյոք հաղթող ճանաչված ընկերության ընտրության հարցում ընթանո՞ւմ է պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով ծառայողական քննություն, կամ կա՞ հարուցված քրեական գործ։ՊՆ-ն մրցույթի մասին որոշ մանրամասներ է հայտնել՝ ընդգծելով, որ մրցույթը ոչ թե չեղարկվել է, այլ չի կայացել։ Մրցույթի չկայանալու պատճառները՝ ըստ ՊՆ-ի Մրցույթի գնման 1-ին չափաբաժնին հայտ է ներկայացրել ռուսական ընկերության ՀՀ ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերությունը ՀՀ ոչ ռեզիդենտ «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի հետ համատեղ ( ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած կազմակերպությունները, ոչ ռեզիդենտ` օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները): ՊՆ-ից հայտնել են, որ տվյալ չափաբաժնի մասով (գնման առարկան պետական գաղտնիք համարվող տեղեկություն է, հեղ.) այլ մասնակիցներից հայտեր չեն եղել:«Գնումների մասին» օրենքով սահմանված են գնումներին մասնակցելու որակավորման չափանիշները: ՊՆ պատասխանում նշված է, որ մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող՝ մասնագիտական գործունեության համապատասխանություն՝ պայմանագրով նախատեսված գործունեությանը: Մասնագիտական փորձառություն Տեխնիկական միջոցներ Ֆինանսական միջոցներ Աշխատանքային ռեսուրսներ ՊՆ-ից հիշեցրել են նաև, որ գնումների որակավորման չափանիշները գնահատելու պայմանները սահմանված են Կառավարության թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգով, որով էլ մասնագիտական փորձառություն չափանիշն է սահմանվում:Մասնագիտական փորձառությունը գնահատվում է հետևյալ կերպ՝1)Հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը գնահատվում է նմանատիպ, եթե դրա շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, որից առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան տոկոսից։2) Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, որպես այս կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի և դրա հաշիվ-ապրանքագրերի պատճենները, իսկ այդ պայմանագրի պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը:3) Եթե գնման առարկայի նախահաշվային գինը տվյալ ընթացակարգի շրջանակում չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը կամ գնման առարկա է հանդիսանում անշարժ գույքը կամ գնման ընթացակարգը կազմակերպվում է այս կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջները չեն սահմանվում հրավերով, և մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն համանման (նմանատիպ) պայմանագրի կատարման փորձառություն ունենալու մասին.4) Մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է այս կետով նախատեսված պահանջները: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:34 - 09 սեպտեմբերի, 2019