ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայաստանն ու Լիտվան բարձր են գնահատում պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը |armenpress.am|

Հայաստանն ու Լիտվան բարձր են գնահատում պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին (նստավայրը`ք.Թբիլիսի): Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով, երկար տարիների փորձ ունի, Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև երկու երկրների պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը համագործակցության և անվտանգային հարցերի շուրջ: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել հայ-լիտվական փոխգործակցությունը և փոխանցել համագործակցության կայուն զարգացմանն աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
07:53 - 16 հոկտեմբերի, 2019
Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը

Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ կապի հնարավորությունների ապահովման նպատակով: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հատկապես արժևորել է ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:
06:34 - 09 հոկտեմբերի, 2019
Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ

Սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Շաբաթվա ընթացքում, հակառակորդը դիմել է նաև օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է ՊԲ զինծառայողների կողմից: Մասնավորապես սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի > տիպի անօդաչու թռչող սարքը: ՊԲ-ի առաջապահ զորամասերը վստահորեն հսկում են Արցախի օդային և ցամաքային սահմանները և շարունակում իրենց կամքը պարտադրել հակառակորդին:
10:56 - 28 սեպտեմբերի, 2019
ՊՆ-ն շարունակում է ստեղծել սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներ

ՊՆ-ն շարունակում է ստեղծել սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներ

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունըՎերջին շրջանում մամուլում հաճախ անհարկի քննարկվում և քննադատվում է ՀՀ պաշտպա­նության նախարարության գործունեությունը: Մասնավորապես՝ hraparak.am կայքում «Հայ զինվորականները մեծ գումարներ են վատնում տարօրինակ մշակումների վրա» խորագրով սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:ՀՀ պաշտպանության նախարարությունը իրականացնում է նաև առաջատար գիտական ձեռքբերումների մասին տեղեկատվության հավաքման, վերլուծության և համակարգման հիման վրա գիտատեխնիկական հետազոտություններ` հեռանկարային սպառազինությունների (այդ թվում նաև հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա) և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) պահանջարկի որոշման և առկա ՍՌՏ-ի արդիականացումների համակարգման ուղղությամբ:Նշված գործառույթների իրականացման համար պաշտպանության նախարարությանն օժանդակում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը (տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարություն), որը մշակում ու իրականացնում է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյուն­­­­աբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: ԲՏԱ նախարարության բազմաթիվ՝ չորս տասնյակից ավելի խնդիրները ամրագրված են ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 660-Լ որոշումով:Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ ռազմական նախագծեր է իրականացնում, դրանց որոշ մասը ներկայացվում են հանրությանը, բայց կան նաև հրապարակման ոչ ենթակա նախագծեր:Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ռազմական նախագծերին առնչվող թեմաներով անհիմն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:
09:58 - 27 սեպտեմբերի, 2019
Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է |pastinfo.am|

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է |pastinfo.am|

pastinfo.am։ Վիրավորում ստացած շարքային զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ, սեպտեմբերի 22-ի առավոտյան ժամը 06.00-ից 06.30 ընկած ժամանակահատվածում, որովայնի շրջանում հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը։Այժմ նա գտնվում է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալում՝ վերակենդանացման բաժանմունքում։ ՔԿ հայտարարել էր, որ Հ.Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով: Երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
09:39 - 24 սեպտեմբերի, 2019