ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք»-ի գնահատականը կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության քայլերին

ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք»-ի գնահատականը կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության քայլերին

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ․ «2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։ Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին: Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիր է։ Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել  մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը: Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրին սպասարկողի դերում։ Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով և ծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ու մերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպես խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։ Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննության սահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացությունների մասին լուրեր ստանալու իրավունքից։ Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։  Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը: Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջ են մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմին բարձրացվում է գույքահարկը։ Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում են հանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանց արտակարգ դրության:Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։ Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ: Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ: Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառում իրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսական ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որով կառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն  300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը,  կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում: Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը: Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրական նախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողությամբ: Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբ կրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես և իրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասին հաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման և հարյուրավոր մահերի պատասխանատուներին։ Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդյունավետորեն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ. Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը: Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին: Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները»։
14:19 - 11 հուլիսի, 2020
Երեք կուսակցությունների առաջ քաշած արհեստական օրակարգը իրենց յուրօրինակ ինքնապաշտպանությունն է հնարավոր քրեական հետապնդումներից․ Էդգար Վարդանյան

Երեք կուսակցությունների առաջ քաշած արհեստական օրակարգը իրենց յուրօրինակ ինքնապաշտպանությունն է հնարավոր քրեական հետապնդումներից․ Էդգար Վարդանյան

Հունիսի 30-ին «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն եւ «Հայրենիք» կուսակցությունները Գլխավոր դատախազություն են ներկայացրել 9 էջից բաղկացած՝ «Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում»։ Ներկայացված հաղորդումը, ինչպես պնդում են կուսակցությունները, միտված է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն։ «Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու եւ Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաեւ նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին եւ այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները»,- ասված է կուսակցությունների աշխատանքային խմբի հաղորդագրությունում։ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը համարում են, որ վերոհիշյալ գործողություններով խախտվում է իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը եւ փաստացի վերացվում Հայաստանի՝ իրավական պետության լինելու բնութագիրը, որ «առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1-րդ հոդվածի 1-ին մասի եւ 309-րդ հոդվածի 1-ին մասի առերեւույթ հատկանիշներ պարունակող արարքներ», եւ Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդմամբ ակնկալում են քրեական գործի հարուցում եւ պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն: Երեք կուսակցությունների համագործակցության եւ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հայտարարությունների մասին infocom.am-ը զրուցել է քաղաքագետ էդգար Վարդանյանի հետ։ - Պարո՛ն Վարդանյան, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները դիմել են Գլխավոր դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով, իրենց պնդմամբ, օրենսդիրն ու գործադիրը ներկայացնող բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց՝ ՍԴ-ի լիազորություններին հանցակցությամբ տիրանալու մասին։ Խնդրում եմ Ձեր գնահատականը հայտարարության եւ համագործակցության վերաբերյալ։  - Գիտեք, ըստ էության, այդ համագործակցությունը հիմնված է մեկ գաղափարի վրա՝ փորձել դելեգիտիմիզացնել կառավարող ուժին եւ, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական տրանսֆորմացիաները Հայաստանում։ Այդտեղ այլ նպատակներ փնտրել պետք չէ։ Բնականաբար, դելեգիտիմիզացման նպատակը նաեւ հետեւյալ ենթանպատակը կամ մոտիվացիան ունի․ այդ քաղաքական խմբերի ներկայացուցիչների համար կա քրեական հետապնդումից պաշտպանվելու մղում, եւ որպեսզի այդ հնարավոր քրեական հետապնդումները ներկայացվեն որպես քաղաքական հետապնդում, այդ խմբերը որոշել են ինքնապաշտպանվելու յուրօրինակ ձեւ մշակել։ Փորձում են օգտագործել  յուրաքանչյուր առիթ՝ Հայաստանում տեղի ունեցողը հակասահմանադրական, հակաժողովրդավարական ներկայացնելու համար՝ հույս ունենալով, որ որոշակի ինֆորմացիոն աղմուկ կստեղծվի եւ այդ աղմուկի մեջ իրենք քաղհալածյալի կերպար կձեւավորեն իրենց համար։ Նույն մոտիվացիան ունեն քաղաքական այլ շրջանակներ, որոնք հանդես են գալիս հակահեղափոխական դիրքերից, որոնք Հայաստանում տեղի ունեցողն ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես հակապետական, հակազգային ինչ-որ գործընթաց։ Խոսքը վերաբերում է թե՛ քոչարյանամերձ շրջանակներին, թե՛ Սերժ Սարգսյանի լայն ընտանիքին հարող շրջանակներին։ Ակնհայտ է, որ որոշ անհատներ եւ շրջանակներ, ամենայն հավանականությամբ ինչ-որ անձնական նեղացվածության հանգամանքից ելնելով, սատարում են այդ շրջանակներին։ Նրանցից շատերը նույնպես ոտնձգություններ են իրականացրել օրենքի նկատմամբ, եւ իրենց նկատմամաբ քրեական գործերի հարուցումն էլ ժամանակի հարց է։ Վերոնշյալ ուժերը նախկին քաղաքական ռեժիմի շահերը ներկայացնող քաղաքական շրջանակներից որոշակիորեն տարբերվում են նրանով, որ իրենց քարոզչությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ իրենք, իբրեւ թե, պաշտպանում են հեղափոխությունը, ուղղակի նրանք, իբրեւ թե, հանդես են գալիս հեղափոխության կուրսի շեղման դեմ։ Դրանով փորձում են իրենց կողմը գրավել այնպիսի քաղաքացիների, որոնք երբեք չեն պաշտպանի, ասենք, ՀՀԿ-ին, նախկին օլիգարխներին, բայց ինչ-ինչ պատճառներով դժգոհ են այս կառավարության կուրսից։ Նրանք, ներկայանալով այդկերպ, փորձելու են սիրաշահել նման քաղաքացիների, այլապես այլ բացատրություն չկա։ Ակնհայտ արհեստական բաղադրիչը մենք տեսնում ենք իրենց գործունեության մեջ, որով փորձում են տարբերվել մնացածից։  Չեմ կարծում, որ այդ միավորումը կարող է որեւէ հաջողության հասնել։ Այստեղ մնում է այդ ինֆորմացիոն ֆոնը։ Չէի ցանկանա այնպիսի բաներ ասել, որոնք չեմ կարող հիմնավորել, բայց, իհարկե, կասկածներ կան առ այն, որ այս ամենի մեջ որոշակի արտաքին հետք կա։ Չեմ բացառում, որ որոշ շրջանակներ երկրից դուրս ցանկանում են ապակայունացնել վիճակը։ - Այս ուժերը հայտարարում են, թե սահմանադրական կարգ է տապալվել, իշխանությունները «վերցրել» են ՍԴ-ն։  - Այս հարցի պատասխանն, ըստ էության, տվեցի՝ նշելով այդ քաղաքական շրջանակների մոտիվացիան, նրանց գործողությունների մոտիվացիան։ Ինչպե՞ս է ստացվում, որ ժողովրդավարության համար տարիներ շարունակ պայքարող շրջանակները, խոսքը վերաբերում է ե՛ւ անհատների, ե՛ւ կազմակերպությունների, լրատվամիջոցների, որոշ քաղաքական ուժերի, եւ այլն, խնդիր չեն տեսնում այստեղ, խնդիր են տեսնում նրանք, ովքեր նախկին քաղաքական ռեժիմի շրջանակներում եղել են իշխանության մաս։ Միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի հասկանանք, որ արհեստական օրակարգ են առաջ քաշում եւ նպատակը իրենց յուրօրինակ ինքնապաշտպանությունն է քրեական հետապնդումներից․ նրանք փորձում են իրենց դիրքերը չզիջել, այս ամենից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ։  - Երբ դեռ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին հայտնի չէր, ինքը՝ Ծառուկյանը, եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը տարբեր հարթակներում նշում էին, որ պահանջում են այս իշխանության հրաժարականը, սակայն միավորվելուց եւ քրեական գործերի հարուցումից հետո այս պահանջը կարծես թե դուրս մնաց վերջիններիս օրակարգից։  Ձեր կարծիքով ի՞նչը կարող է լինել պատճառը, որ փոխեցին իրենց դիրքորոշումը։ - Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու են իրենք փոխում իրենց օրակարգը, որովհետեւ այդ ամնենն, այսպես ասենք, բնական քաղաքական գործընթացի տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, որպեսզի ռացիոնալ բացատրություններ գտնենք։ Իրենք արհեստական գործունեություն են ծավալում, արհեստական օրակարգ են առաջ քաշում եւ ըստ իրավիճակի, ըստ իրենց ներսում ծագած խնդիրների՝ կարող են անընդհատ հայտարարություններ անել, փոխել մոտեցումները։ Նրանք տեսնում են, թե ինչ թեմա կա պահի դրությամբ, որը կարող է աղմուկ հանել, դրա հիման վրա կառուցվում է իրենց օրակարգը։ Բնականաբար, այն, ինչ իրենք անում են, քաղաքական իմիտացիա է, բայց ներկա ինֆորմացիոն դարաշրջանում շատերն են այդպիսի իմիտացիայով ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Մենք տեսնում ենք նաեւ, որ ժամանակ առ ժամանակ փողոցային պայքարի իմիտացիա է ստեղծվում, եւ հնարավոր է՝ հետագայում փորձեն ավելի ինտենսիվ օգտագործել փողոցային պայքարի գործիքները, եւ այդ ամենը նույնպես արհեստական բնույթ ունի։  - Ինչո՞ւ ԲՀԿ-ն խորհրդարանը որպես հարթակ չի օգտագործում իր օրակարգը, պնդումները հանրությանը հասցնելու համար, ու դուրս է գալիս ԱԺ-ից, դիմում է արտախորհրդարանական ուժերին։ - Նրանք դրանով, կարծես թե, ուզում են սրել իրավիճակը, որ եթե մենք խորհրդարանում մնանք, տպավորություն կարող է ստեղծվել, թե սա սովորական քաղաքական պայքար է, իսկ իրենք ասում են, որ վիճակը ծայրահեղ է, սահմանադրական կարգ է տապալվել, եւ, քարոզչական նպատակներից ելնելով, ճիշտ է դրսից առաջ քաշել այդ օրակարգը։ Կրկին հոգեբանական ազդեցության  գործոնն է առաջնային։ Այսինքն, եթե իրենք մասնակցեն նիստերին, սովորականի նման, տպավորություն կլինի, որ երկրում այդքան ծանր իրավիճակ չէ, ինչպես իրենք են ներկայացնում։ Իհարկե, սա չի նշանակում, որ որոշ ժամանակ անց նրանք չեն վերադառնա ԱԺ։ Ինչպես նշեցի՝ այդ ամենն արհեստական է, նրանք կարող են արհեստական կերպով վերադառնալ, դուրս գալ, ինչ ասես՝ հայտարարել, հիմնավորում կա, թե ոչ՝ իրենց չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է ինֆորմացիոն աղմուկը։ Եթե խորհրդարանում ներկա լինելը ծառայում է այդ ինֆորմացիոն աղմուկի ստեղծմանը, ապա իրենք կլինեն այնտեղ։  Ասպրամ Փարսադանյան
18:36 - 02 հուլիսի, 2020
Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|

Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|

parliamentmonitoring.am: Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հետ: - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պահանջում է իշխանության 100 տոկոս հրաժարական, արտախորհրդարանական որոշ ուժեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, «Լուսավոր Հայաստանը» անդադար քննադատում է իշխանությանը. քաղաքական դաշտում մենա՞կ եք մնացել: - Մեր ուժի հենարանը մեզ աջակցող, մեզ հետ համագործակցող քաղաքացիներն են: Մենք մենակ չենք։ Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքական ուժերը մեզ աջակցեն, եթե մենք դաշինքի մեջ չենք նրանց հետ և չունենք համագործակցության հուշագիր։ Դա նախկինում էր, երբ կային իբր անկախ կուսակցություններ, որոնք, չգիտես ինչու, ամեն հարցում սատարում էին կառավարող ուժին։ Այսօրվա իրավիճակն ընդամենը վկայում է, որ մենք չունենք գրպանային ընդդիմություն, և ոչ մեկը պարտավոր չէ մեր մասին բարի խոսք ասել։ Իհարկե, կան արտախորհրդարանական ուժեր, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով հիմա կառավարությանը չեն քննադատում և սպասում են համաճարակի հաղթահարմանը։ Իսկ մյուսները, կառավարության հրաժարականը պահանջելով, ցուցադրում են իրենց քաղաքական մանկամտությունը կամ կամա թե ակամա՝ ծառայություն մատուցում օտարների օրակարգին: - ԲՀԿ-ն քննարկումներ է անցկացնում ՀՅԴ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և մի քանի այլ նորաստեղծ կուսակցությունների հետ: Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը: Մտավախություն չունե՞ք, որ բազմաթիվ ուժեր կհամախմբվեն ձեր դեմ, և ինչ-որ պահի դիմադրել չեք կարողանա: - Նրանք չունեն հանրային աջակցություն։ Ավելին՝ դրա պոտենցիալն էլ չունեն։ Հարցը ռեսուրսների, մամուլի կամ ասելիքի պակասը չէ։ Նրանք ավարտված պատմություններ են՝ քաղաքական ու իրավական խնդիրների ծանր բեռով։ Նրանց ցանկացած ասելիք խեղդվելու է հանրային, իրավական, քաղաքական մեղադրանքների մեջ։ Երբ մարդիկ ասում են, թե հնին վերադարձ չի լինելու, դրանում ոչ միայն հինը մերժելու մղում կա, այլ նաև՝ նորից չվախենալու, նորին լսելու, նորն ընդունելու պատրաստակամություն: Սա է վկայում Հայաստանում ապրող մարդկանց քաղաքական հասուն փորձառության, ինքնուրույնության ու իրենք իրենց ուժեղ զգալու մասին։ Սա համարում եմ հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից և ասում եմ ոչ թե չկամության պատճառով, այլ գիտակցումով, որ Հայաստանի ապագան անխուսափելիորեն նոր մարդկանց է բերելու քաղաքական դաշտ։ - Ձեր ընդդիմախոսները հայտարարում են, թե իշխանությունը տապալել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, վիրուսի տարածումն ընդլայնվում է, ավելանում է տնտեսական ճգնաժամը: Եվ դա աշնանը հանգեցնելու սոցիալական դժգոհության: Իշխանությունը կանխատեսո՞ւմ է նման զարգացումներ: - Եղած խնդիրների մասին կառավարությունն էլ է անթաքույց խոսում։ Հանրային դժգոհություն կարող է լինել, եթե կառավարությունը թաքցնի իրավիճակի լրջությունը, սխալները։ Իսկ կառավարությունը, բարեբախտաբար, չգնաց այդ ճանապարհով, այլ ամեն բան թափանցիկ շարունակում է ներկայացնել հանրությանը։ Պատեհ պահին հանրության հետ կխոսի նաև հնարավոր բացթողումների և սխալների մասին։ Եթե կոռոնավիրուսով ոգեշնչված ընդդիմախոսները հույսները դրել են այս հարցում կառավարության սխալները քննադատելով առաջ գնալու վրա, ապա իզուր, որովհետև կառավարությունն իր ասելիքով նրանցից առաջ կլինի։ Այսօր կառավարությունը չէ, որ քննություն է հանձնում, այսօր մեր հասարակական համերաշխությունը, մեր փոխօգնությունը, միմյանց հանդեպ հոգատարությունն է քննություն հանձնում։ Ի վերջո, մարդկանց կյանքեր փրկելու, բժիշկների կյանքեր փրկելու, պետության առողջապահական համակարգը փրկելու խնդիրը Հայաստանում ապրող յուրաքանչյուրի անելիքն է, ոչ միայն կառավարության։ - Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության պնդումներին, թե իշխանությունը իրավապահներին հանձնարարում է տարբեր աղմկոտ քրեական գործեր հարուցել, որպեսզի քողարկի հեղափոխական բարձր վարկանիշի անկումը: - Վերաբերվում եմ որպես անհիմն քաղաքական հայտարարությունների։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է կառավարող ուժից որևէ մեկը իրավապահ մարմնին հանձնարարել շինծու քրեական գործեր հարուցել, և ինչպես կարող է դա չբացահայտվել ու չդառնալ հենց այդ նույն կառավարող ուժին շանտաժի ենթարկելու առիթ։ Պատկերացրեք՝ գեթ մեկ այդպիսի հրամանի կամ հանձնարարության մասին տեղեկության բացահայտում, և կառավարող ուժի հանդեպ վստահությունը խաթարված է։ Իրավապահ մարմիններին տրված միակ ուղերձը եղել է այն, որ եթե կան ապացույցներ և իրավական հիմքեր, ապա գործե՛ք առանց կաշկանդվելու, առանց երկմտելու, առանց հապաղելու իրականացրե՛ք օրինապահ գործունեությունը՝ բոլորը հավասար են օրենքի առաջ սկզբունքով։ Սա է եղել ու մնում կառավարող ուժի միակ քաղաքական պատվերը իրավապահ մարմիններին։     - Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը: - Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը քննվելու է ամբողջությամբ՝ ծայրից ծայր, լինի նա տանը թե դատարանում: Մենք բոլորս իմանալու ենք, թե ինչ է կատարվել 2008թ. մարտի 1-ին, երբ սպանվեցին մեր երկրի քաղաքացիներ։ - Որոշումը կայացրած դատավորի վրա նախկին նախագահի մերձավորներն ունեցե՞լ են կողմնակի ազդեցություն: - Չեմ կարող նման կռահումներ անել առանց փաստերի։ Միևնույն ժամանակ, այսպիսի հարցադրումները չեն դադադրի, քանի դեռ Հայաստանում չի հանգուցալուծվել դատարանների քաղաքական և կոռուպցիոն կախյալության հարցը։ Այն, որ 2019թ. մենք չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը, դա խոստովանեց նաև վարչապետը՝ Ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս։ Դեռ այս մարտահրավերի առաջ ենք։ Արդեն հաստատված է խնդրի լուծման ռազմավարությունը, որի արդյունավետության մասին դատողություններ կանենք դրա իրականացման ընթացքում կամ ավարտին։ - Ավարտվեց գարնանային նստաշրջանը: Ի՞նչ հասցրեցիք անել, ո՞ր կարևոր հարցերը մնացին չլուծված:: - Հասցրեցինք ընդունել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս օրենքով իրավապահները կարող են յուրաքանչյուրին հարց տալ՝ որտեղի՞ց է ծագել ունեցվածքը, և ոչ ոք չպետք է խուսափի այս հարցի պատասխանից։ Օրենքը մի կարևոր կարգավորում էլ ունի, որի մասին քիչ է խոսվել`ապօրինի գույքին տիրապետողը կարող է գույքը պետությանը վերադարձնելու հաշտության համաձայնագիր կնքել և խուսափել դատական երկարատև գործընթացներից։ Հաջորդը Դատական օրենսգրքի ծավալուն փոփոխություններն էին, որոնք կառավարությունն առաջարկեց վեթթինգի փոխարեն։ Անցյալը խմբագրելու այս իրավական գործիքների կիրառումը առաջիկայում մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարվածության մեջ: Արդեն դրա ականատեսն ենք։ Եվ, վերջապես, Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու, Սահմանադրության մեջ փոփոխություններ առաջարկող պատգամավորների նախագծերը, որոնք վերաբերում են ՍԴ դատավորներին: Որպես չարված էլ՝ պիտի հիշեմ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնց կանդրադառնանք հաջորդ նստաշրջանում։
12:00 - 25 հունիսի, 2020
Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել․ ՀՅԴ Գերագույն մարմին

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել․ ՀՅԴ Գերագույն մարմին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ. օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը, օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված արտակարգ դրությունից, քաղաքական իշխանությունը անթաքույց կերպով կայացնում է Սահմանադրության իրար հավասարակշռող երեք ճյուղերից մեկի՝ դատական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող Սահմանադրական դատարանը զավթելու որոշում, ինչը առերևույթ առաձնապես ծանր հանցագործության տարրեր է պարունակում: Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը: Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմին 22.06.2020 թ.
22:08 - 22 հունիսի, 2020
Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով․ ՀՅԴ

Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով․ ՀՅԴ

Հայ Հեղափոխական Դաշնակցության  Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով: Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը: Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»
18:28 - 14 հունիսի, 2020
Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն այս օրերին պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|

Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն այս օրերին պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՅԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը համարում է կամ անարդյունավետ, կամ ուշացած, նաև սխալ, և պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի ճգնաժամից դուրս գալու քննարկման և ձախողված պաշտոնյաներին, այդ թվում վարչապետին պատասխանատվության ենթարկելու համար: Արդյո՞ք  Ձեր քաղաքական թիմը պատրաստ է նման օրակարգով քննարկման: Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին վարչապետն ասաց.  ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված արդեն 3 հատուկ նիստ է տեղի ունեցել, կառավարությունում ևս նման քննարկումները են կայացել, և շարունակվում են:  «Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև դաշնակցության ներկայացուցիչները հայտնի հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը: Երբ ընդամենը մեկ-երկու ամիս էր անցել կառավարության ձևավորումից: Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է  տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի մահվան՝ քաղաքական իմաստով:  Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ  դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-ասաց վարչապետը: Ընդունված է կորոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ: Վարչապետն ասաց, հայեցակարգային առումով այդ մտքի հետ հաշտ չէ, որովհետև կարծում է, որ ճգնաժամին միշտ պետք է նայել  որպես հնարավորության: «Բայց այսօր կան ուժեր, որոնք էդպիսի հռետորաբանություն են զարգացնում: Ասում են, երբ որ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա, և այլն: Նախ ուզում եմ արձանագրել. այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն ամենատարբեր ցուցանիշներով անգամներով ավելի լավ արդյունք ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները: Եվ, ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի այդ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես Հայաստանում: Բայց, եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել այդ շրջանակում, եկեք դիտարկենք: Իսկ պատերազմի  ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների, սխալ տեղեկատվություն տարածողների, պատերազմի ժամանակ հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան: Մենք, բնականաբար, այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև ժողովրդավարական երկիր ենք»,- ասաց վարչապետը։  
20:22 - 10 հունիսի, 2020
Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող կառավարությանը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող կառավարությանը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակյա  խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքներով այժմ կազմավորվում են երկրի գործադիր և օրենսդիր նոր իշխանությունները: 2020թ. ապրիլի 9-ի հայտարարությամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային Ժողովի ընտրությունների կապակցությամբ մեր գնահատականների և նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին: Նկատի ունենալով համապետական ընտրությունների և ընտրված նախագահի հետ բանակցությունների արդյունքները՝  նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող կառավարությանը: 2019թ. հուլիսի 7-ին և օգոստոսի 30-ին ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթությունների և նախընտրական ծրագրի հիման վրա հարաբերություններ ենք կառուցելու ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Հուսով ենք, որ նոր իշխանությունները ջանք չեն խնայի հաջողություններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցությունների ընթացքում առավել կարևորված՝ պետականության ամրապնդման, անվտանգության ապահովման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի իրավապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարության հաստատման, վերաբնակեցման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղություններով: ՀՅ Դաշնակցությունն իր համահայկական կառույցով հաստատակամորեն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի  բարգավաճման գործում: ՀՅ Դաշնակցության ելակետային ուղենիշը եղել և մնում է ազատության, արդարության, ազգային ու համամարդկային արժեքների ամրակայումը և ներազգային համերաշխության  ապահովումը»:
16:18 - 25 մայիսի, 2020
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին ԱՀ նախագահ ընտրվելու առթիվ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին ԱՀ նախագահ ընտրվելու առթիվ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկացրին Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։ «Իր նամակին մէջ Կարապետեան յաջողութիւն եւ նորանոր ձեռքբերումներ մաղթեց նորընտիր նախագահին, յայտնելով Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին անվերապահ պատրաստակամութիւնը շարունակելու իր աջակցութիւնը ցուցաբերել Արցախի ժողովրդին, անոր ազատ ինքնորոշման եւ մարդկային իրաւունքներուն պահպանման աշխատանքներուն մէջ, արտաքին դաշտի վրայ եւ մանաւանդ Եւրոպական միութեան մէջ: Անդրադառնալով այս մասին Կարապետեան մեկնաբանեց ըսելով. «Համոզուած եմ որ արդիւնաւէտ համագործակցութիւնը կը շարունակուի մեր գրասենեակին ինչպէս նաեւ Եւրոպայի մէջ գործող Հայ դատի բոլոր յանձնախումբերուն եւ Արցախի Հանրապետութեան նորընտիր իշխանութիւններուն միջեւ, յանուն Արցախի հզորացման, զարգացման եւ բարեկեցութեան, անոր անկախութեան միջազգային ճանաչման եւ Արցախի ժողովուրդին աշխարհաքաղաքական մեկուսացումէն դուրս հանելու աշխատանքին ծառայելու համար: Ինչպէս Արցախեան նախկին բոլոր իշխանութիւններուն օրով, մեր գրասենեակը եւ Հայ Դատի յանձնախումբերը իրենց բոլոր մարդկային, յարաբերական եւ դիւանագիտական հնարաւորութիւնները պիտի շարունակեն դնել վերոնշեալ նպատակները իրականացնելու համար»: Հայ դատի գրասենեակը նաեւ ջերմօրէն կը շնորհաւորէ Արցախի ժողովուրդին կամքը, որ 31 Մարտին եւ 14 Ապրիլին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններու միջոցաւ անգամ մը եւս վերահաստատեց իր որդեգրած ժողովրդավարութեան ուղին: Այս ուղին ամրապնդելու իմաստով, ինչպէս վերջին տարիներու բոլոր ընտրութիւններու ընթացքին, իր մասնակցութիւն նաեւ պիտի բերեր ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը նախաձեռնելով 10 Եւրոպացի մասնագէտ դիտորդներէ բաղկացած՝ ընտրական դիտորդական առաքելութիւն մը: Սակայն տիրող ներկայ համաշխարային ճգնաժամին պատճառաւ ան չեղեալ նկատուեցաւ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:31 - 17 ապրիլի, 2020
Ընտրությունների հետաձգումը մեր կողմ կամ դեմ լինելով չէ, իշխանությունները պետք է որոշեն․ ՀՅԴ Արցախ կուսակցության նախագահի թեկնածուի շտաբի պետ Արթուր Մոսյան

Ընտրությունների հետաձգումը մեր կողմ կամ դեմ լինելով չէ, իշխանությունները պետք է որոշեն․ ՀՅԴ Արցախ կուսակցության նախագահի թեկնածուի շտաբի պետ Արթուր Մոսյան

Մարտի 31-ին կայանալիք Արցախի ընտրությունների հետաձգման թեմայով զրուցել ենք «ՀՅԴ Արցախ» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի շտաբի պետ Արթուր Մոսյանի հետ։ - Պարո՛ն Մոսյան, ձեր կուսակցությունը կողմ է ընտրությունների հետաձգմանը, թե ոչ։ - Ընտրությունների հետաձգումը մեր կողմ կամ դեմ լինելով չէ։ Կա Սահմանդրություն, կա օրենք և իշխանություններն օրենքի սահմաններում պետք է որոշեն՝ հետաձգում են, թե չեն հետաձգում։ Եթե, իհարկե, թույլ է տալիս Սահմանադրությունը։ Սահմանադրությամբ արտակարգ դրություն հայտարարվում է մի դեպքում, երբ պատերազմ է կամ սահմանադրական կարգի տապալման  վտանգ կա։ Ուրիշ այլ դեպք Սահմանադրությունը չի նախատեսում։  Բայց կա արտակարգ իրավիճակ հասկացությունը, որ նման աղետների դեպքում հայտարարվում է արտակարգ իրավիճակ։ Սակայն արտակարգ իրավիճակի դեպքում ընտրությունները չեն չեղարկվում։  Ամբողջ խնդիրը սա է։ Համենայն դեպս իշխանությունները պետք է որոշեն։ Մենք ընդունում ենք իշխանությունների ցանկացած որոշում։ - Ռիսկեր չե՞ք տեսնում ընտրողների մասնակցայնությունն ապահովելու հետ կապված։ - Հնարավոր է, որ մի որոշ մասը վտանգից ելնելով չգան։ Միայն դիտորդները չէ, որ գալիս են։ Հարյուրավոր մարդիկ են գալիս և վտանգները միշտ էլ կան։ Կապված դիտորդների հետ՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ դիտորդական առաքելության շրջանակում Արցախ եկողները պետք է թեստավորվեն։ - Ընտրությունների կայացման և հետագայում կորոնավիրուսի հետևանքով Արցախում անցանկալի զարգացումների դեպքում արդյո՞ք ձեր կուսակցությունը պատրաստ է կիսել՝ ընտրությունները չհետաձգելու իշխանությունների որոշման քաղաքական պատասխանատվությունը։ - Իշխանությունների հետ կիսել-չկիսելու հարց չի։ Իշխանությունները պետք է որոշեն՝ արտակարգ իրավիճակ սահմանել։ Մեզ մոտ, իմիջիայլոց, ասեմ, որ խստացում կա՝ կառավարության որոշմամբ։ Առ այսօր Արցախում կորոնավիրուսով վարակված մարդ չկա։ Ես հիմնվում եմ պաշտոնական տեղեկության վրա։
18:44 - 27 մարտի, 2020
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ. 6 ժամ է տեւել հանդիպումը

ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ. 6 ժամ է տեւել հանդիպումը

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ: Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի՝ համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը: ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և այդ ուղղություններով ձեռնարկվող քայլերը: Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց աշխատանքների հիմնական ուղղությունները։ Շուրջ վեց ժամ տևած քննարկումների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ համահայկական օրակարգի՝ Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Սևրի պայմանագրի և Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի, Մերձավոր Արևելքում զարգացումների և տարածաշրջանի հայ համայնքների դիմագրաված խնդիրների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Հայ Դատի հանձնախմբերի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արամ Գալուստյանը և Կիրո Մանոյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը, Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ նման հանդիպումները սկիզբ են առել 1997 թվականից և ունեցել են պարբերական բնույթ՝ ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ։
13:30 - 25 փետրվարի, 2020
Երևանում մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. այն կշարունակվի Արցախում |armenpress.am|

Երևանում մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. այն կշարունակվի Արցախում |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկեց Հայ յեղափոխական դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ: Այն կշարունակվի Արցախի Հանրապետությունում: «Վաղը նիստը կայանալու է Արցախի Ազգային ժողովում, փետրվարի 26-ին կվերադառնանք Երևան և ժողովը կշարունակենք այստեղ: Նախորդ խորհրդաժողովը 2016թ.-ին էր, ապրիլյան պատերազմից անմիջապես հետո` մայիսին»,- ասաց ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն այն առաջնահերթությունները, որ առաջիկայում պետք է իրագործի բյուրոն, ՀՅԴ բոլոր մարմինները և Հայ դատի ցանցի ներկայացուցիչները:
18:31 - 24 փետրվարի, 2020
ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

pastinfo.am: «Ոչ»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրանքով դիմել է չորս քաղաքական ուժերի, որպեսզի տեղամասային հանձնաժողովի անդամի նշանակման ենթակա անձանց մասով օգնեն շտաբին։ «Ես ինքս դիմել եմ այն քաղաքական ուժերին, որոնք ունեն համակարգված տվյալներ ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամ իրավունք ունեցող անձանց մասին»,-այս մասին ասաց Մելիքյանը։ Նա նշեց, որ այդ չորս քաղաքական ուժերն են՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը։ «Խոսքն այս 4 քաղաքական ուժերին է վերաբերում, քանի որ նրանք են հանդես եկել «այո»-ն բացառող հայտարարություններով»,-հայտեց Մելիքյանը։ Մելիքյանի փոխանցմամբ, իր խնդրանքին դեռևս արձագանքել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և պատրաստակամություն են հայտնել օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
12:56 - 22 փետրվարի, 2020
Արցախի Հանրապետության ԱԺ ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը

Արցախի Հանրապետության ԱԺ ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցը հրապարակել է 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ՀՅԴ ընտրական ցուցակը: ԱՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Դաշնակցությունը ներկայացրել է 33 հոգուց բաղկացած ընտրական ցուցակ. Իշխանյան Դավիթ ՌուբենիՄոսիյան Արթուր ԱրմենիԲալայան Վահրամ ՌազմիկիՀարությունյան Արմինե ԿամոյիՀովհաննիսյան Լեռնիկ ԼենտրուշայիՇինդյան Սուրեն ՄխիթարիՍարգսյան Ալիկ ԱսծատուրիՊետոյան Մարինե ԳուրգենիԹովմասյան Սուրեն ՌուբենիԴավթյան Նորայր ՅուրայիԱղաջանյան Սամվել ԲորիսիԳրիգորյան Ալյոնա ԷրիկիՆալթակյան Սամվել ՍերգեյիՍուլեյմանյան Մասիս ՍերգեյիԶաքարյան Ալիկ ԱլյոշայիԱղաջանյան Տաթևիկ ԺորայիԴավթյան Մարատ ՌոբիկիԼալայան Արծվիկ ՍալիմիԱռաքելյան Մհեր ԴավիթիՊետրոսյան Կարինե ՌազմիկիՍտեփանյան Արարատ ՀամիկիՄարտիրոսյան Տրդատ ԿամոյիԲաղդասարյան Սևակ ԿառլենիԼոռեցյան Անահիտ ՍերգեյիՀովսեփյան Արմեն ԱլեքսանդրիՀովսեփյան Վահրամ ՎագիֆիՍարուխանյան Արեն ԱրամիԲալասանյան Մանուշակ ՀամլետիԳաբրիելյան Ալյոշա ԳրիգորիիՄնացականյան Ռիտա ՄիքայելիՍարգսյան Արմեն ԹեմուրիԲարսեղյան Կամո ՎանիիՊետրոսյան Գեորգի Միքայելի
11:19 - 18 փետրվարի, 2020