Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում

Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում

Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցներում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի շուրջ 250 տնատիրությունների տասնամյակների խնդիրը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ «Այժմ այստեղ գործող կոյուղու շահագործումը գրեթե հակացուցված է: Դրա համար մենք ծրագիրը մեկնարկեցինք հենց այստեղից: 800 գծամետր է երկարությունը, 57 մլն դրամ ֆինանսավորմամբ: Բավականին բարդ տեղանք է»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Տարեկան ծրագրով մյուս վարչական շրջաններում ևս ընտրվել են ամենախնդրահարույց հասցեները: «Պատկերացրեք, թե ինչ ծավալի աշխատանքներ ենք փորձում սկսել, որոնք շատ մարդկանց համար տեսանելի չեն, բայց մնայուն են, հիմնարար և, առնվազն, 30 տարի այս փողոցների տնատիրությունների սեփականատերերը կարող են անհոգ լինել, որ այս հիմնախնդիրը մեկընդմիշտ փակվելու է իրենց համար»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: «Շարունակություն ունի ծրագիրը մայրաքաղաքում. այս պահին հայտարարված է ևս 7 հասցեների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Ցավոք, պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջ քաղաքով մեկ մեկնարկած կլիներ, եթե չլինեին օրինազանց հայտատուներ, որոնք կեղծ փաստաթղթերով հայտնվեցին մրցույթներին և ձախողեցին ամբողջ տարվա ծրագիրն այս ոլորտում»,- նշում է Կամո Արեյանը: Ժամանակին ոչ ճիշտ նախագծային լուծումների պատճառով այս փողոցների կոյուղին գրեթե չէր գործում, ինչը լուրջ խնդիրներ էր ստեղծում բնակիչների համար: Այսօր ցուցաբերվում է շատ ավելի մասնագիտական մոտեցում: «Ժամանակին, երբ այստեղ կառուցվել են կոյուղագծեր, խողովակի տրամաչափերն անհամեմատ փոքր են եղել, դիտահորերի նիշերը մեկուկես մետր խորության փորել իջել են, իսկ ժամանակին 40 սմ էր: Նաև հաշվի առնենք, որ խողովակները մետաղյա են եղել և ժամանակի ընթացքում քայքայվել են, իսկ այս պահին ժամանակակից մետաղապլաստե հումքով խողովակներ են տեղադրվում, որոնք շատ ավելի երկար են ծառայելու»,- նկատում է Արամ Դանիելյանը: «Ծրագրով փոխվում է նաև 35 հատ միանգամայն նոր դիտահոր: Փոխվելու են նաև բնակելի տների վնասված մուտքագծերը: Կատարելու ենք ասֆալտապատում»,- ասում է «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ ճարտարագետ Էմիլ Բզնունին: Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 տոկոսը քայքայված է: Մայրաքաղաքում կոյուղատար ցանցին առնչվող խնդիրները վերհանելու, հասցեների ընտրության ու համայնքային բյուջեով ծրագիրն իրականացնելու գործում կարրոր դեր են խաղում նաև Երևանի ավագանու ակտիվ անդամները:
13:24 - 03 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանում՝ 11:00-17:00 Պապովի, Տիմիրյազովի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 1, 7 փողոցների սեփական տներ, Հ․Հովհաննիսյան փ․119 շենք, Մարկվարտի, Կարմիր Բլուր փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 21փողոցի սեփական տներ, Աղյուսագործների փ. 59–99 սեփական տներ, Նար-Դոսի փ. 48 - 60 /զույգ/ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Րաֆֆու փ. 87 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5,5/3,10,11 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 5-11, Ղափանցյան 5/9 – 14/5, Քանաքեռ 5 փ․ 3-126 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Արտավազդ գյուղ, «Ճամբար Շին Շողիկ», «Զեփյուռ», «Նաիրիտ», «Լուսաշող», «Հասմիկ» հանգստյան գոտիներ «Եղևնիներ», «Անի Ռեզորթ», «Շեյխ հաքային ջրերի գործարան և բնակելի շենքեր, «Խոտոր-ջուր», «Էլիանորա», «Հովիտ», «Նաիրի ռեզորթ», «Տաք ջուր», «Երկրաբան» Հանքավան գյուղ, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությոնների բջջային կայաններ և ոչ բնակիչ-բաժանորդները, Լոռու մարզում՝ 10:00-14:00 Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղեր։ Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց, Հաղթանակի պողոտայի սկզբնամաս, Ռիժկովի ճեմափողոց, Բագրատունյաց օղակ, ՇՄ դատախազություն, Կառոնա խանութ, «Ֆասթկրեդիտ» գրասենյակ, «Ֆաետոն» և «Հացատուն» ռեստորաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:  
09:09 - 03 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Թավրիզյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծ.Աղբյուր փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5, 10, 11 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․48, 48/1, 48/2, 48/3, 50, 50/1, 50/2, 52/1 շենքեր, Արտաշիսյան փ․86, 88, 88ա, Շիրակի փ․1, 2, 3 , 22 շենքեր, Շիրակի փ․ 2-րդ նրբ․ 1, Շիրակի փ․ 16, 18շենքեր, Ներքին Չարբախ 3, 7 փողոցների սեփական տներ; 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ; 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Ներքին Շենգավիթ 9 փողոց 2, 3 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-15։00 Բուժգույք ՊՈԱԿ, «Ձուկ» գործարան, Ձկնապաշտպան տնտեսություն, «Մայամի», «Մուլտի Գրուպ», «Բեղլու», «Ռ.Հայրապետյան» հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Լոռու մարզում՝ 10:00-14:00 Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղեր:
09:19 - 31 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Գեղարքունիքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Գեղարքունիքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Շիրակի 4-րդ նրբ. 9-րդ շենք, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5 փող. 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող. 55/32, Գ.Նժդեհի 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող. 43, 47 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կիևյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-15։00 Սևան քաղաքի Սայաթ-Նովա փ. 18-20 շենքեր, Աբովյան փ. 1-3 սեփական տներ և բազմաբնակարանային շենքեր, Չարենց փ. 170-238 սեփական տներ, «Բողբոջ» մանկապարտեզ, Հացի գործարան, Սևանի ոստիկանության բաժին, Դատարանի և Դատախազության շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Լճափ, Հայրավան, Բերդկունք և Ծովազարդ գյուղերն ամբողջությամբ, «Ալիք» ՍՊԸ գազալցակայան, Բերդկունք՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ, Հայրավանքի ոռոգման պոմպակայան, Ծովազարդ՝ «Արտաշես» ՍՊԸ, «Օ. Գալստյան» և «Ռ․Սահակյան» ԱՁ-ներ, «Պալունի» ԱՁ գազալցակայան։
09:21 - 30 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանում՝11:00-17:00 Ամիրյան փ. 18, 18Ա շենքեր, Մաշտոցի պող. 13/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Շենգավիթ 2-րդ փ․1, 3, 5 շենքեր, Գարեգին Նժդեհ փ․30գ, 32ա, 34ա, 42ա, 42գ շենքեր, Ֆրունզե փ․60ա, Բագրատունյաց փ․53 շենքեր, Ֆրունզե, Լ․Խաչիկյան, Թ․Սարյան փողոցների սեփական տներ, Շիրակի փ․2-րդ նրբ․1, Շիրակի փ․16, 18 շենքեր, Ներքին Շենգավիթ 9փ․ 2, 3 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ղափանցյան և Կիևյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 87 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Կոտայքի մարզում՝10։00-16։00 Պռոշյանի համայնք՝ «Եթեր» խմբագրություն, «Սև քար» իջևանատուն, «Մ․ Ապերյան», «Հ․ Հարությունյան», «Գ․ Գրիգորյան», «Մ․ Հանոյան» ՍՊԸ-ներ, «Նոր թաղ» և «Հուշարձան» թաղամասեր, Զինմաս,Լոռու մարզում՝10:00-16:00 Ստեփանավան քաղաքի Չարենց, Կենտրոնական մաս, Թելման, Սուրբ Նշան, Աբովյան թաղամասեր, թիվ 2 դպրոց, Առևտրի կենտրոն, Պոլիկնինիկա, Կադաստր և Զին. Կոմիսարիատ,10:30-16:30 Եղեգնուտ և Դեբեդ գյուղեր:
09:15 - 29 հուլիսի, 2020
Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում․ Վարագ Սիսեռյանը՝ Ֆիրդուսի կառուցապատման նախագծի փոփոխությունների մասին

Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում․ Վարագ Սիսեռյանը՝ Ֆիրդուսի կառուցապատման նախագծի փոփոխությունների մասին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչպես հիշում եք, հայտարարել էինք, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։ Նշել էինք, որ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը»։
15:26 - 28 հուլիսի, 2020
Մխիթար Հայրապետյանն այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ այցելեցի Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ դիտարկեցինք շախմատային դպրոցն այլ տարածք տեղափոխելու հնարավորությունները: Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։ Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի ուղեկցությամբ եղանք նաև տեղի մարզադպրոցում, որը, ցավոք, դեռևս գործում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում: Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշեցինք նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր: Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր»:
10:34 - 28 հուլիսի, 2020
Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Տավուշում, Կոտայքում և Երևանում

Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Տավուշում, Կոտայքում և Երևանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանում՝ 11:00-17:00 Րաֆֆու փ. 87 շենք, Սիլիկյան հին խճուղու հարակից արտադրամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․Նժդեհի փ․9, 9ա, 19, 19ա շենքեր, Մանթաշյան փ․28ա շենք, Բայդուկովի, Մխչյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ամիրյան փ. 18, 18Ա շենքեր, Մաշտոցի պող. 13/1 շենք Կոնդ թաղամասի 34-243 սեփական տներ, Ռուսթավելու փ. 68-98 սեփական տներ, Եր. Քոչարի փ. 11 շենք և 22-28/2 սեփական տներ, Արհեստավորների փ. 91-163, Նար-Դոսի փ. 39-43, Գրողների փ. 3-16 սեփական տներ, Լուսավորիչի փ. 12 շենք, Զաքյան փ. 10 շենք, Մոսկովյան փ. 35 շենք, Բրյուսովի փ. 20 շենք, Արշակունյաց պող. 16-16Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Աշխաբադի փ. 3 (3/3) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ Տավուշի մարզում՝ 10:30-11:30 Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց, Կալինինի փողոց՝ մասնակի: Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Կաթի համալիր «Ջրառատավան», Սառցակոմբինատ, «ԳԼԿ Դանիելյան», «Տարաների վերանորոգում» ՍՊԸ և «Ջիվանի» ՍՊԸ ։  
09:19 - 28 հուլիսի, 2020
Հուլիսի 28-29-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը. գազ չի լինի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում

Հուլիսի 28-29-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը. գազ չի լինի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի, Հակոբյան, Բաղրամյան, Օրբելի, Կիևյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, ինչպես նաև տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի,  Հրազդանի փողոցի 1-ից 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 25 բազմաբնակարան շենքի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
11:39 - 27 հուլիսի, 2020
Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 18, 18Ա շենքեր, Մաշտոց պող.13 շենք, Կոնդ թաղ. 34-243 սեփական տներ, Ռուսթավելու փ. 68-98 սեփական տներ, Նալբանդյան փ. 50 շենքի 8 և 9 մուտքեր, Նալբանդյան փ. 106/1 շենք, Աղայան փ. 9 շենքի 5-րդ մուտք, Բրյուսով 28 շենք, Եր․ Քոչար 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 21 շենք, Մոլդովական փ. 30, 30/1, 32, 32/1, 36, 38, 40, 42, 44, 44/1, 46/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն․ Ստեփանյան փ. 11, 13, 16, 16/1, 18 շենքեր, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Շենգավիթ 2-րդ փ․1, 3, 5, 7/1, 7/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մայիսի 9- ի փ․3 շենք, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:20 - 27 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 18, 18Ա շենքեր, Մաշտոց պող.13 շենք, Կոնդ թաղ. 34-243 սեփական տներ, Ռուսթավելու փ. 68-98 սեփական տներ, Նալբանդյան փ. 50 շենքի 8 և 9 մուտքեր, Նալբանդյան փ. 106/1 շենք, Աղայան փ. 9 շենքի 5-րդ մուտք, Բրյուսով 28 շենք, Եր․ Քոչար 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 21 շենք, Մոլդովական փ. 30, 30/1, 32, 32/1, 36, 38, 40, 42, 44, 44/1, 46/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն․ Ստեփանյան փ. 11, 13, 16, 16/1, 18 շենքեր, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Շենգավիթ 2-րդ փ․1, 3, 5, 7/1, 7/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մայիսի 9- ի փ․3 շենք, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
10:05 - 25 հուլիսի, 2020