Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 10:00 -16:00Ավան, Բրյուսովի թաղամասի թիվ 63, 64, 65, 66, 67, 71 բնակելի շենքեր, Մխիթարյան միաբանության դպրոց, Դուրյան թաղամասի թիվ 56, 57 բնակելի շենքեր, գ․Առինջ, Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Դավիթաշեն 4-րդ թաղամաս 8 շենք, Դավիթաշեն 3-րդ թաղամաս 18, 20 շենք, Մարգարյան 1-ին նրբ. 5-րդ շենք, Լենինգրադյան 52 շենք, Երվանդ Քոչար 1.3 շենքեր, Վրացյան 79-95 տներ, Ալեք Մանուկյան 8/1 շենք և ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պողոտա 59 գ շենք, Արաբկիր 45 փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 11, 13 շենքեր, Ռուբինյանց փ. 1 շենք, Չոլակյան, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Կոտայքի մարզ 10:00 -16:00Զովունի համայնք, Եղվարդ համայնք (մասնակի), Գայի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Իսահակյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Արա-Գեղեցիկ, Պարույր Սևակ փողոցներ, Սաֆարյան, Չարենց, Նար-Դոս, Կոմիտաս, Աբովյան փողոցներ (մասնակի) Գեղարքունիքի մարզ 10:00 – 16:30Մեծ Մասրիկ, Կախակն,Կուտական, Տրետուք գյուղեր, ՛՛Հրանտ Կարապետյան՛՛ հացի արտադրամաս, Մեծ Մասրիկի հեռուստակայան, ՛՛Վիվասել ՄՏՍ՛՛-ի, ՛՛Բիլայն՛՛-ի, ՛՛Յուքում՛՛-ի բջջային կայաններ:
09:43 - 17 հունիսի, 2020
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացվել Կոտայքի մարզում

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացվել Կոտայքի մարզում

ՀՀ Պարետի N 74 որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ամենօրյա խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:Նշենք, որ մարզերում և մայրաքաղաքում մշտադիտարկումները կատարվում են ինչպես տարբեր շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ ՀՀ ՃՈ կողմից սահմանված պահակակետերում:Հունիսի 13-ին Կոտայքի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տաքսի ավտոմոբիլների դեպքում հաճախ կրկնվող և հիմնական խախտումն եղել է այն, որ փոխադրումը կատարվել է դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցումով։Արձանագրված խախտումների հիմքով վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։Լայնածավալ վերահսկողական աշխատանքներին զուգընթաց` տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների դեպքերով տեղում իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ դեպքերում տվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում թերություններն անհապաղ շտկելու և անվտանգության կանոններին խստագույնս հետևելու նպատակով:Հավելենք, որ ՔՏՀԱ Տեսչական մարմնի կողմից ամբողջ հանրապետության տարածքում իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ և վերահսկողություն, որոնք կրելու են շարունակական բնույթ:
16:30 - 13 հունիսի, 2020
Աբովյանի բժշկական կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով

Աբովյանի բժշկական կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցով եղավ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում: Մարզպետն իր խոսքում բազմիցս է նշել, որ իր և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար առաջնային նպատակներից մեկն է՝ համահարթեցնել առողջապահական ծ առայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում: Եվ մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ևս մեկ ծանրակշիռ քայլ արվեց այդ ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Այսուհետ Աբովյանի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում կշահագործվի գերժամանակակից թվային ռենտգենաբանական սարքավորում: Սարքավորումը ձեռք է բերվել սեփական միջոցների և լիզինգային ծրագրի համաֆինանսավորմամբ։ Առողջապահական ամենատարբեր խնդիրների դեպքում մեր քաղաքացիները որակյալ սպասարկման և արագ ու ճշգրիտ ախտորոշման հնարավորություն կունենան: Իսկ կորոնավիրուսային համավարակի այս օրերին նման սարքավորման շահագործումն առավել կենսական նշանա? ?ություն ունի:  Մարզպետը, փոխմարզպետ Ա.Ավետիսյանի և Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ա.Չիլինգարյանի հետ հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, ինչպես նաև շրջեց բուժկենտրոնի բաժանմունքներում: Բժիշկների հետ համավարակի այս փուլի վերաբերյալ տարբեր մտքեր փոխանակեցին, փորձեցին հասկանալ առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Մարզպետը բուժաշխատողներին փոխանցեց անձամբ իր և մեր հարյուրավոր քաղաքացիների կողմից ստացվող երախտիքի խոսքերը: Մեր բուժախատողներ ի մարտական ոգին ու նվիրվածությունը միայն հիացմունքի է արժանի:  Բուժկենտրոնի ղեկավարի հետ շրջեցին տարբեր բաժանմունքներով և ծանոթացան շենքի այն հատվածին, որի երկու հարկերում նախատեսվում է կենտրոնացնել ախտորոշիչ բաժանմունքն իր օժանդակ ծառայություններով: Քննարկեցին վերանորոգման և սենյակների վերաձև ավորման նախնական տարբերակներ:  Մարզպետը նշեց, որ համավարակի վերջնական հաղթահարումից հետո արդեն կխոսեն կորոնավիրուսի տված դասերի, թույլ տված բացթողումների ու սխալների մասին, իսկ այս փուլում բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ՀՎԿԱԿ-ի մարզային կենտրոնն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ա պահովության վարչությունը բարեխիղճ և հնարավորինս լավ են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները: Նա ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն հայտնեց սպիտակ համազգեստով մեր առաջամարտիկներին, ովքեր ամիսներ շարունակ ուժերի գերլարումով պայքար են մղում բոլորիս կյանքերի համար»,- ասված է հայտարարության մեջ:
21:05 - 11 հունիսի, 2020
Գոլդեն Փելեսի աճուրդից Ծաղկաձորին հատկացվելիք միջոցները կուղղվեն մաքրիչ կայանի կառուցմանը

 |armenpress.am|

Գոլդեն Փելեսի աճուրդից Ծաղկաձորին հատկացվելիք միջոցները կուղղվեն մաքրիչ կայանի կառուցմանը |armenpress.am|

armenpress.am: Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ի նախատեսվող աճուրդից համայնքից հատկացվելիք գումարը կուղղվի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը: : Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը նշեց՝  հյուրանոցի աճուրդի հետ կապված գաղտնիք է ուզում բացել: «Նման պետական գույքի աճուրդների արդյունքում գոյացած միջոցների 1/3-ը օրենսդրությամբ հատկացվում է համայնքին, 2/3-ը փոխանցվում է պետբյուջե: Եվ այդ գործընթացի վերջնարդյունքում հատկացվելիք գումարի 1/3-ը, որն իմ հաշվարկներով մոտ 5-6 մլն դոլար է կազմելու, ամբողջովին ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը»,-ասաց Պետրոսյանն ու նշեց, որ համայնքի հետ արդեն կա պայմանավորվածություն: Ծաղկաձորում ներկայում շուրջ 52 գործող հյուրանոցներ կան: Դրանցից սեպտիկ հորերով կահավորված են ընդամենը 2 տասնյակը, մնացածը կամ միացած են քաղաքի ընդհանուր կոյուղատարին, որը դարձյալ մաքրիչ կայանի բացակայության պատճառով երկար ճանապարհ անցնելուց դարձյալ լցվում է գետը, կամ էլ լոկալ հորերի միջոցով են խնդիրը լուծում:
20:13 - 10 հունիսի, 2020
Իմ տեղեկություններով՝ մահացածները Մեղրաձորի չշահագործվող ոսկու հանքի հորանից փորձել են հանքաքարեր դուրս բերել. մարզպետ |armtimes.com|

Իմ տեղեկություններով՝ մահացածները Մեղրաձորի չշահագործվող ոսկու հանքի հորանից փորձել են հանքաքարեր դուրս բերել. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում այս գիշեր տեղի ունեցած ողբերգական դեպքին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ոսկու հանքի դատարկ, արդեն իսկ շահագործված եւ փակ հանքախորշում. «Դեռեւս պաշտոնապես չհաստատված, բայց իմ հավաստի տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են, որոնք ինքնաշեն միջոցներով փորձ են արել մտնելու այդ մարած խորշերը՝ միգուցե սիրողական մակարդակով հանքաքարեր հանելու»: Հարցին՝ ինչո՞ւ անվտանգությունից ելնելով՝ այնպես չի արվում, որ նման վայրեր մուտք գործելու հնարավորություն չլինի, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ քրեական գործ է հարուցվելու, դա նախաքննությունը կպարզի, բայց կարող եմ ասել, որ մարած մի քանի տասնյակ հանքախորշերի վրա ֆիզիկապես հսկողություն դնելը դյուրին գործ չէ, միգուցե պարտավոր էին անելու, ամեն դեպքում, շատ ցավալի է, ցավակցում եմ հարազատներին»: Դիտարկմանը, որ ըստ մամուլի՝ տուժած քաղաքացիները մտել են այնտեղ՝ օգնություն ցույց տալու, գուցե ԱԻՆ-ը տեղում չի՞ եղել, մարզպետը պատասխանեց. «Տեղում են եղել ոստիկաներն էլ, ԱԻՆ-ն էլ, այդ քաղաքացիները հանդիսանում են տվյալ հանքավայրի աշխատակիցներ, հանքափորներ, ովքեր քաջ ծանոթ են եղել հանքուղիներին, եւ ներգրավվել են իրավապահներին օգնելու համար, որպեսզի քաջատեղյակ մարդիկ ներս մտնեն եւ նոր խնդիրներ չունենանք»: Մարզպետը նշեց, որ զոհերից բացի կան 4-5 քաղաքացիներ, որոնք թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
14:55 - 10 հունիսի, 2020
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի Պտղնի համայնքում հայտնաբերել է ինքնակամ ձկնաբուծական լճեր

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի Պտղնի համայնքում հայտնաբերել է ինքնակամ ձկնաբուծական լճեր

2020թ. մայիսին    ՀՀ Կոտայքի մարզպետարանից ստացված գրությունում նշված խնդիրների համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը, ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 3.7604հա մակերեսով՝ 5 տարբեր գրանցված սեփականության իրավունքով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, արոտ և այլ գործառնական նշանակության հողամասերում՝ առանց որևիցէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել  են ձկնաբուծական լճեր: Հողամասերի նպատակային նշանակությունները  փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել:   Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները չօրինականացնելու պատճառով  համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում  զգալի չափով գումարներ:   Արձանագրված խախտումների և թերությունների հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ  միջնորդություն է ներկայացվել  ՀՀ Կոտայքի  մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար, Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար։
15:25 - 09 հունիսի, 2020
Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել. Կոտայքի մարզպետարան

Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել. Կոտայքի մարզպետարան

Hraparak.am լրատվական կայքը սույն թվականի հունիսի 7-ին հրապարակել է «Աբովյանում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով» վերտառությամբ հոդված, որում խեղաթյուրված է ներկայացված դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Կոտայքի մարզպետարանը։«Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը Hraparak.am կայքի խմբագրությանը հորդորում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և պահանջում ՝ անհապաղ հերքել կայքում տեղ գտած վերոնշյալ հրապարակման մեջ առկա տեղեկությունը:Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել: Առաջնորդվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, այլ մանրամասներ չենք կարող ներկայացնել:Ինչ վերաբերում է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով քաղաքացիներին չընդունելու պնդմանը, ցանկանում ենք ևս մեկ անգամ փաստել, որ չնայած բժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությանը, արվում է ամեն հնարավորը մեր քաղաքացիներին ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Կոտայքի մարզում վարակված բոլոր քաղաքացիները գտնվում են պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժաշխատողների հսկողության ներքո: Իսկ ծանր ընթացքով դեպքերը հոսպիտալացվում են:Այս հրապարակումը արտատպած մյուս կայքերին ևս կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և իրենց էջերում տեղադրել վերոգրյալ պարզաբանումը:Հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2MFIu2N»
17:21 - 08 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝11։00-17:00 Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ 23, 23/37 շենքերը, Սունդուկյան փ. 15ա շենքը, Կասյան փ. 2 հասցեն և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Խաչատրյան փ. 31, 33 շենքերը, Մ.Ավետիսյան 2 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անդրանիկի փ. 105 շենքը, Արզումանյան փ 24 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները , Շիրազի փ. 48 շենքը, Արարատյան 2-րդ. զանգ. 8 շենքը, Ֆուչիկի փ. 21 շենքը, Մարգարյան 1-ին նրբ. 5 շենքը, Դավթաշեն 1-ին թաղ. 7 շենքը, Միկոյան փ. 2/2 շենքը, Աբելյան փ. 6/4, 6/1, 6/13, 6/19 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աէրացիայի փ. 5 շենքը,Չեխովի փ. 48 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ջրվեժ՝ Մայակ թաղամասի սեփական տները («Սիրող Սրտեր») և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Ջրվեժ՝ Մայակ թաղամասի սեփական տները («Սիրող Սրտեր»), Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 6, 6/1 շենքերը և հարակից ոչ բնակիչբաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 29 շենքը, Ավան-Առինջ 2-րդ միկրո. 1/15, 2/15 շենքերը, Ջուղայի փ. 4/1 շենքը, Բակունցի 1-ին նրբ. 3 շենքը, Ն. Ստեփանյան փ. 7 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արմավիրի մարզում՝11:00-17:00 Գայ, Հայկաշեն, Ակնաշեն, Մեծամոր և Լուսագյուղ գյուղերը,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական գյուղերը, Եղվարդ համայնքը մասնակի, Եղվարդի հիվանդանոցը, «Էլիտա», «Թոմ-շին» ՍՊ ընկերությունները, Սումգաիթ, Բաքու, Նար-Դոսի թաղամասերը, Աբովյան փողոցը մասնակի, Պարույր Սևակի փողոցը, Կոմիտասի փողոցի մասնակի և ալրաղացը:
10:38 - 08 հունիսի, 2020
Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին

Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին

Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին:«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.1. հունիսի 8-ին ժամը 9.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 21.00-ն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի՝ Մաշտոցի, Երկաթուղայինների, Բաբաջանյան, Մաթևոսյան, Ազատամարտիկների, Համբարձումյան, Երկրապահների, Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Խաչատրյան 1-7, Ախպրակի 1, 2, 3 փողոցների, Ֆ. Թևոսյան փողոցի 1-45, 64, 82, 86, 105, 119, 144, 231 համարների, Ֆ. Թևոսյան փողոցի 8-րդ փակուղու 3 և 10-րդ փակուղու 1 համարների, «Արզնի 1» հանգստյան գոտու, Թիվ 1 դպրոցի։2. հունիսի 8-ին ժամը 10.00-22.00՝ Կոտայքի մարզի Արագյուղ, Սարալանջ գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների։3. հունիսի 8-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 22.00-ն՝ Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի՝ բացի Սյունիք թաղամասից և Գործարանային փողոցից, ինչպես նաև Քաջարան քաղաքի Բարիկավան, Դավիթ-Բեկ, Համլետավան և Անդոկավան թաղամասերի:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:35 - 08 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և երկու մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և երկու մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝11։00-17:00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի պող. 18 շենքը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 25/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Միկոյան փ. 2/2 շենքը, Դավիթաշեն 1-ին թաղ. 10Ա շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դրոյի փ. 14ա շենքը, Ա.Խաչատրյան փ. 19, 29/1 շենքերը, Օրբելի փ. 33ա շենքը, Արաբկիր 29 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագավիթ 1-ին փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Երվանդ Քոչարի փ. 1, 3 շենքերը, Վրացյան փ. 79-95 սեփական տները, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը, Չարենցի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արագածոտնի մարզում՝11:00-16:00 Ուջան, Կոշ, Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Արուճ, Շամիրամ, Արագածոտն, Նոր Ամանոս և Նոր Երզնկա գյուղերը,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պարույր Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները,11:00-14:00 Պռոշյան համայնքի Հյուսիսային, Հուշարձան և Նոր թաղամասերը, Զին/մասը, «Մ․ Ապերյան», «Ա․ Աղաբեկյան», «Հ․ Հարությունյան», «Մ․ Հանոյան», «Սև-Քար», «Իջևանատուն» ՍՊ ընկերությունները, «Եթեր» խմբակցությունը:
09:22 - 05 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝10։00-16։00 Նորք Մարաշ թաղ՝ Նորքի 1, 4, 5, 11 փողոցները,Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Նորքի 2-րդ և 5-րդ փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տները, Ս․ Խանզադյան 2-րդ նրբանցքի սեփական տները, Ա․ Արմենակյան փողոցի սեփական տները, Գյուրջյան փողոցին հարակից տարածքների սեփական տները, <<Էլեկտրոն>> պանսիոնատը, թիվ 53, 55 նախադպրոցական հիմնարկները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17:00 Փափազյան փ. 25 և Խաչատրյան փ. 19 շենքերը, Միկոյան փ. 2/2 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը, Ներքին Շենգավիթ 1 փողոցի սեփական տները, Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և 2-րդ նրբանցքի սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 4-7 փողոցները մասնակի, ֆիզկուլտուրնիկների փ. 38-54 սեփական տները, Չարենցի փ. 48-62 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պ․Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները,Շիրակի մարզում՝11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղերը,Լոռու մարզում՝10:00-14:00 Սպիտակ քաղաքի Գործարանային թաղամասը, Ոփյան և Չարենցի փողոցները:
09:19 - 03 հունիսի, 2020
Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս քաղաքացիների բժշկական օգնությունը պատշաճ իրականացնելու համար․ Կոտայքի մարզպետարան

Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս քաղաքացիների բժշկական օգնությունը պատշաճ իրականացնելու համար․ Կոտայքի մարզպետարան

Ի պատասխան «Ժամանակ» թերթի երեկվա համարում «Հերթեր՝ Հրազդանի հիվանդանոցում կորոնավիրուսի անալիզներ հանձնելու համար» վերտառությամբ հրապարակման, որն ակտիվորեն տարածվում է էլեկտրոնային ԶԼՄ-ների կողմից, Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը անհրաժեշտ է համարում պարզաբանում ներկայացնել․Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում գործող ցանկացած բուժհաստատությունում այս օրերին դիմելիության աճ է արձանագրվում։ Հերթերը պայմանավորված են բացառապես այդ հանգամանքով։Բժիշկներն աշխատում են առաջնահերթ սպասարկել ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին։ Եվ դա բնական է՝ հաշվի առնելով համավարակի տարածումը կանխարգելելու կարևորությունը։Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու և մեր քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը ժամանակին և պատշաճ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանը։
09:56 - 27 մայիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հայաստանի Պետական Պոլիտեխնիկական համալսարանը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ներսիսյան փ. 6 շենքը, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Կովկաս» ռեստորանային համալիրը, «Էվա Մակ», «ՍԼԼ գազ» ՍՊԸ, «Այիսա գազ», «Սեր-Ֆուդ» ՍՊ ընկերությունները, Եղվարդ համայնքի Բոլոր հողեր, Կալեր և Խուբան թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Արա-Գեղեցիկ փողոցը, Աբովյան, Սաֆարյան և Չարենցի փողոցները մասնակի, Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պարույր Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները:
09:43 - 27 մայիսի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին կդադարեցվի՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն Արարատի մարզի Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ փողոտայով և Գ.Նժդեհ, Գր.Լուսավորիչ, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության օբյեկտների գազամատակարարումը ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերի գազասապառողների և հարակից օբյեկտների գազամատակարարումը ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Արագածոտնի մարզի Փարփի և Բյուրական գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
12:24 - 26 մայիսի, 2020
Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Գարեգինի Նժդեհի փ. 19, Մոսկովյան փ. 9, Վարդանանց փ. 4, Մյասնիկյան պող. 2, Շիրազի փ. 22, Քուչակ թաղ. 15 և Բակունցի փ. 2 շենքերը, Սվաճյան փ. 12 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 12։00-14։00 Ամիրյան փ. 7, Կողբացի փ. 2, 2ա, Զաքիյան փ. 2, 4 , Խորենացի փ. 11 շենքերը ոչ նբնակիչ- բաժանորդները, Կոտայքի մարզում՝11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Ատմարտին», «Էվա Մակ», «Տրանս ունիվերսալ», «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ գազ», «Նվեր Թորոսյան», «Զենիկ Սարգսյան», «Սամվել-Սասուն», «ՍերՖուդ», «Տարոն Ունիվերսալ» ՍՊ ընկերությունները, «Կովկաս» ռեստորանային համալիրը և Զին. մասերը, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
10:36 - 25 մայիսի, 2020
Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի
 |tert.am|

Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի |tert.am|

tert.am: Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:Դատարանը որոշել է Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։ Գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 11։30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում: Գործը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին:Նշենք, որ ըստ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշման ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Մարիետա Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի 0.0091 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի հողամասերը ոչ նպատակային նշանակության օգտագործելու հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքի ինքնակամ փոփոխությունները չկանխելու համար ՀՀ կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 150 հազար դրամ:
19:40 - 22 մայիսի, 2020