Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները |armenpress.am|

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն: Ինչպես տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում: Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են: Հիշյալ անձանցից 23-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում երկու դեպքում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, իսկ 2-ը` հասարակական այլ վայրում: Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 10 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 1 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 5 անձ, Սպիտակաշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 1 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 4 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում` 2 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ համայնքում` 2 անձ: Տուժած քաղաքացիների թիվը ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը` մինչև 14 տարեկան` 3 անձ, 15-25 տարեկան` 1 անձ, 26-35 տարեկան` 4 անձ, 36-50 տարեկան` 8 անձ, 50-ից բարձր` 15 անձ: Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով: «Հիշեցնում ենք, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ: Պաշտպանը շուտով հրապարակելու է իր արտահերթ զեկույցը, որտեղ, բացի վիճակագրական տվյալներ հրապարակելուց, նաև ներկայացնելու է փաստական ու իրավական վերլուծություն»,- Ասվում է հաղորդագրության մեջ:  
00:10 - 01 հոկտեմբերի, 2020
Արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կարողությունն ունեն միայն հայկական զինված ուժերը․ Արցախի ՄԻՊ

Արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կարողությունն ունեն միայն հայկական զինված ուժերը․ Արցախի ՄԻՊ

Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Իհարկե, ողջունելի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների: ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ Սակայն այդ վճռի հրապարակումից և ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ, որոնք, բարեբախտաբար, խոցվեցին մեր ՀՕՊ ուժերի կողմից, դրանցից մեկը՝ տվյալ պահին իմ գտնվելու վայրից մետրերի հեռավորության վրա»,- հավելել է նա։
09:12 - 30 սեպտեմբերի, 2020
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները: Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ և ցուցաբերել հասցեական աջակցություն: Ա. Բեգլարյանը կարևոր է համարել միջազգային կառույցների համարժեք ու օպերատիվ արձագանքը մարդու իրավունքների և մարդասիրական առկա մարտահրավերներին:
15:57 - 29 սեպտեմբերի, 2020
Արտակ Բեգլարյանը այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց

Արտակ Բեգլարյանը այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական հաստատություններում ապաքինվող, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց:   Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է վիրավորման դեպքերի հանգամանքներին, հետաքրքրվել բուժվող անձանց առողջական վիճակից ու կարիքներից և վերահաստատել, որ կիրառվելու է Պաշտպանի լիազորությունների մեջ գտնվող ողջ գործիքակազմը պատերազմական գործողություններից տուժած անձանց խախտված իրավունքների վերականգման ուղղությամբ: Պաշտպանը տեսակցել է նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված հղի կնոջը և հավաստիացել, որ մայրիկի և փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Նա ընդգծել է, որ բոլոր վիրավորները պետք է գտնվեն պետության առանձնակի հոգածության ներքո:   Արտակ Բեգլարյանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների նպատակային թիրախավորումը՝ որակելով դրանք որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ: Պաշտպանը շեշտադրել է, որ դրանք Ադրբեջանում վարվող հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներն են, որոնց կանխարգելման և պատշաճ գնահատականներ տալու հարցերում պատասխանատվության իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը:
19:27 - 28 սեպտեմբերի, 2020
Արցախի ՄԻ պաշտպանը այցելել է քրեակատարողական վարչություն

Արցախի ՄԻ պաշտպանը այցելել է քրեակատարողական վարչություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հերթական անգամ այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում, ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին և իրավունքների պաշտպանության ընթացակարգերին:Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատությունից զրկված անձանց շրջանում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների վրա՝ ընդգծելով, որ կիրառվող սահմանափակումները պետք է համաչափ ու իրավաչափ լինեն և հնարավորինս նվազ չափով սահմանափակեն անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները: Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ, հետաքրքրվել նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներով և բարձրացված հարցերի շուրջ տվել պարզաբանումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան քայլեր է ձեռնարկելու անհատական դիմումների և արձանագրված խնդիրների ընթացքավորման ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ:
12:34 - 06 օգոստոսի, 2020
Արտակ Բեգլարյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Արտակ Բեգլարյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 30-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրեր և մտքեր են փոխանակվել օրակարգային որոշ հարցերի շուրջ: Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և կորոնավիրուսի համավարակի համատեքստում, ինչպես նաև առաքելության պատրաստակամությունն Արցախի բնակչությանը բազմակողմանի մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Իր հերթին Բերտրան Լամոնը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել ԿԽՄԿ առաքելության կողմից նախատեսվող ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել առկա համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
13:14 - 31 հուլիսի, 2020
Ենթականերին անհարգալից վերաբերվող պաշտոնյաները կարժանանան խիստ արձագանքի. ԱՀ նախագահ

Ենթականերին անհարգալից վերաբերվող պաշտոնյաները կարժանանան խիստ արձագանքի. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նշել է, որ ծանոթացել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմանը՝ կարևորելով Պաշտպանի հաստատության դերը Հանրապետության մի շարք առանցքային ոլորտներում մարդակենտրոն բարեփոխումներ իրականացնելու գործում: Արտակ Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաղորդման մեջ ամփոփված որոշ առաջարկներ, ներառյալ՝ պետական վարչարարության, հանրային ծառայության, քրեակատարողական համակարգերի բարեփոխման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ շուրջ հարյուր առաջարկների մի մասը տեղ կգտնի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում հրապարակվելիք ծրագրում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն մշակելու և իրագործելու անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահն անդրադարձել է որոշ առաջարկների, պատրաստակամություն է հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել վերհանված հիմնախնդիրների վերացման ուղղությամբ՝ հատկանշելով կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու հանրային ծառայողների կարողությունների զարգացման ուղղությունները: Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ պետական բարձրաստիճան այն պաշտոնյաներն, ովքեր ոչ իրավաչափ կամ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն քաղաքացիների և իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան համապատասխան խիստ արձագանքի:
20:28 - 23 հունիսի, 2020
Ադրբեջանը շարունակում է հայ փախստականների մի շարք իրավունքների խախտումները. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը շարունակում է հայ փախստականների մի շարք իրավունքների խախտումները. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին հայտարարություն է տարածել փախստականների միջազգային օրվա առիթով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «1988թ. ի վեր ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության (ցեղասպանական գործողությունների) և ադրբեջանա-ղարաբաղյան 1991-1994թթ. պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր (ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ գրեթե 500,000) հայեր դարձել են փախստական կամ ներքին տեղահանված: Նրանքենթարկվել են կոտորածների, բռնաճնշումների, հայրենազրկման, սեփականազրկման ու այլ զրկանքների միայն էթնիկ պատկանելիության պատճառով: Նրանց հիմնական մասը սկզբում հանգրվանել էր Արցախի և Հայաստանի Հանրապետություններում, սակայն պատերազմի ընթացքում մի մասը Ադրբեջանի կողմից ենթարկվեց կրկնակի թիրախավորման՝ կրելով լրացուցիչ զրկանքներ: Արդյունքում շատերը արտագաղթեցին այլ երկրներ, իսկ ովքեր մնացին Արցախի Հանրապետությունում, աստիճանաբար ինտեգրվեցին տեղի հասարակությանը՝ դառնալով ԱՀ լիիրավ քաղաքացիներ: Ցավոք, ո՛չ էթնիկ զտման, ո՛չ էլ դրա հետևանքների վերացման ընթացքում հայ (հատկապես՝ արցախաբնակ) փախստականներն ու ներքին տեղահանվածները չեն ստացել միջազգային որևէ լուրջ մարդասիրական ու իրավաքաղաքական աջակցություն՝ ի տարբերություն ադրբեջանցի փախստականների: Ավելին, հաճախակի նկատելի են կողմնակալ միջազգային հայտարարություններ, որոնք հակամարտության կարգավորման գործընթացում արհեստական առավելություն են տալիս ադրբեջանցի փախստականներին՝ անտեսելով հայ փախստականների իրավունքներն ու կարիքները: Եվ դա այն պարագայում, որ առ այսօր նրանց մի շարք իրավունքներ շարունակաբար մնում են խախտված Ադրբեջանի կողմից, իսկ իրենց բնակության վայրերում շատերը դեռևս ունեն սուր արտահայտված սոցիալական կարիքներ: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտադրում է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և ցանկացած խտրականություն, ներառյալ՝ տարածքի իրավական, քաղաքական ու միջազգային կարգավիճակի հիմքով, խիստ դատապարտելի է: Հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր կողմերի իրավունքները, կարիքներն ու շահերը պետք է հաշվի առնվեն առանց կողմնակալության, իսկ մարդկության դեմ հանցագործությունների կատարողները պետք է ենթարկվեն պատշաճ պատասխանատվության: Պաշտպանը նաև ընդգծում է, որ չնայած միջազգային մեկուսացման ու անտեսման, Արցախի Հանրապետությունը սեփական ջանքերով ու միջոցներով նշանակալի աշխատանք է կատարել փախստական ու ներքին տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Այնուամենայնիվ, առ այսօր որոշ ընտանիքների համար դեռևս օրախնդիր է հատկապես բնակարանային պայմանների բարելավումը, և պետությունը պետք է շարունակի ջանքերն իր ստանձնած պարտավորությունների լրիվ ու պատշաճ կատարման ուղղությամբ: ԱՀ-ում բնակվող փախստական ու ներքին տեղահանված անձանց իրավունքներն ու կարիքները եղել և լինելու են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՝ և՛ ներքին, և՛ արտաքին առումներով»:
18:57 - 20 հունիսի, 2020
Արցախում 71 հոգուց թեսթ է վերցվել, և բոլորն էլ բացասական են եղել. Արտակ Բեգլարյան

Արցախում 71 հոգուց թեսթ է վերցվել, և բոլորն էլ բացասական են եղել. Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «• Քիչ առաջ խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց կորոնավիրուսի թեսթ է վերցվել, և բոլորն էլ բացասական են եղել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ:• Հեռախոսազրույցներ եմ ունեցել նաև պետական նախարարի, գյուղատնտեսության նախարարի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ: Քննարկել ենք պետության կողմից իրականացվող և պլանավորվող կանխարգելիչ քայլերը, ես որոշ առաջարկներ եմ ներկայացրել նրանց: Շարունակում եմ քննարկումները պետական լիազոր պաշտոնյաների հետ:• Բարձր եմ գնահատում առ այսօր կատարված ջանքերը և՛ պետական մարմինների, և՛ բուժաշխատողների ու այլ ընդգրկված անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված ռիսկերի աճը և շատ քաղաքացիների վարքի դժվար կառավարելիությունը, պետությունը պետք է մտածի ավելի խիստ միջոցներ կիրառելու մասին: Կարծում եմ՝ դրանք կարող են ներառել՝– Արցախ մուտքի համար լրացուցիչ սահմանափակություններ,– Կասկածելի անձանց ինքնամեկուսացման երաշխավորում նաև վարչական միջոցներով,– Հատկապես փակօթյա հանրային միջոցառումների/հավաքների սահմանափակում,– Սննդի անվտանգության ու հիգիենայի ապահովման ուղղությամբ լրացուցիչ (ներառյալ՝ հարկադրական) մեխանիզմների կիրառում արտադրության և վաճառքի փուլերում:• Այս փուլում կարևորելով նաև քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման համար պատշաճ պայմանների ապահովումը՝ հույս ունեմ, որ քարոզարշավ իրականացնող թեկնածուներն ու քաղաքական ուժերը, նույնիսկ առանց պետական պարտադրանքի, սեփական նախաձեռնությամբ կդադարեցնեն հատկապես փակօթյա հանդիպումները և կվերանայեն քարոզարշավի ձևաչափերը: Դա անհրաժեշտ է ոչ միայն հանրային առողջության պահպանման, այլ նաև ընտրական իրավունքների հետագա ու վերջնական իրացումը երաշխավորելու նպատակներով: Պետք է մեր քայլերով ու պատասխանատվությամբ նվազեցնենք կամ գոնե դանդաղեցնենք առողջապահական ու ընտրական իրավունքների հանդեպ վերահաս ռիսկերը:• Պատկան մարմինների հետ քննարկում ենք նաև ընտրությունների քվեարկության օրն ընտրողների ու ընտրական գործընթացում ընդգրկված այլ անձանց առողջապահական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավոր լուծումները: Հուսով եմ, որ այնպիսի մեխանիզմներ կկիրառվեն, որոնք մեծապես կչեզոքացնեն այդ զանգվածային ու կարևոր միջոցառման ռիսկերը հանրային առողջության հանդեպ:• Դե իսկ մեր բոլոր հայրենակիցներին էլ եղբայրաբար խնդրում և ի պաշտոնե հորդորում եմ բարձր պատասխանատվությամբ վերաբերվել իրավիճակին, հետևել հիգիենայի ու ինքնամեկուսացման վերաբերյալ առողջապահության նախարարության ցուցումներին, հորդորել շրջապատի անձանց ևս նույնը կատարել և չստուգված տեղեկություններ չտարածել: Պետք է գիտակցել, որ մեզնից յուրաքանչյուրից կարող է կախված լինել հատկապես խոցելի առողջություն ունեցող մեր հայրենակիցների կյանքը:Առողջություն ու պատասխանատվության զգացողություն բոլորիս»:
09:48 - 18 մարտի, 2020
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը Վիեննայում հանդիպել է միջազգային ու հայկական շրջանակների հետ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը Վիեննայում հանդիպել է միջազգային ու հայկական շրջանակների հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային և հայկական շրջանակների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ-ը: Պաշտպանը, Ավստրիայում ՀՀ դեսպանության և Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ, դեսպանության շենքում հանդիպել է տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ: Ա.Բեգլարյանը ներկայացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, առանձնահատկություններն ու մարտահրավերները: Ներկաների հետ քննարկում է ծավալվել Արցախի հետագա զարգացման գործում Սփյուռքի դերի վերարժեվորման և հարակից այլ հարցերի շուրջ: Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Ավստրիայում ասորական և քրդական համայնքների ղեկավարության հետ՝ նրանց հետ քննարկելով Թուրքիայում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղ և կայուն միջավայրում բոլոր ժողովուրդների արժանապատիվ կյանքի ապահովման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Թուրքիայի ցեղասպանական գործողությունների անթույլատրելիությունը: Վիեննայում գործող առաջատար վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ Ա.Բեգլարյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հարուցած սպառնալիքները Արցախի բնակչության իրավունքների հանդեպ: Նրանց հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա փոխշփումների վերաբերյալ:
16:30 - 06 նոյեմբերի, 2019
Ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ ոչ մի ցուցմունք չի եղել․ Արտակ Դավթյան |aysor.am|

Ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ ոչ մի ցուցմունք չի եղել․ Արտակ Դավթյան |aysor.am|

aysor.am: 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ ոչ մի ցուցմունք չի եղել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին։ «Ցուցմունք չի եղել, քանի որ ես տեղեկանք եմ տրամադրել: Տրամադրել եմ այն, ինչ-որ իրականում եղել է», - ասաց նա։ Արտակ Դավթյանը նշեց, որ դատարանը կտա հարցերի պատասխանը՝ Յուրի Խաչատուրովը գործողություններին ժամանակին եղե՞լ է տեղում, թե՞ բիլիարդ խաղալուց է եղել։ «Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ տվյալ տեղեկանքը տրվել էր մեկ տարուց էլ ավել ժամանակահատվածում, գործընթացը նոր չէ, ուղղակի նոր է ի հայտ գալիս, ավել բան չունեմ ասելու», - ասաց նա։ Նշենք, որ Խաչատուրովի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի հարցում էր ուղարկել Արտակ Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե Յուրի Խաչատուրովը 2016թ. ապրիլի 2-ին հակառակորդի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։ Ի պատասխան փաստաբանի հարցման՝ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է եղել Յուրի Խաչատուրովը, ով, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15-ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։ Նշենք, որ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դեռևս նախորդ տարի տված իր ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից: Այս հրապարակումներից հետո Յուրի Խաչատուրովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։  
11:43 - 08 հոկտեմբերի, 2019
Արցախի ՄԻՊ–ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը |Armenpress.am|

Արցախի ՄԻՊ–ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը |Armenpress.am|

Armenpress.am: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.«Օգոստոսի 12-ին ԱՀ Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է, որ նույն օրը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը: Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ նա Ադրբեջանի տարածքում է՝ հրապարակելով Ա.Ղազարյանի որոշ լուսանկարներ: Պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի քայլերը՝ ուղղված ԱՀ զինծառայողին հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելուն: Ադրբեջանի մոտ ավանդական գործելաոճ է դարձել իր տարածքում հայտնված հայազգի քաղաքացիական անձանց և զինծառայողների՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրավունքները խախտելը: Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված զինվորականների (Ժնևյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) և քաղաքացիական անձանց (Ժնևյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից: Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարևոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաև՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից: Այս պայմաններում կարևոր է, որ միջազգային կազմակերպություններն արագ արձագանքեն իրավիճակին և կանխեն Արայիկ Ղազարյանի հանդեպ հետագա հնարավոր իրավախախտումները: Այդ առումով, Պաշտպանը կապի մեջ է պետական և միջազգային պատկան մարմինների հետ՝ պատրաստ լինելով իր լիազորությունների շրջանակներում աջակցել իրավիճակի դրական հանգուցալուծմանը»:  
14:54 - 13 օգոստոսի, 2019
ՀՀ–ում գործող քաղհասարակությունը նախաձեռնող չէ Արցախում քաղհասարակությունն ավելի ամրապնդելու հարցում. Արցախի ՄԻՊ |news.am|

ՀՀ–ում գործող քաղհասարակությունը նախաձեռնող չէ Արցախում քաղհասարակությունն ավելի ամրապնդելու հարցում. Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Չճանաչվածության եւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանքով Արցախի Հանարպետությունը մեկուսացված է միջազգային հանրությունից, ինչը ուղղակիորեն բացասական ազդեցություն է ունենում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Մասնավորապես, ՄԻՊ–ի խոսքով, քաղհասարակությունը Արցախում բավականին թույլ կարողություններ ունի։ «Օրինակ, եթե միջազգային շփումներ լինեին եւ օտարերկրյա ռեսուրսներ մտնեին Արցախի Հանրապետություն, մեր քաղհասարակությունն ավելի ուժեղ կլիներ տարբեր խնդիրներ վերհանելու, առաջարկներ ներկայացնելու եւ նաեւ հանրային վերահսկողություն իրականացնելու առումով։ Քաղհասարակության հարթակում անկեղծ ասած ես չեմ տեսնում ՀՀ–ում գործող քաղհասարակությունների նախաձետնողականությունը եւ ոգեւորությունը, որ Արցախում քաղհասարակությունն ավելի կարողունակ դառնա։ Այստեղի քաղհասարակության փորձը շատ կարեւոր է, որ Արցախում ամրապնդվի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»։
08:09 - 30 ապրիլի, 2019
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է շվեդ ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է շվեդ ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 12-ին ընդունել է Շվեդիայի Լունդի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին: Պաշտպանը ողջունել է դոկտոր Լունդգրենի որոշումը ծանոթանալու Արցախի պատմությանը և հակամարտության առանձնահատկություններին: Նա կարևորել է օտարերկրացի հետազոտողների հետաքրքրությունն Արցախի հանդեպ և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների նկատմամբ, ինչը կբարձրացնի միջազգային իրազեկվածությունն Արցախի շուրջ: Ա.Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հայատյացության քաղաքականության դրսևորումները: Ս.Լունդգրենն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին՝ կարևորելով հակամարտության խաղաղ կարգավորումը և Ադրբեջանի հայատյացության շարունակական քաղաքականության նկատմամբ միջազգային պատշաճ ուշադրությունը:Հանդիպումից հետո Պաշտպանի հրավերով Ս.Լունդգրենը դասախոսություն է կարդացել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և դասախոսների համար:
07:24 - 13 ապրիլի, 2019
Արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով. Արտակ Բեգլարյան |armtimes.com|

Արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով. Արտակ Բեգլարյան |armtimes.com|

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵԽԽՎ-ում, իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ողջունելի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում, հատկապես՝ Արցախի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում եվրոպական կառույցների դերակատարման մասին հատվածը: Այո, մարդու իրավունքների համընդհանրությունը ենթադրում է, որ արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով, և եթե ոչ միջազգային քաղաքական կառույցները, ապա առնվազն իրավապաշտպան կազմակերպությունները պարտավոր են չկաշկանդվել այդ հանգամանքով: Դրա մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք մենք, հատկապես՝ ԱՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները: Մեր բոլոր միջազգային շփումների ժամանակ բարձրացնում ենք այդ հարցը, փնտրում ենք նոր հնարավորություններ, սակայն լուրջ և համակարգային արդյունքներ դեռևս չկան:Հուսամ՝ ՀՀ իշխանությունները հետևողական կլինեն այդ օրակարգի գործնական առաջմղման հարցում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շոշափելի արդյունքներ ունենալու համար: Ես պատրաստ եմ բոլորի հետ առավելագույնս համագործակցել այս ուղղությամբ, որովհետև քաղաքացիական հասարակության և պետական մարմինների կարողությունների տևական զարգացումը կարևոր նախապայման է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի շարունակական բարձրացման համար»,-ասված է գրառման մեջ:  
06:57 - 13 ապրիլի, 2019