Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում. ՀՀ նախագահ

Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 1-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նախագահն ընդգծել է, որ միջազգային գործընկերները, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր դերն ու ներդրումն ունենան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:  «Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում: Եթե չունենք խաղաղ տարածաշրջան, ապա մեր բոլոր ծրագրերն անիմաստ են դառնում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահն ընդգծել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը: Թիմ Լոութըն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ: Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայ-բրիտանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
12:42 - 02 ապրիլի, 2022
Shell-ը չի կարող գազ գնել Ռուսաստանից՝ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների հետևանքով. Պեսկով |1lurer.am|

Shell-ը չի կարող գազ գնել Ռուսաստանից՝ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների հետևանքով. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Բրիտանական Shell ընկերության համար Ռուսաստանից գազ գնելու անհնարինությունը պայմանավորված է Լոնդոնի հակառուսական քաղաքականությամբ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: «Լոնդոնը ցանկանում է լինել առաջատարը հակառուսական ցանկացած հարցում։ Ուզում է նույնիսկ առաջ անցնել Վաշինգտոնից։ Ահա և արդյունքը»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Միացյալ Թագավորությունը, ի տարբերություն Եվրամիության երկրների, պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմբանկի» նկատմամբ, և դրա հետևանքով բրիտանական ընկերությունը չի կարող ռուսական գազ գնել ռուբլով: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Shell-ն այս ամիս չի կարողանա վճարել ռուսական գազի համար:
11:34 - 02 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով, որ դրանք մի շարք ոլորտներում ամուր հարաբերությունների հաստատման տասնամյակներ էին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել  վերջին երկու տարվա ընթացքում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամների աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել է  Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգության մարդասիրական մարտահրավերները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ այդ մասին պարբերաբար բարձրաձայնելու պատրաստակամությունը: Դիմելով բրիտանացի հյուրերին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հետպատերազմյան ժամանակաշրջանում Թիմ Լոութենի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը եւ մշտապես դեմքով դեպի Հայաստանն ու Արցախը լինելու փաստը:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի կայունության եւ անվտանգային հարցերի շուրջ: Հանդիպմանը գործընկերները փաստել են վերջին տարիներին հայ-բրիտանական քաղաքական շփումների զգալի ակտիվացումը եւ երկկողմ օրակարգի ընդլայնումը: Այս իմաստով կարեւորվել է Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը:
14:53 - 01 ապրիլի, 2022
ՄԹ կառավարությանը կոչ ենք անում ճնշումներ օգտագործելով՝ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. հայտարարություն
 |aravot.am|

ՄԹ կառավարությանը կոչ ենք անում ճնշումներ օգտագործելով՝ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. հայտարարություն |aravot.am|

aravot.am: ՄԹ Համայնքների պալատի Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խմբի հայտարարությունը․ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանական զորքերի շարժը դեպի արցախյան հողեր և հարձակողական ռազմական գործողությունները հատկապես Փարուխի և Խրամորթի շրջաններ չարդարացված է և ռազմատենչ: Տեղի խաղաղ բնակչությանը ուղղված տեղահանման կոչերը, անօդաչու թռչող սարքերի կիրառումը և Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման խափանումը թշնամական գործողություններ են խաղաղ բնակչության դեմ և վտանգում են նրանց կյանքը։ Ադրբեջանական ուժերը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության, պետք է հետ քաշվեն իրենց սկզբնական դիրքերը՝ թույլ տալով վերականգնել գազմատակարարումը և մուտքը դեպի գազատարը: Սա հրադադարի հերթական կոպտագույն խախտում է, և ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարությունը փորձելով օգտվել Ուկրաինայի հակամարտությունից առաջացած անկայուն իրավիճակից, փորձում է վերադառնալ իր տարածքային անհիմն պահանջները՝ անկախ նախկին հանձնառություններից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հետամուտ լինել այս խնդրի խաղաղ կարգավորմանը դիվանագիտության ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հարձակման միջոցով: Մինչ այդ, մենք Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ ենք անում միանալ արևմտյան այլ ժողովրդավարություններին՝ դատապարտելու ադրբեջանական ռեժիմի ռազմատենչ գործողությունները և օգտագործելով դիվանագիտական ​​բոլոր ճնշումները՝ նախագահ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի միջոցով»: ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր Թիմ Լոութըն
18:15 - 31 մարտի, 2022
Մեծ Բրիտանիան դադարեցնում է պետականորեն ֆինանսավորվող գիտահետազոտական և ինովացիոն համագործակցությունները Ռուսաստանի հետ

Մեծ Բրիտանիան դադարեցնում է պետականորեն ֆինանսավորվող գիտահետազոտական և ինովացիոն համագործակցությունները Ռուսաստանի հետ

Գիտությունը անհաղթահարելի ուժ է՝ խաղաղ համագործակցության համար։ Ազատ և բաց ակադեմիական դիսկուրսի միջոցով մենք կարող ենք օգուտներ բերել մարդկությանն ու աշխարհին, քանի որ ձգտում ենք լուծելու մեր ժամանակի ամենահրատապ մարտահրավերները: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ «Սարսափելի ներխուժումը (ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժումը- խմբ․) պահանջում է, որ մենք բոլորս մեր դիրքորոշումն արտահայտենք և մեր համերաշխությունն ու աջակցությունը ցուցաբերենք Ուկրաինային։ Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնելու պետականորեն ֆինանսավորվող գիտահետազոտական և ինովացիոն համագործակցությունները ռուսական համալսարանների և ռուսական այն ընկերությունների հետ, որոնք ռազմավարական նշանակություն, շահ ունեն ՌԴ-ի համար»,- նշված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ նպատակն է միջոցներ ձեռնարկել, որոնք բացասաբար կանդրադառնան ռուսական պետության և Կրեմլի հետ ամուր կապեր ունեցող անձանց ու կազմակերպությունների վրա, այլ ոչ թե սանկցիաներ կիրառել՝ ընդդեմ առանձին ռուս գիտնականների կամ նորարարների, որոնք բարենպաստ հետազոտական հետաքրքրություններ ունեն: «Հետևաբար մենք նախաձեռնում ենք հետևյալ գործողությունները․ 1․ Մեծ Բրիտանիայի հանրային հետազոտական ֆոնդերի միջոցով ռուսական նախագծերի բոլոր վճարումները դադարեցվել են: Ես հանձնարարել եմ մեկուսացնելլ և սառեցնել գործողությունները, որոնք օգուտ են բերում ռուսական ռեժիմին: 2․ Մենք չենք ֆինանսավորի որևէ նոր համագործակցային նախագիծ Ռուսաստանի հետ մեր հետազոտական և ինովացիոն կազմակերպությունների միջոցով։ 3․ Մենք կասեցրել ենք երկու երկրների կառավարությունների երկխոսությունը Ռուսաստանում մեր գիտության և ինովացիոն ցանցի թիմի միջոցով, ներառյալ համատեղ գիտական նախագծերը: 4․ Այնտեղ, որտեղ Միացյալ Թագավորությունը բազմակողմ կազմակերպությունների անդամ է, գործընկերների հետ համընթաց աշխատում է՝ համապատասխան արձագանքելու՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելով իր գործողությունների համար՝ միաժամանակ նվազեցնելով և մեկուսացնելով նրա ազդեցությունը: 5․ Մենք 3 միլիոն ֆունտ ստեռլինգ աջակցության փաթեթ ենք ներկայացնում ուկրաինացի հետազոտողների համար, որոնք ռիսկի տակ են: Մենք կանգնած ենք Ուկրաինայի, նրա՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության և նրա խիզախ ժողովրդի կողքին այս սարսափելի պահին»,- նշված է Միացյալ Թագավորության կառավարության հայտարարության մեջ։
19:22 - 27 մարտի, 2022
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «դժվար է» բավարարել Ուկրաինայի՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու խնդրանքը

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «դժվար է» բավարարել Ուկրաինայի՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու խնդրանքը

ՆԱՏՕ, ԵՄ և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները Բրյուսելում երեկ արտակարգ հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ Հանդիպումներից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ասուլիս է տվել, որի ընթացքում նախազգուշացրել է, որ եթե ՌԴ նախագահ Պուտինը քիմիական զենք օգտագործի, ապա դրա հետևանքները «աղետալի կլինեն նրա համար»։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բորիս Ջոնսոնը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է Ուկրաինա ուղարկել ևս 6000 հրթիռ, ինչպես նաև լրացուցիչ 25 միլիոն ֆունտ ստեռլինգ աջակցություն՝ օգնելու Ուկրաինային վճարել աշխատավարձերը զինված ուժերում։ Նա նաև խոստացել է բրիտանական նոր զորքեր տեղակայել Բուլղարիայում՝ ի հավելումն Լեհաստանում և Էստոնիայում զորքերի կրկնապատկմանը: Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան երկրները ձգտում են «անշեղորեն ավելացնել» ռազմական սարքավորումների քանակը, որոնք ուղարկում են Ուկրաինա, սակայն «դժվար է» բավարարել Ուկրաինայի խնդրանքը՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու մասով: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին ասել էր, որ խնդրում է «Դաշինքի բոլոր ինքնաթիռների 1%-ը և բոլոր տանկերի 1%-ը»: Ջոնսոնն ասուլիսի ընթացքում ասել է. «Նախագահ Զելենսկին փորձում է ազատել Մարիուպոլը և օգնել քաղաքում գտնվող հազարավոր ուկրաինացի մարտիկներին: Այդ նպատակով նրան, ինչպես ինքն է ասում, զրահատեխնիկա է պետք։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել օգնելու համար: Բայց լոգիստիկ առումով դա շատ դժվար է թվում և՛ զրահատեխնիկայի, և՛ ինքնաթիռների մասով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան ոչ մի ուժ չի ձգտում «ոչ թռիչքային» գոտի սահմանել Ուկրաինայի երկնքում։
13:29 - 25 մարտի, 2022
Բայդենը Ուկրաինայի իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

Բայդենը Ուկրաինայի իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները քննարկել են իրենց լուրջ մտահոգությունները՝ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան գործողությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա հարձակումների վերաբերյալ: Նրանք ընդգծել են իրենց շարունակական աջակցությունը Ուկրաինային, այդ թվում՝ անվտանգության աջակցության ցուցաբերելումը խիզախ ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց երկիրը ռուսական ագրեսիայից, և մարդասիրական օգնություն տրամադրումը միլիոնավոր ուկրաինացիներին, որոնք փախել են բռնությունից: Ղեկավարները նաև դիտարկել են դիվանագիտական գործողությունները՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ հրադադարի հասնելու համար:  
10:36 - 22 մարտի, 2022
Այս պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Պուտինի ռեժիմը․ դեսպան Ջոն Գալագեր |azatutyun.am|

Այս պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Պուտինի ռեժիմը․ դեսպան Ջոն Գալագեր |azatutyun.am|

azatutyun.am:  Այս պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Վլադիմիր Պուտինի ռեժիմը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը՝ շեշտելով՝ նրա ընտրությունն էր հարձակվել անկախ, ինքնիշխան պետության վրա և նրանք պետք է բացատրություններ տան իրենց դրդապատճառների վերաբերյալ: Ընդգծելով, որ այս հարձակումը չարդարացված ու չհրահրված էր՝ Գալագերը նկատեց՝ միջազգային հանրությունը դատապարտել է այն։ «Կարծում եմ, որ մենք աշխարհում տեսանք համերաշխության մեծ դրսևորում: Միահամուռ կերպով մշակվեց լայն պատժամիջոցների փաթեթը, որը, իմ կարծիքով, շատ արդյունավետ է՝ Վլադիմիր Պուտինի համակարգը և կառույցները թիրախավորելու առումով: Այն ցույց է տալիս, որ Ռուսաստանն իրական գին կվճարի այս պատերազմը սկսելու համար: Կարծում եմ, որ սա իսկապես ապացուցում է, որ միջազգային հանրությունը հանձնառու է պահպանել համամարդկային արժեքները՝ հարգել երկրների ինքնիշխանությունը և իրենց ապագան ընտրելու իրավունքը: Կարծում եմ, որ Ռուսաստանի գործողություններին նման պատասխանը աննախադեպ է: Այն արդյունավետ է այն առումով, որ շատ հստակ ուղերձ է հղում, որ նմանատիպ ագրեսիան արդարացված չէ ու որ մենք մի կողմ չենք քաշվում, երբ նման բան է տեղի ունենում», - ասաց դեսպանը։ Գալագերի խոսքով՝ Մեծ Բրիտանիան շատ հստակ նպատակաուղղված գործողություններ է ձեռնարկել այն ռուս օլիգարխների դեմ, ովքեր Միացյալ Թագավորությունում ունեն բիզնես շահեր, ֆինանսական միջոցներ կամ այլ ունեցվածք: «Եթե չեմ սխալվում, նրանցից մոտավորապես 300-ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: Սա նշանակում է, որ նրանք չեն կարողանալու օգտագործել Միացյալ Թագավորությունը որպես գումարները շարժելու կամ իրենց միջոցները թաքցնելու միջոց», - ասաց դեսպանը: Դեսպանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
13:41 - 21 մարտի, 2022
Արևմուտքը պետք է ապահովի, որ «այլևս երբեք խոցելի չի լինի Պուտինի շանտաժների առաջ». Բորիս Ջոնսոն

Արևմուտքը պետք է ապահովի, որ «այլևս երբեք խոցելի չի լինի Պուտինի շանտաժների առաջ». Բորիս Ջոնսոն

Ուկրաինան «վճարում է այն բանի գինը», որ Արևմուտքը չի կարողացել հասկանալ Վլադիմիր Պուտինից եկող սպառնալիքը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Ռուսաստանի նախագահի «ներխուժումն արդեն ձախողվել է», քանի որ նա թերագնահատել է Ուկրաինայում «դիմադրության ուժը»: Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցողից՝ Ջոնսոնն ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինն այնտեղ «ռազմական հանցագործություններ է կատարում»։ Ջոնսոնը նաև մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք «սկսել են կրկին Պուտինին վերաբերվել որպես իրենց համայնքի մի մասի»՝ 2014 թվականին «Ղրիմի բռնակցումից հետո»։ Բորիս Ջոնսոնը, որն այցելել էր Սաուդյան Արաբիա՝ քննարկելու էներգետիկ անվտանգություն, BBC-ին ասել է՝ Արևմուտքը պետք է ապահովի, որ «այլևս երբեք խոցելի չի լինի Պուտինի շանտաժների առաջ», հատկապես երբ խոսքը վերաբերում է ռուսական նավթին և գազին ապավինելուն: Իր ուղևորության ընթացքում Ջոնսոնը հանդիպել էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն  Մուհամեդ բին Սալմանին՝ ռուսական նավթից և գազից կախվածությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների նպատակով։ Դրանից հետո վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան համաձայնել են համագործակցել էներգիայի շուկայում կայունությունը պահպանելու և վերականգնվող էներգիայի աղբյուրները խթանելու ուղղությամբ: Ջոնսոնը հարցազրույցի ընթացքում ասել է, որ նախատեսում է ուշադրություն դարձնել արևային, քամու և միջուկային էներգիային՝ «մի քանի մեծ խաղադրույքներ կատարելու նպատալով», սակայն կարճաժամկետ լուծումներ նույնպես անհրաժեշտ են: «Մեծ Բրիտանիան Սաուդյան Արաբիայի հետ պատմական և երկարատև հարաբերություններ ունի,- ասել է Բորիս Ջոնսոնն ու հավելել,- Դա ոչ մի կերպ չպետք է խանգարի մեզ բարձրացնել մարդու իրավունքների հարցերը [Սաուդյան Արաբիայում]»։
14:47 - 17 մարտի, 2022