Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն Երևանի քաղաքապետարանում

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն Երևանի քաղաքապետարանում

Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կահավորման իր տարբերակը: Սա, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է:«Ինձ դուր է գալիս, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որ մեր քաղաքը սիրուն կահավորած և, ամենակարևորը, անվտանգ լինի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ շինարարությունների առումով Երևանը դարձնենք եվրոպական մակարդակի անվտանգ ու կահավորված քաղաք: Մենք դրանից ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք, որովհետև արժանի ենք և պետք է ապրենք այդպիսի քաղաքում»,- նշել է քաղաքապետը: Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք հնարավորին չափով մաքրում են այն աղբը, որը չի հասցնում մաքրել «Սանիթեք»-ը: Զեկուցվել է, որ Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում աղբահանությունն ապահովելու նպատակով Վաղարշապատի քաղաքապետարանից սանմաքրման 5 մեքենա է ուղարկվել Երևան, ևս 3-ն էլ տրամադրել է «Դավարս» ընկերությունը: Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով ընթացքում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը: Արդեն իսկ կայացել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության մրցույթը. ներկայումս հայտերը գնահատման փուլում են: Քաղաքային լուսավորության ծրագրով երկու փողոցներում առաջիկայում նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթը հայտարարված է: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն. համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կնորոգվի, իսկ մոտ 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:Պատրաստ է նաև ապրիլի 27-ին նշվող քաղաքացու օրվա միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կլինեն համերգային ծրագրեր, իսկ Սարյանի անվան պուրակում կկազմակերպվի նաև ծառատունկ: Զեկուցվել է նաև, որ ապրիլի 24-ին ընդառաջ միջոցներ են ձեռնարկվել՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգման, մաքրման, ինչպես նաև կանաչ գոտիները խնամելու համար:
15:15 - 22 ապրիլի, 2019
Աղբահանության 2-րդ օպերատորի հարցը կլուծվի․գործադիրը հաստատեց քաղաքապետարանի առաջարկը |armtimes.com|

Աղբահանության 2-րդ օպերատորի հարցը կլուծվի․գործադիրը հաստատեց քաղաքապետարանի առաջարկը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով ժամանեց կառավարություն՝ պարզաբանելու աղբահանության երկրորդ օպերատորի վերաբերյալ հարցը: Քաղաքապետն ասաց, որ աղբահանության հարցով սկզբնական շրջանում «Սանիթեք»-ի աշխատանքը նորմալ էր, սակայն սխալ աշխատանքը բերեց այն վիճակին, որն այսօր առկա է, իսկ սկզբնական շրջանում աշխատանքները նորմալ էին, քանի որ տեխնիկական խնդիրներ էլ չկային, մեքենաները լավ էին աշխատում, նոր էին․   Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձեւով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեքը» պատշաճ կատարի իր աշխատանքները:Փաշինյանն ասաց, որ 13 միլիոն դրամով տուգանելը ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետեւ նրանք հաջորդ փուլում ասելու են` դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք․ «Կասեն՝ էն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք», - ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդիրն առաջացել է այն ժամանկ, երբ փաստացի եղել է մեկ օպերատոր, որովհետեւ, եթե ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ: Ի վերջո  կառավարությունը ընդունեց որոշումը`աղբահանության հարցով բերել երկրորդ օպերատոր։ Որոշումը միաձայն ընդունվեց․ կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով․ կգնվի 15 աղբատար մեքենա:
11:11 - 18 ապրիլի, 2019
Նոր տեխնոլաբ՝ Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

Նոր տեխնոլաբ՝ Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

«Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի թիվ 33 մասնաճյուղում բացվել է նոր տեխնոլաբ: Գերժամանակակից տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա ու հաջող համագործակցության շնորհիվ և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում: Ընդգծելով կրթական նոր կենտրոնի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանը նկատել է, որ այն գրադարանի ընթերցողներին հնարավորություն կտա օգտվելու նորագույն տեխնոլոգիաներից: «Սա այն է, ինչ մենք ուզում ենք և գնում ենք այդ ուղղությամբ՝ նոր մակարդակի բարձրացնել մեր ավանդույթները բարձր տեխնոլոգիաների բնագավառում և տալ նոր գործիքներ մարդկանց՝ կրթվելու և զարգանալու համար: Ես իմ մանկությունն անցկացրել եմ այս թաղամասում՝ փողոցի այն կողմում մեր բնակարանն էր: Եվ, բնականաբար, այդ տարիներին դպրոցից ու դասերից ազատ ժամանակ ընկերներով ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ենք այս տարածքի ամեն մի անկյունն ու քարը: Այսօր ես ուրախ եմ իմ թաղի պատանիների համար, որ բակային խաղերից բացի նրանք կարող են գալ այս հրաշալի կենտրոն ու իրենց ազատ ժամանակը նաև այստեղ անցկացնել: Սա, իրոք, լավ հնարավորություն է»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանն ու դեսպան Թրեյսիին աջակցության համար: Դեսպան Թրեյսին իր հերթին, կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ այն կլինի շարունակական: «Միացյալ Նահանգները և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ մեր հետզհետե ավելի ու ավելի շատ փոխկապակցված գլոբալ հասարակությունում երիտասարդների հաջողության գրավականը կրթությունն է՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի առումով: Հուսով եմ, որ նոր Տեխնոլաբը կօգնի լրացնել տեխնոլոգիաների նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը, որ այս պահին կա Հայաստանում»,- նշել է դեսպանը: Քաղաքապետն ու դեսպանը շրջել են կենտրոնում, ծանոթացել Տեխնոլաբի հնարավորություններին, զրուցել սաների հետ: Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաև կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով: Տեխնոլաբի նպատակն է նոր տեխնոլոգիաների և տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես երիտասարդների համար:Տոխնոլաբում կանցկացվեն կոդավորման և ծրագրավորման դասընթացներ, ուսուցումներ՝ կապված կենտրոնում առկա նոր տեխնոլոգիաների հետ: Այցելուները կարող են նաև բերել և տեղում օգտագործել իրենց անձնական սարքավորումները: Շինությունը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձնանց համար: Կենտրոնի բոլոր ծառայությունները և ծրագրերը կլինեն անվճար:
16:27 - 08 ապրիլի, 2019
Ապրիլի 13-ը՝ համաքաղաքային ծառատունկի օր

Ապրիլի 13-ը՝ համաքաղաքային ծառատունկի օր

Մայրաքաղաքի բակերում առկա վնասված գույքը (մանկական խաղահրապարակներ) վերականգնելու կամ փոխարինելու նպատակով կիրականացվեն գույքագրման աշխատանքներ: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր բակերն ու ուշադրություն դարձնել հատկապես բնակիչների անվտանգության ապահովմանը: Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսին կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: Զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն ընթացքում են: Հանձնարարվել է այցի ընթացքում զորամասերում կազմակերպել նաև մշակութային միջոցառումներ: Նախնական տվյալներով այցը տեղի կունենա մայիսի 17-ին։Ապրիլի 13-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի օր: Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել պատշաճ մակարդակով: Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքները կահավորել անհրաժեշտ նշաններով, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 15 արձանագրություն: Ապրիլի 24-ին ընդառաջ՝ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը բարեկարգելու, մաքրելու, ինչպես նաև կանաչ գոտիները խնամելու նպատակով:
15:22 - 08 ապրիլի, 2019
Բոլոր վարչական շրջաններում կան տարածքները,որ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից |tert.am|

Բոլոր վարչական շրջաններում կան տարածքները,որ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից |tert.am|

tert.am։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ, այսպես ասած, «յուղոտ» տարածքներ, որոնք շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ իրենց մերձավորների կողմից: Այս մասին այսօր Եվրոպայի հրապարակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ցավոք սրտի, այսօր իրենք սեփականության վկայականներ ունեն: Այս պրոցեսը 20 տարի եղել է, և այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել, բայց այս հանգամանքը խանգարում է: Բայց եթե մեզ պետք է մի հողակտոր ինչ-որ մի ծրագրի իրականացման համար, մենք բանակցում ենք, որ իրենք այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հող մեկ այլ տեղում տանք: Ցավն այն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ, որն ամենադաժանն է: Եվ մարդիկ գալիս են, ուզում են այդ այգիներում շինարարություն անելու համար թույլտվություն ստանալ, բնականաբար, մենք մերժում ենք»,- նշեց Հայկ Մարությանը:Քաղաքապետը հայտնեց, որ հողատարածքներ սեփականաշնորհվել են Նոր Նորքի, Դավթաշենի և մնացած գրեթե բոլոր այգիներում:  
09:53 - 28 մարտի, 2019
Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին» |aysor.am|

Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին» |aysor.am|

aysor.am: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը, քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք: «Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ», - ընդգծել է քաղաքապետը:  
13:38 - 25 մարտի, 2019
«Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար եմ գնահատում․ Հայկ Մարության

«Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար եմ գնահատում․ Հայկ Մարության

Քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար է գնահատում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը՝ նշելով, որ իրենք «Սանիթեք» ընկերությանը նկատողություն են անում:«Ամենօրյա աշխատանքով կոմունալ վարչությունը ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է սխալները, որ ուղղեն: Ճիշտն ասած, մինչեւ այս պահը փոփոխություն նկատելի է, բայց իհարկե բավարար չէ»,-ասաց նա: Իսկ թե այլ օպերատորի ներգրավելու հարցն ինչ փուլում է, քաղաքապետն ասաց, որ երկրորդ  օպերատորին ներգրավելու համար այս օպերատորի հետ պետք է խզեն պայմանագիրը:«Բայց այստեղ էլ խնդիր կա, որ եթե խզենք, քաղաքապետարանը մեծ տուգանքներ ու տույժեր պետք է վճարի եւ այդ պատճառով ընթացակարգերով պետք է խզենք, որ ստացվի»,-ասաց նա:Հիշեցնենք, որ այսօր համապետական շաբաթօրյակի օր է, որին մասնկացում են վարչապետը, քաղաքապետը, ԱԺ նախագահը՝ մյուս բոլոր քաղաքացիներին եւս կոչ անելով միանալ մաքրությամն աշխատանքներին։
09:13 - 23 մարտի, 2019
Կառուցապատողներն պետք է ընդունեն՝ պատասխանատու են իրենց շրջակայքի մաքրության համար. Հ. Մարության

Կառուցապատողներն պետք է ընդունեն՝ պատասխանատու են իրենց շրջակայքի մաքրության համար. Հ. Մարության

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակի մաքրությանն էր մասնակցում, քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ շինհրապարակի համապատասխան կահավորման համար իրենց բազմիցս տուգանքներ են նշանակել, և նման նորմատիվներ կան: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցելուց՝ տարածքում կուտակված աղբի պատճառով: «Բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն նորմատիվներին համապատասխան, կահավորման մեջ մտնում է նաև մաքրությունը, իրենք պատասխանատու են այդ մաքրության համար և շատ դեպքում այդ նորմերը չեն պահպանվում»,-ասաց Հայկ Մարությանը: Քաղաքապետը նշեց, որ Փաշինյանի նման քայլը ևս մեկ անգամ պետք է կառուցապատողներն ի գիտություն ընդունեն, որ պատասխանատու են իրենց շրջակայքի մաքրության համար: «Մենք ունենք սահմանափակ քանակությամբ աշխատակիցներ, և հնարավոր չէ 24 ժամ գնալ և ֆիքսել խախտումները: Կա հասարակ մոտեցում, սա մեր քաղաքն է, և այստեղ ապրում են մարդիկ, շինարարության կողքը ևս պետք է մաքուր լինի»,-ասաց նա: tert.am
07:26 - 23 մարտի, 2019
Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին կարող է հանձնվել հավատարմագրային կառավարման. ժամկետը՝ 10 տարի

Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին կարող է հանձնվել հավատարմագրային կառավարման. ժամկետը՝ 10 տարի

Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով երկու հարց: Դրանցից մեկը վերաբերում է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելուն: Համապատասխան որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Երեւանի քաղաքապետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ: Քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ որպես արդյունք ակնկալվում ու նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ավելացնել ավտոկայանատեղիից օգտվողների թիվը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մեծացնել ֆինանսական մուտքերը, բարձրացնել սպասարկման ծախսերի արդյունավետությունը, նպաստել երթեւեկության բարելավմանը եւ ինչու չէ նաեւ որոշակիորեն նպաստել փոքր կենտրոնում խցանումների նվազեցմանը: Երեւան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու եւ ստացիոնար կայանատեղեր ապահովելու նպատակով Ազատության հրապարակում կառուցված ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղին նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար: Ավտոկայանատեղիի պաշտոնական բացումը կազմակերպվել է 2010 թվականին: 2011 թվականից դրա աշխատանքները գործակալության պայմանագրով սահմանված կարգով իրականացրել է «Երեւանտրանս» ՓԲԸ-ն: Բայց պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, եւ քաղաքապետարանը փաստորեն նպատակահարմար չի գտնում նոր պայմանագիր կնքելը: Ավելին՝ armtimes.com-ում
08:34 - 22 մարտի, 2019
Հայկ Մարությանը հորդորում է ղեկին ծխող վարորդ տեսնելու դեպքում զանգահարել քաղաքապետարանի թեժ գծին

Հայկ Մարությանը հորդորում է ղեկին ծխող վարորդ տեսնելու դեպքում զանգահարել քաղաքապետարանի թեժ գծին

Երևանի քաղաքապետարանում գումարված հերթական նիստի ընթացքում ավագանու անդամները բարձրացրին տրանսպորտի ղեկին ծխող և երթևեկության ընթացքում հեռախոսով խոսող վարորդների հարցը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորեց քաղաքացիներին նման դեպքերում ահազանգել քաղաքապետարանի թեժ գծին` 1-05 անվճար հեռախոսահամարին: «Եթե լինի լուսանկար` ավելի լավ: Այն վարորդները, ովքեր խախտում են օրենքը, առնվազն տույժ-տուգանքի կենթարկվեն»,- հավելեց Մարությանը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հավելեց, որ վարորդների նկատմամբ մշտական հսկողություն է սահմանված: «Ես ընդունում եմ, որ կան բողոքներ, ստուգումները շարունակվում են: Կարգազանց վարորդներին ենթարկում ենք վարչական տույժերի»,-նշեց նա: lragir.am
12:51 - 19 մարտի, 2019
Կառուցապատողը տուգանվել էլ մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով. Հայկ Մարության |armtimes.com|

Կառուցապատողը տուգանվել էլ մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով. Հայկ Մարության |armtimes.com|

Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագրով Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածում նախատեսված աշխատանքները չեն իրականացվել: Ծրագրի իրականացման հաշվետվության նախագծում, որն ընդգրկված է ավագանու այսօրվա նիստի օրակարգում, նշվում է, որ պետք է հայտարարվի նոր մրցույթ: Ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հետաքրվեց, թե որն է պատճառը: «Կամրջի մասին է խոսքը: Այնտեղ խնդիր կար: Այսինքն՝ այն կառուցապատողը, որը հաղթել էր մրցույթը, չի կարողացել իրականացնել աշխատանքները: Ասեմ ավելին, մեր ԾԻԳ-ի ջանքերով մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տուգանք են վճարել, բայց, ցավոք սրտի, այդ տուգանքը գնացել է ոչ թե համայնքային, այլ պետական բյուջե: Լավ է, որ հանրապետության բյուջե է մտել, բայց մեր համայնքային բյուջեում չէ»,- պարզաբանելով ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Հետաքրքիր է, որ Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության նախածում, որպես Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածում նախատեսված ծրագրերն իրականցնող կազմակերպություն, նշվում է «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը: armtimes.com
09:14 - 19 մարտի, 2019
Հայկ Մարությանը հանդիպել է պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրեններին

Հայկ Մարությանը հանդիպել է պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրեններին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, քաղաքապետը առանձնակի կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը: «Պետք է բոլոր դրական կողմերը մենք մեզ համար հանենք, բացասականները հասկանանք և տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ ստանանք: Ես կցանկանայի, որ մենք եղած պայմաններում առավելագույն լավ արդյունք տանք և մեր բնակչության հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերենք»,- ընդգծել է քաղաքապետը: 2019-ին կրկնապատկվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն, ինչն աննախադեպ ցուցանիշ է: 70 մլն դրամի փոխարեն, այս տարի 146 մլն դրամ է հատկացվել այդ նպատակին: Ընթացիկ տարում 150 մլն դրամ էլ նախատեսված է բուժհիմնարկների վերանորոգման համար: Արդեն իսկ կայացած մրցույթներում տնտեսած միջոցների հաշվի Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուրջ 90 մլն դրամ էլ հատկացվել է շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը: «Ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ իրատեսական ու իրագործելի միասնական ծրագիր»,- նկատել է քաղաքապետն ու հավելել, որ ծրագրի իրագործման համար պետք է ցուցաբերվի հետևողական մոտեցում: «Այստեղ մեկ հարց կա, որը մենք մեզ պետք է տանք. Պատրա՞ստ ենք ծանր աշխատելու, այսինքն՝ մենք մեզ զոհաբերելու, որ 5-10 տարի հետո լավ արդյունք ունենանք: Եթե պատրաստ ենք, մենք ունենալու ենք այդ արդյունքը, եթե աշխատենք այս նույն տեմպով՝ միգուցե և չստանանք: Ես ձեզանից ակնկալում եմ այս մոտեցումը, այլապես մենք չենք կայացնի մեր համայնքում այս համակարգը: Ես նաև կպահանջեմ, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանալու այս ծանր աշխատանքը վերցնել իրենց վրա՝ շուտ հայտնեն դրա մասին»,- նշել է Հայկ Մարությանը:  Երևանի քաղաքապետարան
07:39 - 19 մարտի, 2019