Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Արայիկ Հարությունյանն ուսման վարձերի հետ կապված գրություն է ուղարկել բուհերի ռեկտորներին

Արայիկ Հարությունյանն ուսման վարձերի հետ կապված գրություն է ուղարկել բուհերի ռեկտորներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ուսումնական վարձերի հետ կապված գրություն է ուղարկել հանրապետության բուհերի ռեկտորներին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ նախարարը մանրամասներ է ներկայացրել: «Ռեկտորներին ուղարկված գրության մեջ ասվում է, որ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը, առաջարկում եմ արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց: Արտակարգ դրության ավարտից հետո պետք է սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:  Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, ապա նրանց պետք է տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Ուզում եմ նաև խնդրել, հորդորել ուսանողներին, ովքեր ունեն հնարավորություն այս պահին, ապա կատարեն այդ վճարումները: Դրանք բուհերի համար շատ լուրջ ֆինանսական ներհոսք են, աշխատավարձները դրանցից են վճարվում»,-նշել է նախարարը:
18:21 - 30 մարտի, 2020
Հեռավար կրթության համար համակարգիչների և ինտերնետի հասանելիության հետ կապված հարցը կքննարկվի փակ ռեժիմով |pastinfo.am|

Հեռավար կրթության համար համակարգիչների և ինտերնետի հասանելիության հետ կապված հարցը կքննարկվի փակ ռեժիմով |pastinfo.am|

pastinfo.am: Հեռավար դասապրոցեսը դրական արձագանք ստացավ: Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Վերջինս նկատեց կա մի խնդիր՝ կապված սարքերի և ինտերնետ կապի հասանելիության հետ, որը կառավարությունը փորձում է լուծել. «Մի նախաձեռնություն ենք իրականացնում, որով հավաքում ենք համակարգիչներ: Հիմնականում խոսել ենք միջազգային, դոնոր կազմակերպությունների հետ»,-ասաց Արայիկ Հարությունյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց նախընտրում է օրակարգի ավարտից հետո դռնփակ ռեժիմով այդ հարցի հետ կապված մեկ-երկու կազմակերպչական հարց քննարկել. «Այդ մասին եկեք մի հատ աշխատանքային մակարդակում հասկանանք ինչ ենք անում, հետո նոր արդեն հրապարակային որոշումներով ընթացք տանք: Այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ արձագանքները դրական են: Մենք նախկինում հեռավար կրթության մասին խոսում էինք որպես հեռավոր գյուղերում կրթությունը հասանելի դարձնելու համար և կարծում եմ` այս փորձը կօգնի հետագայում նաև այդ նպատակին հասնելու հարցում»,-հավելեց վարչապետը:
12:37 - 30 մարտի, 2020
Հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա

Հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը: «Նախարարը նշել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով: Հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը` heravar.armedu.am, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ: Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաև մասնավոր և պետական մի շարք ընկերությունների հետ: Մասնավորապես, Յուքոմ և Ռոստելեկոմ ընկերություները, Շանթ հեռուստաընկերությունը թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած և ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը` տեսադասերը, թվայնացված նյութերը: Իսկ Beeline-ը ընկերությունը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռահար ուսուցման գործընթացը: Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում. «Սկսել է աշխատել ազգ-կրթություն համակարգը, երբ ամբողջ օրվա ընթացքում ողջ ընտանիքով`միասնական ու համախմբված բոլորս դասերով ենք զբաղված»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հեռավար կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է և' ուսուցիչների, և' աշակերտների, և ծնողների շրջանում: Սակայն, հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հետ կապված կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում աշակերտներն ունեն ինտերնետ կապի և անհրաժեշտ սարքավորումների խնդիրներ: Ըստ հանրապետության մարզերից ստացված տվյալների` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով նախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960 / կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին: Դրանք են`  Պրոցեսոր` (CPU): Intel DualCore processor, Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB DDR3 Կոշտ սկավառակ (HDD): 500GB Գրաֆիկական քարդ (Video adapter) ։ Ներկառուցված (Integrated) HD Graphics   Էկրան(Display) : 18.5 դյում (Սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (Դյուրակիր համակարգչի դեպքում) Ցանցային դիմերես(Networking) : Gigabit (10/100/1000) LAN, WLAN: 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում) USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse): Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ` Android կամ IOS: Պրոցեսոր` (CPU): Երկու կամ չորս միջուկային (Dual-Core , Quad-Core), Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB, Էկրանի չափսը >= 8 դյում , 3G, Wifi: ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է սարքավորումների համար նախանշված հիմնական նվազագույն պահանջներ և նշել, որ արքավորումները կհավաքվեն, ըստ անհրաժեշտության կնորոգվեն և կտրամադրվեն դպրոցականներին և ուսուցիչներին: Նախարարը կարևոր է համարել նաև հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիկով և կապահովեն հեռավար կրթության ավելի մեծ հասանելիություն: Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների համար, որը համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի տեղակալի խոսքով` խրախուսելի է հատկապես ներառականություն ապահովող բջջային հավելվածների թողարկումը: Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն են հայտնել համագործակցել և աջակցել հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը: Ամփոփելով խորհրդակցությունը` նախարար Արայիկ Հարությունյանը նշել, որ հեռավար կրթության համընդհանուր փորձարկումը կատարված է, և սա այլևս փաստ է: Հեռավար կրթության համակարգի ներդրման առաջին արդյունքները հուսադրող են և դրական»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
19:50 - 27 մարտի, 2020
Հեռավար աշխատանքային հանդիպում կրթական համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ

Հեռավար աշխատանքային հանդիպում կրթական համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջանքերը մեկտեղելու և համագործակցելու պատրաստակամության համար։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անընդհատությունը հնարավորինս ապահովելու և երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար։ Նախարարի խոսքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, նախ, գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը, ապա դպրոցականների համար բոլոր առարկաներից պատրաստել է տեսադասեր, որոնք ամեն օր տարածվում են նաև նախարարության ՖԲ-ի էջի միջոցով։ Ա․Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Հանրային հեռուստաընկերության հետ կազմակերպվող հանրային դասը հասանելի է բոլորին, տեսադասերը տարածելու համար գործարկվել են հեռուստատեսային հավելվածներ, հեռավար ուսուցման հմտություններ ձեռք բերելու համար դիմել է շուրջ 4000 մանկավարժ։ Նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանը նույնպես երախտագիտություն է հայտնել գործընկերներին սեղմ ժամկետում աշխատանքային հանդիպում ունենալու հրավերին արձագանքելու և մասնակցության համար։ Նա նշել է, որ քննարկման նպատակն է գործընկեր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այն ուղղությունների և առաջնահերթությունների վրա, որ այսօր նախանշում է նախարարությունը։ Նրա խոսքերով, ԿԳՄՍՆ-ի համար օգտակար է նման աշխատանքային քննարկման միջոցով իրազեկվել գործընկերների կողմից պլանավորվող ջանքերին՝ կրթության իրավունքի իրացման և կրթության անընդհատության ապահովման շրջանակներում պետության կողմից իրականացվող ջանքերին համադրելու համար, որոնք ԿԳՄՍՆ–ն գործադրում է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Պարետատան համակարգմամբ գործադրվող աշխատանքների շրջանակներում։ Նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանն արձանագրել է, որ հեռավար կրթության նոր նախաձեռնած ծրագրերում ընդգրկվել են դպրոցականների մոտ 80 տոկոսը, և նախարարությունն այսօր գույքագրում է խնդիրներն ու փորձում գտնել լուծումներ։ Նա ներկայացրել է այն ուղղությունները, որտեղ հայկական կողմը աջակցության կարիք ունի՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորինս աջակցել հեռավար ուսուցման մեջ ներառելու առումով՝ համապատասխան սարքավորումներ տրամադրելու, ինտերնետի հասանելիություն ապահովելու, ստեղծված ռեսուրսների բջջային հավելվածների մշակման և այլ միջոցներով, զարգացնել ուսուցիչների հեռավար ուսուցում կազմակերպելու հմտությունները, օժանդակել կրթական բոլոր հաստատությունների ախտահանման հարցում։ Նա կարևորել է հեռավար ուսուցումը հաշմանդամություն ունեցող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառող դարձնելու հարցը: Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են հանդիպման նախաձեռնությունը, տպավորիչ համարել սեղմ ժամկետներում նախարարության ձեռնարկած միջոցառումներն ու դրանց կրթական հանրության դրական արձագանքը։ Նրանք ներկայացրել են այն քայլերը, որ արդեն իրականացրել են կամ պլանավորում են իրականացնել Արտակարգ իրավիճակի պայմաններում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր կառույց կներկայացնի իր ծրագրային աջակցության առաջարկությունը, որի իրագործումը նախարարությունը կքննարկի նաև Պարետատան հետ:
12:34 - 27 մարտի, 2020
ԿԳՄՍ նախարարը հեռավար հանդիպում է անցկացրել կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ

ԿԳՄՍ նախարարը հեռավար հանդիպում է անցկացրել կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 26-ին տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջանքերը մեկտեղելու և համագործակցելու պատրաստակամության համար։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անընդհատությունը հնարավորինս ապահովելու և երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար։ Նախարարի խոսքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, նախ, գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը, ապա դպրոցականների համար բոլոր առարկաներից պատրաստել է տեսադասեր, որոնք ամեն օր տարածվում են նաև նախարարության ՖԲ-ի էջի միջոցով։ Ա․Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Հանրային հեռուստաընկերության հետ կազմակերպվող հանրային դասը հասանելի է բոլորին, տեսադասերը տարածելու համար գործարկվել են հեռուստատեսային հավելվածներ, հեռավար ուսուցման հմտություններ ձեռք բերելու համար դիմել է շուրջ 4000 մանկավարժ։  «Նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանը նույնպես երախտագիտություն է հայտնել գործընկերներին սեղմ ժամկետում աշխատանքային հանդիպում ունենալու հրավերին արձագանքելու և մասնակցության համար։ Նա նշել է, որ քննարկման նպատակն է գործընկեր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այն ուղղությունների և առաջնահերթությունների վրա, որ այսօր նախանշում է նախարարությունը։ Նրա խոսքերով, ԿԳՄՍՆ-ի համար օգտակար է նման աշխատանքային քննարկման միջոցով իրազեկվել գործընկերների կողմից պլանավորվող ջանքերին՝ կրթության իրավունքի իրացման և կրթության անընդհատության ապահովման շրջանակներում պետության կողմից իրականացվող ջանքերին համադրելու համար, որոնք ԿԳՄՍՆ–ն գործադրում է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Պարետատան համակարգմամբ գործադրվող աշխատանքների շրջանակներում։  Նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանն արձանագրել է, որ հեռավար կրթության նոր նախաձեռնած ծրագրերում ընդգրկվել  են դպրոցականների մոտ 80 տոկոսը, և նախարարությունն այսօր գույքագրում է խնդիրներն ու փորձում գտնել լուծումներ։ Նա ներկայացրել է այն ուղղությունները, որտեղ հայկական կողմը աջակցության կարիք ունի՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորինս աջակցել հեռավար ուսուցման մեջ ներառելու առումով՝  համապատասխան սարքավորումներ տրամադրելու, ինտերնետի հասանելիություն ապահովելու, ստեղծված ռեսուրսների բջջային հավելվածների մշակման և այլ միջոցներով, զարգացնել ուսուցիչների հեռավար ուսուցում կազմակերպելու հմտությունները, օժանդակել կրթական բոլոր հաստատությունների ախտահանման հարցում։ Նա կարևորել է հեռավար ուսուցումը հաշմանդամություն ունեցող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառող դարձնելու հարցը: Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են հանդիպման նախաձեռնությունը, տպավորիչ համարել սեղմ ժամկետներում նախարարության ձեռնարկած միջոցառումներն ու դրանց կրթական հանրության դրական արձագանքը։ Նրանք ներկայացրել են այն քայլերը, որ արդեն իրականացրել են կամ պլանավորում են իրականացնել Արտակարգ իրավիճակի պայմաններում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր կառույց կներկայացնի իր ծրագրային աջակցության առաջարկությունը, որի իրագործումը նախարարությունը կքննարկի նաև Պարետատան հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:41 - 26 մարտի, 2020
Հեռավար դասապրոցեսներին մարզերից մասնակցում է աշակերտների 80 տոկոսից ավելին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
 |tert.am|

Հեռավար դասապրոցեսներին մարզերից մասնակցում է աշակերտների 80 տոկոսից ավելին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունին ասաց, որ հեռավար դասապրոցեսի կազմակերպման հետ կապված կան տեխնիկական սարքերի խնդիրներ, նաև ինտերնետ հասանելիության խնդիրներ, ապա հետաքրքրվեց՝ ինչպես է հնարավոր լուծել այդ խնդիրները: Նա նշեց, որ այսօր ամփոփում են մեկ շաբաթվա հեռավար դասապրոցեսը: «Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն մենք 80 և ավելի տոկոս աշակերտների ներգրավվածություն ունենք, ինչը մոտավորապես հավասար է հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին դպրոցներ: Ըստ էության՝ մենք մեծամասնությամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել: Բայց, իհարկե, կան խնդիրներ. աշակերտների մի որոշ տոկոսի մոտ բացակայում են սարքերը, կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա»,- նշեց նա: Հարությունյանի խոսքով՝ դոնորների հետ վաղը հանդիպումներ ունեն սարքրեի հետ կապված, բացի այդ, ըստ նրա, շատ անհատներ, կազմակերպություններ դիմել են իրենց, որ կարող են համակարգիչներ և համաատասխան սարքեր տրամադրել, դիմողներից է նաև ԱԺ-ն:  
18:56 - 25 մարտի, 2020
Սոցիալապես անապահովները, որոնք վճարումների հետ կապված խնդիրներ կունենան, չեն վճարի նշված կայքերի մուտքերի համար․ Արայիկ Հարությունյանը՝ աշակերտներին ինտերնետ հասանելիություն ապահովելու մասին |hetq.am|

Սոցիալապես անապահովները, որոնք վճարումների հետ կապված խնդիրներ կունենան, չեն վճարի նշված կայքերի մուտքերի համար․ Արայիկ Հարությունյանը՝ աշակերտներին ինտերնետ հասանելիություն ապահովելու մասին |hetq.am|

hetq.am: ԱԺ- Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ամփոփում են հեռավար դասապրոցեսի մեկշաբաթյա աշխատանքը։ Ունեն 80 % եւ ավելի աշակերտների մասնակցություն, որը ըստ նախարարի՝ հավասար է հունվար-փետրվարի հաճախումներին։ «Կան խնդիրներ. աշակերտների մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիությունը։ Մենք դոնորների եւ անհատների, կազմակերպությունների հետ հանդիպումներ ենք ունենում, որոնք նշեն են՝ կարող են համակարգիչներ տրամադրել»,- այս մասին տեղեկացնում է Արայիկ Հարությունյանը։  Ինտերնետ հասանելիություն ապահովելու վերաբերյալ հայտնեց. «Օպերատորները արագ աշխատում են , եւ տրաֆիկը նման կայքերի համար չեն հաշվում եւ սոցիալապես անապահովները, որոնք վճարումների հետ կապված խնդիրներ կունենան, չեն վճարի նշված կայքերի մուտքերի համար», - նշեց նախարարը։ Ըստ նրա՝ ծնողները պետք է համագործակցեն ուսուցիչների հետ։ Ըստ Հարությունյանի՝ այն հարթակները, որոնք տրամադրվել են, շատ հեշտ են գործածվում։ Այն հարցին, թե արդյոք լինելու են լրացուցիչ դասընթացներ ուսումնական տարվա ավարտից հետո, Հարությունյանը պատասխանեց. «Երկու շաբաթների արդյունքում կամփոփվի՝ արդյոք լրացուցիչ դասընթացների կարիք լինելու է, թե ոչ։ Այս ներգրավվածությունը ցույց է տալիս, որ եթե անգամ լրացուցիչ դասերի կարիք լինի, շատ քիչ դասեր են լինելու», - հավելեց նախարարը։ Տեխնիկա եւ ինտերնետ հասանելիություն չունեցող աշակերտների թվի վերաբերյալ հայտնեց, որ այսօր երեկոյան ամփոփվելու են տվյալները։
17:29 - 25 մարտի, 2020
Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու համար ԿԳՄՍՆ-ն կարող է թույլատրել դպրոցի տեխնիկան ժամանակավոր տեղափոխել տներ |aysor.am|

Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու համար ԿԳՄՍՆ-ն կարող է թույլատրել դպրոցի տեխնիկան ժամանակավոր տեղափոխել տներ |aysor.am|

aysor.am: Նախարարությանն այս մեկ շաբաթվա ընթացքում հաջողվեց ապահովել հարթակներ և համագործակցություն հեռավար կրթություն իրականացնելու համար, ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նկատեց՝ այս պահին ուսումնասիրվում են ներգրավվածության ծավալները։ Նախարարն ընդգծեց, որ մարզերից մեկից 88 տոկոս ներգրավվածություն կա։ Հարությունյանը նշեց, որ այս պահին ուսումնասիրվում են տեխնիկական խնդիրները, քանի որ որոշ մարզերում և նաև Երևանում կան աշակերտներ ու ուսուցիչներ, որոնք տեխնիկա չունենալու պատճառով չեն կարողանում ներգրավվել հեռավար ուսուցման հարթակին։ «Հարթակը որոշ աշակերտների և ուսուցիչների համար հասնալի չէ, որովհետև համապատասխան սարքեր չունեն։ Կփորձենք լուծել այդ հարցը՝ նաև դպրոցների համապատասխան տեխնիկան իրենց տներ տեխափոխելով և ժամանակավոր օգտագործման հնարավորություն տալով», - ասաց նախարարը։
15:50 - 24 մարտի, 2020
Տեղեկություններ են հասնում, որ հեռավար կրթության վճարովի ծառայություններ են առաջարկվում, կցանկանայինք՝ հետևեիք իմ նշած կայքին․ նախարար

Տեղեկություններ են հասնում, որ հեռավար կրթության վճարովի ծառայություններ են առաջարկվում, կցանկանայինք՝ հետևեիք իմ նշած կայքին․ նախարար

Գիտեք, որ գործարկվել է heravar.armedu.am կայքը, որտեղ հավաքված են բոլոր այն հարթակները, որով կարող է իրականացվել հեռավար ուսուցում։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին հեռավար կրթության հետ կապված անհատներ, կազմակերպություններ վճարովի ծառայություններ են առաջարկում, կցանկանայինք՝ դուք հետևեիք իմ նշած կայքում եղած հղումներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։Նախարարն ավելացրեց, որ եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում է դիմել իրենց։«Ըստ էության, սա արձակուրդ չէ, կապ պահպանեք դպրոցի հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի»,- նշեց Հարությունյանը՝ հիշեցնելով նաև, որ Հանրային հեռուստատեսության հետ համագործակցությամբ ունեն հեռուստադասեր․ 8:30-9:30 և 11:30-12:40 դասեր են լինելու Հանրայինի եթերում։ «Բացի այդ, կան ձայնագրված դասեր, որոնք կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում, կա նաև մեր պաշտոնական յութուբյան էջը, որտեղ կկուտակվեն բոլոր դասերը։ Առողջական խնդիրներից խուսափելու համար Հանրայինի եթերում լինելու են ֆիզկուլտուրայի ընդմիջումներ»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։
17:39 - 22 մարտի, 2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 19-ից Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը: Մարտի 19-ի դասացուցակը` ժամը 11։00-ին կլինի Հայոց լեզու, թեման` «Բառարանագրություն» (10-րդ դասարան), այնուհետև ժամը 11։45-ին կլինի Հայ գրականություն, թեման՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան): 12։30-ին Մաթեմատիկա, թեման՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան), 13։15-ին` Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան), 14։00-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան), 14։30-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան): «Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն  https://m.youtube.com/user/armeduchannel էջում»,- նշել է Հարությունյանը:
09:08 - 19 մարտի, 2020