Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Մի օպերատորից մյուս օպերատորին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը․ Ռուստամ Բադասյան

Մի օպերատորից մյուս օպերատորին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը․ Ռուստամ Բադասյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես նաև այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չեն լինելու։ Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը․ - Պարո՛ն նախարար, ես մի քանի հարց ունեմ։ Առաջինը՝ Դուք նշում եք, որ զանգերը պետք է ֆիքսվեն։ Այսինքն՝ Ա բաժանորդը զանգահարում է Բ բաժանորդին և սա ամրագրվում է։ Ուզում եմ հասկանալ սրա նպատակը, եթե մարդիկ իրենց տներում նստած միմյանցից հետ խոսում են։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ֆիքսելը, եթե տեղաշարժ չկա։ Պարզապես 2 հոգի իրենց համար զրուցում։ Երկրորդը՝ ինչպե՞ս եք պատրաստվում բաժանորդների տեղշարժը ֆիքսել։ Գոյություն ունի 2 տարբերակ․ մեկը GPS-ի միջոցով է։ Մենք գիտենք, որ մեր բնակիչների որոշ մաս օգտվում է սովորական հեռախոսներից, որը չունի GPS համակարգ կամ սմարթֆոնները, որոնց GPS համակարգն անջատված է։ Երկրորդը տրիանգուլացիայի մեթոդով է, երբ անտենայի միջոցով 3 անտենայի հատման կետը ֆիքսվում է և հատման կետով մոտավորապես ֆիքսվում է, թե որտեղ է գտնվում հաճախորդը։ Սակայն յուրաքանչյուր անտենայից 550 մ է լինում հեռավորությունը և կենտրոնը հատման լինում է 150 մ շառավղով հատված։ Այսինքն՝ սա շատ լայն հատված է և հնարավոր չէ կոնկրետ ֆիքսել, թե ով է այդ հատվածում բաժանորդը։ Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ մեթոդով եք դուք կոնկրետ ֆիքսելու մարդկանց տեղաշարժը, որպեսզի այն նպատակին ծառայի օրենքը, որի համար բերել եք։ - Ժամը, զանգերի կատարման սկիզբը և այլն ֆիքսվում են նրա համար, որ, գիտեք՝ 14 օրվա ժամկետն է ռիսկային հատվածը, երբ վարակակրի հետ շփումը կարող է որոշակի հետևանքներ առաջացնել։ Այսինքն՝ այս ինֆորմացիան անհրաժեշտ է լոկացիայի հետ մեկտեղ հասկանալու համար, թե տվյալ վարակված անձը ում հետ է կոնտակտ ունեցել։ Իսկ ինչո՞ւ է պետք բոլորի ինֆորմացիան, ոչ թե կոնկրետ ինֆորմացիան։ Նախ, որ ասում եք՝ տանը նստած խոսում են, դուրս չեն գալիս։ Տանը նստած խոսելու դեպքում նաև որևէ խնդիր չկա այդ դատան վերլուծելու, բայց դատան անհրաժեշտ է, որովհետև տարբեր օպերատորների տեղեկատվությունն է հավաքվում մի տեղ։ Մի օպերատորից մյուս օպերատորին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը։ - Անպայման անդրադարձեք GPS-ի մարդկանց մոտ չունենալը, դրա անջատված լինելուն, ինչպես նաև տրիանգուլացիայի միջոցով լայն հատվածին։ Ինչպես նաև ուզում եմ հստակ նշեք՝ այդ բազան ո՞վ է կառավարելու, ո՞ւմ մոտ է լինելու և ի՞նչ անվտանգության մեխանիզմներ կան այդ ամբողջ բնակիչների բազան կառավարող կառույցի համար։ - Ինչ վերաբերում է GPS-ին ու տեղորոշմանը։ Նախ, եթե անձը վարակված է և կոնտակտավորների շրջանակը պարզ է, կարող է զանգ կատարվել և կոնտակտավորների շրջանակը պարզ է, կարող է զանգ կատարվել և զանգից հետո պահանջել, որ հավելվածների օգտագործում ենթադրի։ Երբ հավելվածն է արդեն օգտագործվում, տեղորոշելը շատ ավելի հեշտ է դառնում, քան Ձեր ասած GPS համակարգով։ Ովքեր, որ սմարթֆոն չունեն, տարբեր միջոցառումներ են քննարկվում։ Կամ սմարթֆոնը պետք է տրամադրվի տվյալ անձին, որոշ դեպքերում, ով որ չունի, նշանակում է մեկուսացման, ինքնամեկուսացման այլ միջոցառումներ է ենթադրում, օրինակ՝ ոստիկանների կողմից որոշակի կանխարգելիչ միջոցառումների իրականացում և այլն։
12:04 - 30 մարտի, 2020
Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չդիահերձել |tert.am|

Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չդիահերձել |tert.am|

tert.am: ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: Արտահերթ նիստի օրակարգում է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հրատապությունը, ըստ հիմնական զեկուցող արդարադտության նախարար Ռուստամ Բադասյանի, պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահացած մարդկանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն համապատասխանում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: «Հաշվի առնելով այն, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող  է հերձման ընթացքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ»,- հայտարարեց նախարարը: Ավելին՝ tert.am-ում
11:47 - 30 մարտի, 2020
Գրավը կդառնա խափանման առանձին միջոց |lragir.am|

Գրավը կդառնա խափանման առանձին միջոց |lragir.am|

lragir.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրավը դարձնել խափանման առանձին միջոց: Կառավարության օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում երկար ժամանակ քննարկված գրավը՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոց ինստիտուտը բացառելու համատեքստում: Նախագծի հիմնական գաղափարն այն է, որ գրավը լինի խափանման առանձին տեսակ, առանձին միջոց, և հնարավորինս բացառենք ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը պրակտիկայում»,- նշել էր Բադասյանը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 112 կողմ և 1 դեմ ձայնով:
17:15 - 25 մարտի, 2020
Դատավորների բարեվարքության փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց |hetq.am|

Դատավորների բարեվարքության փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկը, որը վերաբերում է դատավորների բարեվարքության չափանիշների սահմանմանը: Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում փոխվել է հայտարարագրման ինստիտուտին առնչվող պահանջները: Ըստ փաթեթի` դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինելու հինգ անդամից` մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ, նման դեպքերում գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար: Դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել. հարցազրույցի ընթացքում ԲԴԽ-ն հաշվի է առնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված խորհրդատվական բնույթի եզրակացությունը թեկնածուի բարեվարքության վերաբերյալ: Ներդրվել է դատավորների գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը: Գույքի փոփոխությունը եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին: Փոփոխություններից է նաև այն, որ դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվում է 25-ի: Նախարարի խոսքով` փաթեթի վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ առաջարկներով են հանդես եկել, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը` ոչ: Նախագծի հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ փաթեթի վրա շատ աշխատանքներ են տարվել: «Այն նպատակաուղղված է դատական իշխանության անկախության և արդյունավետության բարձրացմանը: Մենք լուծում ենք այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել 2015 թվականից հետո դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունների արդունքում: Այս փոփոխություններով փորձ է կատարվում ապահովել այնպիսի միջավայր, որ քաղաքացիների մոտ բացարձակ վստահություն լինի դատական իշխանության ներկայացուցչների նկատմամբ»,-ասաց Վարդանյանը: Ըստ նրա` փոփոխություններն ուղղված են նրան, որ հնարավորություն լինի պարբերական սկսբունքով ստուգել դատավորների բարեվարքությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն, պնդեց` փաթեթը դատական համակարգի առջև դրված խնդիրները չի լուծելու: «Փաթեթն ընդունում ենք այնպես, որ 2017 թվականից հետո նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, մինչ այդ նշանակված դատավորի նկատմամբ որևէ բան չի կարող լինել, բա էսքան քննարկումները որ դատական իշխանունը պետք է վեթինգի ենթարկվի, ոնց ենք անում»,- ասաց նա։
14:20 - 25 մարտի, 2020
Կառավարությունն առաջարկում է գրավը դարձնել խափանման առանձին միջոց |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է գրավը դարձնել խափանման առանձին միջոց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրավը դարձնել խափանման առանձին միջոց: Կառավարության օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում երկար ժամանակ քննարկված գրավը՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոց ինստիտուտը բացառելու համատեքստում: Նախագծի հիմնական գաղափարն այն է, որ գրավը լինի խափանման առանձին տեսակ, առանձին միջոց, և հնարավորինս բացառենք ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը պրակտիկայում»,- ասաց Բադասյանը:
13:31 - 25 մարտի, 2020
ՓՊ նախագահը դատական նիստերի տեսաձայնային հեռահաղորդակցության ապահովման հարցով դիմել է նախարարին

ՓՊ նախագահը դատական նիստերի տեսաձայնային հեռահաղորդակցության ապահովման հարցով դիմել է նախարարին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել՝ փաստաբաններին՝ էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը. դատավարության մասնակիցներին՝ մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից, գրության մեջ նշվել է նաև, որ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստերի մասնակցությունն այս պահին թույլատրում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: «Մեր տեղեկություններով դատական նիստերի դահլիճներն այդպիսի համակարգերով ապահովված չեն: Անհրաժեշտ են նաև տեխնիկական օժանդակության լուծումներ Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար: Գրության պատճենն ուղարկվել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:34 - 23 մարտի, 2020
Վեթինգ և բարեվարքության ստուգում բառերի միջև ընտրություն չենք կատարել, ասել ենք, որ պետք է հաշվետու, անկախ դատական համակարգ ունենանք. Ռուստամ Բադասյան
 |tert.am|

Վեթինգ և բարեվարքության ստուգում բառերի միջև ընտրություն չենք կատարել, ասել ենք, որ պետք է հաշվետու, անկախ դատական համակարգ ունենանք. Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա ներկայացրեց նախատեսված փոփոխությունները, որոնց մեջ մտնում է նաև դատավորների համար թույլատրելի համարվող նվերի՝ բացառությամբ մերձավոր ազգականներից ստացված նվերների, դրական արժեքի շեմը 100 հազար դրամից 60 հազար դրամ սահմանելը, իսկ օրացույցային տարվա համար սահմանված 400 հազար դրամը՝ սահմանել 140 հազար դրամ: «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդրգկվելու համար երկու օտար լեզվի իմացության պահանջը փոխարինվել է մեկ լեզվի իմացության, եթե մեկ լեզուն ռուսերենը չէ»,-ասաց նախարարը Բադասյանը պարզաբանեց, որ հասարակության համար գույքային դրությունը գործող դատավորների կարող է ստուգվել, դա վերաբերում է հայտարարգրերի ներկայացնելու ճշտությանը: «Մենք վեթինգ, բարեվարքության ստուգում այդ բառերի միջև ընտրրություն չենք կատարել, էությունն ենք ասել, որ պետք է հաշվետու, անկախ, թփանցիկ, կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենանք, միաժամանակ՝ չխարխլելով դատական իշխանության անկախությունը: Ինչպես տեսնում եք, սպիտակ ձեռնոցներով ենք մոտենում այս հարցին և չենք նախատեսում այնպիսի կարգավորումներ, որոնք կարող են Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել»,-ասաց նա:  
18:35 - 20 մարտի, 2020
Հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

Հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը: Որոշման համաձայն՝ խորհրդի  նախագահն է վարչապետ Փաշինյանը, ոլորտը համակարգողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խորհրդի կազմում են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Մակունցը, Շաքե Իսայանը, Անի Սամսոնյանը: Խորհրդի կազմում են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից Անի Հովհաննիսյանը և այլք:
19:07 - 19 մարտի, 2020
Առաջարկել եմ 2 ամսով կալանքից հանել մինչև 500 հազ. դրամ միջոցները. Մարուքյան

Առաջարկել եմ 2 ամսով կալանքից հանել մինչև 500 հազ. դրամ միջոցները. Մարուքյան

Առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառու է արել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա գրել է․«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ. Մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ և այլ վճարումները։ Համաճարակն ու արտակարգ դրության սահմանափակումներն անդրադարձել են բնակչության լայն շերտերի ֆինանսական դրության վրա, և ակնհայտ է, որ մինչև արտակարգ դրության ավարտը նրանց վիճակը դեռ ավելի է բարդանալու։ Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։ Նախարարի պատասխանն ստանալուն պես՝ տեղեկությունը կատարածենք սոց. ցանցով»։
15:01 - 19 մարտի, 2020
Մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա. Ռուստամ Բադասյան |shantnews.am|

Մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա. Ռուստամ Բադասյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բադասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել են մի շարք հարցերի՝ ի՞նչ սահմանափակումներ են սպասվում երկրում արտակարգ դրության հայտարարումից հետո: Բադասյանը նշեց՝ արտակարգ դրություն հայտարարելը չի նշանակում, որ այն, ինչ խոսեցին Կառավարության նիստում, բոլոր գործողություններն իրականացվելու են և միաժամանակ ՀՀ բոլոր տարածքներում: Արտակարգ դրությունը, օրինակ` սահմանային անցման կետերում կարանտինային ստուգման գործընթացն է, անձինք, որ ժամանում են ՀՀ, մեկուսացվելու են, բժշկական հետազոտություն անցնեն, հետո` կարանտին: Նախարարն ասաց, որ իրենք չեն սահմանափակել կրոնական հավաքները, սահմանափակում են դրել 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հավաքների վերաբերյալ: ԶԼՄ-ների առումով՝ նախարարը նշեց, որ համաճարակի հետ կապված ցանկացած տեղեկություն՝ անձանց վիճակի, մեկուսացվածության մասին այնպիսի տեղեկություն, որ կարող է խուճապ առաջացնել, նմանատիպ որևէ հրապարակում թույլատրվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում անելով: Բադասյանը նաև հայտնեց՝ մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա:
18:32 - 16 մարտի, 2020
Ռուստամ Բադասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

Ռուստամ Բադասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին: Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և  ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն ու գործող իրավական ակտերում այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումն է եղել: Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունը առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության: 
19:12 - 11 մարտի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օրակարգին, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ոլորտներում միջազգային համագործակցությանն, ինչպես նաև մի շարք այլ հարցերի: Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մասին: Կարևորելով սահմանադրական բարեփոխումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Սահմանադրությունը ժամանակի մարտահրավերների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Նախագահի խոսքով՝ Սահմանադրության ցանկացած փոփոխություն, կատարելագործում պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա՝ նպաստելով մեր պետության անցնցում, բնականոն զարգացմանը: Նախագահը նաև ներկայացրել է իր պատկերացումներն ու մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նա նշել է երկրի հիմնական օրենքի մշակման գործընթացում հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցության կարևորությունը: Արմեն Սարգսյանն ասել է, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է իր առաջարկություններով և կարողություններով համագործակցել թե նախարարության, թե սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ: Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները:
17:17 - 11 մարտի, 2020
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին:Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և  ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն ու գործող իրավական ակտերում այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումն է եղել: Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունը առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության:
16:45 - 11 մարտի, 2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 9-ին նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էր: Նախարարն այցի շրջանակում ծանոթացել է հիմնարկի առանձնահատկություններին և բուժսպասարկման հնարավորություններին, ազատազրկված անձանց պահման պայմաններին։ Ռուստամ Բադասյանը բնակելի գոտում զրուցել է ազատազրկված անձանց հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքից: Վերջիններս ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են քրեական, ինչպես նաև դատական գործերի ընթացքին, իրենց մեղսագրված արարքների անհամաձայնությանը, իսկ, առանձին դեպքերում, ներկայացրել են պատժի հետագա կրումից ազատման հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են առողջական վիճակի՝ ազատազրկման հետ անհամատեղելիությամբ: Առողջական վիճակին վերաբերող խնդիրների ուսումնասիրման և հրատապ լուծման համար նախարարը տեղում տվել է հասցեական հանձնարարականներ: Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Ներսիսյանին, լսել վերջինիս կողմից բարձրացված խնդիրը, որը կապված էր ուղղիչ հիմնարկի տեսակն ըստ մեկուսացվածության աստիճանի փոխելու հետ։ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ գործառույթը բացառապես Տեղաբաշխման հանձնաժողովի տիրույթում է, և, եթե դիմում է ներկայացվել, արդյունքների մասին դատապարտյալը կտեղեկացվի:
13:09 - 10 մարտի, 2020
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով պաշտպանվում է բարեխիղճ ձեռքբերողների շահերը. Բադասյան |azatutyun.am|

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով պաշտպանվում է բարեխիղճ ձեռքբերողների շահերը. Բադասյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն էր Ռուստամ Բադասյանը։ Ստորև ձեզ ենք ներկայացնում հաղորդումից մի հատված. «Ազատություն». – Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարցնում է՝ «ինչպես հասկացել եմ, ապօրինի հարստացման նախագծի արդյունքում կարող է այնպես լինել, որ օրինակ՝ աշխատող գործարանը և գույքը բռնագանձվի հօգուտ պետության, պետությունը պատրա՞ստ է շահագործել այդպիսի գործարաններ, որպեսզի աշխատատեղեր չփակվեն, և առհասարակ իշխող ուժն ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու այդ գույքի նկատմամբ»։ Բադասյան. – Երկու բառով օրինագծի մասին. ինքը կոռուպցիայի դեմ պայքարի հերթական միջոցն է, որը կառավարությունը որդեգրում է, երկար տարիներ մեր բազմաթիվ գործընկերներ կոչ են արել ներդնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Ինչո՞ւ, որովհետև քրեական դատավարության գործիքները շատ հաճախ բավարար չեն լինում անձի մեղավորությունը, այս կամ այն հանցագործությունը ապացուցելու համար, որովհետև բավական բարձր ապացուցման շեմ է դրված, սակայն դա չի վերաբերում, բնականաբար, գույքի ծագմանը և նման կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի տնտեսական շրջանառությունից հանելուն ու դա օրինական շրջանառության մեջ կրկին դնելու հանգամանքներին։ Դրա համար առաջացել է այս գործիքը, որ եթե անձի մեղավորությունը կամ ինչ-որ պատճառով ընդհանրապես քրեական հետապնդումը հնարավոր չի սկսել, օրինակ՝ անձը մահացել է, բայց ամեն դեպքում ապօրինի ծագում ունեցող գույք կա, և քաղաքացիական դատավարության շրջանակներում քաղաքացիական դատավարությանը բնորոշ ապացուցման ստանդարտներով հնարավոր է լուծել այդ գույքի ճակատագիրը, հնարավոր լինի այս գործիքով բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը։ «Ազատություն». – Որը կարող է լինել ինչպես առանձնատուն, այնպես էլ գործարա՞ն։ Բադասյան. – Այստեղ սխալ հաղորդագրություն չհղելու համար գործարար աշխարհին, պետք է նշել, որ օրենքով բավական բարձր ձևով պաշտպանվում է բարեխիղճ ձեռքբերողների շահերը։ Այսինքն՝ եթե անձը ձեռք է բերել գույք՝ չիմանալով նրա մասին, որ դա հավանական կոռուպցիոն գործարքով է ձեռք բերվել սկզբնական վաճառողից, վերջինից այդ գույքը չի կարող բռնագանձվել։ «Ազատություն». – Կարող է չէ՞ լինել տեսականում այդպիսի իրավիճակ, որ որևէ մեկը որպես կաշառք նվեր է ստացել, ենթադրենք, աշխատող հյուրանոցային համալիր, դա բռնագանձվում է պետության կողմից, օգտատիրոջ հարցը հետևյալն է՝ արդյոք պետությունը հետագայում կարողանալո՞ւ է կառավարել այդպիսի գույքը։ Բադասյան. – Պետք է կարողանա կառավարել նման գույքը։ Կախված գույքի տեսակից, առանձնահատկություններից պետք է աճուրդով օտարում լինի կամ պետք է այլ եղանակների մասին մտածի։ Մեր օրենքի գլուխներից մեկը կապված է գույքի կառավարման հետ խնդիրներին, իհարկե, մենք Հայաստանում արդեն ունենք գործող օրենսդրություն, և իրավապահ մարմինները դրանով զբաղվում են։ «Ազատություն». – Պարոն Բադասյան, իսկ նախագիծը ժամանակային որևէ սահմանափակում նախատեսո՞ւմ է, թե որ թվականից սկսած ձեռք բերված գույքը և այլն։ Բադասյան. – Ուսումնասիրման ժամկետը սահմանված է 91 թվականից այս կողմ, բայց Ազգային ժողովում ես հայտարարեցի, որ մենք կքննարկենք, որովհետև մի քանի անգամ փոփոխություն է եղել ուսումնասիրության ժամկետների հետ կապված։ Մեր վերջնական ժամկետը, կարծում եմ, կլինի 10 տարի։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում
09:33 - 10 մարտի, 2020