Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն․ Լենա Նազարյան

Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը։ Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։ Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և իհարկե եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին ինչպիսին բռնությունն է»։
15:06 - 11 մարտի, 2020
Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց |armenpress.am|

Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիա»-ի նախաձեռնությամբ, մարտի 9-ին, «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց: Ակցիայի մասնակիցները «Վարդանանց» հրապարակից շարժվեցին Գյումրու Պռոշյան փողոց, դեպի այն տունը, որտեղ մարտի 5-ին դաժան ծեծի հետևանքով մահացել էր 43-ամյա կինը և ծանր վիրավորվել նրա 12-ամյա  դուստրը: «Մենք այսօր հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, մերժենք առհասարակ լռությունը հասարակության կողմից: Մեր պարտքն է իրազեկել, որ կանայք մեղավոր չեն, եւ նրանք չպետք է լռեն: Կնասպանությունն այլեւ տեղ չունի այս կյանքում: Մենք պետք է հասնենք այս գաղափարի իրականացմանը»,- նշեց «Կանանց իրավունքների տուն» հկ նախագահ Կարինե Դավթյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց հետագա գործողությունները կուղղվեն իրավական հարթակ՝ հարուցված քրեական գործը մեղմ պատիժ է սահմանում 28-ամյա երիտասարդի համար: Ըստ երթի կազմակերպիչների՝ 2020 թվականի հունվարից մինչ օրս Հայաստանում կնասպանության 5 դեպք է արդեն արձանագրվել: Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ:  Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին: Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
16:25 - 09 մարտի, 2020
Ռուսական բազայի հրամանատարությունը շարունակում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը |hcav.am|

Ռուսական բազայի հրամանատարությունը շարունակում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը |hcav.am|

hcav.am: 2020 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջուլիետա Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր:  6-րդ անգամ  նիստը հետաձգվեց։ Ամբաստանյալ, ռուսական ռազմաբազայի զինծառայող  Ա. Ռազգիլդեևին դարձյալ դատարան չէին բերել: Ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը գրությամբ կրկին դատարանին տեղեկացրել էր, որ  նախորդ՝ 2020 թվականի փետրվարի 4-ի նիստում արտահայտած  դիրքորոշումն անփոփոխ է. իրենք Հայաստանից շարունակում են պահանջել անվտանգության գրավոր երաշխիքներ: Ի դեպ, նիստի չէր եկել նաև մեղադրող դատախազ Վ. Միրզոյանը։ Նա դատական նիստի նախորդ օրը՝ մարտի 5-ին,  գրությամբ խնդրել էր նախագահող դատավոր Ադրինե Ղուկասյանին մարտի 6-ի նիստը հետաձգել, և նիստին իր չներկայանալը համարել էր հարգելի՝ այդ օրը Շիրակի մարզի դատախազի հետ դատախազության գործունեության 2019 թվականի տարեկան արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստին մասնակցելու պատճառաբանությամբ: Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանի  ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը կարծիք է հայտնում, որ ռուսական կողմը, դատարան չներկայացնելով զինծառայողին, խոչընդոտում է արդարադատության ապահովմանը: Նա  միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ձեռնարկելու միջոցներ, որ  այսուհետ բացառվեն  այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։  Հայկ Հակոբյանը պնդում է, որ ռուսական կողմի՝ անվտանգության գրավոր երաշխիքների պահանջն իրավաչափ չէ. « Իրավական որևէ ակտով սահմանված չէ քրեական գործով ամբաստանյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության երաշխիքների ներկայացման  պահանջ՝ ՀՀ-ի որևէ պետական մարմնի համար, հետևաբար՝ այս  պահանջն իրավաչափ չէ, և այդ հիմքով ամբաստանյալին դատարան չներկայացնելը, բնականաբար, ոչ օրինական պահանջ է: Այն ամբաստանյալին դատարան չներկայացնելու հիմք չի կարող հանդիսանալ », - ասում է Հ. Հակոբյանը։  ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս առնչությամբ նաև հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։   «Ամբաստանյալին դատարան չներկայացնելու՝ ռազմաբազայի գործողությունները փաստացի խոչընդոտում են արդարադատության իրականացմանը, որովհետև ռազմաբազան փաստացի չի կատարում դատարանի օրինական պահանջը և ամբաստանյալին դատարան չի ներկայացնում, իսկ դա պայմանավորել ՀՀ-ի պետական մարմինների կողմից անվտանգության երաշխիքներ չներկայացնելով, իրավաչափ չէ, որովհետև որևէ իրավական ակտով ՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ միջազգային պայմանագրեր, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված չէ քրեական գործով մեղադրյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ ներկայացնելու պահանջ՝ ՀՀ որևէ պետական մարմնին:Այս բոլոր փաստերն իրենց համակցությամբ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կատարման մասին, որոնք պետք է քննարկման առարկա դառնան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգի՝  քրեական գործի շրջանակներում և ստանան իրենց քրեաիրավական գնահատականը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ քրեական գործ հարուցելու, սույն հանցագործության հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու հարցով»  -նշված է դատախազությանն ուղղված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման մեջ: Հաշվի առնելով, որ  մեղադրող ու պաշտպանության կողմերը ներկա չէին դատական նիստին, դատարանը  հետաձգեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի միջնորդության քննարկումը մինչև հաջորդ դատական նիստը, որը նշանակվեց 2020 թ. մարտի 20-ին: 
12:57 - 09 մարտի, 2020
Շիրակի մարզպետը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել |armenpress.am|

Շիրակի մարզպետը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզպետը Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել: Այս մասին մարտի 7-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետը` նշելով, որ ինքը երկրորդ գրություն է ստացել դատախազից: «Երկրորդ գրությունն եմ ստացել դատախազից մտահոգություններով, նաև այս ընթացքում հանդիպել ենք թե՛ դպրոցական անձնակազմի, թե՛ ծնողների հետ: Մտահոգությունները բավականին խորքային են, որևէ անձնական կոմպոնենտ չկա: Քաղաքական կոմպոնենտ առավել ևս չկա, որովհետև ես ընդամենը 2 օր առաջ եմ բացահայտել, որ տիկինը կուսակցության ներկայացուցիչ է: Ես տեսել եմ մտահոգություն և դրանով պայմանավորված երեկ ստորագրել եմ ազատելու որոշումը: Ես անձնական որևէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ, ես խնդիր եմ տեսնում գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում, և ինձ համար առաջնահերթությունը այդ միջավայրում կրթության որակի և շարունակականության ապահովման մոտեցումն է»,- նշեց Տիգրան Պետրոսյանը: Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, որը 2019 թվականի փետրվարին մարզպետի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, մեկ տարի անց՝ փետրվարի 25-ին, դատարանի որոշմամբ վերականգնվել էր իր պաշտոնում: Սա առաջացրել էր դպրոցական հանրույթի դժգոհությունը, և նրանք բազմաթիվ դիմումներ էին ներկայացրել թե՛ Շիրակի մարզպետին, թե՛ մարզի դատախազին: Դպրոցի տնօրենին նաև մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, գումարների հափշտակման համար: Այս մասով քրեական գործն արդեն դատարանում է: Հենց դատական նիստի ժամանակ էլ մեղադրող դատախազները միջնորդեցին փոխել մեղադրյալ Նարինե Մեսրոպյանի խափանման միջոցը և կիրառել կալանավորում: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Իսկ նիստի հաջորդ օրը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ստորագրեց տնօրենին աշխատանքից ազատելու նոր որոշումը:
18:00 - 07 մարտի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները

ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապավության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը: Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ: Ամիսներ անց այդ տարածքում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիր, որտեղ հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել ԶՈՒ զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները:
16:06 - 07 մարտի, 2020
Հայաստանի երեք մարզերում ԵՄ աջակցությամբ կխթանվի կանաչ գյուղատնտեսության զարգացումը |armenpress.am|

Հայաստանի երեք մարզերում ԵՄ աջակցությամբ կխթանվի կանաչ գյուղատնտեսության զարգացումը |armenpress.am|

armenpress.am: Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում պաշտոնապես մեկնարկեց Եվրոպական Միության կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: «Այս ծրագիրը  շատ վառ ծրագիր է, որի միջոցով կարող ենք բազմաթիվ ոլորտներում լուրջ փոփոխությունների ունենալ: Մենք խրախուսում ենք կայուն, օրգանական արտադրանքը: Այս ծրագիրն օգնում է բնապահպանության, շրջակա միջավայրի զարգացմանը, ապահովում է սննդի անվտանգությունը, նաև բավականին մեծ թվով աշխատատեղեր է ստեղծում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,7 մլն եվրո: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի համապատասխան պետական կառույցներին տեխնիկական աջակցությունը և շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացումը` կանաչ, ներառական և իրավահեն գյուղատնտեսության զարգացում ապահովելու համար: Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջականորեն ֆերմերներին, արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով տեխնիկական աջակցության տրամադրումը: Անդրեա Վիկտորինը նշեց, որ պիլոտային ծրագիրն իրականացվելու է Հայաստանի երեք մարզերում, քանի որ այդպես ավելի ճշգրիտ հնարավոր կլինի արձանագրել ծրագրի արդյունքները: ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը կիրականացվի մինչև 2023թ. մարտ ամիսը:
17:58 - 04 մարտի, 2020
Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը |armtimes.com|

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը |armtimes.com|

armtimes.com: «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները Շիրակի մարզում եւ Գյումրիում կհամակարգեն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը,  «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը: Թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Մարմաշեն, Արփի, Ամասիա, Աշոցք, Առափի, Հայկավան,Ոսկեհասկ, Սարապատ համայնքները: Թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Այն ընդգրկում է Գյումրի քաղաքը: Թիվ 32 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Այն ընդգրկում է Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան համայնքներն, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի հյուսիային սահմանից` ՂորՂոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Մանուշյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց, Խրիմյան Հայրիկ փողոց, Հ.Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Մադոյան փողոց, Հացամթերման ձեռնարկության հյուսիսային սահման, Երևանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արևելյան սահման, քաղաքի հյուսիսային սահման։ Թիվ 33 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Արթիկ քաղաքը, Անի, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ համայնքները:
09:48 - 27 փետրվարի, 2020
Շիրակի մարզում «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ է բացվել |armenpress.am|

Շիրակի մարզում «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ է բացվել |armenpress.am|

armenpress.am: «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՌԶԳ) ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում փետրվարի 17-ին կազմակերպել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում անասնաբուժական կետի և Ազատան համայնքում հիմնված «Առաջատար ֆերմա»-ի բացման հանդիսավոր արարողությունները: Այս մասին տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից: ««Առաջատար ֆերմա»-ի բացման արարողությանը հաջորդեց Շիրակի մարզում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ձեռքբերումների/արդյունքների ներկայացումը (ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ՝  Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:) Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը, ծրագիրը համաֆինանսավորող Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝ Գերհարդ Շաումբերգերը ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության տարածաշրջանային ղեկավար՝ Դանիել Միույլին, ներկայացուցիչներ տեղական ու միջազգային կազմակերպություններից, ծրագրի շահառու վերամշակողներ և այլոք: Հյուրերը բարձր գնահատեցին ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող ծրագրային միջամտությունները Շիրակի մարզում՝ կարևորելով ծրագրի դերը համայնքների զարգացման գործում:  Միջոցառման ավարտին Շիրակի մարզպետ պարոն Տ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՌԶԳ ՀԿ նախագահ պարոն Մ. Այվազյանին՝ ՀՀ Շիրակի մարզում անասնապահության զարգացմանն աջակցող ծրագրի իրականացման և կատարված լայնածավալ աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:07 - 17 փետրվարի, 2020
Շիրակի մարզում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների թիվը. դատախազություն

Շիրակի մարզում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների թիվը. դատախազություն

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2019թ. ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 149 քրեական գործ: Այս ցուցանիշը 42-ով կամ մոտ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված  քրեական գործերից 91-ը հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 54-ն արձանագրվել է կրթության, 21-ը՝ տեղական ինքնակառավարման, 12-ը՝ քաղաքաշինության, 3-ը՝ կադաստրային, 1-ը զորակոչային, 6-ը՝ գյուղատնտեսության, 9-ը բանկային և վարկային կազմակերպությունների, 14-ը առողջապահության, 19-ը սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում, իսկ 10 դեպք վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը: Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և դրանց տարբեր համակցությունների տեսքով: 2019թ. ընթացքում հարուցված քրեական գործերով 64 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 12 ղեկավար, համալսարանի ռեկտորի 1 տեղակալի, դպրոցների 11 տնօրեն, 3 փոխտնօրեն, 4 ուսուցիչ, ՀՀ Շիրակի մարզպետարանի 2 և Գյումրու քաղաքապետարանի 3 աշխատակից, սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտների 11 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի և սպորտ դպրոցի 5 տնօրեն, 12 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանդակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 6-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, որոնցով 3 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 294.744.633 ՀՀ դրամ, որից 197.742.526  ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ: Ընդ որում՝ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը մոտ 6 անգամ գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (48.726.840 ՀՀ դրամ): Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք: Իսկ 2019թ. ընթացքում վերականգնված վնասը 4.3 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը (45.958.679 ՀՀ դրամ): Բացի այդ, դատարանում ավարտված 7 քրեական գործերով բավարարել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ դատախազների կողմից ներկայացրած ամբողջ հայցը՝ ընդհանուր մոտ 14 մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործընթաց: 2019թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 47 միջնորդագրեր, որոնցից 41-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն, «Հայփոստ» ՓԲ ընկերության մեկ աշխատակից և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գործող ՊՈԱԿ-ի մեկ տնօրեն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այդ գործառույթի շրջանակներում կատարվել են 467 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցկացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության  և այլ ոլորտներ: Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով 91 տնտեսվարող սուբյեկտների դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:     
15:41 - 14 փետրվարի, 2020
Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

armtimes.com: Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաղորդումը «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է: Դատախազն ասաց, մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը:  Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ  314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: Հարցաքննվե՞լ է արդյոք Վարդան Ղուկասյանը: Դատախազն ասաց՝ դեռ՝ ոչ: «Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը: Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ»-ի, «Մայիսյանի» եւ այլ կաթսայատների օտարումները: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:17 - 03 փետրվարի, 2020
Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը |shantnews.am|

Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը |shantnews.am|

shantnews.am։ Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից, Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում:  Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հա, ըստ գյուղացիների, գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասներն էլ չի հաշվարկել։ Ավելին. գյուղացիները պնդում են, որ անցած տարի տեղացած 3 խոշոր կարկտահարություններից հետո միայն մեկի դեպքում է հանձնաժողով եկել գյուղ:  Բողոքող կառնուտցիներին խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալը՝ Լիպարիտ Տիգրանյանն է գյուղացիներին բացատրել, թե ինչպես են հաշվարկել կրած վնասները։  Շարունակությունը՝ shantnews.am-ում
09:30 - 20 հունվարի, 2020
Կառավարությանն է ներկայացվել տնակներում բնակվող անօթևան չճանաչված ընտանիքների վերաբերյալ առաջարկ |armenpress.am|

Կառավարությանն է ներկայացվել տնակներում բնակվող անօթևան չճանաչված ընտանիքների վերաբերյալ առաջարկ |armenpress.am|

armenpress.am:  Շիրակի մարզպետարանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ևս մեկ անգամ քննարկելու Գյումրիում տնակներում բնակվող, բայց շահառու չճանաչված ընտանիքների հարցը: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ վստահեցնելով, որ Գյումրիում երկրաշարժից հետո անօթևան դարձած ու շահառու ճանաչված ընտանիքների խնդիրը լուծված է, բայց կան շահառու չճանաչված ընտանիքներ, որոնք ունեն բնակարանային խնդիր: «Գյումրիում չկան անօթևան շահառու ճանաչված ընտանիքներ, որոնց բնակարանային խնդիրը լուծված չէ, բայց կան անօթևան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով, կառավարության որոշման համապատասխան, շահառու չեն ճանաչվել՝ կա՛մ մերժվել են, կա՛մ բացակայել են քաղաքից, կա՛մ այլ խնդիրներ»,-նշեց Ալբերտ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ շահառու չճանաչված, բայց տնակներում բնակվող մոտ 1050 ընտանիքի վերաբերյալ ներկայացվել է առաջարկ: «Այդ հազար հիսուն ընտանիքներ մեջ են սեփական տներում բնակվող 94 ընտանիքները, որոնք ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել: Այդ խմբի մեջ մտնում են նաև այն ընտանիքները, որոնք մասնակի են փոխհատուցվել, կամ մերժվել են, որպես շահառու, կամ էլ ընդհանրապես ցուցակներում չեն եղել քաղաքից բացակայելու պատճառով: Վերջիններիս հարցը բարձրացվում է Գյումրի քաղաքում տնակներում բնակվող ընտանիքների խնդիրները լուծելուն զուգահեռ»:
14:23 - 20 նոյեմբերի, 2019