Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու սոցիալ-տնտեսական խնդիրները՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Չինաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է այն բոլոր նախապայմանները, որ առկա են երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ մարդկանց միջև ձևավորված շփումներն ու կապերը: Երկուստեք շեշտվել են տնտեսական ոլորտում համագործակցության խորացման համար առկա հնարավորությունները և ներուժի իրացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Փոխվարչապետը ներկայացրել է դեսպանին «Ճամփորդի՛ր առանց Քովիդ-19-ի» հավելվածի արդյունքում ծրագրին միացած երկրների քաղաքացիների համար դյուրինացված տեղաշարժի առավելությունները: Քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի անհրաժեշտությունը և այս համատեքստում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը:
20:00 - 12 ապրիլի, 2021
Կառավարությունում կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ հերթական նիստը, ամփոփվել են 2020-2021 թթ․ միջոցառումների կատարողականի զեկույցները

Կառավարությունում կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ հերթական նիստը, ամփոփվել են 2020-2021 թթ․ միջոցառումների կատարողականի զեկույցները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:Նիստի ընթացքում զեկուցվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միգրացիայի, հանրային ծառայությունների կարգավորման, տարածքային կառավարման, թափոնների կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային ֆինանսական ծառայությունների և ճանապարհային անվտանգությանը վերաբերյալ 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:Միջգերատեսչական հանձնաժողովն այս նիստով ամփոփել է բոլոր ոլորտների 2020 և 2021 թվականների միջոցառումների կատարողականի վերաբերյալ զեկույցները: Որոշվել է միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստին քննարկման առարկա դարձնել ս.թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզի նախագիծը, որի առնչությամբ եվրոպական կողմն իր նկատառումները կտրամադրի առաջիկայում:
17:53 - 12 ապրիլի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի և Արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես` տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ: 
19:12 - 09 ապրիլի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին: Շնորհավորելով Բոլատ Իմանբաևին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է հաջողություններ նրան այս պատասխանատու պաշտոնում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կշարունակի նախորդ դեսպանի գործը և իր ներդրումը կունենա հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին է փոխանցել Ղազախստանի գործընկերների ջերմ ողջույնները: Հանդիպման ընթացքում Բոլատ Իմանբաևն ընդգծել է, որ երկու երկրների բարեկամությունը հիմնված է պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև մարդկանց միջև ձևավորված ջերմ շփումների վրա: Շփումների ակտիվացման համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին «Ճամփորդիր առանց Քովիդ-19-ի» ծրագրի կարևորությունը և ընդգծել ապագայում Ղազախստանի կողմից ծրագրին միանալու նպատակահարմարությունը: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարին: Երկուստեք բարձր են գնահատվել ստեղծված կառուցողական հարաբերությունները, և այդ համատեքստում կարևորվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: 
18:28 - 07 ապրիլի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Լեհաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար և ներկայացրել դեսպանին կորոնավիրուսային համավարակի և պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս համատեքստում դեսպանը նշել է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման Լեհաստանի կառավարության պատրաստակամությունը: Դեսպան Պավել Չեպլակը փոխվարչապետին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նոր հումանիտար աջակցության մասին, որը Հայաստան կժամանի ապրիլի կեսին: Դեսպանը տեղեկացրել է նաև տեղահանված արցախցիներին ուղղված աջակցության մասին, որը կտրամադրվի միջազգային հասարակական կազմակերպության միջոցով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
13:33 - 07 ապրիլի, 2021
ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ. ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է որոշումը |armenpress.am|

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ. ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին: Այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ակնհայտ է համարել, որ հավելվածը Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար տեղաշարժը երկրների միջև թույլատրող և դյուրինացնող արդյունավետ ու հեռանկարային գործիք է: Ղրղզստանը ևս ավելացել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիներն այս ծրագրով կարող են մեկնել ՌԴ: Ծրագրից օգտվող երկրների ցանկում են նաև Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ հավելվածը դրսևորել է իրեն որպես արդյունավետ գործիք, որը դյուրացրել է ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների տեղաշարժը՝ ապահովելով պահանջվող բոլոր պայմանները: «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ և անվտանգ տեղաշարժի համար: Այն սկսել է գործարկվել փետրվարի 1-ից:
11:35 - 02 ապրիլի, 2021
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին, աշխատանքային խմբի անդամներից բացի, հրավիրված էին նաև քաշաթաղցիների և հադրութցիների ներկայացուցիչները: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել ծրագրերի իրականացման փուլում առաջացող խնդիրների շտկման շուրջ: Աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված էր տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ հարցը, որի հիմնական զեկուցող էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Զեկույցից հետո ներկաները մտքեր են փոխանակել բնակարանային ապահովման ուղղությամբ առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների շուրջ:Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է արցախցիների մասնակցությունը նիստի աշխատանքներին և նշել, որ առաջիկա նիստին ընդառաջ կմշակվի բնակարանային ապահովման վերաբերյալ հայեցակարգի նախագիծը, որը կշրջանառվի ինչպես շահագրգիռ մարմինների, այնպես էլ նիստին հրավիրված արցախցիների շրջանում:
19:50 - 29 մարտի, 2021
ԽՍՀՄ տարիների ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. Գրիգորյանը՝ ապաշրջափակման հարցով քննարկումների մասին |armenpress.am|

ԽՍՀՄ տարիների ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. Գրիգորյանը՝ ապաշրջափակման հարցով քննարկումների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի քննարկումների վերաբերյալ: Փոխվարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Կարծում եմ, որ առաջընթաց ունենք: Բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար»: Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը մի քանի նիստ արդեն անցկացրել է: Գործում են նաև 2 ենթախմբեր, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում՝ զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հարցերի հետ կապված: Գրիգորյանի խոսքով՝ պլանավորել էին մի զեկույց ունենալ մինչև մարտի 1-ը, բայց դա հնարավոր չեղավ, քանի որ աշխատանքներն ու քննարկումները ցույց են տվել, որ կա հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն: Ենգիբարյանը անդրադառնալով կոնկրետ քննարկումներին՝ հետաքրքրվեց, թե ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը գնում: Փոխվարչապետն արձագանքեց. «Հիմնականում քննարկվում են երկաթգիծ, ավտոճանապարհ»: Նրա վստահեցմամբ՝ ավելի վաղ «Կոմերսանտ»-ում հրապարակված քարտեզի մասին չէ խոսքը: «Ըստ էության, սովետական ժամանակվա գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,-ասաց Գրիգորյանը:
17:42 - 24 մարտի, 2021
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նախատեսվող բարեփոխումների մանրամասների և ԵՄ հրահանգների մոտարկման հնարավոր լուծումների շուրջ:
18:15 - 22 մարտի, 2021
Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Այսօր կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը: «Oրակարգում ընդգրկվել էր նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 76 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի: Հայկական արտադրողները հնարավորություն կունենան բարելավել իրենց դիրքերը ոչ միայն հայկական, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում։ Էկոնոմիկայի նախարարությունն հաջորդ շաբաթ արդեն կպատվիրի մանրազննին հետազոտություն, որպեսզի ավելի կոնկրետ բացահայտի, թե որ ոլորտներում և որ արտադրողներով մենք կկարողանանք բարելավել մեր դիրքերը»,- գրել է նախարարը։
22:17 - 05 մարտի, 2021