ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ-ի զորավարժությունները հետաձգվել են |azatutyun.am|

ՀԱՊԿ-ի զորավարժությունները հետաձգվել են |azatutyun.am|

azatutyun.am: Ղրղըզստանի տարածքում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են և տեղի կունենան ավելի ուշ: Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլոովը: «Մենք ավելի ուշ կանցկացնենք վարժանքը, մենք պատրաստ էինք 99.9 տոկոսով: Հետաձգման կապակցությամբ սոցցանցերում գրում են, թե մենք, իբր, մերժում ենք ՀԱՊԿ-ը: Նման բան չկա, ՀԱՊԿ-ը մեզ շատ է պետք: Այն համապատասխանում է մեր ազգային շահերին և պաշտպանում է ահաբեկչության սպառնալիքից: Սոցցանցերում ոմանք փորձում են առճակատում առաջացնել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Չի ստացվի, ոչ մի տարաձայնություն չունենք»,- հայտարարել է Իմանկուլովը: «Անխախտ եղբայրություն-2022» կոդային անվամբ զորավարժությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 10-ից 14-ը Ղրղըզստանի Իսիկ Կուլի մարզում գտնվող «Էդելվեյսի» ռազմական հրաձգարանի տարածքում, սակայն մեկնարկից օրեր առաջ հետաձգվել են Բիշկեկի որոշմամբ: Իմանկուլովի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ի անդամներն ըմբռնումով են ընդունել որոշումը: Փոխվարչապետ Էդիլ Բայսալովը պարզաբանել է, որ հետաձգումը կապված է վերջերս Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած ընդհարումների հետ: «Մենք կազմակերպության կամ դրա կանոնադրության և առաքելության հետ խնդիր չունենք, պարզապես, դեռ թարմ են վերքերը»,- նշել է Բայսալովը: Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին սեպտեմբերի կեսին տեղի ունեցած բախումների հետևանքով ղրղըզական կողմից զոհվել է 62 մարդ, ևս 200-ը վնասվածքներ են ստացել:
15:27 - 13 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով, անմիջապես այն տեղի ունեցավ, որոշումներ կայացվեցին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի պետին։ Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ արդեն ավելի քան մեկ ամիս է։ Դրանք են ՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի հետ սահմանին ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից, իսկ նախագահող երկիրը չէ՞ որ Հայաստանն է»,- ասել է Լավրովը:
18:45 - 12 հոկտեմբերի, 2022
«ՀԱՊԿ-ում գտնվելը ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար»․ բողոքի ակցիա Գյումրու ռուսական ռազմաբազայի դիմաց

 |factor.am|

«ՀԱՊԿ-ում գտնվելը ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար»․ բողոքի ակցիա Գյումրու ռուսական ռազմաբազայի դիմաց |factor.am|

factor.am: Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայի դիմաց տեղի ունեցավ լուռ բողոքի ակցիա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։ Ակցիան ուղեկցվեց «ՀԱՊԿ-ում վտանգավոր է», «Կամ Հայաստան, կամ ՀԱՊԿ» և նմանատիպ կարգախոսներով։ «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի պարզաբանմամբ` այս նախաձեռնությունը կոչվում է «Դուրս ՀԱԿՊ-ից»։ «Մենք այստեղ ենք՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի առջև, ընդհանրապես ռուսական ռազմական ներկայության և ՀԱՊԿ-ում անդամակցության դեմ բողոքի լուռ ակցիա իրականացնելու համար։ Մենք այստեղ տարբեր քաղաքական ուժեր ենք ներկայացնում, տարբեր քաղաքական հայացքներ ունենք, բայց մեզ միավորում է «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնությունը և այն նպատակները, որոնք դրվել են դրա հիմքում»,-ասաց Արման Բաբաջանյանը։ Բողոքի ակցիայից հետո «Դուրս ՀԱԿՊ-ից» նախաձեռնության անդամները մամուլի ասուլիս տվեցին «Գյումրու երկխոսության մեդիա ակումբում»։ «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհիմնե Ենոքյանն էլ ասաց, Հայաստանում առաջին անգամ են նման ձևաչափով հանդես գալիս։ Ըստ նրա, ատելության, գաղջ մթնոլորտն այնքան շատ է, որ մարդիկ դժվարանում են անգամ իրար հետ խոսել հայերեն լեզվով և հասկանալ իրար։ «Այս նախաձեռնությանը միանալու համար շատ բան պետք չէ, ուղղակի ձեր խղճի առաջ քննություն հանձնեք և պատասխանեք մի պարզ հարցի՝ դուք ուզո՞ւմ եք, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավար, թե ոչ։ Եվ այս նախաձեռնությունը որևէ մեկի շահը չի սպասարկում, բացի Հայաստանի Հանրապետության շահից»,- ասաց Թեհմինե Ենոքյանը։ «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը որևէ մեկի կողմից չի ֆինանսավորվում, ոչ էլ նման ակնկալիք ունեն, որևէ մեկի փողի կարիքը չունեն, ոչ էլ այդպիսի խնդիր են դրել իրենց առջև։ Շարունակությունը՝ factor.am-ում
20:01 - 09 հոկտեմբերի, 2022
Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2022» զորավարժությունը
 |hetq.am|

Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2022» զորավարժությունը |hetq.am|

hetq.am: Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է այդ երկրի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատաշտաբային զորավարժությունները։ Այդ մասին կիրակի օրը հայտնել է ղրղզական 24.kg-ն։  Լրատվամիջոցի տվյալներով՝ զորավարժությունները նախատեսվում էր իրականացնել հոկտեմբերի 10-14-ը «Էդելվեյս» ռազմաբազայի տարածքում։ Չեղարկման պատճառները չեն նշվում։   Զորավարժություններին պետք է մասնակցեին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ անձնակազմը։ Հրավիրված էին նաև դիտորդներ Ուզբեկստանից, Սերբիայից, Սիրիայից, Թուրքմենստանից և Մոնղոլիայից: Ըստ ղրղզական աղբյուրների՝ զորավարժությանը պետք է ընդգրկված լիներ ավելի քան 6,5 հազար մարդ, պետք է կիրառվեր ավելի քան 850 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ` ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ԱԹՍ։ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անց է կացնում 2012 թվականից։
18:15 - 09 հոկտեմբերի, 2022
Ղրղզստանի ԱԳՆ-ն կոչ է արել գործարկելու ՀԱՊԿ մեխանիզմներ՝ զինված հակամարտությունները կանխելու համար |armtimes.com|

Ղրղզստանի ԱԳՆ-ն կոչ է արել գործարկելու ՀԱՊԿ մեխանիզմներ՝ զինված հակամարտությունները կանխելու համար |armtimes.com|

armtimes.com: Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևը, ելույթ ունենալով Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը, կոչ է արել գործարկելու ՀԱՊԿ մեխանիզմներ, որոնք կկանխեն կազմակերպության անդամների միջև զինված հակամարտությունները։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, այսօր հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Նուրան Նիյազալիևը խորհրդակցությունների մասնակիցներին տեղեկացրել է Ղրղզստանի դեմ Տաջիկստանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքների մասին և կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները՝ հետագա զինված ներխուժումը կանխելու և պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու համար խաղաղ միջոցներով՝ Հավաքական անվտանգության պայմանագրին և ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան»,- ասվում է դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս համատեքստում Նիյազալիևն առաջարկել է ընդունել համատեղ հայտարարություն և լրացումներ կատարել ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում։  ՀԱՊԿ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև անվտանգության արդի հարցերի շուրջ և ընդգծել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմակայելու կարևորությունը։  Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին։ Ընդհանուր սահմանի պարագծով մի քանի օր շարունակ բախումներ են եղել երկու երկրների սահմանապահների միջեւ՝ ծանր զինատեսակների կիրառմամբ։ Սեպտեմբերի 18-ից կողմերը նոր միջադեպերի մասին չեն հայտնել։ Երկու երկրներն էլ հայտնել են զոհերի և ավերածությունների մասին։ Բանակցությունների մի քանի փուլից հետո սեպտեմբերի 25-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների նախագահներ Սայմումին Յաթիմովը Կամչիբեկ Տաշիևը բանակցություններ են վարել և ստորագրել իրավիճակի կայունացման արձանագրություն։
20:10 - 08 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարը շեշտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Հայաստանի տարածքը լքելու անհրաժեշտությունը

ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարը շեշտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Հայաստանի տարածքը լքելու անհրաժեշտությունը

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում hոկտեմբերի 7-ին Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։ Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, շեշտել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից իրականացված հայ ռազմագերիների սպանությունների, խոշտանգումների, պատերազմական այլ հանցագործությունների հստակ հասցեական դատապարտման անհրաժեշտությունը և կարևորել հանցագործներին պատասխանատվության ենթարկումը, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են  ՀԱՊԿ օրակարգում առկա մեկ տասնյակից ավելի հարցեր, նախանշվել դրանց մասով հետագա աշխատանքը։ Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովի և դրան նախորդող կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի անցկացման հարցերին։
15:31 - 07 հոկտեմբերի, 2022
Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի. մենք չենք սպասելու, ինչքան սպասեցինք՝ հերիք է. Ալեն Սիմոնյան |news.am|

Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի. մենք չենք սպասելու, ինչքան սպասեցինք՝ հերիք է. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Ինձ համար մեկ է, ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այն կողմ, որը ՀԱՊԿ-ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգավոր չէ, որ Հայաստանն ավելի շատ Արևմուտքի գործիչների միջոցով է բանակցում Ադրբեջանի հետ, և արդյոք դա չի առաջացնի Ռուսաստանի խանդը: «ՒԻնձ համար մեկ է՝ դա խանդի հողի վրա է, պայմանավորվածությունների հիման վրա է: Ես հռետորական հարց ունեմ. Ենթադրենք ինչ-որ երևակայական հակառակորդ հատել է ՌԴ սահմանը և դրա պատճառով Սոչին դատարկվել է: Դուք պտկերացնո՞ւմ եք այդ իրավիճակը: Ինձ համար մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունն է կարևոր: Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի, եթե այդ մեխանիզմը չի աշխատի, ապա  բնական է, որ մենք գնում ենք այն մեխանիզմներով, որոնք հիմա անում ենք: Մենք բերեցինք այն բանին, որ հայտարարություն արվի, քաղաքական գնահատական հնչի: Հիմա սպասում ենք առնվազն այդ քաղաքական գնահատականին: Բայց միաժամանակ, մեզ համար դա բավարար չէ, մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար չենք սպասելու, որ մի կողմից մի բան լինի, որովհետև չունենք այդ սպասելու ոչ ժամանակը, ոչ տարածքը, ոչ էլ հնարավորությունները: Ինչքան սպասեցինք՝ հերիք է»:    
16:41 - 06 հոկտեմբերի, 2022
Մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի վարքագծի կապակցությամբ, բայց անընդունելի է «Հավաստի աղբյուրի» անունից իրականացվող հակառուսական մթնոլորտ ձևավորելու քաղաքականությունը․ «Հայաստան» խմբակցություն

Մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի վարքագծի կապակցությամբ, բայց անընդունելի է «Հավաստի աղբյուրի» անունից իրականացվող հակառուսական մթնոլորտ ձևավորելու քաղաքականությունը․ «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․  «Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի օրվա իշխանությունների հանցավոր անգործությունից ու մուրացկանային քաղաքականությունից, ոտնձգություններ է իրականացնում մեր երկրի նկատմամբ: Օկուպացված են ՀՀ տարածքները, վտանգված է մեր ինքնիշխանությունը և ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը: Միևնույն ժամանակ արձանագրում ենք «խաղաղության դարաշրջան» խոստացած ու այդ խոստմամբ խաբեությամբ քվե կորզած օրվա իշխանությունների լիակատար ձախողումն արտաքին քաղաքականության, բանակաշինության, պետական կառավարման ոլորտներում: Այս ամենը վկայում է Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմության մասին։ Մեզ համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ անկախության հռչակագրին հակասող հայտարարությունները։ Մենք դրական ենք գնահատում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստում վերահաստատված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչում։ Դատապարտում ենք իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը վերջնականապես փլուզում է անվտանգության այն փխրուն համակարգը, որը դեռևս հայկական պետականությանը հնարավորություն է տալիս գոյություն ունենալ: Թաքնվելով «Հավաստի Աղբյուրի» անվան տակ՝ օրվա իշխանությունը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների և զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղավորներ նշանակել: Եվ դա այն դեպքում, երբ Արցախի անվտանգության ու արցախահայության կյանքի իրավունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայված: Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի Ռուսաստանի Դաշնության ու ՀԱՊԿ-ի վարքագծի կապակցությամբ, բայց այս ամենով հանդերձ անընդունելի է «Հավաստի Աղբյուրի» ու նրա քարոզչագործիքների անունից իրականացվող քաղաքականությունը՝ Հայաստանում հակառուսական մթնոլորտ ձևավորելու և մեր երկիրն աշխարհաքաղաքական սուր հակամարտության թատերաբեմ դարձնելու ուղղությամբ: Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք հակադրության մեջ մանրադրամ դարձնելու օրվա իշխանության արկածախնդրային քաղաքականությունը մեր երկրի համար կործանարար հետևանքների կարող է հանգեցնել: Համոզված ենք, որ միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր ռազմավարական-դաշնակցային-բարեկամական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչպես նաև վստահելի, կանխատեսելի ու հարգանք վայելող գործընկեր դառնալ Արևմուտքի հետ հարաբերություններում: Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները չեն կարող սակարկման առարկա դառնալ։ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ենթակա են պաշտպանության բոլոր միջոցներով։ Մենք կողմ ենք հարևանների հետ համակեցության կանոններ գտնելուն ու հարաբերություններ հաստատելուն, բայց դրանք չպետք է լինեն մեր անվտանգության ու արժանապատվության հաշվին։ Դեմ ենք միջպետական կոմունիկացիաների գործարկումը միջանցքային տրամաբանությամբ իրականացնելուն։ Իրական ու արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է ապահովել միայն պետության արդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականությամբ, պրոֆեսիոնալ թիմով, բանակի վերականգնմամբ, հանրային լայն համախմբում ու համերաշխություն ապահովելով, Հայաստանի կողմից նոր բանակցողով»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին armtimes.com կայքը հրապարակել էր «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդված, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից։ Իսկ հոկտեմբերի 4-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքը հրապարակեց «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ռուսաստանի ցանկություններն ու պահանջները Հայաստանից։
15:00 - 05 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան

 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ: Լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է գործընթացը և ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները, Կոպիրկինը պատասխանեց, որ նախորդ շաբաթ կրկին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ինչպես ինձ հայտնի է, նա զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշեց Կոպիրկինը: Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:
14:41 - 05 հոկտեմբերի, 2022
Այո, խնդիր կա, բայց մենք պետք է երկար մտածենք, թե հետո ինչ ենք անելու. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
 |news.am|

Այո, խնդիր կա, բայց մենք պետք է երկար մտածենք, թե հետո ինչ ենք անելու. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին |news.am|

news.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, անպայման քննարկելու է Ռուսաստանի ու Հայաստանի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը: «Քննարկելու եմ եւ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, եւ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության պայմանագրի հետ կապված  հարցերը, որով Հայաստանը դիմել է եւ մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» պատասխանը չունենք»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը» հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Գիտեք ինչ, եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, որովհետեւ շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն, ընդհանրապես,  որոշում կայացնի՝ դուրս գալ Հայաստանից: Որովհետեւ այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ նույն կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք: Բայց միաժամանակ սա խաղուպար չէ, որ մենք արագ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու եւ դրան ինչ է հետեւելու: Բայց այն, որ այո, խնդիր կա, միանշանակ է: Այդ  մասին ես խոսելու եմ եւ պնդելու եմ իմ հայտարարությունները, որոնք արել եմ Հանրային հեռուստատեսության եթերում»:
15:01 - 04 հոկտեմբերի, 2022
Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան

 |armenpress.am|

Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում քննարկել նաև ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանն առ այն, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից և լրագրողի հարցին, թե դա արդյոք Ռուսաստանի մասի՞ն է, Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել, որ վարչապետի այդ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, նման ինֆորմացիայի չի տիրապետում: «Կարծում եմ՝ եթե նման բան կա, դա, միգուցե, կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով»: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իր՝ ՌԴ առաջիկա այցի ընթացքում քննարկելու է ՀԱՊԿ- ի հետ կապված հարցերը, Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը: «Դրանով Հայաստանը դիմել է, և մինչև օրս, եթե ես չեմ սխալվում, մենք պատասխան չունենք: Նույնիսկ «չէ» չունենք»,- ասաց նա: Անդրադառնալով հարցին՝ եկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը՝ Սիմոնյանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք: Բայց միևնույն ժամանակ սա խաղ ու պար չէ, որ մենք արագ ինչ-որ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու, հետո ինչ է դրան հետևելու: Բայց, այն, որ խնդիր կա, միանշանակ, ես դրա մասին խոսելու եմ»,- ասաց նա:
13:29 - 04 հոկտեմբերի, 2022
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմին «ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա»
 |factor.am|

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմին «ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա» |factor.am|

factor.am: Ռուս-ուկրաինական հակամարտության գոտում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի հնարավոր մասնակցության հարցն օրակարգում չէ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ Ղազախստանը ելնում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքից, նրանց ինքնիշխան իրավահավասարության և խաղաղ գոյակցության սկզբունքներից՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հստակ ուրվագծվում է անդամ պետությունների միջազգայնորեն ճանաչված տարածքներով, և հավաքական անվտանգությունն ապահովվում է այդ տարածքների սահմաններում։ Այսպիսով,  ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա»,- ասել է Սմադիյարովը։
15:36 - 03 հոկտեմբերի, 2022
Պետք է ստիպենք՝ ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այն չկա. Ալեն Սիմոնյան |tert.am|

Պետք է ստիպենք՝ ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այն չկա. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը բախվել է այն խնդրին, որ ՀԱՊԿ անդամ պետություն լինելով՝ չկարողանանք որոշ պետություններից զենք գնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք զբաղվում ենք Ձեր նշած խնդրով, և ակնհայտ է, որ միայն մի տեղից զենքի մասով հույս չենք դնում, առավել ևս, որ հիմա պարզ պատճառներով խնդիրներ կան և Ձեր հնչեցրած մտահոգությունը մենք գիտենք և այդ տրամաբանության մեջ փորձում ենք կառուցել մեր անվտանգային համակարգը»։ Ազգային ժողովի նախագահը ավելացրեց․ «Մենք որևիցե ձևով չենք զսպելու մեզ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու հարցում։ Անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, մեզ համար գերագույն նպատակ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:54 - 30 սեպտեմբերի, 2022
Առանձին գործիչների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններն անիմաստ են. Զախարովա
 |1lurer.am|

Առանձին գործիչների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններն անիմաստ են. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Առանձին քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի նկատմամբ հնչող չհիմնավորված քննադատությունը ոչ մի օգուտ չի բերում և չի նպաստում փոխընդունելի որոշումների որոնմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ նման ապակառուցողական հայտարարություններն անիմաստ են: «Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ-ի առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ գնահատականներն ու առաջարկները: Դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Զասը նախնական զեկույցը ներկայացրել է ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստին»,- ասել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ՀԱՊԿ-ի պատվիրակության ղեկավար Անատոլի Սիդորովը այցելել են հայ-ադրբեջանական սահման, գնահատել են տեղում իրավիճակը: Ինչ վերաբերում է Ղազախստանում ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելուց Երևանի հրաժարվելուն, ապա ըստ Զախարովայի՝ Հայաստանը գործում է՝ ելնելով երկրի Զինված ուժերի առաջնային խնդիրներից՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը: «ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդհանուր առմամբ արդյունավետ է: Հայաստանի նախագահությունը համընկավ կազմակերպության անվտանգության համար սպառնալիքների և մարտահրավերների ժամանակահատվածի հետ, որոնց մենք պետք է համատեղ դիմակայենք: ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում. այն կամրագրի 20 տարում կառույցի գործունեության արդյունքները, կուրվագծվեն ապագայի հեռանկարները»,- հավելել է Զախարովան:
17:52 - 29 սեպտեմբերի, 2022