Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները պարգևավճար կստանան, գումարներ կտվեն նաև անապահով ընտանիքներին |armtimes.com|

Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները պարգևավճար կստանան, գումարներ կտվեն նաև անապահով ընտանիքներին |armtimes.com|

armtimes.com: Գյումրու ավագանու նիստում հաստատվել է սոցիալապես անապահով 104 ընտանիքի ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագիծը: Այս ընտանքիներից բացի, նախատեսվում է գումար հատկացնել նաև սոցիալական ծառայություններում հաշվառված սոցիալապես խիստ անապահով այն ընտանիքները, որոնքունեն 3 անչափահաս երեխա: Գյումրիում 499 նման ընտանիք է հաշվառված: Նախագծով յուրաքանչյուր ընտանիքի հատկացվելու է 10 հազարական դրամ: Գումարներ կստանան նաև Արցախյան պատերազմում (1991-1994թվականներին) զոհված, Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 12 գյումրեցի վետերանները և 1956 թվականի հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից 5 վետերանները: Ընդհանուր 542 ընտանիք: Գյումրիի կոմունալ ծառայության աշխատակիցները պարգևավճար կստանան՝ արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար: Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
17:38 - 11 ապրիլի, 2020
Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է Գյումրիում հայտնաբերված անհամապատասխանությունները

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է Գյումրիում հայտնաբերված անհամապատասխանությունները

Հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև  2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Գյումրու համայնքապետարանի կողմից համայնքային բյուջեի միջոցների օգտագործումը, բյուջետային մուտքերի ապահովումը և համայնքային սեփականության օգտագործումը։ Ինչպես տեղեկացրին Հաշվեքննիչ պալատից, հայտնաբերված անհամապատասխանություններ են. «1. Համայնքի գույքահարկի բազայից դուրս մնացած կազմակերպությունների կողմից նախորդ տարիներից կուտակված համայնքի բյուջե վճարման ենթակա գումարը ընդհանուր կազմել է 01.12.2019թ.-ի դրությամբ՝ 8,772.4 հազ. դրամ, իսկ 2017-2018թթ-ին այն կազմել է՝ 1,735.9 հազ. դրամ: Համայնքի վարչական տարածքում գտնվող, տարիներ առաջ կառուցված շենք շինությունների սեփականատերեր, ստանալով համայնքապետարանից շինարարության թուլտվություն, սահմանված շինարարական աշխատանքների տևողություն ժամկետում չավարտելով շինության կառուցումը, չեն ստացել համայնքապետարանից շինարարության ավարտական ակտեր և չեն կատարել գույքի պետական գրանցում, որի արդյունքում առ այսօր իրենց պատկանող շինությունների մասով չեն դարձել համայնքի համար եկամտի աղբյուր: Համայնքի տարածքում գործող 13 հասարակական նշանակության օբյեկտների (առևտրի սրահների) զբաղեցրած, 3.0մլն. կադաստրային արժեքը չգերազանցող բնակելի նշանակության, շենք շինությունների գործառնական նշանակությունը չի փոխված հասարակականի, որի արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ եկամուտից՝ գույքահարկից: Քաղաքապետարանը չի բավարարել ՀՀ կառավարության 22.06.2012թ. N 822-Ն որոշմամբ հաստատված «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգի պահանջը և 2017-2018 թթ. ընթացքում ընդհանուր՝ 2,196.2 հազ. դրամի գույքահարկի արտոնություններ է տրամադրել փոխադրամիջոցների գծով գույքահարկ վճարողներին:  2017-2018թթ. համայնքի բյուջե նախատեսվածից պակաս է վճարվել 16,058.1 հազ. դրամ, իսկ մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնողների կողմից համայնքի 2017-2018թթ. բյուջե չի վճարվել 530.0 հազ. դրամ: Համայնքապետարանի ենթակայության մարզադպրոցներում որոշ մարզիչներ, չեն համապատասխանում իրենց կրթական տվյալներով:  Հողօգտագործողների կողմից խախտվել են պայմանագրային պարտավորությունները, որի դիմաց 31.12.2017թ. դրությամբ հաշվարկվել և արձանագրվել է 89,759. 0 հազ. դրամի պարտք՝ ներառյալ տույժերը, 31.12.2018թ. դրությամբ՝ 107,865.3 հազ. դրամի պարտք՝ ներառյալ տույժերը:  Գույքի վարձակալության ապառքը 31.12.17թ. դրությամբ կազմել է 4,848.0 հազ. դրամ, տույժ՝ 1,415.4 հազ. դրամ: 31.12.2018թ. դրությամբ՝ ապառքը կազմել է 2,890.9 հազ. դրամ, տույժ՝ 2,715.8 հազ. դրամ: 2017-2018 թթ. ընթացքում աղբահանության և սանիտարական մաքրման նախահաշիվները կազմվել են առանց սանիտարական մաքրման սխեմաների հաստաման: Քաղաքային աղբավայրը ցանկապատված ու առանձնացված չէ և բավականին մոտ է գտնվում բնակելի տարածքին: 2017-2018թթ. ընթացքում ավտոուղեգրերում երթերի քանակները չեն նշվել, քանի որ ավտոմեքենաների ցուցիչները հաճախ չեն աշխատել, իսկ «Լոկատոր» համակարգի միջոցով արձանագրված տվյալները հաշվեքննությանը չի ներկայացվել՝ երկար ժամանակով չպահպանվելու պատճառով: 2018 թթ. ընթացքում հաստիքացուցակներում կանաչապատման աշխատակիցների թվաքանակը հաստատվել է առանց լիարժեք կատարված հաշվարկների: 2018թ. օգոստոս ամսին բյուջետային հիմնարկը՝ փաստաթղթերով դիզելային վառելիքի բացակայության պայմանաններում ցույց է տվել 555 լիտր դիզելային վառելիքի ծախս:  Կանաչապատման աշխատանքերի համար ծառերի, թփերի և ծաղկասածիլների մատակարարման մասով առկա է անհամապատասխանություն պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետների և փաստացի կազմված փաստաթղթերի հետ, արդյունքում ստացվել է, որ ծառերը, թփերը և ծաղկասածիլները ստացվել են ավելի ուշ, քան կազմած փաստաթղթերի համաձայն դրանք տեղադրվել է համապատասխան վայրերում:  Համայնքապետարանի կողմից 2017-2018թթ. ընթացքում համայնքի թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման մասով հաշվեքննությամբ արձանագրվել են անհամապատասխանություններ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, 25-րդ և 13-րդ հոդվածների մասով՝ գնումը մեկ անձից կատարելը հիմնավորված չէ և տեխնիկական բնութագրերում հստակ չեն նկարագրվել ձեռք բերվող ծառայության պայմանները: Համայնքապետարանի ենթակայության կրթական բնագավառի ՀՈԱԿ-ներում 2017-2018թթ. սննդի ձեռքբերման համար իրականացված մրցույթներում առկա են անհամապատասխանություններ <Գնումների մասին> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-N որոշման 44-րդ կետի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշման 40-րդ կետի հետ: Առկա են անհամապատասխանություններ նաև համայնքի ավագանու 2017թ. հունիսի 5-ի N 68-Ա և 2017թ. դեկտեմբերի 6-ի N 131-Ա որոշումներով հաստատված կրթական ՀՈԱԿ-ների հաստիքացուցակների և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի 26-ի <ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին” N 29-Ն հրամանի պահանջների հետ: Մշակութային ՀՈԱԿ-ների կողմից այցելությունների համար նախատեսված տոմսերը չեն համարակալվել և չեն հաշվառվել /չեն հանդիսանում խիստ հաշվառման փաստաթղթեր/, հետևաբար դրանց վաճառված քանակի և մուտքերի վերաբերյալ կարծիք տալ հնարավոր չէր: Բացի այդ առկա է անհամապատասխանություն նաև Գյումրու «Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից «BLUTHNER» մակնիշի կոնցերտային ռոյալի ձեռքբերման ընթացակարգի և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հետ/»:
21:36 - 08 ապրիլի, 2020
«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին
 |armtimes.com|

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 28-ից Գյումրիում մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագրին անցած յոթ օրում առցանց դիմել է 1646 ընտանիք: Բոլորի տվյալներն ուսումնասիրվել է ծրագրային թիմի կողմից, յուրաքանչյուրին ցուցաբերվել անհատական մոտեցում: Հնարավորինս հստակեցվել է ընտանիքի կարիքը: Այս մասին ասաց «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, արդեն ուսումնասիրված դիմումներից մերժվել է 262-ը եւ հաստատվել 50-ը: Եվս 84 ընտանիք սպասման մեջ է: «Սրանք այն ընտանիքներն են, որոնք մասամբ են համապատասխանում ծրագրի չափորոշիչներին: Ծրագրային թիմը որոշել է նման ընտանիքներին պարենային փաթեթներ տրամադրել միայն այն ժամանակ, երբ հիմնական շահառու ընտանիքները կլինեն ամբողջապես բավարարված»,- իրենց գործունեւության սկզբունքը ներկայացրեց պատասխանատուն: Ծրագրի շրջանակներում սոցիալական աջակցության պարենային զամբյուղը, որը տրվում է ընտանիքին ծանրոցի տեսքով, ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ 4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոցում առկա են 10-ից 12 հազար դրամի ապրանք: Հաստատված 50 դիմումների տերերն արդեն ստացել են իրենց հասանելիք ծանրոցները: 50 ծանրոցից 25-ը տրվել է Գյումրու «Թռչունյան տան» լուծարումից հետո ընտանիք վերադարձած երեխաների ծնողներին: «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են նաև ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին: Սուպերմարկետներից ստացվել է 55 փաթեթ, եղել է նաեւ 600․000 դրամի հասնող աջակցություն՝ մթերքի տեսքով:   «Պարենային շտապ օգնություն» ծրագրի ֆինանսաական հաշվին արդեն փոխանցվել է 1 մլն 339 հազար ՀՀ դրամ:   
21:46 - 03 ապրիլի, 2020
Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը |armenpress.am|

Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում մեկնարկել  է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների համար  ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը:  Ծրագիրը իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» հետ համատեղ: «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար աշխարհում և, մասնավորապես, ՀՀ-ում կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում շատ քաղաքացիներ զրկվում են կարիքների բավարարման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներից։  Շատ քաղաքացիներ այժմ դժվարանում են վաստակել ամենօրյա նվազագույն եկամուտը, ինչի արդյունքում նրանց ընտանիքների համար նվազագույն պարենային կենսապահովման խնդիր է առաջ գալիս»,- ծրագրի մեկնարկն ազդարարող ասուլիսի ժամանակ նշեց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը: Քաղաքացիների գրանցումն իրականացվում է http://www.shtapognutyun.am/ կայքի՝ օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գրանցված տվյալների բազայից կամավորների միջոցով  կկատարվի գնահատում՝ ընտրելու համար շահառու ընտանիքներին: Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ՝  4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոց 10-12 հազար դրամ արժեքով։ Ծանրոցի մեջ մտնող պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվում ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը: «Մշտապես գործելու է թեժ գիծ` տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։ Բացվելու է հաշվեհամար, որտեղ նվիրատուները կարող են փոխանցել իրենց ֆինանսական հանգանակությունները։ Բացի այդ, յուրաքանչյուր նվիրատու կարող է նվիրել ծանրոց»,-նշեց Կարեն Պետրոսյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:59 - 28 մարտի, 2020
Հարկադիր դադար. ինչպես են աշխատում հյուրանոցները |hetq.am|

Հարկադիր դադար. ինչպես են աշխատում հյուրանոցները |hetq.am|

hetq.am: Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո հյուրանոցների մի մասը դադարել է աշխատել. «Հետքը» փորձել է կապ հաստատել 15 հյուրանոցի հետ։ Նրանցի 5-ը փակ է, 4-ը գործում է մասամբ, իսկ մնացածները չեն պատասխանել մեր հարցերին։ Չեն գործում նշված հյուրանոցների բարերն ու ռեստորանները։ Հյուրանոցների ղեկավարներից մի քանիսը պատմել են, թե ինչպես են վճարելու աշխատակիցներին եւ ինչ ակնկալիքներ ունեն Կառավարությունից։ «The Grand Hotel Yerevan»-ի ընդունարանի աշխատակիցը հեռախոսազրույցում հայտնեց, որ հյուրանոցը մարտի 23-ից ապրիլի 30-ը չի գործելու։ Ընկերության ֆեյսբուքյան էջի հայտարարությունում նշված է, որ նպատակը մեկն է՝ պահպանել հաճախորդների, աշխատողների եւ նրանց ընտանիքների առողջությունը։   «Իբիս» Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Իբիս» հյուրանոցը շարունակում է իր աշխատանքը:  «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ աշխատակիցների մի մասը չի աշխատում, բայց դա չի անդրադառնա նրանց աշխատավարձերի վրա, չաշխատած օրերի համար էլ նրանք կվարձատրվեն »,- տեղեկացրեց հյուրանոցի աշխատակիցը: Նա հավաստիացրեց, որ տարածքը պարբերաբար ախտահանվում է, պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» Գյումրի քաղաքի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցի տնօրեն Արմեն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ հյուրանոցը մարտի 24-ից դադարեցրել է աշխատանքը։ «Փակվել ենք երեկվանից, բայց արդեն մի ամիս է՝ այցելու չունենք, հուսով ենք, որ պետությունը գոնե կհասկանա, որ դժվար կացության մեջ ենք, կօգնի, հարկերը կնվազեցնի, որ աշխատողների աշխատավարձերը կարողանանք վճարել»,- ասում է տնօրենը:   Նա նշում է նաև, որ ըստ պարետի ցուցումների՝ չեն աշխատի առաջիկա մի շաբաթվա ընթացում, հետագա որոշումները կախված կլինեն երկրում տիրող իրավիճակից: «Դայմոնդ Հաուս հոթել»  Արամի 6 հասցեում գտնվող «Դայմոնդ» հյուրանոցը ևս մարտի 16-ից չի գործում: Հյուրանոցի տնօրեն Իգոր Անիսիմովը մեզ հետ զրույցում նշեց, որ պետությունից միակ ակնկալիքը, որ ունեն, վարկերի տոկոսների նվազեցումն ու սուբսիդավորումն է: «Հյուրանոցը չի աշխատում մարտի 16-ից, չի աշխատի նաև ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, չեղարկել ենք բոլոր ամրագրումները, աշխատողներին իրենց հաշվին արձակուրդ ենք ուղարկել, մարտ ամսվա աշխատավարձը կվճարվի»,- ասաց տնօրենը: Եթե հյուրանոցը երկար ժամանակ չաշխատի, տնօրինությունը  չի կարող վճարել բանկերի վարկերն ու աշխատողների աշխատավարձերը, պետության օժանդակությունն, ըստ տնօրենի, անհրաժեշտ է: «Նաիրի Սպա Ռեզորթս» Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Նաիրի Սպա Ռեզորթս»-ը չի գործում մարտի 10-ից: Հյուրանոցի գլխավոր մենեջեր Լիլիթ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ  հյուրանոցում կարանտինային ռեժիմ է սահմանված:     «Անվտանգության նկատառումներից ելնելով ենք փակել, օրվա ընթացքում մեզ կարող է 60 այցելու զանգել գալու, հանգստանալու համար, բայց մենք, աշխատակիցների, հյուրերի անվտանգությունից ելնելով, չենք աշխատում»,- նշեց գլխավոր մենեջերը: Կառավարության մարտի 26-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հյուրանոցներին, նշեց, որ փորձելու են բանակցել հյուրանոցների հետ, որպեսզի մեկուսացված անձանց տեղավորեն հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը եւ մյուս կարիքները. «Ես կարծում եմ, որ պետք է այս քաղաքականությունը շարունակենք, բանակցենք հյուրանոցների հետ, նաեւ տնտեսության առումով, հյուրանոցները ըստ էության դատարկ են։ Իհարկե, կվախենան իրենց բրենդի հետագա գործունեության համար»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ հյուրանոցների տերերը պարտավոր են հյուրանոցները ժամանակ առ ժամանակ ախտահանել։ «Նաիրի հանգստյան տուն» «Նաիրի հանգստյան տունը» ֆեյսբուքի իր էջում մարտի 26-ին հայտարարություն հրապարակեց, որ պատրաստ են հյուրանոցը տրամադրել մեկուսացված անձանց։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի հանգստյան տունը»` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ անհատույց տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հայտարարության մեջ:   Մենք զրուցեցինք հանգստյան տան տնօրեն Միհրան Աղաբեկյանի հետ, որը մեզ ներկայացրեց, որ հյուրանոցը մեկուսացման համար տրամադրելու որոշումը կայացվել է մի քանի օր առաջ՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ըստ նրա՝ արդեն երեք օր է՝ այստեղ մեկուսացվել են քաղաքացիներ. «Բուժանձնակազմի հետ 120 հոգի կլինեն այստեղ, աշխատողների մի մասը, ովքեր ցանկացել են աշխատել, Առողջապահության նախարարության հետ են պայմանավորվել, նախարարությունը նրանց կվճարի, մի մասը պարապուրդի մեջ է։ Հասկանում եք, պիտի տեղից մարդ լինի, ով տեղյակ է»,- ասում է Միհրան Աղաբեկյանը՝ հավելելով, որ հյուրանոցը մարդկանց մեկուսացման համար տրամադրվել է անվճար։ Ավելին՝ hetq.am-ում
16:30 - 28 մարտի, 2020
Գյումրիում արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսով․ պարետատունը հերքում է

Գյումրիում արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսով․ պարետատունը հերքում է

Politik.am կայքում «Մահվան դեպք Գյումրիում․ հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկատվությունը մինչ հրապարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Պարետատունը հայտնում է, որ Գյումրիում մարտի 26-ին արձանագրված և վերը նշված նյութում հիշատակված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ «Վստահեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված ցանկացած տեղեկատվություն Պարետատունը և Առողջապահության նախարարությունը հրապարակում են պատշաճ և օպերատիվ կերպով՝ համապատասխան հարթակների միջոցով: Լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել պաշտոնապես հաստատված տեղեկությունները:
18:43 - 26 մարտի, 2020
Գյումրիում ծեծի հետևանքով մահացած կինը նախկինում ևս ծեծի էր ենթարկվել |armenpress.am|

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած կինը նախկինում ևս ծեծի էր ենթարկվել |armenpress.am|

armenpress.am: Գյումրեցի 43-ամյա Մարինե Խ.-ին ու նրա 13–ամյա դստերը ծեծի ենթարկելու համար մեղադրվող 28-ամյա տղամարդը շարունակում է չընդունել իր մեղքը: Նրա նկատմամբ հարուցված մեղադրանքը կարող է փոխվել: Այս մասին մարտի 13-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ խոսելով տվյալ անձի կողմից մեղքը չընդունելու  փաստի մասին, որ տվյալ անձը չի ընդունել և դեռ չի ընդունում իր մեղքը, բացի այդ, օգտվելով իր  դատավարական իրավունքից,  հրաժարվել է ցուցմունքներ տալուց: «Բայց մենք ունենք արդեն իսկ ձեռք բերված բավարար ապացույցներ, որոնք մեզ հիմք են տվել, որպեսզի տվյալ անձին առաջադրենք մեղադրանք»: Գործի շրջանակում արդեն հարցաքննվել են տղամարդու ծնողները, ովքեր տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնք  վկայում են, որ տվյալ անձը դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել տուժողներին: Մարմնական վնասվածքներ հասցնելու ժամանակ ծնողները չեն եղել այդ բնակարանում, բայց,  այդ դեպքից  անմիջապես հետո, 28-ամյա տղամարդը զանգահարել է իր մորը և այդ պահին, մոր ներկայությամբ, խոստովանել հանցագործությունը: Հանցագործությունը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում, բայց տուժողի մահն արձանագրվել է 14.30-ի սահմաններում:  Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ մեղադրանք առաջադրվել է  ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: «Դեռևս այս մեղադրանքը կրում է նախնական բնույթ:  Երբ կունենանք  վնասվածքների տեղակայումը,  բնույթը, ինտենսիվությունը, ներգործության աստիճանը, վնասվածքների՝ կյանքի հետ համատեղելու լինելու հանգամանք, այդ ժամանակ, հնարավոր է, հոդվածը փոփոխելու օբյեկտիվ իրավական անհրաժեշտություն առաջանա: Օրենքը մեզ չի արգելում նախաքննության փուլերում առաջադրված մեղադրանքը փոխել»: Տվյալ անձը, ըստ տվյալների, նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, բացի այդ, 2 անգամ էլ քրեական գործ է հարուցված եղել, որոնք կարճվել են հաշտության հիմքով:  «Ընդ որում, այդ կարճված գործերից մեկը եղել է 2016 թվականին. տվյալ անձը ծեծի է ենթարկել մեր տուժողին, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշներով  (դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս պատճառել), բայց քանի որ մեր տուժողը բողոք չի ներկայացրել, վարույթը կարճվել է: Հաշտության պայմաններում հնարավոր չէ քրեական գործ քննել»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
17:14 - 13 մարտի, 2020
Չեղարկվել են 5 մեծ տուրիստական խմբերի ամրագրումներ. Մարտի 26-ին սպասվող Մեմինգեն-Գյումրի առաջին թռիչքը կարող է չեղարկվել |aysor.am|

Չեղարկվել են 5 մեծ տուրիստական խմբերի ամրագրումներ. Մարտի 26-ին սպասվող Մեմինգեն-Գյումրի առաջին թռիչքը կարող է չեղարկվել |aysor.am|

aysor.am: Գյումրիում 20 և ավելի հյուրանոցային ամրագրումներ չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով, ասաց Շիրակի մարզի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Նաիրա Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ հարցումներ են ուղարկվել հյուրանոցներ և հյուրատներ պարզելու, թե որքան ամրագրում է չեղարկվել:Արդյունքը հետևյալն է ստացվել. «Հարցված 17 հյուրանոցներից 6-ի մոտ մեկ ամսվա կտրվածքով ամրագրում չի գրանցվել, մնացածի մոտ ակնհայտ պասիվ է: Ընդհանուր չեղարկվել են 5 մեծ տուրիստական խմբերի ամրագրումներ, 2 փոքր խմբեր։ Անհատական անձանց կողմից չեղարկվել են 20 և ավելի ամրագրումներ` պատճառաբանելով կորոնավիրուսի առկայությունը։ Մնացած բոլոր ամրագրումները չեղարկվել են օնլայն տիրույթում առանց պատճառաբանության։ Ամրագրումները հիմնականում կատարվել են ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, ՀՀ-ից: Հարցված 20 հյուրատներից և B&B-ներից, շատերը ինքնակամ փակել են իրենց հյուրատները` կապված վիրուսի տարծման հետ։ Հարցվածներից 7-ի մոտ տուրիստական պասիվությունը զգացվել է տարվա սկզբից։ Ամրագրումները հիմնականում չեղարկվել են օնլայն տիրույթում առանց պատճառաբանության։ Ամրագրումները հիմնականում կատարվել են ՌԴ-ից, Հնդկաստանից, Թաիլանդից, ՀՀ-ից»: Նաիրա Գրիգորյանը նկատեց՝ մտավախություն կա, որ կարող է չեղարկվել նաև մարտի 26-ին Ryanair ավիաընկերության Գերմանիայի Մեմինգեն քաղաքից առաջին չվերթը դեպի Գյումրի, քանի որ Իտալիայից ժամանելու փոխարեն մարդիկ կարող են ժամանել Գերմանիայով: «Եթե Իտալիայից գային Հայաստան, միանգամից կիզոլացվեին, հիմա կարող են Գերմանիայով գալ», - ասաց վերջինս՝ հավելելով. «Իտալիայից եկածները երկու շաբաթ կարանտինի մեջ են լինում, դրա համար հիմա շատերը խուսափում են միանգամից Իտալիայից գալ», - ասաց նա:     Մարտի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման վեց դեպք է հաստատված: 
14:43 - 13 մարտի, 2020
Գյումրու աղմկահարույց ծեծի դեպքով ծառայողական քննություն է իրականացվել, որն ավարտական փուլում է. Ահարոնյան |armtimes.com|

Գյումրու աղմկահարույց ծեծի դեպքով ծառայողական քննություն է իրականացվել, որն ավարտական փուլում է. Ահարոնյան |armtimes.com|

armtimes.com: Օրեր առաջ՝ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 հասցեում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի դեպքի հետ կապված հանգամանքները, նաեւ ահազանգերը ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել, որն ավարտական փուլում է: Քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանությունը բռնության վերաբերյալ ահազանգեր նախկինում այդ հասցեից չի ստացել: Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ահարոնյանն ասաց, որ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ միայն պարզվել է, որ ոստիկանությունն ընդամենը մեկ ահազանգ է ստացել 2018 թվականի հունվարի 7-ին: «Ահազանգը բռնությանը չի վերաբերել»,-ասաց Ահարոնյանը, ապա հավելեց. «Աղջնակի ազգականներից մեկը զանգահարել է ոստիկանություն եւ ասել, թող ոստիկան գա, ապա բողոքել է, որ նշված հասցեում անձ կա, եւ ինքը դեմ է, որ նա գտնվի այդ տանը: Ոստիկանները ժամանել են տուն, տանտիրուհին, այսինքն հանգուցյալը, նշել է, որ որեւէ խնդիր չկա, եւ տանը գտնվողն իր հյուրն է»։ Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության ընթացքում, ըստ Աշոտ Ահարոնյանի, լսվել են եւ հարեւանները, եւ տարածքի պատասխանատու ոստիկանության ծառայողները: 
20:20 - 12 մարտի, 2020
Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն․ Լենա Նազարյան

Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը։ Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։ Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և իհարկե եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին ինչպիսին բռնությունն է»։
15:06 - 11 մարտի, 2020
Forbes-ը ճամփորդելու համար 17 ամենագեղեցիկ ուղղությունների շարքում ներառել է Գյումրին

Forbes-ը ճամփորդելու համար 17 ամենագեղեցիկ ուղղությունների շարքում ներառել է Գյումրին

Մարտի 10-ին Forbes-ը հրապարակել է «17 ամենագեղեցիկ ուղղությունները՝ գարնանը ճամփորդելու համար» վերնագրով հոդված, որտեղ լրագրող Բրեաննա Վիլսոնը այլ վայրերի հետ մեկ տեղ նշում է նաև Գյումրին։ Հեղինակը գրում է, որ Գերմանիայից ու Հունաստանից դեպի Գյումրի իրականացվող բյուջետային ավիաթռիչքների շնորհիվ Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը սկսել է ձերբազատվել 1988 թ․ երկրաշարժի հետ նախկինում եղած ասոցացումներից։ «Գարունը ֆանտաստիկ ժամանակ է՝ Գյումրի այցելելու համար, քանի որ դաժան ձմեռը տեղի է տալիս, ու ծաղիկները ողողում են քաղաքը՝ կարծես թե նախապատրաստվելով նշել Զատիկը՝ իր համեղ մրգերով ու Զատկի փլավով լեցուն ամաններով։ Գյումրին նորաձև սրճարանների ու թեմատիկ խանութների վայր է, այստեղ կան բազմաթիվ մշակութային վայրեր, գիշերելու համար նմանը չունեցող հյուրանոցներ, ինչպես նաև իրենց հումորով հայտնի գյումրեցիներ»։ Հոդվածում հեղինակը պատմում է Gwoog Gastrohouse-ում մատուցվող ավանդական պանրախաշի, տեղական խոտաբույսերից ու ծաղիկներից պատրաստած թեյեր մատուցող Herbs & Honey սրճարանի, ինչպես նաև հայտնի Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի մասին։ ԱՊՀ երկրներից հեղինակը, բացի Գյումրիից, խորհուրդ է տալիս այցելել Թբիլիսի, որը նկարագրում է որպես քաղաք, որն աչքի է ընկնում իր հին շենքերով ու համեղ ուտելիքներով։ Բացի այդ՝ հոդվածում հիշատակվում են Պակիստանի Հունզա հովիտը, Անգլիայի մայրքաղաք Լոնդոնը, Արուբան, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Մահվան հովիտ» ազգային պարկը, Պերուում գտնվող ինկերի մայրաքաղաք Կուսկոն, Վանկուվերը, Մարոկկոն, Իսլանդիան, Մեխիկոն։ Աղբյուրը՝ forbes.com:   Լիլիթ Հարությունյան
13:17 - 11 մարտի, 2020
Գյումրիում կնոջ սպանության և նրա դստերը մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվողը կալանավորվել է |armenpress.am|

Գյումրիում կնոջ սպանության և նրա դստերը մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվողը կալանավորվել է |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում  43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Մարտի 5-ին, ժամը 14:50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց էր տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ էր դարձել, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով  հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը խփել էր նաև վեճին միջամտած դստերը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր: Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել:
18:15 - 09 մարտի, 2020
Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց |armenpress.am|

Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիա»-ի նախաձեռնությամբ, մարտի 9-ին, «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց: Ակցիայի մասնակիցները «Վարդանանց» հրապարակից շարժվեցին Գյումրու Պռոշյան փողոց, դեպի այն տունը, որտեղ մարտի 5-ին դաժան ծեծի հետևանքով մահացել էր 43-ամյա կինը և ծանր վիրավորվել նրա 12-ամյա  դուստրը: «Մենք այսօր հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, մերժենք առհասարակ լռությունը հասարակության կողմից: Մեր պարտքն է իրազեկել, որ կանայք մեղավոր չեն, եւ նրանք չպետք է լռեն: Կնասպանությունն այլեւ տեղ չունի այս կյանքում: Մենք պետք է հասնենք այս գաղափարի իրականացմանը»,- նշեց «Կանանց իրավունքների տուն» հկ նախագահ Կարինե Դավթյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց հետագա գործողությունները կուղղվեն իրավական հարթակ՝ հարուցված քրեական գործը մեղմ պատիժ է սահմանում 28-ամյա երիտասարդի համար: Ըստ երթի կազմակերպիչների՝ 2020 թվականի հունվարից մինչ օրս Հայաստանում կնասպանության 5 դեպք է արդեն արձանագրվել: Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ:  Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին: Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
16:25 - 09 մարտի, 2020