Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ն չընդունեց բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը. այն դարձյալ կքննարկվի հանձնաժողովում |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը. այն դարձյալ կքննարկվի հանձնաժողովում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Պատգամավորների մեծամասնությունն օրենքի նախագծին դեմ քվեարկեց այն բանից հետո, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջարկեց չընդունել օրինագիծը և այն տեղափոխել առաջինից երկրորդ ընթերցման փուլ: Ըստ օրինագծի՝ բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և ընտրված ռեկտորը հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ռեկտորն ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում: Բուհերի կառավարման խորհրդի անդամների թիվը նախատեսվում է սահմանել 9-ը: Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական: Օրենսդրական փաթեթը 86 «կողմ» և 1 «դեմ» ձայնով տեղափոխվեց առաջինից երկրորդ ընթերցման փուլ:
18:23 - 04 մարտի, 2021
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության 2-րդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱԺ հաջորդ քառօրյա նիստում |armenpress.am|

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության 2-րդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱԺ հաջորդ քառօրյա նիստում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլի մասին, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ նիստում: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Մենք ըստ էության 3 քվեարկված թեկնածուներից ունենք առավել ձայներ ստացած 2 թեկնածու, որոնցից որևէ մեկը անհրաժեշտ ձայներ չի հավաքել: Առջևում ընտրության երկրորդ փուլն է»,-ասաց Միրզոյանը: ԱԺ նախագահը նաև տեղեկացրեց, որ քանի որ երկրորդ փուլին ընդառաջ խմբակցությունները, պատգամավորները և թեկնածուները կարող են միմյանց հետ հանդիպելու անհրաժեշտություն զգալ՝ քննարկում անելու համար, հետևաբար երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ քառօրյա նիստի ընթացքում:
18:13 - 04 մարտի, 2021
Պատգմավորն ահազանգում է Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի նախատեսվող կրճատման մասին |armenpress.am|

Պատգմավորն ահազանգում է Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի նախատեսվող կրճատման մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է: Թովմասյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում: «Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հայտնի պատճառներով պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ էին գտնվում, քանի որ ամբողջ ծավալով չի աշխատում հանքը, հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև հանքավայրի մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ հիմա մոտ 300 աշխատակիցների կրճատմամբ հարց է առաջ եկել, մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են: Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանքի»,-ասաց Թովմասյանը:   Պատգամավորը նշեց, որ իր հետ կապվել են բազմաթիվ անձինք՝ Վարդենիսից և հարակից շրջաններից, որոնք մտադրություն ունեն իրենց բողոքը արտահայտել՝ տարբեր ակցիաներով, այդ թվում՝ փակելով երկաթգիծը, որտեղով տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը՝ դեպի Արարատ: Պատգամավորը հույս հայտնեց, որ իր հայտարարությունը կօգնի,որ կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի՝ մեղմելու այդ դժգոհությունը, առաջարկելու որևէ տարբերակ: Նրա կարծիքով՝ քաղաքացիներին պետք է օր առաջ այլընտրանք առաջարկել:
16:35 - 04 մարտի, 2021
2018-ին ՀՀ-ում ապաստանի համար ստացվել է 218 դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207 դիմում. Արմեն Ղազարյան |tert.am|

2018-ին ՀՀ-ում ապաստանի համար ստացվել է 218 դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207 դիմում. Արմեն Ղազարյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանից, թե քանի հոգի են օտարերկրյա պետություններից ապօրինի հատել ՀՀ տարածքը և այստեղ ապաստան խնդրել:«Ունե՞ք նաև ամփոփ տվյալներ թե քանի մարդ է 2021-2020 թվականներին անվերադարձ գնացել Հայաստանից, որպեսզի հասկանանք, թե այդ խոսակցությունները, որ Հայաստանը դատարկվում է՝  թվային լեզվով Հայաստանը դատարկվո՞ւմ է՝ ինչ տեմպերով, ինչ թվերով և ուր ենք հասնելու»,- հարցրեց պատգամավորը:Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, վերջին թվի մեջ վերջին երեք տարվա ընթացքում ապօրինի սահմանահատում, օտարերկրյա պետությունների կողմից հետախուզում և Հայաստանի տարածքում քրեական հետապնդման ենթարկվող գործերի 14-15 տոկոսն են կազմում: «2018 թվականին մենք ունեցել ենք 218 ապաստանի դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020 թվականին 207 ապաստանի դիմում»,-հայտնեց նա:Ինչ վերաբերում է Հայաստանից անվերադարձ մեկնողներին, ապա ծառայության պետը նշեց, որ մեկնող երկրի միգրացիոն ոլորտի պատասխանատուները որևէ երկրում ուղղակի նման հարցի չեն կարող պատասխանել, նման վիճակագրություն կարող է գեներացվել միայն մուտքի երկրներում:
15:36 - 04 մարտի, 2021
Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու |armtimes.com|

Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Ես ցավում եմ, որ ընտրությունը օբյեկտիվ չափանիշների հիման վրա չի կատարվում, այլ՝ քաղաքան որոշման արդյունքում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, ըստ որի իշխող խմբակցությունը չի ընտրելու թեկնածուներից ոչ մեկին: «Ես ինքս՝ որպես թեկնածու ներկայանալով, հասկանում էի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և հասկանում էի, որ կարող է լինել ցանկացած որոշում: Ազգային ժողովը, իմ գնահատմամբ, կադրային որոշում է կայացնում, և որոշում է՝ արդյոք անհրաժեշտ է այս կամ այն անձին ներկայացնել Վճռաբեկ դատարան, կամ Ազգային ժողովը կարող է բավարար ձայներ չտալ և այդ անձը շարունակեր աշատել որպես դատավոր»: Մկրտչյանը հավելեց՝ հասկանում է, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պետք է հետևանքներ ունենային: «Ցավում եմ, որ նման քննարկում տեղի ունեցավ Ազգային ժողովում, մեր թեկնածությունների բովանդակության շրջանակում, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեն հետևանքներ՝ գուցե նաև քաղաքական իմաստով: Հասկանում եմ պատգամավորներին, որ իրենք ինչ-որ ձևով պետք է արտահայտեին դա: Չէի ակնկալում, որ այդ արտահայտումը պետք է լինի քվեարկության ձևով, որովհետև քննադատություններ հնչեցին այս քանի օրերի ընթացքում»: Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում է տեղի ունեցել, Մկրտչյանն ասաց, որ այդ տեղեկությունները չունեն հենման կետ:
14:49 - 04 մարտի, 2021
Իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը․ Արեն Մկրտչյան |armtimes.com|

Իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը․ Արեն Մկրտչյան |armtimes.com|

armtimes.com: Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը անդրադարձավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի երեկվա պատասխաններին: «Բարձրագուն դատական խորհրդի նախագահը ԱԺ նիստերի դահլիճում Ազգային ժողովի 132 պատգամավորի ասում է՝ մի շփոթեք, սա Գլխավոր դատախազի տարեկան զեկույց չէ: Պարոն Վարդազարյան, դուք եք շփոթել ձեր գտնվելու վայրը, դուք Բարձրագույն դատական խորհրդի նիստի չեք, ձեզ կոռեկտ պահեք: Ի տարբերություն շատերի մեզ արյունոտ ձեռքերով բորենիեր չեն նշանակել պաշտոնի, ՀՀ քաղաքացիների ձայնն է ամփոփված այս դահլիճում»: Մեջբերելով Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, Մկրտչյանն ասաց. «Այս հայտարարությունն ու նոյեմբերի 15-ը կարող ենք հռչակել Ռուբեն Վարդազարյանի քաղաքական բենֆիսի օր և այն ընդգրկել տոների և հիշատակի օրերի ցանկում, քանի որ նոյեմբերի 15-ին հուղարկավորվեցին որոշների՝ երկիրը 20 տարի հետ շպրտելու բաղձալի երազանքները»: Մկրտչյանն ասաց՝ մարդակերներին չեն կալանավորել, բայց իրենց պատրաստ են կալանավորել: «Կալանավորելու եք հինգ րոպեում, առանց ձեռքը դողալու, որովհետ ձեզնից որոշների տերերը մեզ չեն ներել 2018-ը, չեն ներել հեղափոխությունը, քանի որ արդեն երեք տարի դասավորված են պատմության փոշոտ դարակներում: 2018-ը մեզ չեն ներելու որոշ դատավորներ, որոնք 2018 ապրիլ-մայիսին շտապօգնության մեքենաների տակ պաղկված գնում էին գործի, գալիս էին տուն»: Պատգամավորն ասաց՝ իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը: «Վստահ եմ, որ թե՛ Բարձրագույն դատական խորհրդում, թե՛ մյուս դատական մարմիններում կան հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ, որոնք իրենց ներդրումն են ունենալու մեր երազանքների Հայաստանի կերտման գործում: Ռուբեն Վարդազարյան, դուք արատավոր անցյալի ուրվականն եք ներկայում: Նոյեմբերի 15-ի ձեր մարտակոչը մարտակոչ էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դուք պատերազմ եք հայտարարել ՀՀ քաղաքացիներին: ԲԴԽ նախագահը անցած տարվա նոյեմբերին դիմել էր դատավորներին.«Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:
14:17 - 04 մարտի, 2021
Երկրի բարձրագույն պաշտոնյայի նկատմամբ մահափորձ է իրականացվում, իսկ ձեր կողմից համարժեք գնահատական չի լինում. պատգամավոր |armtimes.com|

Երկրի բարձրագույն պաշտոնյայի նկատմամբ մահափորձ է իրականացվում, իսկ ձեր կողմից համարժեք գնահատական չի լինում. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում այօր  շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երկուսն են՝ Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը: Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ելույթում նշեց՝ պետք է կենտրոնանալ այն ուղղությամբ, թե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները պատրա՞ստ են կրել այն պատասխանատվությունը, որը դրված է  դատական իշխանության վրա. «Որովհետև մենք խնդիր ենք դրել առողջացնել մի համակարգ, որում առողջացման որևէ հնարավորություն չկա: Ամեն դեպքում մենք փորձում ենք: Համակարգը տարիների  ընթացքում այնպես է արատավորվել, որ որևէ գերբնակական ուժով հնարավոր չէ  հետ բերել վստահությունը»: Բագրատյանը հիշեցրեց թեկնածուներից Արսեն Մկրտչյանի խոսքերը, որ պետք է լինի պատշաճ հարգանք դատարանների նկատմամբ, և  նշեց, որ այդ հարգանքը պետք է վաստակել. «Ինչպե՞ս կարող եք այդ հարգանքը վաստակել, երբ երկրի բարձրագույն պաշտոնյաներից մեկի նկատմամբ մահաձորձ է իրականացվում, իսկ ձեր կողմից համարժեք գնահատական չի լինում: Կարծում եք՝ արդարադատությունն այդքան կտրված պետք է լինի՞ հասարակությունից: Եթե դրվի հանրաքվեի, հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ ժողովուրդը կքվեարկի կալանավորման  ու վերջին պատժի օգտին: Բայց դատարանները որոշեցին, որ իրենք այնքան լոյալ են՝ չեն էլ պատկերացնում գործի լրջությունը: Ինչպես կարող եք դուք այդ հարյուր տոկոսի հարգանքը վաստակել, երբ դուք ակնհայտ սխալ որոշումներ եք ընդունում, որոնց համար իրավաբանական գիտելիքներ պետք չեն: Մեր գործընկերներից մեկի, լրագրողների նկատմամբ էլ է բռնություն լինում, բայց ոչ մի համարժեք գնահատական չի լինում: Սա բումերանգի էֆեկտ է ունենում: Հետագայում, երբ ձեր գործընկերներին վատ բառերով են բնորոշում՝ վնգստացող դատավորներ արտահայտությամբ, դա նրանք վաստակել էին»: Անկախ պատգամավորն ընգծեց՝ դատարանն էլ իստիտուտ է. «Երբ մի պատգամավոր պատշաճ վարք չի դրսևորում, մենք պատասխանատվություն ենք կրում այդ պատգամավորի համար: Կրում ենք, քանի որ պատգամավորի ինստիտուտը վարկաբեկվում է: Եվ, երբ դատավորները ներկայանում են ԱԺ-ին և ԱԺ-ն ընտրում է նրանց, վաղն այդ դատավորն արդարադատություն չի իրականացնում, ազնիվ չէր լինի՞ այսօր չառադրվելը: Թեկնածուն ավելի լավ է տասի փոխարենը մեկը լինի, բայց մենք վստահ լինենք, որ նա իսկապես արդարադատության համար է, այլ ոչ թե ինչ-որ շահեր սպասարկելու»:
12:51 - 04 մարտի, 2021
Կողմ եմ Գերագույն դատարանի մոդելին. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Կողմ եմ Գերագույն դատարանի մոդելին. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման և Գերագույն դատարան ստեղծելու հարցը: Այդ մասին ԱԺ նիստում, Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ցանկանալով լսել այս հարցի շուրջ դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանի կարծիքը:  Մկրտչյանն ասաց, որ լավ կլիներ, որ հանձնաժողովում լիներ գործող դատավոր, որի հետ կքննարկվեին պրակտիկ խնդիրները:  «Մեր երկրում այսօր կա չորս ատյան, սակայն արդյո՞ք այդպես ճիշտ է: Կարող ենք ունենալ այլ լուծումներ: Իմ կարծիքով՝ երեք ատյանը բավարար է, երրորդ ատյանը կլինի Գերագույն դատարան, թե սահմանադրական արդարադատություն իրականացնող դատարան՝ պետք է քննարկվի:  Ես կողմ եմ եղել և հիմա էլ կողմ եմ Գերագույն դատարանի մոդելին, այսինքն՝ երեք ատյանի մոդելին, բայց դեռ բավական աշխատանք ունենք անելու»,- ընդգծեց թեկնածուն: 
10:31 - 04 մարտի, 2021
Կառավարությունը մտադրված է էականորեն ավելացնել գիտությանը հատկացվելիք բյուջեն |armenpress.am|

Կառավարությունը մտադրված է էականորեն ավելացնել գիտությանը հատկացվելիք բյուջեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը պատրաստակամ է էականորեն ավելացնելու գիտության բյուջեն: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Մխիթար Հայրապետյանի հարցին: Փոխվարչապետը հիշեցրեց, որ դեռ 2019-ից սկսած ԱԺ-ի հետ քննարկումերի արդյունքում ավելացրել են 2020-ին գիտությանը հատկացվելիք բյուջեն՝ 1.5 մլրդ դրամով: «Վերջին քննարկումից հետո մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Գիտության պետական կոմիտեն կներկայացնի իր առաջարկությունները՝ մի փոքր մանրամասն և հստակեցված: Ես մենք նշել ենք, որ միանշանակ պատրաստակամ ենք գիտության բյուջեն էականորեն ավելացնել»,-ասաց Ավինյանը: Նա միևնույն ժամանակ նշեց, որ օրենսդրությամբ՝ տարբեր ոլորտներին վերաբերող սահմանաչափեր կան:  Բայց Ավինյանը վստահեցրեց, որ ինչը վերաբերում է գիտությանը հատկացվելիք բյուջեի ավելացմանը, իրենք միանշանակ տրամադրված են ավելացնելուն:
18:41 - 03 մարտի, 2021
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում․ ՄԻՊ

ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ: ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում: Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:
18:18 - 03 մարտի, 2021
Բանակցություններ են ընթանում, որ Իրանում հայտնված օդանավն այսօր վերադառնա Երևան. Ավինյան |armenpress.am|

Բանակցություններ են ընթանում, որ Իրանում հայտնված օդանավն այսօր վերադառնա Երևան. Ավինյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վերադառնա Երևան: Այս մասին Ավինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին: Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով՝ «Fly Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է Կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի: «Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք՝ ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն, այլ՝ դեպի Վարնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում՝ վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում»,- ասաց Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը նշեց, որ թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն շահագործող ավիաընկերությունը: «Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ, ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ: Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երևան»,- նշեց փոխվարչապետ Ավինյանը:
18:12 - 03 մարտի, 2021
Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում. փոխվարչապետ |1lurer.am|

Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում. փոխվարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ԳՇ հայտարարությունը բավականին խնդրահարույց է՝ առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ՝ ԳՇ պետը և ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի, քաղաքականության հետ չպետք է առնչվեն ու կապ ունենան: «Խնդրահարույց է այն առումով, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը, և որևէ կերպ քաղաքական հայտարարությունները չեն մտնում ԳՇ գործառույթների մեջ»,- նշեց Ավինյանը՝ ընդգծելով՝ Զինված ուժերը պետք է զբաղվեն այն գործառույթներով, որոնցով լիազորված են՝ ըստ Սահմանադրության:
18:05 - 03 մարտի, 2021