Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին». Չավուշօղլու |tert.am|

«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարայի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելուց հետո Թուրքիան կտեղեկացնի Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Թուրքիան զարմացած է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքից: «Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին: Մենք պետք է պաշտպանենք մեր նախնիների ժառանգությունը, և տաճարի կարգավիճակը դրա հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Պատասխանելով Հունաստանի, Հռոմի պապի և այլոց արտահայտած քննադատության և անհանգստության մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է. «Մենք հարգում ենք ցանկացածի կարծիքը, եթե անգամ այդ կարծիքի հետ համաձայն չենք, բայց չենք կարող ընդունել Թուրքիայի ինքնիշխանության դեմ արվող մեկնաբանությունները»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
16:46 - 13 հուլիսի, 2020
Չավուշօղլուն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ընտրություններին |ermenihaber.am|

Չավուշօղլուն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ընտրություններին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  թուրքական «DİM TV Alanya» հեռուսատաընկերության ուղիղ եթերում պատասխանել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին և Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շար հարցերի։ Նա նաև անդրադարձել է  արցախյան հիմնախնդրին, օրերս այնտեղ կայացած նախագահական ընտրություններին: Ադրբեջանից Էլշադ Էյվազովը Չավուշօղլուից հարցրել է, թե երբ է Թուրքիան աջակցելու Ադրբեջանին, որպեսզի վերջինս «կարողանա իր սեփական հողերը ազատել բռնազավթումից»։ Թուրքիայի արտգործնախարարը կրկին առաջ է քաշել թուրք-արդբեջանական այն թեզը, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը պիտի լուծել  «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»։ Նախարարը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի աշխատանքներից՝ ափսոսանք հայտնելով, որ երկար ժամանակ ի զորու չեն եղել լուծել հիմնախնդիրը։ Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ընտրություններին, Չավուշղօղլուն հայտնել է, որ Անկարան դա չի ճանաչում՝ միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի ղարաբաղյան հարցում: Ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուս գործընկերոջ՝ Պուտինի հետ գրեթե բոլոր հանդիպումներում հորդորում է միասին լուծել Ղարաբաղի հարցը։ «Այսինքն, այս հարցերում Ադրբեջանը մեզ ուղղված ինչ խնդրանք ունենա, մենք այն կբավարարենք և համատեղ կշարժվենք»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
11:42 - 25 մայիսի, 2020
Պոմպեոն և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

Պոմպեոն և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։  Պոմպեոն նշել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել է աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում թուրք-ամերիկյան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ «Շարունակելու ենք համագործակցությունը Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացիներին իրենց երկրներ բերելու ուղղությամբ, ինչպես նաև մատակարաման շղթայի ոլորտում»,- գրել է նա։  Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսն իր հերթին է տեղեկություն հրապարակել հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ այդմ՝՝ Պոմպեոն և Չավուշօղլուն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի դերին։ Բացի այդ քննարկել են  երկկողմ հարաբերություններին վերաբերող տնտեսական և անվտանգային մի շարք հարցեր։ 
10:40 - 19 մայիսի, 2020
Չավուշօղլուն հերքել է շնչառական սարքերը յուրացնելու մասին իսպանական կողմի հայտարարությունը |ermenihaber.am|

Չավուշօղլուն հերքել է շնչառական սարքերը յուրացնելու մասին իսպանական կողմի հայտարարությունը |ermenihaber.am|

ermenihaber.am: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իրենց կողմից գնված արհեստական շնչառության սարքերը յուրացվել են Թուրքիայի կողմից։ Այդ հայտարարությունը մեծ արձագանք էր գտել իսպանական մամուլում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ հերքելով Թուրքիայի կողմից Իսպանիային պատկանող արհեստական շնչառության սարքերի յուրացման մասին իսպանական կողմի պնդումները։ Չավուշօղլուն նշել է, որ այդ հարցի շուրջ խոսել է Իսպանիայի արտգործնախարարի հետ և Արանչա Գոնսալես Լայան ինքը հերքել է այդ պնդումները։ Ըստ թուրք նախարարի պարզաբանման՝ Իսպանիան մեծ ցուցակով պահանջներ է ներկայացրել։ Սակայն Թուրքիան չի կարող բավարարել այդ բոլոր պահանջները, քանի որ նախ պարտավոր է երաշխավորել իր ներքին կարիքների ապահովումը։ Արհեստական շնչառության սարքերի արտահանումը, ըստ Չավուշօղլուի պնդման, կարող է իրականանալ միայն հատուկ թույտվությամբ։
16:59 - 06 ապրիլի, 2020
Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները․ Չավուշօղլու |azatutyun.am|

Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Թուրքիան այլևս ի վիճակի չէ փախստականների նոր խմբեր ընդունել` լինի դա Սիրիայից, թե որևէ այլ երկրից», - Financial Times-ում այսօր հրապարակված հոդվածում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «ԵՄ անգործությունը` բիծ մարդկության խղճի վրա» վերնագրված հրապարակման մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդում է, որ վերջին տարիներին Թուրքիան շուրջ 40 միլիարդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար: «Մեր երկիրը, սակայն, այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները», - նշել է Չավուշօղլուն: Նախարարի խոսքով՝ Արևմուտքը որևէ գործնական քայլի չի դիմում Իդլիբում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար: «Այդ իսկ պատճառով վերջին 9 տարում Իդլիբում 3,5 միլիոն մարդ է կուտակվել: Այդ շրջանը վերածվել է նոր Գազայի հատվածի», - պնդել է Չավուշօղլուն:
16:25 - 23 մարտի, 2020
Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Արցախի հարցով Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուի հանդիպմանը, արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան

Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Արցախի հարցով Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուի հանդիպմանը, արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Այս հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում արձագանքել էր աստվածաշնչյան մեջբերմամբ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մինսկի խմբի համանախագահներին ուղղած Մևլութ Չավուշօղլուի խորհուրդը մտածելու առիթ է տալիս Ղուկասի 4:23-ի շուրջ՝ «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»»,- գրել էր Մնացականյանը: Նշենք, որ հանդիպման վերաբերյալ մասնակիցները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել:  Չավուշօղլուի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն անդրադարձել են նաև Facebook սոցցանցի հայկական տիրույթում:  Թեմայի վերաբերյալ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի գրառմանը հաջորդել են տարաբնույթ մեկնաբանություններ ու քննարկումներ, որոնց ընթացքում հարց է ուղղվել նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովային, թե ինչպես է գերատեսչությունը վերաբերում այն փաստին, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին: Մարիա Զախարովան ի պատասխան հաստատել է, որ խմբի կազմում Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցել է հանդիպմանը: Օգտատերերից մեկի այն հարցին, թե հանդիպումն ինչ կապ ունի Սիրիայում տիրող իրավիճակի էսկալացիայի հետ, Զախարովան պատասխանել է, թե իրեն հայտնի չէ, թե ինչպես է հանդիպումը կապված Սիրիայի հետ: Զախարովան նշել է, որ ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ Ռուսաստանն այս հանդիպումը չեն մեկնաբանել, քանի որ իրենք պարբերաբար նմանատիպ միջոցառումներ են անցկացնում տարբեր երկրների հետ: Մեկ այլ օգտատեր էլ հարց է ուղղել այն մասին, թե արդյո՞ք Ռուսաստանը սատարում է Թուրքիայի հաշվին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու Ադրբեջանի ցանկությունը, չեզոքություն է պահպանում, թե՞ կտրականապես դեմ է գործընթացի նման վերափոխմանը: Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանը ելնում է առկա ձևաչափի արդիականությունից:
09:11 - 03 մարտի, 2020