Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինությունը մեկնարկեց Լոռու մարզից |armtimes.com|

Աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինությունը մեկնարկեց Լոռու մարզից |armtimes.com|

armtimes.com։ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ Արամայիս Եսայանը երկրաշարժից հետո մինչ օրս շարունակում էր ընտանիքով բնակվել վագոն տնակում: Տարիներ առաջ «Գլենդել հիլզ» ընկերությունը սկսեց տան շինարարությունը, որն այդպես էլ ավարտին չհասցվեց: 30 տարի շարունակ տնակում բնակվող Արամայիս Եսայանի համար բնակարան ունենալը այլեւս երազանք էլ չէր. «Դակումենտները որ սկսեցինք դզել, էլի չէի հավատում, շատ շինանարություններ եմ արել, բայց իմի մասով հույս չունեի, որ կտեսնեմ, շինարարությունը կանգնեց, թողին գնացին, բայց այսօր ուրախ եմ, որ թոռներս ապահով տան մեջ կապրեն ու վերջապես դոմիկից դուրս կգան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արամայիս Եսայանը: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները մեկնարկեցին այսօրվանից հենց Արամայիս Եսայանի տան շինարարությամբ: Մեկնարկին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» Բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ նախագահ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ: ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի թիվ 1339-Ն որոշման համաձայն՝ 2018թ. պետական բյուջեով հատկացվել է 458 մլն դրամ՝ մարզի 13 գյուղական համայնքներում բարձր պատրաստվածություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը համագործակցում է «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Մինչև տարեվերջ 44 ընտանիքների համար անցյալում կմնան վագոն տնակում ապրելու հետ կապված ծանր հիշողությունները: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոնկրետ այս ծրագրում ընդգրկվել են այն ընտանիքները, որոնց տվյալները ճշտված ու հստակեցված են, եւ հավելյալ գույքագրման կարիք չունեն. «Ում համար նախատեսված է եղել բնակարան կառուցել, բայց կիսատ է մնացել, պետության կողմից ֆինանսավորում է կատարվել, որպեսզի ավարտին հասցվեն այդ բնակարանները»:    
11:19 - 16 ապրիլի, 2019
Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ազատվել է պաշտոնից

Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ազատվել է պաշտոնից

Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Հարգելի Լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը։ Այնուամենայնիվ ես բավականաչափ ուժ և կորով ներդրեցի, ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման և բարձրաձայնման։ Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը, լինելու եմ միշտ Ձեր կողքին և ուշի ուշով հետևելու եմ քաղաքական զարգացումներին, մարզում տեղի ունեցող կադրային քաղաքականությանը և իմ կողմից պարբերաբար տեղի ունեցող իրադարձություններին տալու եմ քաղաքական գնահատականներ և որ ակումներ։ Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ... Ղոչաղ կացեք...» https://www.facebook.com/photo.php?fbid=574499386370460&set=a.301587273661674&type=3&theater
05:50 - 28 մարտի, 2019
Անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում

Անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ձևավորված անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում: Նիստի ընթացքում հստակեցվեց, որ աշխատանքային խմբին հաջողվել է մինչ այս պահը հավաքագրել 6338 ոչ հիմնական շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը՝ Շիրակի մարզում, դրանցից 3150-ը տեղադրված են պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքներում են գտնվում: Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն անդրադարձավ Աշոցքի Կոճոռ թաղամասի հիմնահարցին: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ խնդիրն առաջիկայում կքննարկվի: «Ժամանակին էդ փայտաշեն թաղամասի բնակիչներին տրվեց օրդեր, մարդիկ գրանցեցին որպես մշտական բնակարաններ, բայց դրանք ժամանակավոր էին եւ 20 տարուց ավել բնակվել չի կարելի, քանի որ մեր պայմաններում դրանք երկար չեն դիմանում: 30 տարի առաջ դա էդ անօթեւանների համար երկնքից իջած մանանա էր, ստացան բնակարան, կարեւոր չէր, թե ինչ, եւ դա փրկություն էր էդ պահին: Մենք էդ պահին ոնց որ ժամանակ շահեցինք եւ հասանք այսօրվան: Այս խնդրի համար առանձին որոշում է պետք կայացնել եւ լուծել»,-լրագրողների հետ զրույցում ասած Վերմիշյանը: Աշխատանքների վերջնական արդյունքներն ի մի են բերվելու մինչեւ հունիսի 30-ը եւ որպես ամբողջական փաթեթ ներկայացվելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ուսումնասիրությունից եւ հետագա քննարկումներից հետո պարզ դառնա, թե ինչ ձեւով է կարգավորվելու ՇՄ անօթեւանության խնդիրն ու քանի՞ անօթեւան ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվելու:
11:49 - 27 մարտի, 2019
Լոռիում 37 գազալցակայաններից միայն 4-ի սանհանգույցներն են համապատասխանել չափորոշիչներին |armtimes.com|

Լոռիում 37 գազալցակայաններից միայն 4-ի սանհանգույցներն են համապատասխանել չափորոշիչներին |armtimes.com|

Դեռ նախորդ տարեվերջին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը հանձնարարական իջեցրեց, ըստ որի, գազալցակայաններում տնտեսվարողները պարտավոր են կարգի բերել սանհանգույցները: Հանձնարարականից հետո իրականացվել են ուսումնասիրություններ, կատարվել են իրազեկման աշխատանքներ, հայտնաբերվել են խախտումներ: Տնտեսվարողները զգուշացվել են: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Մելանյա Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ուսումնասիրել են Լոռու մարզում գործող բոլոր 37 գազալցակայանները, աշխատանքները կատարվել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի փետրվարի 4-ի գրության վրա: «Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հանձնարարականի հիման վրա կատարել ենք իրազեկման աշխատանքներ, բոլոր նշված գազալցակայաններն ուսումնասիրվել են, խախտումներ են արձանագրվել, իրենց տեղյակ ենք պահել ու իրազեկել, ու արդեն 2019թ-ի փետրվարի 4-ի գրության հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ ու կատարվել զնման աշխատանքներ: Պատասխանատուի խոսքով՝ գործի քննությունը այսօր է կայանալու, հետեւաբար, իրենք չգիտեն, թե արձանագրված խախտումներից քանիսն են վերացվել: Նրա խոսքով, խախտումներ առհասարակ չեն արձանագրվել 4 գազալցակայաններում, մյուս 33 գազալցակայանների սանհանգույցներում խախտումներ հայտնաբերվել են. «Կան գազալցակայաններ, որ արձանագրված խախտումներն արդեն վերացրել են»: armtimes.com
11:18 - 11 մարտի, 2019