Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Քաջազնունի փ. 6, 4, 4ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք, Թումանյան փ. 1 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 2 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 21, 25 շենքեր, Գր. Լուսավորիչ փ. 3 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Փարպեցու փ. 4 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարոնյան փ. 28, 28ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 37 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 25/14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 1 շենք, Սունդուկյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձորի փ. 69 շենք, Այգեձորի նրբ. 22 շենք,Փափազյան փ. 16ա, 36 շենքեր, Կոմիտասի պող. 45 շենք, Համբարձումյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 12 շենք, Ա.Ավետիսյան փ. 23 շենք, Համբարձումյան փ. 14 շենք, քաղ․ «Ա․Աբրահամյան», «Ցոլք Էլիտ» ԱԿ, «Ջի էն Ջի» ՓԲԸ, «Դիդի Գրուպ» ՍՊԸ, «Ռ․Գալստյան» ԱՁ, քաղ․«Ս․Մնացականյան», «Էնի էլ․նյութերի ինստիտուտ» ՍՊԸ, քաղ․«Ա․Երիցյան», Նիզամի փ․2 շենք, Մանանդյան փ․1/3 շենք, Մայիսի 9-ի փ․3, 5, 7, 9, 9/1, 13 շենքեր, Նիզամի փողոցի սեփական տներ, Մայիսի9-ի փողոցի սեփական տներ, Մարքվարտի փ․85/1 շենք, Շիրակի փ․56/1, 58/1 շենքեր, Շիրակի, Մարքվարտի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Շինարարների փ. 10 շենք, Նազարբեկյան փ. 31 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 16 շենք, Դավթաշեն 2-րդ թաղ. 44 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 9 շենք, Մարգարյան փ. 29/2 շենք, Անդրանիկի փ. 96 շենք, Սեբաստիայի փ. 86 շենք, Ավան՝ 5-րդ, 7-րդ փողոցների 1-ին, և 2-րդ նրբանցքների սեփական տներ, Շահինյան փողոցի, Մարշալ Խուդյակով փողոցի սեփական տներ, Խուդյակով փ․70, 68/1, 84/1, 84/2, 84/3, 84/4 շենքեր, Դ․ Վարուժան թաղ․9, 10 շենքեր, Իսահակյան թաղ․4 շենք, Հովհաննիսյան թաղ․27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 12 պոլիկլինիկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դ․ Վարուժան փ. 4 շենք, Աճառյան փ․ 44, 2/1շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ․13 (3/5) շենք ,Տաշքենդի փ․18 (2/6 ) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 17 շենք, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 8 շենք, Ա․ Հովհաննիսյան փ. 24/1 շենք (2, 4 մուտքեր), Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 4/1 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 11 շենք, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1 շենք, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 50/5 շենք, Ն․ Ստեփանյան փ. 9 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Բ․ Մուրադյան փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Եղվարդ համայնքի Կոմիտասի, Չարենցի, Աբովյանի, Սայաթ-Նովա, Իսահակյան, Սաֆարյան, Թարգմանչյանց փողոցներ՝ մասնակի, Նուռնուս և Քանաքեռավան համայնքներ, «Ռեդ-Գրուպ», «Երևան խմելու ջուր», «Նորմա Կաթ», «Լույս, Միաձույլ» ՍՊԸ, Սառնարան, Մերգելյան, Ֆերի, Ա․ Քամալյան, Զանգեզուր կոոպ․, Սառնարան թաղամաս, Գեղարքունիքի մարզում՝ 10:30–13:00 Սևան քաղաքի Հրազդան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներն ամբողջությամբ:
09:24 - 10 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնի Կոտայքի և Արարատի մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնի Կոտայքի և Արարատի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում`11:00-17:00 Այգեստան 9փ. 41-55 սեփական տներ, Այգեստան 11փ. 82-199 սեփական տներ և ոչ բնակաիչ-բաժանորդներ, Քաջազնունի փ. 6 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 60 շենք, Մաշտոցի պող. 21 շենք, Փարպեցի փ. 4 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարոնյան փ. 28 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Բուզանդի փողոց «Հայ Կապալ» , Լազոյի փ․4, 6 շենքեր, Կաշեգործների, Լազոյի փողոցների սեփական տներ, Ս․Զորավարի փ․40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Պապովի, Տիմիրյազովի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Սերոբ փ. 11 շենք, Համբարձումյան փ. 12, 14 շենքեր, Թբիլիսյան խճ. 3, 3/2, 3/14, 5 շենքեր, Արաբկիր 25, 35 փողոցների սեփական տները, Վ.Դավթյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արղության փ. 8/3 շենք և սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հ.Էմին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մալխասյանց փողոցի սեփական տները, Փափազյան 2 նրբանցքի սեփական տներ, Հ.Սահյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր և սեփական տներ, Մանուշյան փողոցի սեփական տներ, Այգեկցու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սևքարեցի Սաքո փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 5 մանկական հիվանդանոց, Մամիկոնյանց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մալխասյանց փ. 1/11 շենք, Գյուլբենկյան փ. 37 շենք, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Դայան», «Կոմֆորտ Ռ ԵՎ Վ», «Ռասսի» ՍՊԸ-ներ, «Հիդրոգեն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արաբկիր» ԲԲԸ, «Օկտան Թեսթ» ՓԲԸ, «Էներոգոկապ» ՓԲԸ, Ծերենցի փ. 7 շենք, Անդրանիկի փ. 96 շենք, Նորաշեն թաղ. 43 շենք, Նազարբեկյան փ. 25 շենք, Մարգարյան փ. 45 շենք, Մարգարյան փ. 29/2 շենք, Սիսակյան փ. 16 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 18,19 շենքեր, Դավթաշեն 2-րդ թաղ. 42 շենք, Արարատյան 1-ին զանգ. 10/5 շենք, ՀԱ Ա-1 թաղ. 157 շենք, Արեշ 19փ. 20-26 (զույգ); 22 փ. 94-117 սեփական տներ, Դիմիտրով փ. 140-194 սեփական տներ, Դիմիտրով 5-րդ նրբ. 1-31 սեփական տներ, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 17 շենքի 1-ին մուտք, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 20 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ և Մոլդովական 24/2, 26 շենքեր, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Ա․ Հովհաննիսյան փ. 24/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 48 շենք, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 62 շենք, Նոր -Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքեր, Ավետիսյան փ. 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 48, 51, 52, 53, 58 շենքեր, թիվ 88 դպրոց, թիվ 117 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 67 շենքի 2-րդ մուտք, Ավան՝ Իսահակյան թաղ․2/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովհաննիսյան թաղ․50 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղի Հանք՝ Աճառյան փ. 18 շենք, թիվ 11 ուսումնարանի հանրակացարանի շենք, Առինջ գյուղի՝ Դուրյան թաղամասի սեփական տներ, Ավան՝ Ն․ Սաֆարյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝09:00-16:00 Կոշ, Ավան, Լեռնարոտ և Վերին Սասունիկ գյուղեր, Կոտայքի մարզում՝10:00-16:00 Եղվարդ համայնքի Կոմիտասի, Չարենցի, Աբովյան, Սայաթ-Նովա, Իսահակյան, Սաֆարյան, Թարգմանչյանց փողոցներ՝ մասնակի, Նուռնուս համայնք՝ մասնակի, Արարատի մարզում՝10:00-13:00 Ավշար, Սիսավան, Վանաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:
09:30 - 09 հուլիսի, 2020
Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանում`11:00-17:00 Սայաթ-Նովա պող. 10 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սայաթ-Նովա պող. 26 շենք, Հերացի փ. 18 շենք հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 40 շենք (8-12 մուտքեր) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 15, 23 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 սեփական տներ, Կոնդ թաղ. 53-99 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-107 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավագ Պետրոսյան և Վրթանես Փափազյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 36/4-36/6 շենքեր, Հ.Էմին փ. 92/1 շենք, Մալխասյանց փ. 1/11 շենք, Ա.Սերոբ փ. 9 շենք, Սունդուկյան փ. 15/1 շենք, Բաղրամյան 2 փակ. 6 շենք և սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 12-14 շենք, Արաբկիր 25 և 35 փողոցների սեփական տներ, Վ.Դավթյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 17 շենք, Դավթաշեն 2-րդ թաղ. 41շենք, Նազարբեկյան փ. 22 շենք, Սիսակյան փ. 16 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 16 շենք, Բաբաջանյան փ. 38 շենք, ՀԱ Ա-1 թաղ. 144 շենք, Շիրազի փ. 6 շենք, Արարատյան 1-ին զանգ. 10/5. 17, 18 շենքեր, Շիրազի փ. 40 շենք, Բուռնազյան փ. 22-59սեփական տներ, Բուռնազյան 1-ին նրբ. 1-15 սեփական տներ, Միչուրինի փ. 5 շենք և 6 – 12 (զույգ) սեփական տներ, Սուվորովի փ. 2-15, 5, 5Ա սեփական տներ, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 1 շենք, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 60, 50/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Ա․ Հովհաննիսյան փ. 24 և Գայի պող. 45 շենքեր, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի նրբ․ 1 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր -Նորքի 6-րդ զանգ.` Շոպրոնի 4-րդ նրբ․ 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 67 շենք (4 և 7 մոուտքեր), Ավան՝ Դ․Վարուժան փ. 8 շենք, Իսահակյան թաղ․ 2/1 շենք, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 15(1/8) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տաշքենդի փ. 12 (3/2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Եղվարդ համայնքի Կոմիտասի, Չարենցի, Աբովյանի, Սայաթ-Նովա, Իսահակյան, Սաֆարյան, Զաքարյան փողոցներ՝ մասնակի,Նուռնուս համայքն ամբողջությամբ,11։00-15։00 Պռոշյան համայնքի հարավ արևելյան թաղամաս, «Ս․Լ․Լ գազ», «Ատ մարտինա», «Այիսա գազ», «Բադալյան և եղբայրներ», «Նվեր Թորոսյան», «Զ․ Սարգսյան», «Վանահովիտ», «Էվա Մակ», « Սամվել Սասուն», «Սերֆուդ պահածոներ», «Արես Տրանս ունիվերսալ»ՍՊ Ը-ներ:
10:42 - 08 հուլիսի, 2020
Կոտայքի մարզի Եղվարդ և Զորավան համայնքներում աշնանը շահագործման կհանձնվի հիմնանորոգված և կահավորված երկու մանկապարտեզ

Կոտայքի մարզի Եղվարդ և Զորավան համայնքներում աշնանը շահագործման կհանձնվի հիմնանորոգված և կահավորված երկու մանկապարտեզ

Կոտայքի մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ըստ այդմ՝ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորագույն մասն են կազմում նախակրթական հաստատությունների կառուցումը: Աայս մասին հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից:Այդ համատեքստում Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիաների շարքում մշտապես առկա են մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրեր:Աղբյուրի փոխանցմամբ նախօրեին Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Նաիրիի տարածաշրջանի Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում արդեն այս աշնանը շահագործման հանձնվող երկու մանկապարտեզներ: Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով Կապիտալ վերանորոգվել և ամբողջական կահավորվել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզը՝ նախատեսված 10-12 խմբերի՝ շուրջ 300 փոքրիների համար: Ծրագրի արժեքը 113.220.000 ՀՀ դրամ է, որի 50%ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է: Հիմնանորոգվել և ամբողջական կահավորվել է Զորավան համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է: Առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը, համայնքի միջոցներով վերանորոգումից, տանիքի փոփոխությունից և կահավորումից հետո, կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ:
15:50 - 03 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում`11:00-17:00 Վրացյան փ. 71, 71/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարյան փ. 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մյասնիկյան փ. 22, 26, 33ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-107 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 35 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 30 շենք, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ․ 1, 3, 5; Տաշքենդի նրբ․ 2, 4, 6, 8, 10, 12, 13, 15; Աշխաբադի փ․ 1, 5, 7; Բաբաջանյան նրբ․ 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 13 շենքեր, թիվ 7 մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Դ․ Վարուժան 10 շենք և հարակից ոչ բնակիչ–բաժանորդներ, Կոտայքի մարզում՝12:00-14:00 Զովունի համայնքն ամբողջությամբ, Արագածոտնի մարզում՝11:00-14:00 Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Օդևան, Մեծաձոր, Կաքավաձոր, Դիան, Ագարակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Աշնակ գյուղեր:
09:20 - 03 հուլիսի, 2020
Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին: Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը: Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական: Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են: Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել:  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին: Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան: Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։  Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական: Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին: Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում: Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը: Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական: Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով: Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը: Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են: Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է: Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է: Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են: Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է: Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից: Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը: Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն: Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից: Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից: Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը: Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում: Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով: Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից: Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից: Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։ Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել: Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։ Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում: Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը:  Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը:  Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը: Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Նարեկ Մարտիրոսյան
14:56 - 02 հուլիսի, 2020
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:  Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։
12:04 - 02 հուլիսի, 2020
2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի

2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Կառավարության որոշման համաձայն, 2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի։Այս պահին մեր մարզում գործող սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:Մոտակա օրերին կգործարկվի ևս երկու սպանդանոց՝ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում «Չանախ» ՍՊԸ-ին կից և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում:Նոր սպանդանոցների կառուցման հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում կունենանք ավելի ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով սպանդանոցներ:Անասնապահներին և սպանդանոցային մորթ իրականացնող կազմակերպություններին հորդորում եմ համատեղ ուժերով կյանքի կոչել սպանդանոցային մորթի կազմակերպման վերաբերյալ Կառավարության ծրագիրը:Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ Կոտայքի մարզում գործող սպանդանոցների ցանկը»։
16:27 - 30 հունիսի, 2020
Բացահայտվել է համայնքին շուրջ 3 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք

Բացահայտվել է համայնքին շուրջ 3 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ  այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գ. Ս.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2002 թ. հոկտեմբերից նշված համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով իրավասու լինելով համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն համարվող գույքը, նույն օրենքի 12.1-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխան համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը և (կամ) դրանց առաջարկությունները։ Ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նույն համայնքի ավագանիների օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ պայմաններ է ստեղծել Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող և նշված համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 87.7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելուն, որպիսի դիտավորությունն իրագործելու նպատակով, «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» համայնքի ավագանու 13.10.2017 թվականի N 37-Ն որոշման հիման վրա, կազմվել է հողաշինարարական գործ, որը, Կոտայքի մարզպետի համաձայնությամբ, կարծիք ստանալու նպատակով, ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ: Դրական կարծիքների հիման վրա ՀՀ վարչապետի 13.08.2001թ. որոշման հիման վրա ստեղծված՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 12.02.2017թ. N 78 եզրակացությամբ Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակավայրերի նպատակային նշանակության և այլ արտադրական նշանակության հողերից ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի (արոտ), ինչի հետևանքով նվազեցվել է նշված հողերի կադաստրային արժեքը՝ 3.967.548.000 (երեք միլիարդ ինը հարյուր վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամից դառնալով 25.340.000 (քսանհինգ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները ձեռք բերել զգալիորեն ցածր գնով: Այնուհետև, նույն համայնքի պաշտոնատար անձը, իրագործելով իր մտադրությունը, կազմակերպել և անց է կացրել համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները օտարելու վերաբերյալ աճուրդ, ապահովելով աճուրդի երկրորդ մասնակցի ձևական ներկայությունը, ապա համոզվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները պահպանված լինելու մասին, նույն համայնքում կայացված ձևական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ 29.284.157  ՀՀ դրամով օտարվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը: Այնուհետև, ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.22 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը Առինջ համայնքի ղեկավարի 26.08.2019թ. N 533-Ա որոշմամբ կրկին գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների կատեգորիայի և այդ պայմաններում հողատարածքի վրա «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության պատասխանատու անձանց կողմից կառուցվել է շուրջ 1860 մակերեսով քարե շինություն և բեռնատարների կայանատեղի համար նախատեսված ասֆալտապատ տարածք, այսինքն՝ հողամասը փաստացի օգտագործվել է այն նպատակային նշանակությամբ, ինչն ի սկզբանե գրանցված է եղել համայնքում՝ մինչև  «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը օտարելը: Նման ապօրինի գործողությունների հետևանքով Առինջ համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերով՝ 3.938.263.843  ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Առինջ համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:51 - 26 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Շիրակի փողոց, 4-րդ նրբ․3 շենք, Շիրազի փ. 22 շենք, Թավրիզյան փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զովունի համայնքն ամբողջությամբ, հարակից արտադրական ձեռնարկություններ և տարածքի ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-13։00 Գավառի Պետական համալսարան, Բժշկական կենտրոն, «Թամարա-կաթ» ՍՊԸ-ն, Միքայելյան, Սարինգուլյան, Չարենցի փողոցներ, Ազատության փողոցը մասնակի, Գեղարքունիքի մարզային դատախազություն, «Գավառ-Տրանս» գազալցակայան, «Փեփոյի-Ձոր» թաղամաս և տարածքի և ոչ բնակիչ-բաժանորդներ,11։00-15։00 Գեղամասար, Ավազան, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Արփունք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:19 - 26 հունիսի, 2020
Ապօրինի, առանց հիմքերի մեղադրանք է. Քասախի համայնքապետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը  |news.am|

Ապօրինի, առանց հիմքերի մեղադրանք է. Քասախի համայնքապետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |news.am|

news.am: Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` այն որակելով ապօրինի, առանց հիմքերի եւ հանգամանալից ուսումնասիրման: Զրույցում նա պատմեց իրեն առաջադրված մեղադրանքի մանրամասները: «Համայնքի բնակիչը իր գնած խանութի դիմացից մի 50-60 սմ առաջ է եկել, դիմային ապակին փոխել է, բնակիչը ցուցմունք է տվել, որ իբրեւ թե ես եմ բանավոր թույլ տվել»,- պատմեց նա: Հունիսի 2-ին էլ վարչական պատասխանատվության  ենթարկելու մասին էլ նա ասաց, որ չեն մտածել , որ դա իրավախախտում է եւ քրեական գործ հարուցելուց հետո են վարչական պատասխանատվության ենթարկել: «Ճիշտն ասած մենք մի քիչ շտապել ենք, եւ վարչական տույժի ենք ենթարկել քաղաքացուն, այնուամենայնիվ հիմք ընդունելով քննչականից ստացած գրությունը, սակայն քննչականը պետք է ուսումնասիրություն կատարի, նոր քրեական գործ հարուցի»,- հավելեց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ  Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով  նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները: Նշված դեպքի առթիվ 2020թ. հունիսի 18-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հատկանիշներով, որի նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի  բնակիչը 1993թ. Քասախ համայնքի Ռ.Սաֆարյան 8-րդ հասցեում կառուցել է շինություն, որի դիմացի հատվածում 17քմ. եղել է ապօրինի, որը վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչուհու:   Այնուհետև վերջինիս որդին, ով փաստացի տիրապետում է նշված գույքը, 2015թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ համայնքի՝ վերոնշյալ բնակչի կողմից ապօրինի կառուցված՝ Ռ.Սաֆարյան 8-րդ հասցեում առկա 17քմ. տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար,  ինչին համայնքի ղեկավարը բանավոր համաձայնություն է տվել և չի իրականացրել ՀՀ ՏԻՄ օրենքով սահմանված իր լիազորությունները, այն է՝ չի կանխար¬գելել և կասեցրել ինքնակամ կառույցի շարունակվող շինարարությունը, որի արդյունքում էլ 2015թ. վերջնական ավարտին է հասցվել ապօրինի շինարարությունը: 2020թ. տեղեկանալով, որ վերը նշված առերևույթ հանցագործության վերաբերյալ քննվում է քրեական գործ՝ համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել իր նախկինում կատարած անօրինականությունը և միայն 2020թ. հունիսի 2-ին կայացրել է համայնքի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
17:26 - 22 հունիսի, 2020
Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց

Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց

Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով  իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռն  ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու,  ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչի և «Թեքնո Քազա» ՍՊ ընկերության ճարտարապետի կողմից խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչին և «Թեքնո Քազա» ՍՊ ընկերության ճարտարապետին՝ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)  2-րդ մասով, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով)  2-րդ մասի 1-ին կետով,  ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)  2-րդ մասով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին» ,- ասված է հաղորդագրության մեջ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:09 - 19 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Մոլդովական փողոց, թիվ 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27, Դ․ Մալյան փողոց, թիվ 4, 4/1, 6, Դ․ Մալյան նրբանցք, թիվ 1, 4, 4/1 բնակելի շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան, Ա․Հովհաննիսյան 6 և 6/1 բնակելի շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փողոց, թիվ 55Ա բնակելի շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 6-րդ շենք, Նորաշեն թաղամաս, թիվ 44 շենք, Լենինգրադյան փողոց, թիվ 48/1 շենք, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, թիվ 12 շենք, Թումանյան փողոց, թիվ 19 շենք (1-ին մուտք) և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ռայնիսի փողոցի, Գոգոլի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մամիկոնյանց փողոց, թիվ 36, 38, 38/1 շենքեր, Մ.Ավետիսյան փողոց, թիվ 12 շենք, Բաղրամյան պողոտա, թիվ 59գ շենք, Մամիկոնյանց փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ադոնցի փողոց, թիվ 1 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արաբկիրի 47 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոտայքի մարզում 11։00-15։00 Ֆանտան, Ալափարս, Բջնի գյուղեր, «Աէրոնավիգացիան», «Ա Խառատյան» «ԿարԿոր» գազալցակայաններ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,  Գեղարքունիքի մարզում 10:00-16:00 Աստղաձոր, Զոլաքար համայնքներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ:
09:24 - 19 հունիսի, 2020
Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց շտապօգնության ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց շտապօգնության ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր խորհրդականի և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ մասնակցել է շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ու հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությանը, հանդիպում և քննարկում ունեցել բուժանձնակազմի հետ, ինչպես նաև բուժկենտրոնի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել բժշկական կենտրոնում  աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը: Արձանագրվել է, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանը Covid19-ի դեմ պայքարի առումով բավականին լավ վիճակում է գտնվում, չեն եղել համավարակի խոշոր օջախային բռնկումներ:  Մարզերում և մայրաքաղաքում առողջապահական ծառայությունների որակի համահարթեցմանն ուղղված ծրագրերի շրջանակում այսօր մեկ կարևոր ձեռքբերում է արձանագրվեl՝ շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր ու վերազինված բաժանմունքի շահագործումը: Մյուս կարևոր և առավել մաստաբային քայլը լինելու է բուժկենտրոնի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգումը, որի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Համավարակի պատճառած անհարմարությունները չպետք է խանգարեն կյանքի կոչել այս կարևորագույն ծրագիրը: Մարզպետը ևս մեկ անգամ փաստել է, որ կայուն զարգացման ռազմավարական ծրագրերի անխափան ընթացքը քաղաքական և հումանիտար առաջնահերթություն է: Քայլ առ քայլ կյանքի կկոչվեն բուժկենտրոնի տեխնիկական վերազինման ծրագրերը: Մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս պահին Առողջապահության նախարարության հետ նոր բուժկենտրոնի կառուցման համար տարածքի փնտրտուքների մեջ են: Ունենալու ենք արդի սարքավորումներով բժշկական կենտրոն, որն առաջատար է դառնալու տարածաշրջանում: Ընթացքի մեջ են նախագծանախահաշվային աշխատանքները: Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, բուն շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2021 թ. վերջին: Մարզպետն իր եզրափակիչ խոսքում հավելեց, որ ճիշտ է, համավարակը բավականին շեղեց տնտեսական զարգացման արագ ընթացքից, բայց դա չի կարող խոչընդոտել Կոտայքի մարզի զարգացմանն ու կոտայքցու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Այս տարի Կոտայքի մարզից Կառավարությանն է ներկայացվել 105 սուբվենցիոն ծրագիր, որի 30%-ն արդեն հաստատվել է:
16:56 - 18 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 10:00 -16:00Ավան, Բրյուսովի թաղամասի թիվ 63, 64, 65, 66, 67, 71 բնակելի շենքեր, Մխիթարյան միաբանության դպրոց, Դուրյան թաղամասի թիվ 56, 57 բնակելի շենքեր, գ․Առինջ, Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Դավիթաշեն 4-րդ թաղամաս 8 շենք, Դավիթաշեն 3-րդ թաղամաս 18, 20 շենք, Մարգարյան 1-ին նրբ. 5-րդ շենք, Լենինգրադյան 52 շենք, Երվանդ Քոչար 1.3 շենքեր, Վրացյան 79-95 տներ, Ալեք Մանուկյան 8/1 շենք և ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պողոտա 59 գ շենք, Արաբկիր 45 փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 11, 13 շենքեր, Ռուբինյանց փ. 1 շենք, Չոլակյան, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Կոտայքի մարզ 10:00 -16:00Զովունի համայնք, Եղվարդ համայնք (մասնակի), Գայի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Իսահակյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Արա-Գեղեցիկ, Պարույր Սևակ փողոցներ, Սաֆարյան, Չարենց, Նար-Դոս, Կոմիտաս, Աբովյան փողոցներ (մասնակի) Գեղարքունիքի մարզ 10:00 – 16:30Մեծ Մասրիկ, Կախակն,Կուտական, Տրետուք գյուղեր, ՛՛Հրանտ Կարապետյան՛՛ հացի արտադրամաս, Մեծ Մասրիկի հեռուստակայան, ՛՛Վիվասել ՄՏՍ՛՛-ի, ՛՛Բիլայն՛՛-ի, ՛՛Յուքում՛՛-ի բջջային կայաններ:
09:43 - 17 հունիսի, 2020
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացվել Կոտայքի մարզում

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացվել Կոտայքի մարզում

ՀՀ Պարետի N 74 որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ամենօրյա խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:Նշենք, որ մարզերում և մայրաքաղաքում մշտադիտարկումները կատարվում են ինչպես տարբեր շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ ՀՀ ՃՈ կողմից սահմանված պահակակետերում:Հունիսի 13-ին Կոտայքի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տաքսի ավտոմոբիլների դեպքում հաճախ կրկնվող և հիմնական խախտումն եղել է այն, որ փոխադրումը կատարվել է դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցումով։Արձանագրված խախտումների հիմքով վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։Լայնածավալ վերահսկողական աշխատանքներին զուգընթաց` տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների դեպքերով տեղում իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ դեպքերում տվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում թերություններն անհապաղ շտկելու և անվտանգության կանոններին խստագույնս հետևելու նպատակով:Հավելենք, որ ՔՏՀԱ Տեսչական մարմնի կողմից ամբողջ հանրապետության տարածքում իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ և վերահսկողություն, որոնք կրելու են շարունակական բնույթ:
16:30 - 13 հունիսի, 2020