ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Փաշինյանի կարծիքով՝ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վրա |armenpress.am|

Փաշինյանի կարծիքով՝ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վրա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը համավարակի պայմաններում շեշտում է ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը, մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ երկրների տնտեսությունների վրա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանն իր ելույթում: Փաշինյանը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը և երկրների միջև ինտեգրման խորացման ուղղությամբ աշխատանքը ՀՀ կառավարության կարևորագույն գերակայություններն են: Հայաստանը հետայսու ևս կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հնարավորինս շուտ հասնելու միության կողմից սահմանված նպատակներին, չնայած Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին: «Կարծում եմ, որ բոլորիս համար արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ: Այս առումով կցանկանայի շեշտել Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից ներկայացված «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» փորձնական նախագծի կարևորությունը: Ծրագիրը, որը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, շատ կարևոր փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման արդյունավետ համակարգի ձևավորման համար` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսային վարակի պայմաններում պետական սահմանների հատման ռիսկը: Համավարակի պայմաններում մենք շեշտում ենք ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը: Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ այս համատեքստում Հայաստանը մեծապես կարևորում է էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է: Էլեկտրոնային առևտրի լայն ներդնումը կարող է ընդլայնել ընկերությունների կարողություններն ու վաճառքի ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: ՀՀ կառավարությունն այժմ միջոցներ է ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Փաշինյանը նկատեց, որ իհարկե, այս գործընթացում պետք է նախ և առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և էլեկտրոնային առևտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարևորությունը: «Եվ վերջինը: Մենք, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին: Համոզված ենք, որ ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումների, այնպես էլ ինովացիոն գրավչության ավելացմանը, ակտիվության և Միության մրցունակության և գիտաարտադրական ներուժի բարձրացմանը»,-եզրափակեց վարչապետը:
15:07 - 09 հոկտեմբերի, 2020
Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը

Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը

Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել: Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել COVID-19 հիվանդության լաբորատոր աշխտորոշման նպատակով Հայաստանին թեստ-համակարգեր և ռեագենտներ տրամադրելու համար, հատկապես այն ժամանակ, երբ նոր էր հիվանդությունը շրջանառվում` նշելով, որ հենց ռուսական թեստերի շնորհիվ մեր երկրում հնարավոր եղավ հայտնաբերել COVID-19-ի առաջին դեպքերը: Արսեն Թորոսյանը նաև բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունը համավարակի վերաբերյալ առցանց վիդեոկոնֆերանսներ անցկացնելու պատրաստակամության և անձամբ Աննա Պոպովայի մասնակցության առումով: «Մեզ համար շատ կարևոր է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման, ախտորոշման և բուժման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակումը»,- ասել է առողջապահության նախարարը և հույս հայտնել, որ համատեղ և համաձայնեցված միջոցառումների շնորհիվ մոտ ապագայում կգրանցվեն դրական արդյունքներ COVID-19-ի դեմ պայքարում: Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին և այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու փոփոխություններին: «Ուզում եմ տեղեկացնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին տեխնիկական աջակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական լաբորատորիաներն արդյունավետ գործում են»,- նշել է նախարարը` հավելելով, որ փոխգործակցության հիմքում տարածաշրջանի համաճարակաբանական իրավիճակի կայունացմանն ուղղված կառուցողական աշխատանքներն են: Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև արցախա-ադրբեջանական հակամարտության ներկայիս սրված իրավիճակին, որի հետևանքով առողջապահության նախարարությունը զբաղվում է թե' վիրավորների տեղափոխմամբ, և թե' նրանց բուժօգնության կազմակերպմամբ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է համակարգի համար: Աննա Պոպովան շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ չնայած լարված իրադրությանը` բոլոր ասպեկտներում մշտապես կա ակտիվ համագործակցություն, ամեն հարցում աջակցելու, ցանկացած տեղեկատվություն փոխանակելու երկուստեք պատրաստակամություն, ինչի շնորհիվ հնարավոր է ձևավորել համատեղ դիրքորոշում, որը հնարավորություն կտա դիմակայելու համավարակին և այլ մարտահրավերներին: Կողմերը քննարկել են սահմանների բացման, մասնավորապես` Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման հարցերը: Նախարարը շեշտել է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկի նվազեցման համար երկրները պետք է կիրառեն համատեղ, հուսալի և հստակ պահանջներ, որոնք կապահովեն մի երկրից մյուսը քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: Գործընկերներն անդրադարձել են նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման ընթացքին և ձեռքբերման հնարավորություններին: «Ուզում եմ նշել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութը, ինչպես և գրիպինը, չի երաշխավորում, որ տվյալ մարդն էլ երբեք չի վարակվի, սակայն այն երաշխավորում է, որ կրկին վարակված մարդու մոտ հիվանդությունը կանցնի ավելի թեթև և առողջության վատթարացում չի լինի»,-մանրամասնել է Աննա Պոպովան:«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը նոր են մշակվում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, մենք հետաքրքրություն կցուցաբերենք այն ձեռք բերելու համար այն դեպքում, եթե կլինիկական փորձարկումները հաստատեն պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը»,- նշել է Արսեն Թորոսյանը: Կողմերը հանդիպումը որակել են արդյունավետ և հավաստիացել, որ ընդլայնված համագործակցությունը կլինի փոխադարձ հետաքրքրությունների բոլոր ուղղություններով:
13:56 - 09 հոկտեմբերի, 2020
Մեզ համար առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան. վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի բացմանը

Մեզ համար առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան. վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին: Տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: Նեղ կազմով նիստին վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան` Խորհրդի նիստին մասնակցելու համար, և մենք ստիպված ենք հանդիպումն անցկացնել առանց նրա: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում: Այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում: Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբևէ և լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը։ Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար: Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ` ի շահ մեր ինտեգրացիայի և մեր Միության հետագա ամրապնդման։ Շնորհակալություն»: Հաջորդիվ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպումը։
13:15 - 09 հոկտեմբերի, 2020
Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է հյուրերին: Նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Հայկական կողմից կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական կողմից՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսից՝ վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը: Մինչ նիստերի մեկնարկը, երկրների վարչապետերն ու Մյասնիկովիչը կմասնակցեն արարողակարգային լուսանկարահանման: Նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում: Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով:
12:04 - 09 հոկտեմբերի, 2020
Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների՝ հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն: «Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կանայալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում ևս Երևանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի:
17:18 - 08 հոկտեմբերի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին): Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Երևանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Երևանում ս.թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին: 
20:20 - 07 հոկտեմբերի, 2020
ԵԱՏՄ-ի անդամ երկրների ԱԱՊ-ները խնդրում են համատեղ արտադրությունների օժանդակման մեխանիզմ ներդնել |armenpress.am|

ԵԱՏՄ-ի անդամ երկրների ԱԱՊ-ները խնդրում են համատեղ արտադրությունների օժանդակման մեխանիզմ ներդնել |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը) Առեւտրա-արդյունաբերական պալատների (ԱԱՊ) ղեկավարները խնդրում են ներդնել համատեղ արտադրված արտադրանքի թողարկման նախագծերի օժանդակման մեխանիզմ: Այդ մասին ասված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովին հղած՝ նրանց կոլեկտիվ նամակում. փաստաթղթի իսկությունը ՏԱՍՍ-ին հավաստել Է Ռուսաստանի ԱԱՊ-ի ղեկավար Սերգեյ Կատիրինը: «Ներկայումս ԵԱՏՄ-ի պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ աջակցությամբ ստեղծել են լայնածավալ պայմանագրա-իրավական բազա, որն անհրաժեշտ Է ԵԱՏՄ-ի երկրների ձեռնարկությունների կողմից համատեղ արտադրված արտադրանքի թողարկման նախագծերի օժանդակման մեխանիզմի ներդրման համար: Ըստ որում մինչեւ այժմ օժանդակման այդպիսի մեխանիզմներ չեն կիրառվում: Ընթացիկ իրավիճակում (կապված կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հետ – ծանոթ. խմբ.) կոոպերացիոն նախագծերի օժանդակման միջոցներն Էակապես դրական ազդեցություն կգործեն ԵԱՏՄ-ի երկրների ձեռնարկությունների վիճակի վրա»,- ասված Է նամակում: Ուղերձի հեղինակների կարծիքով՝ ձեռնարկությունների կողմից օժանդակման առավել պահանջված միջոցների թվին Է պատկանում համատեղ արտադրվող արտադրանքի թողակման գիտահետազոտական եւ փորձնա-կոնստրուկտորական աշխատանքների սուբսիդավորումը, այդ թվում կապված հաստոցների եւ սարքավորանքի գնման հետ, ներառյալ դրանց ֆինանսական վարձակալումը (լիզինգ), արտադրության տեխնոլոգիական նախապատրաստումը եւ արտադրանքի սերիական խմբաքանակի թողարկումը շուկա, համատեղ արտադրության վայր համալրող մասերի փոխադրման սուբսիդավորումը, ինչպես նաեւ սուբսիդիայի ներդրումը ԵԱՏՄ-ի երկրների շուկաներում համատեղ արտադրված արտադրանքի գնորդին զեղչի տրամարդման համար: Նրանք կարծում են, որ «անհրաժեշտ Է մշակել երրորդ երկրների շուկաներ համատեղ արտադված արտադրանքի առաջշարժման մեխանիզմներ»: Այդ թվում նախատեսել արտահանական վարկերի տոկոսադրույքների մի մասի փոխհատուցում, երրորդ երկրների ցուցահանդեսներին համատեղ արտադրված արտադրանքի մասնակցության ծախսերի համաֆինանսավորում, անհատույց հիման վրա երրորդ երկրների շուկաներ դուրս գալու կոնսուլտացիոն ծառայությունների տրամադրում, երրորդ երկրների տարածքում ԵԱՏՄ-ի անդամ երկու կամ ավելի պետությունների ձեռնարկությունների մասնացությամբ ներդրումային նախագծերի արտոնյալ ֆինանսավորում, նշված Է փաստաթղթում: «Օժանդակման համատեղ մեխանիզների ներդրման նպատակով առաջարկում ենք այդ թվում գործի դնել Զարգացման եվրասիական բանկի ընթացիկ միջոցները՝ ապահովելով ներդրումային նախագծերի արտոնյալ ֆինանսավորում (տարեկան 1 տոկոսից ոչ ավելի չափով)»,- նշված Է նամակում: Պալատների ղեկավարները խնդրում են պաշտպանել առաջարկությունները եւ համատեղ աշխատանք նախաձեռնել կողմերի հետ:
11:37 - 01 հոկտեմբերի, 2020
«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․  Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին

«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է  «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված` «ԵԱՏՄ թվային հարթակ․ երկրների համագործակցություն»  պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման մոտեցումներն ու հեռանկարները ԵԱՏՄ երկրներում, դրանց անհրաժեշտությունն ու արդիականությունը,  ինչ ընդհանուր ծառայություններ կարող են հիմք հանդիսանալ ԵԱՏՄ֊ում թվային հարթակների զարգացման համար և այլ հարցեր: Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանը, Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և աերոտիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բատիրբեկովիչը, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Մաքսիմ Պարշինը, Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլով Ջապարովիչը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունավբերության նախարարը ներկայացրել է Հայաստանում մինչև 2025թ. ձևավորված թվայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները, կարևորել ԵԱՏՄ երկրների հետ ակտիվ համագործակցությունը, փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը՝ առավել զարգացած թվային ենթակառուցվածքներ ունենալու տեսանկյունից: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրատնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների հետ՝ ԵԱՏՄ թվային օրակարգի՝ բարձր մակարդակով իրականացման համատեքստում: Հակոբ Արշակյանը կարևորել է նաև ԵԱՏՄ երկրների համար մեկ ընդհանուր թվային հարթակի ստեղծումը, ներկայացրել հարթակի հետ կապված իր տեսլականը՝ կարևոր բաղադրիչները, ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իրականացվող քաղաքականությունից, ընթացիկ և մշակման փուլում գտնվող ծրագրերից մինչև օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական֊աշխատանքային խմբերի մասին տեղեկատվությունից մինչև միջպետական թվային ծառայությունների մասին բազմալեզու տեղեկատվություն: «Տնտեսության թվայնացումը ենթադրում է նոր ստանդարտների, ինստիտուտների և էկոհամակարգի, զարգացման ռազմավարությունների ստեղծում և իրագործում: Հայաստանի կառավարությունը թվային օրակարգը համարում է առաջնային, և նաև այդ նպատակին էր ուղղված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը մեկ տարի առաջ: Նշեմ, որ Նախարարությունը զբաղվում է թվայնացման, ստարտափ էկոհամակարգի և ռազմարդյունաբերության պետական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ»,֊ իր ելույթում նշել է Արշակյանը: Նա անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել, որ շուրջ 10 տարի է՝ երկրում գործում է e-gov թվային հարթակը, որը ոչ միայն տարբեր ծառայությունների առցանց մատուցման հնարավորություն է ընձեռում, այլև հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի ռեեստր: 2021թ. հունվարից կմեկնարկեն միասնական թվային հարթակի ստեղծման աշխատանքները, ինչը ենթադրում է ծավալուն աշխատանք մի քանի ուղղություններով՝ միջազգային փորձի և ներկա իրավիճակի ուսումնասիրություն, մեկ ընդհանուր կոնցեպտի, օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում, ծրագրային ապահովման մշակում և մեկնարկ: Հակոբ Արշակյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ միասնական թվային հարթակի ստեղծման համար լավ հիմք կարող է դառնալ Ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ նախատեսված երկրների միջև տեղեկատվնության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար: «Կարող ենք փաստել, որ թվայնացումը պետական կառավարման համակարգի արդյունավետ, թափանցիկ և հեռանկարային զարգացման հիմքն է: Այս համատեքստում անխուսափելի և անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների միջև թվայնացմանն ուղղված փոխգործակցության հաստատումն ու փորձի փոխանակման հիման վրա միասնական համապարփակ հարթակի ձևավորումը»,֊ խոսքը եզրափակել է նախարարը: Կոնֆերանսի ընթացքում համաձայնագիր է կնքվել նաև «Հայփոստ» ՓԲԸ֊ի և Ռուսաստանի փոստի միջև, որով նոր՝ իջեցված դրույքաչափեր են սահմանվել ՀՀ֊ի և ՌԴ֊ի փոստային ծառայությունների միջոցով առաքանիներ ուղարկելու համար: Համաձայնագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով՝https://bit.ly/36aJYgi:
22:54 - 25 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ նախագահը հանդիպել է հագուստ բեռնափոխադրող ընկերությունների հետ

ՊԵԿ նախագահը հանդիպել է հագուստ բեռնափոխադրող ընկերությունների հետ

Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու  վերջին  շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել, վստահեցնելով, որ կոմիտեն  բաց է ու պատրաստ՝ առողջ քննարկումների, համագործակցության և առաջարկությունների համար՝ ելնելով ստվերի դեմ սկզբունքային և անզիջում պայքարի դիրքերից։ Նշվել է, որ հարցի վերանայման նպատակով հանդիպումներ, քննարկումներ են եղել տարբեր հարթակներում, որպեսզի լուծումները տնտեսվարողների համար առավել հարմարավետ և ընդունելի լինեն, ինչպես նաև ցածր լինի կիլոգրամի փոխարեն հատով մաքսազերծվող հագուստի արժեքը։ Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ապրանքների մաքսային արժեքների սահմանման համար ուսումնասիրվել են արտահանող երկրում տվյալ ապրանքների շուկայական արժեքները, ինչպես նաև մոնիտորինգ է իրականացվել տեղական մանրածախ վաճառքի առևտրի կենտրոններում և սահմանվել են հնարավոր նվազագույն գները, որը հնարավոր է վճարված լինի տվյալ ապրանքի համար արտահանվող երկրում։ Ընդ որում, օրենքի պահանջի մասին  բազմիցս իրազեկվել են, սակայն կիրարկումը տևական ժամանակ հետաձգվել է, ներառյալ համավարակի ակտիվ շրջանը։ Կոմիտեն վերլուծել և կանխատեսել է բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ ապրանքները ԵԱՏՄ տարածքով ներմուծելու ուղիները և դրանց չեզոքացման կամ  հակազդման լուծումները։ Կառույցի  ղեկավարը ընդգծել է, որ վճռական  և հետևողական են լինելու նաև հագուստի մաքսազերծումը սահմանված կարգով լիարժեք իրականացնելու հարցում։ «Այսօր ՊԵԿ-ն իր գործառույթները պետք է կատարի լիարժեք և բացառապես օրենքի շրջանակում, այնինչ ներմուծվող հագուստի քաշով մաքսազերծման նախկին կարգը հակասում է այդ սկզբունքին»,-հայտարարել է Էդվարդ Հովհաննիսյանը։ Հանդիպման ավարտին, համակողմանի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի ի գիտություն ընդունվի մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին, նշելով, որ պետք է Կոմիտեի հետ համաքայլ շարունակվի  համագործակցությունը՝ զուգահեռ կառուցողական երկխոսություն և աշխատանք տանելով գործընկերների հետ։
11:34 - 17 սեպտեմբերի, 2020
ԵԱՏՄ շրջանակում չի բացառվում կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթացը. նախագծվում է հավելված |armenpress.am|

ԵԱՏՄ շրջանակում չի բացառվում կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթացը. նախագծվում է հավելված |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության շրջանակում չի բացառվում, որ իրականացվի կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթաց: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Հայկ Կոնջորյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ  Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները տևական ժամանակ բողոքի ցույցեր են անում, հետաքրքրվեց, թե ինչ նորություններ կան: «Խնդիրը իրոք բարդ է, և միայն Հայաստանին չի վերաբերում: ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն,  կա միայն ցամաքային մի ուղի` Բելառուս-Ռուսաստան, բայց դա այլ կարգավորման տիրույթում է: Մենք համարեցինք, որ միասնական լուծման գալու և խնդիրը կարգավորելու համար ամենաարդյունավետ հարթակը ԵԱՏՄ-ի հարթակն է, որի լիազորությունների շրջանակից դուրս է մտնել առողջապահական ոլորտ,  բայց, այնումենայնիվ, միասնական կանոն սահմանելու, կանոնակարգելու և միասնական այդ կանոնն ունենալու համար ԵՍՏՄ-ն ունի բավարար գործիքակազմ: Այդ հարցը օրակարգային է, կքննարկվի նաև վաղը: Կարծում եմ, որ վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»,-ասաց փոխվարչապետը:  Գրիգորյանը նաև նշեց, որ քանի որ  ԵԱՏՄ անդամ բոլոր երկների մոտ կա նախատրամադրվածություն՝ այդ խնդիրը իրոք կարգավորելու, լուծելու և սահմանափակումները մաքսիմալ թուլացնելու համար, այս պահին ԵԱՏՄ-ում արդեն իրականացվում է հավելվածի նախագծում: «Նախնական լուծումները կլինեն այնպիսին, որ թեստերի փոխճանաչման գործընթաց այնուամենայնիվ պետք է իրականացվի: Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում որևէ երկիր ազատ բացի: Եվ այդ առումով պետք է լինելու թվայնացված հավելված, և հիմա ինտենսիվ աշխատանքներ են ընթանում  հենց հավելվածի ուղղությամբ, որ մեր որոշումներն իրագործման ենթակա լինեն, բովանդակությունը մտնի հավելված»,-ասաց փովարչապետն ու հույս հայտնեց, որ այն մոտ ժամանակներում որոշակի ձևաչափով կաշխատի:
20:37 - 16 սեպտեմբերի, 2020
ԵՏՀ խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել ՀՀ-ում և Ղրղզստանում գրանցված և ՌԴ ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծումը |tert.am|

ԵՏՀ խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել ՀՀ-ում և Ղրղզստանում գրանցված և ՌԴ ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծումը |tert.am|

tert.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել Հայաստանում և Ղրղզստանում գրանցված և Ռուսաստան ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծման համար համալիր միջոցների իրականացումը: Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, որոշում է կայացվել ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջեւ ինֆորմացիոն հաղորդակցությունը, Հայաստանին և Ղրղզստանին հանձնարարել են տեղեկություն տրամադրել նման տրանսպորտային միջոցների համար հարկերի, մաքսային տուրքերի սահմանված դրույքաչափի և արդեն վճարված մաքսային գումարների մասին: Այս միջոցները, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովիի, կօգնեն սահմանափակել Հայաստանում և Ղրղզստանում գրանցված, ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համեմատ ավելի ցածր մաքսային դրույքաչափ ունեցող անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Ռուսաստան: Սա կօգնի գնորդներին խուսափել անբարեխիղճ գործարարներից: Իսկ արդեն ներկրված մեքենաների սեփականատերերը կարող են տեղեկություն ստանալ վճարման ենթակա մաքսային հավելավճարների մասին:
19:59 - 12 սեպտեմբերի, 2020
ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը. Վարչապետի խոսնակ

ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը. Վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ, այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման եւ հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն: Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային եւ ցամաքային սահմանը հատողների համար երբեւէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել եւ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»:
14:41 - 10 սեպտեմբերի, 2020