Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։  «Մարտի 1-ի դեպքերին արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են մեր Զինված ուժերն, այսինքն՝ ներկա են եղել Երևան քաղաքում», - ասաց Տոնոյանը։   Հարցին, թե Զինված ուժերի ներկայությունն իրավաչա՞փ էր, նախարարը պատասխանեց. - «Զինված ուժերի ներկայության իրավաչափությունը մարտիմեկյան դեպքերին դատարանով է հաստատվելու»։ 2019-ի մարտի 1-ին լրացավ մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարին։2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:«Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, իսկ դրա համար այդ ժամանակվա Պաշտպանության նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը ստորագրել է Գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ հույժ գաղտնի 0038 հրամանը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նախկին բարձրաստիճան զինվորականներին։ azatutyun.am  
10:20 - 05 մարտի, 2019