Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Ապրիլի 24-ին հեռավար ուսուցում չի լինելու

Ապրիլի 24-ին հեռավար ուսուցում չի լինելու

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, այս օրերին հաճախ են հարցնում` ապրիլի 24-ին հեռավար ուսուցում լինելու է, թե ոչ: Պատասխանը բնականաբար բացասական է: Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, բայց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, դա կանենք` մնալով տանը: Սիրելիներս, քանի որ հատկապես աշակերտների համայնքը շատ մեծ է, իրազեկումը մեծացնելու համար կոչ եմ անում տարածել այս տեսանյութը, որը թույլ կտա բոլորին տեղեկանալ վաղը կայանալիք համազգային միջոցառման մասին, որի ժամանակ միահամուռ կանջատենք լույսերը` ապրիլի 23-ին ժամը 21:00-ին, կվառենք լապտերի կամ բջջայինի լույսերը, և հայացքը կուղղենք դեպի Ծիծեռնակաբերդ: Իրազեկե՛ք ձեր ընկերներին, հարազատներին, ընտանիքի անդամներին` միանալու այս համախմբմանը: Մանրամասները` տեսանյութում»։
09:16 - 23 ապրիլի, 2020
Ցեղասպանության թանգարանի տարածքները չեն տրվում առեւտրային գործունեության համար․ Արայիկ Հարությունյան
 |armtimes.com|

Ցեղասպանության թանգարանի տարածքները չեն տրվում առեւտրային գործունեության համար․ Արայիկ Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: Կարծում եմ, որ այդ թեմային կանդրադառնանք առաջիկայում. որեւէ նման բան չկա, որ տարածքները տրվում են առեւտրային որեւէ գործունեության նպատակով: Այս մասին այսօր Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ցեղասպանության թանգարանի տարածքը, որը տալիս են Երևան համայնքին, ծառայելու է առևտրային կամ այլ նպատակով, և ո՞րն է պատճառը, որ այն հանձնվում է Երևան համայնքին: Նախարարի խոսքով՝ այդ ամբողջ տարածքը Ծիծեռնակաբերդով եւ հուշահամալիրով շատ խորհրդանշական է, եւ որեւէ նպատակային փոփոխություն այնտեղ չի կարող լինել։ «Մնացածն արդեն տեխնիկական հարցեր են: Մեր նպատակն է, որ տարածքն ապրի, զարգանա, անտառը նույնպես զարգանա։ Այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու»,- եզրափակեց նախարարը։ Մյուս հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է Ցեղասպանության թանգարանի ցուցասրահների առցանց ցուցադրություն, նախարարը պատասխանեց․ «Մենք նման մի ծրագիր ունենք, որ առցանց ուղեկցողը ցույց կտա բոլոր այն մութ անկյունները կամ այն հատվածները, որոնք չեն տեսնում մեր քաղաքացիները»։ Նա նաեւ հավելեց, որ միանշանակ կա նման նպատակ, եւ դա այն ընդհանուր ծրագրի շրջանակում է, որ իրականացրել են անցած մեկ ամսվա ընթացքում։ Դա սկսվել է, երբ հաստատվել է արտակարգ դրություն, եւ մեր մշակութային օջախները՝ թանգարանները, ցուցասրահները, տեղափոխել են վիրտուալ դաշտ, որքանով դա հնարավոր է, եւ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը բացառություն չէ։
20:38 - 21 ապրիլի, 2020
14-րդ միջոցառման շրջանակում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին․ Արայիկ Հարությունյան

14-րդ միջոցառման շրջանակում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին․ Արայիկ Հարությունյան

Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին, նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։Նա նշել է, որ դա իրականացվելու է հետեւյալ սկզբունքով. «Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը՝ եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելու համար։ Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող եւ նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։ Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։ Մանրամասները առաջիկայում կհրապարակվեն կառավարության որոշման մեջ»:
12:15 - 19 ապրիլի, 2020
Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի, կտրվի նաև հայտերի փոփոխման հնարավորություն |armenpress.am|

Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի, կտրվի նաև հայտերի փոփոխման հնարավորություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանյան բուհեր ընդունվելու հայտագրումների ընդունման ժամկետը կերկարաձգվի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին: Ստեփանյանը նկատեց՝ ավարտական դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը չի հասցրել լրացնել բուհ ընդունվելու հայտը:  Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ վարչապետի մոտ այդ հարցով եղել է քննարկում: Մի շարք որոշումներ կայացվել են, սակայն նախարարը դրանք չհանրայնացրեց: Նա պարզաբանեց՝ այս պահին չհայտարարելու պատճառը մի շարք համակարգերի մշակման և, հետևաբար, ժամկետների հետ է կապված: «Սակայն բոլոր գործողությունները կկատարվեն՝ ի շահ աշակերտի: Մասնավորապես, բարձրացված հարցի հետ կապված ունենք լուծում: Մենք ժամկետը երկարեցնելու ենք և հնարավորություն ենք տալու, որ հայտագրումները ճշգրտվեն և բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել հայտագրվելու կամ կորոնավիրուսով պայմանավորված փոխել են այս կամ այն բուհ ընդունվելու իրենց մտադրությունը, փոփոխություն իրականացնեն: Այսինքն, մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի աշակերտները,ինչպես նաև նրանք, ովքեր վաղուց են դպրոցն ավարտել և ցանկություն ունեն բուհ ընդունվելու, հայտագրվեն և մասնակցեն գործընթացին»,-ասաց նախարարը:
09:21 - 16 ապրիլի, 2020
Այս պահին բուհերի վարձերի վճարման խնդիրներն առկա են, բուհեր կան, որոնք 20-25% վճարում ունեն․ դիտարկում ենք բուհերին, նաև ուսանողներին աջակցելու հարցը․ Արայիկ Հարությունյան
 |tert.am|

Այս պահին բուհերի վարձերի վճարման խնդիրներն առկա են, բուհեր կան, որոնք 20-25% վճարում ունեն․ դիտարկում ենք բուհերին, նաև ուսանողներին աջակցելու հարցը․ Արայիկ Հարությունյան |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Որոշ բուհեր վարձավճարների քիչ լինելու պատճառով ֆինանսական խնդիրներ ունեն և Կառավարությունը դիտարկում է նրանց աջակցելու հարցը։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ որոշ բուհերում առկա են դասախոսներին աշխատավարձերը չվճարելու հետ կապված խնդիրներ։ «Պարոն նախարար, Դուք կոչով էիք հանդես եկել՝ ուղղված բուհերին, ուսման վճարները հետաձգելու առումով։ Ձեր կոչից հասկանալի չէր՝ ինչպե՞ս են վճարվելու դասախոսները։ Տեղեկություններ ունեմ, որ որոշ բուհերում արդեն իսկ առկա են ռիսկեր ապրիլ և մայիս ամիսներին դասախոսների ոչ լիարժեք աշխատավարձը վճարելու հետ կապված»,- նշեց պատգամավորը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով բարձրացված խնդրին, ասաց, որ հարցն այսօր քննարկվել է վարչապետի մոտ, մի շարք նախաձեռնություններ են եղել, բայց հստակ հաշվարկներ լինելուց հետո միայն նախարարությունը ծրագրերով հանդես կգա։ «Բուհերը դրական էին արձագանքել իմ կոչին, բայց միաժամանակ նաև կոչ էի արել, որ բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն հնարավորություն, վճարները կատարեն։ Ցավոք սրտի, այս պահին ունենք խնդիրներ վճարների առումով, բուհեր կան, որտեղ վճարումները առաջին կիսամյակի հետ կապված 20-25 տոկոս են, մինչև 40 տոկոս են, բայց դրանք բավարար չեն։ Մենք հիմա դիտարկում ենք մի շարք քայլեր՝ հնարավորության դեպքում աջակցելու բուհերին, նաև ուսանողներին»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։
20:05 - 15 ապրիլի, 2020
Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի, կտրվի նաև հայտերի փոփոխման հնարավորություն

 |armenpress.am|

Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի, կտրվի նաև հայտերի փոփոխման հնարավորություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանյան բուհեր ընդունվելու հայտագրումների ընդունման ժամկետը կերկարաձգվի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին: Ստեփանյանը նկատեց՝ ավարտական դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը չի հասցրել լրացնել բուհ ընդունվելու հայտը:  Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այսօր վարչապետի մոտ այդ հարցով եղել է քննարկում: Մի շարք որոշումներ կայացվել են, սակայն նախարարը դրանք չհանրայնացրեց: Նա պարզաբանեց՝ այս պահին չհայտարարելու պատճառը մի շարք համակարգերի մշակման և, հետևաբար, ժամկետների հետ է կապված: «Սակայն բոլոր գործողությունները կկատարվեն՝ ի շահ աշակերտի: Մասնավորապես, բարձրացված հարցի հետ կապված ունենք լուծում: Մենք ժամկետը երկարեցնելու ենք և հնարավորություն ենք տալու, որ հայտագրումները ճշգրտվեն և բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել հայտագրվելու կամ կորոնավիրուսով պայմանավորված փոխել են այս կամ այն բուհ ընդունվելու իրենց մտադրությունը, փոփոխություն իրականացնեն: Այսինքն, մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի աշակերտները,ինչպես նաև նրանք, ովքեր վաղուց են դպրոցն ավարտել և ցանկություն ունեն բուհ ընդունվելու, հայտագրվեն և մասնակցեն գործընթացին»,-ասաց նախարարը:
18:50 - 15 ապրիլի, 2020
Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը

Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը: Ծավալված քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ: Այնուհետև անդրադարձ է կատարվել ուսանողների վարձրավճարների հետ կապված խնդրին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր: Մտքեր են փոխանակվել նաև աշակերտներին պլանշետներով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընթացի համապարփակ կազմակերպումը և ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին հանձնարարել ներկայացնել պլանշետների արտադրության կազմակերպման ծրագիր, որը ոչ միայն ստեղծված իրավիճակում լուծում կառաջարկի, այլ յուրաքանչյուր տարի աշակերտներին կապահովի պլանշետների անհրաժեշտ խմբաքանակով:
14:08 - 15 ապրիլի, 2020
Տեսագրվող դասերի թիվը կրկնապատկել ենք, որ սարքերի խնդիրներ ունեցողներն օգտվեն. նախարարը հրապարակել է դասացուցակը

Տեսագրվող դասերի թիվը կրկնապատկել ենք, որ սարքերի խնդիրներ ունեցողներն օգտվեն. նախարարը հրապարակել է դասացուցակը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այսօրվա դասացուցակը՝ կից գրելով․ «Հասարակագիտությունից կարևոր դաս ունենք, բաց չթողնեք, նաև կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողներն օգտվեն: Կենսաբանություն (7-րդ դասարան) Թեմա՝ Ձկներ Հասարակագիտություն (8-րդ դասարան) Թեմա՝ Պարտք Ֆիզիկա (8-րդ դասարան) Թեմա՝ Մեխանիկական աշխատանք ‍Ֆիզկուլտուրա 11։15-ից կսկսվի «Բաց դասը» Երկրաչափություն Ընդհանուր գաղափար երկրաչափության մասին Ֆիզիկա Շփման ուժի վերաբերյալ խնդիրների լուծում Առավոտյան 08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինի 16 նոր տեսադաս Կենսաբանություն (7-րդ դասարան) Թեմա՝ Սողունների ընդհանուր կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները, բազմազանությունը Կենսաբանություն (8-րդ դասարան) Թեմա՝ Արտազատության նշանակությունը Ես և շրջակա աշխարհը (2-րդ դասարան) Թեմա՝ Սենյակային բույսեր ‍Ես և շրջակա աշխարհը (3-րդ դասարան) Թեմա՝ Մեր մաշկը: Առաջին օգնությունը մաշկի վնասվածքների դեպքում: Ես և շրջակա աշխարհը (4-րդ դասարան) Թեմա՝ Անտարկտիդայի հայտնագործումը Ես և շրջակա աշխարհը (4-րդ դասարան) Թեմա՝ Ավստրալիայի հայտնագործումը Մայրենի (1-ին դասարան) Թեմա՝ Դպրոցի ճամփան: Գրիչը Մայրենի (1-ին դասարան) Թեմա՝ Ո՞վ է բերում գարունը: Մարտ Բնագիտություն (5-րդ դասարան) Թեմա՝ Մթնոլորտի խոնավությունը Հայոց պատմություն (8-րդ դասարան) Թեմա՝ Գրականությունը և մամուլը։ Արվեստը և ճարտարապետությունը Մայրենի (1-ին դասարան) Թեմա՝ Ինչը օգնեց մայրիկին: Կարծում եք, թե կատա՞կ է: Մաթեմատիկա (1-ին դասարան) Թեմա՝ Կիլոգրամ: Ժամ: Լիտր: Դեցիմետր: Դրամ Մայրենի (3-րդ դասարան) Թեմա՝ Լեռները հպարտ: Փառքի հերոսներ Հանրահաշիվ (7-րդ դասարան) Թեմա՝ Ուղիղ և հակադարձ համեմատականություններ Երկրաչափություն (7-րդ դասարան) Թեմա՝ Ուղղանկյուն եռանկյուններ: Նրանց հավասարության հայտանիշերը Հանրահաշիվ (8-րդ դասարան) Թեմա՝ Արմատանշան պարունակող հավասարումներ և անհավասարումներ»։
12:51 - 13 ապրիլի, 2020
Հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ

Հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ

ՀՀ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ Կարևոր խոսակցությունից առաջ` ոչ պակաս կարևոր պարզաբանումներ: Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, խնդրում եմ ծանոթանալ: Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման շուրջ մեկ ամիսը, անդրադառնալով այս ընթացքում ուսուցիչների, ծնողների, տնօրենների, աշակերտների բարձրացրած տարբեր հարցերին և նպատակ ունենալով հավասարակշռել ուսուցիչների և աշակերտների ծանրաբեռնվածությունը, ամրապնդել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը, մեծացնել սովորողների գիտելիքների յուրացման մակարդակը, ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումները հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը Հեռավար պայմաններում ուսումնական գործընթացը և դասարանի հետ աշխատանքը չեն կարող կազմակերպվել դեմ առ դեմ աշխատանքի նման՝ 30, 40 րոպեով կամ այլ կերպ՝ առցանց համաժամանակյա դասեր իրականացնելու եղանակով։ Այս եղանակը առաջ է բերում ուսուցիչների, աշակերտների, իսկ կրտսեր դասարանների դեպքում՝ նաև ծնողների ֆիզիկական հոգնածություն։ Ավելին, գործընթացը դադարում է լինել բովանդակային և արդյունավետ՝ դառնալով առավելապես մեխանիկական:Առաջարկում ենք առաջնորդվել հետևյալ պարզ կանոններով. Ուսուցիչը կարող է պլանավորել իր աշխատանքը ոչ թե օրական, այլ շաբաթական կտրվածքով։ Շաբաթվա մեկ օրը՝ սկզբում, ուսուցիչը աշակերտներին կարող է տրամադրել շաբաթվա թեմային վերաբերող ուսումնական նյութը, տարբեր հղումներ, լրացուցիչ նյութերի հղումները, դասագրքի համապատասխան նյութը։ Ապա, հանձնարարել ուսումնասիրել այդ նյութը, դուրս գրել անհասկանալի հատվածները, առաջացած հարցերը և ուղարկել ուսուցչին՝ առավել հասանելի որևէ հարթակով: Սրա համար կարող է տրվել մեկից մի քանի օր՝ կախված շաբաթվա թեմայի ծավալից՝ ըստ ուսուցչի պլանավորման` հաշվի առնելով ուսումնական պլանով նախատեսված նյութի ամբողջ ծավալը։ Այնուհետև, ուսուցիչը կարող է նշանակել առցանց միաժամանակյա հանդիպման օր։ Այդ հանդիպման ժամանակ կպարզաբանվեն աշակերտների հարցերը, ուսուցիչը կտա սպառիչ պատասխաններ և հանձնարարականներ մինչև շաբաթվա վերջ կատարելու համար: Ուսուցիչը կարող է նշանակել հանձնարարությունները ստուգելու համար առցանց համաժամանակյա հանդիպման օր և ժամ։ Այդ ժամին խմբային աշխատանքի եղանակով ուսուցիչը կստուգի, թե որքանով են երեխաները յուրացրել թեման։ Եթե դասարանում աշակերտների թիվը մեծ է, ուսուցիչը կարող է հանձնարարությունը ստուգելու համար նախատեսված համաժամանակյա հանդիպումը կազմակերպել խմբերով։Նշված ձևով ուսուցման կազմակերպումը հնարավորություն կտա խնայել ֆիզիկական և տեխնիկական ռեսուրսները, երեխաները և ուսուցիչները ստիպված չեն լինի երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջև։Ավելին, համակարգչային սարքավորումներ և ինտերնետային կապ չունենալու պարագայում այս գործընթացը կարող է իրականացվել օգտագործելով հեռուստատեսությամբ հասանելի ուսումնական դասերը, դասագրքերը, այլ հասանելի նյութեր, ուսուցչի հետ կարելի է կապվել հեռախոսով: Բոլոր այն ուսուցիչները, որոնք ունեն հեռավար ուսուցմամբ դասընթացների կազմակերպման և հարթակների օգտագործման փորձ, և եթե նման տեխնիկական հնարավորություն առկա է նաև աշակերտների մոտ, ցանկալի է որպես հեռավար ուսուցման կազմակերպման եղանակ օգտագործել դրանք, օրինակ, Մուդլ հարթակի միջոցով հեռավար դասընթացների կազմակերպումը, Իթվինինգում հասանելի գործիքների կիրառությունը, Microsoft Office 365 փաթեթով աշխատանքը և այլն: Բոլոր հարթակների վերաբերյալ խորհրդատվությունը և առցանց աջակցության թեժ գիծը հասանելի են հեռավար ուսուցման համալիր էջում՝ heravar.armedu.am: Իրականացնե՞լ աշակերտների հաշվառում, թե՞ ոչ Հեռավար ուսուցման գործընթացին աշակերտի մասնակցության նշումը կարևոր է միայն այն առումով, որ պարզ լինի, թե ո՞ր աշակերտները չունեն հնարավորություն մասնակցել գործընթացին, հետևաբար, նրանց համար առաջանալու է այդ նյութը հետագայում լրացնելու կարիք: Առաջարկում ենք խուսափել որևէ այլ նպատակով աշակերտի մասնակցության ամրագրումից: Միևնույն ժամանակ, այն աշակերտները, որոնք տեխնիկապես ունեն հնարավորություն մասնակցելու հեռավար ուսուցման գործընթացին, կարևոր է, որ բաց չթողնեն դասերը՝ հետագայում ստիպված չլինելով լրացնել դրանք։ Ինչպես իրականացնել գնահատումը Առաջարկում ենք ձեռնպահ մնալ պարտադիր թեմատիկ գրավոր աշխատանքներ իրականացնելու պահանջից, ինչը կրթության կազմակերպման նմանատիպ մեթոդների ժամանակ արդյունավետ չէ և հանգեցնում է լրացուցիչ բարդությունների: Առաջարկում ենք աշակերտների գնահատման ընթացքում հաշվի առնել հեռավար ուսուցման յուրահատկությունները և գնահատումն իրականացնելիս առավելապես առաջնորդվել աշակերտի` թեմայի յուրացման մակարդակով: Երկրորդ կիսամյակի, տարեկան գնահատականների ձևավորման, ինչպես նաև գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ինչպես վարվել այն առարկաների կամ թեմաների պարագայում, որոնց ուսուցումը հնարավոր չէ կազմակերպել հեռավար եղանակով Այն թեմաները, որոնք ուսուցչի գնահատմամբ հնարավոր չէ արդյունավետ մատուցել առցանց, կարող են չներառվել հեռավար ուսուցման գործընթացում, դրանք հարկավոր է հաշվառվել հետագայում լրացնելու համար: Առաջարկում ենք նաև նշված թեմաների և առարկաների ուսուցումը հեռավար եղանակով կազմակերպել հնարավորինս իրավիճակին համարժեք, օրինակ, ֆիզկուլտուրա առարկայի ուսուցումը առավելապես ուղղորդել դեպի տան պայմաններում կատարման համար հնարավոր վարժությունների ներկայացումը, աշակերտների՝ արտակարգ դրության պայմաններում առողջ ապրելակերպի կազմակերպումը և այլն: Բացի այդ, հորդորում ենք զերծ մնալ երեխաների՝ տարբեր գործողությունների և վարժությունների իրականացման տեսանկարահանումների և դրանք ուսուցչին ուղարկելու պահանջներից: Էլեկտրոնային մատյանի լրացման անհրաժեշտությունը Էլեկտրոնային մատյանի լրացման նպատակը հեռավար ուսուցման ծավալների ու ըստ այդմ դասերի լրացման անհրաժեշտության գնահատումն է, ոչ թե ուսուցիչների վերահսկողությունը: Էլեկտրոնային մատյանը հեռավար ուսուցման գործընթացում ներդրվել է նաև որպես ուսուցիչների համար կարևոր աշխատանքային գործիք, որտեղ կգրանցվեն արված դասերն ու տրված հանձնարարությունները: Հետագայում այս շրջանի համար էլեկտրոնային մատյանում արված գրանցումները թղթային մատյաններ փոխանցելու կարիք չի լինելու: Էլեկտրոնային մատյանի վրա այս շրջանում ուսուցիչների կատարած աշխատանքը կօգնի կատարելագործել համակարգը՝ հետագայում ամբողջությամբ անցնելով դրան և աստիճանաբար հրաժարվելով թղթային մատյանները լրացնելուց»։
12:25 - 11 ապրիլի, 2020
Կապի օպերատորների հետ համագործակցության արդյունքում ձևավորվել են կրթական մատչելի սակագներ՝ հատուկ հեռավար կրթության համար

Կապի օպերատորների հետ համագործակցության արդյունքում ձևավորվել են կրթական մատչելի սակագներ՝ հատուկ հեռավար կրթության համար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինտերնետ կապի մատչելի սակագին՝ աշակերտների և ուսուցիչների համար Ինչպես արդեն տեղեկացրել էի, կապի օպերատորների հետ համագործակցության արդյունքում ձևավորվել են կրթական մատչելի սակագներ՝ հատուկ հեռավար կրթության համար: Կրթական սակագների մանրամասները՝ ստորև, ինչպես նաև ընկերությունների պաշտոնական կայքերում: Յուքոմն առաջարկում է՝Հեռավար ուսուցման հավելվածները` zoom, viber, whatsupp, skype և կայքերը (www.emis.am, www.kahoot.am, etwinning.net; www.armedu.am) հասանելի են Յուքոմի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին առանց տարիֆիկացման, գումարած 2GB ինտերնետ ծավալ, անսահմանափակ զանգեր Յուքոմ ցանցի ներսում սկսած 1000 ՀՀ դրամ ամսավճարից՝ U1000 փաթեթի համար, ինտերնետի ծավալն ու այլ ցանցեր զանգերի հնարավորությունները առավել են u1500, u2000 և u3000 փաթեթների համար: Վիվասելի առաջարկը՝ Անսահմանափակ Zoom, Skype, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, 3 ԳԲ ինտերնետ, Անսահմանափակ զանգեր Վիվա-ՄՏՍ-ի ցանցում, 200 SMS դեպի ՀՀ ցանցեր, Հեռավար ուսուցման նպատակով առաջարկվող հետևյալ կայքէջերը.• www.emis.am• www.armedu.am• www.escs.am՝ առանց վճարիամսավճարի չափը՝ 1800 ՀՀ դրամ Բիլայնի առաջարկը՝ 1․ Ֆիքսված ինտերնետի համար՝ սկսած 2000 ՀՀ դրամ ամսավճարից, որը ներառում է նաև ֆիքսված ինտերնետ սարքավորումը (Wi-Fi router), մինչև 10 Մբիթ/վրկ արագությամբ, հասանելի է ՀՀ գրեթե ամբողջ տարածքում: Հեռավար ուսուցման կայքերը (www.emis.am, www.kahoot.am, etwinning.net; www.armedu.am) հասանելի են առանց տարիֆիկացման:2.Շարժական ինտերնետի համար՝ Կանխավճարային Սակագնային փաթեթ- Տրամադրվում է 50ԳԲ 30 օրով – 1500 դրամի դիմաց- 50ԳԲ սպառելուց հետո արագությունն իջնում է 1024 ՄբՀեռավար ուսուցման կայքերը (www.emis.am, www.kahoot.am, etwinning.net; www.armedu.am) հասանելի են առանց տարիֆիկացման:Առկա են նաև օպտիկական ինտերնետի և շարժական կանխավճարային սակագնային փաթեթներ՝ իրենց առաջարկներով»:
17:40 - 10 ապրիլի, 2020
Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար․ Արայիկ Հարությունյան

Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ուսանողների վարձավճարների հետ․ «Կրկին դիմում եմ ուսանողներին: Գիտեմ, որ այս օրերին ուսանողների մի մասը վարձավճարների խնդիրներ ունեն, և արդեն տեղեկացրել եմ, որ դիմել եմ ռեկտորներին արտակարգ դրության ժամանակահատվածում վարձավճարները չգանձելու բոլոր նրանցից, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ: Իսկ Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար: Բայց, կուզեմ դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր այս պահին կարող են վարձավճարները մուծել: Շատ կարևոր է, որ դուք չհետաձգեք վճարումը և անեք դա հիմա, որպեսզի բուհերը չունենան ֆինանսական խնդիրներ: Չէ՞ որ դասախոսները հիմա էլ կատարում են իրենց պարտքը և դասավանդում են: Շնորհակալություն ռեկտորներին համագործակցության համար, ինչպես նաև ուսանողներին՝ կոչիս արձագանքելու և վճարումները չհետաձգելու համար»:
20:17 - 06 ապրիլի, 2020
Այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է․ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

Այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է․ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է․ «Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա ու սենց շարունակել հնարավոր չէ: Ընդ որում, երեխան 2-րդ դասարանում է: Բայց պարզվում է, որ սարքերի հետ կապված նմանատիպ խնդիրների դեպքում շատ ուսուցիչներ անհատական ծրագրով այդ երեխաների համար ապահովում են կրթության իրավունքը: Ու ինձ համար անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը: Ես հետևողական եմ լինելու, որ նման դեպքեր չկրկնվեն, որ մի քանի հոգի ջուրը չգցեն տասնյակ հազարավոր մյուս ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը: Մի՛ արեք այդպես և առավելագույնս աջակցեք կյանքի տարբեր հանգամանքների բերումով ծանր վիճակում հայտնված ձեր աշակերտներին: Տեղեկացնեմ նաև, այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է»:
19:01 - 05 ապրիլի, 2020