Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին

Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին

Ալեքսանդր Լուկաշենկոն ինձ խնդրեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպեն Պրիպյատ գետի մոտ։ Այս մասին իր ուղերձի ժամանակ հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Շեշտում եմ՝ առանց որևէ նախապայմանների։ Անկեղծ կասեմ․ ես այնքան էլ չեմ հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող կայանա։ Որ հետո Ուկրաինայի ոչ մի քաղաքացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել, երբ անգամ փոքր հնարավորություն է եղել։ Եվ քանի դեռ մեր տղաներն այնտեղ են, նախագահը, գրասենյակի ղեկավարը, վարչապետը, բանակը, գլխավոր հրամանատարը այստեղ են։ Մենք բոլորս կպաշտպանենք մեր պետությունն ու սահմանները»,- ասել է նա։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ։
21:07 - 27 փետրվարի, 2022
Զելենսկին հայտնել է, որ պատրաստ են բանակցությունների ցանկացած այլ քաղաքում, բայց ոչ Մինսկում

Զելենսկին հայտնել է, որ պատրաստ են բանակցությունների ցանկացած այլ քաղաքում, բայց ոչ Մինսկում

Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք բանակցություններ անցկացնել Մինսկում։ Մենք հիմա ասում ենք՝ Մինսկում ոչ։ Վարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք առաջարկել ենք այդ քաղաքները Ռուսաստանին բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա: Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և իսկապես վերջ տալ պատերազմին։ Այս մասին հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ անդրադառնալով Բելառուսում բանակցություններ անկացնելուն։  Զելենսկին իր ուղերձում դիմելով Բելառուսի ժողովրդին՝ ասաց․ «Այժմ շատ է խոսվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, որոնք կարող են վերջ տալ այս պատերազմին և վերականգնել խաղաղությունը բոլորիս համար: Նրանք հաճախ նշում են ձեր մայրաքաղաքը՝ Մինսկը, որպես այդ բանակցությունների հարթակ, որը մենք չենք ընտրել»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Բելառուսի տարածքից չորս օր առաջ «հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և տեխնիկա են գնացել. «Նրանք հարվածել են մեր տներին, հարվածել են մեր կյանքին»։  
11:50 - 27 փետրվարի, 2022
Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան ՌԴ-ին SWIFT-ից հեռացնելու որոշման շուրջ․ Զելենսկի

Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան ՌԴ-ին SWIFT-ից հեռացնելու որոշման շուրջ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին ուղերձի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան Ռուսաստանին SWIFT համակարգից (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն) հեռացնելու որոշման շուրջ։ Այս մասին հայտնում է Ukrinform-ը։ «Կարծես թե Ուկրաինան հասել է ողջ քաղաքակիրթ աշխարհի անկեղծությանն ու ուշադրությանը։ Իսկ գործնական արդյունքը SWIFT-ն է: Ռուսաստանի Դաշնության համար այս բառի մեջ մեծ նշանակություն կա՝ անջատում համաշխարհային ֆինանսական քաղաքակրթությունից: Մեր դիվանագետները շուրջօրյա պայքարում են, որ Եվրոպայի բոլոր երկրները համաձայնության գան Ռուսաստանին միջազգային միջբանկային ցանցից կտրելու ուժեղ և արդար որոշման շուրջ»,- ասել է նա։ Զելենսկին հայտարարել է, որ դա Ռուսաստանի համար նշանակում է միլիարդավոր կորուստներ։ Նա ընդգծել է, որ դա կոնկրետ գին է Ուկրաինա ներխուժման համար։
23:20 - 26 փետրվարի, 2022
Գիշերը հարձակվելու են․ հատուկ  ուշադրության տակ է լինելու Կիևը․ Զելենսկի

Գիշերը հարձակվելու են․ հատուկ  ուշադրության տակ է լինելու Կիևը․ Զելենսկի

Գիշերը ավելի դժվար է լինելու, քան ցերեկը: Գիշերը հարձակվելու են։ Հարձակման տակ են բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ Չերնիգովը, Սումին, Խարկովը, Դոնբասը, հարավային Ուկրաինան և հատուկ  ուշադրության տակ է լինելու Կիևը։ Չի կարելի կորցնել մայրաքաղաքը։ Այս մասին իր ուղերձում ասաց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  «Չկա և չի կարող լինել այնպիսի ճշմարտություն, որը կարող է բացատրել, թե ինչու են հրթիռակոծվում մանկապարտեզները և բնակարանային ենթակառուցվածքները։ Կիևի շրջանի Վորզելի մոտ նրանք Գրադ համակարգերով խոցել են մանկապարտեզը, Սումիի շրջանում՝ բնակելի թաղամասերին։ Ի՞նչ պատերազմ է է սա ուկրաինական մանկապարտեզում՝ ուկրաինացի երեխաների դեմ: Ովքե՞ր են նրանք, նրանք նույնպես նեոնացիստե՞ր են, թե՞ ՆԱՏՕ-ի զինվորներ, որոնք սպառնում էին Ռուսաստանին», - ասաց նա:
02:23 - 26 փետրվարի, 2022
Զելենսկին դիմել է Իսրայելին` միջնորդ լինելու Ռուսաստանի հետ բանակցություններում․ NYT

Զելենսկին դիմել է Իսրայելին` միջնորդ լինելու Ռուսաստանի հետ բանակցություններում․ NYT

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին խնդրել է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ Գրում է The New York Times-ը։ Այդ հարցումն արվել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ ուրբաթ օրը, ըստ Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկի: «Մենք հավատում ենք, որ Իսրայելը միակ ժողովրդավարական պետությունն է աշխարհում, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ», - ասել է Կորնիյչուկը: Բենեթի գրասենյակը հաստատել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել, սակայն հրաժարվել են մեկնաբանել դրա բովանդակությունը: Կորնիյչուկն ասել է, որ Իսրայելն անմիջապես չի համաձայնել խնդրանքին: ««Ոչ» չեն ասել», - ասաց նա: «Նրանք փորձում են պարզել, թե որտեղ են գտնվում այս շախմատային խաղում»: «Ուկրաինան ավելի հարմարավետ կզգա Իսրայելում բանակցություններ վարելիս, քան Բելառուսում, որը Կրեմլի մերձավոր դաշնակիցն է և նախկին խաղաղության բանակցությունների վայրը, քանի որ Իսրայելն ավելի չեզոք կողմ է ընկալում», - ասել է Կորնիյչուկը:
01:34 - 26 փետրվարի, 2022
Վլադիմիր Զելենսկին  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։  «Հենց նոր Ջո Բայդենի հետ քննարկեցի պատժամիջոցների ավելացումը, կոնկրետ պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիայի ստեղծումը: Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինային ցուցաբերած ուժեղ աջակցության համար»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսով քննարկել է որոշ եվրոպական երկրների վրա ազդելու հնարավորությունը, որոնք կասկածներ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները ուրբաթ երեկոյան Բրյուսելում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում հավանություն են տվել Ռուսաստանի Դաշնության դեմ անձնական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթին Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Նոր սահմանափակումների թվում քննարկվել է Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման և SWIFT վճարումներ կատարելու միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։
22:54 - 25 փետրվարի, 2022
Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը: «Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական էլեմենտն է, եւ մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից: Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները Ռուսաստանին են դիմել օգնության խնդրանքով»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:38 - 25 փետրվարի, 2022